Ավետիսյան — ԵԴ1/0540/15/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ 2 Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԷԴ/0091/01/17 դատավճռով Վարուժան Պարսամի Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռն
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Արամյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Լ.Ալավերդյան
26 մայիսի 2026 թվական
1/0540/15/23
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Վարուժան Պարսամի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի և ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Ա.Պետրոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
2
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԷԴ/0091/01/17 դատավճռով Վարուժան Պարսամի Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Ավետիսյանի՝ կալանքի տակ գտնվելու 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետը և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 4 (չորս) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2022 թվականի մայիսի 28- hg:
2. 2023 թվականի օգոստոսի 24-ին դատապարտյալ Վ.Ավետիսյանը դիմում է ներկայացրել
արդարադատության նախարարության «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով իր պատժի կատարման պայմանները միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից փոխել միջին անվտանգային գոտու մեղմ պայմանների, որը նշված քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ.Նասոյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 366 որոշմամբ, մերժվել է։ Վերը նշված որոշման դեմ դատապարտյալ Վ.Ավետիսյանի փաստաբան Ա․Պապիկյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որն Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել է մասնակի, արձանագրվել է ՀՀ արդարադատության
նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատար Վ.Նասոյանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 7-ին
3
կայացված թիվ 366 որոշմամբ դատապարտյալի իրավունքների խախտման փաստն այնքանով, որքանով որ նրանում որպես հաշվարկային միավոր վերցված է 9 տարի 6 ամիսը և դատապարտյալի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ փոխադրվելու իրավունքի իրացման ժամանակահատվածը նշվել է այդ միավորի մեկ երրորդի լրացման ժամանակահատվածը, այլ ոչ թե դատապարտյալի փաստացի կրման ենթակա պատժի սահմանված ժամանակահատվածի մեկ երրորդը:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Ավետիսյանի փաստաբան Ա.Պապիկյանի հատուկ վերանայման բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանել է և կայացրել դրան փոխարինող դատական ակտ․ հաստատել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ.Նասոյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 366 որոշմամբ դատապարտյալ Վ.Ավետիսյանի իրավունքներն ու օրինական շահերը խախտելու փաստը, և պարտավորեցրել քրեակատարողական հիմնարկի պետին միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը և ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Ա.Պետրոսյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները․
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
I. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի բողոքի փաստարկները և պահանջը.
4
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։
Բողոքաբերը նշել է, որ թեև կալանավորված անձի կալանքի կրման պայմանների առանձնահատկություններն իրենց բնույթով նույնանում են բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատժի կրման պայմաններին, սակայն նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը չի կարող նույնացվել միջին անվտանգային գոտու խիստ պայմանների հետ, նկատի ունենալով, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը չի նախատեսում կոնկրետ կարգավորում այն մասին, թե խափանման միջոց կալանքի կրման ժամանակահատվածը պատժի ժամկետների մեջ հաշվակցելիս, անվտանգային գոտու որ տեսակին է համարժեք: Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ օրենսդիրը նշանակված պատժի մեկ երրորդը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելու նվազագույն ժամկետը դիտարկել է որպես ժամանակահատված, որն անհրաժեշտ է դատապարտյալի հետ այդ պայմաններում պատժի առանձնահատկություններով պայմանավորված վերասոցիալականացման նպատակ հետապնդող համապատասխան աշխատանքներ իրականացնելու և նրա մոտ նույն գոտու մեղմ պայմաններ տեղափոխվելու նպատակով անհրաժեշտ դրական վարքագիծ ապահովելու համար:
5.
1. Արդյունքում, բողոք բերած անձը գտել է, որ դատապարտյալ Վ.Ավետիսյանը չի կրել միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատժի անհրաժեշտ ժամանակահատվածը, հետևաբար ենթակա չէ տեղափոխման միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմանը: II.
ՀՀ
արդարադատության նախարարության «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Ա.Պետրոսյանի բողոքի փաստարկները և պահանջը.
7. Բողոքաբերը գտել է, որ բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտումներ, որոնք ազդել են
5
վարույթի ելքի վրա, մասնավորապես, սխալ են մեկնաբանվել և կիրառվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի դրույթները:
Բողոքի հեղինակի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված չէ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերի, Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված պայմանների և չափանիշների բազմակողմանի վերլուծության, դրանից բխող պատճառաբանված եզրահանգումների վրա։ Բողոքաբերն ընդգծել է, որ գործող օրենսդրությամբ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ տեղափոխվելու համար, անհրաժեշտ է, որ դատապարտյալը դրսևորած լինի դրական վարքագիծ, չունենա կարգապահական տույժեր, և միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրած լինի նշանակված պատժի մեկ երրորդը:
Բողոքի հեղինակը շեշտել է, որ դատապարտյալ Վ.Ավետիսյանը, միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ է կրել 2022 թվականի հունիսի 17-ից և քրեակատարողական հիմնարկի պետի կողմից որոշում կայացնելու օրվա դրությամբ կրել է 1 տարի 2 ամիս 21 օր ազատազրկում, իսկ Վ.Ավետիսյանի նկատմամբ նշանակված վերջնական պատժի մեկ երրորդը կազմում է 3 տարի 2 ամիս, ինչը տվյալ դեպքում դատապարտյալ Վ.Ավետիսյանը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում չի կրել։
Այս համատեքստում բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի մոտեցումը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի տառացի մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ տեղափոխելու համար անհրաժեշտ է, որ դատապարտյալը հենց միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրած լինի պատժի մեկ երրորդը, ինչը տվյալ դեպքում փաստացի առկա չէ։
6
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմանը: Վճռաբեկ բողոքների պատասխանը.
9․ Դատապարտյալ Վ.Ավետիսյանի փաստաբան Ա.Պապիկյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքների կապակցությամբ ներկայացված պատասխանում նշել է, որ վերջիններիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ անձի նախնական կալանքի ժամկետը չի կարող հետագայում՝ դատապարտվելուց հետո, հաշվարկվել որևէ գոտու որևէ պայմանի հաշվարկի մեջ: Սակայն, եթե կալանքը չունի սահմանված անվտանգային գոտու որևէ կարգավիճակ, օրենսդիրը կամ այլ իրավասու մարմին չի չի սահմանել կարգավիճակ, ապա արդյո՞ք կարող է այդ հանգամանքը մեկնաբանվել դատապարտյալի դեմ:
Վերջինս նշել է նաև, որ կալանքը քննարկման առարկա է բացառապես քրեադատավարական օրենքի հիման վրա, իսկ անվտանգային գոտին՝ քրեակատարողական օրենքի հիման վրա, որոնք միասին մաս են կազմում քրեական իրավունքի, և որի կարգավորումներն ամբողջ ծավալով տարածվում են դատապարտյալի վրա, հետևաբար, սույն դեպքում, ներկայացված բողոքների հիմնավորումներն անհիմն են, վերաբերելի չեն և չեն բխում քրեական իրավունքի էությունից՝ խախտելով դատապարտյալի իրավունքները:
u
Վերոշարադրյալի հիման վրա, դատապարտյալ Վ.Ավետիսյանի փաստաբան Ա.Պապիկյանը խնդրել է
գլխավոր դատախազի տեղակալի
քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները մերժել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10.
նախարարության «Նուբարաշեն»
արդարադատության
քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ.Նասոյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ին թիվ 366 որոշման
7
համաձայն՝ «(...) ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի (Այսուհետ` հանձնաժողով) 17.06.2022թ. թիվ 522 որոշմամբ դատապարտյալ Վարուժան Պարսամի Ավետիսյանը տեղաբաշխվել է կիսափակ ուղղիչ հիմնարկ:
Հանձնաժողովի 29.07.2022թ. թիվ 1315 որոշմամբ պատժի կատարման պայմանները՝ կիսափակ, համապատասխանեցվել են միջին անվտանգային գոտուն և որոշվել է պատիժը կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտում:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի 03.08.2022թ. թիվ 385 որոշմամբ որոշվել է դատապարտյալ Վարուժան Պարսամի Ավետիսյանին պահել քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում։
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ։
Դատապարտյալ Վարուժան Պարսամի Ավետիսյանի պատժի մեկ երրորդ մասը 3 տարի 2 ամիս է:
Այսինքն` դատապարտյալ Վարուժան Պարսամի Ավետիսյանին միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ տեղափոխելու ժամկետը լրանում է 17.08.2025p.-ри»¹:
11. Առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարելով դատապարտյալ Վ.Ավետիսյանի փաստաբան Ա.Պապիկյանի բողոքը, արձանագրել է․ «(...) Տվյալ պարագայում վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում փաստվում է, որ միջին անվտանգության գոտիների խիստից մեղմ գոտու փոփոխությունը օրենսդիրը պայմանավորել է խիստ գոտում տևական ժամանակ պատիժ կրելու և տույժ չունենալու հանգամանքով, ստացվում է, որ օրենքի տրամաբանությունը հանգում է նրան, որ դատապարտյալը օրենքով սահմանված 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 8։
8
ժամանակահատվածի ընթացքում պատիժ պետք է կրի խիստ գոտում և այդ ժամանակահատվածում դրսևորի պատշաճ վարքագիծ։ Դատարանը կարծում է, որ տվյալ կարգավորման նպատակը կայանում է նրանում, որ վարչակազմը համոզվի այն բանում, որ եթե դատապարտյալը խիստ գոտում պատիժ կրելու պայմաններում տևական ժամանակ դրսևորում է պատշաճ վարքագիծ, ապա նա կարող է այդպիսի վարքագիծը շարունակել նաև միջին անվտանգության գոտու մեղմ պայմաններում, ինչպես նաև գոտիների դեպի մեղմ փոփոխությունը դատապարտյալի համար կարող է լինել որպես «խրախուսանք» պատշաճ վարքագիծ դրսևորելու
վերասոցիալականացվելու
համար: Անդրադառնալով սույն իրավիճակին
Դատարանը փաստում է, որ դատապարտյալը դատապարտվել է 9 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն հաշվի է առնվել, որ մինչև դատապարտվելը վերջինիս նկատմամբ կիրառված է եղել խափանման միջոց կալանքը, ուստի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը հաշվարկվել է վերջնական պատժին և թողնվել է կրելու 7 տարի 4 ամիս 15 օր: Օրենքի պարզ շարադրանքից երևում է, որ անվտանգային գոտիների փոփոխություն նախատեսվում է, եթե դատապարտյալը իր պատժի մեկ երրորդն է կրել միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ խափանման միջոց կալանքի տակ գտնվելը հաշվակցվում է պատժին և վերջնական պատժի ժամկետը նվազում այն ժամանակահատվածով որքան անձը գտնվել է կալանքի տակ: Դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ այն դեպքում, երբ սկսում են պատիժ կրել միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում և անցնում է պատիժ կրելու ժամանակահատվածի մեկ երրորդը ու դրսևորում են պատշաճ վարքագիծ: Սույն պարագայում դատապարտյալ Վարուժան Ավետիսյանը սկսել է իր պատիժը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ կրել այն պահից, երբ տեղաբաշխվել է նշված գոտի, հետևաբար նրա պատժի կրման մեկ երրորդի հաշվարկը կարող է սկսվել այդ օրվանից։ Միևնույն ժամանակ Դատարանը արձանագրում է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնակատար Վ.Նասոյանն իր որոշման մեջ ճիշտ չի հաշվարկել դատապարտյալի պատժի կրման ժամանակահատվածի մեկ երրորդը, քանի որ դատապարտյալին թողնվել է կրելու 7 տարի 4 ամիս 15 օր ժամկետով ազատազրկում և Դատարանը կարծում է, որ որպես հաշվարկային միավոր պետք է ընդունվի հենց այդ ժամանակահատվածը՝ այն ժամանակահատվածը որը
9
դատապարտյալը պետք է կրի, այլ ոչ թէ այն ժամանակահատվածը որը նշանակվել է դատապարտյալի նկատմամբ մինչև կալանքի տակ գտնվելու ժամկետի հաշվարկելը։ Նման դիտարկմանը Դատարանը եկել է նախ հաշվի առնելով օրենքի տրամաբանությունը, քանի որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 6-րդ մասը ուղղակիորեն սահմանում է պատժի ժամկետի մեկ երրորդը կրելու պայման, իսկ տվյալ դեպքում դատապարտյալի կրման ենթակա պատժի ժամկետն է համարվում 7 տարի 4 ամիս 15 օր ազատազրկումը, հակառակ դեպքում, պատժի ժամկետ 9 տարի 6 ամիսը հաշվարկային միավոր դիտարկելու պարագայում ստացվում է, որ դատապարտյալը այդքան պատիժ չի կրելու և այդչափ ժամանակ չի գտնվելու քրեակատարողական հիմնարկում, սակայն որպես հաշվարկային միավոր կդիտարկվի այդ պատժաչափը։ Տվյալ մոտեցումը խիստ իրավաչափ չէ և կարող է խախտել դատապարտյալի իրավունքները: Տվյալ պարագայում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի ՊԿ Վ.Նասոյանի 07.09.2023 թվականի թիվ 366 որոշումը խախտում է դատապարտյալի շահերը այնքանով որքանով, որ նրանում որպես հաշվարկային միավոր վերցված է 9 տարի 6 ամիսը և դատապարտյալի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ փոխադրվելու իրավունքի իրացման ժամանակահատված նշվել է այդ միավորի մեկ երրորդի լրացման
ժամանակահատվածը, այլ ոչ թե դատապարտյալի փաստացի կրման ենթակա պատժի սահմանված ժամանակահատվածի մեկ երրորդը» 2:
12. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Հ]ամապատասխան դիմում ներկայացնելու օրվա դրությամբ դատապարտյալը կրել է իր նկատմամբ նշանակված պատժի 1/3-ից, այն է՝ 3 (երեք) տարի 2 (երկու) ամսից ավելին, որից 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 15 (տասնհինգ) օր նախնական կալանքի, 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 26 (քսանվեց) օրը պատժի կատարման շրջանակներում միջին անվտանգության գոտում խիստ պայմաններում:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ օրենսդիրը, նախատեսելով
անվտանգության գոտու պայմանների փոփոխության հնարավորությունը, դրա նախապայմանները, որևէ տարբերակում չի սահմանել, թե պատժի` պահանջվող ժամկետը անձը պետք է կրի նախնական կալանքի, թե պատժի կրման 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 50-51։
10
պայմաններում։ Հակառակ պարագայում նման տարբերակումը կունենար հստակ օրենսդրական ամրագրում: Նշյալ հանգամանքը գնահատելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքսում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նախնական կալանքի կրման ժամկետը պետք է հաշվարկվի անվտանգային գոտու պայմանների փոփոխման համար նախատեսված ժամկետների հաշվարկի մեջ։ Այլ կերպ ասած՝ նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը
անվերապահորեն պետք է ներառվի պատժի ժամկետի մեջ և չի կարող դուրս մնալ թե՛ անվտանգային գոտու պայմանների փոփոխման, թե' պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտների գործադրման համար նախատեսված ժամկետների հաշվարկման ժամանակ: Հակառակ մեկնաբանության դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ դատապարտյալն իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու ընթացքում զրկվում է քննարկվող ինստիտուտից կամ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված այլ կառուցակարգերից օգտվելու հնարավորությունից, ինչը ոչ միայն ողջամիտ համարվել չի կարող, այլև անթույլատրելի է։
Վերաքննիչ դատարանի նշյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կալանավորված անձի պահման պայմանները ենթադրում են ավելի խիստ սահմանափակումներ և մեկուսացվածության աստիճան, որպիսի պայմաններում Վ.Ավետիսյանը նախնական և դատական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում առնվազն գտնվել է կիսափակ ուղղիչ հիմնարկում, որի պայմանները համապատասխանում են միջին անվտանգության գոտու խիստ պայմաններին։
Նշյալ համատեքստում Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չեն Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ որպես հաշվարկային միավոր պետք է ընդունվի հենց այն ժամանակահատվածը, որը դատապարտյալը պետք է կրի, այլ ոչ թե այն ժամանակահատվածը, որը նշանակվել է դատապարտյալի նկատմամբ մինչև կալանքի տակ գտնվելու ժամկետի հաշվարկելը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բողոքաբերի փաստարկներն առ այն, որ քննարկվող ժամկետ պետք է հաշվել՝ կալանքի տակ
11
գտնվելու ժամանակահատվածը և եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու հիմքով 2022 թվականի մայիսի 28-ին Վ.Ավետիսյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից հետո դատապարտյալի կարգավիճակով անազատության մեջ գտնվելու համապատասխան ժամկետը իրար գումարելով, իրավաչափ են, բխում են վերաբերելի օրենսդրական կարգավորումներից։ (...)
Վերոշարադրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի հատուկ վերանայման բողոքը պետք է բավարարել. հաստատել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ.Նասոյանի 2023 թվականի սեպտեմբերի 07-ի թիվ 366 որոշմամբ խախտվել են դատապարտյալ Վարուժան Պարսամի Ավետիսյանի իրավունքներն ու օրինական շահերը, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին պարտավորեցնել միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ԵԴ1/0540/15/23 որոշումը՝ բեկանել: (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ դատապարտյալի՝ նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը պետք է հաշվակցվի անվտանգային գոտու պայմանների փոփոխման համար օրենքով նախատեսված ժամկետների հաշվարկի ժամանակ:
14. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Ըստ անվտանգության աստիճանի՝ չափահաս դատապարտյալների համար
ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական
հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակներն են.
1) ցածր անվտանգային գոտի.
2) միջին անվտանգային գոտի.
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 33-40:
12
3) բարձր անվտանգային գոտի: (…)»:
Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ «Քրեակատարողական հիմնարկը
[անընթեռնելի]
համապատասխան անվտանգային գոտին որոշում է
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը (այսուհետ` Տեղաբաշխման հանձնաժողով) սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները»: Նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պատժի կատարման ընթացքում, դատապարտյալի վարքագծից ելնելով կամ դատապարտյալին պատժից ազատելու նախապատրաստման նպատակով, անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել:
2. Դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալը պատժի հետագա
կատարումը շարունակելու համար կարող է տեղափոխվել անվտանգության ավելի ցածր աստիճան ունեցող անվտանգային գոտի` սույն օրենսգրքի 64-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով և պայմաններով:
(...)
4. Անվտանգային գոտու տեսակը փոխում է Տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով դատապարտյալի դրսևորած վարքագիծը, անվտանգության աստիճանի նպատակահարմարությունը և սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջները»:
Նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` «1. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում ծանր հանցանքների համար դատապարտվածները, խիստ պայմաններում առանձնապես ծանր հանցանքների համար մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրածները` ռեցիդիվի դեպքում: (...)
6. Տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ: (…)»:
13
Նույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններին»:
15. Վկայակոչված իրավադրույթների բովանդակության վերլուծությունից հետևում է, որ քրեակատարողական օրենսգիրքը որպես իրավական նորմերի ամբողջություն, սահմանում է դատապարտյալի վերասոցիալականացման ու իրավահպատակ վարքագծի ձևավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները և ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների ու մարմինների գործունեության, պատժից ազատելու և դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը։
Նույն օրենսգրքով են սահմանվում նաև դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման
աշխատանքները
գնահատելու նպատակով
հանձնաժողովի կազմավորման, հանձնաժողովի կողմից այդ աշխատանքները գնահատելու, քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակների և դրանց պայմանների որոշման, ինչպես նաև դրանց ժամկետների և փոփոխության, դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի կամ տույժի միջոցներ կիրառելու կարգն ու պայմանները։ Մասնավորապես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածը սահմանում է պատժի կատարման պայմանները միջին անվտանգային գոտում, որի մեկնաբանությունից բխում է, որ պատժի կատարման ընթացքում, տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում, դատապարտյալը կարող է տեղափոխվել նույն անվտանգային գոտու մեղմ պայմաններ։ Բացի այդ, օրենսդիրը որպես պարտադիր պայման սահմանել է նաև, որ դատապարտյալն իր պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը պետք է կրած լինի միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում։
Այսինքն, վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է միայն հնարավոր դատապարտյալի անվտանգային գոտու պայմանները փոխել։ Թվարկված պայմաններից որևիցե մեկի բացակայությունը բացառում է քննարկվող ինստիտուտի գործադրման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, պատժի ժամկետի մեկ երրորդը կրելու նախապայման սահմանելով, օրենսդիրը
14
տարանջատում չի դրել, թե նշված ժամկետը դատապարտյալը պետք է կրի նախնական կալանքի կրման, թե դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատժի կատարման ընթացքում։
ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցվում է (...) ազատազրկման ձևով նշանակված պատժին` 1 օրը հաշվելով 1 օրվա դիմաց, (…)»:
Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ անձը մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը փաստացի գտնվել է անազատության մեջ, այդ ժամկետը հաշվակցվում է վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին։ Այսինքն` մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո որևէ տարբերակում չի դրվում նախնական կալանքի և ազատազրկման ձևով նշանակված պատժի ժամկետի միջև, ավելին, անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը վերածվում է պատժի՝ արդեն իսկ կրած մասի։
16. Վկայակոչված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անվտանգային գոտու պայմանների փոփոխման պարտադիր պայմաններից մեկի՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդի հաշվարկման կանոնին, հարկ է համարում արձանագրել, որ այդ ժամկետը հաշվարկելիս, որպես ելակետ պետք է հիմք ընդունել դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը, այլ ոչ թե այն պատիժը, որը թողնվել է վերջինին կրելու՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետի հաշվակցմամբ:
Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն
հանգամանքով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով անձի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը ենթակա է հաշվակցման ազատազրկման ձևով նշանակված պատժին։ Հետևաբար, որևէ նշանակություն չունի, թե ազատազրկման ձևով նշանակված պատժի մեկ երրորդը դատապարտյալը կրել է նախնական կալանքի տեսքով, թե օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում։ Ուստի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի
15
նշված դրույթի կիրառելիությունը չպետք է սահմանափակվի այն պատճառաբանությամբ, որ անձն իր նկատմամբ նշանակված պատժի մեկ երրորդը կրել է նախնական կալանքի ձևով․։
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 24-ի դատավճռով Վ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, որին հաշվակցվել է Վ.Ավետիսյանի՝ արգելանքի տակ գտնվելու 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետը և նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 4 (չորս) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2022 թվականի մայիսի 28-ից ՞, 2023 թվականի օգոստոսի 24-ին դատապարտյալ Վ.Ավետիսյանը դիմում է ներկայացրել
արդարադատության նախարարության «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով իր պատժի կատարման պայմանները միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից փոխել միջին անվտանգային գոտու մեղմ պայմանների,
[անընթեռնելի]
արդարադատության
նախարարության «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ.Նասոյանը 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 366 որոշմամբ մերժել է դատապարտյալ Վ.Ավետիսյանի դիմումը՝ արձանագրելով, որ վերջինիս միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ տեղափոխելու ժամկետը լրանում է 2025 թվականի օգոստոսի 17-ին,
Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ, 95-97-րդ և 121-125-րդ հոդվածներով, դատապարտյալի ներկայացուցչի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ արձանագրելով ՀՀ արդարադատության նախարարության
«Նուբարաշեն»
քրեակատարողական
4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 15-16-րդ կետերը։ 5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
6 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
16
հիմնարկի պետի՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 366 որոշմամբ դատապարտյալի իրավունքների խախտման փաստը: Դատարանն արձանագրել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնակատար Վ.Նասոյանն իր որոշման մեջ ճիշտ չի հաշվարկել դատապարտյալի պատժի կրման ժամանակահատվածի մեկ երրորդը, քանի որ դատապարտյալին թողնվել է կրելու 7 տարի 4 ամիս 15 օր ժամկետով ազատազրկում, ուստի որպես հաշվարկային միավոր պետք է ընդունվի հենց այն ժամանակահատվածը, որը դատապարտյալը պետք է կրի, այլ ոչ թե այն ժամանակահատվածը որը նշանակվել է դատապարտյալի նկատմամբ մինչև կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվարկելը?,
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը անվերապահորեն պետք է ներառվի պատժի ժամկետի մեջ և չի կարող դուրս մնալ թե՛ անվտանգային գոտու պայմանների փոփոխման, թե՛ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտների գործադրման համար նախատեսված ժամկետների հաշվարկման ժամանակ։ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ.Նասոյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 366 որոշմամբ խախտվել են դատապարտյալ Վարուժան Պարսամի Ավետիսյանի իրավունքներն ու օրինական շահերը՞:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն անդրադառնալով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Վ.Ավետիսյանի կողմից կրած լինելու հարցին, արձանագրում է, որ դատապարտյալ Վ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, նա նախաքննության և դատաքննության ընթացքում 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 15 (տասնհինգ) օր գտնվել է կալանքի տակ, որը 2003 թվականի ապրիլի 7 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
17
18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով հաշվակցվել է պատժի ժամկետին, և նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 4 (չորս) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2022 թվականի մայիսի 28-ից։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալի կողմից պատժի կատարման պայմանները միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ փոխելու վերաբերյալ համապատասխան
դիմումը
ՀՀ
արդարադատության նախարարության
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացնելու օրվա՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի դրությամբ դատապարտյալ Վ.Ավետիսյանը կրել է իր նկատմամբ նշանակված պատժի՝ 9 (ինը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման մեկ երրորդը, որից 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 15 (տասնհինգ) օրը նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելով, իսկ 1 (մեկ) տարի 15 (տասնհինգ) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ կալանավորված անձի պահման պայմանները ենթադրում են ավելի խիստ սահմանափակումներ
u
մեկուսացվածության աստիճան, որպիսի
պայմաններում Վ.Ավետիսյանը
նախնական և դատական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում առնվազն գտնվել է կիսափակ ուղղիչ հիմնարկում, որի պայմանները համապատասխանում են միջին անվտանգության գոտու խիստ պայմաններին:
19. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատապարտյալի՝ նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը անվտանգային գոտու պայմանների փոփոխման համար օրենքով նախատեսված ժամկետների հաշվարկի ժամանակ հաշվակցելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է։
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատապարտյալ Վ.Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը բավարարելով և Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանելով ու փոխարինող
18
դատական ակտ կայացնելով, գործն ըստ էության ճիշտ է լուծել։ Ուստի, Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ և 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վարուժան Պարսամի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0540/15/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
