Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ/0678/11/20
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ/0678/11/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0678/11/2030 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՄԻԵԿ հոդված 3. Խոշտանգումների արգելում
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ 2020 թվականի մարտի 9ին արարո «շու չական ծառայությունում դիմում է ներկայացրել, այնոհետն բացատրություն է տվել այն մասին, որ ոստիկանության Աաաա ցարը բ. աաա ԱՒ ՅՆ.....................2 ոստիկանության բաժին բերման ենթարկելիս հարվածել են վերջինին ն նրա հասցեին տվել են հայհոյանքներ: Բացի այդ, որդուն բերման ենթարկելիս նրա իրավունքները չեն պարզաբանել: Վերոգրյալի արդյունքում հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների ազդեցության ներքո որդուց խոստովանական ցուցմունքներ են կորզել: 2020 թվականի մարտի 16-ին դեպքի առթիվ ՀՀ

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0678/11/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

Նախագահող դատավոր՝ Մ.Շահվերդյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

Նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան

2024 թվականի դեկտեմբերի 30-ին

քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0678/11/20 վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022

թվականի մարտի 4-ի որոշման դեմ

|վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի մարտի 9-ին

ՀՀ հատուկ քննչական

ծառայությունում դիմում է ներկայացրել, այնուհետև բացատրություն է տվել այն մասին, որ ոստիկանության

աշխատակիցները

իր որդուն՝

ոստիկանության բաժին բերման ենթարկելիս հարվածել են վերջինին և նրա հասցեին տվել են հայհոյանքներ։ Բացի այդ, որդուն բերման ենթարկելիս նրա իրավունքները չեն պարզաբանել։ Վերոգրյալի արդյունքում հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների ազդեցության ներքո որդուց խոստովանական ցուցմունքներ են կորզել։

2020 թվականի մարտի 16-ին դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական

ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ

քրեական գործը։

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ

2020 թվականի մայիսի 30-ին թիվ

| ճանաչվել է տուժող։

քրեական գործի նախաքննության

արդյունքում նախաքննական մարմինը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել։

2. Նախաքննական մարմնի վերը նշված որոշման դեմ

բողոք է

ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ

2020 թվականի

հունիսի 25-ի որոշմամբ մերժվել է։

3. 2020 թվականի հուլիսի 24-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան)՝ ստացվել է

բողոքը՝ թիվ

քրեական գործով նախաքննական մարմնի` 2020 թվականի

3

մայիսի 30-ի «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման դեմ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ

բողոքը բավարարել է՝ վարույթն իրականացնող մարմնին

պարտավորեցնելով վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումները։

4. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ

վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ

վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի մայիսի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը՝ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

5. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ

բողոքը մերժել է։

6.

վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ

քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանը՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը թողնելով անփոփոխ։

7. Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել

որը ՀՀ Վճռաբեկ դատարանի

քրեական պալատի՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ'։ 2023 թվականի հունվարի 16-ին թիվ ԵԴ/0678/11/20 գործը ըստ ընդդատության փոխանցվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին:

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

4

Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ

սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքների հեղինակի պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չեն կատարվել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեին հանցագործությունը և մեղավորներին բացահայտելուն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է տուժողի իրավունքների և ազատությունների խախտման:

Վարույթն իրականացնող մարմինը ձեռքի տակ ունենալով վատ

վերաբերմունքի դրսևորման մասին տվյալներ, դրանց համարժեք գնահատական չի տվել, չի կատարել արդյունավետ քննություն։

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը փաստացի խոշտանգման փաստի ապացուցման բեռը դրել է տուժող կողմի վրա։ Իսկ իրավապահ մարմինների թույլ տված խախտումների վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն:

Ըստ բողոքի հեղինակի՝ քննիչի, դատախազի u դատարանների

հիմնավորումները հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) վճիռներին և վերջինների իրարամերժ պատճառաբանությունները չեն եղել հստակ ու համոզիչ և չեն բխել քրեական գործի նյութերի ծավալից։ Ստորադաս դատարանները խոշտանգման կամ վատ վերաբերմունքի կասկածները հօգուտ դիմումատուի չեն մեկնաբանել, այլ մեկնաբանել է հօգուտ նախաքննության մարմնի, որը արդյունավետ քննություն չի իրականացրել։

Բողոքաբերի պնդմամբ՝ քրեական գործ հարուցելու պահից վարույթը իրականացնող մարմինը թույլ է տվել ակնհայտ խախտում՝ քրեական գործը

5

հարուցելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմն է, սակայն ուսումնասիրելով թե՛ տուժող կողմի ներկայացրած հաղորդումը, և թե՛ վերջինի ցուցմունքը, ակնհայտ է դառնում, որ քրեական գործը պետք է հարուցվեր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով, այսինքն՝ խոշտանգման հանցակազմով։ Այսինքն, նախաքննական մարմինը ի սկզբանե խոշտանգման դեպքով քննություն չի իրականացրել, հետևաբար չէր էլ կարող խոշտանգման փաստով իրականացնել արդյունավետ քննություն։

Բողոքի հեղինակը փաստել է, որ նախաքննական մարմինը քրեական գործի վարույթը կարճելու համար հիմք է ընդունել ենթադրյալ բռնություն կիրառող և սպառնալիքի տակ տուժողից ցուցմունք վերցրած ոստիկանության ծառայողների հայտնած տեղեկությունները, սակայն այդ անձանց ցուցմունքները չեն կարող արժանահավատ համարվել, քանի որ նմանատիպ ցուցմունք տալով

ոստիկանության աշխատակիցները փորձել են խուսափել քրեական

պատասխանատվությունից և պատժից։

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 4-ի որոշումը՝ ճանաչելով տուժող [անընթեռնելի] իրավունքների և ազատությունների խախտման փաստը։։

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

10․ Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2020 թվականի մայիսի 30-ի որոշումը պատճառաբանվել է հետևյալ կերպ. «(...) [Գ]ործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման նպատակով նախաքննության ընթացքում ձեռնարկված հնարավոր և անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսակետից գնահատելով` պետք է արձանագրել, որ չեն հիմնավորվել ՀՀ ՊՆ

ռազմական ոստիկանության ծառայողներ

կողմից

բերման ենթարկելու

ընթացքում նրան հարվածելու, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների և

բաժնի պետ

կողմից

հասցեին սեռական

բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, բացի այդ, փաստաբան ունենալու և հեռախոսազանգ կատարելու իրավունքներից

ձերբակալված

զրկելու, ՀՀ քննչական կոմիտեի քննիչ

կողմից

կողմից

հեռախոսազանգ կատարելու իրավունքից,

վերջինիս զրկելու հանգամանքները, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները (…)»:

11. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն՝ «(…) Անդրադառնալով բողոքի հիմքերին՝ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվեց, որ սույն գործի նախաքննությամբ կատարվել են հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները, որոնց արդյունքում չի հիմնավորվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ

կողմից ՀՀ քրեական օրենսգրքի

308-րդ հոդվածով և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի

309-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները՝ ենթադրյալ կատարված լինելու հանգամանքները: Ավելին՝ քրեական գործի քննության ընթացքում, բացի քրեական գործով շահագրգիռ անձանց ցուցմունքներից, հնարավոր չի եղել ձեռք բերել որևէ փաստական տվյալ, որը բավարար կլիներ նշված հոդվածներով նախատեսված՝ ենթադրյալ հանցավոր արարքներ կատարված լինելու հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված համարելու համար, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառվել են: (...)

2 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 290-307։

7

Ինչպես բողոքի բովանդակության, այնպես էլ բողոքի դատական քննության ընթացքում որևէ հիմնավոր փաստարկ չներկայացվեցին դատարանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ՝ ենթադրյալ կատարված լինելու վերաբերյալ։ Բողոքի քննությամբ հիմնավորվեց, որ քրեական գործի քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները, մինչդեռ գործով ձեռք բերված տվյալները չեն հաղթահարում հիմնավոր կասկածի նվազագույնը շեմը և որևէ կերպ չեն վկայում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի ենթադրյալ առկայության մասին: Ե'վ բողոքաբերի, և' վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալները որևէ կերպ չեն վկայում և դատարանի մոտ համոզմունք չեն ձևավորում ՀՀ քննչական կոմիտեի [անընթեռնելի] կողմից նշված հոդվածներով

նախատեսված հանցագործությունները ենթադրյալ կատարելու վերաբերյալ: (...)

Անդրադառնալով բողոքաբեր կողմի այն պնդմանը, որ ի սկզբանե ՀՀ հատուկ քննչական ծառայությունում [անընթեռնելի] կողմից հանցագործության մասին հաղորդումը ստանալուց և նյութեր նախապատրաստելուց հետո պետք է քրեական գործը հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով և նշված հոդվածի շրջանակներում պետք է նախաքննություն իրականացվեր՝ դատարանը մասնակիորեն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբեր կողմի նշած հիմնավորումներին՝ այն առումով, որ թեև կատարված քննչական և այլ դատավարական գործողությունները վկայում են այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննությունն ուղղված է եղել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության ենթադրյալ կատարման հանգամանքը պարզելուն, սակայն վարույթն իրականացնող մարմինը կայացված որոշմամբ չի վերլուծել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն ու քննարկել դրա

8

ենթադրյալ առկայության կամ բացակայության հարցը: Այդուհանդերձ՝ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները որևէ կերպ չեն վկայում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի ենթադրյալ առկայության մասին, ավելին՝ դրանք չեն հաղթահարում հիմնավոր կասկածի՝ նվազագույնը շեմը, ուստի դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը չվերլուծելն ու դրա ենթադրյալ առկայության հարցը չքննարկելը չի ազդել գործի ելքի վրա։

Դատարանն արձանագրում է, որ թիվ

քրեական գործով հիմնավոր

կասկածի նվազագույնը շեմը հաղթահարող միակ փաստական տվյալը շահագրգիռ անձանց՝ տուժող

և վերջինիս հոր՝ վկա

ցուցմունքներն են: Նշվածից բացի, որևէ այլ փաստական տվյալ ձեռք չի բերվել։ Այսինքն՝ տուժող

