Երանոսյան — ՎԴ5/0083/05/22
Ամփոփում
քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) բերած վճռաբեկ բողոքը վարչական գործով ըստ հայցի Լյուսյա Երանոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի՝ ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Լյուսյա Երանոսյանը պահանջել է պարտավորեցնել Ծա
Ամբողջ Տեքստ
Հւ /425»
/1: ԱՀ
ՀԱՐ ա"
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ5/0083/05/22
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ5/0083/05/22
Նախագահող դատավոր՝ Հ. Այվազյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի մարտի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) բերած վճռաբեկ բողոքը վարչական գործով ըստ հայցի Լյուսյա Երանոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի՝ ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Լյուսյա Երանոսյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը հատուցել ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով պատճառված վնասը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Մաքեյան) (այսուհետ՝ Դատարան) 02.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ պարտավորեցվել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնին հատուցել Լյուսյա Երանոսյանին պատճառված վնասը 75.000 ՀՀ դրամի չափով: Հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնից հօգուտ Լյուսյա Երանոսյանի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչին վճարվելիք գումար:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 06.12.2022 թվականի որոշմամբ Դատարանի 02.11.2022 թվականի վճռի դեմ Ծառայության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Անի Զոհրաբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ ն 58-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ կարգավորված են պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու ն դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է Ծառայության վերաքննիչ բողոքն այն հիմնավորմամբ, որ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ ն 58-րդ հոդվածների խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ուռ իր իրավունքնեհի ն ազատությունների արդյոււավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք (...):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ
արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական ն միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության Ա արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարնորագույն բաղադրիչն է:
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-Ղ192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-Ղ222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈՂՎշ257 ն այն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել|Սլթէ այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ
4
երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (րե'ս, /0Էօսշ մ. Քօլռոմ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չ. ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե'ս, 1615:6)/ ԽՈԱՍԹՏԼԱՏԹ, մ. հօ Սուօմ Խոջմօտ (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների Ա հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տես Խհզլնօս չ. քոռոօօ (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման իրավունքը սերտորեն փոխկապակցված է այդ իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի բողոքարկման իրավունքի իրացման նախապայմաններից մեկն է:
5
Եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ն պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել|լ լթֆորպես դատարանի մատչելիության իրավունքի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին ինքնին չհամապատասխանող սահմանափակում (տե'ս, «Պայքար ն Հաղթանակ» ՍՊԸ-ն ըեդդեմ Հայաստանի (21638/03) գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 48-րդ կետ):
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի՝ դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության՝ արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրք գանձման հետ կապված .:իրավահարաբերությունները, կաշկանդված է քաղաքացիական իրավունքների ու ., ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով, մասնավորապես, դատարանի մատչելիության սկզբունքի երաշխավորման պարտականությամբ: Ուստի օրենսդրի պարտականությունն է երաշխավորել պատշաճ հավասարակջշոություն, մի կողմից, դատարաններում պետական տուրք գանձելու պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու անձի սահմանադրական պարտականության ն, մյուս կողմից՝ դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու դիմողի օրինավոր շահի միջն: Օ0»-Հետնաբար այդպիսի հավասարակշռությաան ապահովումը հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու ն դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
6
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական ն իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական ն (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայությունների կամ գործողություններից օգտվող ֆիզիկական ն իրավաբանական անձինք (..):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար, (..):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկվելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից, որպիսի հիմքերից որնէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում ն դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից օրենքով ազատվելու դեպքերից մեկն այն է, երբ դատական ակտը բողոքարկվում է միայն դատական ծախսերի մասով, որպիսի պարագայում բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում:
Դիմելով դատարան` Լյույա Երանոսյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը հատուցել ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով պատճառված վնասը (հատոր 1-ին, գ.թ. 3-12):
Դատարանի 02.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի ն վճռվել է արտավորեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնին հատուցել Լյուսյա Երանոսյանին պատճառված վնասը 75.000 ՀՀ դրամի չափով: Հայցը մնացած մասով մերժվել է:
7
Վճովլ է նա. Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնից հօգուտ Լյուսյա Երանոսյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչին վճարվելիք գումար (հատոր 1-ին, գ.թ 110-121):
Ծառայության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով վերջինս խնդրել է Դատարանի 02.11.2022 թվականի վճիռը մասնակի՝ դատական ծախսերի մասով բեկանել ն փոփոխել գործի քննության հետ կապված կողմերի միջն դատական ծախսերի՝ ներկայացուցչի վճարի հատուցման պահանջը մերժել (հատոր 1-ին, գ.թ. 131134):
Վերաքննիչ դատարանը 06.12.2022 թվականին Ծառայության վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքը վճարելու մասին վկայող ապացույցը (հատոր 1-ին, գ.թ. 140-142):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ներկայացված վերաքննիչ բողոքը պետական տուրքը վճարված չլինելու հիմքով վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում:
Տվյալ դեպքում Դատարանի վճիռը բողոքարկվել է դատական ծախսերի մասով, հետնաբար, բողոք բերած անձը վերը շարադրված պատճառաբանությունների հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով բողոք բերած անձի կողմից օրենքով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու հիմքով, անտեսել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձն ազատված է եղել վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից՝ նկատի ունենալով, որ վերջինս Դատարանի 02.11.2022 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է՝ դատական ծախսերի մասով:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Ծառայության վերաքննիչ բողոքը, պետական տուրքը վճարված չլինելու հիմքով, թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 57-րդ ն 58-րդ հոդվածների խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ նշված սխալի արդյունքում սահմանափակվել է բողոք բերած անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու ն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
8
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 17-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԸՍ Լ ՀԱԿՈԲՅԱՆ
ԶԸ" Ը Ք. ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 մարտի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ5/0083/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
