ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0253/01/19 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0253/01/19 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
FONT-FAMILY: "GHEA Mariam"'>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում FONT-FAMILY: "GHEA Mariam"'> ԵԴ/0253/01/19 Գործ թիվ FONT-FAMILY: "GHEA Mariam"'> ԵԴ/0253/01/19 Նախագահող դատավոր՝ FONT-FAMILY: "GHEA Mariam"'> Ա . Նիկողոսյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Լ. Թ ադևոսյանի Ա . Պողոս յանի Ս. Օհանյանի 2021 թվականի հուլիսի 30-ին ք. Երևանում գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2020 թվականի հունիսի 18 - ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանի և Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը .
1. 2008 թվականի մարտի 2- ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225- րդ հոդվածի 3- րդ մասով և 235- րդ հոդվածի 2- րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը ։ Նախաքննության մարմնի ` 2009 թվականի մարտի 24- ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին: Նախաքննության մարմնի` 2009 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62203909 քրեական գործը և միացվել թիվ 62202608 քրեական գործին: 1.1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին: Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով ։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: 1 ․ 2 ․ 2019 թվականի փետրվարի 14- ին որոշում է կայացվել քրեական գործից մեղադրյալներ Ռ ․ Քոչարյանի , Յու ․ Խաչատուրովի , Ա ․ Գևորգյանի և Ս ․ Օհանյանի վերաբերյալ թիվ 62202919 քրեական գործն անջատելու մասին։ 1 ․ 3 ․ 2019 թվականի ապրիլի 29- ին թիվ 62202919 քրեական գործը մեղ ադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2. Գործի դատական քննության ընթացքում,
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ պաշտպաններ Հ.Ալումյանի և Ա.Վարդևանյանի միջնորդությունները՝ Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է:
3. Պաշտպաններ Ռ.Սահակյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում,
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան ), 2020 թվականի հունիսի 18 - ի որոշմամբ պաշտպան Հ.Խուդոյանի բողոքները բավարարել է , իսկ պաշտպան Ռ.Սահակյանի բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 13 - ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել է, բավարարել է պաշտպան Ա.Վարդևանյանի միջնորդությունը, վերացրել է ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի չափով:
4. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանը և Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանը : Վճռաբեկ դատարանի ` 2020 թվականի հոկտեմբերի 5 - ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ : Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ: 4.1. ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացվել ամբաստանյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի և Ա.Վարդևանյանի կողմից: Պաշտպանները խնդրել են վճռաբեկ բողոքը մերժել: Պաշտպան Հ.Ալումյանը պատասխան է ներկայացրել նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ա.Ղարագյոզյանի, Ս.Սաֆարյանի և Տ.Եգորյանի վճռաբեկ բողոքների կապակցությամբ` խնդրելով դրանք թողնել առանց քննության՝ նկատի ունենալով, որ վերջիններս իրավասու չեն վճռաբեկության կարգով բողոքարկելու ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել նաև տուժողի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի կողմից: Վերջինս խնդրել է պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի կապակցությամբ պաշտպան Հ ․ Ալումյանը 2021 թվականի հուլիսի 28-ին կրկին ներկայացրել է գրավոր պատասխան՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բողոքարկել է մասնակի՝ գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասով, հետևաբար վերջինիս բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը՝ Ռ ․ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու մասով։ Մեղադրանքի կողմի վճռաբեկ բողոքների կապակցությամբ պաշտպան Հ ․ Ալումյանը լրացուցիչ պատասխան է ներկայացրել նաև 2021 թվականի հուլիսի 29-ին։ Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը .
5. Նախաքննության մարմնի կողմից Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1- րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(…) [Ռոբերտ Քոչարյանը] , 1998 թվականի ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, որոնք արտահայտվել են հետևյալում. 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ: Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը: Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով: Այսպես. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Մասնավորապես. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Առաջադրված խնդիրների և տրված ակնհայտ ապօրինի հանձնարարության կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Չնայած այդ պահին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրության վերջնական արդյունքները դեռևս ամփոփված և հրապարակված չեն եղել, սակայն Միքայել Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: Նույն հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ից, տեղափոխել զորանոցային վիճակի, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ: Նշված հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով, նրանց զինել հրաձգային զենքերով: 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր: Դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Երևան քաղաքում խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել: ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ` զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են. 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ շուրջ 100 (յուրաքանչյուր զորամասից 20-25), այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008 թվականի փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 114 հոգի, և 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 87 հոգի, 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը տեղափոխվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի մշտական տեղակայման վայր՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ վերջիններս նույնպես իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, իսկ մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղափոխվել են Երևանի Հանրապետության հրապարակ: 4-րդ բանակային կորպուսի Արարատի գնդի ստորաբաժանումը՝ շուրջ 70 զինծառայողներով և 6 «ԲՌԴՄ» տեսակի զրահափոխադրիչներով, տեղակայվել են Երևան-Մասիս ավտոճանապարհին, իսկ 5-րդ բանակային կորպուսը՝ Երևան քաղաքի իրենց մշտական տեղակայման վայրերում: Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը: Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ: Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով: 2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շենքում: Նա վարչակազմում ընդգրկված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կարևորագույն վարչությունների և առանձին բաժինների միջոցով կազմակերպել է կայազորի աշխատանքները, ապահովել զինվորական կարգապահությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար, անցկացրել զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան քաղաք տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ: Այդ նպատակով Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև Երևան քաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար: Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի հրահանգով ՀՀ ՊՆ 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փողոցներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև ՊՆ կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում և Երևան քաղաք մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն: Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ: Այդ ընթացքում տեղի ունեցող քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008 թվականի փետրվարի 27-ին և 29-ին, ՀՀ Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը: 2008 թվականի փետրվարի 29-ին՝ Ռոբերտ Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը: Նույն օրը՝ երեկոյան, Ազատության հրապարակում խաղաղ հավաք անցկացնող քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել նաև գործող Նախագահի կողմից խաղաղ հավաքը, դրանով իսկ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը որպես թատերական բեմականացում որակելու հանգամանքին, ապա հայտարարվել, որ 2008 թվականի մարտի 1-ին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաքի անցկացում՝ նկատի ունենալով նաև, որ այն ոչ աշխատանքային օր է: Ընտրությունների արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու և ցանկալի իշխանական համակարգը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների (խաղաղ հավաք անցկացնելու, ազատ տեղաշարժման և այլն) իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու դիտավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, Ազատության հրապարակում նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ապօրինի գործադրելով, հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել նրանց քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումները՝ հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար: Դրա արդյունքում ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք: Հետագայում, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները, իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Նույն ժամանակահատվածում կազմվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ մինչ այդ իրականացված՝ խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը՝ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով: Նշված գործողություններից հետո խաղաղ ցուցարարների թիվը սկսել է աճել և, արդեն ցերեկը, ՀՀ Նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի կենտրոնական այլ փողոցներում: Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: Միաժամանակ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորություններից, խախտելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված դրույթն առ այն, որ մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում, արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող օրենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված չլինելու պայմաններում, Ռոբերտ Քոչարյանն իր՝ վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում. 4) զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» և «ժբ» կետերով, այսինքն՝ Երևան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ: Իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ երեկոյան, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով, նրանց ինքնությունը և իրադարձություններին իրական մասնակցության շարժառիթները քողարկելու նպատակով ՀՀ կառավարության շենքի մոտ տրամադրել են ՀՀ ԶՈՒ թիկունքի բազայի իրային պահեստից ստացված զինվորական համազգեստներ՝ հիշյալ անձանցից բաղկացած խմբերին ներգրավելով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվող քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը: Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ երեկոյան և մարտի 2-ի գիշերը զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են գործողություններ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ: Բացի այդ, զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, այդ օրերին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, ապա Պարոնյանի և Լեոյի փողոցներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ, կիրառել են հրազեն, մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված ինքնաձիգերից և ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև հարակից բնակելի և հասարակական նշանակության շենքերի, շինությունների ուղղությամբ: Կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բնակարաններ, բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված հասարակական նշանակության օբյեկտներ: Նույն օրը ոստիկանության զորքերի հետ ցուցարարների տեղաշարժը կանխելուն ուղղված գործողություններ են իրականացրել Երևանի Լեոյի, ապա Պարոնյան փողոցներում՝ ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի, իսկ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները: ՀՀ զինված ուժերի մյուս բանակային կորպուսների ստորաբաժանումների ծառայողներն արգելափակել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցների և քաղաքի մուտքի ավտոճանապարհները: Հետագայում՝ Երևան քաղաքում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, այդ իրադարձություններին զինված ուժերի, ինչպես նաև զինված խմբերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով դեպքի վայրի՝ Պարոնյանի, Լեոյի փողոցների տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով, իսկ Մաշտոցի պողոտայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի առնվազն 32 կրակված պարկուճները՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի ատրճանակներից կրակված պարկուճներով: Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և ՀՀ Նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ: Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Արդյունքում իրագործվել է խաղաղ հավաքն ամեն կերպ և ցանկացած եղանակով, այդ թվում՝ քաղաքացիների կյանքի իրավունքի խախտմամբ, ցրելու հանցավոր նպատակը, ինչը, ի թիվս վերը նշված հանրորեն վտանգավոր հետևանքների, հանգեցրել է նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, էական հեղինակազրկման: Իրականացված ակնհայտ հանցավոր գործողություններին ներգրավված ՀՀ զինված ուժերի զինծառայողներին ու սպաներին «վարձահատույց» լինելու նպատակով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ օրենքի խախտմամբ, 120 մլն ՀՀ դրամ մասնավոր միջոցներից, նրանցից յուրաքանչյուրը ապօրինի վարձատրվել է 50.000 և ավելի ՀՀ դրամի չափով: Շարունակելով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ապօրինի կերպով ՀՀ զինված ուժերն օգտագործելով Երևան քաղաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին ապօրինի հրամանագիրը, 2008 թվականի մարտի 2-ին հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հորդորել է զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով ՀՀ զինված ուժերի անունից, ստանձնել է, իր բնորոշմամբ՝ «օրինազանցների» նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն: Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկելու, այն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում նշանակվել է 2008 թվականի մարտի 8-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, դատարանի անդամների նկատմամբ ճնշում գործադրելով՝ ներազդել է նրանց վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին, իսկ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը՝ դրանով իսկ օժանդակելով սահմանադրական կարգի տապալմանը: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք: Սիլվա Համբարձումյանը, հանդիսանալով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակիցն ու տնօրենը, 2007 թվականին այդ ընկերության միջոցով սահմանված կարգով ձեռք է բերել ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2007 թվականի հոկտեմբերի 18-ին տրված՝ ոսկի-բազմամետաղի ուսումնասիրության՝ թիվ 54, կապարի, ցինկի, պղնձի ուսումնասիրության թիվ 56 և պղնձի, պղինձ-մոլիբդենիումի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիաները: Լիցենզիաների ձեռք բերման աճուրդներին առանց խոչընդոտների մասնակցելու և հաղթելու համար, Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ աջակցել նրան: «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության կողմից նշված լիցենզիաները ձեռք բերելուց հետո, 2008 թվականի փետրվարի 3-ին կնքված նախնական, իսկ 2008 թվականի մարտի 25-ին կնքված հիմնական առուվաճառքի պայմանագրերով, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 12 մլդ 360 մլն ՀՀ դրամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը: Հիշյալ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Սիլվա Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը, Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը, Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը: Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանին հայտնել է նաև, որ կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը: Կաշառք ստանալու առաջարկն ընդունած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2008թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակաընթացքում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը կաշառքի իր մասնաբաժինը՝ առանձնապես խոշոր չափերի՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է 2008 թվականի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ, ով հանդես գալով Ռոբերտ Քոչարյանի անունից, վերջինիս մասնաբաժինը կազմող 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառքից 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանից վերցրել է կանխիկ՝ 2008 թվականի փետրվարի 14-ին, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի նրա բնակարանում, իսկ 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը՝ փետրվարի 15-ին՝ իր՝ Բայրոնի 3 հասցեում տեղակայված գրասենյակում, իսկ 307.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանի «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հաշվեհամարից 2008 թվականի մայիսի 6-ին և 26-ին 500.000-ական ԱՄՆ դոլար մասնաբաժիններով իր՝ ԱՄՆ-ում գրանցված «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում սպասարկվող 217001057777151 հաշվեհամարին՝ որպես Սիլվա Համբարձումյանի կողմից իրենից վերցված «փոխառության մարում», այն դեպքում, երբ վերջիններիս միջև երբևէ փոխառության պայմանագիր չի կնքվել և Սիլվա Համբարձումյանը փոխառություն չի ստացել: Այնուհետև Սամվել Մայրապետյանն իր կնոջ որդու՝ նշված ընկերության հիմնադիր և տնօրեն Լևոն Սուլթանյանի միջոցով ընկերության հիշյալ բանկային հաշվից 2008 թվականի մայիսի 13-ին, 26-ին և 29-ին կանխիկ ստացել է հիշյալ 1.000.000 ԱՄՆ դոլարը տվել է Ռոբերտ Քոչարյանին: Նշված գումարները նույն, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տարբեր մասնաբաժիններով կանխիկ մուտքագրել է ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող իր անձնական հաշվեհամարներին: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք (...)» 1 :
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է. «(...) [Ա]նդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակելու հիմքերին , [ Առաջին ատյանի ] դատարանը փաստում է , որ [2019 թվականի սեպտեմբերի 20- ի ` « Խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունները քննության առնելու մասին » և 2019 թվականի նոյեմբերի 7- ի ` « Խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը քննության առնելու մասին »] որոշումներում արձանագրված գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել և դատավարության տվյալ փուլում շարունակում է առկա լինել , նկատի ունենալով , որ գործում առկա որևէ ապացույց դեռևս չի հետազոտվել : Նշված պայմաններում դատարանը գտնում է , որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը չի վերացել , և խափանման միջոց կիրառված չլինելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը : Քննարկելով այն հարցը , թե հնարավոր է արդյոք չեզոքացնել գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կալանավորումից նվազ խիստ խափանման միջոցի , մասնավորապես՝ անձնական երաշխավորության կամ գրավի կիրառման պայմաններում , [ Առաջին ատյանի ] դատարանն արձանագրում է , որ թեև դատավարության ներկա փուլում նշված ռիսկը նվազել է՝ նախնական քննության փուլի համեմատ , երբ իրականացվում էր ապացույցներ հավաքելու գործընթաց , սակայն վերոգրյալը չի նշանակում , որ այն նվազել է այնքան , որպեսզի վերացած համարվի Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը : Մասնավորապես , հիմք ընդունելով , որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ , և ներկա դրությամբ հետազոտված չէ գործով ձեռք բերված որևէ ապացույց , դատարանը հիմնավոր չի համարում պաշտպանության կողմի փաստարկները՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի բացակայության մասին և գտնում է , որ ներկայումս դրա շեմը շարունակում է մնալ բավարար բարձր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտ լինելու տեսանկյունից : Նշված հետևության հանգելիս դատարանը հաշվի է առնում նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից երկար տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված կապերն ու ազդեցությունը , ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքի ծանրությունը , ինչը բարձրացնում է դատավարությանը մասնակցող անձանց վրա հնարավոր ներգործության , գործի քննությանը միջամտության ռիսկը : Վերոգրյալի լույսի ներքո [ Առաջին ատյանի ] դատարանը գտնում է , որ կալանավորումից նվազ խիստ խափանման միջոցները , մասնավորապես՝ գրավը ( անգամ ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու դեպքում գրավի գումարը պետության եկամուտ դարձնելու հնարավորությունը նախատեսող իրավակարգավորման պայմաններում ), ինչպես նաև անձնական երաշխավորությունը դատավարության տվյալ փուլում ի զորու չեն լինի արդյունավետ չեզոքացնել վերը նշված վտանգը : Ինչ վերաբերում է կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի՝ խոցելի խմբում ընդգրկված լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկներին , [ Առաջին ատյանի ] դատարանն արձանագրում է , որ Ռոբերտ Քոչարյանը , գտնվելով « Երևան - Կենտրոն » ՔԿՀ - ում , խցում պահվում է միայնակ , ինչը դատական նիստում հաստատվել է վերջինիս կողմից : Դատարանը հարկ է <SPAN style='FONT-FA
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հուլիսի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԴ/0253/01/19
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