բերման ենթարկելու ընթացքում ՀՀ ՊՆ

ռազմական ոստիկանության ծառայողներ

կողմից վերջինիս հարվածելու, նրա հասցեին սեռական

բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, ՀՀ ոստիկանության

պետ

կողմից

բաժնի

հասցեին սեռական բնույթի

հայհոյանքներ հնչեցնելու, փաստաբան ունենալու և հեռախոսազանգ կատարելու իրավունքներից զրկելու, վերջինիս հասցեին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքի եղանակով նրան խոստովանական ցուցմունք տալուն հարկադրելու, ոստիկանության այլ ծառայողների կողմից

հասցեին հայհոյանքներ հնչեցնելու, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչ կողմից

որպես ձերբակալվածի,

հեռախոսազանգ կատարելու իրավունքից զրկելու դեպքերից յուրաքանչյուրի վերաբերյալ ձեռք բերված միակ ապացույցը քրեական գործի ելքով շահագրգռված ցուցմունքն է, վերջինից էլ ածանցյալ՝ նրա հոր՝

ցուցմունքը, այսինքն՝ միմյանց հետ ազգակցական

9

հարաբերությունների մեջ գտնվող երկու անձանց ցուցմունքներ, ովքեր ինչ-որ չափով շահագրգռված են գործի ելքով:

(...) [Ա]նդրադառնալով բողոքաբեր կողմի այն պատճառաբանությանը, որ տուժողի և բողոքին առնչվող անձանց առերեսում չի կատարվել՝ դատարանն արձանագրում է, որ թեև, ի թիվս այլոց, նաև

վարույթն իրականացնող մարմնին

ներկայացրած դիմումներով հայտնել են, որ չեն ցանկանում առերես հարցաքննվել իրենց դեմ վկայած անձի՝

հետ, ինչպես նաև հակընդդեմ հարցման

ենթարկել վերջինիս՝ դրանով իսկ հրաժարվելով իրացնել նրա հայտնած փաստական տվյալների ճշմարտացիությունը վիճարկելու՝ իրենց իրավունքը, այնուամենայնիվ՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր առերեսումներ կատարել՝ նկատի ունենալով, որ

և կասկածի շուրջ

հարցաքննված վկաների ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինն առերեսումները պետք է կատարեր ոչ թե կասկածի շուրջ հարցաքննված վկաների՝ իրենց դեմ վկայած անձին՝ հակընդդեմ հարցման ենթարկելու և նրա հայտնած փաստական

տվյալների ճշմարտացիությունը վիճարկելու իրավունքն ապահովելու, այլ ապացույցներ ձեռք բերելու համար։ Հետևաբար՝ դատարանն իր

անհամաձայնությունն է հայտնում նշված հարցի վերաբերյալ դատախազի կողմից բերված այն հիմնավորումներին, որ

հրաժարվել են առերես հարցաքննվել, քանզի

նույնիսկ ցուցմունք տալուց հրաժարվելու՝ մեղադրյալի կամ կասկածյալի սահմանադրական իրավունքի իրացումն ինքնին չի բացառում առերեսման հնարավորությունը:

Այդուհանդերձ՝ դատարանը գտնում է, որ թեև վարույթն իրականացնող մարմինը չի կատարել քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված իմպերատիվ պահանջը, սակայն նշված հանգամանքը ևս չի ազդել գործի ելքի վրա, քանզի շահագրգիռ անձանց ցուցմունքներից բացի այլ փաստական տվյալների բացակայության և դրանով պայմանավորված՝ տակտիկական հնարքների կիրառման անհնարինության պայմաններում ապացույցներ ձեռք բերելու համար

10

առերես հարցաքննություններ անցկացնելն իրատեսական եղանակ չէ և ամենևին էլ չէր կարող հանդիսանալ ակնկալվող արդյունքին հասնելու անհրաժեշտ և ողջամիտ միջոց։

Այսպիսով՝ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ և 309.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը ենթադրյալ կատարված լինելու հարցում առկա չեն ողջամիտ ենթադրություններ, որոնց պարզումը պահանջում է գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտությունը շարունակելու անհրաժեշտություն, հետևաբար՝ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինն ապահովել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը և հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննության արդյունքում չի հիմնավորվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ և 309.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը ենթադրյալ կատարված լինելու հանգամանքը, հետևաբար՝ բացակայում է քննությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Ավելին՝ դատարանի գնահատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրվել են հնարավոր բոլոր ջանքերը և իրականացվել են բոլոր ողջամիտ քայլերը, սակայն գործով ձեռք բերված փաստական հանգամանքները չեն հաստատում բողոքաբեր կողմի ենթադրությունները: Ընդ որում, այն, որ քննությունը հաջողության չի հասել և հանգեցրել է վարույթն իրականացնող մարմնի այնպիսի եզրակացության, որը չի համապատասխանում

[անընթեռնելի] հաղորդած փաստերին, չի կարող վկայել, որ քննությունը թերի է իրականացվել և լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա, քանի որ քննություն կատարելու պարտականությունը վերաբերում է ոչ թե արդյունքին, այլ միջոցներին, ինչը սույն դեպքում լիովին գործադրվել է (...)»:

12. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մարտի 4-ի որոշմամբ փաստել է. «(...) Քննարկվող դեպքում, բողոքաբերի ներկայացուցիչների կողմից ներկայացված 3 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 80-98։

11

վերաքննիչ բողոքներում բարձրացված հարցադրումները, վերը շարադրված հիմնավորումների համատեքստում, ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլև ըստ էության, պարունակում են վերջիններիս գնահատականները դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ։

Բացի այդ, (կոնկրետ դեպքում) վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ դատավարական որոշումը կայացնելիս թույլ չի տրվել բողոքաբեր կողմի նյութական և դատավարական իրավունքների ու օրինական շահերի այնպիսի խախտումներ, որոնք հիմք կհանդիսանային անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին համապատասխան դատական ակտ կայացնելու համար:

Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթն

իրականացնող մարմինը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները գնահատելով

պատճառաբանված որոշում է կայացրել:

Այդ որոշման մեջ նշված, քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի

գնահատականների հետ բողոքաբեր կողմի համամիտ չլինելն ինքնին բավարար չէ՝ արձանագրելու բողոքաբեր կողմի իրավունքների և ազատությունների խախտման փաստը։

Վերոգրյալի հաշվառմամբ, վերլուծելով սույն գործին առնչվող փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ քննարկվող դեպքում, բողոքաբեր կողմի վերաքննիչ բողոքներում նշված պատճառաբանություններն ու այդ առնչությամբ ներկայացված պնդումներն, առկա պայմաններում, բավարար չեն, տվյալ դեպքում, հաստատված համարելու, որ բողոքաբեր կողմի իրավունքները և ազատությունները խախտվել են: Որպիսի պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ քննարկվող դեպքում, սույն գործով վիճարկվող դատական ակտում տեղ գտած Դատարանի հետևությունները ևս ըստ էության պատճառաբանված և

փաստարկված են և դրանց հետ չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան։

12

Նշվածի համատեքստում, անդրադառնալով բողոքաբեր կողմի ներկայացված վերաքննիչ բողոքներում բերված մյուս փաստարկներին ու դատողություններին, ապա հարկ է արձանագրել, որ սույն որոշմամբ վերը մեջ բերված վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ էության մեջ ներառում են դրանց վերաբերյալ բողոքաբեր կողմի բարձրացված հարցերի պատասխանները, ուստի դրանց լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է (…)»*։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումը վերացնելու սահմանադրական գործառույթի իրացումն է։

14. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ [անընթեռնելի] հաղորդումների հիման վրա իրականացված քննությունը եղել է արդյունավետ:

15. ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող

վերաբերմունքի կամ պատժի»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

15.1. Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի` արդյունավետ քննության մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դիրքորոշումներում բազմիցս ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից պետության պոզիտիվ պարտականությունն է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի արդյունավետ քննության 4 Տե'ս նյութեր, հատոր 3, թերթեր 124-144։

իրականացումը։ Դատարանը շեշտել է, որ այդ մասին վկայող բողոքների քննությունը պետք է լինի մանրակրկիտ և ամբողջական։ Իրավասու մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը՝ կատարվածի հետ կապված ապացույցների ամրագրման համար։

15.2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված մի շարք վճիռներում արձանագրվել է, որ պետությունն իր պոզիտիվ պարտականության շրջանակներում չի կատարել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի խախտման։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քննությունը չի իրականացվել անհրաժեշտ անհապաղությամբ, ապացույցները ձեռք են բերվել, բժշկական զննություններն իրականացվել են ենթադրյալ վատ վերաբերմունքից հետո տևական ժամանակ անց, ինչը հանգեցրել է կարևոր ապացուցողական տվյալների կորստի՞։

15.3. «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ

արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «(...) պետություն[ն] ապահովում է, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ և անաչառ քննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգում է կիրառվել իր իրավասությանը ենթակա ցանկացած տարածքում»:

Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «(…) պետություն[ն] ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Jeronovics v. Latvia գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123։

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Nalbandyan v. Armenia գոծով 2015 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատներ թիվ 9935/06, 23339/06, Zalyan and others v. Armenia գործով 2016 թվականի մարտի 17-ի վճիռը, գանգատներ թիվ 36894/04 և 3521/07, Matevosyan v. Armenia գործով 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 52316/09 և այլն։ 8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նույն վճիռները:

14

ներկայացնելու և նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք (…)»:

15.4. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի (…)»:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (…)»։

16. Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում մշտապես ընդգծել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի բացարձակ բնույթը։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը։ Մասնավորապես, արձանագրվել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու «վիճելի բողոքի» կամ «վստահելի հայտարարության» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների9 առկայության դեպքում ծագում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ կատարելու քննություն, որի արդյունավետությունն 9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ կետը, Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետը:

10 Նշված հատկանիշների մասին տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետում։

15

ապահովելու համար այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Այսպես, Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներն են.

ա) քննություն իրականացնող մարմինների անկախությունը և

անաչառությունը11,

բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ արագությամբ12,

գ) քննություն իրականացնող մարմինները պետք է օժտված լինեն համապատասխան փաստերը հաստատելու, մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ13,

դ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներն ապահովելու համար14,

ե) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը և տուժողի արդյունավետ ներգրավվածությունը քննությանը15:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը ենթադրում է, որ քննությունը պետք է լինի արագ և մանրամասն։ Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր և քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական 11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ogur v. Turkey գործով Մեծ պալատի՝ 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետեր 91-92, Mehmet Emin Yuksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 40154/98, կետ 37, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, կետեր 83-84։

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikheev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, կետ 109։

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Hugh Jordan v. the UK գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետեր 125-130, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136, Amine Guzel v. Turkey գործով 2013 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 41844/09, կետ 39: 14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 134։ 15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 137, mutatis mutandis, Ogur v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21594/93, կետ 92, Ognyanova and Choban v. Bulgaria գործով 2006 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 46317/99, կետ 107, Khadzhialiyev and Others v. Russia գործով 2008 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 3013/04, կետ 106:

16

կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա։ Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները»։ Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը18։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշվի առնելով քննության մանրամասն լինելու չափանիշին համապատասխանելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունների սպառիչ սահմանման անհնարինությունը, որպես այդպիսի քննության չափանիշներ են հանդիսանում «լուրջ ջանքեր գործադրելը» կամ «բոլոր ողջամիտ քայլերն իրականացնելը»19:

17. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ արդյունավետ քննություն կատարելու անհրաժեշտությանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ նաև՝ ՄԻՊ)՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության վերաբերյալ վերջին տարիներին հրապարակվող տարեկան զեկույցներում։ Մասնավորապես, ՄԻՊ-ը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի դեմ մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները, ինչպես նաև խոշտանգման դեպքերի քննության վիճակագրական տվյալները՝ խոշտանգման դեպքերում պետության պոզիտիվ պարտականության ապահովման տեսանկյունից չափազանց 16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետ 103, Bati and Others v. Turkey գործով 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 33097/96 և 57834/00, կետ 136 17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Tanrkulu v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23763/94, կետ 104, Gul v. Turkey գործով 2000 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 22676/93, կետ 89։ 18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Boicenco v. Moldova գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, կետ 123:

19 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 23-25-րդ կետերը։

17

կարևոր նշանակություն ունի խոշտանգման դեպքերի արդյունավետ քննությունը°։ Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և վերջինիս խոցելիությունն ու իրավունքների չապահովման ռիսկն ավելի մեծ է հենց գործի քննության սկզբնական փուլում։ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում իրականացված ուսումնասիրության արդյունքում կատարված դիտարկման համաձայն՝ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և վերջինիս խոցելիությունն ու իրավունքների չապահովման ռիսկի գործոնը մեծ է հանցանքի կատարման մեջ կասկածվող անձին արգելանքի վերցնելու

ժամանակահատվածում»։ Նշվածն արձանագրել է նաև Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների դեմ կոմիտեն՝ Հայաստանի վերաբերյալ 4-րդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկումներում և իր մտահոգությունը հայտնել անձին արգելանքի վերցնելիս խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու պնդումների առնչությամբ22:

Միևնույն ժամանակ, Խոշտանգումների դեմ կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումներում հայտնել է, որ Հայաստանում խոշտանգման և վատ վերաբերմունքի ենթարկվելու դեպքերի քննության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է`

ա) ապահովել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ զոհերի օպերատիվ բժշկական զննումը, որպեսզի ճշգրիտ արձանագրվեն նրանց վնասվածքները և ստացվեն կարևոր ապացույցներ՝ հետագա քննության համար, 20 Տե՛ս Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ 2017 թվականի գործունեության վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, ինչպես նաև 2018 թվականի գործունեության վերաբերյալ 2019 թվականի զեկույցը։ 21 Տե՛ս Preventing police torture and other forms of ill-treatment – reflections on good practices and emerging approaches, 28th General Report of the CPT, CPT/Inf(2019)9-part, April 26, 2019, էջ 64: 22 Տե՛ս Committee against Torture, Concluding observations on the fourth periodic report of Armenia, CAT/C/ARM/CO/4, Adopted by the Committee at its fifty-ninth session (7 November-7 December 2016), կետ 17:

18

բ) ենթադրյալ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի քննության նպատակահարմարությունը որոշելիս ապահովել ապացուցման վերաբերելի և ողջամիտ չափորոշիչներ,

գ) ամրապնդել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված միջոցառումները, որոնք կարող են խոչընդոտել արդյունավետ քննությանը, հետապնդմանը և պատժմանը՝ կապված խոշտանգման և վատ վերաբերմունքի գործողությունների հետ,

դ) ամրապնդել Հատուկ քննչական ծառայության քննչական կարողություններն ու անկախությունը՝ ապահովելու համար, որ անհապաղ իրեն տրամադրվեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր բողոքները, ներառյալ ազատությունից զրկված անձանց նման պնդումները, և որ բոլոր պնդումները խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ քննվեն, իսկ դրանց կատարման մեջ

կասկածվողները պատշաճ կերպով ներկայացվեն դատարան, և նրանց մեղավորությունը հաստատվելու դեպքում պատժվեն իրենց գործողությունների ծանրությանը համաչափ ձևով, և որ Հատուկ քննչական ծառայությունը հրապարակավ տեղեկություններ հաղորդի ոչ միայն հարուցված քրեական գործերի, այլև հետապնդման արդյունքի մասին,

ե) առանց վտանգելու անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ ապահովել, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի դրսևորման համար քննության ներքո գտնվող բոլոր անձանց պարտականությունների կատարումը քննության ընթացքում անմիջապես կասեցվի23:

18. Սույն որոշման 15-17-րդ կետերում վկայակոչված դրույթների և մեջբերված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթը և վկայակոչված միջազգային չափանիշների հաշվառմամբ կարևորում

խոշտանգումների և վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի 23 St'u Committee against Torture, Concluding observations on the fourth periodic report of Armenia, lytun 18:

նշանների առկայության դեպքում իրականացվող քննության արդյունավետությունը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ դեպքերի քննության

բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը մեծապես պայմանավորված են վարույթն իրականացնող մարմնի օպերատիվությամբ։ Մասնավորապես, «տաք հետքերով» տարվող քննության մեթոդիկայի կիրառմամբ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում «լուրջ միջոցներ» ձեռնարկել կազմակերպելու համար`

ա) ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկված զոհի անկախ բժշկական զննությունը և վերաբերելի ժամանակահատվածի բժշկական անամնեզի24 հավաքագրումը, քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ-ում և դրանից դուրս նրա վերաբերյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից կազմված զննության արձանագրությունների և բժշկական այլ փաստաթղթերի ձեռքբերումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դատաբժշկական փորձաքննության նշանակումը,

բ) ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքի մասին ուղղակի կամ անուղղակի տեղեկություններ ունեցող` դեպքի վայրում գտնված, բժշկական օգնություն կամ իրավաբանական օգնություն ցույց տված անձանց կամ վերաբերելի ժամանակահատվածում ենթադրյալ զոհի հետ շփում ունեցած, արգելանքի տակ պահելու վայր նրան ուղեկցած անձանց հնարավորինս սեղմ ժամկետում հարցաքննությունը25։ Այս համատեքստում, Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարում ընդգծել ականատես վկաների հարցաքննության ապահովումը և անհրաժեշտ տվյալների ձեռքբերումը։ Այդ վկաների հաղորդած տվյալները գործի ելքի համար կարող են ունենալ վճռորոշ նշանակություն և հնարավորություն տալ ստուգելու ինչպես ենթադրյալ զոհի, այնպես էլ ենթադրյալ ոտնձգություն կատարած անձի հայտնած տվյալները։ Վերոգրյալի շրջանակներում Վճռաբեկ դատարանը նաև կարևոր է համարում նշել, որ ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերով քննության արդյունավետության ցուցիչ է նաև այն, որ

24 Տեղեկությունների ամբողջություն է, որոնք ստացվում են բժշկական հետազոտության ընթացքում հենց հետազոտվողի կամ նրա հարազատների հարցման արդյունքում։ 25 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, կետեր 176-177։

20

այդ գործերով վերջնական որոշումները չհիմնվեն բացառապես ենթադրյալ ոտնձգություն կատարած անձանց ցուցմունքների վրա և վերջիններս անվերապահ հիմք չընդունվեն ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հերքելու համար։ Նշված գործերով յուրաքանչյուր ողջամիտ հնարավորության օգտագործմամբ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի իրադարձություններում ներգրավված անձանց ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու համար,

գ) ըստ ենթադրյալ զոհի՝ խոշտանգում կատարած կամ վատ վերաբերմունք դրսևորած անձանց մեկուսացումը` նվազագույնի հասցնելով նրանց կողմից իրենց ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցնելու հնարավորությունը։ Օրինակ՝ Ramsahai and others v. Netherlands գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործով անցնող ոստիկանները չեն պահվել մեկուսի և չեն հարցաքննվել երեք օր, որպիսի պայմաններում թեև չկա որևէ ապացույց այն մասին, որ նրանք գաղտնի համաձայնության են եկել միմյանց կամ Ամստերդամի ոստիկանական ուժերի իրենց գործընկերների հետ, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախնական քննության պատշաճության ապահովման էական թերություն»։ Նշվածի համատեքստում, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ինչպես ենթադրաբար խոշտանգում կատարած կամ վատ վերաբերմունք դրսևորած անձանց մեկուսացումը, այնպես էլ խոշտանգում կատարելու կամ վատ վերաբերմունք դրսևորելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց նկատմամբ պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը` բացառելով նրանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ գործի քննությանը խոչընդոտելու հնարավորությունը,

26 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 206, Zalyan and others v. Armenia գործով նշված վճիռը, կետ 269:

27 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ramsahai and others v. Netherlands գործով 2007 թվականի մայիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 52391/99, կետ 330:

21

դ) այլ ապացույցների հավաքումը, որոնք հնարավորություն կտան լիարժեք պատկերացում կազմել ենթադրյալ զոհի՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ փաստարկված հայտարարությունների կապակցությամբ։ Այս առումով հատկանշական կարող է լինել անձին բերման ենթարկելու կամ նրան արգելանքի տակ պահելու վայրերի տեսաձայնագրությունների առգրավումը։ Խոշտանգումների

և

վատ վերաբերմունքի

դեպքերի քննության

արդյունավետության տեսանկյունից այդ ապացույցների կարևորությունն ընդգծել է նաև Միավորված ազգերի կազմակերպության՝ Խոշտանգումների դեմ կոմիտեն28: Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու գործերով քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն՝ ձեռնահաս մնալով ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելուց։ Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի պարտականություն է, այլ՝ միջոցների»․ պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ ավարտվի այն եզրակացությամբ, որը համապատասխանում է դիմումատուի նշած դեպքերի շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերը, և հայտարարությունների արժանահավատությունը հաստատվելու դեպքում, այն նաև պետք է հանգեցնի հանցանքի համար պատասխանատուների բացահայտմանն ու հիմնավորելու դեպքում՝ նրանց պատժելուն29։ Այսինքն՝ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի գործերով առանցքային նշանակություն ունի ոչ թե ենթադրյալ զոհի կողմից ներկայացված տեղեկատվության հաստատումը, այլ այդ տեղեկատվության մանրամասն պարզման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համալիրը, որն օբյեկտիվ դիտորդի մոտ համոզիչ կերպով հնարավորություն կընձեռի լիարժեք պատկերացում կազմել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, 28 St'u Committee against Torture, Concluding observations on the fourth periodic report of Armenia, կետ 12:

29 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Zalyan and others v. Armenia գործով նշված վճիռը, կետ 268:

22

Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ իրականացված քննության նկատմամբ վստահության առկայության հիմնական պայմաններից է նաև քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը՝ գործնական իմաստով30։ Օրինակ՝ Nalbandyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր, որ պետական մարմինները ներգրավվել էին քննելու միևնույն դատախազության աշխատակիցների և տեղական ոստիկանության բաժնի նրանց ենթակաների գործողությունները, որպիսի քննությունը դատարանը չէր կարողացել համարել անկախության և անկողմնակալության պահանջներին բավարարող31։ Այսինքն՝ անհրաժեշտ է նաև պատշաճ ուշադրության արժանացնել գործի քննության մեջ ներգրավված մարմինների անկախության և անաչառության ապահովումը՝ միջոցներ ձեռնարկելով բացառելու գերատեսչական շահերի հնարավոր բախումները։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը կարող է համարվել արդյունավետ և համահունչ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին։

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- քրեական գործի վարույթը նախաքննության մարմնի որոշմամբ կարճվել է և քրեական հետապնդում չի իրականացվել այն պատճառաբանությամբ, որ նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները32,

- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով տուժող

բողոքը, այն մերժել է` նշելով, որ քրեական գործի

30 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Zalyan and others v. Armenia գործով նշված վճիռը, կետ 269:

31 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Nalbandyan v. Armenia գործով նշված վճիռը, կետեր 120 և 123։

32 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

23

շրջանակներում իրականացվել է արդյունավետ քննություն, քննչական և դատավարական գործողությունները քննիչի կողմից կատարվել են օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգին համապատասխան և

կայացվել է օրինական և հիմնավոր որոշում”,

- Վերաքննիչ դատարանը, մերժելով

վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ վարույթն իրականացնող

մարմինը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները գնահատելով պատճառաբանված որոշում է կայացրել34:

20. Նախորդ կետում շարադրված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 16-18-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները

նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքի առթիվ իրականացված քննության արդյունավետությունը գնահատելիս համակողմանի ուշադրության չեն արժանացրել գործի փաստական հանգամանքները։ Մասնավորապես,

Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի համատեքստում ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն, որ՝

- նախաքննության մարմինը պատշաճ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ դատաբժշկական փորձաքննության թիվ եզրակացության համաձայն՝

ստացել է վնասվածքներ՝ պարանոցի արյունազեղման,

աջ սրունքի քերծվածքի, այժմյան էպիթելիզիացիայի ենթարկված տեղամասի ձևով, որոնք պատճառվել են բութ առարկաներով և ունեցել են փորձաքննությունից՝ առնվազն 5 և ավելի օր առաջվա վաղեմություններ,

- բացի այդ նախաքննական մարմինը որևէ միջոց չի ձեռնարկել՝ պարզելու բերման ենթարկելու վայրում

տեսախցիկների առկայության վերաբերյալ, որոնց միջոգով

կատարված տեսաձայնագրությունները կարող էին էական նշանակություն ունենալ գործի հանգամանքները պարզելու համար,

33 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

34 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

24

Վճռաբեկ դատարանի համար կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ գործի նյութերում առկա տվյալների համաձայն՝ կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել երկու անգամ, որոնցից առաջինը 2020 թվականի հունվարի 29-ին, մինչդեռ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտի 16-ին, այն էլ միայն պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող, բռնությամբ զուգորդված առերևույթ գործողությունների կատարելու դեպքի վերաբերյալ, այլ ոչ թե խոշտանգման հանցակազմի առերևույթ առկայության մասով,

նախաքննության մարմնի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել անմիջապես մեկուսացնելու և հարցաքննելու ըստ ենթադրյալ զոհի` խոշտանգում կատարած կամ վատ վերաբերմունք դրսևորած ոստիկաններին։ Արդյունքում, ոստիկանների կողմից իրենց ցուցմունքները միմյանց հետ համաձայնեցնելու հնարավորությունը նվազագույնի հասցնելու պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել: Ըստ գործի փաստական հանգամանքների՝ միևնույն վարչության ոստիկանության աշխատակիցները հիմնականում հարցաքննվել են տարբեր օրերի, ընդ որում` հարկ է նկատել, որ մոտ մեկ տասնյակ ոստիկանության աշխատակիցները 2020 թվականի մարտի 16-ին քրեական գործ հարուցելուց հետո հարցաքննվել են շուրջ երկու ամսվա ընթացքում, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ խնդրահարույս է ինչպես գործի համար առանցքային նշանակություն ունեցող տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ձեռք բերելու, այնպես էլ հարցաքննվող անձանց միջև հնարավոր համաձայնությունը բացառելու տեսանկյունից։ Այս առումով սույն որոշման 23-րդ կետում վկայակոչված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ramsahai and others v. Netherlands գործով արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև առկա չեն ապացույցներ այն մասին, որ ոստիկանության ծառայողները միմյանց հետ համաձայնեցրել են իրենց ցուցմունքները, այնուամենայնիվ, հաշվի առնելով այս հարաբերականորեն երկար ժամանակահատվածները, և միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նրանց միջև նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված

25

համապատասխան քայլեր, հանդիսանում է նախնական քննության պատշաճության ապահովման էական թերություն,

- ոստիկանության աշխատակիցները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել և նախաքննության մարմինը «լուրջ ջանքեր» չի գործադրել ոստիկանության աշխատակիցներից զատ հայտնաբերելու և հարցաքննելու ենթադրյալ բռնության գործադրմանն ականատես այլ վկաների` այն դեպքում, երբ վերջինների հայտնած տվյալները կարող էին վճռորոշ նշանակություն ունենալ գործի ելքի համար։ Հաշվի առնելով ենթադրյալ բռնության գործադրման դեպքը՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է հատուկ ջանասիրությամբ միջոցներ ձեռնարկեր դեպքին այլ ականատես վկաների հայտնաբերելու և նրանից գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ Այդ տվյալները նաև էական նշանակություն կարող էին ունենալ տուժողների և ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներում առկա հակասությունները հաղթահարելու համար:

- ՀՀ ոստիկանության [անընթեռնելի]

օպերլիազոր [անընթեռնելի] ցուցմունք է տվել այն մասին, որ

[անընթեռնելի] բերման ենթարկելուց և վերջինի մոտ եղած համակարգիչը վերցնելուց հետո նրան ուղեկցել են [անընթեռնելի]

[անընթեռնելի] սենյակ, որտեղ վերջինս զրուցել է [անընթեռնելի] հետ։ Նման պայմաններում, նկատի ունենալով նաև, որ միջազգային կառույցների կողմից նշվող՝ գործի քննության սկզբնական փուլում անձի խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկի աստիճանը բարձր է, ոստիկանության աշխատակիցների կողմից [անընթեռնելի]

[անընթեռնելի] սենյակ ուղեկցելը Վճռաբեկ դատարանի համար մտահոգիչ է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ այցելության ժամանակաշրջանում ձերբակալվածն ունեցել է գանգատներ և բժշկական օգնության կարիք։ Ուստի, նշվածը պետք է դառնար մանրամասն քննության առարկա և պարզվեր այդ զրույցի տևողությունը և այլ վերաբերելի հանգամանքներ, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դրա վերաբերյալ։

26

21. Նախորդ կետում վկայակոչված հանգամանքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով

նկատմամբ ենթադրյալ

բռնություն գործադրելու կապակցությամբ չեն ձեռնարկվել բոլոր ողջամիտ քայլերը, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների պայմաններում արդյունավետ քննություն չի իրականացվել, ինչը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել ստորադաս դատարանների կողմից։

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ

հաղորդման հիման վրա

իրականացված քննությունը եղել է արդյունավետ, հիմնավոր չէ։

22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտ կայացնելիս, ստորադաս դատարանները թույլ են տվել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական բաղադրիչի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 17-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Վերոշարադրյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու, ներկայացուցիչ

բողոքը բավարարելու և վարույթն իրականացնող մարմնին՝

իրավունքների՝ սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելու պարտականություն սահմանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը,

Ո Ր Ո Շ Ե Ց

27

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Տուժող

ներկայացուցիչներ

բողոքների վերաբերյալ ՀՀ

վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի մարտի 4-ի որոշումը բեկանել և փոփոխել։ Տուժող

և նրա ներկայացուցիչ

բողոքը բավարարել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների խախտումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ`

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0678/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել