ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (6 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-304, այսուհետ` օրենք) 1-3-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 1. Տեղական հանրաքվեի հասկացությունը Տեղական հանրաքվեն տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության կարևոր հարցերով քվեարկությունն է: Հոդված 2. Տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները 1. Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Տեղական հանրաքվեի դրված յուրաքանչյուր հարցի համար հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայնի իրավունք:
2. Տեղական հանրաքվեին մասնակցությունն ազատ է: Հանրաքվեի մասնակիցների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է: Հոդված 3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը 1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:
2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքները և ազատությունները տարածվում են նաև ընտրական իրավունք ունեցող բոլոր անձանց վրա:
3. Տեղական հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք:»: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը «Սահմանադրությամբ» բառից հետո լրացնել «նախատեսված» բառով: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում` 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Տեղական հանրաքվե չի կարող անցկացվել տվյալ համայնքի տարածքում ռազմական և արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրությունը վերացնելուց հետո` երկամսյա ժամկետում:».
2) 2-րդ կետի «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով: Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում` 1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:».
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Նախաձեռնող խումբը դիմում է տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (այսուհետ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով)` գրանցվելու խնդրանքով, որի համար իր բոլոր անդամների ստորագրած դիմումին կից ներկայացնում է` ա) տեղական հանրաքվեի դնելու համար առաջարկվող տեղական ինքնակառավարման մարմնի որոշման նախագիծը. բ) իր անդամների և լիազոր ներկայացուցիչների ազգանունը, անունը, ծննդյան թիվը, բնակության և աշխատանքի վայրը (պաշտոնը), կուսակցական պատկանելությունը, անձնագրային տվյալները. գ) տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու մասին իր ժողովի որոշման արձանագրությունը:»: Հոդված 5. Օրենքի տեքստում «մարզային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով (բացառությամբ 34-րդ հոդվածի 7-րդ կետի «մարզային հեռուստաընկերությամբ» բառակապակցությամբ), իսկ «մարզային ընտրական» բառերը՝ «ընտրատարածքային ընտրական» բառերով: Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում` 1) 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պաշտոնաթերթիկում հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստորագրում է անձամբ:».
2) 7-րդ կետի «քաղաքացիներին» բառը փոխարինել «հանրաքվեի մասնակիցներին» բառերով: Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետում «ներքին գործերի մարմնի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով, իսկ «քաղաքացու» բառը` «անձի» բառով: Հոդված 8. Օրենքի 11 -րդ հոդվածում` 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1 1 -րդ կետով. «1 1 . Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում տեղական հանրաքվեն նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հանրաքվե նախաձեռնելը և նշանակելը կատարվում են մեկ ակտով:».
2) 2-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով: Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված և ԿԸՀ-ի կողմից որոշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:»: Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում «հրապարակվելուց հետո» բառերը փոխարինել «հրապարակվելու պահից» բառերով: Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի նիստերի և քվեարկության ընթացքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ:»: Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դատարանի ընդունած վճիռը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»: Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Տեղական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ցուցակների կազմման) ծախսերը կատարվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված հանրաքվեի նախապատրաստման անցկացման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:»: Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետում «ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների» բառերը փոխարինել «ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության» բառերով: Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետում «սահմանում է մարզային հանձնաժողովը» բառերը փոխարինել «սահմանվում է ընտրական օրենսգրքով» բառերով: Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկ քվեաթերթիկ:»: Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետում «Քաղաքացին» և 34-րդ հոդվածի 1-ին կետում «քաղաքացիների» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հանրաքվեի մասնակիցը» և «հանրաքվեի մասնակիցների» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-244-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-244-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.01.2007-14.07.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.12.29/69(524) Հոդ.1433 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.11.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.12.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.01.2007 Ուժը կորցրել է 14.07.2018 Հիմնական ակտ 28.11.2006, ՀՕ-244-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.02.2002, ՀՕ-304 06.02.2002, ՀՕ-304 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 նոյեմբերի, 2006 թ.
- Գործի #:
- ՀՕ-244-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
