Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-250-Ն16 ապրիլի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի ապրիլ ի 16-ին «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 . «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «Հարկային ծառայության մասին» բառերից հետո լրացնել «, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»» բառերով: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով. «7.1) ապօրինի ծագում ունեցող գույքի մասին տեղեկությունների և տվյալների հայտնաբերումը, այդ գույքի բռնագանձման գործընթացին աջակցելը.»։ Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «արդարացման դատավճիռ կայացվելուց» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց» բառերով.

2) 4-րդ մասը «արդարացման դատավճիռ կայացվելուց» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց» բառերով։ Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «դատախազի պարտադիր գրավոր ցուցումները,» բառերից հետո լրացնել «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները,» բառերով։ Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է անցկացվել նաև այն դեպքում, երբ անձին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ։»։ Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը «դատավարական ղեկավարում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց» բառերով։ Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը «դատախազի գրավոր ցուցումները» բառերից հետո լրացնել «և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի կապակցությամբ տրվող գրավոր հանձնարարությունները» բառերով։ Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ» բառերով։ Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը «քրեական վարույթն իրականացնող» բառերից հետո լրացնել «կամ այլ իրավասու» բառերով, իսկ «քրեական վարույթ» բառերից հետո՝ «, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետը «դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ» բառերով։ Հոդված 10 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. մայիսի 11 Երևան ՀՕ-250-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-250-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.05.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.05.13/50(1605) Հոդ.590 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.04.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.05.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.05.2020 Հիմնական ակտ 16.04.2020, ՀՕ-250-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.10.2007, ՀՕ-223-Ն 22.10.2007, ՀՕ-223-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 ապրիլի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-250-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել