Չամսարյան — ԵԴ/2848/07/19
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 208 թվականի սեպտեմբերի 14ին ՀՇ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58220318 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 20ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատանքի վայրում` Երնան քաղաքի Նալբա
Ամբողջ Տեքստ
ԵԴ/2848/07/19
2ԹԿՏՑԱԱ Աւ ի
/// 18 Պ Է ՏԵՐ լ
ԱՏԵՆ
ԱՅԻ
ՀՈՅ Ծ՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյանի
2 մարտի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ դիմող Հովհաննես Չամսարյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1 208 թվականի սեպտեմբերի 14ին ՀՀ ազգային անվտանգության
ծառայության քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58220318 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 20ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատանքի վայրում` Երնան քաղաքի Նալբանդյան փողոցի 5-րդ հասցեում, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդություն, բավարարվել է, թույլատրվել է խուզարկություն կատարել| Շովհաննես ՉամսարյանիԻ Երնան քաղաքի Նալբանդյան փողոցի 5-րդ հասցեում գտնվող աշխատասենյակում` բացառապես միջնորդության մեջ նշված ենթադրյալ կեղծիք կատարելու հանգամանքը պարզելու նպատակով:
2. Հովհաննես Չամսարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը թողել օրինական ուժի մեջ:
3. Վերոնշյալ որոշման դեմ դիմող Հովհաննես Չամսարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն 2023 թվականի հունվարի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
' Համանայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող կարգով:
3
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական ն հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար: Մասնավորապես, բողոքաբերը, համակարգային վերլուծության ենթարկելով Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ ն 8-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ ն 32-րդ հոդվածի 3-րդ մասերի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ ն 7-րդ մասերի դրույթները, ինչպես նան 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 225-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, փաստել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից փաստաբանի գրասենյակը խուզարկլը ն նրա վստահորդի իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերն ու կրիչներն առգրավելն իրավաչափ չեն կարող համարվել, քանի որ վերջիններս կարող են պարունակել փաստաբանի՝ այլ վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Բացի այդ, բողոքաբերի գնահատմամբ, միջին ծանրության հանցագործության բացահայտման հանրային շահը՝ չի կարող գերակայել 6փաստաբանի՝ փաստաբանական գաղտնիքը պահպանելու հանրային շահի նկատմամբ:
5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն ընդունել է այն հանգամանքը, որ ենթադրյալ կեղծ փաստաթղթերը ն դրանք ենթադրաբար կեղծելու համար անհրաժեշտ առարկաները ձեռք են բերվել իրավաբանական օգնության շրջանակներում: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գործում առկա փաստաթղթերը բավարար է համարել գնահատելու համար, որ փաստաբանի կողմից մատուցվել է ոչ իրավաչափ իրավաբանական օգնություն, որից էլ բխեցրել է այն, որ ոչ իրավաչափ իրավաբանական օգնություն տրամադրելու հիմքով պայմանավորված խուզարկություն կատարելը թույլատրելի է:
4
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 22ի որոշումը ն փոփոխել այն մերժելով նախաքննության մարմնի Հ.Չամսարյանի
աշխատասենյակում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վկա Իվան Ավանեսյանը, պատասխանելով քննիչ Օ.Առաքելյանի այն հարցին, թե ո՞րտեղ է գտնվում ապրանքային նշանի գրավադրման պայմանագրի բնօրինակը, նշել է. «ապրանքային նշանի գրավադրման պայմանագրի բնօրինակը գտնվում է ԱՄՆ-ում մեր ներդրող ընկերության ղեկավարության մոտ, ես կկապնվեմ նրանց հեվ, որ այն ուղարկեն մեզ ն այն կտփրամադրեմ վարույթն իրականացնող մարմնին»շ
7..` Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «(..) Շախաքննության ընթացքում Աշուր Ափոյանը հաղորդում, ապա նան ցուցմունք է տվել այն մասին, որ «Պարգն» ՍՊՐ-ի ներկայացուցիչները սպառնացել են վնասել իրեն ն իր ընտանիքի անդամներին ն «Աշտարակ կաթ» ՓԲ ընկերության Երնան քաղաքի Դրոյի 5 հասցեում գտնվող գործարան 2016թ. նոյեմբերի 16-ին ներխուժել են առանց իր գիտության ն թույլվվության, որից հետո «Աշտարակ կաթ» ՓԲ ընկերության ապրանքային նշաններն օգտագործելու հաւմաւր պատրաարել են դրանց գրավադրման կեղծ պայմանագիր ն իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն:
(.-.)
Որոշում: է կայացվել դատաձեռագրարաւնաւկաւն ն
դատափաստաթղթարանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Ստացվել է փորձագետի եզրակացություն, համաձայն որի` փորձաքննության 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 15:
5
ներկայացված ապրանքային նշանի գրավադրման պայմանագրում ն դրան կից հավելվածում Աշոտ Ափտյանի անվան դիմաց կատարված արորագրությունն ու «Աշրարակ կաթ» ՓԲԸի կնիքը կեղծված են. պատրատրվել են մեկ այ փաարաթղթից համակարգչային տեխնիկայի միջոցով՝ չափսերը փոփոխելով:
Որպես վկա հարցաքննվել է «Պարգն» ՓԲ ընկերության իլւավարանական ծառայություններ մատուցող փատրաբան Հովհաննես Չամսարյանը, ով չի բացառել իր կողմից վերոհիշյալ ապրանքային նշանի գրավադրման պայմանագիրը կազմելու հանգամաեւնքը, միաժամանակ նշել է, որ հետագայում իրեն վերադարձրել են այդ պայմանագիրը կամ դրա պատճենը արդեն իսկ կողմերի վավերացումից հետո ն իրեն հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է այն վավերացվել (...)»::
8. Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ քննարկելով փաստաբան Հ.Չամսարյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը, գտել է որ. «՛...) (Միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ ձեռք բերված տվյալների համադրումը բավարար հիմք է տալիս գալու հերնության, որ քննիչի կողմից նշված հասցեում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ (...)»':
9. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22ի որոշման համաձայն` «(..) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դապտաւլրանի հերնությունները բավարար չափով պատճառաբանված չեն ն որպես կանոն պարունակում են ընդհանրական բնույթ կրող դատողություններ, դատական ակտր պարունակում է որոշակի անորոշություններ ն հակասություններ:
(-.) Առաջին ատյանի դատարանը նշելով, որ թույլատրելի է խուզարկությունը միջնորդության մեջ նշված ենթադրյալ կեղծիք կատարելու հանգամանքը պարզելու նպատակով, որնէ ձեով չի կոնկրետացրել, թե կոնկրետ, ինչն է հանդիսանալու որոնման առարկան: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խուզարկության թույլվվության մասին միջնորդություն, վերաբերվել է 3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4-5:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 43-45:
6
փաստաբանի գրասենյակի խուզարկությանը, Առաջին ատյանի դատարանն րար էության չի նշել, թե արդյոք հաղթահարվել են փատրարանի գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ սահմանափակումները: Այս հարցի կապակցությաւմը վերաքննիչ դատարանն էության մեջ իր համաձայնությունն է հայտնում վերաքննիչ բողոքում նշված փաարարկներին:
Վերը նշված հանգամանքն օրյեկտիվորեն զրկում է Վերաքննիչ դատարանին Առաջին ափյանի դատարանի որոշման օրինականության ն հիմնավորվածության վերաբերյալ ողջամիտ հենության հանգելու հնարավորությունից, որպիսի հանգամանքը առերնույթ ենթադրում է, որ կայացված դատական ակտր պետք է բեկանել ն գործն ուղարկել արորադաս դատարան նոր քննության: Միննույն ժամանակ հիմք րնդունելով ՀՀ աատհմանադրական դատարանի 07.05.2019 թվականի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայվփված իրավական դիրքորոշումները ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի ն 287288-րդ հոդվածների իրավակարգավորումները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում, վերաքննության սահմաններում այն դատական գործի նյութերի հիման վրա պետք է անդրադառնալ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ րված լուծման իրավաչափությանը ն կայացնել համապատասխան դատական ակտ:
(-)
Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, ոլ, Քննիչի կողմից «Խուզարկություն կատարելու թույլվվություն արաւնալու միջնորդություն հարուցելու մասին» որոշմամբ հարուցված միջնորդությամբ ն դրան կից ներկայացված փաստական տվյալները, բավարար են ասյն որոշման 7րդ կետում նշված իրավակարգավորումների ն իրավական դիրքորոշումների չափանիշներով, հաստատված համարելու համապատասխան փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փատրական ն իրավական հիմքի առկայության մասին ողջամիտ հետնության հանգելու համար: ` Մասնավորապես, համապատասխան հարցաքննությունների արձանագրությունների ն
փորձագիտական եզրակացություն պատճեններում առկա. փաարական տվյալները,
7
քրեական գործի քննության տվյալ վալի ն մինչդատական վարույթի նկավմամբ նախնական դատական վերահակողության տվյալ տեսակի շրջանակներում բավարար հիմք են փվել ենթադրելու որ համապատասխան հասցեում գտնվող փաստաբանի աշխատասենյակում կարող են գտնվել ենթադրյալ «լեղծ» փաստաթղթերի նմուշներ կամ օրինակներ ն ենթադրյալ «եղծ» փաստաթղթեր ենթադրարար կազմելու «գործիքներ»: Ի դեպ, հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում առկա իրավակարգաւվորումները ն իրավական դիրքորոշումները, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ քննիչի միջնորդությամբ նշված հանգամանքները չեն վերաբերվլ փատրաբանական գործունեությանը, հետնաբար չեն մտնում փաւստաւբաեւնի գրասենյակում խուզարկություն կատարելու սահմանափեաւկումների մեջ:
Միննույն ժամանակ հարկ է նշել, ոլւ Քննիչի կողմից ներկայացված ն վերը նշված միջնորդությամի կոնկրետացված չէ համապատասխան կրիչների ն համակարգիչների անձեռնմխելիությանը վերաբերվող չափանիշները, սակայն հաշվի առնելով որոնվող առարկաների առանձնահաղտվկությունները, առերնույթ բավարար են փասվելու, որ դրանք չեն վերաբերվել ինավաչափ իրավարանաւկան օգնությանը: Մասնավորապես, ենթադրյալ կեղծ փաարաթղթեր ն դրանք ենթադրարար կեղծելու համար անհրաժեշտ առարկաներ հայտնարերելու համար խուզարկություն կատարելը չեն վերաբերվել փաստաբանական գործունեությանը, այդ թվում իրավաչափ իրավաբանական օգնությանը:
Հեփնաբար անհիմն են վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկները, որ տվյալ պարագայում բնւցակայել է համապատասխան խուզարկություն կատարելու փաստական հիմքը:
(-)
Վերաքննիչ դատարանը հանգում է այն հերնության, որ Առաջին ավփյանի դատարանի այն հետնությունը, որ Քննիչի միջնորդությունը` համապատասխան խուզարկություն կատարելու վերաբերյալ, ենթեւկաւ է: բավարարման, իրավաչափ է ն բխում է սույն դավաւկաւն գործի նյութերից: Սակայն, այնքաւնով, որքանով Առաջին ատյանի դատարանի որոշում, բավարար չափով հիմնավորված ն
8
պատճառաբանված չէ ն չի նշվել ու չի կոնկրետացվել թե ինչ առարկաներ, կամ փաստաթղթեր պետք է հայտնաբերվեն, ըստ. էության չի պատճառաբանել փաստաբանի աշխատասենյակում խուզարկության սահմանափակումները հաղթահարված լինելու հանգամանքը, ն չի նշվլ, թե համապատասխան համակարգչի կամ այլ կրիչի մասով ինչ չափանիշներ են անհրաժեշտ առկա համապատասխան անձեռնմխելիությունը հաղթահարելու համար, հանգեցրել է Հ. Չամսարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման: Այսինքն, տվյալ դեպքում վերր նշվածը բավարար է արձանագրելու, որ համապատասխան որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է վվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախվում, որը դրսնորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 225-րդ ն 358-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրաոմամի, ինչն էական է ն ՀՀ քրնական դատավարության օրենսգրքի 395-398-րդ հոդվածների իմաստով՝ հիմք է բողոքարկված դատական ակտր բեկանելու ն վերաքննիչ բողոքի պահանջին համապատասխանող նոր՝ դատական ակտ կայացնելու համար: Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքարկված դատական ակտր եղել է ժամանակավոր, այն կորցրել է իր իրավական նշանակությունը ն այն որոշումը կայացնելու պահին դադարել է իրավարանորեն գոյություն ունենալուց, հետնաբար այն չի կարող բեկանվել»»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր են արդյո՞ք փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
1. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաճայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնվխելիության իրավունք:
5 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 89-106:
9
2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվվաւնգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպավզաւկով:
3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամի՝ օրենքով սահմանված դեպքերում ն կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամը բնակարանի անձեոռնմխելիության իրավունքի սահմանափաւկման այլ դեպքեր»:
Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամը հարգանքի իրավունք:
