Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առաքելյան — ՎԴ1/0087/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Առաքելյան — ՎԴ1/0087/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ1/0087/05/2228 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արտյոմ Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.03.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտյոմ Առաքելյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) (իրավանախորդ ՀՀ ոստիկանության անձնագրային ն օցվիզաների վարչություն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի ն նույն հոդվածի 2-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դա

Ամբողջ Տեքստ

Հ /2Ր5

2/5 8 Աո

ԱՐ

ն 1

ՀՏ ւ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴԼ/0087/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ1/0087/05/22

Նախագահող դատավո Ս. Հովակիմյան

Դատավորներ՝ Ռ. Մախմուդյան

Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2025 թվականի մարտի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտյոմ Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.03.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտյոմ Առաքելյանի ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) (իրավանախորդ ՀՀ ոստիկանության անձնագրային ն օցվիզաների վարչություն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի ն նույն հոդվածի 2-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Արտյոմ Առաքելյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանութան անձնագրային նե վիզաների վարչությանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի ն նույն հոդվածի 2-րդ մասի հիմքերով իրեն տրամադրել նույնականացման քարտ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Վ. Միքաելյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.03.2024 թվականի որոշմամբ Արտյոմ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 01.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտյոմ Առաքելյանը (ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 67-68-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Հայցվորը Դատարան է ներկայացրել պարտավորեցման հայց, Դատարանի մատնանշման հիման վրա այն արձանագրային որոշմամբ փոխարինվել է գործողության կատարման հայցով: Սակայն Դատարանի կողմից գործի քննության արդյունքում կայացված վճռով հայցվորի պահանջը մերժվել է այն հիմնավորմամբ, որ տվյալ վարչական գործը չի կարող քննվել գործողության կատարման հայցի շրջանակներում: Փաստորեն, սույն դեպքում ճիշտ հայցատեսակը Դատարանի մատնանշմամբ փոխարինվել է ոչ ճիշտ հայցատեսակով:

Ի սկզբանե պարտավորեցման հայց ներկայացված լինելու ւ Դատարանի մատնանշման հիման վրա այն գործողության կատարման հայցով փոխարինված լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս սխալ եզրահանգում է կատարել:

Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ Դատարան է ներկայացվել պարտավորեցման հայց, իսկ այն փոխարինվել է Դատարանի մատնանշմամբ, ն

Յ

վերաքննիչ բողոքը ներկայացվել է հենց այդ հիմքով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը դրան որնէ անդրադարձ չի կատարել:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը ն այն փոփոխել, հայցն ամբողջությամբ բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Դ Արտյոմ Առաքելյանը ՀՀ Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Մալաթիայի բաժանմունքի պետին ուղղված 21.06.2022 թվականի դիմումով խնդրել է իրեն տրամադրել նույնականացման քարտ: Դիմումում, մասնավորապես, եշվել է. «(...) ծնվել եմ ՌԴ Մոսկվա քաղաքում 1995թի ապրիլի 16-ին: Մայրս՝ Մարինե Գավրուշայի Հարությունյանը ... հանդիսացել է ն հանդիսանում է ՀՀ քաղաքացի ...: Հայրս՝ Սուրեն Արսենի Առաքելյանը, ծնվ. 28.03.1965թ. մինչն 1994թ-ի հուլիսի 27-ը բնակվել ն ՀԽՍՀ թիվ 13-ՍԼ 568745 անձնագրով հաշվառված է եղել Ք. Կապան, Կավարտ թաղ. Տուն 79 հասցեում: Այնուհետն տեղափոխվել է ՌԴ ն առաջին անգամ ՌԴ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել 03.02.2004թ-ին: (...)»:

Ելնելով վերոգրյալից ն նկատի ունենալով, որ հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի, խնդրում եմ տրամադրել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ (...)» (հատոր 1-ին, գ. թ. 20):

2) ՀՀ Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Մալաթիայի բաժանմունքի պետի կողմից Արտյոմ Սուրենի Առաքելյանին ուղղված՝ 30.07.2022 թվականի թիվ 8/6-3565 պատասխան գրությամբ հայտնվել է հետնյալը. «Ի պատասխան Ձեր 15.07.2022թ. դիմումի հայտնում ենք, որ Ձեր ՀՀ քաղաքացիության պատկանելության հարցը կարգավորվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, որի համար կարնոր փաստական հանգամանք է Ձեր ծնողների քաղաքացիության պատկանելության վերաբերյալ տեղեկատվությունը: (...) Մարինե Գավրուշայի Հարությունյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 28.11.1995 թվականից: Ձեր հորը՝ ՌԴ քաղաքացի Սուրեն Արսենի Առաքելյանին ՀՀ Նախագահի 27.12.2021թ. թիվ 404-Ա հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն (...), 24.03.2022 թվականին ստացել ՀՀ քաղաքացու ՃՍ սերիայի (...) անձնագիրը Ա հանդիսանում է ՀՀ քաղաքացի 27.12.2021 թվականից:

Դուք (...) ՀՀ քաղաքացու անձնագրով չեք փաստաթղթավորվել ն ներկայացրել եք ՌԴ քաղաքացու թիվ 4516783200 անձնագրի պատճենը:

4

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հատկանիշներով Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարելու որնէ հիմք առկա չէ» (հատոր 1-ին, գ. թ. 22):

3) Արտյոմ Առաքելյանը 25.08.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ հետնյալ պահանջով. «պարտավորեցնել ՀՀ ոստիկանության անձնագրային Ա վիզաների վարչությանը՝ ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ դիմումը բավարարելու ն վարչական ակտն ընդունված համարվելու մասին ն Արտյոմ Առաքելյանիս տրամադրել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ» (հատոր 1-ին, գ. թ. 6):

4) Դատարանը 02.092022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է հայցադիմումը կատարելով պարտավորեցման հայց ներկայացնելու վերաբերյալ մատնանշում: Մասնավորապես, Դատարանը նշել է. «Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության միջոց կարող է հանդիսանալ միայն Օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակը» (հատոր 1-ին, գ. թ. 26):

5) Ընդունելով Դատարանի մատնանշումը հայցվորը կրկին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիմքով՝ որպես պարտավորեցման հայց պահանջելով «պարտավորեցնել ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչությանը՝ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ Արտյոմ Սուրենի Առաքելյանիս ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ տրամադրելու մասին»: Դատարանի 22.09.2022 թվականի որոշմամբ Արտյոմ Առաքելյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ. թ. 52-54):

6) Դատարանը 10.11.2022 թվականի նախնական դատական նիստում կրկին կատարել է հայցատեսակի մատնանշում առաջարկելով պարտավորեցման հայցը փոխարինել գործողության կատարման հայցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Հայցվորի ներկայացուցիչը, ընդունելով մատնանշումը, միաժամանակ պնդել է, որ իր պահանջը քննության առնվի նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով (հիմք՝ դատական նիստի արձանագրություն) (հատոր 1-ին, գ. թ. 126):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ

5

հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարնորում է հետնյալ իրավական հարցադրումը. ի՛նչ հայցատեսակով աեձը պետք է իրացեի դատարան դիմելու իր իրավունքը, երբ իրավասու մարմինը մերժել է վերջինիս տրամադրել նույնականացման քարտ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ:

Վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի՝ գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճիշտ հայցատեսակի մատնանշման պարտականությունը ենթակա է կատարման, երբ հայցվորի պահանջը չի համապատասխանում օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով հնարավոր է ապահովել հայցվորի իրավունքների ն շահերի արդյունավետ դատական պաշտպանությունը, իրացնել հայցվորի դատարան դիմելու իրավական նպատակը ն հասնել տվյալ վեճի արդյունավետ լուծմանը:

Անդրադառնալով ճիշտ հայցատեսակ մատնանշելու դատարանի պարտականությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպում իրենց հայցային պահանջները: Նշված դեպքերում վարչական :դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի

6

պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նան՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տես, Ալեքսանդրը Կարալովն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Անդրադառնալով վարչական դատավարությունում հայցատեսակների առկայությանը ն դրա նպատակին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները ն դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների ՀՀ `վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք անձին դատական պաշտպանություն :։:փաստացի չտրամադրելու ւ վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (ւրե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով անձը վարչական դատարանում իրացնում է վարչական մարմնի կողմից խախտված իր իրավունքների պաշտպանությունը: Այն է՝ վիճարկման հայց (66-րդ հոդված), պարտավորեցման հայց (67-րդ հոդված), գործողության կատարման հայց (68-րդ հոդված) ն ճանաչման հայց (69-րդ հոդված):

Օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված համապատասխանաբար վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման ն 6ճանաչման հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական ն իրավաբանական անձինք ներկայացնում են ՀՀ վարչական դատարան: Նշված հայցատեսակները միմյանցից տարբերվում են նան դրանցից յուրաքանչյուրին բնորոշ թույլատրելիութան պայմաններով, ապացուցման բեռի բաշխման կանոններով (Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մաս), լուծման ենթակա հարցերի շրջանակով (Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-6-րդ մասեր), ինչպես նան դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի կատարման առանձնահատկություններով:

Պարտավորեցման հայցի բովանդակությունը բացահայտված է Օրենսգրքի 67-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է

7

պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Այս նորմով սահմանված հայցատեսակն այն դատավարական կառուցակարգն է, որը կոչված է ապահովելու անձի արդյունավետ դատական պաշտպանությունն այն բոլոր դեպքերում, երբ շահագրգիռ անձի իրավական նպատակը վարչական մարմնի կողմից մերժված բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Պարտավորեցման հայցի բնորոշումից բխում են վերջինիս թույլատրելիության պայմանները: Այն է՝ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Այլ կերպ՝ շահագրգիռ անձն այս հայցատեսակով իր իրավունքների դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, երբ վարչական մարմնից հայցել է բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վերջինս օրենքով սահմանված ժամկետում մերժել է վարչական ակտ ընդունելու անձի պահանջը: Պարտավորեցման հայցի միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ ն պարտադիր նախապայմանը վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցելու Ա մերժում ստանալու փաստակազմի առկայությունն է:

Ըստ այդմ` պարտավորեցման հայցի թույլատրելիության պայմաններն ստուգելու նպատակով դատարանից պահանջվում է պարզել.

-արդյո՞ք հայցվորը վարչական մարմնից հայցել է վարչական ակտի ընդունում,

-արդյո՞ք առկա է վարչական մարմնի կողմից՝ հայցված բարենպաստ վարչական ակտի ընդունումն օրենքով սահմանված ժամկետում մերժելու փաստ:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

Նշված բնորոշումից բխում է, որ այս հայցատեսակով դատարան դիմած հայցվորը կարող է վարչական մարմնից պահանջել դրսնորելու վարչական ակտի ընդունման հետ չկապված՝ ինչպես ակտիվ վարքագիծ՝ կատարելու որոշակի գործողություններ, այնպես էլ պասիվ վարքագիծ՝ ձեռնպահ մնալու որոշակի գործողությունների կատարումից:

Ի տարբերություն Ջ պարտավորեցման հայցի թույլատրելիության պայմանների, Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցի պարագայում վարչական մարմնի կողմից` հայցվող գործողության կատարումը մերժելու փաստի առկայությունը պարտադիր ն անհրաժեշտ պայման չէ գործողության կատարման հայց հարուցելու համար. անձը կարող է այս հայցատեսակի շրջանակներում դատարան դիմելու իր իրավունքն իրացնել ինչպես այն դեպքում, երբ վարչական մարմինը մերժել է հայցվող գործողության կատարումը, այնպես էլ այն դեպքում, երբ վարչական մարմինն անգործություն է դրնորել անձի պահանջի առնչությամբ:

8

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նան օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը: Այս նորմով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրացնել իր դատական պաշտպանության իրավունքն այն դեպքում, երբ իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում չի ընդունել հայցվորի կողմից հայցված վարչական ակտը:

Վերոհիշյալ հայցատեսակներին բնորոշ վերը նշված առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման ն 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցերի միջն էական տարբերակիչ հատկանիշը վարչական մարմնին ուղղված պահանջի բնույթն ու բովանդակությունն է. այն, ինչ անձը հայցել է վարչական մարմնից, վարչական ակտ է, թե՞ ռեալ ակտ: Հետնաբար, ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության շրջանակներում այս երկու հայցատեսակների միջն ընտրություն կատարելիս անհրաժեշտ է պարզել վարչական մարմնին ուղղված պահանջի բնույթն ու բովանդակությունը. վարչական մարմնից շահագրգիռ անձը հայցել է վարչական ակտի ընդունում, թե՞ գործողության կատարում՝ ռեալ ակտ: Իսկ Օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման ն 68րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցերի միջեն էական ՛։տարբերակիչ հատկանիշը վարչական մարմնի կողմից՝ հայցվող վարչական ակտի ընդունումն օրենքով սահմանված ժամկետում մերժելու փաստի առկայությունը կամ բացակայությունն է: Հետնաբար, այս երկու հայցատեսակների միջն ընտրություն կատարելիս պահանջվում է պարզել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտի ընդունումը մերժելու փաստի առկայությունը: Մերժման փաստի առկայությունը (բացակայությունը) գնահատելու չափանիշներին անդրադառնալով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) վարչական մարմնի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրումը մերժված լինելու հանգամանքի գնահատումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է խնդրո առարկա վիճելի իրավահարաբերության բնույթով, տվյալ գործի փաստական հանգամանքներով, կիրառելի իրավական նորմերով ն այլն: Հետնաբար՝ յուրաքանչյուր դեպքում պարտավորեցման հայց ներկայացնելու՝ քննարկվող իրավական նախադրյալի առկայությունը դատարանը պետք է գնահատի տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ ն ներքին համոզմամբ» (տես, Նարեկ Ղամբարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ' ՀՀ ֆինաեսների նախարարություն' թիվ

9

ՎԴ/2061/05/19 վարչականգործվ ՀՀ վճռաբեկ դատարանի 16032023 թվականի որոշումը):

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով տրվում է «նույնականացման քարտ» հասկացության սահմանումը: Ան է նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնություւը ե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր՝ 16 տարին լրանալու օրվանից: Նույնականացման քարտում, ի թիվս քաղաքացու այլ անձնական տվյալների, ամրագրվում է քաղաքացիությունը (Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է՝

1) դիմում.

2) անձնագիր կամ ծննդյան վկայական.

21) 18. տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների ն երեխայի գրավոր համաձայնությունները, եթե դիմումատուն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված՝ ինքնությունը հավաստող այ փաստաթղթեր սուն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում. (...):

Ըստ նուն հոդվածի 9-րդ մասի՝ նույնականացման քարտը ։տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում՝ գանձվող վճարի դիմաց:

Օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասը սահմանում է նույնականացման քարտի տրամադրումը (փոխանակում) մերժելու հիմքերը: Այն է՝ նույնականացման քարտի տրամադելը (փոխանակելը) մերժվում է, եթե՝

1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

10

5) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ ն (կամ) հակասություններ.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ ն այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն ն այլն):

Նույնականացման քարտն անվավեր է ճանաչվում, ի թիվս այնի, երբ անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց (Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):

Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ նույնականացման քարտը 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրվող փաստաթուղթ է, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Նշված փաստաթուղթն ամրագրում է քաղաքացու օրենքով նախատեսված անձնական տվյալները, այդ թվում՝ քաղաքացիությունը: ՀՀ քաղաքացիության կորուստը հանգեցնում է նույնականացման քարտի անվավերության: Նույնականացման քարտ տրամադրելու վերաբերյալ որնէ անհատական իրավական ակտ չի ընդունվում:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է. ««Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ իր ինքնությունը Ա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տրամադրման հետ կապված հարաբերություններն է, որոնք օբյեկտիվորեն ՀՀ ԼՍահմանադրութան ն քաղաքացիության ինստիտուտը կարգավորող օրենսդրության այլ ակտերի հիմքով ծագում են, մի կողմից, պետության, մյուս կողմից` ֆիզիկական անձի միջն, հաստատագրելով Հայաստանի Հանրապետության ն քաղաքացու միջն իրավաբանական կապը, որը հիմք է հասարակական կյանքում փոխադարձ իրավունքների ն :պլարտականությունների ստանձնման ու կատարման համար: Այդպիսի փաստաթուղթը, ըստ հիշյալ օրենքի 2-րդ հոդվածի, նույնականացման քարտն է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Այսինքն, ըստ իր իրավական բովանդակության՝ նույնականացման քարտը նախ ն առաջ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող ն պետության կողմից տրվող պաշտոնական փաստաթուղթ է, առանց որի քաղաքացին անկարող է իրավահարաբերությունների լիարժեք (գործունակ) սուբյեկտ լինել, իրացնել Սահմանադրությամբ երաշխավորված իր

11

իրավունքները ն կատարել (ստանձնել) ։պլարտականություններ» (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1244 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված «վարչական ակտ» եզրույթի բովանդակությանը ն վարչական ակտին բնորոշ հատկանիշներին հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, ն ուղղված է անձանց համար իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանածձելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետնյալները.

3 վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր ն այլ ձնի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր ն սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

12

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետնանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետնանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ, ինչպես նան նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը (տե'ս, «Էյ Քեյ էյ Ջի» ՍՊԸ-ի տեօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմեի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը վարչական ակտին ներկայացնում է որոշակի պահանջներ: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական ն իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական ակտը պետք է պարունակի ներածական, պատճառաբանական ն եզրափակիչ մասեր: «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ ն 57-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են վարչական ակտին ներկայացվող որոշակիության ն հիմնավորվածության պահանջները:

Հաշվի առնելով վարչական ակտին բնորոշ վերը նշված հատկանիշները, ինչպես նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-57-րդ հոդվածներով վարչական ակտին ներկայացվող պահանջները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույնականացման քարտը չի կարող որակվել որպես վարչական ակտ: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, ելնելով «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից, արձանագրում է նան, որ նույնականացման քարտ տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ չի ընդունվում: Այլ կերպ՝ նույնականացման քարտի տրամադրումը չի կատարվում վարչական ակտ ընդունելու միջոցով:

13

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ իրավասու մարմինը մերժել է անձի՝ նույնականացման քարտ տրամադրելու պահանջը, վերջինս իր իրավունքների դատական պաշտպանությունը չի կարող իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված պարտավորեցման հայցի շրջանակներում: Նման իրավիճակում հայցվորի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության համար պատշաճ հայցատեսակ է Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության կատարման հայցը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Արտյոմ Առաքելյանը, դիմելով Դատարան, պահանջել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ դիմումը բավարարելու ն վարչական ակտն ընդունված համարվելու մասին ն իրեն տրամադրել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ: Դատարանի կողմից կատարված մատնանշման արդյունքում հայցվորը հայցադիմումը կրկին ներկայացնելիս ներկայացրել է պարտավորեցման հայց՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիմքով: Այնուհետն՝ 10.11.2022 թվականի նախնական դատական նիստում Դատարանի կողմից կրկին կատարված մատնանշման արդյունքում հայցվորի ներկայացուցիչը, ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով գործողության կատարման հայց ներկայացնելու Դատարանի առաջարկը, պնդել է, որ հայցը քննության առնվի նան նույն հոդվածի 2-րդ մասի հիմքով: Արդյունքում ներկայացվել ն քննության է առնվել հայցվորի հետնյալ պահանջը՝ «պարտավորեցնել տրամադրել ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի Ա 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով»:

