Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբյան — ԼԴ/2540/02/14
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ԼԴ/2540/02/14

Վճռաբեկ դատարանԼԴ/2540/02/1420 հուլիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ներկայացուցիչ Կիմա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ընդդեմ Էմմա Մինբաշիրովայի, Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի, ՀՀ Լոռու մարզի Մղարթի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, գույքի նկատմամբ Վաղինակ (

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/2540/02/14

Նախագահող դատավոր՝ Կ.

Հակոբյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան

Ա. Սմբատյան

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/2540/02/14

2017թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ներկայացուցիչ Կիմա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ընդդեմ Էմմա Մինբաշիրովայի, Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի, ՀՀ Լոռու մարզի Մղարթի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, գույքի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին միանձնյա սեփականատեր ճանաչելու, ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու, Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային, Անահիտ Բաղիրյանին` յուրաքանչյուրին 1/3 մասով, Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տարիել Հակոբյանը և Անահիտ Բաղիրյանը պահանջել են անվավեր ճանաչել 30.11.2001 թվականի ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի թիվ 06-078-4-2 մատյանի 067 համարի տակ կատարված բնակելի տան և տնամերձ հողամասի, թիվ 06078-4-2 մատյանի 126 համարի տակ կատարված 0,169հա մակերեսով վարելահողի, թիվ 06078-4-2 մատյանի 147 համարի տակ կատարված 0,098հա մակերեսով վարելահողի, թիվ 06078-4-1 մատյանի 175 համարի տակ կատարված 0,064հա մակերեսով վարելահողի, թիվ 06078-4-1 մատյանի 285 համարի տակ կատարված 0,249հա մակերեսով վարելահողի, թիվ 06078-4-2 մատյանի 023 համարի տակ կատարված 0,439հա մակերեսով վարելահողի սեփականության իրավունքի պետական գրանցումները, 07.08.2013 թվականին Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի նկատմամբ թիվ 13032014-06-0053, նույն համայնքի 0,169հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0013, 0,098հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0010, 0,064հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0009, 0,249հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0028, 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ թիվ 13032014-06-0026 սեփականության իրավունքի վկայականներով կատարված իրավունքի պետական գրանցումները, ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին ճանաչել միանձնյա սեփականատեր, Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի, ինչպես նաև Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ գույքի, այն է` Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի նկատմամբ Տարիել Հակոբյանին, Էմմա Մինբաշիրովային, Անահիտ Բաղիրյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ` յուրաքանչյուրին 1/3 մասով:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 17.07.2015 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.10.2015 թվականի որոշմամբ Անահիտ Բաղիրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Տարիել Հակոբյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է՝ Դատարանի 17.07.2015 թվականի վճիռը՝ Տարիել Հակոբյանի հայցապահանջները մերժելու մասով, բեկանվել է և փոփոխվել. գործի վարույթը՝ Տարիել Հակոբյանի մասով, կարճվել է, իսկ Դատարանի վճիռը՝ մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ

3

հոդվածը, 109-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված հայցապահանջներն ամբողջությամբ բխում են ժառանգական վեճից և պետք է լուծում ստանան ժառանգական իրավահարաբերությունների շրջանակներում: Այսինքն՝ սույն գործը՝ Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված հայցապահանջների մասով, ծագել է քաղաքացիաիրավական բնույթ կրող վեճից և ընդդատյա է ոչ թե վարչական, այլ ընդհանուր իրավասության դատարանին: Հետևաբար սույն գործի վարույթը՝ Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված հայցապահանջների մասով, ենթակա չէր կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով ձեռք բերված ապացույցների, մասնավորապես՝ 05.05.2015 թվականին տրված բժշկական տեղեկանքի ուժով Անահիտ Բաղիրյանի պահանջը՝ ժառնգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին, ենթակա էր բավարարման: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2015 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 843633 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 138,8քմ մակերեսով բնակելի տան և 0,267հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06078-4-2 մատյանի թիվ 067 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 32-33):

2. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831375 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,169հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-2 մատյանի 126 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 37-38):

3. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831592 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,098հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-2 մատյանի 147 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 40-41):

4. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831392 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,064հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-1 մատյանի 175 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 43-44):

5. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831534 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի

4

0,249հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-1 մատյանի 285 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 46-47):

6. Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.11.2001 թվականի թիվ 831573 վկայականի` ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 06-078-4-2 մատյանի թիվ 023 համարի տակ գրանցվել է Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 49-50):

7. ՀՀ <<Թումանյան>> նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագրի համաձայն՝ Էմմա Մինբաշիրովան հանդիսանում է 30.11.2012 թվականին մահացած Վաղինակ Հակոբյանի ժառանգը, իսկ ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Լոռու մարզի Մղարթ գյուղի 138,8քմ մակերեսով բնակելի տան, օժանդակ շինությունների, թիվ 0,267հա մակերեսով հողամասի և 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի՝ Վաղինակ Հակոբյանին պատկանող բաժնի 1/2 մասից, որը կազմում է ամբողջ գույքի 1/4 մասը, իսկ <<հանգուցյալին պատկանող 1/2 բաժնի՝ ամբողջ գույքի 1/4 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր դեռևս տրված չէ>> (հատոր 2-րդ, գ.թ. 80-81):

8. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0053 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 բնակելի տան, օժանդակ շինությունների և հողամասի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և Մղարթ համայնքի ղեկավարի 14.08.2013 թվականի թիվ 10Ա որոշման հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 35):

9. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0013 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,169հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831375 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 39):

10. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0010 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,098հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831592 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 42):

11. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0009 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,064հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831392 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 45):

12. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0028 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,249հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության

5

(օգտագործման) իրավունքի թիվ 831534 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 48):

13. Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032014-06-0026 վկայականի` 13.03.2014 թվականին Մղարթ համայնքի 0,439հա մակերեսով վարելահողի 3/4 մասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.08.2013 թվականի թիվ 1719 վկայագրի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 831573 վկայականի հիման վրա գրանցվել է Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 51):

14. Հայցվորները ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի և նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջների հիմքում դրել են այն հանգամանքը, որ Մղարթ համայնքի տնտեսական գրքից տրված քաղվածքի հիման վրա Էմմա Մինբաշիրովան սխալմամբ դարձել է վիճելի անշարժ գույքերի սեփականատեր: Հայցվորները ՀՀ <<Թումանյան>> նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջի հիմքում դրել են այն հանգամանքը, որ նոտարը սխալմամբ ժառանգության իրավունքի վկայագիր է տրամադրել միայն Էմմա Մինբաշիրովային, մինչդեռ Տարիել Հակոբյանը ևս դիմում է ներկայացրել նույն նոտարին՝ Վաղինակ Հակոբյանի ժառանգությունն ընդունելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 5-20):

15. Մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ Վաղիկ Հակոբյանը մահացել է 30.11.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 54):

16. 05.05.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Անահիտ Բաղիրյանը հիվանդ է մի շարք սիմպտոմներով 2012 թվականի դեկտեմբեր ամսից և 05.05.2013 թվականին դիմել է Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի ամբուլատորիա (հատոր 2-րդ, գ.թ. 112-114):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե սեփականության իրավունքի պետական գրանցումը և ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հիմնական հայցապահանջները կարող են արդյո՞ք ընդդատյա է լինել ընդհանուր իրավասության դատարանին:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ,

6

անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման

իրավադրույթներ

են

նախատեսված

նաև

2015

թվականի

փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում և 63-րդ հոդվածի 1-ին մասում:

<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի <<Տարածքային ընդդատությունը>> վերտառությամբ 12-րդ գլխի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության՝ եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև:

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի` այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր

7

գործերը` բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի, իսկ ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի

ընդդատության

շրջանակը,

որը

կազմված

է

հանրային

իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից: Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթից. կոնկրետ գործի` առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն` այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից: ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (տեԲս, Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Երևանի

քաղաքապետի և մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը

(տեԲս, Արևիկ Արուչյանն ընդդեմ <<ՀԷԳ-90>> ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է` ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում` դրանցից հիմնականը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հանրային և մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերի ընդդատության տարանջատման և դրա հիման վրա դատական այս կամ այն գործի ընդդատության որոշման իրավական խնդրին անդրադարձել է թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով 22.04.2016 թվականի որոշման շրջանակներում: Այդ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը` իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձինառանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված

8

իր հանրային իշխանական լիազորությունները: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալիրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը` հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս,

<<Վեստ>> ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տարբերակված մոտեցում է ցուցաբերել առարկայական ընդդատության և տարածքային ընդդատության կանոնների խախտման կապակցությամբ: Այսպես,

ՀՀ

քաղաքացիական

դատավարության

օրենսգրքի

<<Տարածքային

ընդդատությունը>> վերտառությամբ 12-րդ գլխի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով և նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի՝ ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանը կարող է գործը հանձնել այլ դատարանի քննության, եթե այն վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ: Ընդ որում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի, <<այլ դատարան>> եզրույթի ներքո օրենսդիրը նկատի է ունեցել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործեր քննող

ընդհանուր

իրավասության

դատարաններին:

Մինչդեռ

գործող

քաղաքացիադատավարական

օրենսդրությունն

առարկայական

ընդդատության

կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում չի նախատեսում:

Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կանոնը վերաբերում է միայն այն դեպքին, երբ գործը վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործի՝ առարկայական

9

ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանն իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս, Գոռիշխան

Իշիկյանն ընդդեմ <<<<ԱՐՄԵՆԻԱ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ>> ՓԲԸ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

I. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացվել են միմյանց հետ փոխկապակցված հետևյալ հայցապահանջները.

1) անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 138,8քմ մակերեսով բնակելի տան և 0,267հա մակերեսով տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները,

2) անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան, օժանդակ շինությունների և հողամասի 3/4 մասի, ինչպես նաև նույն համայնքի 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումները,

3) անվավեր ճանաչել 07.08.2013 թվականին Թումանյանի նոտարական տարածքի նոտար Ա. Մաղաքյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը,

4) Անահիտ Բաղիրյանի կողմից ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի,

5) ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի 0,169հա մակերեսով վարելահողի, 0,098հա մակերեսով վարելահողի, 0,064հա մակերեսով վարելահողի, 0,249հա մակերեսով վարելահողի, 0,439հա մակերեսով վարելահողի նկատմամբ Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանին ճանաչել միանձնյա սեփականատեր,

6) Վաղինակ (Վաղիկ) Հակոբյանի ամբողջ գույքի, այն է` ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի թիվ 7 փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան և տնամերձ հողամասի, 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի նկատմամբ Տարիել Հակոբյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/3 մասով, Էմմա Մինբաշիրովային ժանաչել ժառանգություն ընդունած ժառանգ` 1/3 մասով, Անահիտ Բաղիրյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ` 1/3 մասով: II. Սույն գործով Դատարանն ամբողջությամբ մերժել է Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի հայցը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

10

Վերաքննիչ դատարանը մերժել է Անահիտ Բաղիրյանի վերաքննիչ բողոքը, իսկ Տարիել Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն և Տարիել Հակոբյանի հայցը մերժելու մասով բեկանել է ու փոփոխել Դատարանի վճիռը՝ որոշելով Տարիել Հակոբյանի մասով սույն գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով Դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ: Իր այդ որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն պատճառաբանությունը, որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի, վերացման մասին Տարիել Հակոբյանի կողմից ներկայացված պահանջն իր բնույթով վարչաիրավական է, և Տարիել Հակոբյանի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված ժառանգություն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին պահանջը հիմնական է, որը կանխորոշում է մյուս պահանջների մերժման կամ բավարարման հնարավորությունը: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի, Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված այդ հայցապահանջը և դրանից ածանցվող մյուս պահանջներն ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, և Անահիտ Բաղիրյանի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա չէ կարճման: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

III. Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված միմյանց փոխկապակցված հայցապահանջների՝ հիմնական և ածանցյալ պահանջների տարանջատման հարցին: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի և նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև (3) ՀՀ <<Թումանյան>> նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջները հիմնական են, և դրանց լուծումը կանխորոշում է (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների լուծման ելքը:

Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն փաստական հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող՝ ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան, օժանդակ շինությունների և հողամասի 3/4 մասի, ինչպես նաև նույն համայնքի 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումների համար հիմք են հանդիսացել ՀՀ <<Թումանյան>> նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրը և ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի և նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները: Այսինքն՝ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի և նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումները և ՀՀ <<Թումանյան>> նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի

11

ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրը դատական ակտով անվավեր ճանաչվելու հանգամանքն ինքնին կարող է հանգեցնել ՀՀ Լոռու մարզի Մղարթ համայնքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան, օժանդակ շինությունների և հողամասի 3/4 մասի, ինչպես նաև նույն համայնքի 0,169հա, 0,098հա, 0,064հա, 0,249հա, 0,439հա մակերեսներով վարելահողերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումների անվավեր ճանաչման վերաբերյալ դատական ակտի կայացման:

IV. Անդրադառնալով սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու հայցապահանջների բնույթին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վեճի կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն,

2) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը,

3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը. այն ծագել է պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների ճանաչման, երաշխավորման և պաշտպանության ապահովման հանրային շահի իրացման կապակցությամբ:

Ավելին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի իրավական հիմքերը սահմանող օրենսդրական

կարգավորումների

և

իրավակիրառական

պրակտիկայի

ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ: Հատկանշական է, որ նմանատիպ իրավական դիրքորոշում ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնել է Սիսիանի քաղաքապետարանն ընդդեմ Շահեն Սարգսյանի թիվ 3-1920(ՎԴ) քաղաքացիական գործով դեռևս 26.10.2006 թվականին կայացված որոշմամբ` նշելով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ անշարժ գույքի գրանցամատյանում կատարված գրանցումը (գրառումը) վարչական ակտ է: Հետևաբար, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջը հանդիսանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վիճարկման հայցի առարկա և որպես հիմնական հայցապահանջ՝ ենթակա է քննության վարչադատավարական կարգով: Այսպիսով, վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ

12

Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և (2) նույն անշարժ գույքերի 3/4 մասի նկատմամբ Էմմա Մինբաշիրովայի սեփականության իրավունքի 13.03.2014 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու հայցապահանջները բխում են ոչ թե մասնավոր, այլ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (1) ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակելի տան, տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող վարելահողերի նկատմամբ Վաղինակ Հակոբյանի և Էմմա Մինբաշիրովայի ընդհանուր սեփականության իրավունքի 30.11.2001 թվականի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու հայցապահանջները սույն գործով հիմնական են (ածանցյալ չեն), քանի որ դրանց հիմքում դրված են սույն գործով ներկայացված մյուս հայցապահանջների լուծման ելքից անկախ փաստարկներ, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ Մղարթ համայնքի տնտեսական գրքից տրված քաղվածքի հիման վրա Էմմա Մինբաշիրովան սխալմամբ դարձել է վիճելի անշարժ գույքերի սեփականատեր: Այսինքն՝ նշված հայցապահանջի բավարարման կամ մերժման հարցը պայմանավորված չէ սույն գործով ներկայացված որևէ այլ պահանջի լուծման ելքով: V. Սույն գործով Տարիել Հակոբյանի և Անահիտ Բաղիրյանի կողմից ներկայացված (3) ՀՀ <<Թումանյան>> նոտարական տարածքի նոտարի կողմից 07.08.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1719 վկայագիրն անվավեր ճանաչելու հայցապահանջի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել ժառանգության իրավունքի վկայագիրը դատական կարգով վիճարկելու իրավական կառուցակարգի բովանդակությանը:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական դատարանում վիճարկելու իրավական հնարավորության վերաբերյալ՝ նշելով, որ նոտարի կողմից տրամադրված ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ չէ: Հետևաբար անձն իրավունք չունի պահանջել վիճարկման հայցով վերացնել իր ենթադրյալ իրավունքները և ազատությունները խախտող ժառանգության իրավունքի վկայագիրը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն` վիճարկման հայցն օրենսդրի կողմից նախատեսված հայցի տ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հուլիսի, 2017 թ.
Գործի #:
ԼԴ/2540/02/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել