Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-238-Ն26 մայիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մայիսի 26 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 111-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը «թույլատրվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 5-րդ մասի երկրորդ նախադասության՝ ա. «օրենքով» բառից հետո լրացնել «կամ այլ իրավական ակտերով» բառերով, բ. «, ընկերությունը ենթակա է լուծարման» բառերը փոխարինել «կամ կազմում է բացասական մեծություն, ապա ընկերությունը ենթակա է լուծարման, եթե «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով։ Հոդված 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը: Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը կամ ընկերության գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նրանց տրված է այդ իրավասությունը:»: Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի՝ ա. երկրորդ և երրորդ պարբերություններից հանել «բացառիկ» բառը, բ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն օրենքով վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) կամ գործադիր մարմինների իրավասությանը, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կանոնադրությամբ սահմանված դեպքերի:».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «բացառիկ» բառը, իսկ նույն պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «բացառիկ» բառը.

4) 5-րդ մասի երկրորդ պարբերության «որոնց հանրագումար բաժինը կանոնադրական կապիտալում կազմում է տասը և ավելի տոկոս» բառերը փոխարինել «որոնք տիրապետում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն տասը տոկոսին» բառերով։ Հոդված 4. Օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «նկատմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի անունից դրա միակ հիմնադրի, բաժնետիրոջ կամ մասնակցի կողմից անձամբ իր նկատմամբ կնքված գործարքների» բառերով։ Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-238-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-238-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.07.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.05.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.06.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.07.2021 Հիմնական ակտ 26.05.2021, ՀՕ-238-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մայիսի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-238-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել