Մելքոնյան — ԵԱՔԴ/4979/02/17
Ամփոփում
քննելով «Արնաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Տատյանա Մելքոնյանի հայցի ընդդեմ Ընկերության, երրորդ անձինք Դիաննա ն Վարազդատ Ասատրյանների՝ բաժնեմասի արժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Տատյանա Մելքոնյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել իրեն վճարել 09.06.2017 թվականի դրությամբ իրեն պատկանող 20 տոկոս բաժնեմասի արժեքը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհ
Ամբողջ Տեքստ
ր":
2թաաաինենն Է
/2/18Ր ԱԱ ՂԱ
(ԱՋՆ
ՍՈՎ
ՀՑ ՀՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4979/02/17 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4979/02/17
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի մայիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արնաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Տատյանա Մելքոնյանի հայցի ընդդեմ Ընկերության, երրորդ անձինք Դիաննա ն Վարազդատ Ասատրյանների՝ բաժնեմասի արժեքը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տատյանա Մելքոնյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել իրեն վճարել 09.06.2017 թվականի դրությամբ իրեն պատկանող 20 տոկոս բաժնեմասի արժեքը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.09.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.02.2022 թվականի որոշմամբ Տատյանա Մելքոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 23.09.2021 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
2
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արթուր Սուքիասյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տատյանա Մելքոնյանը (ներկայացուցիչ Դավիթ Ասատրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է 1706.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի Լին կետը, 131-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը ։-պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի համար էական նշանակություն ունի 09.06.2017 թվականի դրությամբ հայցվորին պատկանող 2076 բաժնեմասի արժեքը պարզելը, մինչդեռ սուն քաղաքացիական գործով ներկայացված է Ընկերության մասնակցին 2074 բաժնեմասի արժեքը վճարելուն պարտավորեցնելու մասին պահանջ, որն ուղղված չէ բաժնեմասի արժեքը վիճարկելու, կամ վերահաշվարկելուն, պահանջի ձնակերպումը չի արտահայտում հայցվորի անհամաձայնությունը հաշվապահական հաշվետվությունների հետ: Այսինքն՝ ներկայացված պահանջը դրամային արտահայտություն չունի, իրենից ներկայացնում է որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջ, հետնաբար ապացուցման ենթակա փաստ չէ այն, թե կոնկրետ գումարային ինչ չափ է կազմում հայցվորի կողմից ակնկալվող բաժնեմասի արժեքը:
Բացի այդ, նշված արժեքը որոշելու կարգը սահմանված է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով, ն քաղաքացիական գործում առկա են դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, ինչպես նան ապացույց այն մասին, որ նշված հաշվետվությունների հիման վրա հաշվարկված մասնակցի 2074-ի արժեքը վճարված է Տատյանա Մելքոնյանին: Հետնաբար վեճը պետք է լուծվեր միայն վերը նշված հաշվապահական հաշվետվությունների հիման վրա, քանի որ եթե նույնիսկ գործի նոր քննության ժամանակ նշանակվի կրկնակի փորձաքննություն, Ա դրա արդյունքում ստացված փորձագետի եզրակացության մեջ արտացոլված լինի ինչ-որ թիվ, ապա այն վճիռ կայացնելիս չի կարող հիմք ընդունվել, քանի որ դատարանը պետք է ղեկավարվի «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներով ու համապատասխան ժամանակահատվածի հաշվապահական հաշվետվություններով, որոնք հայցվորի կողմից չեն վիճարկվում:
Վերոնշյալ հանգամանքներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.02.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ վերաքննիչ բողոքը մերժել՝ Դատարանի 23.09.2021 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Հայցադիմումում ն. փորձաքննություն նշանակելու միջնորդություններում ինքը վիճարկել է ընկերության կողմից վճարված բաժնեմասի արժեքը, որի հիմքով էլ նշանակվել է փորձաքենություն:
Յ
Իր միջնորդությամբ նշանակված փորձաքննության արդյունքում տրվել է ոչ ամբողջական ն թերի եզրակացություն, որի համաձայն` բաժնեմասի իրական արժեքը հնարավոր կլինի պարզել ընկերությունում աուդիտ անցկացնելու, այն է՝ ընկերության գործունեությունը պետական բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության ու ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացման արդյունքում: Նման պայմաններում իր կողմից ներկայացվել է կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանի որոշմամբ անհիմն մերժվել է՝ իրեն զրկելով բաժնեմասի արժեքի ճիշտ չափը պարզելու ն փոխհատուցում ստանալու հնարավորությունից:
Դատարանը չի որոշել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, չի կայացրել ապացուցման բեռի բաշխման մասին որոշում ն չի սահմանել ապացույցներ ներկայացնելու ժամկետներ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Ընկերության մասնակիցների ցուցակի համաձայն՝ մասնակից Դիաննա Ասատրյանի բաժնեմասի չափը կազմում է 80 տոկոս՝ 40.000 ՀՀ դրամ, մասնակից Տատյանա Մելքոնյանի բաժնեմասի չափը՝ 20 տոկոս՝ 10.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 27).
2) Տատյանա Մելքոնյանի ներկայացուցիչն Ընկերության տնօրենին հասցեագրված 07.06.2017 թվականի գրությամբ հայտնել է, որ Տատյանա Մելքոնյանը որոշել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի հիմքով դուրս գալ Ընկերությունից, ե պահանջել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճարել կանոնադրական կապիտալում իր բաժնեմասի արժեքը (հատոր 1-ին, գ.թ. 44-46).
3) Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված քաղվածքի համաձայն՝ Ընկերության մասնակիցների ցուցակում 14.06.2017 թվականին կատարվել է փոփոխություն, որի համաձայն՝ մասնակիցներ են Դիաննա Ասատրյանը ն Ընկերությունը՝ համապատասխանաբար 80 տոկոս ն 20 տոկոս բաժնեմասերով (հատոր 2-րդ, գ.թ. 87, 88).
4)3112.2016 թվականի դրությամբ Ընկերության ֆինանսական վիճակի մասին տեղեկանքի ն հաշվետվության համաձայն՝ 20 տոկոս բաժնեմասի արժեքը նշված պահի դրությամբ կազմում է 505.786 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 11, հատոր 3-րդ, գ.թ. 19).
5) 28.06.2018 թվականի թիվ 000192 «վճարման հանձնարարագրի անդորրագիր»-ի համաձայն՝ Ալբերտ Արնշատյանի կողմից Տատյանա Մելքոնյանին է փոխանցվել 508.000 ՀՀ դրամ՝ որպես Ընկերության 20 տոկոս բաժնեմասի արժեք (հատոր 2-րդ, գ.թ. 82).
6) գործի քննության ընթացքում` 29.11.2019 թվականի դատական նիստին, Տատյանա Մելքոնյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան ն պահանջել է փորձագետին առաջադրել հետնյալ հարցերը` որոշել 09.06.2017 թվականի դրությամբ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով իրեն պատկանող 2046 բաժնեմասի արժեքն ու Ընկերության 2016 թվականի հաշվետու տարվա հարկային մարմիններ ներկայացված շահութահարկի հաշվարկի իրավաչափությունը (հատոր 5-րդ, գ.թ. 20, 21-23).
7) Դատարանը, արձանագրելով առաջադրված հարցերի՝ գործի լուծման համար նշանակություն ունենալու հանգամանքը, ինչպես նան այն, որ դրանք պարզելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, 25.12.2019 թվականի որոշմամբ բավարարել է դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը: Փորձագետին առաջադրվել են պարզման ենթակա հետնյալ հարցերը՝ որոշել 09.06.2017 թվականի դրությամբ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների
4
մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայցվորին պատկանող 2076 բաժնեմասերի արժեքը ն Ընկերության 2016 թվականի հաշվետու տարվա հարկային մարմիններ ներկայացված շահութահարկի հաշվարկի իրավաչափությունը (հատոր 5-րդ, գ.թ. 33-37).
8) «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 13.04.2020 թվականի թիվ 01742009 եզրակացության համաձայն՝
1-ին հարցի վերաբերյալ փորձագետը եզրահանգել է, որ երկու տարբերակներով կատարված հաշվարկներով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Տատյանա Մելքոնյանին պատկանող 20 տոկոս բաժնեմասի արժեքը 09.06.2017 թվականի դրությամբ կազմում է 478.048 ՀՀ դրամ:
2-րդ հարցի վերաբերյալ փորձագետը եզրահանգել է, որ Ընկերության կողմից 2016-2017 թվականներին ծավալած գործունեությունը չի ենթարկվել) պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ն ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացման, ուստի նման պայմաններում ընկերության կողմից 2016 թվականի հաշվետու տարվա համար կազմված ու ՀՏ ներկայացված շահութահարկի հաշվարկում ն 09.06.2017 թվականի դրությամբ ընկերության մասնակիցների բաժնեմասի չափի վերաբերյալ կազմված հաշվապահական հաշվեկշռում արտացոլված համախառն եկամտի, ծախսերի, շահույթի, ակտիվների ն ապարտավորությունների ու սեփական կապիտալի իրական չափը կամ ճշտությունը սույն փորձաքննությամբ հնարավոր չի պարզել, այն հնարավոր է պարզել ընկերությունում վերը նշված ստուգումների իրականացմամբ, այնինչ նշված ստուգումների իրականացմամբ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներն օժտված չեն, քանի որ «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգում իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների ցանկում «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները ներառված չէ (հատոր 6-րդ, գ.թ. 5-31).
9) Տատյանա Մելքոնյանը 20.11.2020 թվականին կրկնակի դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան այն հիմնավորմամբ, որ փորձագետին առաջադրած հարցերին չեն տրվել արժանահավատ ն հիմնավոր պատասխաններ: Պահանջել է փորձագետին առաջադրել հետնյալ հարցերը՝ որոշել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով իրեն պատկանող 2076 բաժնեմասի արժեքը ն. Ընկերության 2016 թվականի հաշվետու տարվա հարկային մարմիններ ներկայացված շահութահարկի հաշվարկի իրավաչափությունը (հատոր 6-րդ, գ.թ. 115-120).
10) Դատարանը, հիմք ընդունելով «Սահմանափակ պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածը, 29.12.2020 թվականի որոշմամբ մերժել է կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին Տատյանա Մելքոնյանի միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ վերջինս պահանջել է Ընկերությունից դուրս գալու պահից հաշվարկել ու վճարել իր բաժնեմասի արժեքը, ն չի վիճարկել Ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունը, ինչն էլ հիմք ընդունելով՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է եզրակացությունը (հատոր 7-րդ, գ.թ. 1-7):
11) Տատյանա Մելքոնյանը հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով, ի թիվս այլնի, պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել ճշգրտել 09.06.2017 թվականի դրությամբ վերջին 2016 թվականի հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, այդ թվում` Ընկերության 2016 թվականի հաշվետու տարվա հարկային մարմիններ ներկայացված շահութահարկի հաշվարկը: Դատարանը, հիմք ընդունելով 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության
5
օրենսգրքի 149.7-րդ հոդվածը, արձանագրելով, որ դեռնս 23.09.2020 լթվականին դատաքննություն նշանակելու մասին որոշում է կայացրել, իսկ հայցի առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է 17.03.2021 թվականին, որոշել է չթույլատրել հայցի առարկայի փոփոխությունը (հատոր 7-րդ, գ.թ. 57-60):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները էական նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:
Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ բաժնեմասի արժեքը վճարելուն պարտավորեցնելու գործերով սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերության մասնակցի' ըեկերությունից դուրս գալու կամ հեռացվելու հեր կապված հաշվարկների իրականացման գործընթացում ապացույցների թույլատրելիության իրավական խնեդրիե՝ վերահաստատելով փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցեերը գնահատելու վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակահատվածում, ուստի հաջորդիվ վկայակոչվում են նշված օրենսգրքով սահմանված նորմերը:
Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են՝
1) գրավոր ն իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
6
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն ն չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համանման կարգավորումներ է նախատեսում նան 09.02.2018 թվականին ընդունված ն 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:
Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված Հէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն. առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով, գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են՝
0 վկայի ցուցմունքը.
2) գրավոր ապացույցները.
3) իրեղեն ապացույցները.
4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
5) փորձագետի եզրակացությունը.
6) մասնագետի բացատրությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելիս դատարանն իրականացնում է օրենսդրությամբ իր առջն դրված խնդիրները՝ ուրվագծելու այն փաստական հանգամանքների
7
շրջանակը, որոնք գործը լուծելու համար ունեն նշանակություն, թույլատրելիության ն վերաբերելիության կանոններից ելնելով կանխորոշելու դատաքննության սահմաններն ու բացառելու գործի քննության ընթացքում ավելորդ հանգամանքներ ն ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը:
Թույլատրելիության ընդհանուր կանոնից բխում է, որ բացի Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացուցման միջոցներից, դատարանն իրավունք չունի կիրառելու այլ ապացույցներ, իսկ Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածը կարգավորում է այն հարցը, թե նշված ապացուցման միջոցներից որի կիրառումն է թույլատրում կոնկրետ իրավահարաբերությունը, գործարքը կամ իրավաբանական փաստը հաստատելիս, այդ հարցը լուծվում է նյութական իրավունքի նորմերով (տես Կարեն .Քալանթարյանն ընդդեմ Մուշեղ Շախկուլյաի ն երրորդ անձ Մարգարիտ (Մարտիրոսյանի թիվ . ԱՎԴ/0412/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Անդրադառնալով ապացույցների թույլատրելիությանը ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ վերահաստատել է, որ յուրաքանչյուր դեպքում որնէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետնյալ կանոններով.
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.
2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն ն չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նան, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլե նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով.
3) գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով (տե՛ս Ամրբեկ Չոգունյանն ընդդեմ Հայկ Նազարյանի ն Արթուր Դանիելյանի ու Հայկ Նազարյանե ընդդեմ Ամրբեկ Չոգունյանի ն երրորդ անձ Արթուր Դանիելյանի թիվ ԿԴ/0393/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն փաստը կարող է հաստատվել Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այն (տես «Ջի էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸնե ընդդեմ Սնակ Արզարունձւ ն Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴԶ593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Միաժամանակ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (ե'ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից `աապացույցնեի գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր
8
եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու՝ դրանց արժանահավատությունը ն. բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տես Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ օրենսդրության համաձայն՝ գործի հանգամանքները պարզելու համար պետք է օգտագործվեն միայն որոշակի 0ապացույցներ, այլ ապացույցների օգտագործումն անթույլատրելի է: (Թույլատրելի ապացույցի բացակայության դեպքում գործին մասնակցող անձինք զրկվում են փաստը հաստատելու համար այ| ապացույցների վրա հենվելու իրավունքից, իսկ դրա բացասական հետնանքները կրում է տվյալ փաստի ապացուցման պարտականություն կրող կողմը:
«Սահմանափակ ապատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուետ՝ Օրենք ` 3րդ հոդվածի 1ին մասի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար ն իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից անկախ ընկերության կամ նրա մասնակիցների համաձայնությունից: Ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալու հետ կապված հաշվարկները կատարվում են նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:
Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից նրա բաժնեմասը փոխանցվում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է ընկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից՝ 6 ամսվա ընթացքում, մասնակցին վճարել բաժնեմասի (կանոնադրական կապիտալում նրա ավանդի ոչ լրիվ վճարման դեպքում՝ վճարված մասին համապատասխան բաժնեմասի) արժեքը, որը որոշվում է ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա:
Այսինքն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի՝ ընկերությունից դուրս գալու դեպքում նյութաիրավական օրենսդրությամբ սահմանված փաստը, տվյալ դեպքում բաժնեմասի արժեքը, ենթակա է որոշման նյութական օրենսդրությամբ կանխորոշված ապացույցով, այն է՝ ընկերությունից դուրս գալու մասին դիմումը ներկայացնելու պահին ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվություններով: Հետնաբար ի հավաստումն բաժնեմասի վճարման փաստի (այդ թվում՝
9
արժեքի որոշման)՝ դատարանն իրավունք չունի ընդունել այլ ապացույցներ, հետազոտել դրանք ն դնել վճռի հիմքում:
Վճռաբեկ դատարանի նման հետնությունը պայմանավորված է նան նրանով, որ օրենսդիրն Ընկերության մասնակցին իրավունք է վերապահել դատական կարգով բողոքարկելու Օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նան ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընդունված կամ ընկերության մասնակցի իրավունքները ն օրինական շահերը խախտող ընդհանուր ժողովի որոշումը, այդ թվում` տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը հաստատելու վերաբերյալ որոշումները (Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետ, 45-րդ հոդվածի 1-ին մաս):
Հետնաբար այն դեպքում, երբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն օրենքով սահմանված կարգով չի օգտվում տարեկան հաշվետվությունները հաստատելու վերաբերյալ ընդհանուր ժողովի որոշումը դատական կարգով բողոքարկելու՝ Օրենքով իրեն վերապահված իրավունքից, ապա այ հայցապահանջի (տվյալ դեպքում՝ բաժնեմասի արժեքը վճարելու պարտավորեցնելու շրջանակներում զրկվում է համապատասխան ապացույցը վիճարկելու դրա արժանահավատությունը կասկածի տակ դնեու ո նյութական օրենքով կանխորոշված միակ թուլատրելի ապացույցի արժանահավատությունը հերքելու նպատակով այ ապացույցներ ներգրավելու հնարավորությունից:
Միաժամանակ, եթե դատարանը վեճը լուծելիս խախտում է . ապացույցների թույլատրելիության կանոնը նե գործի հանգամանքները հաստատում է ոչ պատշաճ ապացուցման միջոցներով, ապա կայացված դատական ակտը ենթակա է բեկանման, եթե թույլ տրված խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:
Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձաական նկատառումներով:
Համանման կարգավորում է նախատեսում նան 09.02.2018 թվականին ընդունված ն 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձնական նկատառումներով:
Վկայակոչված իրավակարգավորումը մի կողմից ապահովում է գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի կայունությունն անկախ ոչ էական, ձնական ն դատական ակտի վրա ազդեցություն չունեցող դատավարական խախտումների առկայությունից, մյուս կողմից ապահովում է ցանկացած դատական ակտի վերացում (բեկանում) այն դեպքերում, երբ դատավարական խախտումների հետնանքով գործը սխալ է լուծվել:
Սահմանադրական դատարանը, 08.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-936 որոշմամբ անդրադառնալով դատական բողոքարկման (վերաքննիչ ն վճռաբեկ վարույթների կարգով) հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերին Ա դրանց առանձնահատկություններին, ի թիվս այլնի, արձանագրել է, որ օրենքով սահմանված են դատական ակտերի բողոքարկման հիմքերը, այդ թվում` նան դատական սխալի հիմքով, դատական ակտերի բողոքարկման հիմք է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը (..) ըստ էության կայացված դատական ակտի բեկանման (վերանայման) հիմք կարող է հանդիսանալ նյութական ու դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումը, որե ազդել է գործի ելքի վրա (հանգեցրել է գործի սխալ լուծմանը): Եթե նյութական իրավունքի նորմի խախտման հիմքում օրենսդիրը դիտարկել է տվյալ նորմի ոչ ճիշտ մեկնաբանումը, նյութական իրավունքի այն նորմի կիրառումը, որը չպետք է կիրառվեր, կամ այն
10
նորմի չկիրառումը, որը պետք է կիրառվեր, ապա դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքում նկատի են առնվել այնպիսիք, որոնք խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտմանը, խախտել են կողմերի դատավարական իրավունքները, հանգեցրել են արդարադատության սկզբունքների խախտմանը:
Այսպիսով, սահմանելով դատական ակտերի բողոքարկման ընթացակարգեր՝ որպես այդ ակտերը վերանայելու նախապայման (բացառությամբ նոր ն նոր ի հայտ եկած հանգամանքներով), օրենսդիրը նկատի է ունեցել նյութական, դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումները, որոնց դեպքերում դրանք ազդել են գործի ելքի վրա կամ հանգեցրել են գործի սխալ լուծմանը, իսկ որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքի հիմքով, օրենսդիրն արգելել է ձնական նկատառումներով բեկանել դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը: Այսինքն վերը նշված դեպքերում իրավակարգավորման հիմքում դրված է այն սկզբունքը, որի համաձայն' նյութական ն դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարող է բեկանվել դատական այն ակտը, որը կայացվել է դատական սխալի արդյունքում:
Նույն գործի շրջանակներում անդրադառնալով նան «դատական սխալ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչպես նան դրա՝ որպես դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հիմքում իրավաբանական կարնոր նշանակություն ունեցող փաստի դրսնորման շրջանակներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այն տարածական մեկնաբանման ենթակա չէ ն չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից թույլ տրված ցանկացած սխալ (վրիպում):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի խնդիրն է պարզել ոչ միայն ստորադաս դատարանի կողմից թույլ տրված խախտման առկայությունը, այլն այդ խախտման ազդեցությունը գործի ելքի վրա: Այս առումով կարնորվում են այն դեպքերը, երբ բողոքի հիմքերը Ա դրանցում տեղ գտած փաստարկները վերաբերում են ապացուցման ընթացքում տեղ գտած սխալներին (ապացույցների ոչ լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի գնահատում Ա այլն): Դատավարական այս խախտումների առկայությունն ինքնին չպետք է հանգեցնի վերանայվող ակտի անվերապահ բեկանման, եթե այդ ապացույցներն առերնույթ չեն կարող ազդել գործի ելքի վրա (տես Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան ն Հնազանդ Ավագյանների, Աղաջան ու Հնազանդ Ավագյաններն ընդդեմ Նելլի Հարությունյանի ն երրորդ անձինք Հարություն Յանդյանի ու Անահիտ Պողոսյանի ն Նելլի Հարությունյանն ըեդդեմ Աղաջան ու Հեազանեդ ՆԱվագյանեերի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով Դատարան՝ հայցվոր Տատյանա Մելքոնյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել իրեն վճարել 09.06.2017 թվականի դրությամբ իրեն պատկանող 20 տոկոս բաժնեմասի արժեքը:
Դատարանը, արձանագրելով, որ «համաձայն փորձագետի 13.04.2020 թվականի թիվ 01742009 եզրակացության՝ հայցվոր Տատյանա Մելքոնյանի 20 տոկոս բաժնեմասերի արժեքը կազմում է 478.048 ՀՀ դրամ», հաստատված է համարել, որ «հայցվոր Տատյանա Մելքոնյանի 20 տոկոս բաժնեմասերի արժեքը կազմում է 478.048 ՀՀ դրամ», «պատասխանողի կողմից 28.06.2018թ. Տատյանա Մելքոնյանին է փոխանցվել 508.000 ՀՀ դրամ' որպես «Արնաս» ՍՊԸի 20 տոկոս բաժեեմասերի արժեք», «պատասխանողի կողմից կատարվել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի Լին մասով սահմանված պարտավորությունը», վճռել է հայցը մերժել:
11
Վերաքննիչ դատարանը Տատյանա Մելքոնյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 23.09.2021 թվականի վճիռը բեկանել է ն գործն ուղարկել է նոր քննության՝ պատճառաբանելով, որ «Դատարանը մերժել է նույն հարցերի առաջադրմամբ կրկեակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գփնում է, որ եշանակված փորձաքննությամբ չի պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի պատասխանները, ուսրի Դատարանն օրենքով սահմանված կարգով կարող էր նշանակել կրկնակի փորձաքենություն, ընդ որում' այե հանձնարարելով միջեորդություն ներկայացրած անձի կողմից առաջադրված «Երնան Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ-ին: Այսպիսով, սույն գործով հայցվորը, դուրս գալով ըեկերությունից, պահանջել է իրեն վճարել իր բաժնեմասի արժեքը: Պատասխանողը վճարել է որոշ գումարներ, սակայն հայցվորի դիտարկմամբ դա բավարար չէ: Հերփնաբար միակ հարցը, որե անհրաժեշտ է պարզել սույն գործով, դա այն է, թե ի՛նչ արժե 20 տոկոս բաժնեմասի արժեքը հայցվորի՝ ըեկերությունից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահի դրությամբ: Նման եզրահանգման Վերաքենիչ դատարանը գալիս է նան այն հիմքով, որ գործի համար էական նշանակություն ունի պարզել Տատյանա Մելքոնյանին 09.06.2017թ.-ի դրությամբ պատկանող «Արեվաս» ՍՊԸ-ի 20:25 բաժնեմասերի արժեքը, ն նախորդ եզրակացությամբ կատարված եզրահաեգումները չեն կարող հիմք ըեդուեվել կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության կամ հեարավորության բացակայության համար: Առավել նս, որ հնարավոր չէ կատարել եզրահանգում կրկնակի փորձաքննության արդյունքում տրված եզրակացության արդյունքների մասին»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Տվյալ դեպքում հայցի առարկան (նյութաիրավական պահանջը) բաժնեմասի արժեքը վճարելուն պյաարտավորեցնելու պահանջն է: Հետնաբար հայցվորին՝ որպես ընկերության մասնակցի բաժնեմասի արժեքի վճարման փաստն Օրենքի 21-րդ ն 23-րդ հոդվածների հիմքով կարող էր հաստատվել բացառապես ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա որոշված արժեքը վճարված լինելու փաստով:
Ընդ որում, բաժնեմասի արժեքը նշված փաստաթղթերի հիման վրա վճարման ենթակա լինելու փաստն ընդունել է նան հայցվորն ինչպես հայցադիմումում, այնպես էլ մինչ հայց ներկայացնելն Ընկերությանը հասցեագրված դիմումներում (հայցվոր Տատյանա Մելքոնյանը, վկայակոչելով Օրենքի 2-րդ ն 23-րդ հոդվածները, պահանջել է իր բաժնեմասի արժեքը որոշել Օրենքով ու Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունեերի հիման վրա): Ավելին, շահագրգիռ անձը, տվյալ դեպքում` հայցվորը, դատական կարգով չի բողոքարկել տարեկան հաշվետվությունները հաստատելու վերաբերյալ իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) համապատասխան որոշումը:
Մինչդեւ դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը հայցվորը հիմնավորել է հաշվապահական հաշվետվությունների իսկությունը պարզելու նպատակով, իսկ փորձաքննություններ նշանակելու միջնորդությունների դեմ առարկության հիմքում դրվել է նյութաիրավական պահանջը հիմնավորող թույլատրելի ապացույցը գործում առկա լինելու Ա վիճարկված չլինելու հանգամանքը:
Այն, որ հայցվորը գիտակցել է բացառապես հաշվապահական հաշվետվությունները վիճարկելու միջոցով բաժնեմասի արժեքն այ ապացույցներով հաստատելու հնարավորությունը, հաստատվում է գործի քննության ընթացքում հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությամբ (պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել ճշգրտել 09.06.2017 թվականի դրությամբ վերջին 2016 լ թվականի հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, այդ թվում' Ընկերության 2016 թվականի հաշվետու տարվա հարկային մարմիններ ներկայացված շահութահարկի հաշվարկը), ինչը, սակայն, Դատարանի որոշմամբ մերժվել է:
12
Արդյունքում Դատարանն իրավաչափորեն մերժել է կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ հայցվորը պահանջել է Ընկերությունից դուրս գալու պահից հաշվարկել ն վճարել իր բաժնեմասի արժեքը, ու չի վիճարկել Ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունը: Այսինքն՝ բոլոր դեպքերում Դատարանն արձանագրել է հայցվորի բաժնեմասի արժեքը միայն Ընկերության վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունների հիման վրա որոշվելու հնարավորությունը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կիրառելի իրավակարգավորումների հիմքով գործում առկա թույլատրելի ապացույցի՝ հաշվետվությունների վերաբերյալ Դատարանի հետնությունը գնահատելու փոխարեն, քննարկման առարկա է դարձրել ն հավաստել ոչ թույլատրելի ապացույցի ներգրավման անհրաժեշտությունը՝ առանց անդրադառնալու գործում առկա հաշվապահական հաշվետվություններին ու մատնանշելու դրանցով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ հաստատելու արգելքները:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն օրենքից չբխող մոտեցում է ցուցաբերել դատավարական գործընթացի նկատմամբ, բավարարվել է միայն նրանով, որ փորձագետին առաջադրված 2-րդ խումբ հարցադրումները մնացել են անպատասխան՝ անտեսելով ինչպես պարզաբանման առաջադրված հարցի, այնպես էլ դրա վերաբերյալ եզրակացությամբ տրված պատասխանի բովանդակությունը, ինչպես նան տվյալ դեպքում էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ սույն հայցապահանջով թույլատրելի միակ ապացույցը գործում առկա է, ն դրա հիման վրա որոշված բաժնեմասի արժեքն արդեն իսկ վճարվել է հայցվորին:
Նկատի ունենալով, որ ապացուցման առարկան կազմող փաստը հիմնավորող միակ թույլատրելի ապացույցը՝ հաշվապահական հաշվետվություններն առկա են, դատական կարգով վիճար
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/4979/02/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
