Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0039/15/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0039/15/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0039/15/2424 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 60. Սեփականության իրավունքը · Հոդված 121. Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավումը · Հոդված 131. Գույքի արգելադրման նպատակը և հիմքերը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1: 2020 թվականի սեպտեմբերի 1-ին աը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվը ւան գործը: 2020 թվականի դեկտեմբերի 14-ի անը աաա շի: ջրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ Սրաաով քրեական գործը, որը 2020 թվականի դեկտեմբերի 21-ին միացվել է թիվ անը ւան գործին (այսուհետ նան՝ քրեական վարույթ): 2. 2024 թվականի մարտի 2-ին զարն Մրրո որու 0 ԱԱՈՏ Աա Աան ԱՈ: ԱՔրո նրան

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0039/15/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Տ.Դավթյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Ա.Մարտիրոսյան

2025 թվականի փետրվարի 24-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0039/15/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝

2

Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը․

1. 2020 թվականի սեպտեմբերի 11-ին

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ

քրեական գործը։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ

հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ

| քրեական գործը,

որը 2020 թվականի դեկտեմբերի 21-ին միացվել է թիվ

(այսուհետ նաև՝ քրեական վարույթ)։

| քրեական գործին

2. 2024 թվականի մարտի 21-ին

(այսուհետ նաև՝ Քննիչ) որոշում է կայացրել թիվ

քրեական վարույթով

SS

հակակոռուպցիոն դատարան

է

գույքի արգելադրման մասին, և նույն օրը

ներկայացրել այդ որոշման

իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն։

3. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Քննիչի վերը նշված միջնորդությունը բավարարվել է։

հատուկ վերանայման բողոքի

4. Վերաքննիչ դատարանը

քննության արդյունքում 2024 թվականի մայիսի 20-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 2-ի որոշումը բեկանելու, Քննիչի միջնորդությունը մերժելու և գույքի արգելադրման մասին 2024 թվականի մարտի 21-ի որոշումը վերացնելու մասին։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր

դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի կողմից բերվել է հատուկ վերանայման

3

վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և

պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

6.1. Ըստ բողոքաբերի՝ գույքի արգելադրման մասին Քննիչի որոշումը համապատասխանել է հանցագործության արդյունքում առաջացած գույքի բռնագրավումն ապահովելու նպատակով արգելադրում կիրառելու մասին դատավարական ակտի օրինականության, հիմնավորվածության և

պատճառաբանվածության պայմաններին։ Մասնավորապես արգելադրման հիմք է հանդիսացել տվյալ գույքի՝ առերևույթ հանցագործության արդյունքում ստացված լինելու հանգամանքն ապացույցների գերակշռությամբ հիմնավորվելը, իսկ արգելադրման իրավաչափ նպատակը՝ հանցագործության արդյունքում ստացված գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելը։

Միևնույն ժամանակ, գույքի արգելադրման մասին որոշմամբ Քննիչն անդրադարձել է նաև վերաբերելի իրավակարգավորումներին ու դրանք համադրելով քրեական վարույթի փաստական հանգամանքների հետ՝ հանգել է տվյալ գույքի արգելադրման անհրաժեշտության մասին իրավաչափ հետևության՝ կայացնելով հիմնավոր որոշում։

6.2. Բողոքաբերը նաև նշել է, որ տվյալ դեպքում առկա է եղել նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական

փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ 3.306.000 ՀՀ դրամով օտարված խնդրո առարկա գույքի իրական շուկայական արժեքն օտարման պահի դրությամբ կազմել է 15.120.000 ՀՀ դրամ։

4

Ըստ բողոքաբերի՝ արգելադրման պահին գույքի շուկայական արժեքն օրենքով սահմանված կարգով որոշված չլինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնազուրկ է, միաժամանակ անտեսվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում գույքի արգելադրումն իրականացվել է այդ գույքի բռնագրավումն ապահովելու նպատակով։

6.3. Բողոքաբերը նաև նշել է, որ Քննիչի որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար է եղել խնդրո առարկա գույքը ենթադրյալ հանցանքի արդյունքում ստացված լինելու հանգամանքը գնահատելու համար։ 6.4. Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ գույքի արգելադրման մասին Քննիչի որոշմամբ

զրկվել է միայն իր հայեցողությամբ գույքը տնօրինելու

հնարավորությունից, սակայն զրկված չէ այն ազատորեն տիրապետելու իրավունքից, որպիսի իրավունքը նա իրացնում է նաև այժմ, և արգելադրմանն ուղղված գործողությունների դեմ նրա առարկությունները վկայում են գույքն օտարելու մտադրության մասին, ինչը ևս Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է:

7. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Գույքի արգելադրման մասին Քննիչի՝ 2024 թվականի մարտի 21-ի որոշման համաձայն՝

«(...) 15.11.2020թ.

կողմից ՀՀ գլխավոր

դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա, մասնավորապես հաշվի առնելով դիմումում նշված այն հանգամանքները, որ

է վաճառվել

կողմից

5

գտնվող նախկին քաղաքացիական պաշտպանության շենքը շուկայականից էականորեն ցածր արժեքով, ձևականորեն կազմակերպված աճուրդի միջոցով, որն այժմ վաճառվում է 80.000 ԱՄՆ դոլարով,

կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով

նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է

քրեական

վարույթին։

(...)

Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 27.02.1991թ. քաղաքային խորհրդի գործկոմի կողմից

առաջին հարկում գտնվող 30 քմ մակերեսով

տարածքը հատկացվել է

մանկական դպրոցական գրադարանների

կենտրոնացված համակարգին՝ գրադարանը ընդարձակելու համար:

08.09.2014р.

թիվ 588 որոշմամբ

հասցեում գտնվող 13.6 քմ հասարակական նշանակության տարածքները միավորվել են և ստացել նոր հասցե

01.10.2014р.

ՍՊ ընկերության կողմից տրված անշարժ

գույքի գնահատման հաշվետվության համաձայն՝

հասցեում գտնվող 89.4

քմ մակերեսով տարածքի և 13.6 քմ մակերեսով գրադարանի շուկայական արժեքը նույն օրվա դրությամբ կազմել է 3.003.000 ՀՀ դրամ։

27.11.2014թ. որոշում է կայացվել գույքը աճուրդային կարգով մեկնարկային 3.003.000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ։

Արդյունքում հաղթող է ճանաչվել աճուրդում առավելագույն՝ 3.306.000 ՀՀ դրամ առաջարկած մասնակից

ում հետ 25.12.2014թ. կնքվել է

անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

20.02.2024р.

ստացվել

է

07.09.2023р.

նշանակված

դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 23-2015 եզրակացությունը,

համաձայն որի

6

հասցեում գտնվող հասարակական նպատակային

նշանակության անշարժ գույքի /մակերեսը՝ 103 քմ/ շուկայական արժեքը 01.10.2014թ. դրությամբ կազմել է մոտ 15.120.000 ՀՀ դրամ: Հիմնավորվել է, որ

ՍՊ ընկերության կողմից 2014

թվականի հոկտեմբերի 1-ին տրված գնահատման հաշվետվության մեջ կիրառված մեթոդները թեև առհասարակ հանդիսանում են գիտականորեն հիմնավորված դասական մեթոդներ, սակայն համեմատական մեթոդի ժամանակ ընտրված 2-րդ և 3-րդ անալոգների գները, որոնք ըստ գնահատողի կողմից կազմված գնահատման հաշվետվության համեմատական մեթոդի բաժնում առկա նկարագրության ստացվել են

ՍՊ ընկերության

ինֆորմացիոն բազայից, չեն համապատասխանում տվյալ ժամանակահատվածի դրությամբ առկա իրական գներին, քանի որ առկա են էական գնային տարբերություններ՝ իրական փաստացի վաճառքների համեմատությամբ: Թիվ 1-ին համեմատական անալոգի հետ կապված համապատասխան

ուղղումները հիմնավորված չեն, քանի որ փորձաքննության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքը, որը տեղակայված է եղել

տարածքում, գտնվել է

քաղաքի կենտրոնական հատվածից շուրջ 600-700 մետր հեռավորության վրա՝ փողոցի վերջնամասում, իսկ ընտրված համեմատական թիվ 1

անալոգը, որը տեղակայված է եղել

տարածքում,

գտնվել է

քաղաքի կենտրոնական հատվածից 1 կմ հեռավորության

վրա՝

փողոցի վերջնամասում և գնահատողի կողմից համեմատական

աղյուսակի «գրավչություն և տրանսպորտի մատչելիություն» տողում գրվածի համաձայն՝ դիտարկվել է ավելի լավ, քան գնահատվող օբյեկտը: Գնահատողի կողմից համեմատական մեթոդի աղյուսակում համեմատական անալոգների համար 1 քմ-ի շուկայական արժեքը /գինը/, համապատասխան ուղղումներ կատարելով և այն գնահատող օբյեկտին համապատասխանեցնելով տատանվել է 12.283 ՀՀ դրամից մինչև 42.646 ՀՀ դրամ, մինչդեռ Կադաստրի

7

կոմիտեի կողմից 2014թ.-ի հոկտեմբեր ամսվա հրապարակված անշարժ գույքի վերլուծության համաձայն՝

քաղաքում տվյալ ժամանակահատվածում

շուկայական միջինացված գները 1 քմ-ի համար տատանվել է 96.850-100.000 ՀՀ դրամ միջակայքի սահմաններում:

Եկամտային մեթոդի կիրառման ժամանակ գնահատվող օբյեկտի համար որպես 1 քմ-ի վարձակալման հավանական միջին արժեք ընդունված 750 ՀՀ դրամը, ինչպես նաև կատարված համապատասխան մասհանումները նույնպես հիմնավորված չեն, քանի որ նշված են միայն վերջնական արդյունքները՝ առանց որևէ մեկնաբանության և/կամ առանց դրանց ստացման աղբյուրի նշման։ Այսինքն՝ վերը նշված գործողությունների արդյունքում

համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 11.814.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քրեական վարույթի ընթացքում հիմնավորվել է նաև այն հանգամանքը, որ աճուրդի անցկացման և գույքի օտարման ժամանակահատվածում

ով

թվականներին հանդիսացել է քաղաքապետի

տեղակալը և բազմիցս հանդիսացել է նաև աճուրդային հանձնաժողովի նախագահի տեղակալ, միաժամանակ հանդիսացել է քաղաքապետ

ազգականը, որպիսի հանգամանքի մասին իր կողմից որպես վկա

տրված ցուցմունքում նշել է նաև

ով հանդիսացել է աճուրդային հանձնաժողովի անդամ՝

միաժամանակ հանդիսանում է աճուրդում հաղթող ճանաչված մասնակից մորեղբոր տղան:

(...)

Տվյալ պարագայում

քրեական վարույթի ընթացքում ձեռք

բերված ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է, որ

համայնքին պատկանող, համայնքային սեփականություն

հանդիսացող գույքը

հասցեում գտնվող գույքը համայնքի ղեկավարի կողմից պատվիրված

8

անշարժ գույքի գնահատման հաշվետվության հիման վրա՝ շուկայական արժեքից էականորեն ցածր արժեքով, կազմակերպված աճուրդի ընթացքում վաճառվել է աճուրդում առավելագույն՝ 3.306.000 ՀՀ դրամ առաջարկած մասնակից ում հետ 25.12.2014թ. կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

(...)

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ

հասցեում գտնվող անշարժ

գույքը պատկանում է

` ըստ ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված

անշարժ գույքի կադաստրային գործում առկա տվյալների:

Բացի այդ, 15.01.2024թ. փորձագետի հետ դեպքի վայր այցելության ժամանակ

բանավոր կերպով հայտարարել է, որ ցանկություն

ունի վաճառելու անշարժ գույքը, քանի որ այն այս պահին որևէ նպատակի չի ծառայում։ Բացի այդ, դռան վրա ևս փակցված է եղել գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարություն՝ կից

բջջային հեռախոսահամարի նշումով:

Հաշվի առնելով վերոգրյալը, պետք է փաստել, որ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է, որ

հասցեում գտնվող հասարակական

նպատակային նշանակության անշարժ գույքը ուղղակիորեն ստացվել է հանցագործության արդյունքում:

(...)

Հաշվի առնելով, որ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է, որ հասցեում գտնվող հասարակական նպատակային նշանակության անշարժ գույքը ուղղակիորեն ստացվել է ենթադրյալ հանցագործության արդյունքում և այն դատարանի կողմից ենթակա է պարտադիր բռնագրավման, ուստի [ե]լնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 131-135-րդ հոդվածների պահանջներով [որոշեցի] թիվ

քրեական վարույթով

իրավունքով պատկանող

(...) սեփականության

հասցեում գտնվող հասարակական նպատակային

նշանակության,

կադաստրային ծածկագրով 89.4 քմ

մակերեսով և

կադաստրային ծածկագրով, 13.6 քմ

մակերեսով անշարժ գույքի վրա կիրառել արգելադրում: (…)»:

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 2-ի որոշման համաձայն՝ «(…) 2023 թվականի մարտի 21-ի գույքն արգելադրելու մասին որոշման ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ դրանում, որպես գույքի արգելադրման նպատակ է նշվել գույքի բռանգրավման ապահովումը, իսկ որպես հիմք՝ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում:

Դատարանը, նկատի ունենալով մեղսագրվող արարքի բնույթը, կատարման ենթադրյալ եղանակը, պատճառված վնասի չափը, վերոգրյալ իրավանորմերի, ինչպես նաև վկայակոչված նախադեպային որոշումների լույսի ներքո արձանագրում է, որ գույքի արգելադրման նպատակը և հիմքն առկա է: Այսպես` միջնորդությանը կից ներկայացված նյութերն իրենց

գերակշռությամբ, մասնավորապես՝ 2014 թվականի հոկտեմբերի 1–ին ՍՊ ընկերության կողմից տրված անշարժ գույքի գնահատման

հաշվետվությունը, որի համաձայն

հասցեում գտնվող 89.4 քմ մակերեսով

տարածքի և 13.6 քմ մակերեսով գրադարանի շուկայական արժեքը նույն օրվա դրությամբ կազմել է 3.003.000 ՀՀ դրամ, 2014 թվականի նոյեմբերի 27–ին գույքն աճուրդային կարգով՝ մեկնարկային 3.003.000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ փաստաթուղթը, 2014 թվականի դեկտեմբերի 25-ին 3.306.000 ՀՀ դրամ առաջարկած մասնակից

հետ կնքված անշարժ գույքի

առուվաճառքի պայմանագիրը, 2024 թվականի փետրվարի 20-ին նշանակված 1 Տե՛ս թիվ ՀԿԴ/0039/15/24 դատական վարույթի նյութերը, հատոր 1, թերթեր 11-17։

10

դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 23-2015 եզրակացությունը, որի համաձայն՝

[անընթեռնելի] հասցեում գտնվող հասարակական նպատակային

նշանակության անշարժ գույքի /մակերեսը՝ 103 քմ/ շուկայական արժեքը 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է մոտ 15.120.000 ՀՀ դրամ, վկայում են, որ [անընթեռնելի] սեփականության իրավունքով պատկանող

[անընթեռնելի] հասցեում գտնվող անշարժ գույքը հնարավոր է առաջացել է ենթադրյալ հանցագործության արդյունքում:

Դատարանի դիրքորոշումը բխում է ներկայացված նյութերից, որով առերևույթ փաստվում է, որ անշարժ գույքը ձեռք է բերվել շուկայականից ավելի էժան, այն է՝ 3.306.000 ՀՀ դրամ արժեքով, մինչդեռ` համաձայն փորձագետի եզրակացության՝ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ նշյալ անշարժ գույքի արժեքը կազմել է մոտ 15.120.000 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ սույն փուլում ապացույցների ըստ էության քննություն և գնահատում չի կարող իրականացվել, այլ միայն հնարավոր է հաստատել կամ հերքել ներկայացված նյութերի պայմաններում առերևույթ ապացույցների գերակշռության հանգամանքը, Դատարանը գտնում է, որ առկա է ապացույցների գերակշռություն, որով հաստատվում է, որ հիշյալ անշարժ գույքը ստացվել է ենթադրյալ հանցագործության արդյունքում։

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասն իմպերատիվ կարգով սահմանում է, որ հանցագործության արդյունքում ուղղակի առաջացած կամ ստացված գույքը դատարանի կողմից ենթակա է պարտադիր բռնագրավման, իսկ սույն դեպքում ենթադրյալ հանցագործության արդյունքում առերևույթ ստացվել է

[անընթեռնելի] հասցեում գտնվող անշարժ գույքը, ուստի Դատարանը գտնում է, որ քննիչի կողմից նշված գույքի արգելադրման նպատակը՝ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելը, առկա է և իրավաչափ:

11

Բացի այդ, Դատարանը գտնում է, որ գույքի արգելադրման մասին որոշմամբ պահպանված է նաև գույքի արգելադրման կարգին վերաբերող օրենսդրական պահանջները:

Այսինքն՝ արգելադրումն իրականացվել է Օրենսգրքի դրույթներին համապատասխան և անձի սեփականության իրավունքի վրա առկա

ազդեցությունն օրինական է, քանի որ պահպանված է համաչափության սկզբունքը, ինչպես նաև հանրային և մասնավոր շահի ողջամիտ

հավասարակշռությունը։

Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ 2024 թվականի մարտի 21–ի գույքն արգելադրելու վերաբերյալ որոշումն իրավաչափ է և կայացվել է Օրենսգրքի 131-133-րդ հոդվածներով նախատեսված պահանջների պահպանմամբ, ուստի քննիչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման: (...)»:

10. Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի մայիսի 20-ի որոշման համաձայն՝ «(…) Անդրադառնալով գույքի արգելադրման իրավաչափության հաստատմանը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանի համար ինչպես քննիչի միջնորդության, այնպես էլ վարույթի նյութերի, վիճարկվող դատական ակտի և կողմերի դիրքորոշումների ուսումնասիրության արդյունքում տեսանելի է դառնում այն պատկերը, որ քրեական վարույթը հարուցվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է 2024 թվականի մարտի 21-ին, այսինքն` վարույթի հարուցումից 4 տարի անց։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ գույքի արգելադրման որոշումը չի կայացվել՝ հրատապությունից ելնելով, այլ այն կանխավարկածով, որ խնդրո առարկա գույքը ձեռք է բերվել հանցագործության արդյունքում։ Միաժամանակ, անցնող տարիների արդյունքում վարույթի ելքի համար էական իրողություն չի փոխվել այն հանգամանքի հաշվառմամբ, որ վարույթի հարուցումից մինչ օրս որևէ անձ որպես մեղադրյալ չի ներգրավվել/որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել: Ավելին, 2 Տե՛ս թիվ ՀԿԴ/0039/15/24 դատական վարույթի նյութերը, հատոր 1, թերթեր 101-111։

12

ստորադաս դատարանը գույքի արգելադրման նպատակի և հիմքի առկայությունն արձանագրել է` մեղսագրվող արարքի բնույթը, կատարման ենթադրյալ եղանակը, պատճառված վնասի չափը որոշմամբ վկայակոչված իրավանորմերի և նախադեպային որոշումների լույսի ներքո դիտարկելով, մինչդեռ հարուցված վարույթով արարք որևէ մեկին չի մեղսագրվում։

Վերաքննիչ դատարանի համար ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ թեև խնդրո առարկա գույքը ձեռք է բերվել դեռևս տասը տարի առաջ և ժամանակի ընթացքում փոփոխվել է դրա նախնական վիճակը, այնուամենայնիվ, գույքի արգելադրման պահին դրա շուկայական արժեքը չի որոշվել օրենքով սահմանված կարգով: Ավելին, բողոքաբերի պնդմամբ՝ անցնող տարիների ընթացքում վերջինի կողմից կատարվել են մի շարք բարեկարգման աշխատանքներ,

վերանորոգումներ, որի արդյունքում գույքի շուկայական արժեքը ենթադրաբար էականորեն բարձրացել է, ինչը չի ստուգվել և գնահատվել վարույթն իրականացնող քննիչի կողմից։ Այսինքն, արգելադրման ենթակա գույքի արժեքն ըստ օրենսդրի տրամաբանության՝ որոշվում է շուկայական գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից։ Ավելին՝ շուկայական գինը որոշվում է արգելադրման պահով և ոչ թե գույքի ձեռքբերման, քանի որ շուկայական գինը ոչ կայուն երևույթ է և այն ժամանակի ընթացքում կարող է ինչպես ավելանալ, այնպես էլ նվազել, անգամ գույքը կարող է այնքան փոփոխվել, որ այլևս պիտանի չլինի ծառայելու իր նպատակային նշանակությանը։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է, թե ինչպես է որոշվել գույքի շուկայական արժեքը (արդյոք դրանք հաստատել է հենց այդ նպատակով հրավիրված փորձագետը, թե կատարվել են մոտավոր հաշվարկներ), արդյոք առհասարակ որոշվել է այս պահին գույքի շուկայական արժեքը և արդյոք դրա արժեքը համաչափ է արգելադրման ծավալին և նպատակին։ Ավելին՝ քննիչը միջնորդությամբ արձանագրել էր, որ ենթադրյալ հանցագործությամբ պատճառվել է վնաս, որը ձևավորվել է իրական գնի և աճուրդի արդյունքում գույքի վաճառքի գնի տարբերությունից, այն է՝ 11.814.000 ՀՀ դրամի չափով, այդ դեպքում Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է ամբողջ գույքի վրա, այն էլ այս

13

պահի շուկայական արժեքը չպարզելու պայմաններում, արգելանք դնելու համաչափությունն ինչպես է որոշվել: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման որոշում կայացնելով, ըստ էության, անհամաչափ միջամտություն է տեղի ունեցել

ՀՀ սահմանադրությամբ

երաշխավորվող սեփականության իրավունքի իրացմանը:

(...)

Միևնույն համատեքստում Վերաքննիչ դատարանի համար վիճարկվող դատական ակտում տեսանելի չէ հենց գույքի փաստացի տիրապետողի՝ իրավունքների

u

օրինական

շահերի կանխավարկածի

հաղթահարման համաչափությունը

և

պատճառաբանվածությունը:

Միաժամանակ, վերադաս ատյանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքի հեղինակի այն պնդմանը, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ինքը հանդիսանում է բարեխիղճ երրորդ անձ, այսինքն՝ արգելադրվել է բարեխիղճ երրորդ անձի գույք, քանի որ վարույթը դեռևս նախաքննության փուլում է, ենթադրյալ հանցագործության բոլոր մանրամասները դեռևս ենթակա են պարզման և գնահատման, ինչպես նաև դեռևս կանխորոշված չեն խնդրո առարկա գույքի ձեռքբերման բոլոր մանրամասները և նախադրյալները, որպիսի պայմաններում վերջինը չի կարող դատական երաշխիք տրամադրող դատարանի կողմից դիտարկվել որպես հենց բարեխիղճ երրորդ անձ:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անձի սեփականության անձեռնմխելիության իրավունքը վերջինի սահմանադրական իրավունքներից առավել խիստ պաշտպանության ներքո գտնվող իրավունքների թվին է դասվում, որը չի կարող ենթարկվել կամայական սահմանափակման, իսկ դրա կիրառումը պետք է լինի ծայրահեղ, սակայն միակ և օբյեկտիվ միջոցը:

Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ «Գույքի արգելադրման մասին» 2024 թվականի մարտի 21-ի որոշմամբ քննիչ բավարար չափով չի հիմնավորելու պատճառաբանել

հասցեում գտնվող անշարժ գույքի արգելադրման անհրաժեշտությունը և իրավաչափությունը և այս պայմաններում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաստատելով քննիչի որոշման իրավաչափությունը, թույլ է տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ, ուստի բողոքաբերի պնդումները բավարար չափով փաստարկված են՝ դատական ակտը բեկանելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբեր հատուկ վերանայման բողոքը պետք է բավարարել, ՀՀ

հակակոռուպցիոն դատարանի թիվ ՀԿԴ/0039/15/24 վարույթով 2024 թվականի ապրիլի 2-ի «Գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննելու մասին» որոշումը պետք է բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական, այն է՝

միջնորդությունը մերժել՝ վերացնելով «Գույքի

արգելադրման մասին» 2024 թվականի մարտի 21-ի որոշումը: (...)»3:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք Քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը մերժելու և նշված որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները։

12. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես

պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝

«1.Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (...)

3 Տե՛ս թիվ ՀԿԴ/0039/15/24 դատական վարույթի նյութերը, հատոր 2, թերթեր 25-41։

15

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

(...)»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ

Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Borzhonov v. Russia գործով կայացված վճռում մեկնաբանելով Եվրոպական կոնվենցիայի թիվ 1

16

արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի

հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝

համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ անկանխատեսելի չէ*:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար։

2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ. 4 Տե՛ս Borzhonov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60:

17

2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց.

3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ.

4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է.

5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: (…):

18

2. Որոշման մեջ նշվում են արգելադրման ենթակա գույքը, դրա սեփականատերը և տիրապետողը, գույքի գտնվելու վայրը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որը բավարար է արգելադրման նպատակն ապահովելու համար:

3. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերի առերևույթ առկայության դեպքում քննիչը համապատասխան գույքի արգելադրումն իրականացնում է անհապաղ: (...)

7. Արգելադրման ենթակա գույքի արժեքը որոշվում է շուկայական գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից։

(...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը և այլ տեսակի օգուտը, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան դատարանի կողմից ենթակա են պարտադիր բռնագրավման՝ անհատույց վերցման, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: (...)

7. Բռնագրավման ենթակա չէ հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, բարեխիղճ երրորդ անձի գույքը, տուժողին վերադարձման ենթակա գույքը, ինչպես նաև տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը: Եթե

բռնագրավման ենթակա գույքը ծանրաբեռնված է բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներով, ապա այդպիսի իրավունքները պահպանվում են

բռնագրավումից հետո:

(...)»:

14. Վճռաբեկ դատարանը գույքի արգելադրման (գույքի վրա կալանք դնելու) քրեադատավարական հարկադրանքի միջոցի կիրառման խնդիրներին 1998

19

թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համատեքստում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներով, որոնցում արձանագրված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեադատավարական կարգավորումների նկատմամբ5:

Մասնավորապես Ալլա Սեկոյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ. «(...) [Կ]անխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության (կամ այլ գույքային) իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը:

(...) [Ի]ր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն: (...) [O]րենսդիրը սահմանել է գույքի վրա կալանք դնելու` որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրականացման նպատակները, իրավական հիմքերը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, ում սեփականությունը հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է կալանք դրվել։

(...) [Գ]ույքի վրա կալանք դնելու հիմքերի առկայության պատշաճ հիմնավորումն առանցքային նշանակություն ունի ինչպես գույքի վրա կալանք դնելու մասին օրինական որոշման կայացման, այնպես էլ հանրային շահի ու

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալլա Սեկոյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11, Սամվել Մայրապետյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18, Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13, Արմենուհի Գևորգյանի գործով 2023 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ ԵԴ/0823/11/20 որոշումները։

20

անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի

հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից։ (…)»։

Մեկ այլ՝ Սամվել Մայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Ա]նձի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումը բացառող կարևոր

դատավարական երաշխիք է օրենսդրական այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը` անձի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ, պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Իսկ դա ենթադրում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը պետք է կայացվի քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման

անհրաժեշտությունը, այլ կերպ՝ դրա կիրառման հիմքերի և նպատակների առկայությունը հիմնավորող՝ քրեական գործի նյութերից բխող փաստական տվյալների հիման վրա։ Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը, հիմնվելով գործում առկա նյութերի վրա, պարտավոր է հիմնավորել դրա իրավական հիմքերի և նպատակներից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը՝ չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով: Միայն վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից կարևոր օրենսդրական պահանջ է նաև գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ արգելադրման ենթակա գույքի և դրա արժեքի հստակեցումը, ինչն իր հերթին պետք է հիմնավորված լինի այդ հարկադրանքի միջոցի կիրառմամբ հետապնդվող նպատակներով, լինի որոշակի և հստակ՝ ապահովելով հասարակության

6 Տե՛ս Ալլա Սեկոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշումը։

21

ընդհանուր շահի և անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության միջև արդարացի հավասարակշռությունը:

Հարկ է նշել, որ գույքի վրա կալանք դնելիս, վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ներգրավվի մասնագետ-ապրանքագետ կամ նշանակվի փորձաքննություն՝ գույքի արժեքը որոշելու համար, եթե առանց դրա հնարավոր չէ որոշել այն: (…)»:

Վերահաստատելով

u

զարգացնելով նախկինում արտահայտված

իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Արմենուհի Գևորգյանի գործով որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրել է, որ. «(...) [Ա]նձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից կարևոր օրենսդրական պահանջ է նաև արգելադրման ենթակա գույքի արժեքի որոշումը։ Միաժամանակ, հարկ է փաստել, որ վերոնշյալ պահանջը չի վերաբերում բռնագանձման նպատակով գույքի արգելադրման դեպքերին, քանի որ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պարագայում դրա վրա արգելանք դնելու նպատակը հանցավոր ճանապարհով ստացված գույքը հանցավորից հետ վերցնելն է, ինչի արդյունքում անձի սեփականության իրավունքի սահմանափակում տեղի չի ունենում։ (…)»։

15. Սույն որոշման 12-14-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի արգելադրումը՝ որպես կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոց, կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, գույքի հնարավոր բռնագրավումը և բռնագանձումը։ Ընդ որում, անդրադառնալով գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով գույքի արգելադրման առանձնահատկություններին՝ հարկ է փաստել, 7

Տե՛ս Սամվել Մայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշումը։

8 Տե՛ս Արմենուհի Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ ԵԴ/0823/11/20 որոշումը։

22

որ օրենսդիրը սահմանել է դատարանի կողմից պարտադիր բռնագրավման՝ անհատույց վերցման ենթակա առարկաները՝ որպես այդպիսին նախատեսելով հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը և այլ տեսակի օգուտը, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան:

Վերոգրյալի առումով հատկանշական է, որ ՀՀ նախկին քրեական

օրենսգրքով նախատեսված է եղել վերը նշված առարկաների ոչ թե բռնագրավման, այլ բռնագանձման ենթակա լինելու հանգամանքը", և այդ կարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանն իրավական

դիրքորոշում է ձևավորել առ այն, որ թեև անձի սեփականության իրավունքի համաչափ սահմանափակման տեսանկյունից կարևոր օրենսդրական պահանջ է արգելադրման ենթակա գույքի արժեքի որոշումը, սակայն վերոնշյալ պահանջը չի վերաբերում բռնագանձման նպատակով գույքի արգելադրման դեպքերին, քանի որ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պարագայում դրա վրա արգելանք դնելու նպատակը հանցավոր ճանապարհով ստացված գույքը հետ վերցնելն է, ինչի արդյունքում անձի սեփականության իրավունքի սահմանափակում տեղի չի ունենում"։

Այսպիսով, համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկուսն էլ նախատեսել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը հետ վերցնելու հնարավորություն՝ առաջինի դեպքում դրա համար որպես քրեաիրավական ներգործության միջոց նախատեսելով գույքի բռնագանձումը, երկրորդի դեպքում՝ գույքի բռնագրավումը, իսկ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող և 2022 թվականի հուլիսի 1-ից հետո գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերն էլ իրենց հերթին նախատեսել են այդ նպատակով 9 Տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը։

10 Տե՛ս ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասը։ 11 Առավել մանրամասն տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։

23

համապատասխան գույքի արգելադրման (գույքի վրա կալանք դնելու) հնարավորությունը՝ որպես քրեադատավարական հարկադրանքի միջոց։ Վերոգրյալի հիմա վրա գործող օրենսդրության շրջանակներում

անդրադառնալով բռնագրավման նպատակով գույքի արգելադրման կարգին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն առ այն, որ գույքի արգելադրման որոշման մեջ նշվում է նաև գույքի այն արժեքը, որը բավարար է արգելադրման նպատակն ապահովելու համար, վերաբերելի չէ առերևույթ հանցագործության արդյունքում ստացված գույքն արգելադրելու դեպքերին, քանի որ այդ պարագայում արգելադրման նպատակը գույքը հետ վերցնելն ապահովելն է, որպիսի պայմաններում նաև բացակայում է արգելադրելու պահին դրա շուկայական արժեքը որոշելու անհրաժեշտությունը։

16. Անդրադառնալով գույքի արգելադրման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Ալլա Սեկոյանի վերաբերյալ գործով արտահայտված դիրքորոշումն առ այն, որ գույքի վրա կալանք դնելու հիմքերի առկայության պատշաճ հիմնավորումն առանցքային նշանակություն ունի ինչպես գույքի վրա կալանք դնելու մասին օրինական որոշման կայացման, այնպես էլ հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից երևում է, որ գույքը կարող է արգելադրվել միայն հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում․ 1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ, 2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց,

3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված

24

ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, 4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված

մաքսանենգության ճանապարհով

Հայաստանի

Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է,

5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել։

Ինչպես երևում է վերոգրյալից, գույքի արգելադրման հիմքերի առկայությունը հաստատելու համար սահմանվել է ապացուցման երկու շեմ, այն է՝ ապացույցների գերակշռություն և ողջամիտ ենթադրություն։ Ընդ որում, ի տարբերություն վերջինի՝ ապացույցների գերակշռությունն իրենից ենթադրում է առավել ծանրակշիռ փաստական տվյալների ամբողջություն, որն անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված՝ գույքի արգելադրման հիմքերի առկայությունը հաստատելու համար։

17. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, պայմանավորված գույքի արգելադրման հիմքերով, սահմանել է այն անձանց շրջանակը, ում սեփականությունը հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է արգելանք դրվել։ Մասնավորապես, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքի, որի դեպքում արգելադրվել կարող է միայն մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով, որոնց առկայության համար սահմանվել է ապացուցման առավել բարձր շեմ, կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը։

18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

25

2020 թվականի սեպտեմբերի 11-ին

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ

քրեական գործը, որին 2020 թվականի դեկտեմբերի 21-

ին միացվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված թիվ

քրեական գործը։

- Նախաքննության ընթացքում պարզվել է, որ

հասցեում գտնվող 89.4 քմ

մակերեսով տարածքի և 13.6 քմ մակերեսով գրադարանի շուկայական արժեքը, ՍՊ ընկերության կողմից 2014 թվականի հոկտեմբերի 1-ին

տրված անշարժ գույքի գնահատման հաշվետվության համաձայն, նույն օրվա դրությամբ կազմել է 3.003.000 ՀՀ դրամ։ Նշված անշարժ գույքը 2014 թվականի դեկտեմբերի 25-ին 3.306.000 ՀՀ դրամով վաճառվել է աճուրդում հաղթող ճանաչված

12.

2024 թվականի փետրվարի 12-ին ավարտված դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 23-2015 եզրակացության համաձայն՝

հասցեում գտնվող

հասարակական նպատակային նշանակության անշարժ գույքի շուկայական արժեքը 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է մոտ 15.120.000 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշված փորձաքննության շրջանակներում կատարված

հետազոտությունների արդյունքների համադրված վերլուծության արդյունքում պարզվել է, որ

ՍՊ ընկերության կողմից 2014 թվականի

հոկտեմբերի 1-ին տրված գնահատման հաշվետվության մեջ կիրառված մեթոդները թեև առհասարակ հանդիսանում են գիտականորեն հիմնավորված դասական մեթոդներ, սակայն համեմատական մեթոդի ժամանակ ընտրված անալոգների գները, որոնք, ըստ գնահատողի կողմից կազմված գնահատման հաշվետվության համեմատական մեթոդի բաժնում առկա նկարագրության, 12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը և թիվ ՀԿԴ/0039/15/24 դատական վարույթի նյութերը, հատոր 1, թերթեր 34-93։

26

ստացվել են

ՍՊ ընկերության ինֆորմացիոն բազայից, չեն

համապատասխանում տվյալ ժամանակահատվածի դրությամբ առկա իրական գներին, քանի որ առկա են էական գնային տարբերություններ՝ իրական փաստացի վաճառքների համեմատությամբ3:

2024 թվականի մարտի 21-ին Քննիչը որոշում է կայացրել

հասցեում գտնվող

հասարակական նպատակային նշանակության անշարժ գույքի վրա արգելադրում կիրառելու մասին, և նույն օրն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել նշված որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն, ինչն էլ էության մեջ պատճառաբանվել է նրանով, որ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է, որ վկայակոչված գույքն ուղղակիորեն ստացվել է ենթադրյալ հանցագործության արդյունքում, և այն ենթակա է պարտադիր բռնագրավման¹4: Առաջին ատյանի դատարանը բավարարել է ներկայացված

միջնորդությունը և հաստատել Քննիչի՝ գույքի արգելադրման մասին 2024 թվականի մարտի 21-ի որոշման իրավաչափությունը՝ արձանագրելով, որ արգելադրումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, և անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունն օրինական է, քանի որ պահպանված է համաչափության սկզբունքը, ինչպես նաև հանրային և մասնավոր շահի ողջամիտ

հավասարակշռությունը5:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի

որոշումը, գտել է, որ տվյալ դեպքում անհամաչափ միջամտություն է տեղի ունեցել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող սեփականության

իրավունքի իրացմանը։

Վերաքննիչ դատարանը նախ ուշագրավ է համարել այն հանգամանքը, որ գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է քրեական գործ հարուցելուց 13 Տե՛ս թիվ ՀԿԴ/0039/15/24 դատական վարույթի նյութերը, հատոր 1, թերթեր 53-61։ 14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

չորս տարի անց, և այդ հանգամանքը, ըստ էության, կապել է վարույթով մեղադրյալ ներգրավված չլինելու հանգամանքի հետ։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ գույքի

արգելադրման պահին դրա շուկայական արժեքը չի որոշվել օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև արձանագրել է, որ շուկայական գինը որոշվում է արգելադրման պահով և ոչ թե գույքի ձեռքբերման, ինչն էլ էության մեջ պատճառաբանել է նրանով, որ շուկայական գինը ոչ կայուն երևույթ է, և այն ժամանակի ընթացքում կարող է ինչպես ավելանալ, այնպես էլ նվազել, անգամ գույքը կարող է այնքան փոփոխվել, որ այլևս պիտանի չլինի ծառայելու իր նպատակային նշանակությանը:

Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանն անհասկանալի է համարել, թե ինչպես է որոշվել գույքի շուկայական արժեքը, արդյոք այն հաստատել է հենց այդ նպատակով հրավիրված փորձագետը, թե կատարվել են մոտավոր հաշվարկներ, արդյոք առհասարակ որոշվել է տվյալ պահին գույքի շուկայական արժեքը, և արդյոք դրա արժեքը համաչափ է արգելադրման ծավալին ու նպատակին։

Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ Քննիչը բավարար չափով չի հիմնավորել և պատճառաբանել

հասցեում գտնվող

անշարժ գույքի արգելադրման անհրաժեշտությունը և իրավաչափությունը:

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները

գնահատելով

սույն որոշման 12-17-րդ կետերում ներկայացված

իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել գույքի արգելադրման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-133-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև պատշաճ գնահատման չի ենթարկել սույն վարույթի փաստական հանգամանքները: 16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

28

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Քննիչը բավարար չափով չի հիմնավորել ու պատճառաբանել գույքի արգելադրման անհրաժեշտությունն ու իրավաչափությունը, մինչդեռ, ինչպես երևում է սույն որոշման 8-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքներից, Քննիչն իր որոշմամբ գույքի արգելադրման հիմք վկայակոչել է այն, որ ապացույցների գերակշռությամբ հիմնավորվել է գույքի՝ հանցագործության արդյունքում ուղղակի ստացված լինելու հանգամանքը, իսկ որպես նպատակ նշել է գույքի հնարավոր բռնագրավումը՝ միաժամանակ ներկայացնելով դրանց առկայության վերաբերյալ վարույթի նյութերից բխող բավարար փաստարկներ և հիմնավորումներ։

Միևնույն ժամանակ, ուշագրավ համարելով քրեական գործի հարուցումից չորս տարի անց գույքի արգելադրման որոշման կայացումը՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված հիմքի, Քննիչի կողմից մատնանշված հիմքով գույքի արգելադրումը կարող է կիրառվել բացառապես, եթե այդ հիմքի առկայությունը հիմնավորվում է ապացույցների գերակշռությամբ, ինչն էլ, ինչպես արդեն նշվել է սույն որոշման 16-րդ կետում, իրենից ենթադրում է ծանրակշիռ փաստական տվյալների ամբողջություն։ Իսկ տվյալ դեպքում

[անընթեռնելի] հասցեում գտնվող հասարակական նպատակային նշանակության անշարժ գույքի վրա արգելադրում կիրառելու մասին որոշումը կայացվել է 2024 թվականի փետրվարի 12-ին ավարտված դատաապրանքագիտական

փորձաքննության թիվ 23-2015 եզրակացությունը ստանալուց հետո, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ օտարման պահին 15.120.000 ՀՀ դրամ արժեք ունեցող հասարակական նպատակային նշանակություն ունեցող անշարժ գույքն օտարվել է էականորեն ցածր գնով՝ 3.306.000 ՀՀ դրամով, որն էլ վարույթի նյութերում առկա մյուս փաստական տվյալների հետ համակցությամբ կազմում է այն ապացույցների գերակշռությունը, որով հիմնավորվում է վերը նշված անշարժ գույքի՝ ենթադրյալ հանցագործության արդյունքում ուղղակի ստացված լինելու հանգամանքը:

29

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի՝ քրեական վարույթով մեղադրյալ ներգրավված չլինելու վերաբերյալ դիտարկմանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով ուղղակիորեն սահմանվել է, որ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ տվյալ դեպքում, ինչպես հետևում է վերը շարադրվածից, գույքի արգելադրումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով։

Անդրադառնալով արգելադրման ենթակա գույքի շուկայական արժեքը որոշելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ևս իրավաչափ չէ, քանի որ, ինչպես երևում է սույն որոշման 15-րդ կետում արձանագրվածից, հանցագործության արդյունքում ստացված գույքի բռնագրավման էությունը տվյալ գույքը հետ վերցնելն է, ուստի այդ հիմքով գույքի արգելադրման պահին դրա շուկայական արժեքը որոշելու անհրաժեշտությունը բացակայում է։

20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և մերժելով Քննիչի՝ գույքն արգելադրելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունն ու վերացնելով Քննիչի՝ գույքի արգելադրման մասին 2024 թվականի մարտի 21-ի որոշումը, թույլ է տվել դատական սխալ, մասնավորապես քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024

30

թվականի ապրիլի 2-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359- րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ/0039/15/24 դատական վարույթով << վերաքննիչ

հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 2-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դատավորներ`

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ/0039/15/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել