ՎԴ/1495/05/17
Ամփոփում
քննելով (Գ ԸՆԴ Հ ՊԱՐՏՆԵՐՍե ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Էռնեստ Աբելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 22.12.2016 թվականի թիվ 1011151 վարչական ակտը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 20.03.2018 թվականի վճռ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1495/05/17
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝
Ա. Բաբայան
Ա. Թովմասյան
Վարչական գործ թիվ ՎԴ/1495/05/17
2020թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2020 թվականի հուլիսի 03-ին
դռնբաց դատական նիստում քննելով (Գ ԸՆԴ Հ ՊԱՐՏՆԵՐՍե ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Էռնեստ Աբելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.05.2019 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 22.12.2016 թվականի թիվ 1011151 վարչական ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 20.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2019 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 20.03.2018 վճիռը բեկանվել ու փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է 19.12.2012 թվականին ընդունված (ուժը կորցրել է 01.01.2018 թվականին) (Շրջանառության հարկի մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` (Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի 4-րդ և 6-8-րդ հոդվածները, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ և 29-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բացի վերաքննիչ բողոքով վիճարկված փաստարկներից, Դատարանի վճռում տեղ են գտել նաև այլ փաստարկներ, որոնք Տեսչությունը չի վիճարկել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ (Շրջանառության հարկի մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (բե ենթակետի կիրառման համար էական պայման է հանդիսանում ոչ թե ընկերության մասնակից հանդիսանալը, այլ՝ բաժնեմասի սեփականության իրավունքի պատկանելիությունը, քանի որ մեկնաբանվող դրույթում օգտագործվում է (բաժնեմասը պատկանում էե եզրույթը՝ (մասնակիցը հանդիսանում էե եզրույթի փոխարեն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ որպեսզի անձը համարվի ընկերության մասնակից, վերջինս պետք է գրանցված լինի որպես այդպիսին և հանդիսանա բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ: Տվյալ դեպքում Պարույր Էֆենդյանը 19.12.2014 թվականի դրությամբ չի ունեցել բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք, ուստի վերջինս 19.12.2014 թվականի դրությամբ չէր կարող հանդիսանալ մասնակից՝ անկախ որպես այդպիսին գրանցված մնալու փաստից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ընկերությունը ոչ միայն չի ընդունել Պարույր Էֆենդյանի` (Որդի Ռաֆայելե ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոս փայաբաժին ունենալու հանգամանքը, այլ նաև այդ մասին իր անտեղյակությունն է հայտնել Դատարանին:
3
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 01.11.2016 թվականի թիվ Ս-1775-Ա հրամանը որևէ տեղեկություն չի պարունակում ստուգման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին, միաժամանակ Դատարան չի ներկայացվել թիվ Ս-1775-Ա հրամանի հիմքում դրված` Տեսչության գլխավոր հարկային տեսուչ Ա. Ալախվերդյանի և մյուսների 31.10.2016 թվականի զեկուցագիրը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ստուգման ժամկետի երկարաձգումը և ընթացքի կասեցումը պայմանավորված է եղել մեկ հանգամանքով, մինչդեռ ստուգման ժամկետի երկարաձգման հիմքերը և ստուգման ընթացքի կասեցման հիմքերը տարբերվում են, որի պայմաններում ստուգման ժամկետի երկարաձգման և ընթացքի կասեցման համար անհրաժեշտ են առնվազն երկու տարբեր հիմքեր հանդիսացող հանգամանքներ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Տեսչությունն ստուգման ընթացքը կասեցնելուց հետո օրենքով նախատեսված կարգով չի վերսկսել այն, մասնավորապես՝ չի կայացրել ստուգման ընթացքը վերսկսելու մասին հրաման և բնականաբար, չի հանձնել այն Ընկերությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.03.2018 վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 19.12.2014 թվականին կնքված (Բաժնեմասի առուվաճառքիե պայմանագրի համաձայն` Պարույր Էֆենդյանն Ընկերությունում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության կանոնադրական կապիտալի իր բաժնեմասի 100 տոկոսը (բաժնեմասի չափը` 50 տոկոս) վաճառել է Հերմինե Գրիգորյանին (հատոր 1-ին, գ.թ. 94),
2) ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց
պետական
ռեգիստրի
գործակալության
էլեկտրոնային
քաղվածքի
տեղեկությունների համաձայն` Հերմինե Կամոյի Գրիգորյանն Ընկերության մասնակիցների գրանցամատյանում որպես մասնակից գրանցվել է 19.11.2015 թվականին։ Նույն օրն Ընկերության մասնակիցների գրանցամատյանից դուրս է եկել Պարույր Էֆենդյանը (հատոր 1-ին, գ.թ. 85),
3) (Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալե Ընկերության հայտարարությունը` 01.01.2015 թվականից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, էլեկտրոնային եղանակով ուղարկվել է հարկային մարմին (հատոր 1-ին, 63-64),
4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 31.08.2016
թվականի
թիվ
1011151
հանձնարարագրի
համաձայն`
Տեսչության
աշխատակիցներ Արսեն Ալախվերդյանին, Արմեն Պետրոսյանին և Հայկ Կարապետյանին հանձնարարվել է Ընկերությունում անցկացնել ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների և այլ փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու, ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական
հսկողություն
իրականացնելու
նպատակով
բյուջեի
հետ
փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության
4
առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որն ընդգրկել է շահութահարկի գծով` 09.02.2012 թվականից մինչև 31.12.2015 թվականն ընկած ժամանակաշրջանը, իսկ ավելացված արժեքի հարկի գծով` 09.02.2012 թվականից մինչև 30.06.2016 թվականը։ Ստուգման ժամկետ է սահմանվել մինչև 15 անընդմեջ աշխատանքային օր։ Ստուգման հիմք է նշվել (Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքը։ Հանձնարարագրի վրա առկա է Ընկերության տնօրեն Վ. Դաբաղյանի ստորագրությունը` հանձնարարագրի մեկ օրինակն ստանալու և ստուգումը 13.10.2016 թվականին փաստացի սկսվելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 7-8, 45-46),
5) Տեսչության հարկային հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Ալախվերդյանի և հարկային տեսուչ Դ. Ավետիսյանի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վ. Հարությունյանին ներկայացվել է 31.10.2016 թվականի զեկուցագիր, որով վերջինիս խնդրել են կարգադրել ստուգման ընթացքը 10 աշխատանքային օրով երկարաձգելու և 03.11.2016 թվականից 30 աշխատանքային օրով կասեցնելու վերաբերյալ (հատոր 1-ին գ.թ. 82),
6) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 01.11.2016 թվականի թիվ Ս-1775-Ա հրամանով Ընկերությունում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 31.08.2016 թվականի թիվ 1011151 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ժամկետը երկարաձգվել է մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր։ Նույն հրամանով ստուգումը կասեցվել է նույն թվականի նոյեմբերի 3-ից 15 աշխատանքային օրով: Տվյալ հրամանի մեկ օրինակը Վ. Դաբաղյանը ստացել է 02.11.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83-84),
7) 13.12.2016 թվականին կազմվել է թիվ 1011151 ակտի նախագիծը, որով խախտումներ են արձանագրվել 1. (Շահութահարկե և 4. (Ավելացված արժեքի հարկե կետերում։ Նախագծի վրա առկա է Ընկերության տնօրենի կողմից 14.12.2016 թվականին կատարված գրառումը` դրա վերաբերյալ առարկություններ ունենալու և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 77-82),
8) 22.12.2016 թվականին կազմվել է Տեսչության թիվ 1011151 ակտը, որով խախտումներ են արձանագրվել (1. Շահութահարկե և (4. Ավելացված արժեքի հարկե կետերում։ Ակտի (1. Շահութահարկե կետում որպես խախտման նկարագրություն արձանագրվել է. (Ներկայացված սկզբնական հաշվապահական փաստաթղթերի ստուգմամբ պարզվեց, որ ընկերությունը սույն ակտի (ԱԱՀ-իե բաժնում ներկայացված հիմքերով 2015 թ.-ին պետք Է հանդիսանար ԱԱՀ վճարող և հարկային մարմին պետք Է ներկայացներ (Ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասինե ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 02.04.2005 թ.-ի թիվ 1-05/7-Ն հրահանգը հաստատելու մասին հրամանի հավելվածով նախատեսված շահութահարկի հաշվարկ, որը ընկերության կողմից չի կատարվել։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերության 2015 թ.-ի համախառն եկամուտը կազմում է 9.815.300 ՀՀ դրամ, նվազեցվող ծախսերը 1.292.610 ՀՀ դրամ, իսկ հարկվող շահույթը 8.522.690 ՀՀ դրամ։ (Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն հաշվարկվում է շահութահարկ 20% դրույքաչափով, որը կազմում է 1.704.538 ՀՀ դրամ։ (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում Է տուգանք՝
5
հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով գումարով 1.278.404 ՀՀ դրամ։ (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով գումարով 249.491 ՀՀ դրամ։ Այսպիսով շահութահարկի գծով լրացուցիչ ենթակա է գանձման բյուջե 3.232.433 ՀՀ դրամե։
Ակտի (4. Ավելացված արժեքի հարկե կետում արձանագրվել է հետևյալը. (Ընկերության կողմից 27.01.2015 թ.-ին Կենտրոնի ՀՏ է ներկայացվել 2015 թ.-ի (Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալե հայտարարություն, որով ընկերությունը 01.01.2015 թ.-ից իրեն ճանաչել է շրջանառության հարկ վճարող և 2015 թ.-ի համար ՀՏ է ներկայացրել շրջանառության հարկի հաշվարկներ։ Սակայն ներկայացված սկզբնական հաշվապահական փաստաթղթերի ստուգմամբ և ըստ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետ. ռեգիստրի Էլեկտրոնային համակարգով ստացված տեղեկությունների պարզվել է, որ ընկերությունը 2015 թ.-ին համարվում Է ԱԱՀ վճարող` (Շրջանառության հարկի մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ մասի համաձայն։ Մասնավորապես (Գ ԸՆԴ Հ ՊԱՐՏՆԵՐՍե ՍՊԸ-ի 50% բաժնետեր Է համարվել քաղաքացի Պարույր Էֆենդյանը, ում միաժամանակ պատկանել է նաև (ՈՐԴԻ ՌԱՖԱՅԵԼե ՍՊԸ-ի (ՀՎՀՀ 00813882) կանոնադրական /բաժնեհավաք/ կապիտալի 100% փայաբաժինը։ Արդյունքում ընկերությունը 2015 թ.-ին համարվելով ԱԱՀ վճարող ՀՏ չի ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկներ։ (ԱԱՀ-ի մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացված (ԱԱՀ-ի մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում համարվող բոլոր գործարքների նույն օրենքի 8-րդ հոդվածով որոշվող ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը, որի նկատմամբ ընկերությունը 2015 թ.-ի համար (ԱԱՀ-ի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 20% դրույքաչափով պետք է հաշվարկեր ԱԱՀ և (ԱԱՀ-ի մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով այն վճարեր բյուջե, ինչը ընկերության կողմից չի կատարվել։ Ստուգմամբ պարզվեց, որ ընկերության ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը կազմում է 9.815.300 ՀՀ դրամ, այդ թվում՝ 1-ին եռամսյակում 0 դրամ, 2-րդ եռամսյակում 0 դրամ, 3-րդ եռամսյակում 0 դրամ, 4-րդ եռամսյակում 9.815.300 ՀՀ դրամ, որոնց նկատմամբ 20% դրույքաչափով պետք է հաշվարկեր ԱԱՀ։ Արդյուքում ընկերության 2015 թ.-ի հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը կազմում է 1.963.060 ՀՀ դրամ, այդ թվում 1-ին եռամսյակում 0 դրամ, 2-րդ եամսյակում 0 դրամ, 3-րդ եռամսյակում 0 դրամ, 4-րդ եռամսյակում 1.963.060 ՀՀ դրամ։ 2015 թ.-ի հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա գումար չի առաջանում։ Ընդամենը 2015 թ.-ին բյուջե վճարման է ենթակա 1.963.060 ՀՀ դրամ ԱԱՀ, այդ թվում 1-ին եռամսյակում 0 դրամ, 2-րդ եռամսյակում 0 դրամ, 3-րդ եռամսյակում 0 դրամ, 4-րդ եռամսյակում 1.963.060 ՀՀ դրամ։ (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով գումարով 1.963.060 ՀՀ դրամ, այդ թվում 1-ին եռամսյակում 0 դրամ, 2-րդ եռամսյակում 0
6
դրամ, 3-րդ եռամսյակում 0 դրամ, 4-րդ եռամսյակում 1.963.060 ՀՀ դրամ։ (Հարկերի մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով գումարով 587.622 ՀՀ դրամ (հաշվի առած 20.01.2016 թ.-ին զրոյացված ԱԱՀ-ի գծով դեբետային գերավճարը)։ Այսպիսով ԱԱՀ-ի գծով ընկերությունից ենթակա Է գանձման բյուջե ընդամենը 4.513.742 ՀՀ դրամե (հատոր 1-ին, գ.թ. 9-15),
9) Սույն գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Պարույր Էֆենդյանը (Որդի Ռաֆայելե ՍՊԸ-ում ունեցել է 20 տոկոս կամ ավելի չափով բաժնեմաս:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այն իմաստով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` (Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որի արդյունքում էլ խաթարվել է արդարադատության բուն էությունը:
4.1. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համարվո՞ւմ է արդյոք ավելացված արժեքի հարկ վճարող, եթե դրա միակ մասնակիցը, ում միաժամանակ պատկանում է մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսից ավել բաժնեմասը, մինչև հաշվետու տարվա սկիզբը վաճառել է առաջին ընկերությունում իրեն պատկանող 20 տոկոսից ավել բաժնեմասը, սակայն մինչև հաշվետու տարվա սկիզբը բաժնեմասի օտարման պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցում չի կատարվել:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:
Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող և (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, օտարերկրյա կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը (անկախ
7
ոչ առևտրային կազմակերպություն հանդիսանալու հանգամանքից), նոտարը կամ անհատ ձեռնարկատերը՝ տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, օրացուցային տարվա ընթացքում նոր ստեղծված (պետական գրանցում ստացած, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված) անձի համար` պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, (...): Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Շրջանառության հարկի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, շրջանառության հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգերը:
Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շրջանառության հարկը օրենքով սահմանված կարգով, չափերով ու ժամկետներում առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին փոխարինող հարկ է:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող կարող են համարվել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճարողները (այսուհետ` անձինք), բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (բե ենթակետի համաձայն՝ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
(Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում
նրա
հիմնադիրների
(մասնակիցների)
կողմից
հաստատված
կանոնադրությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` (...) ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`
ա) ընկերության անվանումը.
բ) ընկերության գտնվելու վայրը.
գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.
8
դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին (...): Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության կանոնադրությունում
կատարված
փոփոխությունները
երրորդ
անձանց
համար
իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:
(Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից:
(Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` ընկերության մասնակիցներն իրավունք ունեն, ի թիվս այլնի, օրենքով սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (Իրավաբանական անձանց
պետական
գրանցման,
իրավաբանական
անձանց
առանձնացված
ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասինե ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն` իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում, ի թիվս այլ տեղեկությունների, գրառվում են մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ,
մասնակիցների`
իրավաբանական
անձի
մասնակից
դառնալու,
մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը:
Նույն օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` փոփոխությունները համարվում են կատարված դրանք գրանցամատյանում գրառելու պահից (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (...) համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող այն դեպքում, երբ իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից կատարված գրանցման համաձայն` այդ ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այնպիսի ֆիզիկական անձի, որն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրանցված է որպես մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսի կամ ավելի մասի (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) սեփականատեր: Ընդ որում, (...) իրավաբանական անձանց մասնակիցների փոփոխությունը` որպես իրավաբանական փաստ, ծագում է ոչ թե իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի որոշակի մասի օտարման գործարքի կնքման, այլ միայն այդ գործարքից բխող իրավունքների պետական գրանցման պահից: Փաստորեն, (...) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսի կամ ավելի մասի (բաժնեմասի) սեփականատեր ֆիզիկական անձի կողմից իր բաժնեմասի օտարման գործարքը որևէ իրավաբանական նշանակություն չունի, եթե այդ գործարքից բխող իրավունքները (մասնակիցների փոփոխությունը) օրենքով սահմանված կարգով չեն ստացել պետական գրանցում իրավաբանական անձանց պետական գրանցումն
9
իրականացնող մարմնի կողմից (տեԲս, (Անիկոմե ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/0602/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները և այն համադրելով վերոգրյալ իրավանորմերով սահմանված իրավակարգավորումների հետ, և, միաժամանակ, անհրաժեշտ համարելով կրկին վերահաստատել
այդ
դիրքորոշումը,
արձանագրում
է,
որ
քննարկվող
իրավահարաբերության պայմաններում՝ շրջանառության հարկից դեպի ավելացված արժեքի հարկատեսակ անցում կատարելու համար բաժնեմասի օտարման գործարքը որևէ իրավաբանական նշանակություն ունենալ չի կարող, եթե նշված գործարքն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման չի ենթարկվել:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 19.12.2014 թվականին կնքված (Բաժնեմասի առուվաճառքիե պայմանագրի համաձայն` Պարույր Էֆենդյանն Ընկերությունում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության կանոնադրական կապիտալի իր բաժնեմասի 100 տոկոսը (բաժնեմասի չափը` 50 տոկոս) վաճառել է Հերմինե Գրիգորյանին: Իսկ այդ գործարքից ծագած իրավունքները պետական գրանցում են ստացել 19.11.2015 թվականին։
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերով նախատեսված կարգավորումներին, եզրահանգել է, որ ((...) անձը, փաստացի ձեռք բերելով սեփականության իրավունք բաժնեմասի նկատմամբ և հանդիսանալով իրավատեր, դեռևս չի օժտվում ընկերության մասնակցի կարգավիճակով: Այսինքն` բաժնեմասի սեփականատեր կամ իրավատեր լինելը, ինքնին ((per seե), չի վկայում նույն ընկերության մասնակից հանդիսանալու մասին, քանի որ անձը դառնում է ընկերության մասնակից բացառապես համապատասխան գրանցման պահիցե: Նշված եզրահանգումը համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վերաքննիչ դատարանը հետևության է հանգել, որ ((...) չնայած կնքված պայմանագրի հիմքով 19.12.2014 թվականին Պարույր Էֆենդյանն օտարել է իրեն պատկանող՝ Ընկերության կանոնադրական կապիտալի իր բաժնեմասի 100 տոկոսը, սակայն վերջինս մինչև 19.11.2015 թվականը շարունակել է մնալ Ընկերության մասնակից: Ստեղծված իրողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության մասնակիցների գրանցամատյանում վերջինիս դուրս գալու վերաբերյալ փոփոխություն տեղի է ունեցել մոտ մեկ տարի անց` 19.11.2015 թվականին: Որպիսի պարագայում մինչև համապատասխան փոփոխության գրանցման իրականացումը Պարույր Էֆենդյանը կրում էր ընկերության մասնակցին բնորոշ իրավունքների և պարտականությունների ծավալըե: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Պարույր Էֆենդյանը, 19.12.2014 թվականին վաճառելով իր բաժնեմասը Հերմինե Գրիգորյանին, դեռևս շարունակել է կրել Ընկերության մասնակցին բնորոշ իրավունքներն ու պարտականությունները, քանի որ նշված գործարքը պետական գրանցում է ստացել միայն 19.11.2015 թվականին, լիովին համահունչ է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերոնշյալ որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն հարցի վերաբերյալ հանգել է իրավաչափ եզրահանգման, ինչն էլ հիմք է տալիս փաստելու, որ վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները այս մասով հիմնավոր չեն:
4.2. Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ
է
համարում
անդրադառնալ
քննարկվող
իրավահարաբերության
10
պայմաններում՝ ապացուցման պարտականություն կրելու և դրանք չկատարելու բացասական հետևանքներին, այն դեպքում, երբ մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսի կամ ավելի մասի (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) սեփականատեր հանդիսանալու փաստը վիճելի է: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն
ունեցող
փաստական
հանգամանքների
առկայությունը
կամ
բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով,
իսկ
ապացույցների
գնահատումը
ենթադրում
է
ապացույցների
տրամաբանական
և
իրավաբանական
որակում՝
դրանց
վերաբերելիության,
թույլատրելիության,
արժանահավատության
և
բավարարության
տեսանկյունից:
Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում
ապացույցներից
յուրաքանչյուրի
թույլատրելիության,
վերաբերելիության,
հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար
ապացույցների
համակցության
բավարարության
մասին (տե'ս,
Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որի չիրականացման պարագայում կարող են վրա հասնել որոշակի անբարենպաստ հետևանքներ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ
11
վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ, գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված է, որ միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե'ս, Գագիկ Թովմասյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության
(Ճանապարհային ոստիկանությունե ծառայության թիվ ՎԴ/2680/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով սույն որոշման 4.1.-րդ բաժնում ներկայացված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ քննարկվող իրավահարաբերության պայմաններում, երբ վարչական մարմինն իր կայացրած վարչական ակտի հիմքում դրել է կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին պատկանելու և այդ ֆիզիկական անձին միաժամանակ մեկ այլ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանելու հանգամանքը, ապա նշված փաստական հանգամանքների ապացուցման պարտկանությունը կրում է տվյալ վարչական մարմինը: Ընդ որում, երկու դեպքում էլ նշված փաստական հանգամանքները պետք է հաստատվեն վարչական վարույթի նյութերում առկա գրավոր ապացույցներով՝ մասնավորապես՝ իրավունքների վերաբերյալ պետական գրանցումները հաստատող համապատասխան փաստաթղթերով:
12
Վերոգրյալ վերլուծությունները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի վարույթի նյութերում առկա չէ որևէ գրավոր ապացույց այն մասին, որ մինչև 19.11.2015 թվականը Պարույր Էֆենդյանը (Որդի Ռաֆայելե ՍՊԸ-ում եղել է 20 տոկոս կամ ավելի չափով մասնակից: Այլ կերպ ասած՝ վարչական վարույթի նյութերում բացակայում է Պարույր Էֆենդյանի անունով պետական գրանցում ստացած համապատասխան իրավահաստատող փաստաթուղթ առ այն, որ վերջինս մինչև 19.11.2015 թվականը (Որդի Ռաֆայելե ՍՊԸ-ում ունեցել է 20 տոկոս կամ ավելի չափով բաժնեմաս: Ավելին, սույն գործի նյութերում ևս առկա չէ որևէ ապայցույց առ այն, որ մինչև 19.11.2015 թվականը Պարույր Էֆենդյանին պատկանել է (Որդի Ռաֆայելե ՍՊԸ-ի 20 տոկոս կամ ավելի չափով բաժնեմաս: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչությունը, կրելով վերը նշված փաստի
ապացուցման
պարտականությունը,
պատշաճ
չի
իրականացրել
այդ
պարտականությունը, մասնավորապես՝ չի ապացուցել, որ մինչև 19.11.2015 թվականը Պարույր Էֆենդյանը (Որդի Ռաֆայելե ՍՊԸ-ում ունեցել է 20 տոկոս կամ ավելի մասի բաժնեմաս, որպիսի դեպքում էլ նշված փաստի ապացուցված չլինելու բացասական հետևանքները պետք է կրի Տեսչությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Տեսչության 22.12.2016 թվականի թիվ 1011151 որոշումը կայացվել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում, մասնավորապես՝ վարչական մարմնի կողմից չի ապահովվել (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում, այն իմաստով, որ իրավախախտումը հաստատված համարելու համար բազմակողմանիորեն չեն ուսումնասիրվել և գնահատվել վարչական վարույթի նյութերը, ինչպես նաև ամբողջական չի բացահայտվել իրավախախտման համար անհրաժեշտ փաստական կազմը, որն էլ հիմք է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի (աե կետի ուժով այն անվավեր ճանաչելու համար:
4.3. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստուգման ժամկետների պահպանված լինելու հարցին՝ միաժամանակ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ (Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենքով:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը)
13
ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ, ի թիվս այլնի, նշվում են նաև ստուգման ժամկետը, ստուգման իրավական հիմքերը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, (...): Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին (...):
Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ստուգման ժամկետը չպետք է
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՎԴ/1495/05/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
