ՀԿԴ/0044/15/24
Ամփոփում
արան, նախագահող դատավոր՝ Ա.Նահապետյան 2024 թվականի նոյեմբերի 28-ին քաղաք Երնանում ՇԸ նԱվճռաբեկ։ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ԶԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0044/15/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մայիսի 10-ի որոշման դեմ աոոոոը ներկայացուցիչ մարրոը տուրբո բողոքը, 2
Ամբողջ Տեքստ
ՇԿԴ/0044/15/24
ԷԹ». ՏՐ.
աի: Լ 4 22 ՖԵՐ գ.
Ո 2:58 Վ
վ են ԱՐՑ ՀԱ
ԷՄ Յ| 728 |
Բր ՏՀՏ» 27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Նահապետյան
2024 թվականի նոյեմբերի 28-ին քաղաք Երնանում
ՇԸ նԱվճռաբեկ։ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ԶԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0044/15/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մայիսի 10-ի որոշման դեմ աոոոոը
ներկայացուցիչ մարրոը տուրբո բողոքը,
2
ՊԱՐՔԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ արը ւր ւայացուցիչ Աաարրը "ւց ներկայացված միջնորդութան կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է:
2. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ նավ
ներկայացուցիչ աար մից ըբերված հատուկ վերանայման բողոքը
Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ լը կայացուցիչ 3` | բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունիսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել Է վարույթի ելքի վրա:
41 Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է հատուկ վերանայման՝ փաստարկելով, որ նույնանմա՝ փաստական հանգամանքնեով այլ գործերով ՃՇայաստանի Հանրապետության դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում տվյալ իրավական հարցին արվել են այլ մեկնաբանություններ, մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, թիվ ՀԿԴ/0044/15/23 ն ՀԿԴ/0045/15/23 վարույթներով արգելադրված գույքերի սեփականատերերի միջնորդությունների կապակցությամբ 2023 թվականի մարտի 20-ին որոշումներ է կայացրել «Վարույթ հարուցելը մերժելու մասին», նշված որոշումների դեմ ներկայացված բողոքները Վերաքննիչ դատարանը ոչ միայն ընդունել է վարույթ, այլ նան բավարարել է դրանք ն բեկանել Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մարտի 20-ի թիվ ՇՀԿԴ/0044/15/23 ն ՀԿԴ/0045/15/23 որոշումները: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը թիվ ՀԿԴ/0044/15/23 ն ՀԿԴ/0045/15/23 վարույթներով օրինական ուժի մեջ մտած որոշումներով գտել է, որ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարույթ հարուցելը մերժելու մասին ստորադաս դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ
Յ
հակառակ դեպքում կատացվի մի իրավիճակ, երբ արգելադրված գույքի սեփականատերը զրկված կլինի դատական պաշտպանության ն արդարադատության մատչելիության իր իրավունքից:
42. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, նույն՝ թիվ 61208819 քրեական վարույթի շրջանակներում (դատական վարույթ՝ ՇԿԴ/0117/15/23) քննության առնելով Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման դեմ ներկայացրած բողոքը, 2023 թվականի նոյեմբերի 23-ի կայացված որոշմամբ արձանագրել է, որ գոայքի արգելադրումը վերացնելու մասին միջնորդության կապացկությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավահարաբերությունը նախ՝ սահմանված է օրենքով, բացի այդ, այն պետք է ենթարկվի ավելի լայն մեկնաբանման, որի պայմաններում գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը ենթակա է հատուկ վերանայման: Հակառակ դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ արգելադրված գույքի սեփականատերը զրկված կլինի դատական պաշտպանության ն արդարադատության մատչելիության իր իրավունքից, այնքանով, որքանով չի կարող բողոքարկել նախաքննական մարմնի այնպիսի որոշում, որն անհամաչափորեն խախտում կամ սահմանափակում է իր՝ որպես սեփականատիրոջ իրավուքները:
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անճը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակա՝ վարույթը փոխանցելով ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Վարույթի հարուցումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) (Դատարանը գտնում է, որ միջնորդության կապակցությամի վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ ներկայացված միջնորդությունը չի պարունակում գույքի արգելադրման իրավաչափությունը վիճարկող նոր էական փաստարկներ (...»:
7. Հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «/..) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի ապրիլի 08-ի որոշման դեմ | աար ........յ։։ մնան տ յացված հատուկ
վերանայման բողոքը, անհրաժեշտ է գտնում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման Վերաքննիչ դատարան:
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 97-99:
4
