ՎԴ/9254/05/21
Ամփոփում
քննելով «ՊԱՊԻՐՈւՍ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.12.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՊԱՊԻՐՈւՍ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե)՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 04.05.2021 թվականի թիվ 0017-Ո- 1 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել 04.05.2021 թվականի թիվ 0017-Ո-1 որո
Ամբողջ Տեքստ
ր.»7...
ԱՏ ն)
ՎՏ Ա2
ՀԱՑ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9254/05/21
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9254/05/21
Նախագահող դատավոր` Ս. Հովակիմյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՊԱՊԻՐՈւՍ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.12.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՊԱՊԻՐՈւՍ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե)՝ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 04.05.2021 թվականի թիվ 0017-Ո- 1 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել 04.05.2021 թվականի թիվ 0017-Ո-1 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 21.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 21.12.2023 թվականի որոշմամբ ՀՀ Կոմիտեի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է՝ Դատարանի 21.06.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Գոհար Ավագյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածները, 145-րդ հոդվածի Էին մասի 3-րդ կետը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետը, կիրառել է ԵՍՏՄ մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների նե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 123-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկեաբանել նուն օրենսգրքի 136րդ ն 131Թրդ հոդվածները, ` Հայաստանի Հանրապետության համար 23.08.2010 թվականից ուժի մեջ մրած «Կրթական, գիտական նե մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 22111950 թվականի համաձայնագրի (այսուհեր' եան Համաձայնագիր) արձանագրության (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 23.02.2011 թվականից) Լին հոդվածի Լին կետը, «Ը» հավելվածով սահմանված արտոնությունների պայմանները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի Էին կետը, ՀՀ կառավարության թիվ 112 որոշումը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Առկա է Համաձայնագրի «Ը» հավելվածով սահմանված նյութական իրավունքի նորմերի զարգացման անհրաժեշտություն: Կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառման 0առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումները կարնոր նշանակություն կունենան միատեսակ ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը Համաձայնագրի «Ը» հավելվածով սահմանված նյութական իրավունքի նորմերի առնչությամբ՝ մասնավորապես կարնորելով այն հարցադրումների պարզաբանումը, թե արդյոք կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառումը պայմանավորված է այն հանգամանքով, թե ներկրվող ապրանքը հետագայում օգտագործվել է իր նպատակային նշանակությամբ անմիջականորեն այն ներմուծողի կողմից, թե իրացվել է այլ անձանց, որոնք ներկրվող ապրանքը հետագայում օգտագործել են իր նպատակային նշանակությամբ, արդյո՞ք Ընկերության կողմից ներմուծված ապրանքները կարող են որակվել որպես պայմանականորեն բաց թողնված ապրանքներ:
Յ
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հավելված «Ը»-ում նշված ապրանքների առնչությամբ պայմանավորվող պետության Արձանագրությամբ ստանձնած պարտավորությունն է այդ ապրանքներն ազատել մաքսային տուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից, եթե հաստատված է, որ ներմուծվող ապրանքն իր բնույթով
ն. նպատակային նշանակությամբ նույնն է, ինչ հավելված «Ը»-ում նշված ապրանքը, ն հանդիսանում է այլ պայմանավորվող պետության արտադրանք:
