ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 ․ 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 234-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ « Հոդված 234 ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը ».
2) 1-ին մասի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով։ Հոդված 2 ․ Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով․ «13) «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բանկի վերակառուցման վերաբերյալ գործերը։»։ Հոդված 3 ․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39․1-ին գլխով․ «ԳԼՈՒԽ 39․1 ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ Հոդված 291․1. Բանկերի վերակառուցման վերաբերյալ գործերի առանձնահատկությունները 1. Այն դեպքում, երբ առկա է «Բանկերի վերակառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բանկի վերակառուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշումը, ապա Կենտրոնական բանկը դիմում է դատարան՝ բանկի վերակառուցման դիմումով:
2. Բանկի վերակառուցման դիմումը տրվում է վերակառուցվող բանկի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
3. Դիմումում պարտադիր նշվում են՝ 1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը. 2) հայցվորի անվանումը, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև այդ անձի անունը, պաշտոնը․ 3) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Դիմումին կցվում է բանկը վերակառուցելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի վերակառուցման գործընթացն սկսելու մասին պատճառաբանված որոշումը: Դիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
4. Դատարանը բանկի վերակառուցման մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո անհապաղ։ Բանկը վերակառուցելու մասին գործը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու պահից 24 ժամվա ընթացքում:
5. Բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ: Դատարանը բանկի վերակառուցման վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացնում է դիմումը մերժելու մասին վճիռ, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով:
6. Դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:»: Հոդված 4 ․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-379-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-379-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.20-2026.08.02 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2027 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-379-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.02.2018, ՀՕ-110-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-379-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