2. Չի թոյլավտրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությաւմը այն դեպքերի, երը դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի փնետեսական
բարեկեցության, ինչպես նան անկարգությունների կամ. հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով»:
«Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ (2000)21 հանձնարարականի Լին սկզբունքի Լին կետն ամրագրում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի ն խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը` առանց խտրականության ն իշխանությունների կամ հասարակության կողմից ոչ իրավաչափ միջամտության, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո:
10
12. Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ն ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանության համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նան Եվրոպական դատարան) 17ատ105 ճոճ 01165 ն. Խատտն գործով անդրադարձել է իրավաբանների բնակարաններում (գրասենյակներում) կատարված խուզարկություննեին ն առգրավումներին, ինչպես նան տեղեկատվություն պարունակող առգրավված էլեկտրոնային սարքերի պահմանը: Եվրոպական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ կատարված խուզարկություններից միայն մեկի դեպքում է դիմումատուն ներգրավված եղել քրեական վարույթին, մնացած դեպքերում դիմումատուները քրեական վարույթում չեն ունեցել կասկածյալի կարգավիճակ, ն վերջիններիս միակ կապը հանցագործությունների հետ եղել է դրանց վերաբերյալ հարուցված քրեական վարույթում ներգրավված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելը: Դրանից բացի, Եվրոպական դատարանը առանձնակի ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ վարույթն իրականացնող մարմինը պահանջվող տեղեկատվություն, չի փորձել ձեռք բերել փաստաբանների վստահորդներից (այլ աղբյուրից), որոնց նկատմամբ առկա են եղել քրեական վարույթներ: Եվրոպական դատարանը նշել է նան, որ ազգային դատարանների խուզարկության որոշումները հիմնավորվել են բացառապես այն հանգամանքով, որ գործի նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ խուզարկության արդյունքում կարող են գտնվել գործին առնչվող փաստաթղթեր կամ առարկաներ: Այդուհանդերձ, այդ որոշումներում չի հստակեցվել՝ ինչ առարկաներ են դրանք, կամ ինչից է բխում հիմնավոր կասկածը: Ազգային դատարանները փաստաբանի արտոնագիր ունեցող իրավաբանների բնակարաններում ն գրասենյակներում իրականացվող խուզարկության դեպքում բավարար երաշխիք են համարել նախապես դատարանի խուզարկության որոշում ունենալը, չեն քննել պահանջվող տեղեկությունն այլ աղբյուրից ստանալու հնարավորությունը, ինչպես նան սահմանված չեն եղել իրավաբանորեն արտոնյալ փաստաթղթերի գաղտնիությունը խախտկլու թույլատրելիության վերաբերյալ կանոններ»
5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1.սջթ» ճո 0165 . Թաջմո գործով 2020
11
Մեկ այլ գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ իրավական ոլորտի մասնագետներ` նկատմամբ հետապնդումը ն ոտնձգությունները խաթարում են Կոնվենցիայի համակարգի բուն առանցքը, ուստի փաստաբանների բնակարանների ն գրասենյակների խուզարկությունը պետք է «առանձնահատուկ խիստ վերահսկողության» առարկա լինի՛:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ «ԼՔենիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որնէ շենքում կամ այլ տեղ կամ որեէ անձի մոր գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նան այլ առարկաներ ե փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու ն վերցնելու համար (...)»:
Վճռաբեկ դատարանը, Սեպուհ Թադնոսյանի ն Սիրուն Նաջարյանի գործով որոշմամբ անդրադառնալով բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքին, նշել է, որ խուզարկության կատարման փաստական հիմք են «բավարար տվյալները», որոնց գնահատումը պետք է հանգեցնի ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ: Այլ խոսքով՝ տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի ն արժանահավատ տվյալի, այնպես էլ՝ տվյալների համակցության վրա: Խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել, ն որպես այդպիսին, որպես կանոն, կարող են հանդես գալ քրեական գործի նյութերում առկա ն որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույցները: Ինչ վերաբերում է օպերատիվ- թվականի փետրվարի 4-ի վճիռը, գանգատ թիվ 11264/04:
7 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 120150/:05 ).. Օ7օօօ» գործով 2018 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 30958/13, կետ 42:
12
հետախուզական գործունեության տվյալներին, ապա դրանք կարող են հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք բոլոր այն դեպքերում, երբ դրանք հնարավոր է գնահատման ենթարկել::
«Փաստաբանության մասին» Հ« օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Փաստաբանի բնակարանը, փրանապորպտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նան փաարարանաւկաւն կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաեւատաեւրեւնին խուզարկել իր մասնագիտական պարվտաւկանություններն անմիջականորեն կատարելիս»:
Օրենսդիրը նման կարգավորումն ամրագրել է՝ հենց հաշվի առնելով արդար դատաքննության իրավունքի իրականացման համար անհրաժեշտ երաշխիքները, մասնավորապես, փաստաբանական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը ն այն, որ հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում փաստաբանի ունեցած դերակատարմամբ է պայմանավորված նրանց պատկանող կամ վերջիններիս կողմից օգտագործվող շինություններում (տարածքներում) խուզարկութան նկատմամբ հատկապես խիստ հսկողության նախատեսումը: Առհասարակ, փաստաբանին խուզարկելու արգելքն ուղղված է վստահորդի, այդ թվում պաշտպանյալի իրավունքների իրականացման ապահովմանը, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր այն դեպքերում, երբ որնէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում այն կարող է վտանգվել:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58220318 քրեական գործը",
- նախաքննության մարմինը փաստաբան Հ.Չամսարյանին հարցաքննել է որպես վկա, վերջինս ցուցմունքով չի բացառել իր կողմից ապրանքային նշանի գրավադրման պայմանագիրը կազմելու հանգամանքը` միաժամանակ նշելով, որ 8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեսյուռ Թադնոսյանի ն Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 22-23-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
13
հետագայում իրեն վերադարձրել են այդ պայմանագիրը կամ դրա պատճենը արդեն իսկ կողմերի վավերացումից հետո ն իրեն հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է այն վավերացվել",
-` դատաձեռագրաբանական ն դատափաստաթղթաբանական համալիր
փորձաքննության եզրակացության համաձայն՝ ապրանքային նշանի գրավադրման պայմանագրում ն դրան կից հավելվածում Աշոտ Ափոյանի անվան դիմաց կատարված ստորագրությունն Ձու «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության կնիքը կեղծված են, պատրաստվել են մեկ այ փաստաթղթից համակարգչային տեխնիկայի միջոցով՝ չափսերը փոփոխելով",
- նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 20ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան` փաստաբան Հովհաննես Չամսարյանի աշխատանքի վայրում՝ Երնան քաղաքի ՝Նալբանդյան փողոցի 5-րդ հասցեում, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ»,
- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի նոյեմբերի 2Լի որոշմամբ գտել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ ձեռք բերված տվյալների համադրումը բավարար հիմք է տալիս գալու հետնության, որ քննիչի կողմից նշված հասցեում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, ուստի նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է, թույլատրել է խուզարկություն կատարել Հովհաննես Չամսարյանի՝ Երնան քաղաքի Նալբանդյան փողոցի 5-րդ հասցեում գտնվող աշխատասենյակում՝ բացառապես միջնորդության մեջ նշված ենթադրյալ կեղծիք կատարելու հանգամանքը պարզելու նպատակով,
- Շովհաննես ՁՉամսարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այնքանով, որքանով Առաջին ատյանի դատարանի որոշումը բավարար չափով հիմնավորված ն պատճառաբանված չէ ն չի նշվել ու չի կոնկրետացվել, թե ինչ առարկաներ կամ փաստաթղթեր պետք է հայտնաբերվեն, ըստ էութան չիի։ ը պատճառաբանվլ փաստաբանի
օ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 25:
ս Տեխ սույն որոշման 7.1-րդ կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը:
14
աշխատասենյակում խուզարկության սահմանափակումները հաղթահարված լինելու հանգամանքը, ն չի նշվել, թե համապատասխան համակարգչի կամ այլ կրիչի մասով ին: չափանիշներ, են անհրաժեշտ առկա .6համապատասխան
անձեռնմխելիություն,ն հաղթահարելու համար, խախտվել է ՀՃՀ.Չամսարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Այնուամենայնիվ «Վերաքննիչ դատարանը հանգել է հետնութան, որ փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական ն իրավական հիմքերը նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ առկա են եղել:
14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1112-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայության վերաբերյալ հետնության հանգելիս հաշվի չեն առել այն հանգամանքները, որոնք միջազգային իրավական դրույթների ն ձնավորված նախադեպային իրավունքի լոյսի ներքո, թույլ չեն տալի, հաղթահարված համարելու փաստաբանի գրասենյակում խուզարկություն կատարելու սահմանափակումները:
Այսպես, թե նախաքննության մարմինը ն թե ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ փաստաբան Հ.Չամսարյանը սույն գործով ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ ն իր առնչությունը հարուցված քրեական գործին կապված է եղել իր վստահորդի համար պայմանագիր կազմած լինելու փաստով, ինչը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է փաստաբանի կողմից իրականացվող գործունեություն: Հետնաբար, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնություն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ իրականացված իրավաբանական օգնությունը ոջ իրավաչափ բնույթ է կրել: Վերաքննիչ դատարանի նման դատողության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Ա.Ափոյանի ստորագրությունն ու կազմակերպության կնիքը կեղծված են, մինչդեռ 5 Տես սույն որոշման 9-րդ կետը:
15
Հ.Չամսարյանն իր ցուցմունքում նշել է, որ իր գործառույթն է եղել պայմանագիր կազմելը, իսկ դրա վավերացման գործընթացին վերջինիս առնչությունը հաստատող տվյալ նախաքննության մարմնի կողմից չի ներկայացվել:
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը բավարար միջոցներ չի ձեռնարկել անհրաժեշտ տեղեկություններն այ աղբյուրներից ստանալու ուղղությամբ, մասնավորապես, վկա Ի.Ավանեսյանի հարցաքննությամբ պարզելով, որ ապրանքային նշանի գրավադրման պայմանագրի բնօրինակը գտնվում է ԱՄՆ- ում ներդրող ընկերության ղեկավարության մոտ ն վերջինս հնարավորություն ունի վարույթն իրականացնող մարմնին տրամադրել պայմանագրի բնօրինակը, այն ստանալու համար գործնական քայլեր ձեռնարկելու փոխարեն` պայմանագիրը կեղծված լինելու հանգամանքը փորձել է պարզել փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու միջոցով:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ, ։»-դատարանը, հանգելով խուզարկության փաստական հիմքի առկայութիան մասին հետնութան, պատշաճ կերպով չի 6ատպահովել հանցագործության բացահայտման հանրային շահի ն փաստաբանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի հավասարակշռումը:
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբանի
աշխատասենյակում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները հիմնավոր չեն:
15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը ն հաշվի առնելով արձանագրված իրավունքի խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն ն սույն գործով ճանաչել դիմող Հ.Չամսարյանի իրավունքի խախտման փաստը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը, խախտում արձանագրելով հանդերձ, չի բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը, ապա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն փաստարկմանը, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու
16
քննիչի միջնորդություն, բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը կատարված լինելու փաստի ուժով չէր կարող բեկանվել:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով, ՀՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611Լրդ, 415.1-րդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:
2. Ճանաչել դիմող Հովհաննես Չամսարյանի իրավունքի խախտման փաստը:
3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/2848/07/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
