Առուստամյան — ՍնԴ/0736/04/21
Ամփոփում
քննելով Գուրգեն Խխաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմեով դատարան՝ Սեդրակ Առուստամյան՝ պահանջել է Գուրգեն Խաչատրյանին ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. (Թադնոսյան) 24.06.2021 թվականի վճռով դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան, դատավորներ Ս. (Թորոսյան, Ա. Պետրոսյան) 12.11.2021 թվականի որոշմամբ
Ամբողջ Տեքստ
ԱՏ
Մ թԻՀ» Տ2ԱԱՏշ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0736/04/21 դատարանի որոշում 2023թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0736/04/21
Նախագահող դատավոր Ա. Կուրեխյան
Դատավորներ Ա. Մխիթարյան
Ս. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
Նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գուրգեն Խխաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմեով դատարան՝ Սեդրակ Առուստամյան՝ պահանջել է Գուրգեն
Խաչատրյանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. (Թադնոսյան) 24.06.2021 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան, դատավորներ Ս. (Թորոսյան, Ա. Պետրոսյան) 12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ Գուրգեն ԷԽխաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2022 թվականի որոշմամբ Գուրգեն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 24.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ որոշման լրացուցիչ պատճառաբանություններով:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Խաչատրյանը (ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեդրակ Առուստամյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք 10-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 191-րդ հոդվածները ն 414-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոքաբերը նշված պեդումեերը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի այն փաստարկին, որ Դատարանն արձանագրային որոշմամբ ընդունել է դատական նիստի ընթացքում պարտապանի ներկայացուցչի ներկայացրած ապացույցներն ու դրանք կցել սնանկության գործին, ինչի հետնանքով վերջինիս մոտ ձնավորվել է դրանք այլ ապացույցների հետ համակցության մեջ հետազոտման ենթակա լինելու մասին համոզմունք, բայց վճռով Դատարանն արձանագրել է, որ դրանք թույլատրելի ապացույցներ չեն՝ խախտելով իրավական որոշակիության սկզբունքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան այն հանգամանքը, որ գործի նախորդ քննության ընթացքում խնդրո առարկա ապացույցները չեն ներկայացվել պարտապանի կամքից անկախ պատճառներով, որպիսի հանգամանքը դատական նիստի ժամանակ պարտապանի ներկայացուցիչների կողմից հիմնավորվել է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը սնանկության գործով կիրառելի չէ, քանի որ գործի նախորդ քննության ժամանակ ապացուցման բեռի բաշխում չի եղել, պարտապանի վրա չի դրվել որնէ փաստ ապացուցելու ն դրա հաստատմանն ուղղված ապացույցներ ներկայացնելու պարտականություն: Ուստի, գործի նոր քննության ընթացքում ներկայացված ապացույցները պետք է Վերաքննիչ դատարանի կողմից թույլատրելի համարվեին՝ հաստատելով վճարային պարտավորության վիճելի լինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանը հանգել է եզրակացության, որ միայն հայցադիմում ներկայացնելը չի կարող վկայել նյութաիրավական վեճի ն պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի դեռ հայցադիմումը դատարանի վարույթ
Յ
չի ընդունվել: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԴ/105/2/02/22 քաղաքացիական գործով Արտյոմ ն Գուրգեն Խաչատրյանների կողմից 10.03.2022 թվականին ներկայացված հայցադիմումը (պարտավորության կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջով) այնպիսին է, որ կարող է ստեղծել պարտապանի կողմից պարտատիրոջ պահանջն ընդհանրապես չկատարելու հնարավորություն: Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ նշված հայցադիմումով թեն չի հաստատվում վճարային պարտավորության անվիճելի լինելու հանգամանքը, սակայն այն բավարար է առնվազն կասկածի տակ դնելու համար վճարային պարտավորության անվիճելիությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ մերժել դիմումը, կամ գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձն ընդունում է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները` հավելելով, որ սնանկության դիմում ներկայացնելիս վստահ է եղել, որ իր հանդեպ Գուրգեն Խաչատրյանի ունեցած պարտավորությունն անվիճելի է եղել, սակայն լրացուցիչ ուսումնասիրությունների ն բանակցությունների արդյունքում հանգել է դրա վիճելի լինելու մասին եզրահանգման: Կողմերի միջ, առկա նյութաիրավական վեճի շրջանակներում հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, ն Գուրգեն ՒԽնաչատրյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը վերացել է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Սեդրակ Առուստամյանը 07.04.2021 թվականին դատարան է ներկայացրել Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում, որի հիմքում դիմողը դրել է հետնյալ պայմանագրերից բխող վճարային պարտավորությունները կատարված չլինելը՝
1.) Սեդրակ Առուստամյանի՝ որպես փոխատուի ն Գուրգեն Խաչատրյանի ն Արտյոմ ԽԽաչատրյանի՝ որպես փոխառուների միջն 09.07.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 7.000.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ սահմանվել է 30.07.2010 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչն 30.07.2015 թվականը, ապա՝ 30.07.2019 թվականը),
1.2) Սեդրակ Առուստամյանի՝ որպես փոխատուի ն Գուրգեն Խաչատրյանի ն Արտյոմ Խաչատրյանի՝ որպես փոխառուների միջն 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 10.000.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ սահմանվել է 30.04.2016 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչն 30.04.2019 թվականը),
1.3) Սեդրակ Առուստամյանի՝ որպես փոխատուի ն Գուրգեն Խաչատրյանի ն Արտյոմ ԽԽաչատրյանի՝ որպես փոխառուների միջն 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրով փոխատուն որպես սեփականություն փոխառուներին է հանձնել 13.400.000 ԱՄՆ դոլար (պայմանագրի 1.2 կետով վճարման ժամկետ
4
սահմանվել է 10.07.2016 թվականը, որը հետագայում երկարաձգվել է մինչն 10.07.2019 թվականը) (հատոր 1, գ.թ. 3-9, 74-89):
2)10.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչները Դատարան են ներկայացրել՝
2.1) Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 10.03.2022 թվականին մուտքագրված Գուրգեն ն Արտյոմ ՒԽաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին ն 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը ։պլարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին,
22)/86`:նշված հայցադիմումին կցված փաստաթղթերը, մասնավորապես՝ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» ն «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ Գուրգեն ն Արտյոմ Խաչատրյանների ն Սեդրակ Առուստամյանի միջն 09.07.2009 թվականին, 30.04.2011 թվականին ն 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերով տրված գումարները ն դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատուին վերադարձված լինելու ե փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին (հատոր 4, գ.թ. 33-35, 44-52):
3) Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին կցել է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի ն Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի` պարտավորությունների կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը (հատոր 5, գ.թ. 25):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
7 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ.
1.1) բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը կիրառվել է թիվ ՍնԴ/0723/04/21 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ,
1.2) բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԿԴ/0074/04/09 Ա թիվ ԵԿԴ/0062/0416 սնանկության գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 01.04.2011 թվականի ն 27.12.2017 թվականի դատական ակտերում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի
5
2-րդ մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Բողոքի քենության շրջանակում Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ նախ սեանկության վարույթում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414րդ հոդվածի կիրառելիության հարցին ապա նան վճարային պարտավորության մասին նյութաիրավական վեճի առկայության պայմաններում սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալու իրավական հարցին' վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայրած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են ՀՀ սնանկության դատարանում (այսուհետ՝ Սնանկության դատարան) սնանկության գործի վարման ն դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
Համանման կարգավորում է նախատեսված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով:
Վերոնշյալ իրավանորմի բովանդակությունից հետնում է, որ սնանկության վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, նե սնանկության վարույթում տվյալ։ դատավարական հարցերը (իրավահարաբերությունները) կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով, եթե դրանցից տարբերվող՝ հատուկ կանոններ նախատեսված չեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
Վճռաբեկ դատարանն այս հարցի համատեքստում անհրաժեշտ է համարում ընդգծել քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգավորումները սնանկության վարութի էութանը ն նպատակներին համահունչ կիրառելու անհրաժեշտությունը:
Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ կցելով դիմումի պատճենը:
Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ն կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետնանքների ռիսկը:
Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է, կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը՝ այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի ն վայրի մասին պատշաճ ձնով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) Ա պարտապանը (...):
6
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բովանդակությունից հետնում է, որ դատարանը պարտապանի կողմից սահմանված ժամկետում առարկություններ չներկայացնելու դեպքում սնանկ ճանաչելու հարցը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական նիստ նշանակում է միայն պարտապանի կողմից սահմանված ժամկետում առարկություններ ներկայացնելու դեպքում:
Մինչդեռ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 165-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նան վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, (...):
Նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում՝ (...)
7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի ն ապացուցման ենթակա փաստերի շրջանակը,
8 8 գործին մասնակցող անձանց հետ քննարկում է այպացուցման պարտականությունը նրանց միջն բաշխելու հարցը,
9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ Ա դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը,
10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում Ա լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության ն թույլատրելիության հարցը, (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողություներըՑ կատարելի դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:
Վերոգրյալից հետնում է, որ հայցային վարույթի գործերով, որպես ընդհանուր կանոն, դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար պարտադիր է նախնական դատական նիստի իրականացումը, որի ընթացքում կատարվող գործողություններից են ապացուցման առարկան որոշելը ն ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջն բաշխելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ Ա դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե՝
13) հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ երա վրա չէր դրվել:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի Ա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոշարադրյալ իրավանորմերի համադրությունից հետնում է, որ
7
«Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է սնանկության դիմումը վարույթ ընդունելուն հաջորդող դատավարական գործողությունների առանձնահատուկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգից տարբերվող կարգ: Հետնաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հայցային վարույթի կարգով քննության ենթակա գործը դատաքննության նախապատրաստելու փուլը կազմող գործողությունները, այդ թվում ապացուցման առարկան որոշելը ն ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջն բաշխելը սնանկության վարույթում կիրառելի չեն:
Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, որով սահմանվում է գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից նոր ապացույցներ (դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ) ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել կիրառելի չէ սնանկության վարույթում, այդ թվում դրա ընթացքում հարկադրված սնանկության դիմումի հիմքերի դեմ պարտապանի կողմից իր առարկությունները հիմնավորելուն ուղղված նոր՝ գործի նոր քննության շրջանակներում ներկայացված ապացույցների ընդունելիության հարցը լուծելիս:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, որով սահմանվում է գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձի կողմից նոր ապացույցներ (դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ) ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ վերջինս հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորումը սնանկության գործի քննության նկատմամբ կիրառելի, Օ`պետք է մեկնաբանվի սնանկության վարույթի էության ն առանձնահատկությունների հաշվառմամբ՝ հետնյալ իմաստով.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուռհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ն վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի
անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ն պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):
Շարադրված իրավանորմերի մեկնաբանման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայմանը նրա փաստացի անվճարունակությունն է, ինչը ենթադրում է հետնյալ իրավաբանական փաստերի միաժամանակյա առկայությունը՝ պարտապանի վճարային
8
պարտավորության առկայությունը, պարտավորության 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը՝ նվազագույն աշխատավարձի երկուհռազարապատիկը գերազանցող չափով, վճռի կայացման պահին կետանցը շարունակվկլը Կ .։պարտավորության անվիճելիությունը:
Պարտապանի փաստացի անվճարունակության պարտադիր հատկանիշ է վճարային պարտավորության անվիճելիությունը: Ընդ որում գործում է վճարային պարտավորության անվիճելի լինելու կանխավարկածը, քանի դեռ պարտապանը դրա դեմ չի առարկում, կամ առարկում է, բայց դիմողի պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ւ պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-/735 որոշմամբ անդրադարձել է այդ ժամանակ գործող խմբագրությամբ Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի սահմանադրականության հարցին Ա արձանագրել է, որ վիճարկվող դրույթում «(...) պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձնակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին: Դա բխում է օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու պարտադիր պայման է դիտարկում ոչ թե ընդհանրապես, այլ բացառապես անվիճելի վճարային պարտավորության առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նս անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությանն ու արձանագրել, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թուլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաձելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննություն այլ վարութի շրջանակներում: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլն նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձնակերպումը ներառում է նան սպարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (ե՛ս թիվ ԵԿԴ/0074/04/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ օրենսդիրը կարնորել է, որ վճարային պարտավորության անվիճելիություն կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկությունը հիմնավորելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերնութ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նան չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված չափը, ապա պարտապանին սնանկ ճանաձելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված ն օրենքով սահմանված չափը գերազանցող պահանջի բավարարմանը,
9
այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու այդ չափը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետնությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, նե ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաձելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված դատական ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե՛ս թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ նյութաիրավական վեճի առկայությունը կարող է դրսնորվել բացառապես հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունված լինելու հանգամանքով՝ հիմք ընդունելով պահանջի դեմ առարկելու համար հիմքերի բավարարության պահանջը, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացված լինելու փաստը որպես պահանջի դեմ առարկելու բավարար հիմք դիտարկելու դեպքում անհնարին կլինի ապահովել սնանկության վարույթի կայունությունը ն բացառել հայցադիմումներ ներկայացնելու միջոցով :պլաարտավորության վիճելիութան ձնական ապացույցներ ստեղծելու հնարավորությունը:
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաձելու հիմքը ոչ թե ցանկացած, այլ վճռի կայացման պահին անվիճելի վճարային պարտավորության առկայությունն է: Ընդ որում, պարտավորության անվիճելիությունը, եթե անգամ այն բխում է գրավոր գործարքից, կարող է կասկածի տակ դրվել, եթե առկա է այնպիսի նյութաիրավական վեճ, որը հնարավորություն է ստեղծում պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ վեճի հիմքից: Ուստի, նյութաիրավական վեճի առկայությունը պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է, եթե պարտապանը ներկայացրել է այնպիսի վեճի առկայությունը հաստատող ապացույցներ, որը հնարավոր է դարձնում պարտատիրոջ պահանջն առհասարակ չկատարելը ն այդպիսով պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը կասկածի տակ դնելը:
Վերոգրյալից բխում է, որ դատարանը սնանկության դիմումը բավարարելու հիմքերի առկայությունը պետք է գնահատի վճռի կայացման պահի դրությամբ, Ա ըստ այդմ յուրաքանչյուր դեպքում դատավարական իրավունքի նորմերով ամրագրված պահանջները չպետք է մեկնաբանվեն Ա կիրառվեն այնպես, որ անհնարին լինի ապահովել վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ ն ճիշտ գնահատումը: Մասնավորապես, այդ պահանջների կիրառմամբ չի կարող ի չիք դառնալ անձի արդար դատաքննության իրավունքը՝ իր գործի արադարացիորեն լուծման, իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն տրամադրված լինելու տեսանկյունից, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում («Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Էին կետ: տես Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
10
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
ՀՀՇ սնանկության դատարանի (դատավոր Ս. (Թադնոսյան) 24.06.2021 թվականի վճռով Գուրգեն ՒԷԽաչատրյանին սնանկ ճանաչելու մասին Սեդրակ Առուստամյանի դիմումը մերժվել էր սնանկ ճանաչելու պահանջի հիմքում դրված փոխառության պայմանագրերը լուսապատճենների տեսքով ներկայացված լինելու հետնաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայություն Օ:հաստատող պատշաճ ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան, դատավորներ Ս. (Թորոսյան, Ա. Պետրոսյան) 12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ բեկանել է ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը ն գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության գործում առկա բոլոր ապացույցները, ՀՀ սնանկության դատարանի կողմից լրիվ Ա բազմակողմանի հետազոտված չլինելու ն վճռում դրանց որնէ կերպ գնահատական տրված չլինելու պատճառաբանությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ Գուրգեն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Գործի նոր քննության ժամանակ՝ 10.03.2022 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, պարտապան Գուրգեն Ւնաչատրյանի ներկայացուցիչները Դատարան են ներկայացրել՝
1. Գուրգեն նե Արտյոմ Ւնաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին ն 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը ,պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին՝ մուտքագրված Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 10.03.2022 թվականին:
2. նշնված հայցադիմումին կցված փաստաթղթերը, `մասնավորապես՝ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» ն «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը (հատոր 4, գ.թ. 33-35, 44-52):
Դատարանը 24.03.2022 թվականի վճռով դիմումը բավարարել է ն Գուրգեն Խաչատրյանին սնանկ է ճանաչել հետնյալ պատճառաբանությամբ. «(..) Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել ապացույց առ այե, որ Գուրգեն Խաչատրյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, որը կհիմեավորեր դատարանում կողմերի միջն նյութաիրավական վեճի առկայությունը, որպիսի պարագայում Դատարանը ձեռնամուխ կլիներ դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի, հետնաբար նան' նյութաիրավական վեճի բովանդակային վերլուծությանը:
Անդրադառնալով պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից 10.03.2022 թվականի դատական նիստին ներկայացված «Դրամական միջոցների ստացման ակտ» ն «Հաստատում փոխառության գումարի վերադարձման վերաբերյալ» վերտառությամբ փաստաթղթերի պատճեններին Դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ. քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի եոր քենության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է
11
ներկայացնել նոր ապացույցներ ն դրանք ձեռք բերելուն ուղղված միջեորդություններ, եթե'
Ս հիմեավորում է, որ նեերկայացված նոր ապացուցեն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով.
2) դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ երա վրա չէր դրվել:
Տվյալ դեպքում, Դատարանն արձանագրում է, որ Գուրգեն Գագիկի Խաչատրյանի ներկայացուցիչ Ա. Օրբելյանի կողմից չներկայացվեցին հիմեավորումեեր առ այն, որ ներկայացված ենոր ապացույցեերն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չեն ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով, ուստի վերջինիս կողմից ներկայացված «Դրամական միջոցների ստացման ակտ» ն «Հաստատում փոխառության գումարի վերադարձման վերաբերյալ» վերտառությամբ փաստաթղթերի պատճենները Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատարանի կողմից բեկանման արդյունքում ենոր քնեության -առանձնահատկություներով ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի կարգավորումներով պայմանավորված, համարում է ոչ թույլատրելի ն չի անդրադառնում դրանց բովանդակությանը (...:
Գուրգեն Խաչատրյան Դատարանի 24.03.2022 թվականի վճոի դեմ
ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի ն Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պյարտավորություններիի կատարման հիմքով .»փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը (հատոր 5-րդ, գ.թ. 25):
Վերաքննիչ դատարանը 19.07.2022 թվականի որոշմամբ մերժել է Գուրգեն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը ն Դատարանի 24.03.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ ներքոշարադրյալ լրացուցիչ պատճառաբանություններով.
«(-.) նախ' գործի նախորդ քննության ժամանակ պարտապանը զրկված չի եղել նուն այդ ապացույցները ներկայացնելու հեարավորությունից, նեան' որ այդ ապացույցները չներկայացնելը պայմանավորված է եղել միմիայն պարտապանի՝ իր դատավարական իրավունքեերի իրականացման հայեցողական դիրքորոշմամբ ն իր կամքից անկախ դրանք ներկայացնելու անհնարինություն առկա չի եղել:
(.-.) միայն հայցադիմում ներկայացնելը չի կարող վկայել եյութաիրավական վեճի ն պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի դեռ հայցադիմումը դատարանի վարույթ չի ընդունվել, իսկ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն' սույն գործով վճռի հրապարակման օրվա դրությամբ Արտյոմ ԷէԽաչատփրյանի ն Գուրգեն Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունված չի եղել, հետնաբար եույեիսկ դատարանի կողմից իրեն հասանելի աղբյուրներով ստուգելու դեպքում չէր կարող հաստատվել այլ վարույթի շրջանակներում նյութաիրավական վեճի քննության փաստը: (...) Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին առաջին ատյանի դատարանի 25.03.2022թ. որոշումը, որը սակայե վերաքենիչ դատարանն ընդունելու իրավունք չունի, քանի որ դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի
12
ունեցել, քանի որ սույն գործով առաջին ատյանի դատարանի վճիռը կայացվել է ավելի վաղ' 24.03.2022թ.»:
Սույն գործի փաստերից հետնում է, որ.
- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2021 թվականի որոշման հիման վրա սույն գործի նոր քննություն իրականացնելու ժամանակ պարտապան Գուրգեն Խաչատրյանն առարկել է հարկադիր սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության դեմ՝ Դատարան ներկայացնելով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 10.03.2022 թվականին մուտքագրված՝ Գուրգեն ն Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին ն 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին, ինչպես նան այդ հայցադիմումին կցված «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» ե «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ` վերոնշյալ փոխառության պայմանագրերով տրված գումարները ն դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատու Սեդրակ Առուստամյանին վերադարձված լինելու ն փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին,
- Դատարանի 24.03.2022 թվականի վճոի դեմ վերաքննիչ բողոքին կից Գուրգեն Խաչատրյանը ներկայացրել է նան թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի ն Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պարտավորություննեի կատարման հիմքով փոխառության ., պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 25.03.2022 թվականի որոշման պատճենը,
- վճռաբեկ բողոքի պատասխանով դիմող Սեդրակ Առուստամյանը ոչ միայն ընդունել է Գուրգեն Խաչատրյանի հանդեպ ունեցած իր պահանջի վիճելիությունը, այլն հայտնել է, որ նյութաիրավական վեճի քննության շրջանակներում կողմերի միջն հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, ն Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու անհրաժեշտությունը վերացել է:
Ստորադամ դատարանները հետազոտել են թիվ ԵԴ/105/2/02/22
քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումն ու կից փաստաթղթերը ն հանգել հետնության, որ հայցադիմումի առկայությունը այն վարույթ ընդունելու որոշման բացակայության պայմաններում ինքնին չի հիմնավորում «դատարանում կողմերի միջն նյութաիրավական վեճի առկայությունը», «այլ վարութի շրջանակներում նյութաիրավական վեճի քննության փաստը»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի կողմից Դատարանին ներկայացվել են վճարային պարտավորության առկայությունը վիճարկող գրավոր ապացույցներ, մասնավորապես՝ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» ն «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ Գուրգեն ն Արտյոմ Խաչատրյանների ն Սեդրակ Առուստամյանի միջն 09.07.2009 թվականին, 30.04.2011 թվականին ն 10.07.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերով տրված գումարները Ա դրանց վրա հաշվարկված տոկոսները փոխատուին վերադարձված լինելու ն փոխառուների հանդեպ պահանջ չունենալու մասին, իսկ սույն սնանկության գործով դիմողի պահանջը հիմնված է նշված քաղաքացիական գործով վեճի առարկա փոխառության պայմանագրերի վրա:
13
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյա» նե «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերն իրենց բովանդակությամբ ինքնին բավարար ապացույցներ են հիմնավորելու համար սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորության վիճելիությունը: Մինչդեռ, գործի նոր քննության ընթացքում վերոնշյալ փաստաթղթերի՝ որպես նոր ապացույցների ընդունելիությունը պարզելու հարցի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը կիրառելիս ստորադաս դատարանները տվյալ դրույթը չեն մեկնաբանել սնանկության վարույթի էության ն 0առանձնահատկությունների հաշվառմամբ` այնպես, որ ապահովվեր վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ ՆԱ ճիշտ գնահատումը: Ավելին, վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկներով հիմնավորվում է, որ դիմողը ոչ միայն ընդունել է Գուրգեն Խաչատրյանի հանդեպ ունեցած իր պահանջի վիճելի լինելը, այլ նան այն, որ նյութաիրավական վեճի քննության շրջանակներում կողմերի միջն հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, ն Գուրգեն ՒԽնաչատրյանին սնանկ ճանաձելու անհրաժեշտությունը վերացել է:
Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով Գուրգեն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով վիճարկվել է սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորության առկայությունը` փոխառության գումարները վերադարձված լինելու հիմքով պարտավորությունը կատարված լինելու հանգամանքի վկայակոչմամբ: Հետնաբար, նշված հայցադիմումը Ե»նան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0736/04/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