Այսպես.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի Լին մասի Լից 12րդ կեերում նշված են առաջին ատյանի դատարանի այն դատական ակտերը, որոնք Վերաքննիչ դատարանում ենթակա են հատուկ վերանայման, իսկ 15-րդ կետր հնարավորություն է տալիս Վերաքննիչ դատարան հատուկ վերանայման կարգով բողոք ներկայացնել նան առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերի դեմ՝ պայմանով, որբ կոնկրեր այդ ակտը հատուկ վերանայման կառուցակարգով բողոքարկելու հնարավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով պետք է հարակ նախատեսված լինի:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի Լին մասի Լից 12րդ կետերում: Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիքի որնէ այլ հոդվածով հիշյալ որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկելու հնարավորություն նախատեսված չէ, ուսրի այդ դատական ակտը ենթակա. չէ բողոքարկման նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի Էին մասի 5-րդ կարի շրջանակներում:
Ստացված նյութերի ուսումնասիրություն, ցույց է տալիս, որ Վերաքննիչ դատարան է բողոքարկվել մրն յյ, րնա
գույքի արգելադրումը վերացնելու մասին միջնորդությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը, մինչդեռ վերջինը, հաշվի առնելով վերը կատարված իրավական վերլուծությունը, ներառված չէ Վերաքննիչ դատարանի կողմից հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում, հետնաբար բողոքարկման ենթակա դատակաւն ակվ չէ:
Ընդ որում, վերաքննիչ բողոքը կրում է «Հատուկ վերանայման րողոք» վերտառությունը, ինչից ենթադրելի է, որ բողոքարերը արորադաս դատարանի քննարկվող որոշումը դիտարկել է Վերաքննիչ դատարանի կողմից հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում: Մինչդեռ, ներկայացված բողոքն անգամ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու տեսանկյունից քննարկելու դեպքում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն է, որ վերոնշյալ դատական ակտր վերաքննության կարգով նս ենթակա չէ բողոքարկման, քանի որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352րդ հոդվածի 2րդ մասով նախապտեսված՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ արորադաս դատարանի կողմից կայացված գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարութ հարուցելը մերժելու մասին արորադաս դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման ոչ հավաուկ վերանայման, ոչ վերաքննության կառուցակարգերով:
5
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2րդ մասն ամրագրում է. «Հաուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե (..) 4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման (..)»:
Հաշվի առնելով վերը ներկայացված վերլուծությունը` Վերաքննիչ դատարանը գփնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի ապրիլի 08-ի` «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշման դեմ Ե | ներկայացուցիչ ավ
ւ. | կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքն անհրաժեշվ է թողնել առանց քննության (...)»5:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդության կապակությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, ուստի, անհրաժեշտ է համարում սույն վարույթով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձնավորման համար:
8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ սեփականության իրավունքի սահմանափակումը` վերացնելու միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը ենթակա չէ հատուկ վերանայման:
9. ՇԸ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ուսի իր իրավունքների ն ազատությունների արդյունավեր դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաճայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությաւմը, ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:
10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 118-121:
6
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով»,
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը",
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն»,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրաճ: Դատական մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի՛:
Է. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով դատարանի մատչելիության իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ
սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում ՅՏե՛ս 1աօոան . Խու, գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Տ51ո՛052Ը2)): ն. Քօլռռզ գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տէնոճն
9. Ցաթճոճ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
«Տե՛ս նույն տեղում:
5Տե՛ս 1:ճլ/ոօմմ 7. Ք՛ռոօծ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, ԷՈ50յիօու 5. Ջօուռուռ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ ոռ /ուժւն . Բ՛ռոօճ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ: Տե՛ս է)տ1ոմհ0Ա զուգ 01675 յ. ՕՒօ666 գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24- րդ կետ:
մ
կխախտվեն անձի դատարանի մատչելիութան ն արդար դատաքննության իրավունքները":
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի համաձայն՝
«Լ Վերաքննիչ դափարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանի հետեյալ դատական ակտերը.
ոմ
Յ) ասյն օրենսգիքի 285-րդ, 292-րդ, 295-րդ կամ 302րդ հոդվածներով նախատեսված` դատական երաշխիքների որնէ վարույթի հարուցումի մերժելու, ինչպես նան ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը մերժելու մասին
(::)
13) սույն օրենսգիքով նախատեսված դեպքերում այլ դատական ակտեր»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաճայն՝
«Լ Արգելադրված զույքի սեփականատերը, դրա նկատմամի գույքային շահ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչը իրավունք ունեն մինչդատական վարույթի ընթացքում միջնորդություն ներկայացնելու դաւրարան գույքի արգելադրումը վերացնելու մասին ոչ շուտ, քան գույքի արգելադրումից երեք ամիս հերո: Միջնորդության պատճենն ուղարկվում է մինչդատական վարույթն իրականացնող քննիչին ն հակող դատախազին:
2. Դատարանը մերժում է միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը, եթե միջնորդությունը ներկայացվել է ոչ պատշաճ անձի կողմից կամ ոչ պատշաճ ժամկետում, կամ եթե դրանում չեն ներկայացվել գույքի արգելադրման իրավաչափությունը վիճարկող նոր էական փաարարկներ (...)»:
121. Վերոգրյալ իրավական կարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդության քննության համար օրենսդիրը նախատեսել է երեք պայմանների միաժամանակյա առկայություն, այն է՝
այ միջնորդությունն պետք է ներկայացվի արգելադրված գույքի սեփականատիրոջ, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի կամ նրանց ներկայացուցչի կողմից»
բ) միջնորդությունը պետք է ներկայացվի մինչդատական վարույթում ն ոչ շուտ, քան գույքի արգելադրումից երեք ամիս անց:
գ) միջնորդությունը պետք է պարունակի գույքի արգելադրումը վիճարկող նոր էական փաստարկներ:
Վերոնշյալ պայմաններից մեկի բացակայությունն ինքնին հանգեցնում է սեփականության իրավունքի 6սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման մերժման: Այսինքն, օրենսդիրը Տես Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴԶՉ/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:
8
հստակ սահմանել է սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու պայմանները, մինչդեռ նշված որոշման բողոքարկման հնարավորություն չի նախատեսվել: Այդուհանդերձ, դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ն վարույթի ընթացքում գույքի արգելադրման պարտադիր դատական սանկցիավորման առարկա հանդիսանալու կանոնի համակցված վերլուծությունից անմիջականորեն հետնում է, որ սեփականության իրավունքի սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդության կապակցությամբ վարույթ չհարուցելու մասին որոշմամբ անմիջականորեն շոշափվում են դրանցով պաշտպանվող շահերը, հետնաբար շահագրգիռ անձը պետք է հնարավորություն ունենա վիճարկել այն:
122. Միննույն ժամանակ, նկատի ունենալով, որ նույն ընթացակարգի շրջանակներում կայացվող գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վարույթի հարուցումը մերժելու մասին դատարանի որոշումը ներառված է վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի ցանկում, իսկ սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վարույթում կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքից շեղումն անթույլատրելի է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշմամբ շահագրգիռ անձի իրավունքների հնարավոր խախտման փաստը պարզելու միակ տարբերակը վերադաս դատարանի կողմից վերոնշյալ որոշման դատական ստուգումն է` համապատասխան բողոքի հիման վրա, որը պետք է ներկայացվի ն քննվի հատուկ վերանայման կարգով:
Այլ խոսքով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման՝ հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի ցանկում նախատեսված չլինելու հիմքով անձի՝ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումն իրավակիրառ պրակտիկայում չպետք է այն աստիճան ձնականացվի (62:66255Խ6 /0ուճնտու), որ անձը՝ սեփականության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության պայմաններում, զրկվի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու հնարավորությունից:
3. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ սեփականության իրավունքի սահմանափակում` վերացնելու վերաբերյալ աար ւււյացուցիչ մորը ից ներկայացված միջնորդության
կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է՞,
ասր ււյսցոցի մորը ւով վերանայման բողոք է
ներկայացրել Առաջին ատյանի դատարանի սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը 5 Տե՛ս սույն որոշման 6-ին կետը:
9
մերժելու մասին որոշման դեմ, որը Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ դատական ակտը հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի ցանկում նախատեսված չլինելու հիմքով":
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սոյն որոշման 9-122-րդ կետերում շարադրված նորմեի ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով Առաջին ատյանի դատարանի որոշումը նան | ներկայացուցիչ Սարո մից հատուկ վերանայման կարգով բողոքարկելու հնարավորությունը՝ սահմանափակ մեկնաբանման է ենթարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, ինչպես նան հաշվի չի առել այն հանգամանքը, որ սեփականության իրավունքի սահմանափակման վերացման միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման մերժման որոշմամբ անմիջականորեն Օ շոշափվում են անձի դատական պաշտպանության իրավունքը, որի պայմաններում աու: վ իրավունքների հնարավոր խախտման փաստը պարզելու միակ տարբերակը հանդիսանում է վերադաս դատարանի կողմից վերոնշյալ որոշման դատական ստուգումը:
Այսպիսով, վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետնությունը, որ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի ապրիլի 8-ի որոշումը բողոքարկման ենթակա չէ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով այն նախատեսված չէ: Հետնաբար, սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ազ ւյ ներկայացուցիչ
Ն || հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ:
15. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, զար ււսցոցի արորը ս
վերանայման բողոքն առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է ք | դատարանի մատչելիության իրավունքը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ ն 23-րդ հոդվածների խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշումը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
ո Տեն, ուսռկտջ ոանոոճչ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/118 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
10
16. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է քննարկման առարկա դարձնի արորը ներկայացուցիչ աը նից բերված հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու հարցը ն արդյունքում հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի ՀՃՀանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ՀԿԴ/0044/15/24 դատական վարույթով անննորըը: .րկայացուցիչ լ '' հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ՛ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՅԱ զատաաայաաաանանանակատաաաաաաաաաաաաա Ա լ չո) գե) գ 5 Ալի,
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0044/15/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