Ինչ վերաբերում է հետագայում այդ ապրանքների ներմուծմանը՝ տնօրինումը սահմանափակող որնէ դրութ առկա չէ ոչ ՀՀ կառավարության որոշմամբ, ո՛չ էլ մաքսազերծման փաստաթղթերով, ավելին՝ կարգը սահմանում է արտոնության կիրառումը՝ ըստ լիազոր մարմնի տրամադրած դրական եզրակացության, ինչն առկա է եղել սույն դեպքում ն ներկայացվել է Դատարան գործի քննության ընթացքում, այսինքն՝ ապրանքների բնույթով պայմանավորված արտոնությունները 2. Համաձայնագրի շրջանակներում կիրառվել են լիազոր մարմնի կողմից, ն հայցվորի կողմից ներկայացված դիմումները բավարարվել են, ինչն ուղղակիորեն փաստում է, որ նախատեսված բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված ընթացակարգը ն ներկայացվող փաստաթղթերի պահանջները ենթադրում են ապրանքների բնույթի համապատասխանություն կոնվենցիոն նպատակներին, իսկ անձի վրա հավելյալ պարտավորությունների բեռ դնելը, որը որնէ օրենսդրական ակտով սահմանված չէ, առնվազն օրինականության սկզբունքի խախտում է, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Համաձայնագրով սահմանված ապրանքների ներմուծման համար արտոնութան կիրառման սահմանափակում նախատեսելով՝ վերավաճառքի արգելքի տեսքով՝ Կոմիտեն ոչ իրավաչափորեն ընդլայնել է արտոնությունը տրամադրելու Արձանագրությամբ սահմանված պայմանների շրջանակը ն ըստ այդմ` սահմանափակել է այդ արտոնությունից օգտվող սուբյեկտների շրջանակը՝ արտոնությունից օգտվելու հնարավորությունը վերապահելով միայն այն ներմուծողներին, ովքեր անձամբ են զբաղվում տպագրական գործունեությամբ: Ակնհայտ է, որ Կոմիտեի նման մոտեցման պայմաններում չի ապահովվում Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:
Վերաքննի։ դատարանն անտեսկլ է նան, որ վարչական մարմինը
պատասխանատվություն է կիրառել սուբյեկտի նկատմամբ՝ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում, քանի որ վերջինս չի հիմնավորել որնէ կերպ, թե որ պահից են խախտվել ենթադրյալ սահմանափակումները: Այսպես, տույժերը հաշվարկվել են ներմուծման պահից, սակայն միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք արդեն իսկ իրացվել են, իսկ այն ապրանքները, որոնք դեռնս իրացված չեն ն պահվում են Ընկերության մոտ, չեն համարվել պատասխանատվության օբյեկտ:
Ոչ պատշաճ վարչարարությունը դրսնորվել է նան այն հանգամանքով, որ վարչական մարմինն անտեսել է լիազոր մարմնի կողմից տրված դրական եզրակացությունը՝ արտոնութան կիրառման համատեքստում, որնէ կերպ չի հիմնավորել այդ եզրակացությունից շեղվելու օրենսդրական հիմքերը: Ստացվում է, որ մի կողմից առկա է լիազոր մարմնի դրական եզրակացությունը, մյուս կողմից՝ Կոմիտեի՝
4
պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը, որոնք հակասում են միմյանց, ինչպիսի պայմաններում Լիազոր մարմնի առավել վաղ տրված դրական եզրակացությանը չվստահելու բեռը չի կարող դրվել այն անձի վրա, հօգուտ ում այն կայացվել է՝ մի կողմից, մյուս կողմից՝ առկա է հստակ ձնավորված միջազգային պրակտիկա Համաձայնագրի «Ը» հավելվածով սահմանված արտոնությունների կիրառման առնչությամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Համաձայնագիրը՝ դրա կիրառելիությունը պայմանավորում է նյութերի ներկրումից հետո դրանք նպատակային նշանակությամբ օգտագործվելու հանգամանքով, անկախ նրանից, թե ով է դրանք նպատակային նշանակությամբ օգտագործում` ներկրողը անմիջականորեն, թե երրորդ անձը, որը ներկրողից ձեռք է բերել խնդրո առարկա նյութը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2023 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 21.06.2022 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 հայցվրը 01032018 թվականից 04.05.2021 թվականն ընկած
ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ն տարբեր ծածկագրերով հայտարարագրել է տարբեր տեսակի թուղթ ն ստվարաթուղթ (անվիճելի փաստ).
2) Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության կողմից 04.05.2021 թվականին կազմվել է արտագնա մաքսային ստուգման թիվ 0017-Ա ակտը, որով արձանագրվել է, որ «(...) Ընկերությունը չունենալով արտադրական հնարավորություններ' փպագրատուն, արտադրական սարքավորումներ ն զբաղվելով բացառապես առնտրային գործունեությամբ' իր կողմից ՀՀ ներմուծված ն մաքսատուրքերը չվճարելու արտոնությամբ մաքսային ձնակերպում ստացած պայմանականորեն բաց թողեված ապրանքները իրացրել է ուղղակի վաճառքի միջոցով: (..) Ընկերության կողմից խախտվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 2րդ կերի պահանջները' չեն պահպանվել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներն ու պայմանները, ինչպես նան այդպիսի արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման ն (կամ) նօրիեման մասով սահմանափակումները»: Ընկերությանն առաջարկվել է վճարել պակաս գանձված մաքսային վճարները ն տույժերը (հատոր 1-ին, գ. թ. 121-124).
3) Կոմիտեի հարկային Ա մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 27.07.2021 թվականի թիվ 53/2 որոշմամբ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության արտագնա մաքսային ստուգման 04.05.2021 թվականի թիվ 0017-Ա ակտի դեմ Ընկերության դիմում-բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ. թ. 28-39).
4) Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության պետը 04.05.2021 թվականին կայացրել է «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0017-Ո-1 որոշումը` մաքսային վճարների ն մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների լրացուցիչ հաշվարկում ու գանձում կատարելու վերաբերյալ Ընկերությանն առաջարկելով նշված որոշումն
5
ստանալուց հետո՝ 10 օրվա ժամկետում վճարել պակաս հաշվարկված մաքսային վճարները ն տույժերը՝ համաձայն հավելված 2-ի (հատոր 1-ին, գ. թ. 16-18):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Համաձայնագրի արձանագրության «Ը» հավելվածի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՞ք կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառումը պայմանավորված է անմիջականորեն ներմուծողի կողմից այդ ապրանքներն իրենց նպատակային եշանակությամբ օգտագործելու հանգամանքով:
Նախնառաջ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թիվ ՎԴ/4724/05/17 վարչական գործով նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է Համաձայնագրի արձանագրության «Ը» հավելվածի առարկա ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո դրանց նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ կիրառելու պարտադիր պայմանների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ արտահայտելը՝ այն պայմանավորելով նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու անհրաժեշտությամբ:
Նշված գործով վկայակոչելով ն վերլուծության ենթարկելով Համաձայնագրի արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետը, 8-րդ հոդվածի 14(ա) կետը, «Ը» հավելվածը, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետնյալը. «Հայաստանի Հանրապետությունը վերը եշված միջազգային պայմանագրով 23.02.2011 թվականից պարտավորություն է ստանձնել մաքսային տուրք ն ներմուծման հեր կապված այլ վճարներ չկիրառելու Հայաստանի Հաերապետություն ներմուծվող ստորն եշված հետնյալ ապրանքների համար'
ցելյուլոզային զանգված, թափոնների վերամշակումից ստացված թուղթ, թերթային ն այլ թուղթ' րպագրության համար, տպագրական ներկեր, սոսիեձ ն այլե, ինչպես նան ցելյուլոզային զանգվածի ն թղթի մշակման համար նախատեսված մեքենաներ,
6
ինչպես եան տպագրական ն կազմարարական մեքենաներ' պայմանով, որ ներմուծող երկրում տվյալ պահին համարժեք տեխնիկական որակի մեքենաներ չեն արտադրվում,
հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում
Ս եթե դրանք օգտագործվում են գրքերի. հրատարակությունների ն փաստաթղթերի արտադրության համար,
2) Լին կետում եշված ապրանքները հանդիսանում են այլ Պայմանավորվող պետության արտադրանք»:
Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչել է վերը նշված միջազգային պայմանագրի հիմքով ՀՀ կառավարության կողմից 05.02.2015 թվականին ընդունված «Առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծումը կանոնակարգելու մասին» թիվ 112-Ն որոշման 2-րդ կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 3-րդ մասի 3-րդ կետի, 200-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-4-րդ մասերի իրավակարգավորումները՝ եզրահանգելով, որ «(...) մաքսային մարմիեն իրականացեում է մաքսային ստուգում" նպատակ ունենալով ստուգելու նան հայտարարատուների կողմից Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ ն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետություն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվել են պայմանականորեն բաց թողեված ապրանքներ, որոնց դեպքում վերը եշված միջազգային պայմանագրի ուժով տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություեեեր' զուգակցված այդ ապրանքների օգտագործման ն (կամ) տեօրիեման հեւր կապված սահմանափակումեերով, այսինքե' այդ ապրանքները կարող են օգտագործվլ բացառապես արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով ապա մաքսային մարմիեը ստուգում է դրանց օգտագործման ն պտեօրինման հեր կապված սահմանափակումների պահպանումը հայտարարատուների կողմից, քանի որ այդ ապրանքները համարվում են մաքսային հսկողության տակ գտեվող» (տես, «ՊԱՊԻՐՈՒՍ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸն ընդդեմ ՀՀ կառավարությանե առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4724/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձնավորում իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլն՝ ձնավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձնավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ ն հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:
Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններոով պայմանավորված անհրաժետ է վերանայել թիվ
7
ՎԴ/4724/0517 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերոգրյա՝։ իրավական դիրքորոշումը, քանի որ Համաձայնագրի արձանագրության «Ը» հավելվածի միատեսակ կիրառությունն ունի էական նշանակություն:
Վճռաբեկ դատարանը, տվյալ դեպքում օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն ըստ այդմ՝ սույն գործով Համաձայնագրի արձանագրության «Ը» հավելվածի կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված հավելվածով նախատեսված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո դրանց նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ կիրառելու առանձնահատկություններին:
Այսպես.
Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պայմանավորվող պետությունները պարտավորվում են հետնյալ նյութերի ներմուծման ժամանակ կամ ներմուծման հետ կապված չկիրառել մաքսատուրքեր ն այլ վճարներ.
ա) գրքեր, հրատարակություննե՝ նե փաստաթղթեր, որոնք նշված են նույն Համաձայնագրին կից Ա հավելվածում.
բ) նույն Համաձայնագրին կից «Բ», «Գ», «Դ» ն «Ե» հավելվածներում թվարկված ն Պայմանավորվող այլ պետության արտադրանք հանդիսացող՝ կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութեր՝ այդ հավելվածներում նշված պայմանների պահպանման պայմանով:
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 23.05.1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 16.06.2005 թվականից) «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների՝ դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նան պայմանագրի առարկայի ն նպատակի լույսի ներքո:
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջազգային պայմանագիրը մեկնաբանվում է դրա առարկայից ն նպատակներից բխող պայմանագրի եզրույթներին տրված սովորական նշանակությանը համապատասխան ն իրականացվում է միջազգային պայմանագրով ն միջազգային իրավունքի նորմերով ն սկզբունքներով սահմանված կարգով:
Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով միջազգային իրավական ակտերի մեկնաբանման կանոններին, նշել է, որ համաձայն Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ կետի՝ պայմանագրի նախաբանը հանդիսանում է դրա անբաժանելի մասը: Ավելին, կոնկրետ միջազգային իրավական ակտը մեկնաբանելիս նախաբանը, որպես կանոն, շատ օգտակար է դրա «առարկան» ն «նպատակը» պարզելու համար (տե՛ս, ՇօԼԱՓՒ չ. Սողօմ Խոջմօտ օք ՇՒօճէ Ցոռյո (4451/70) գործով Եվրոպական դատարանի 14.02.1975 թվականի վճիռը, կետ 34):
Համաձայնագրի նախաբանի համաձայն պայմանավորվող պետությունները, համարելով, որ գաղափարների ն գիտելիքի ազատ փոխանակումը ն ընդհանրապես
8
