ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2 - ին «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ գլխի վերնագիրը «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ» բառերով: Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «4) Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության և դրա անդամ պետությունների իրավապահ մարմինների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համագործակցության արդյունքով ստանալու, կուտակելու և տրամադրելու հանցագործությունների մասին տեղեկություններ։ Սույն մասով նախատեսված տեղեկությունները Կառավարության սահմանած կարգով ստանում, կուտակում և տրամադրում է ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։»․ 3) 5-րդ կետը «հանգամանքներով,» բառից հետո լրացնել «արարքի կատարման պահին քրեական պատասխանատվության տարիքի չհասած անչափահասի,» բառերով։ Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով. « Հոդված 19.1. Լիազոր մարմնի իրավունքները հանցանքների և վարչական իրավախախտումների վերաբերյալ պետական վիճակագրության ձևավորման ոլորտում 1. Լիազոր մարմինն իրավունք ունի Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:»: Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 3-րդ կետը «նպատակով,» բառից հետո լրացնել «կամ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում,» բառերով.
2) 6-րդ, 6.1-ին և 6.2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում:»: Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով. «1.1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում.»: Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելու համար օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:»: Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության՝ հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հոկտեմբերի 24 Երևան ՀՕ-316-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-316-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.11.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.10.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.10.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.10.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.11.2025 Հիմնական ակտ 02.10.2025, ՀՕ-316-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.04.2001, ՀՕ-177 16.04.2001, ՀՕ-177 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-316-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
