ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հուլ իսի 7 - ին «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի առաջին պարբերության 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալու բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապևտիկ աջակցություն, ինչպես նաև զննվելու իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.»: Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին պարբերության 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) չկատարել այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողություններ.»: Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաև իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք, որպես տույժի միջոց, պատժախուց չեն տեղափոխվում:»։ Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում՝ 1) առաջին պարբերության 2-րդ կետի «, իսկ անչափահասներին՝ մինչև հինգ օր» բառերը հանել. 2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա, եթե կալանավորված անձի առողջական վիճակը թույլ չի տալիս իրեն տեղափոխել պատժախուց:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-288-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-288-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.07.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.07.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.07.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.07.2022 Հիմնական ակտ 07.07.2022, ՀՕ-288-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.02.2002, ՀՕ-305 06.02.2002, ՀՕ-305 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-288-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