Դատարանը 01022023 ց թվականի վճռով մերժել է հայցը հետնյալ պատճառաբանությամբ ..«Նախնառաջ, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցվորի ներկայացուցիչը, ղեկավարվելով փտնօրինչականության սկզբունքով, հայցապահանջը պեդել է ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով, այեպես էլ՝ նույն հոդվածի 2-րդ մասով:

Հեփնաբար, Դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր հայցապահանջի մասով անհրաժեշտ է անդրադառնալ առանձիե-առաեձին: (.) Դատարանը հարկ է համարում պարզել հետնյալ հարցը. արդյո՛ք հայցվորի 21.06.2002 թվականի դիմումով հարուցված վարույթի արդյունքում ընդունվելու էր համապատասխան վարչական ակվ»:

Դատարանը, վկայակոչելով «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի առանձին նորմեր, եզրահաեգել է. «(..) նույնականացման քարտը տրամադրվում է հատուկ վարույթի

14

շրջանակներում, որի արդյունքում ըեդուեվում է վարչական ակփ, այն է' նույնականացման քարտ, որն էլ պարունակում է վարչական ակտին բնորոշ բոլոր հատկանիշները:

Այսպիսով, Դատարանը գփտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի Լին մասով ներկայացված պահանջը ենթակա է մերժման, քանի որ հայցվորը նշված պահանջով պահանջել է նույնականացման քարտի փրամադրում, ինչն իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ: Այլ կերպ ասած' հայցվորի պահանջե ուղղված է համապատասխան վարչական ակտի տրամադրմանը, ինչը գործողության կատարման հայցի քննության առարկա չի կարող լինել»:

Հաջորդիվ, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված պահանջին ն վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ՝ Դատարանն արձանագրել է. «(..) բոլոր դեպքերում հայցվորի հայր Սուրեն Առաքելյանը վերջինիս ծեվելու պահին չի հանդիսացել ՀՀ քաղաքացի:

Հետնաբար, (...) Արտյոմ Առաքելյանի հայրը երա ծեվելու պահին, այն է' 16.04.1995 թվականին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսացել: Ուստի' Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիության տրման եման կարգը' հայցվոր Արտյոմ Առաքելյանի պարագայում կիրառելի չէ: Հետնաբար, նման պայմաններում Արտյոմ Առաքելյանին ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ տրամադրելը կհանդիսանա ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքի տրամադրում:

Այսպիսով, (...) բացակայում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման 2-րդ եախապայմանը, այն է' «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչեչության հիմքի բացակայությունը: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը կիրառման է ենթակա միայն 4 նախապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, իսկ Դատարանն արդեն իսկ արձանագրեց, որ բացակայում է 2րդ եախապայմանը, ուսրի' Դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ մյուս նախապայմանների առկայության կամ բացակայության հարցին:

Վերոգրյալ ամբողջի լույսի եերքո' Դատարանը եզրահաեգում է, որ ՀՀ Ոստիկանության անձեագրային ն վիզաների վարչությանը' Արտյոմ Սուրենի Առաքելյանին' ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի Լին մասի ն նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ փրամադրելուն պարտավորեցնելու պահանջները ենթակա են մերժման»:

Վերաքննիչ դատարանը, 22.03.2024 թվականի որոշմամբ մերժելով Արտյոմ Առաքելյանի վերաքննիչ բողոքը Ա անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել

15

է. «Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Հայցվորի կողմից Պատասխանողից պահանջվում է ակեհայր ոչ իրավաչափ իրավունք:

Այսպիսով, ելնելով վերոգրյալ իրավանորմերից, փաստերից, եզրահանգումներից ն պատճառաբանություններից, որոնցով հերքվում են Բողոքաբերի փաստարկները, Վերաքննիչ դատարանը գտեում է, որ ՀՀ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27րդ հոդվածի պահանջեերին համապատասխան, բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները ն կիրառելով դրանց եկատմամբ կիրառելի իրավական ակտերը, եկել է սույն գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման, ն վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու, հետնաբար' Վարչական դատարանի 01.02.2023 թվականի վճիռը բեկանելու համար»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սուն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնապես, հայցադիմումի ընդունելիության փուլում Դատարանը հայցադիմումը վերադարձրել է՝ կատարելով մատնանշում. գտնելով, որ վարչական մարմնից նույնականացման քարտի տրամադրում հայցելով հայցվորը հայցել է վարչական ակտի ընդունում ն ստացել մերժում՝ Դատարանը որպես պատշաճ հայցատեսակ մատնանշել է պարտավորեցման հայցատեսակը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիմքով: Հայցվորը, ընդունելով Դատարանի մատնանշումը, ներկայացրել է պարտավորեցման հայց՝ Դատարանին խնդրելով պարտավորեցնել պատասխանողին իրեն տրամադրել նույնականացման քարտ: Հայցադիմումը Դատարանի 22.09.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել որպես պարտավորեցման հայց:

Այնուհետն, 10.11.2022 թվականի նախնական դատական նիստում Դատարանը, պատասխանողի ներկայացուցչի՝ Դատարանի հարցադրումներին տրված պատասխանների արդյունքում, մատնանշել է մեկ այլ հայցատեսակ. առաջարկել է պարտավորեցման հայցը փոխարինել գործողության կատարման հայցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ գտնելով, որ վարչական մարմնից նույնականացման քարտի տրամադրում հայցելով հայցվորը հայցել է գործողության կատարում: Հայցվորի ներկայացուցիչը, Դատարանի կողմից հայցադիմումի ընդունելիության փուլում Ա գործը քննության նախապատրաստելու փուլում Դատարանի կողմից տարբեր հայցատեսակներ մատնանշելու պայմաններում, չկարողանալով ճիշտ կողմնորոշվել, պնդել է, որ հայցադիմումը ներկայացնում է ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, այնպես էլ 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, ինչը Դատարանը թույլ է տվել:

16

Արդյունքում Դատարանը գտել է, որ «յուրաքանչյուր հայցապահանջի մասով անհրաժեշտ է անդրադառնալ առանձին-առանձին» (տես, Դատարանի 0102.2023 թվականի վճիռը, հափոր 1-ին, գ. թ. 131):

Վճռաբեկ դատարանը նախնառաջ անհրաժեշտ է համարում վկայակոչել ՀՀ վճռաբեկ դատարանի 08.12.2023 թվականի որոշմամբ արտահայտված հետնյալ իրավական դիրքորոշումները. «ոչ ճիշտ հայցատեսակը ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ մատնանշում կատարելու ՀՀ վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարումը, ի թիվս այլնի, պետք է ենթարկվի հետնյալ պահանջներին.

- հայցադիմումի ընդունելիության փուլում ճիշտ հայցատեսակի մատնանշումը պետք է կատարվի այդ պարտականությունը կատարելու համար անհրաժեշտ իրավական ն փաստական հիմքերի բավարար համակցության առկայության դեպքում միայն: Եթե հայցադիմումում ներկայացված փաստերը ն հայցադիմումին կից ապացույցները բավարար հիմք չեն ձնավորում ճիշտ հայցատեսակ մատնանշելու համար, ապա ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության կատարումը պետք է կատարվի գործը դատաքննության նախապատրաստելու փուլում,

- դատական պրակտիկայում պետք է բացառվի այն իրավիճակը, երբ հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումով ընդունում է հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ կատարված մատնանշումը, սակայն դատարանը կրկին ներկայացված հայցադիմումով լրացված փաստերի ու ապացույցների հետազոտման արդյունքում կատարում է մեկ այլ հայցատեսակի մատնանշում՝ կրկին վերադարձնելով հայցադիմումը

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ1/0087/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել