Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-214-Ն11 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1․ «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «5․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով։». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով․ «6․ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ բնակության օրինականությունը հավաստող վկայականը տրամադրելու մասին որոշում կայացնելու նպատակով ներկայացվող դիմումների քննարկման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և որոշում կայացնելու ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։ Հոդված 2․ Օրենքի 14-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը և մշտական կացության քարտը։ Ժամանակավոր կացության քարտը և մշտական կացության քարտը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության հետ կապված հարաբերությունները կարգա-վորվում են օրենքով։»․ 2) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2․1․ Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձին տրվում է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կացության քարտ։»։ Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հատուկ կացության կարգավիճակ ստացած անձին տրվում է հատուկ անձնագիր, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հատուկ կացության կարգավիճակ ստացած անձին՝ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված կացության քարտ։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-214-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-214-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.05.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.05.2026 Հիմնական ակտ 11.05.2026, ՀՕ-214-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.12.2006, ՀՕ-47-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 11.05.2026, ՀՕ-210-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-214-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել