Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ՎԴ/0012/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ՎԴ/0012/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/0012/05/2210 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հայկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Հայկ Հարությունյանի ընդդեմ Երնան համայնքի՝ Երնան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Հայկ Հարությունյանը պահանջել է վերացնել Երնան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինա

Ամբողջ Տեքստ

Միր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0012/05/22

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0012/05/22

Նախագահող դատավոր Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի փետրվարի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Հայկ Հարությունյանի ընդդեմ Երնան համայնքի՝ Երնան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հայկ Հարությունյանը պահանջել է վերացնել Երնան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվությունը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 07.01.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2022 թվականի որոշմամբ Հայկ Հարությունյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը Օն 63րդ հոդվածի ԷԼիե մասը «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» կետը:

Բողոքաբերը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն այն պատճառաբանությամբ, որ հայցվոր կողմը չի ներկայացրել որնէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց առ այն, որ հայցվորը բնակվում ն հաշվառված է ք. Երնան, Ալիխանյան եղբայրներ 6 շենք, բն. 604 հասցեում կամ վերջինս շինարարության հասցեի հարնանությամբ կամ մոտակայքում ունի իրավասու մարմնի կողմից պետականորեն գրանցված որնէ գործող իրավունք, ինչը բացառում է նրա՝ ՀՀ վարչական դատարանում հայց ներկայացնելու դատավարական սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը: Մինչդեռ նշված ապացույցների ներկայացված չլինելը հայց ներկայացնելու փուլում բնավ չի կարող վկայել այն մասին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

Սույն գործով Դատարանն իրավասու չէր սահմանափակվել հայցվորի կողմից որնէ ապացույցի ներկայացված չլինելու փաստով՝ գործի քննությամբ իր շահագրգովածությունը պարզելու ն այդ հիմքով հայց ներկայացնելու իրավունքը որոշելու համար, այ պետք է հայցադիմումն ընդուներ վարութ նե համապատասխան հանգամանքները գործի քննության շրջանակներում պարզեր: Ըստ այդմ՝ եթե բացահայտվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը, Դատարանը պետք է գործի վարույթը կարճի նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե արդյոք Հայկ Հարությունյանի դատարան դիմելու իրավունքի ենթադրյալ բացակայությունն ակնհայտ է, թե՝ ոչ:

Յ

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներով, ինչպես նան Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտման, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Սույն դեպքում Վճռաբեկ դատարանի խնդիրն է օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն :6ապահովելու նե մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու իր սահմանադրական գործառույթների շրջանակներում պարզել. արդյո՛ք հայցվորի կողմից հայցադիմումում ն/կամ դրան կից' շահագրգիռ անձ լինելու փաստի վերաբերյալ հիմեավորումներ ն/կամ բավարար ապացույցներ չներկայացնելը կարող է հայցադիմումի ընդունելիության փուլում գնահատվել որպես դատարան դիմելու իրավական շահի բացակայություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի /այսուհետ նան՝ «Օրենսգիրք»/ 3-րդ հոդվածը սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն դիմել ՀՀ վարչական դատարան: Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով վարչադատավարական կարգով դատական պաշտպանությունը երաշխավորվում է այն ֆիզիկական ն իրավաբանական անձի համար, ով համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝

ա. խոչընդոտներ են հարուցվել|լթայդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.

4

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերը նշված նորմերից բխում է, որ անձն իրավասու է վարչադատավարական կարգով դատական պաշտպանություն հայցել ընդդեմ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի այն վարչական ակտի, գործողության կամ անգործության, որով ենթադրաբար խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքներն ու ազատությունները: Անձն իրավասու չէ վիճարկելու այն վարչական ակտի, գործողութան կամ անգործության իրավաչափությունը, որն ինքնին չի շոշափում իր որնէ իրավունք կամ ազատություն: Կոնկրետ գործով ՀՀ վարչական դատարանում իրավական պաշտպանություն հայցելու անհրաժեշտ նախապայմանն անմիջական պատճառահետնանքային կապն է վիճարկվող ակտի, գործողության կամ անգործության ն անձի այն իրավունքի կամ ազատության միջն, որի պաշտպանությամբ անձը հայց է ներկայացնում դատարան:

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարան դիմելու անհրաժեշտ պայմանը հայցվորի՝ «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքն է:

ՀՀ սահմանադրական դատարանը 04.04.2008 թվականի թիվ ՍԴՈ-747 որոշմամբ ամրագրել է. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրութի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգովածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ (...) վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են»:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, Ա յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը ն պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգովածություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների 6իխախտումների դեպքում ստանալ արդյոււավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված

5

իրավունքների արդյունավետ վերականգնումը: ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (րե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի նորմերը համակարգային փոխկապվածության մեջ են գտնվում Օրենսգրքի 80-րդ հոդածի 1-ին մասի 4-րդ կետի նորմի հետ, որի համաձայն վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշման մեջ, անդրադառնալով 01.01.2008 թվականին ուժի մեջ մտած ն 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ամրագրված նորմի (նույնաբովանդակ է գործող օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ամրագրված նորմին) սահմանադրականության հարցին, ամրագրել է հետնյալ իրավական դիրքորոշումները. «(...) ՀՀ սահմանադրական դատարանն ինքնանպատակ չի համարում այն հանգամանքը, որ օրենսգրքի վիճարկվող դրույթում օգտագործված է «ակնհայտորեն» բառը: Վերջինս վկայում է այն մասին, որ օրենսդիրը հայցադիմումի ընդունելիության փուլում բացառում է վարչական դատարան դիմելու իրավունքի առկայությունն ստուգելու համար նյութական իրավունքի խախտման փաստի առկայութան կամ բացակայության հարցն առանց համապատասխան դատավարական ընթացակարգերի քննության առարկա դարձնելը: Օրենսգրքի վիճարկվող դրույթում «ակնհայտորեն» բառը ենթադրում է, որ առանց նյութական իրավունքի խախտման փաստի բացահայտման՝ կասկածից վեր է տվյալ իրավունքը հայցվորին չպատկանելը, հայցադիմումում խախտված տվյալ իրավունքը հայցվորին պատկանելու վերաբերյալ հիմնավորվածության բացակայություն, կամ այդպիսի ենթադրյալ հիմնավորման ակնհայտ անհիմն լինելը, վիճարկվող վարչական ակտի, գործողության կամ անգործության ն հայցվորի իրավունքների Ա ազատությունների ենթադրյալ խախտման փաստի միջն առկա հնարավոր պատճառահետնանքային կապի բացակայությունը, այդպիսի կապի վերաբերյալ հիմնավորվածության բացակայությունը կամ այդպիսի ենթադրյալ հիմնավորման ակնհայտ անհիմն լինելը: Օրենսգրքի վիճարկվող դրույթում «ակնհայտորեն» բառի ամրագրմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել հայցադիմումի ընդունելիության փուլում ստուգելու ոչ թե նյութական իրավունքի խախտման առկայությունը, այլ ենթադրյալ խախտված իրավունքը տվյալ

6

անձին պատկանելու հանգամանքը, այսինքն, հայցվորի «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը (...)»:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու այն հիմքին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ ն անհիմն ծանրաբեռնվածության ն դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երնացող, աչքի ընկնող Ա ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներնություն: Այսինքն` սույն իրավական կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու` չափազանց պարզորոշ, միանշանակ ն հստակ իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն ն հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ (տե՛ս, Տիգրան .Սանասարյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Հաշվի առնելով նան ՀՀ սահմանադրական դատարանի ն ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը համարվում է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված, եթե հայցադիմումի Ա/կամ կից փաստաթղթերի ուսումնասիրությունը հայցադիմումի ընդունելիության փուլում, առանց լրացուցիչ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության, թուլ են տալիս դատարանին միանշանակ եզրահանգել, որ կասկածից վեր է ու աներկբա, որ.

- տվյալ ենթադրյալ խախտված իրավունքը չի պատկանում հայցվորին,

- վիճարկվող վարչական ակտի, գործողության կամ անգործության ն հայցվորի իրավունքների Ա ազատությունների ենթադրյալ խախտման փաստի միջն առկա չէ պատճառահետնանքային կապ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումում ն/կամ դրան կից՝ հայցվորի շահագրգիռ անձ լինելու փաստի վերաբերյալ բավարար հիմնավորումների ակամ ապացույցների բացակայությունն ինքնին չի կարող վկայել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքի առկայության մասին՝ հաշվի առնելով, որ հայցվորը կարող է այդ ապացույցները լրացնել գործը քննության նախապատրաստելու փուլում, իսկ դատարանն էլ իր հերթին իրավասու է ձեռք բերել անհրաժեշտ ապացույցներ: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է բավարար գործիքակազմ՝ հայցվորի շահագրգիռ անձ լինելու

7

հանգամանքը գործը քննության նախապատրաստելու փուլում պարզելու համար: Մասնավորապես, Օրենսգրքի 5-րդ հոդվածում ամրագրված՝ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացմամբ, ՀՀ վարչական դատարանն իրավասու է հայցվորի՝ շահագրգիռ անձ լինելու հանգամանքի վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք բերել գործը քննության նախապատրաստելու փուլում Ա Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան կարճել գործի վարույթը՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը բացահայտվելու պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանն իրավասու է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը ոչ թե այն դեպքում, երբ հայցվորի՝ հայցադիմում ներկայացնելու իրավունքի առկայության վերաբերյալ բավարար հիմնավորումներ ն/կամ ապացույցնե՝ ներկայացված չեն հայցադիմումում ն/կամ դրան կից փաստաթղթերում, այլ այն դեպքում, երբ հայցադիմումի բովանդակությունը ն/կամ կից ներկայացված ապացույցներն առանց որնէ կասկածի ն աներկբայորեն հաստատում են այդ իրավունքի բացակայության փաստը:

Ելնելով արդարադատության իրականացման գերակա շահից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել, եթե հայցվորի՝ հայց ներկայացնելու իրավունքի բացակայության վերաբերյալ չիարատված կասկածներ կան, նե այդ հանգամանքը պարզելու համար լրացուցիչ ուսումնասիրության ու ապացույցների հետազոտման անհրաժեշտություն կա:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սուն գործի փաստերի համաձայն՝ Հայկ «Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երնան համայնքի պահանջելով վերացնել Երնան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվությունը (հատոր 1-ին, գ. թ. 3-9):

Դատարանի 07.01.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժվել է այն հիմնավորմամբ, որ «ինչպես հայցադիմումում, այնպես էլ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի շարքում առկա չէ որնէ հիմնավորում կամ գրավոր ապացույց, ըստ որի՝ դատարանը կարող էր գալ հետնության, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, (սույն դեպքում 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊ ընկերությանը տրված շինարարության թույլտվությամբ), փաստացի խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել հայցվորի 6Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով մերժել է վերաքննիչ բողոքը հետնյալ պատճառաբանությամբ. «(.) սույն դեպքում հայցվորը դիմել է ՀՀ

8

վարչական դատարան՝ վիճարկման առարկա դարձնելով Երնանի քաղաքապետի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊ ընկերությանը տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվության իրավաչափությունը, որով կառուցապատող «Ռատկո» ՍՊ ընկերությանն Աջափնյակ վարչական շրջան, Ալիխանյան Եղբայրներ փողոց 6/1 հողամաս հասցեում թուլատրվել է իրականացնել որոշակի շինարարական աշխատանքներ: (...) Նշյալի առնչությամբ հատկանշական է այն, որ հայցադիմումում ն վերաքննիչ բողոքում, իբրն հայցվորի հասցե, նշված է «ք. Երնան, Ալիխանյան եղբայրներ 6 շենք, բն. 604» /գ.թ. 3/։ Մինչդեռ, հայցադիմումին կից ներկայացված անձնագրի պատճենի համաձայն՝ հայցվորը հաշվառված է մեկ այլ՝ «ք. Երնան, Մարգարյան նրբ, 6 շենք, 604 բն.» հասցեում:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում հայցվոր կողմը չի ներկայացրել ք. Երնան, Ալիխանյան եղբայրներ 6 շենք, բն. 604 հասցեում բնակվելու Ա հաշվառված լինելու փաստը հիմնավորող որնէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց (օրինակ, համատիրության տեղեկանք): Որպիսի պարագայում հնարավոր չէ պնդել, որ հայցվորն օժտված է ք. Երնան, Ալիխանյան եղբայրներ 6 շենք, բն. 604 բնակվելու իրավունքով, ինչը վկայում է այն մասին, որ մատնանշված շինարարության թույլտվությամբ, ապրիորի, չէին կարող սահմանափակվել հայցվորի՝ որպես թաղամասի բնակչի իրավունքները: (...) հայցվորը հայցադիմումին կից չի էլ ներկայացրել որնէ թույլատրելի ու վերաբերելի ապացուց առ այն, որ, օրինակ, վերջինս տվյալ շինարարության հասցեի հարնանությամբ կամ մոտակայքում ունի իրավասու մարմնի կողմից պետականորեն Օ 0գրանցված որնէ գործող իրավունք, .հատկապես՝ սեփականության կամ օգտագործման, ինչը նս բացառում է նրա ՀՀ վարչական դատարանում հայց ներկայացնելու դատավարական սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը (...)»:

Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Հայկ Հարությունյանը, դատական պաշտպանություն հայցելով, ակնկալել է իր իրավունքները ենթադրաբար խախտող՝ երրորդ անձի համար բարենպաստ վարչական ակտի վերացում, այն է՝ Երնան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվության վերացում: Ներկայացված հայցապահանջի հիմքում հայցվորը դրել է իր' որպես տվյալ թաղամասի բնակչի իրավունքների խախտումը (հատոր 1-ին, գ. թ. 3-9) Ավելին, Երնանի քաղաքապետին ուղղված դիմումով (վարչական բողոքով) հայցվորը հայտնել է, որ, որպես գիտավանի բնակիչ, որն ունի արդարացված շահ գիտավանի լանդշաֆտը պահպանելու, ընդհանուր օգտագործման տարածքից իր ընտանիքի անդամների հետ համատեղ օգտվելու ն իր բնակության շենքի անմիջական հարնանությամբ թույլ տրվող օրենքի կոպտագույն խախտումները բացառելու հարցում, վերջինս հանդես է եկել պահանջով (հատոր 1-ին, գ. թ. 26): Հայցվորը հայցադիմումում շեշտադրել է իր՝ տվյալ թաղամասի բնակիչ լինելու հանգամանքը՝ որպես իր հասցե նշելով ք. Երնան, Ալիխանյան եղբայրներ 6 շենք, բն. 604 հասցեն: Շինարարության թույլտվությունը տրամադրված է ք. Երնան, Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում կառուցապատում իրականացնելու համար:

9

Վերաքննիչ բողոքում հայցվորը շեշտադրել է, որ վիճարկվող շինարարության թույլտվության հիման վրա կառուցապատումն իրականացվելու է իր բնակության ն հաշվառման հասցեի հարնանությամբ, որպիսի հասցեն (ք. Երնան, Ալիխանյան եղբայրների փողոց 6 շենք, բն. 604) նշվել է հայցադիմումում ն կից ներկայացվել է անձնագրի պատճենը՝ հաշվառման հասցեի գրառմամբ:

Նախ՝ անդրադառնալով Դատարանի ապատճառաբանությաանն առ այն, որ հայցադիմումում ն կից փաստաթղթերի շարքում առկա չէ հայցվորի իրավունքների խախտման վերաբերյալ հիմնավորում կամ ատպացույց՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պատճառաբանությամբ հայցադիմումի ընդունումն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժելով Դատարանն ըստ էության գնահատական է տվել նյութական իրավունքի խախտման առկայության/բացակայության հարցին, ինչը չի բխում նշված նորմի բովանդակությունից ու դրան ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տրված այն մեկնաբանությանը, որ օրենսդիրը հայցադիմումի ընդունելիության փուլում բացառում է վարչական դատարան դիմելու իրավունքի առկայությունն ստուգելու համար նյութական իրավունքի խախտման փաստի առկայության կամ բացակայության հարցն առանց համապատասխան դատավարական ընթացակարգերի քննության առարկա դարձնելը:

Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում ընկած փաստարկները հիմնականում հանգում են հետնյալին. «հայցվոր կողմը չի ներկայացրել ք. Երնան, Ալիխանյան եղբայրներ 6 շենք, բն. 604 հասցեում բնակվելու ն հաշվառված լինելու փաստը հիմնավորող որնէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց (օրինակ, համատիրության տեղեկանք)», «հայցվորը հայցադիմումին կից չի էլ ներկայացրել որնէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց առ այն, որ, օրինակ, վերջինս տվյալ շինարարության հասցեի հարնանությամբ կամ մոտակայքում ունի իրավասու մարմնի կողմից պետականորեն գրանցված որնէ գործող իրավունք, հատկապես՝ սեփականության կամ օգտագործման, ինչը նս բացառում է նրա ՀՀ վարչական դատարանում հայց ներկայացնելու դատավարական սուբյեկտ հանդիսանալու հանագամանքը»:

Վերաքննիչ դատարանի որոշման վերը նշված փաստարկները գնահատելով իրենց համակցության մեջ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնվում է այն իրողության վրա, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել բավարար ապացույցներ՝ վերջինիս շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը հիմնավորելու համար: Այլ կերպ՝ հայցվորի շահագրգիռ անձ լինելու փաստի վերաբերյալ ապացույցների բավարար համակցության բացակայությունն է պայմանավորել հայցվորի՝ հայց ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունենալու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շահագրգիռ անձ լինելու փաստի առկայության վերաբերյալ բավարար ապացույցների բացակայությունը չի կարող ինքնին

10

վկայել հայցվորի՝ հայց ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունենալու հանգամանքի մասին: Դատարանն իրավասու է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը, երբ հայցադիմումի բովանդակությունը ն/կամ կից ներկայացված ապացույցներն առանց որնէ կասկածի Ա աներկբայորեն հաստատում են այդ իրավունքի բացակայության փաստը:

Սույն դեպքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես հայցադիմումի, այնպես էլ կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ չի տալիս միանշանակ ն աներկբայորեն եզրահանգում կատարել Հայկ Հարությունյանի մոտ Երնան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջով հայց ներկայացնելու իրավական շահագրգռվածության բացակայության վերաբերյալ: Հայկ Հարությունյանն ինչպես հայցադիմումում, այնպես էլ վերաքննիչ բողոքում շեշտադրել է խնդրո առարկա շինարարության իրականացման հասցեի հարնանությամբ բնակվելու ն հաշվառված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում պարզելու համար՝ արդյոք հայցվորը սույն գործի քննության հարցում ունի իրավական շահագրգովածություն, այն է՝ հանդիսանում է արդյոք իր ենթադրյալ խախտված «իրական (ռեալ)» իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունք ունեցող շահագրգիռ անձ, Դատարանը պարտավոր էր հայցադիմումն ընդունել վարույթ, Ա նշված հանգամանքը պարզել գործի ըստ էության քննության ընթացքում:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող հայցվորի` դատարան դիմելու օրինական շահի առկայությունը հերքված, իսկ իրավական շահագրգռվածության .բացակայություը հաստատված համարել՝ պայմանավորված հայցվորի՝ տվյալ շինարարության հասցեի հարնանությամբ բնակվելու, հաշվառված լինելու Ա/կամ սեփականության կամ օգտագործման իրավունքով գույք ունենալու փաստերի վերաբերյա բավարար ապացույցների բացակայության պատճառաբանությամբ:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա չէ հայցադիմումի ընդունումը մերժելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմք, որպիսի պայմաններում Դատարանը, մերժելով հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, անհամաչափորեն սահմանափակել են հայցվորի դատարանի մատչելիության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները Ան ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-71-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

11

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2022 թվականի «Վերաքենիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՕՍ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Զ- Ո Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/0012/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել