Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/6665/05/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/6665/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/6665/05/182 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.09.2020 թվականի որոշման դեմ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը՝ վարչական գործով ըստ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք՝ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ, Ընկերություն, Վերակառուցման ն Զարգացման Եվրոպական բանկ, «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյան՝ 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» ն 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումներն անվավեր

Ամբողջ Տեքստ

ՍԱՆ ԱՄ ԵԻ.. Ֆ

(աա

(ԱՆ,

ԷՈ 17

ԲԱՐ աթ»

ՀՀՏշյ Տա"

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6665/05/18

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6665/05/18

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

Ա. Սարգսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի հոկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.09.2020 թվականի որոշման դեմ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ նան՝ Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը՝ վարչական գործով ըստ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք՝ «Շեն Հոլդինգ» ՓԲԸ, Ընկերություն, Վերակառուցման ն Զարգացման Եվրոպական բանկ, «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյան՝ 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» ն 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու, որպես հետնանք պատասխանողին 20.02.2018 թվականին տրված ն թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա

2

վարույթ հարուցելուն ն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն պահանջել է անվավեր ճանաձել Ծառայության 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» ն 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումները, որպես հետնանք Ծառայությանը պարտավորեցնել 20.02.2018 թվականին տրված ն թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա հարուցել վարույթ, ինչպես նան կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 31.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 16.09.2020 թվականի որոշմամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է. «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 3107.2019 թվականի թիվ ՎԴ/6665/05/18 վարչական գործով կայացրած վճիռը մասնակիորեն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նան Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցը մերժելու ն կողմերի միջն դատական ծախսերի բաշխման մասով, բեկանել ն այդ մասով փոփոխել՝ հետնյալ կերպ.

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հայցը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նան Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով, բավարարել:

Անվավեր ճանաչել Հայաստան Հանրապետության 0արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր

3

կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը:

Անվավեր ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը:

Մնացած բողոքարկված ն չբեկանված մասով, այն է՝ պատասխանող Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը 20.02.2018 թվականին տրված ն թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն Ա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու մասին հետնանքների վերացման ածանցյալ պահանջների մասով, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի հուլիսի 31-ի թիվ ՎԴ/6665/05/18 վարչական գործով կայացրած վճիռը թողնել անփոփոխ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ ն 31.2-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն առ այն, որ կատարողական թերթը ներկայացվում է պահանջատիրոջ կողմից, հավասարապես կիրառելի է նան կատարողական մակագրության թերթի ներկայացման դեպքում: Կատարողական մակագրության թերթը կատարման կարող է ներկայացնել միայն դրանում նշված պահանջատերը, հակառակ դեպքում անիմաստ է դառնում դրանում պահանջատիրոջ մասին նշումը ն այն պահանջատիրոջը վերադարձնելու մասին օրենքի սահմանումը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ կատարողական մակագրության թերթը, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.2-րդ հոդվածի, կարող է վերադարձվել բացառապես այդ իրավանորմով նախատեսված դեպքերում, ապա այս առումով նույնպես պետք է նկատել, որ այն վերաբերում է պահանջատիրոջը վերադարձնելուն: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պահանջատեր չհանդիսացող անձի կողմից կատարողական մակագրության թերթը ներկայացնելու դեպքում չի կարող հարուցվել կատարողական վարույթ, որպիսի

4

իրավիճակում հարկադիր կատարողը չի կարող այլ վարքագիծ դրսնորել, քան կատարողական մակագրության թերթը այն ներկայացրած անձին վերադարձնելը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.09.2020 թվականի որոշումը` Դատարանի 31.07.2019 թվականի վճիռը մասնակի բեկանելու մասով, ն այդ մասով փոփոխել այն՝ օրինական ուժ տալ Դատարանի 31.07.2019 թվականի վճռին:

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Հարկադիր կատարողը 19.03.2018 թվականի որոշումը կայացրել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 30-րդ ն 31.2-րդ հոդվածների խախտմամբ՝ կատարողական թերթը վերադարձնելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին:

Վերոգրյալի հիման վրա՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն խնդրել է մերժել Ընկերության վճռաբեկ բողոքը` Վերաքննիչ դատարանի 16.09.2020 թվականի որոշումը թողնելով անփոփոխ, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պատճառաբանելով ստորադաս դատարանի բողոքարկվող դատական ակտը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանը, հիմք ընդունելով երկու հազար տասնվեց թվականի դեկտեմբերի քսանիննին «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից վավերացված ն գրանցամատյանում 4830 համարով գրանցված պայմանագիրը ն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, Վերակառուցման Ա Զարգացման Եվրոպական բանկի դիմումները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1-րդ հոդվածը, 20.02.2018 թվականին կատարել է կատարողական մակագրություն, որը գրանցել է գրանցամատյանում 983 համարով: Կատարողական մակագրության թերթում որպես պահանջատեր նշվել է «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը ի դեմս սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի, պարտապան՝ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերության (հատոր 2-րդ, գ.թ. 10-11).

2) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանը 17.03.2018 թվականին Ծառայություն կատարման է ներկայացրել «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականին տրված կատարողական մակագրության թերթը (հատոր 2-րդ, գ.թ. 15).

3) «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» 19.03.2018 թվականի որոշման համաձայն` Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ. Վարդանյանը, ուսումնասիրելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանի կողմից ներկայացված դիմումը ն ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի

5

նոտար Յուրա Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը, պարզել է, որ նշված կատարողական մակագրության թերթը կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից Ա ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 30-րդ ն 31.2-րդ հոդվածներով՝ ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը վերադարձրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությանը (ներկայացուցիչ Դ. Գյոզալյանին) (հատոր 2-րդ, գ.թ. 16).

4) Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հ. Հակոբյանի 09.04.2018 թվականի որոշմամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժվել է, ն Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարող Գ. Վարդանյանի կողմից 19.03.2018 թվականին կայացված որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 2-րդ, գ.թ. 23-27):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 30-րդ ն 31.2-րդ հոդվածների խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք իրավահարաբերության ծագման պահին գործող

իրավակարագավորումների համաձայն կատարողական վարույթ կարող է հարուցվել ոչ պահանջատիրոջ կողմից ներկայացված կատարողական մակագրության թերթի հիման վրա:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ նուն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին գլխին համապատասխան, սահմանում է նան նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի (այսուհետ՝ կատարողական մակագրության թերթ) կատարման պայմանները ն կարգը: Կատարողական մակագրության թերթի կատարման նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 30-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածներն այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են նոտարի տված կատարողական մակագրության թերթի նկատմամբ:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա է կատարողական մակագրության թերթը:

6

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է Ա կատարողական մակագրության թերթը, ինչպես նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը ն պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու ն ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նան կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողական մակագրության թերթի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում: Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում (...):

Օրենքի 31.2-րդ հոդվածի համաձայն՝ եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում նուն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, ապա հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն՝ նոտարն իրականացնում է հետնյալ նոտարական գործողությունները (...) տալիս է կատարողական մակագրության թերթ (...):

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (..) կատարողական մակագրության թերթը հանդիսանում է նոտարական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոտարական ակտը պետք է բովանդակի՝

7

1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը.

3) փաստաթղթի նույնականացումը հաստատող գաղտնագիրը.

4) նոտարի ստորագրությունը ն կնիքը, ճզմիչ կնիքը, իսկ սուն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը ն էլեկտրոնային կնիքը.

5) առկայության դեպքում պետական տուրքի ն նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.

6) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտատիրոջ պահանջը կատարելու համար նոտարն իր վավերացրած, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, գործարքի վերաբերյալ կատարում է կատարողական մակագրություն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական մակագրությունը կատարվում է, եթե կողմերի միջն կնքվել է նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որով կողմերը համաձայնվում են տվյալ նոտարի վավերացրած գործարքից բխող գումար վճարելու կամ գույք (փաստաթուղթ) հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարվելու վերաբերյալ, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա` կատարողական մակագրության թերթ տրամադրելով:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին՝ «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.3-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական մակագրության թերթը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, որի շրջանակներում նոտարը իրավասություն է ձեռք բերում ապահովել իր կողմից վավերացված պայմանագրերի կատարումը՝ պարտատիրոջ դիմումի հիման վրա տրամադրելով համապատասխան կատարողական մակագրության թերթ, որը ենթակա է հարկադիր կատարման: Այսինքն՝ կատարողական վարույթի հարուցման, հետնաբար նան հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմք է, ի թիվս այլնի, օրենքով սահմանված կարգով տրված կատարողական մակագրության թերթը, որի կատարման հետ կապված

8

հարաբերությունները կարգավորված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերը նշված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ նոտարի կատարողական մակագրության ինստիտուտի ։`նպատակը վերջին հաշվով անձի խախտված իրավունքների վերականգնումն է Ա այն ածանցվում է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքից, որն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ն դատավարական իրավունքները ն դրանց պաշտպանության եղանակները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի բովանդակությունը դրսնորվում է իրավունքի սուբյեկտների կողմից իրենց իրավունքներն իրականացնելու ն դրանք տնօրինելու ազատության մեջ:

Տվյալ դեպքում պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պահանջատերն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել նոտարին կատարողական մակագրության թերթը տրամադրելու պահանջով իր իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի պաշտպանության համար, ն ըստ այդմ՝ վերջինս իրավունք ունի ինքնուրույն որոշել կատարողական մակագրության թերթը ներկայացնել հարկադիր կատարման, թե՝ ոչ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ այժմ գործող խմբագրությամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն ամրագրում է իրավակարգավորում առ այն, որ կատարողական մակագրությունը կատարվում է պարտատիրոջ դիմումի հիման վրա՝ կատարողական մակագրության թերթ տրամադրելով: Ընդ որում, կատարողական մակագրության թերթը տրվում է երկու օրինակից, որոնցից մեկը պարտատիրոջ ներկայացրած փաստաթղթերի հետ կցվում է նոտարական գործին՝ «երկրորդ օրինակ» նշումով, մյուսը տրվում է պարտատիրոջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 30-րդ հոդվածը կատարողական մակագրության թերթը միայն պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջ ուղղակիորեն չէր նախատեսում, այդուհանդերձ՝ այդ տրամաբանությունն է ընկած ողջ կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարման վարույթի իրականացման հիմքում ն բխում է վերը նշված իրավանորմերի համալիր մեկնաբանությունից: Ավելին՝ 09.07.2019 թվականին ընդունված ն 04.08.2019 թվականին ուժի մեջ է մտած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-126-Ն ՀՀ օրենքով իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուղղակիորեն նախատեսվել է կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կողմից հարկադիր կատարման ներկայացնելու պահանջը: Այսինքն՝ օրենսդրությունը «զարգացել է հենց այն տրամաբանությամբ, որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման կարող է ներկայացվել միայն պահանջատիրոջ կողմից:

9

Հաշվի առնելով տնօրինչականության սկզբունքի բովանդակություը ն դրա կիրառելիությունը խնդրո առարկա իրավահարաբերություններում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ այժմ գործող իրավակարգավորումների պայմաններում կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտ կարող է լինել միայն պահանջատերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջ կողմից կատարման չներկայացնելը վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն 0կատարողական մակագրության թերթը վերադարձնելու հիմք է, թե՝ ոչ, հարկ է համարում արձանագրել հետնյալը.

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետնել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին` նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարնոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առնչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ (տե'ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ. արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է առանցքային նշանակություն ունեցող սահմանադրական այն պահանջը, որ պետական Ա տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները պետք է սահմանված լինեն ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքով: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը նախատեսել է օրինականության ենթասկզբունք հանդիսացող օրենքի վերապահումը: Օրենքի վերապահում նշանակում է, որ վարչական մարմինը որնէ գործողություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքում նան այ իրավական ակտով (տես, ՀՀ ֆինանսների

10

նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/1193/05/13 վարչական գործող ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ արձանագրում է, որ իրավական պետությունում վարչական մարմիններն իրենց գործունեության մեջ «ազատ» չեն, այլ կապակցված են իրավունքով ն օրենքով, ինչը դրսնորվում է նան օրենքի գերակայությամբ (վարչական մարմնի ոչ մի իրավական ակտ, գործողություն կամ անգործություն չպետք է հակասի օրենքին) Ա օրենքի վերապահմամբ (վարչական մարմինը որնէ լիազորություն իրականացնելու համար պետք է լիազորված լինի օրենքով):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը կարող է վերադարձնել միայն օրենքով նախատեսված դեպքերում, այն է՝ եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում նուն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը: Մինչդեռ օրենսդիրը որպես կատարողական մակագրության թերթի վերադարձման հիմք չի նախատեսել այն դեպքը, երբ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման է ներկայացվում այլ անձի կողմից, քան պահանջատերն է կամ նրա ներկայացուցիչը:

Միաժամանակ հաշվի առնելով որ կատարողական թերթը կատարման

ներկայացնելու իրավասու սուբյեկտը 6պահանջատերն է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր կատարման ծառայությունն իրավասու չէ, օրենքով լիազորված չէ հարուցելու կատարողական վարույթ այն մակագրության թերթի հիման վրա, որը ներկայացրել է ոջ պահանջատերը:

Ըստ այդմ, արձանագրելով, որ մի կողմից՝ մակագրության թերթը ոչ պահանջատիրոջ կողմից կատարման ներկայացնելը հիմք չէ մակագրության թերթը վերադարձնելու համար, մյուս կողմից` հարկադիր կատարման ծառայությունը լիազորված է վարույթ հարուցել միայն պահանջատիրոջ ներկայացրած մակագրության թերթի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական մակագրության թերթը ոչ պահանջատիրոջ կամ վերջինիս ներկայացուցչի կողմից հարկադիր կատարման ներկայացվելու դեպքում այն պետք է թողնվի առանց քննարկման, քանի որ կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկայացնելու իրավասություն ունեցող միակ սուբյեկտը պահանջատերն (նրա ներկայացուցիչը) է, որին էլ հենց վերադարձվում է կատարողական մակագրության թերթը, եթե այն չի համապատասխանում Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել

11

Ծառայության 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» ն 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումները, որպես հետնանք Ծառայությանը պարտավորեցնել 20.02.2018 թվականին տրված ն թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա հարուցել վարույթ, ինչպես նան կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները:

Դատարանը 31.07.2019 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. « (...) նշված կատարողական մակագրության թերթով պահանջատեր ե պարտապան են հանդիսանում «Շեն հոլդինգ» ՓԲԸ-ն ն «էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ն, ուստի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունը տվյալ կատարողական մակագրության թերթով չի կարող հանդիսանալ պահանջատեր ն կատարողական մակագրության թերթը հարկադիր կատարման ներկա յացնելու իրավասություն ունեցող սուբյեկտ: (..) Հարկադիր կատարումն ապահովող ծառայութան գործողություները իրավաչափ են, մասնավորապես, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից խնդրո առարկա կատարողական մակագրության թերթի հիման վրա կատարողական վարույթի հարուցման հիմքեր առկա չեն եղել, որպիսի պարագայում Հայցվորի կողմից ներկայացված կատարողական մակագրության թերթը վերադարձվել է: Տվյալ պարագայում, հարկադիր կատարողը գործել է բացառապես օրենքի շրջանակներում ն բացակայում է որնէ փաստական կամ իրավական հիմք, որը կվկայեր Ծառայության կողմից օրենքի խախտման, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետնանքով որոշում ընդունելու փաստը, ուստի տվյալ դեպքում բացակայում են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված վիճարկվող ակտերի՝ 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման ն 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշման անվավեր ճանաչման հիմքերը»:

Վերաքննիչ դատարանը 16.09.2020 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն Ա Դատարանի վճիռը մասնակիորեն՝ Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ.Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նան Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցը մերժելու ն կողմերի միջն դատական ծախսերի բաշխման մասով, բեկանել է ն այդ մասով փոփոխել՝ հետնյալ կերպ.

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հայցը՝ Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ.Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նան Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի

12

09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով, բավարարել է:

Անվավեր է ճանաչե Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ.Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը:

Անվավեր է ճանաչել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումը:

Մնացած՝ բողոքարկված ն չբեկանված մասով, այն է՝ պատասխանող Ծառայությանը 20.02.2018 թվականին տրված ն թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն Ա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու մասին հետնանքների վերացման ածանցյալ պահանջների մասով, Դատարանի 31.07.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վերոգրյալ եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է հետնյալ պատճառաբանությամբ. «(.) հարկադիր կատարողը Օրենքի 31Լ2րդ հոդվածով լիազորված է վերադարձնել կատարողական մակագրության թերթը բացառապես այդ հոդվածում նշված հիմքերով, մինչդե, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողը 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ այն կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ երա ներկայացուցչի կողմից, որպիսի հիմքով կատարողական մակագրության թերթը վերադարձնելու լիազորությամբ հարկադիր կատարողը Օրենքով օժտված չէ:

Վերոգրյալից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումե ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժեի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողը' 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձնելով այն պահանջատիրոջ կամ երա ներկայացուցչի կողմից ներկայացված չլինելու հիմքով դուրս է եկել Օրենքով նախատեսված կատարողական մակագրության թերթը վերադարձնելու իր լիազորությունների շրջանակից, որպիսի պարագայում էլ անհիմն է համարում հակառակի վերաբերյալ Դատարանի՝ վերը եշված հետնություններն ու եզրահանգումները, ինչպես նան վերաքննիչ բողոքի պատասխանում եշված փաստարկները»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը լի գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմեավորվածություեը' Վճռաբեկ դատարաեն արձանագրում է հետնյալը.

13

Սույն գործի փաստերից հետնում է, որ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանը, հիմք ընդունելով 29.12.2016 թվականին «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա |ՒԽաչիկի Եղիազարյանի կողմից վավերացված ն գրանցամատյանում 4830 համարով գրանցված պայմանագիրը ն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության, Վերակառուցման Ա Զարգացման Եվրոպական բանկի դիմումները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1-րդ հոդվածի համաձայն, 20.02.2018 թվականին կատարե է կատարողական մակագրություն, որը գրանցել է գրանցամատյանում 983 համարով, որպիսի կատարողական մակագրության թերթում որպես պահանջատեր նշվել է «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը՝ ի դեմս սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյանի, պարտապան՝ «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲ ընկերությունը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ.Գյոզալյանի կողմից 17.03.2018 թվականին Ծառայությանը ներկայացված դիմումով կատարման է ներկայացվել «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականի տրված (գրանցված է սեղանամատյանում 983 համարով) կատարողական մակագրության թերթը՝ հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի ն 23-րդ հոդվածի 1.1-րդ կետի պահանջները՝ դիմումին կից ներկայացնելով, ի թիվս այլ փաստաթղթերի, նան կատարողական մակագրության թերթի բնօրինակը:

Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ.Վարդանյանի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշման համաձայն՝ Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Գ.Վարդանյանը, ուսումնասիրելով «Էյչ-Էս-Բի- Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ.Գյոզալյանի կողմից ներկայացված դիմումը ն ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը, պարզել է, որ նշված կատարողական մակագրության թերթը կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ն ղեկավարվելով Օրենքի 28-րդ, 30-րդ ն 31.2-րդ հոդվածներով՝ ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Խաչիկի Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը վերադարձրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությանը:

Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Ա.Պողոսյանի կողմից 19.03.2018 թվականի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ.Գյոզալյանին հասցեագրված թիվ Ե-2921-07102 գրության համաձայն վերջինիս է ուղարկվել Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարող Գ.Վարդանյանի կողմից կայացված որոշումը` կատարողական մակագրության թերթը վերադարձնելու մասին:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից 29.03.2018 թվականի վարչական կարգով բողոք է ներկայացվել Ծառայություն՝ խնդրելով վերացնել

14

Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողի 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշումը:

Ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հ.Հակոբյանի 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշմամբ՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժվել է Ա Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարող Գ.Վարդանյանի կողմից 19.03.2018 թվականի կայացված որոշումը թողեվել է անփոփոխ:

Սույն վարչական գործի փաստերի ուսումնասիրությունից հետնում է, որ տվյալ դեպքում «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից 20.02.2018 թվականին տրված ն գրանցամատյանում 983 համարով գրանցված կատարողական մակագրության թերթում հստակ որպես պահանջատեր նշված է «Շեն Հոլդինգ» ՓԲ ընկերությունը ի դեմս սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի, մինչդեռ այն կատարման է ներկայացվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Դ. Գյոզալյանի կողմից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի հարկադիր կատարողը 19.03.2018 թվականի «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարողական մակագրության թերթը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ նշված կատարողական մակագրության թերթը կատարման չի ներկայացվել պահանջատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից ն ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 30-րդ ն 312-րդ հոդվածներով՝ ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի կողմից տրված կատարողական մակագրության թերթը վերադարձրել է «Էյչ-Էս-ԲիՍի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությանը (ներկայացուցիչ Դ.Գյոզալյանին):

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն առաջնահերթ հարկ է համարում քննարկման առարկա դարձնել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ իրավական շահագրգովածության առկայության հանգամանքը՝ նկատի ունենալով այն, որ վերջինս չի հանդիսացել իր կողմից հարկադիր կատարման ներկայացված կատարողական մակագրության թերթի պահանջատերը:

Այսպես` ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական ն իր բնույթով լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական

15

իրավունքների ն պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները ն պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, ն վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական ն ուղղակի նշանակություն ն ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների ն ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպպտեն ն մյուսեերե ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի որոշումը, պարբ. 47, Բենթհեմե ըեդդեմ Նիդերլանդեերի, թիվ 8848/80 դիմումով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի որոշում, պարբ. 32):

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսված է, որպես ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/6665/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել