Ափոյան — ՎԴ/11998/05/18
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.02.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Տիգրան Ափոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ներառելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Տիգրան Ափոյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ աշխատանքի Ա սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությա
Ամբողջ Տեքստ
2 ՏՅ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/11998/05/18
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/11998/05/18
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Ս. Հովակիմյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024 թվականի փետրվարի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.02.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Տիգրան Ափոյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ներառելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տիգրան Ափոյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ աշխատանքի Ա սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ում իր աշխատած ժամանակահատվածը ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում, տրամադրել իր անհատական հաշվի քաղվածքը (որտեղ կներառվեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականներն իր աշխատած ժամանակաշրջանի ընթացքում
2
հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը):
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Է. Նահապետյան) 27.03.2019 թվականի որոշմամբ Կոմիտեն ներգրավվել է որպես երկրորդ պատասխանող:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Է. Նահապետյան) 19.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. (Թովմասյան, դատավորներ՝ Ք. Մկոյան, Կ. Ավետիսյան) 16.04.2021 թվականի որոշմամբ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 19.05.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է ն գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2022 թվականի որոշմամբ որոշվել է.
«Լ. Թիվ ՎԴ/11998/05/18 վարչական գործով Տիգրան Ափոյանի կողմից ներկայացված պահաեջներն առանձնացնել առանձին վարույթում:
2. Թիվ ՎԴ/1998/05//8 համարով քննել վարչական գործն ըստ հայցի Տիգրան Ափոյանի ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման փվյալեերի շտեմարանում ներառելուն, իր անհատական հաշվի քաղվածքը (որտեղ կներառվեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականները իր աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Յ. Թիվ ՎԴ/0689/05/22 համարով քենել վարչական գործն ըստ հայցի Տիգրան Ափոյանի ըեդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության' «Գրանթ Թորեթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ներառելուն, իր անհատական հաշվի քաղվածքը (որտեղ կներառվեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականները իր աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը) փրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»:
Դատարանի 06.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.02.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 06.07.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Յ
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ ն 68-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Հայցվորն ի սկզբանե դիմել է վարչական մարմին՝ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարությանը՝ ստանալու որոշակի տեղեկություններ ն պահանջելու կատարել որոշակի գործողություններ, որից հետո ստացել է մերժում ն դիմել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության ն ընդդեմ Կոմիտեի: Հայցվորը երբնէ չի դիմել Կոմիտեին հայցադիմումով նախանշված պահանջով, հայցվորը չի սպառել գործը արտադատական կարգով լուծելու իր հնարավորությունը, վերջինս երբնէ Կոմիտեին որնէ պահանջ կամ դիմում չի ներկայացրել, որը թողնվել է անկատար, որից ելնելով վերջինս հնարավորություն կունենար Կոմիտեի կողմից մերժված դիմումի կապակցությամբ դիմել ՀՀ վարչական դատարան՝ արդեն իսկ նախանշված պահանջով:
ՀՀ վարչական դատարանը գործը վարույթ է ընդունել ն սկզբնապես կայացրել է դատական ակտ ընդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության, քանի որ հայցվորը դիմել էր ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարությանը, որից հետո մերժում ստանալով՝ իրացրել է իր դատարան դիմելու իրավունքը: Սակայն, այն պարագայում, երբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 16.04.2021 թվականին կայացված որոշմամբ պարզվել է, որ խնդրարկվող պահանջը կատարելու պարտականություն ՀՀ աշխատանքի Ա սոցիալական հարցերի նախարարությունը չէր կարող ունենալ, նոր քննության արդյունքում Դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ մյուս պատասխանողի՝ Կոմիտեի, մինչդեռ նոր քննության ընթացքում Դատարանը չի անդրադարձել այն կարնորագույն հարցադրմանը, թե արդյո՞ք հայցվորը նշված տեսակի հայցատեսակով դատարան դիմելուց առաջ երբնէ դիմել է մյուս պատասխանող Կոմիտեին՝ խնդրարկվող պահանջը կատարելու նպատակով, ինչը սույն հայցատեսակով դատարան դիմելու համար ամենակարնոր նախադրյալն է:
Վերոգրյալից հետնում է, որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացրել է ապացույցների թերի Ա ոչ ամբողջական հետազոտման արդյունքում, հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորը չի սպառել մինչն դատարան դիմելը վարչական մարմնից տեղեկատվություն ստանալու իր հնարավորությունը, ինչը գործողության կատարման հայցատեսակով կամ պարտավորեցման հայցատեսակով դատարան դիմելու համար առաջնային նախապայմանն է:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.02.2023 թվականի որոշումը Ա կայացնել նոր դատական ակտ՝ հայցը մերժել, կամ բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Տիգրան Ափոյանի 29.10.2018 թվականի թիվ Դ/51060-18 դիմումին ի պատասխան ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի
4
կենսաթոշակային ամպլպահովության վարչության պետը 29112018 թվականի թիվ ԱնԳ/ԱնԳ/18946-18 գրությամբ հայտնել է, որ «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածն անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարան կարող է ներառվել միայն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 11).
2) Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի 21.08.2018 թվականի թիվ ԱԳԱ/ՆՍ-1/21200-18 գրությամբ, ի պատասխան Տիգրան Ափոյանի 15.08.2018 թվականի դիմումի, տրամադրվել է վերջինիս անհատական հաշվի քաղվածքը: Միաժամանակ, տեղեկացվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի ն սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները, սկսած 01.01.2013 թվականից անհատական հաշվետվությունները ներկայացնում են Կոմիտե: Ըստ այդմ նշված ժամկետից հետո աշխատած ժամանակահատվածի անհատական տվյալներն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Կոմիտե (հատոր 1-ին, գ.թ. 13, 47).
3) Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի 27.09.2018 թվականի թիվ ԱՊ/23599-18 գրությամբ Տիգրան Ափոյանին տեղեկացվել է, որ նույն թվականի օգոստոսի 15-ի թիվ ԱնԳ/ԱնԳ/ՆՍ-1/21200-18 գրությամբ վերջինիս անհատական հաշվի քաղվածքը ձնավորվել է տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա: Տեղեկացվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի Ա սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները, սկսած 01.01.2013 թվականից անհատական հաշվետվությունները ներկայացնում են Կոմիտե (անհատական տվյալների մշակող լիազոր մարմինը Կոմիտեն է): Միաժամանակ տեղեկացվել է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ՝ Տիգրան Ափոյանի դիմումում նշված ժամանակահատվածի համար ներկայացված փաստաթղթերով ծառայությունը լիազորված չէ տվյալների շտեմարանում փոփոխություններ ն լրացումներ կատարել (հատոր 1-ին, գ.թ. 12, 49).
4) Կոմիտեի նախագահին ուղղված 22.10.2019 թվականի թիվ 263 գրությամբ Տիգրան Ափոյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանը խնդրել է հայտնել, թե «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸի կողմից 127.10.201 թվականից մինչե 28.04.2012 թվականն ընկած ժամանակահատվածում կատարվել են եկամտահարկի վճարումներ Տիգրան Ափոյանի աշխատավարձից թե՝ ոչ, եթե այո, ապա քանի անգամ ն ինչ չափերով (հատոր 1-ին, գ.թ. 114).
5) Կոմիտեի 12.11.2019 թվականի թիվ 70-1/71347-2019 գրության համաձայն` ի պատասխան թիվ 263 հարցման՝ հայտնվել է, որ Կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն` «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից քաղաքացի Տիգրան Ափոյանի 27.10.2011-28.04.2012 թվականների աշխատավարձից պահված եկամտահարկի վճարումների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ հարկային մարմինը գրանցված աշխատողների անձնավորված հաշվառմանը տիրապետում է 01.01.2013 թվականից սկսած (հատոր 1-ին, գ.թ. 133):
5
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի խախտման հետնանքով թուլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործողության կատարման հայց հարուցելու պարտադիր եախապայմաններինե վերահաստատելով `նախկիեում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝
17 խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ամպահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետնում է, որ օրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝
6
յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր ցիրավունքնեի ն ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների Աե դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է իր ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական ն իր բնույթով լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների ե պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները ն պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, ն վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական ն ուղղակի նշանակություն ն ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների ն ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպպտեն ն մյուսներն ընդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, 47-րդ կետ, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, 32-րդ կետ):
ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
7
Մեկ այլ 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց՝ դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյու դեպքում պայմանավորել է որոշակի իրավական նախադրյալների, այն է՝ «իրավական շահի» առկայությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ: Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նան կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնութ, ն դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր բացահայտման վարչական դատավարության՝ հայցադիմումի ընդունելիության փուլում: Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նան համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: (..) Ընդ որում հայցվորի (դիմողի) իրավական շահագրգովածությունը պետք է առկա լինի ինչպես հայցի հարուցման, այնպես էլ վճռի կայացման պահին (տե՛ս, Վահագն Ղազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/2110/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություներ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
8
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործողության կատարման հայցին, նշել է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական մարմնից կարող է պահանջել դրսնորել միայն այնպիսի վարքագիծ (թե ակտիվ, թե՛ պասիվ), որը չդրսնորելը խախտում է կամ անմիջականորեն կարող է խախտել նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները: Հետնաբար գործողության կատարման հայցով անձը կարող է վարչական մարմնից պահանջել կատարել այնպիսի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնց համապատասխանաբար կատարումը կամ չկատարումը կարող են ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ վերացնել վերջինիս իրավունքների իրականացման խոչընդոտները: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործողության կատարման հայցով դատարան դիմած անձի հայցադիմումի ընդունելիության փուլում վարչական դատարանը պարտավոր է պարզել, թե պահանջվող վարքագիծը վարչական մարմնի կողմից չդրսնորելը կարող է արդյո՞ք առերնույթ ոտնձգել վերջինիս իրավունքներին ն օրինական շահերին: Մասնավորապես՝ վարչական դատարանը գործողության կատարման հայցադիմումի ընդունելիության փուլում պարտավոր է բացահայտել, թե հայցվորի կողմից ակնկալվող վարքագիծը կարող է արդյո՞ք. (ա) առերնույթ ապահովել անհրաժեշտ պայմաններ անձի իրավունքների իրականացման համար կամ (բ) առերնույթ վերացնել այդ իրավունքների իրականացման խոչընդոտները (տե'ս, Շուշանիկ Տրդատյանն ըեդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետնանքվ անօթնան մեացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բեակելի տների) հատկացման հարցերով հանձեաժողովի թիվ ՎԴ/6072/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար որպես նախապայման օրենսդիրը սահմանել է վարչական մարմնին դիմելու ն հայցվող գործողության կատարումը վերջինիս կողմից մերժվելու, այսինքն՝ ռեալ ակտ ընդունելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստերի առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերոհիշյալ եզրահանգումը բխում է ոչ միայն այն հանգամանքից, որ դատարանները վեճը լուծող մարմիններ են Ա շահագրգիռ սուբյեկտները կարող են դատական պաշտպանություն հայցել միայն վեճի առկայության դեպքում, որպիսին կարող է ի հայտ գալ համապատասխան դիմումը վարչական մարմնին ներկայացնելու փաստով ծագած իրավահարաբերությունների պարագայում, այլ նան վերոհիշյալ եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ ն 72-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, որոնցից բխում է, որ վարջչադատավարական կարգով իրավունքների պաշտպանություն կարող են հայցել այն ֆիզիկական ն/կամ իրավաբանական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման
9
մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այլ կերպ ասած, քանի դեռ վարչական մարմնից չի հայցվել որնէ գործողության կատարում ն վերջինս չի մերժել հայցվող գործողության կատարումը կամ չի դրսնորել անգործություն, անձի մոտ չի ծագում գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը (ե՛ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/6048/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է նան, որ վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ առաջնային նախապայմանն անձի ն հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջն վեճի առկայությունն է: Անձի՝ դատական պաշտպանության դիմելու իրավունքը ծագում է վեճի առկայության դեպքում միայն: ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնաով անձի ն հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջն վեճի՝ որպես ՀՀ վարչական դատարան դիմելու անհրաժեշտ նախապայմանի բովանդակությանը, արձանագրել է. «Վեճի առանցքային բաղադրիչը կողմերի միջն առկա տարաձայնությունն է, ինչը դրսնորվում է երանում, որ մի կողմը' իր ակտիվ կամ պասիվ վարքագծով, չի ընդունում մյուս կողմի պահանջը Հանրային իրավահարաբերություններից ծագող վեճը ենթադրում է փարաձայեություն հանրային իշխանության ն մասնավոր անձի միջն: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «առանձին հայցատեսակների պարագայում մինչն ՀՀ վարչական դատարան դիմելը համապատասխան պահանջով սկզբնապես վարչական մարմին դիմելու (նան մերժում ստանալու) պայմանի սահմանումն ինքնանպատակ չէ. եման պայմանի բավարարումն ուղղված է վեճի կամ վիճեի իրավահարաբերության «ձնավորմանը», քանի որ դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ է վարչական մարմեի անհամաձայեությունն անձի պահանջին» (տե՛ս, Հմայակ Կյատիկյանե ըեդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/27 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ անձն իրավասու է դիմելու վարչադատավարական կարգով իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը, երբ վերջինիս այս կամ այն իրավունքի կամ պարտականության առնչությամբ հանրային իրավահարաբերության մասնակիցների՝ հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմնի ն տվյալ մասնավոր անձի միջեն առկա է տարաձայնություն: Ընդ որում՝ այդ տարաձայնությունը կարող է դրսնորվել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ վարքագծի ձնով (տե՛ս, Գուրգեն Դումանյանն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/3148/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.12.2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
10
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե՝
1) վեճը ենթակա չէ որնէ դատարանում քննության.
(..)
9) եթե բացահայտվել են նուն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.
(..):
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քենության» արտահայությունը Ա նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որնէ դատարանում քննության» արտահայությունն ունեն միննույն նշանակությունը, որը հանգում է հետնյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջն բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որնէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետնաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական ն փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասութան ն մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու ն լուծելու տվյալ վեճը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05//0 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն անձին իրավունք է վերապահել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները:
Ընդ որում` գործողության կատարման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված նախապայմանը, այն է՝ հայցվող գործողությունը կատարելու պահանջով վարչական մարմնին դիմած լինելու պարտադիր պահանջը, նպատակ է հետապնդում քննության առարկա դարձնել միայն այն հարցերը, որոնց առնչությամբ առկա է տարաձայնություն դատարան դիմող սուբյեկտի ն վարչական մարմնի միջն: Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ նախքան դատարան հայց ներկայացնելը վարչական մարմնին դիմելու նախապայմանի սահմանումն ինքնանպատակ չէ, Ա անձը չի կարող ցանկացած պահանջով դիմել վարչական մարմնին, ն այդ հիմքով հայց ներկայացնելու նախապայմանը համարել պահպանված:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործողության կատարման հայց ներկայացնելու նախապայմանը կարող է պահպանված համարվել միայն այն դեպքում, երբ անձը
11
համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին Ա չհասնելով ակնկալվող արդյունքին՝ նույն պահանջով հայցում է դատական պաշտպանություն:
Հակառակ մեկնաբանման պարագայում, երբ անձը չի դիմել վարչական մարմնին կամ դիմել է դատարան ներկայացվող պահանջից բովանդակությամբ տարբերվող մեկ այլ պահանջով, ապա խոսք չի կարող լինել դատարան ներկայացվող վեճի առկայության մասին, քանի որ ստացվում է, որ դատարան ներկայացվող պահանջի առնչությամբ տարաձայնություն կողմերի միջեն առկա չէ: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ խոսքը վերաբերում է ոչ թե բացառապես նույն ձնակերպմամբ ներկայացված պահանջին, այլ բովանդակությամբ համապատասխանող նույն պահանջին, որի վերաբերյալ վարչական մարմնի կայացրած որոշման կամ դրսնորած անգործության հիման վրա դատարանը հնարավորության կունենա պարզել անձի ն վարչական մարմնի միջն առկա վեճի էությունը:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի գործողություն կատարելու պահանջով գործողության կատարման հայց ներկայացնելու իրավունքն օրենսդիրը պայմանավորել է նախքան դատարան հայց ներկայացնելը համապատասխան պահանջով վարչական մարմնին դիմելու ն վերջինիս կողմից այդ պահանջը մերժելու կամ դրա առնչությամբ անգործություն դրսնորելու հանգամանքով: Հակառակ պարագայում, կողմերի միջն առկա չի լինի վեճ, ինչի արդյունքում անձի մոտ չի կարող ծագել գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Տիգրան Ափոյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայութանը «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ում իր աշխատած ժամանակահատվածը ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում, տրամադրել իր անհատական հաշվի քաղվածքը (որտեղ կներառվեն «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականներն իր աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը):
ՀՀ վարչական դատարանի 19.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է ն Սոցիալական ապահովության ծառայությունը պարտավորեցվել է «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ում հայցվորի աշխատած ժամանակահատվածը ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ն վերջինիս տրամադրել անհատական հաշվի քաղվածքը, որտեղ ներառված կլինեն «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011-28.04.2012 թվականներին հայցվորի աշխատած ժամանակաշրջանի ընթացքում հաշվարկված աշխատավարձի չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարի չափերը:
12
ՀՀ վարչական դատարանի 19.05.2020 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարությունը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 16.04.2021 թվականի որոշմամբ բավարարել է ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության վերաքննիչ բողոքը՝ ՀՀ վարչական դատարանի 19.05.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել Ա գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության՝ պատճառաբանելով, որ «ՀՀ վարչական դատարանը Սոցիալական ապահովության ծառայությանը պարտավորեցրել է կատարել այնպիսի գործողություն, որի կատարման իրավասությունը, դատական ակտի կայացման պահին գործող օրենսդրության համաձայն, վերջինիս վերապահված չէ: Այսինքն, Դատարանի կողմից վարչական մարմեին որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ վճիռ կայացնելիս հաշվի չի առեվել այն հանգամանքը, որ հայցվող գործողության կատարման իրավասություն, դատական ակտի կայացման պահի դրությամբ գործող կոնկրետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների համաձայն, Սոցիալական ապահովության ծառայությունը չի ունեցել»:
Գործի նոր քննության ընթացքում Դատարանը 06.07.2022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ այն հիմնավորմամբ, որ «անձնավորված հաշվառումն իրականացվում է եկամտային հարկի, շահութահարկի ն սոցիալական վճարի հավաքագրում իրականացեող պետական կառավարման լիազոր մարմեի' ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: «Եկամտային հարկի, շահութահարկի ն սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասինե» ՀՀ օրենքով վերջինիս է վերապահված" տեղեկարվական բազա ներառված տվյալեերում փոփոխություններ կատարելու իրավասությունը: (.) Սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ հայցվոր Տիգրան Ափոյանը 27.10.2011 թվականից միեչն 28.04.2012 թվականն աշխատել է «Գրանդ (Թորնթոն» ՓԲԸ-ում, ստացել է աշխատավարձ, վերջինիս վերաբերյալ հաշվարկվել ն վճարվլ է եկամտային հարկ: Նշված փաստերը հաստատվում են գործում առկա' 27.10.2011 թվականի աշխատանքային պայմանագրով, անհատական հաշվի բացման մասին հայտով, 27.10.2011-31.12.201 ն 01.01.2012-28.04.2012 թվականների ժամանակահատվածների համար Տիգրան Ափոյանի վերաբերյալ `անհատական հաշվետվությամբ, ՀԾ համակարգից արտատպած քաղվածքներով: Բացի դա, Դատարանն արձանագրում է, որ պատասխանողը նշված փաստերը որնէ կերպ չի վիճարկել: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը բխում է «Եկամտային հարկի, շահութահարկի ն սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի' վերը նշված դրույթներից, հեւրնաբար իրավաչափ է, ն ենթակա է բավարարման» ն պարտավորեցրել է Կոմիտեին՝ Տիգրան Ափոյանի՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում 27.10.2011 թվականից մինչն 28.04.2012 թվականն աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները ներառել անհատական անձնավորված հաշվառման տվյալների բազայում:
Վերաքննիչ դատարանը 24.02.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է այն հիմնավորումներով, որ «Տիգրան Ափոյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված թիվ 263 գրությունից ն դրա հիման վրա' ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված պատասխանից
13
հետնում է, որ հայցվորի կողմից, ըստ էության, պահպանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված' վարչական մարմեին դիմելու օրենսդրական պահանջը, իսկ վարչական մարմեի կողմից առկա է հայցվորի պահանջը մերժող համապատասխան փաստաթուղթ: Ուստի, անհիմն է բողոքաբերի պնդումն առ այե, որ Տիգրան Ափոյանը երբնէ ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմում չի ներկայացրել, չի պահանջել տրամադրելու տեղակատվություն, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն չի մերժել տեղեկատվություն տրամադրելը կամ գործողություն կատարելը»:
Վերը նշված վերլուծությունների Ան իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սուն գործի փաստեր նե գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հետնյալը.
Տիգրան Ափոյանի 29.10.2018 թվականի թիվ Դ/51060-18 դիմումին ի պատասխան ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետը 29112018 թվականի թիվ ԱնԳ/ԱնԳ/18946-18 գրությամբ հայտնել է, որ «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածն անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարան կարող է ներառվել միայն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո:
Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի 21.08.2018 թվականի թիվ ԱգաԱ/ՆՍ-1/2120018 գրությամբ, ի պատասխան Տիգրան Ափոյանի 15.08.2018 թվականի դիմումի, տրամադրվել է վերջինիս անհատական հաշվի քաղվածքը: Միաժամանակ, տեղեկացվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի ն սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները, սկսած 01012013 թվականից անհատական հաշվետվությունները ներկայացնում են Կոմիտե: Ըստ այդ նշված ժամկետից հետո աշխատած ժամանակահատվածի անհատական տվյալներն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Կոմիտե:
Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի 27.09.2018 թվականի թիվ ԱՊ/23599-18 գրությամբ Տիգրան Ափոյանին տեղեկացվել է, որ նույն թվականի օգոստոսի 15-ի թիվ ԱնԳ/ԱնԳ/ՆՍ-1/21200-18 գրությամբ վերջինիս անհատական հաշվի քաղվածքը ձնավորվել է տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա: Տեղեկացվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի Ա սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, գործատուները, սկսած 01.01.2013 թվականից անհատական հաշվետվությունները ներկայացնում են Կոմիտե (անհատական տվյալների մշակող լիազոր մարմինը Կոմիտեն է): Միաժամանակ տեղեկացվել է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ՝ Տիգրան Ափոյանի դիմումում նշված ժամանակահատվածի համար ներկայացված փաստաթղթերով ծառայությունը լիազորված չէ տվյալների շտեմարանում փոփոխություններ ն լրացումներ կատարել:
Կոմիտեի նախագահին ուղղված 22-10.2019 թվականի թիվ 263 գրությամբ Տիգրան Ափոյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանը խնդրել է հայտնել, թե «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸի կողմից 27.10.201 (թվականից մինչն 28.04.2012 թվականն ընկած
14
ժամանակահատվածում կատարվել են եկամտահարկի վճարումներ Տիգրան Ափոյանի աշխատավարձից թե՝ ոչ, եթե այո, ապա քանի անգամ ն ինչ չափերով:
Կոմիտեի 12112019 թվականի թիվ 70-/71347-2019 գրության համաձայն՝ ի պատասխան թիվ 263 հարցման՝ հայտնվել է, որ Կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն` «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից քաղաքացի Տիգրան Ափոյանի 27.10.2011-28.04.2012 թվականների աշխատավարձից պահված եկամտահարկի վճարումների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ հարկային մարմինը գրանցված աշխատողների անձնավորված հաշվառմանը տիրապետում է 01.01.2013 թվականից սկսած:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում առկա չէ գործողության կատարման հայց ներկայացնելու փաստական հիմքը, այն է հայցվող կոնկրետ գործողության կատարման պահանջով Կոմիտե դիմելու ն վերջինիս կողմից գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու փաստը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Մասնավորապես ստորադաս դատարաններն անտեսել են, որ սույն գործի փաստերից ու ձեռք բերված ապացույցներից ն ոչ մեկով չի հաստատվում, որ Տիգրան Ափոյանը երբնէ դիմել է Կոմիտե՝ «Գրանթ (Թորնթոն» ՓԲԸ-ում աշխատած ժամանակահատվածը անհատական անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանում ներառելուն պարտավորեցնելու պահանջով, այն դեպքում, երբ վերջինիս ուղղված Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալի 27.09.2018 թվականի թիվ ԱՊ/2359918 գրությամբ հայտնվել է, որ «Եկամտային հարկի, շահութահարկի ն սոցիալական վճարի անձնավ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/11998/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
