ՀԿԴ/0031/06/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 7. Քրեական վարույթն իրականացնող մարմինները · Հոդված 19. Իրավաբանական օգնության ապահովումը · Հոդված 20. Մեղադրյալի պաշտպանության ապահովումըԱմփոփում
քննելով մեղադրյալ մարը շում աաա ց ներկայացված հատուկ վերանայման բողոքը, 2023 թվականի մայիսի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են պաշտպանից հրաժարումն ընդունելը կամ չընդունելը, կամ, օրինակ, պաշտպան նշանակելու համար ՀՀ փաստաբանների պալատ գրավոր պահանջ ներկայացնելը, դատական երաշխիքների վարույթում ոչ թե դատարանի, այլ միսչդատական վարույթն իրականացնող իրավասու հանրային մասնակցի լիազորությունն է: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել մեղադրյալ րրրը սության իրավունքի խախտո
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0031/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Վ.Դոլմազյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան
2024 թվականի օգոստոսի 29-ին
քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ
դատարան) 2023 թվականի մայիսի 12-ի որոշման դեմ մեղադրյալ պաշտպան
հատուկ վերանայման բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունիսի 29-ին
հարուցվել է
թիվ
քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
2022 թվականի հուլիսի 9-ին
նախաձեռնվել է
թիվ
քրեական վարույթը` 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։
2022 թվականի հուլիսի 13-ին թիվ
քրեական վարույթին։
1.1. 2022 թվականի օգոստոսի 4-ին
2022 թվականի օգոստոսի 5-ին
քրեական վարույթը միացվել է թիվ
ձերբակալվել է։
մեղադրանք է ներկայացվել ՀՀ
նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 1.2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ
նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել
կալանքը՝ երկու ամիս ժամկետով։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարվել են նախաքննության մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ
նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց
3
կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 4-ը։
2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մեղադրյալ
նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի
ժամկետը երկարաձգվել է երկու ամսով՝ մինչև 2023 թվականի ապրիլի 4-ը։ 2.1. 2023 թվականի մարտի 29-ին
ներկայացված մեղադրանքը
փոփոխվել և լրացվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել ինը դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, յոթ դրվագ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքները կատարելու համար։ 2.2. ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ` 2023 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ
նկատմամբ որպես խափանման
միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով՝ մինչև 2023 թվականի հունիսի 4-ը։
3. Մեղադրյալ
պաշտպան
հատուկ վերանայման
բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարանի)՝ 2023 թվականի մայիսի 12-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ թողնվել անփոփոխ։
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ
պաշտպան
հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ
դատարանի՝ 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․ Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով․
4. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված մեղադրյալ
4
իրավաբանական օգնության ապահովման իրավունքը և դրա հետ
փոխկապակցված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 3-րդ մասի, 46-րդ հոդվածի 3-րդ մասի և 47-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
4.1. Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական երաշխիքների վարույթում, այդ թվում՝ կալանքի ժամկետի երկարաձգման վարույթում, դատարանն է կրում վարույթի մասնավոր մասնակցի, մասնավորապես մեղադրյալի՝
քրեական
դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավունքները, այդ թվում՝ մեղադրյալի՝ իր նախընտրած պաշտպանի միջոցով դատական երաշխիքների վարույթում իր իրավունքներն իրացնելու կամ այդ նպատակով մեղադրյալի համար հանրային պաշտպան հրավիրելու ու այդ նպատակով մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 45-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով և 47-րդ հոդվածի 3-րդ մասով վարույթն իրականացնող մարմնի համար նախատեսված պարտականությունները։
4.2. Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական լիազորության շրջանակներում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը մեկնաբանելու անհրաժեշտությունն այն առումով, թե արդյոք դատական երաշխիքների վարույթում դատարանը՝ որպես վարույթն իրականացնող մարմին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պարտավոր չէ ապահովելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ ու 20-րդ հոդվածներով հռչակված՝ մեղադրյալի իրավաբանական օգնության պաշտպանության իրավունքը։
և
5. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 12-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
5
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
6.
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ինը դրվագ), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (յոթ դրվագ) մեղադրանք է ներկայացվել այն արարքների համար, որ. «(...) (...)»:
1 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 72-89։
6
7. Ըստ գործի նյութերում առկա դատական նիստի արձանագրության՝ 2023 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրյալ հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտպան
և
խնդրել է դատական նիստը հետաձգել և բավարար ժամանակ տրամադրել նոր պաշտպան ներգրավելու համար։ Առաջին ատյանի դատարանում նիստը նախագահողը, մեղադրյալի հայտարարությանը և միջնորդությանն ի պատասխան, նշել է, որ նախաքննության ընթացքում դատարանը վարույթ իրականացնող մարմին չէ, պաշտպանից հրաժարվելու հարցը դատարանի քննության առարկա չէ, և բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցների կիրառման վարույթով պաշտպանի մասնակցությունը պարտադիր պայման չէ։ Դատականի նիստի հետագա ընթացքում մեղադրյալ և պաշտպան
միջև պայմանավորվածություն է ձեռք
բերվել, և վերջինս շարունակել է իրականացնել մեղադրյալ
պաշտպանությունը2։
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ միջնորդության հետ ներկայացված նյութերում առկա տեղեկությունները բավարար են հանգելու հետևության, որ առկա է հիմնավոր կասկածն այն մասին, որ մեղադրյալ
առնչություն ունի
իրեն մեղսագրված՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (9 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46- 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) նախատեսված հանցանքների կատարմանը:
(...) [Մեջբերվել են մեղադրյալ
և վկա
ցուցմունքները:]
Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում կան տեղեկություններ, որ
իր ենթադրյալ հանցավոր
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, դատական նիստի արձանագրություն, թերթեր 80-82
7
գործողություններն իրականացրել է անձանց լայն շրջանակի հետ, որոնց մի մասն արդեն իսկ սույն քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են և ունեն մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
Դատարանը գտնում է, որ պաշտպանի կողմից բարձրացված այն հարցերը, որոնք ըստ վերջինիս գնահատականների բացառում են
ներկայացված մեղադրանքներում հիմնավոր կասկածի առկայությունը, իրենց բնույթով այնպիսին են, որ ամբողջությամբ և հանգամանալից կարող են ստուգման ենթարկվել գործի ըստ էության քննության ժամանակ՝ քրեական վարույթի ընթացքում հավաքված ապացույցները ստացված ապացույցի ձևի և բովանդակության վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, ապացույցների ստացման աղբյուրները վերհանելու միջոցով ստուգման ենթարկելով:
Անդրադառնալով քննիչի կողմից միջնորդությամբ ներկայացված խափանման միջոց կիրառելու իրավաչափությանը, Դատարանը փաստում է, որ ըստ ներկայացված միջնորդության՝ վարույթն իրականացնող մարմինը որպես խափանման միջոցի կիրառման իրավաչափության անհրաժեշտություն, նշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պահանջների կատարումը:
մեղսագրվում է հանրորեն վտանգավոր 16 արարքների
կատարում, որոնցից 9-ի դեպքում, յուրաքանչյուրի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկման ձևով պատիժ՝ 4-8 տարի ժամկետով, իսկ մնացած 7
արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսված է ազատազրկման ձևով պատիժ՝ 2-ից 6 տարի ժամկետով,
Թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ մեղսագրված ենթադրյալ հանցանքների ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթի
8
քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին, մասնավորապես, հիշյալ ենթադրյալ հանցանքներով պատճառված վնասի չափը, հանցանքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության պայմաններում՝ [անընթեռնելի] մասնակցության աստիճանը, Դատարանին թույլ են տալիս գալու հիմնավոր եզրահանգման, որ շարունակում է բարձր լինել այն ռիսկը, որ մեղադրյալի կողմից, ազատության մեջ հայտնվելու դեպքում վերջինս կարող է` չկատարել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները, որը կարող է դրսևորվել նրա կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, ներառյալ՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու ձևով:
Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վերոհիշյալ՝ մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք առաջ են բերում անձի ազատության իրավունքի շարունակական սահմանափակում, հիմնված են գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու հիմքը չի վերացել և շարունակում է առկա լինել:
Դատարանը ելնելով ներկայացված նյութերից և փաստական տվյալներից, մարդու իրավունքները հարգելու, մարդու հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքից, հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքի միջև արդարացի հավասարակշռության անհրաժեշտությունից, գնահատելով մեղադրյալին մեղսագրված արարքների կատարման եղանակը, դրանց հանրային
վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանգում է եզրակացության, որ առկա պայմաններում այլընտրանքային խափանման միջոցներից որևէ մեկի կիրառումն ի զորու չէ չեզոքացնելու վերը նշված վտանգի բարձր հավանականությունը և առնվազն քննության տվյալ փուլում չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալ [անընթեռնելի] պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
9
Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ Դատարանը գտնում է, որ պաշտպանի միջնորդությունը՝
նկատմամբ տնային կալանք
կիրառելու վերաբերյալ, ենթակա է մերժման:
(...) Ուսումնասիրելով միջնորդությանը կից նյութերը՝ Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը՝ մեղադրյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում դրսևորել է պատշաճ ջանասիրություն, կատարվել են բազմաթիվ վարութային գործողություններ, ձեռք բերվել նոր ապացույցներ, արդյունքում նաև վերջին անգամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո փոփոխվել և լրացվել է
առաջադրված մեղադրանքը: (…)»:3
9. Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 12-ի որոշման համաձայն՝ «(...) Անդրադառնալով մեղադրյալ
իրավաբանական օգնություն
ստանալու իրավունքը Առաջին ատյանի դատարանի կողմից չապահովելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն. «1. Քրեական վարույթն իրականացնող մարմիններն են՝
1) քննիչը՝ վարույթը նախաձեռնելու պահից մինչև մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հսկող դատախազին հանձնելը.
2) հսկող դատախազը՝ մեղադրական եզրակացությունը կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը քննիչից ստանալու պահից մինչև մեղադրական եզրակացությունը դատարան հանձնելը, քրեական վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը հաստատելը կամ վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելը.
3) դատարանը՝ մեղադրական եզրակացությունը դատախազից ստանալու պահից մինչև քրեական վարույթի ավարտը, ինչպես նաև դատական երաշխիքների վարույթներով»:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 58-79։
10
Վերը մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը ընդգծել է դատավարական այն ժամանակահատվածները, երբ քննիչը, հսկող դատախազը և դատարանը իրավասու են հանդես գալու՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը վերոգրյալ նորմերի համադրված վերլուծության հիման վրա հարկ է համարում նշել, որ դատական երաշխիքների վարույթներով դատարանին քրեական վարույթն իրականացնող մարմին դիտելը չի կարող ենթադրել, որ, օրինակ, քննիչն այլևս դադարում է համարվել վարույթն իրականացնող մարմին, ինչը հիմնավորվում է առնվազն նրանով, որ նրա իրավասության՝ օրենքով սահմանված դատավարական ժամանակահատվածը չի ավարտվում այդ փուլում։ Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական երաշխիքների վարույթներով դատարանի՝ քրեական վարույթն իրականացնող մարմին համարվելը չի կարող ենթադրել վերջինին ողջ ծավալով այն նույն լիազորությունների վերապահում, որոնք տրված են վարույթի համապատասխան հանրային մասնակցին՝ որպես իրավասու ժամանակահատվածում մինչդատական վարույթն իրականացնող մարմնի: Նշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական երաշխիքների վարույթներով դատարանը վարույթն իրականացնող մարմին է համարվում և դրա ուժով կարող է լուծել միայն այն հարցերը, որոնք վարույթի այդ փուլում վերապահված են բացառապես դատարանին: Այսինքն՝ դատարանն իրավասու չէ լուծելու բոլոր այն հարցերը, որոնք իրենց բնույթով այնպիսին են, որ մինչդատական վարույթն իրականացնող համապատասխան
հանրային մասնակցի
գործառույթների անմիջական մասն են կազմում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են՝ պաշտպանից հրաժարումը ընդունելը կամ չընդունելը, կամ, օրինակ, պաշտպան նշանակելու համար ՀՀ փաստաբանների պալատ գրավոր պահանջ ներկայացնելը, դատական երաշխիքների վարույթում ոչ թե դատարանի, այլ մինչդատական վարույթն իրականացնող իրավասու հանրային մասնակցի լիազորությունն է։
11
Վերոշարադրյալը համադրելով սույն վարույթի փաստերի հետ և այդ համատեքստում գնահատման ենթարկելով բողոքաբերի այն դիտարկումը, որ Առաջին ատյանի դատարանը պաշտպանից հրաժարումը ընդունելու կամ չընդունելու հարցի լուծման տեսանկյունից սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ։
Վերոգրյալի հետ մեկտեղ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանում դատական նիստը շարունակվել է պաշտպան
մասնակցությամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանը թույլ չի տվել այնպիսի դատական սխալ, որը կարող էր դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմք հանդիսանալ:(…)»*:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք դատական երաշխիքների վարույթում պաշտպանից հրաժարումն ընդունելու՝ դատարանի լիազորության բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունը։
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթն իրականացնող մարմիններն են՝
(...)
3) դատարանը` մեղադրական եզրակացությունը դատախազից ստանալու պահից մինչև քրեական վարույթի ավարտը, ինչպես նաև դատական երաշխիքների վարույթներով»։
12. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմի վերլուծությունից բխում է, որ ոչ միայն մինչդատական վարույթի ավարտից հետո, այլ նաև նախաքննության փուլում դատական երաշխիքների վարույթով դատարանը, վարույթն իրականացնող մարմին լինելու՝ քրեադատավարական օրենքի ուղղակի կարգավորման ուժով, օժտված է վարութային ակտեր կայացնելու (կատարելու) իրավասությամբ։ Ընդ 4 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 63-65
12
որում, օրենսդիրն այս առնչությամբ որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսում և չի սահմանափակում դատական երաշխիքների վարույթով դատարանի, ըստ անհրաժեշտության, վարութային ակտեր կայացնելու (կատարելու) լիազորությունը կամ չի նախատեսում նման ակտերի հստակ կամ սպառիչ ցանկ, բացառությամբ դատական երաշխիքների վարույթով ներկայացված միջնորդության քննության արդյունքում կայացվող որոշումների։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ 2023 թվականի ապրիլի 3-ին Առաջին ատյանի դատարանում տեղի
ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրյալ [անընթեռնելի] հայտարարել է, որ հրաժարվում է իր պաշտպան [անընթեռնելի] և դատարանից խնդրում է դատական նիստը հետաձգել՝ բավարար ժամանակ տրամադրելով նոր պաշտպան ներգրավվելու համար։ Առաջին ատյանի դատարանում նիստը նախագահողը չի քննարկել ներկայացված միջնորդությունը` նշելով, որ դատարանը վարույթ իրականացնող մարմին չէ, և այդպիսով պաշտպանից հրաժարվելու հարցը դատարանի կողմից քննության առարկա չէ։ Դատական նիստի ընթացքում մեղադրյալ [անընթեռնելի] և պաշտպան [անընթեռնելի] միջև
պայմանավորվածություն է ձեռք բերվել, և վերջինս շարունակել է իրականացնել մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպանությունը.
Վերաքննիչ դատարանը, քննելով մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, 2023 թվականի մայիսի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են պաշտպանից հրաժարումն ընդունելը կամ չընդունելը, կամ, օրինակ, պաշտպան նշանակելու համար ՀՀ փաստաբանների պալատ գրավոր պահանջ ներկայացնելը, դատական երաշխիքների վարույթում ոչ թե դատարանի, այլ մինչդատական վարույթն իրականացնող իրավասու հանրային մասնակցի լիազորությունն է։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպանության իրավունքի խախտում։
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
13
14. Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավական նորմի և դրա վերլուծության արդյունքում արձանագրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետևությանը, որ խափանման միջոցների դատական երաշխիքների վարույթի ընթացքում դատարանը վարույթ իրականացնող մարմին չէ և հետևաբար չի կարող լուծել պաշտպանից հրաժարվելու և նոր պաշտպան ներգրավելու հարցը։ Մասնավորապես Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, թե դատավարական որ փուլում ով է վարույթ իրականացնող մարմինը, իսկ դատական երաշխիքների վարույթով դատարանի՝ վարույթ իրականացնող մարմին լինելու հանգամանքը ուղղակիորեն սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով։ 14.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ դատական երաշխիքների վարույթներով դատարանն իրավասու չէ լուծելու բոլոր այն հարցերը, որոնք իրենց բնույթով այնպիսին են, որ մինչդատական վարույթն իրականացնող համապատասխան հանրային մասնակցի գործառույթների անմիջական մասն են կազմում, և որ այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են պաշտպանից հրաժարումն ընդունելը կամ չընդունելը, կամ, օրինակ, պաշտպան նշանակելու համար ՀՀ փաստաբանների պալատ գրավոր պահանջ ներկայացնելը, դատական երաշխիքների վարույթում ոչ թե դատարանի, այլ մինչդատական վարույթն իրականացնող իրավասու հանրային մասնակցի լիազորությունն է՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական վարույթի նախաքննության փուլում գտնվելը չի կարող սահմանափակել դատական երաշխիքների վարույթում դատարանի՝ որպես վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը վերապահված՝ տվյալ վարույթի ընթացքում ծագող և դրա բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված հարցերի առնչությամբ անհրաժեշտ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) լիազորությունը։ Այնքանով, որքանով օրենսդիրը չի սահմանափակում դատարանի այս լիազորությունը, վերջինս իրավասու է կայացնելու (կատարելու) դատական երաշխիքների կոնկրետ վարույթի
14
օրինականությունը և արդարացիությունն ապահովելուն ուղղված ցանկացած վարութային ակտ։ Հետևաբար վարույթի նախաքննական փուլում գտնվելու հանգամանքը դատարանին չի զրկում մեղադրյալի՝ պաշտպանից հրաժարումն ընդունելու լիազորությունից։
15. Հետևաբար դատական երաշխիքների վարույթում պաշտպանից
հրաժարումն ընդունելու՝ դատարանի լիազորության բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ չէ։
16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի՝ դատական երաշխիքների վարույթով վարույթ իրականացնող մարմին լինելը և վարութային ակտերի կայացման (կատարման) լիազորությունը չպետք է լինի միջամտություն նախաքննությանը և քննիչի՝ որպես նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի ինքնուրույնությանը: Մասնավորապես, դատարանը դատական երաշխիքների վարույթով չի կարող փոխարինել բուն մինչդատական վարույթ իրականացնող մարմնին, և հետևաբար դատարանի կողմից չեն կարող վարութային ակտեր կայացվել (կատարվել) բացառապես քննիչի՝ որպես նախաքննություն իրականացնող մարմնի բացառիկ պատասխանատվության ներքո գտնվող հարցերի առնչությամբ, այլապես կխաթարվի քրեական վարույթի փուլային կառուցվածքը և գործառույթային տարանջատման սկզբունքը:
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ
իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի
խախտում թույլ տրված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
18. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի՝
(...)
2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.
3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք.
(...)»:
19. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «(…) 3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(...)
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, (…)»:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և արդյունքում ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
(...)
4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին:
(...)»:
Նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալված անձը, մեղադրյալը, (…) վարույթի ընթացքում իրավունք ունեն ստանալու իրենց հրավիրած, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև պետական միջոցների հաշվին տրամադրված փաստաբանի իրավաբանական օգնությունը»:
Նույն օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն՝ «Մեղադրյալը կարող է մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով: Մեղադրյալի պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությունը վարույթին չի սահմանափակում մեղադրյալի իրավունքները։
(...)
16
3. Սույն օրենսգրքով պարտադիր համարվող դեպքերում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարույթին պաշտպանի ժամանակին և իրական մասնակցությունը:
(...)»:
Նույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մեղադրյալը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝
(...)
7) ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահից իր ընտրությամբ ունենալու պաշտպան կամ պաշտպանվելու ինքնուրույն, իսկ պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար միջոցներ չունենալու դեպքում` ունենալու պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան.
(...)»:
Նույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ անցկացվում են դատալսումներ՝ կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա, քննիչի և մեղադրյալի պարտադիր մասնակցությամբ»:
21. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) նախադեպային դիրքորոշումներ է ձևավորել առ այն, որ քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող անձը, ով չի ցանկանում անձամբ իրեն պաշտպանել, պետք է կարողանա վարույթի սկզբնական փուլերից սկսած ստանալ իր ընտրած փաստաբանի իրավաբանական օգնությունը։ Այնուամենայնիվ, քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը բացարձակ չէ։ Թեպետ ընդհանուր կանոնն այն է, որ փաստաբանի հարցում մեղադրյալի ընտրությունը պետք է հարգել, ներպետական դատարանները կարող են հաշվի չառնել այդ ընտրությունը, երբ վերաբերելի և բավարար հիմքեր կան համարելու, որ դա անհրաժեշտ է հանուն արդարադատության շահերի։ Ցանկացած պարագայում մեղադրյալի շահերը ներկայացնող փաստաբանի ընտրության
17
հարցում վերջինիս ցանկությունը հաշվի չառնելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար պետք է գոյություն ունենան վերաբերելի և բավարար հիմքեր։
22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի՝ պաշտպանից հրաժարվելու և այլ՝ իր կողմից ընտրված պաշտպան հրավիրելու իրավունքն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական ակտերով սահմանված հիմնարար իրավունք է։ Միևնույն ժամանակ, այն բացարձակ բնույթ չի կրում և որոշակի դեպքերում կարող է սահմանափակվել վարույթ իրականացնող մարմնի կողմից, երբ այդ սահմանափակումը համաչափ է հանրային և մասնավոր շահերի հավասարաչափ պաշտպանության սկզբունքի տեսանկյունից։
23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը չի ընդունել մեղադրյալ
նկատմամբ որպես խափանման
միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության համար 2023 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած դատական նիստին մասնակցող պաշտպան
մեղադրյալի հրաժարումը, իսկ Վերաքննիչ դատարանը
գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել մեղադրյալ պաշտպանության իրավունքի խախտում։
24. Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-22-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս թեև սխալ եզրահանգման է եկել դատարանի՝ վարույթ իրականացնող մարմին լինելու հարցում, սակայն թույլ չի տվել մեղադրյալ պաշտպանության իրավունքի խախտում։
24.1. Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում հետևյալ փաստական հանգամանքները՝
6 Տե՛ս, ի թիվս այլնի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ MEFTAH AND OTHERS v. FRANCE գործով 2002 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատներ թիվ 32911/96, 35237/97 և 34595/97, DVORSKI v. CROATIA գործով 2015 թվականի հոկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 25703/11։
18
Առաջին ատյանի դատարանում 2023 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մասնակցել է մեղադրյալ կողմից
ընտրված պաշտպան
թեև
Առաջին ատյանի դատարանում դատական նիստից հետո
զրկված չի եղել իր պաշտպան
հրաժարվելու և նոր պաշտպան
հրավիրելու հնարավորությունից, այնուամենայնիվ, Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի ապրիլի 4-ի և Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 12-ի որոշումների դեմ համապատասխանաբար Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել նույն պաշտպանը՝
25. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով խափանման
միջոցների դատական երաշխիքների վարույթով պաշտպանից հրաժարվելու և նոր պաշտպան ներգրավելու հարցի լուծմանը, հարկ է համարում նշել, որ պաշտպանի մասնակցության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նշված վարույթների սեղմ ժամկետները, որոնց ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ առանձին դեպքերում դատարանի կողմից այս փուլում նոր պաշտպան ներգրավելու հարցի լուծումը կարող է ոչ իրատեսական լինել՝ պայմանով, որ դա չպետք է հանգեցնի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի խախտմանը։ Ուստի դատարանը խափանման միջոցների դատական երաշխիքների վարույթի ընթացքում պաշտպանի մասնակցության հարցը լուծելիս հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ապահովման նպատակով մեղադրյալի՝ իր կողմից ընտրած և պաշտպանի միջոցով պաշտպանությունն իրականացնելու իրավունքի իրացման մասնավոր շահը պետք է հակակշռի այս վարույթի առարկան կազմող՝ հնարավորինս արագ լուծում պահանջող հարցերի՝ սեղմ ժամկետներում քննությունն ապահովելու հանրային շահին։
26. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ թեև դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը, սակայն սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ թույլ տրված 7 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 1-4 և թերթեր 84-90:
19
խախտումը չի ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալ
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական
դատարանի 2023 թվականի մայիսի 12-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0031/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