քաղաքակրթությունների ինքնարտահայտման տարբեր ձների առավել լայն տարածումը կենսական նշանակություն ունեն ինչպես մտավոր առաջընթացի ն միջազգային փոխըմբռնման, այնպես էլ, հետնաբար, ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար, համարելով, որ այդ փոխանակումներն իրականացվում են առաջին հերթին գրքերի, հրատարակությունների, ինչպես նան կրթությանը, գիտությանը ն մշակույթին վերաբերող նյութերի միջոցով, (...) ընդունում են, որ այդ նպատակների իրականացմանն արդյունավետորեն կծառայի կրթական, գիտական ն մշակութային բնույթի գրքերի, հրատարակություների նե նյութերի ազատ տարածմանն աջակցող միջազգային համաձայնագիրը (...):
Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համաձայնագրի նպատակը բացահայտելու համար առաջնային նշանակություն ունի դրա նախաբանը: Համաձայնագրով սահմանված դրույթները չեն կարող մեկնաբանվել Ա կիրառվել Համաձայնագրով հետապնդվող նպատակի շրջանակներից դուրս, հետնաբար պայմանավորվող պետությունների կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները հետապնդվող նպատակների լույսի ներքո չմեկնաբանելը ն չկիրառելը կհանդիսանան միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտում, ոչ բարեխիղճ կատարում:
Այս դեպքում Համաձայնագրի նպատակների բացահայտման տեսանկյունից առավել իմաստալից նշանակություն ունի նախաբանի այն մասը, որում այն ստորագրած կողմերը հայտարարում են, որ «(.) գաղափարների ն գիտելիքի ազատ փոխանակումը ն ընդհանրապես քաղաքակրթությունների ինքնարտահայտման տարբեր ձների առավել լայն տարածումը կենսական նշանակություն ունեն ինչպես մտավոր առաջընթացի ն միջազգային փոխըմբռնման, այնպես էլ, հետնաբար, ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման համար (...)»:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը նպատակ է հետապնդում բոլոր ուղղակի ն անուղղակի միջոցներով նպաստել գիտական, կրթական ն մշակութային բնույթի գրքերի, հրատարակությունների Ա նյութերի հնարավորին լայնածավալ տարածմանը՝ ի թիվս այլնի, 1-ին հոդվածով նախատեսված նյութերի ներմուծման համար մաքսատուրքեր ն ներմուծման հետ կապված այլ վճարներ չկիրառելու պոզիտիվ պարտականություն նախատեսելով Պայմանավորվող պետությունների համար: Նույն հոդվածի «բ» կետը ներմուծման համար գանձվող մաքսատուրքի (ե ներմուծման հետ կապված այլ վճարների) գծով այդ արտոնության կիրառման համար նախատեսում է 2 պայման.
1) ներկրվող կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութը պետք է թվարկված լինի Համաձայնագրի «Բ», «Գ», «Դ» ն «Ե» հավելվածներից մեկում,
2) ներկրվող կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութը պետք է հանդիսանա այլ պետության արտադրանք:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հոդվածի պայմանները սպառիչ են, ն Համաձայնագիրը դրա կիրառելիությունը չի պայմանավորում նյութերի ներկրումից հետո դրանք ներմուծող սուբյեկտի կողմից նպատակային նշանակությամբ օգտագործվելու կամ չօգտագործվելու հանգամանքով:
9
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Պայմանավորվող պետությունները Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետով ստանձնել են միջազգային պարտավորություն` ազատել մաքսատուրքերից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից Համաձայնագրի հավելվածներում թվարկված նյութերը Ններմուծողին՝ պայմանով, որ այդ նյութերը բավարարեն հավելվածներով սահմանված պայմանները ն հանդիսանան այլ Պայմանավորվող պետության արտադրանք: Իսկ նշված չափանիշներին բավարարող նյութերը ներմուծող սուբյեկտին մաքսատուրքերի ն այլ վճարների վճարումից ազատելու համար դրանք հետագայում ներմուծողի կողմից նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանի սահմանումը կհանգեցնի միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման: Այդ իրավիճակը կհանգեցնի նան Համաձայնագրով ամրագրված սկզբունքների խախտման, քանի որ այդ սկզբունքները հետապնդում են գրքերի, հրատարակությունների, ինչպես նան կրթությանը, գիտությանը ն մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների ն գիտելիքի ազատ փոխանակմանը ն տարածմանը նպաստելու նպատակ: Այդ նպատակին պետք է ծառայի նան կրթությանը, գիտությանը ն մշակույթին վերաբերող նյութերի կրթության, գիտության, տեխնոլոգիաների ն մշակույթի ոլորտներ առավել դյուրին ն մատչելի կերպով մուտք գործելու հնարավորության ստեղծումը Դա էլ իր հերթին արտահայտվում է Համաձայնագրում նշված կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծման դեպքում մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելու Պայմանավորվող Պետության պոզիտիվ պարտավորության անվերապահ կատարմամբ: Ընդ որում, Համաձայնագրով թվարկված կրթությանը, գիտությանը ն մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների ն գիտելիքի ազատ փոխանակմանը ն տարածմանը նպաստելու նպատակը կարող է գործնականում կյանքի կոչվել ինչպես այն դեպքում, երբ հրատարակչական գործունեությունն իրականացվում է հենց այդ նյութերը ներմուծողի կողմից, այնպես էլ՝ երբ հրատարակչական գործունեությունն իրականացվում է ներմուծողից տարբերվող այլ սուբյեկտի կողմից: Տվյալ դեպքում ներմուծողը միջնորդի դերակատարություն ունի գրքերի, հրատարակությունների, ինչպես նան կրթությանը, գիտությանը ն մշակույթին վերաբերող նյութերի միջոցով գաղափարների ն գիտելիքի ազատ փոխանակմանը ն տարածմանը նպաստելու հարցում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի անդամ պետությունն ունի Համաձայնագրով սահմանված չափանիշներին բավարարող կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծումը մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելու պոզիտիվ պարտավորություն՝ անկախ այն հանգամանքից, թե այդ նյութերը ներմուծողի կողմից անմիջականորեն օգտագործվում են հրատարակչական գործունեության մեջ, թե օտարվում են այլ սուբյեկտների, որոնք այդ նյութերն օգտագործում են իրենց նպատակային նշանակությամբ: Այդ պարտավորությունը բխում է Համաձայնագրով մատնանշված հայեցակարգից առ այն, որ Համաձայնագիրն արդյունավետ միջոց է գաղափարների ն գիտելիքների փոխանակումը խոչընդոտող մաքսային արգելքների նվազեցման ն տնտեսական բնույթի այլ սահմանափակումների կրճատման համար:
10
Համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 05.02.2015 թվականին ընդունված թիվ 112-Ն որոշմամբ մշակվել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը (այսուհետ՝ Կարգ), որը կարգավորում է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման հետ կապված հարաբերությունները:
Կարգի 2-րդ կետի համաձայն՝ եզրակացություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինը (...) տրամադրում է Համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական ն մշակութային բնութի ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացությունը՝ իր իրավասությունների շրջանակներում:
Կարգի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 112- Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքները, լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացության հիման վրա, ազատվում են ներմուծման մաքսատուրքից:
ՀՀ կառավարության վկայակոչված որոշմամբ սահմանված
իրավակարգավորումներից նս հետնում է, որ կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութերի (ապրանքների) ներմուծումը մաքսատուրքից կամ ներմուծման հետ կապված այլ վճարներից ազատելը որնէ կերպ պայմանավորված չէ այն հանգամանքով, թե այդ նյութերը ներմուծողի կողմից անմիջականորեն օգտագործվում են հրատարակչական գործունեության մեջ, թե օտարվում են այլ սուբյեկտների, որոնք այդ նյութերն օգտագործում են իրենց նպատակային նշանակությամբ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարնորվում է այն հանգամանքը, թե նշված ապրանքներն ի վերջո օգտագործվում են ներմուծման նպատակային նշանակությանը համապատասխան, թե ոչ: Այլ կերպ ասած, կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար մաքսային արտոնության .,տրամադրումը պայմանավորվում է ոչ թե նրանով, թե որ սուբյեկտն է դրանք օգտագործում՝ անմիջապես ներմուծողը, թե վերջինիս կողմից օտարման արդյունքում այդ ապրանքները ձեռք բերողը, այլ այն հանգամանքով, թե դրանք ի վերջո օգտագործվում են իրենց նպատակային նշանակությամբ, թե ոչ:
Հիմք (ընդունելով վերոգրյալ վերլուծությունները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով նախատեսված կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութերը չեն հանդիսանում պայմանականորեն բաց թողնված այնպիսի ապրանքներ, որոնց դեպքում մաքսատուրքերի ն այլ վճարների համար սահմանված արտոնությունները զուգակցված են այդ ապրանքների օգտագործման ն (կամ) տնօրինման հետ կապված սուբյեկտային սահմանափակումներով:
Այսպես` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին
11
սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձնակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում՝
3 կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման ն (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով.
2) արգելքնեի նե սահմանափակումներիի պահպանումը «Միության մասին» պայմանագրին ն (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող է հաստատվել ապրանքների բացթողումից հետո. (...)»:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայեն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պայմանականորեն բաց թողնված ապրանքների առնչութամբ պետք է պահպանվեն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներն ու պայմանները, ինչպես նան այդպիսի արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման ն (կամ) տնօրինման մասով սահմանափակումները: (...)»:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն պայմանականորեն բաց թողնված ապրանքներն ունեն օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ն գտնվում են մաքսային հսկողության ներքո մինչն Միության ապրանքների կարգավիճակ ձեռք բերելը:
Նույն հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` պայմանականորեն բաց թողնված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ այն բանից հետո, երբ հաստատվել է նուն հոդվածի 1ին կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների մասով արգելքների Ա սահմանափակումների պահպանումը. (...)»:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ հայտարարատուն պարտավոր է պահպանել մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները կամ ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված այն պայմանները, որոնք, նուն օրենսգրքին համապատասխան, ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձնակերպման:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հայտարարատուն, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում նույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նան մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում` կեղծ ն (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակների ն պայմաններ ն (կամ) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման ն (կամ) տնօրինման սահմանափակումների պահպանումը համարվում է չհաստատված, եթե այդպիսի ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմին ամբողջությամբ չեն ներկայացվել.
12
3) նշված ապրանքների՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներով ն դրանց տրամադրման պայմանների, ինչպե նան այդպիսի ապրանքների օգտագործման ն (կամ) տնօրինման սահմանափակումների պահպանմամբ օգտագործումը հաստատող փաստաթղթեր.
2) նշված ապրանքները կամ դրանց գտնվելու վայրը հաստատված չէ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների նկատմամբ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն անցկացնելու պարբերականությունը ն դրա անցկացմանը ներկայացվող այլ պահանջներ:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է պայմանականորեն բաց թողնված ապրանքների տեսակները, որոնցից են նան այն ապրանքները, որոնց ներմուծման ժամանակ տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման ն (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Այդ ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով:
Փաստորեն, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ներմուծողին տրամադրված արտոնությունը զուգակցված է եղել ներմուծված ապրանքների օգտագործման ն (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով: Մինչդեռ, եթե նման սահմանափակումներ նախատեսված չեն եղել, ապա Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը կիրառելի չի կարող լինել, այդ թվում նան ապրանքները միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով օգտագործելու առումով:
Մյուս կողմից՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այդ ապրանքների նկատմամբ առկա են օգտագործման կամ տնօրինման հետ կապված սահմանափակումներ, որոնք առնչվում են մաքսային հսկողություն անցկացնելիս նույն օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի ներկայացման հետ:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ըստ Համաձայնագրի՝ կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար մաքսային արտոնություն տրամադրելու իրավական հնարավորությունը պայմանավորված է բացառապես ներկրված նյութը Համաձայնագրի «Բ», «Գ», «Դ» ն «Ե» հավելվածներից մեկում թվարկված լինելու ո» ապայմանավորվող այլ «պետության արտադրանք հանդիսանալու հանգամանքով: Այլ կերպ՝ Համաձայնագիրը նշված նյութերի ներմուծման համար մաքսային արտոնության կիրառելիությունը որնէ կերպ չի զուգակցել (չի պայմանավորել) դրանք ներմուծող սուբյեկտի կողմից անմիջականորեն նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ չօգտագործելու հանգամանքով: Բացի այդ՝ Համաձայնագիրը կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման
13
նկատմամբ չի սահմանում օգտագործման կամ տնօրինման հետ կապված սահմանափակումներ:
Ամփոփելով վերոգրյալը ն իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի առաքելությունը ն այդ առումով Համաձայնագրի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ Համաձայնագրով նախատեսված կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութերը, որոնց ներմուծման դեպքում կիրառվում են մաքսատուրքերի ն այ վճարների գծով արտոնություններ, չեն համարվում պայմանականորեն բաց թողնված ապրանքներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի իմաստով: Հետնաբար Համաձայնագրով նախատեսված կրթական, գիտական ն մշակութային բնույթի նյութերը ներմուծվելուց հետո դրանք անմիջականորեն ներմուծողի կողմից նպատակային նշանակությամբ օգտագործվելու կամ այլ անձանց օտարվելու հանգամանքները չեն կարող որնէ ազդեցություն ունենալ այդ նյութերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքի ն ներմուծման հետ կապված այլ վճարների գծով արտոնության կիրառելիության համար, բացառութամբ այն դեպքերի, երբ դրանց վերջնական օգտագործումը չի համապատասխանում նպատակային նշանակությանը: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ կրթական, գիտական ն մշակութային բնույթի ապրանքների ներմուծման համար Համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառումը պայմանավորված է ոչ թե նրանով, թե արդյոք ներկրվող ապրանքն իր նպատակային նշանակությամբ հետագայում օգտագործվել է հենց անմիջականորեն ներմուծողի կողմից, այլ նրանով, թե այդ ապրանքն ի վերջո օգտագործվել է իր նպատակային նշանակությամբ, թե ոչ:
Վճռաբեկ դաւյրարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 01.03.2018 թվականից 04.05.2021 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ն տարբեր ծածկագրերով հայտարարագրել է տարբեր տեսակի թուղթ ն ստվարաթուղթ:
Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության կողմից 04.05.2021 թվականին կազմվել է արտագնա մաքսային ստուգման թիվ 0017-Ա ակտը, որով արձանագրվել է, որ «(...) Ընկերությունը չունենալով արտադրական հնարավորություններ' փպագրատուն, արտադրական սարքավորումներ ն զբաղվելով բացառապես առնտրային գործունեությամբ' իր կողմից ՀՀ ներմուծված ն մաքսատուրքերը չվճարելու արտոնությամբ մաքսային ձնակերպում ստացած, պայմանականորեն բաց թողեված ապրանքները իրացրել է ուղղակի վաճառքի միջոցով: (..) Ընկերության կողմից խախտվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 126րդ հոդվածի 2րդ կերի պահանջները" չեն պահպանվել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներն ու պայմանները, իեչպես նան այդպիսի արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման ն (կամ) նօրիեման մասով
14
սահմանափակումները»: Ընկերությանն առաջարկվել է վճարել պակաս գանձված մաքսային վճարները ն տույժերը:
Ընկերությունը վարչական կարգով բողոքարկել է 04.05.2021 թվականի արտագնա մաքսային ստուգման թիվ 0017-Ա ակտը:
Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 27.07.2021 թվականի թիվ 53/2 որոշմամբ Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության արտագնա մաքսային ստուգման 04.05.2021 թվականի թիվ 0017-Ա ակտի դեմ Ընկերության դիմում-բողոքը մերժվել է:
Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության պետը 04.05.2021 թվականին կայացրել է «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0017-Ո-1 որոշումը` մաքսային վճարների ն մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների լրացուցիչ հաշվարկում ու գանձում կատարելու վերաբերյալ Ընկերությանն առաջարկելով նշված որոշումն ստանալուց հետո՝ 10 օրվա ժամկետում վճարել պակաս հաշվարկված մաքսային վճարները ն տույժերը՝ համաձայն Հավելված 2-ի:
Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան՝ պահանջելով ամբողջությամբ անվավեր ճանաչել 04.05.2021 թվականի թիվ 0017-Ո-1 որոշումը:
Դատարանը 21.06.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ անվավեր է ճանաչել 04.05.2021 թվականի թիվ 0017-ՈՂ որոշումը պատճառաբանելով, որ «(
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/9254/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
