Մալխասյան — ԵԱՔԴ/0051/11/14
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Ժամկետային կապակցությամբ զինծառայող Արեգ թվականի հուլիսի 2009 Աշոտի Մալխասյանի 4-ին ՀՀ մահվան պաշտպանության նախարարության Քննչական ծառայության (այսուհետ նաև` ՀՀ ՊՆ ՔԾ) թիվ 2 կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91254109 քրեական գործը: ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանը (այսուհետ նաև` Քննիչ) 2009 թվականի հուլիսի 11-ին որոշում է կայացրել թիվ 91254109 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2010 թվականի հունիսի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով
Ամբողջ Տեքստ
ԵԱՔԴ/0051/11/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԱՔԴ/0051/11/14
Նախագահող դատավոր Գ.Մելիք-Սարգսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
2015 թվականի հունիսի 5-ին
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ
Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ`
դիմողի ներկայացուցիչ
դատախազ
Ս.ՍԱՖԱՐՅԱՆԻ
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 27-
2
ի որոշման դեմ դիմող Աշոտ Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1.
Ժամկետային
կապակցությամբ
զինծառայող
Արեգ
թվականի
հուլիսի
2009
Աշոտի
Մալխասյանի
4-ին
ՀՀ
մահվան
պաշտպանության
նախարարության Քննչական ծառայության (այսուհետ նաև` ՀՀ ՊՆ ՔԾ) թիվ 2 կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91254109 քրեական գործը: ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանը (այսուհետ նաև` Քննիչ)
2009 թվականի հուլիսի 11-ին որոշում է կայացրել թիվ 91254109
քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2010 թվականի հունիսի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գարնանային զորակոչի ժամանակ
Կենտրոնական
բժշկական
հանձնաժողովի
անդամ
հանդիսացած
թերապևտ Տաթևիկ Գյոգջաևային, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2010 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գարնանային զորակոչի ժամանակ Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ հանդիսացած Արտաշես Խաչատրյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2010 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գարնանային զորակոչի ժամանակ
Կենտրոնական
բժշկական
հանձնաժողովի
անդամ
հանդիսացած
նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2014 թվականի հուլիսի 17-ին Քննիչը որոշումներ է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որոնցով մեղադրյալներ Տ.Գյոգջաևայի, Ա.Խաչատրյանի
և
Գ.Հովհաննիսյանի
նկատմամբ
քրեական
հետապնդումը
դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նույն օրը` 2014 թվականի հուլիսի 17-ին, Քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին:
3
Քննիչի վերոհիշյալ որաշման դեմ տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի (այսուհետ նաև Դատախազ) 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ մերժվել է:
2. 2014 թվականի օգոստոսի 13-ին դիմող Ա.Մալխասյանը և վերջինիս ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը բողոք են ներկայացրել
Երևանի Արաբկիր
և
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանի քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին 2014 թվականի հուլիսի 17-ի որոշումը և ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի` 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ դիմող Ա.Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքը մերժվել է:
3. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ դիմող Ա.Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ դիմող Ա.Մալխասյանը և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության
մասնակիցները
վճռաբեկ
բողոքի
պատասխան
չեն
ներկայացրել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. 2009 թվականի հուլիսի 4-ի` քրեական գործ հարուցելու մասին որոշման համաձայն ՛2009թ. հուլիսի 4-ին ժամը 1355-ի սահմաններում թիվ 25918 զորամասի
ժամկետային զինծառայող, շարքային Արեգ Աշոտի Մալխասյանը, որը Արաբկիրի զինվորական
կոմիսարիատից
ժամկետային
զինվորական
ծառայության
է
զորակոչվել 2009թ. հունիսի 26-ին, տեղափոխվել է Մեխակավանի զինհոսպիտալ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 5):
4
6.
ՊԲ
թիվ
25918
զորամասի
զինծառայողներ
կապիտան
Արամայիս
Խաչատրյանը, կրտսեր սերժանտ Անդրանիկ Գալստյանը, կրտսեր սերժանտ Գևորգ Գրիգորյանը, շարքային Հովհաննես Սարգսյանը, որպես վկա ցուցմունքներ են տվել այն մասին, որ նորակոչիկ Արեգ Մալխասյանն ունեցել է հիվանդոտ տեսք, եղել է գունատ և շատ նիհար (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 63, 64, 65, 66-67 ):
7. ՀՀ պաշտպանության նախարարի 2009 թվականի օգոստոսի 26-ի թիվ 921 հրամանի համաձայն ՛(...) Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ (...)
Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, ունենալով շարքային Ա.Մալխասյանի հիվանդությունների մասին բոլոր փաստաթղթերը, պարտավոր էր այլ վերաբերմունք ցուցաբերել.
ուղարկելով
մանրակրկիտ
հետազոտությունների
զորակոչի
վերաբերյալ պետք է ճիշտ որոշում կայացներ:
(...)
-Արաբկիրի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը, առանց ստացիոնար հետազոտության, շարքային Ա.Մալխասյանին ճանաչել է ՛պիտանի շարային ծառայության համար այն դեպքում, երբ զինկոմիսարիատի պայմաններում բժշկական հանձնաժողովը դժվարությամբ էր որոշել նրա ստամոքսի վիճակը և ստոծանու ճողվածքը, որոնց մասին գրված էր բժշկական փաստաթղթերում, -Արաբկիրի զինվորական կոմիսարը շարքային Ա.Մալխասյանին հետազոտման համար ուղեգիր է տվել միայն վերադասի կարգադրությունից հետո, -զինկոմիսարիատը,
՛Էրեբունի
բժշկական
կենտրոնը,
Կենտրոնական
բժշկական հանձնաժողովը, շարքային Ա.Մալխասյանի ներկայացրած հիվանդության էպիկրիզին և ՛Դիագնոստիկ կենտրոնի ու այլ բժշկական փաստաթղթերին բավարար ուշադրություն չեն դարձրել,
-՛Էրեբունի
բժշկական
կենտրոնում
ս.թ.
հունիսի
15-19-ը
կատարված
հետազոտությունների արդյունքներն օբյեկտիվ և լիարժեք չեն եղել, ինչի հիման վրա զինկոմիսարիատը և կենտրոնական բժշկական հանձնաժողովը Ա.Մալխասյանին ճանաչել են ՛պիտանի շարային ծառայության համար,
-շարքային Ա.Մալխասյանի անձնական գործում չեն կարվել ծնողի դիմումին կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, առաջին անգամ տրված ուղեգիրը, վերադարձված ակտի բլանկը,
-անձնական գործում փաստաթղթերի հերթական համարները (16-22) նշված են ուղղումներով և փոփոխումներով,
-զորակոչիկի քարտում 2009թ. առաջին անգամ կատարված բուժհետազոտման ամիսն ու ամսաթիվը և բժիշկների ազգանունները նշված չեն,
5
-Արաբկիրի զինկոմիսարիատի ոչ գաղտնի գործավարության գործավար Հռիփսիմե Սանթուրյանը չի ցանկացել վերցնել շարքային Ա.Մալխասյանի հոր դիմումը, իսկ վերցնելուց հետո սահմանված կարգով չի գրանցել, -Արաբկիրի
զինվորական
կոմիսար,
գնդապետ
Ա.Ուլիխանյանը,
ըստ
Ա.Մալխասյանի եղբոր հայտարարության, անհարկի վիճաբանել է Ա.Մալխասյանի հարազատների հետ նրանց նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև կասկած է հայտնել ծնողի ներկայացրած փաստաթղթերի իսկության վերաբերյալ: (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 65-66):
8. ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայանի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արտաշես Խաչատրյանը 2009 թվականի հուլիսի 29-ին որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 2009 թվականի հուլիսի 5-ին հոսպիտալի պետից իմանալով, որ Ա.Մալխասյանը անգիտակից և շատ ծանր վիճակում տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, գնացել է այնտեղ, ուր տեսել է բժշկական փաստաթղթեր, որոնք արդեն իսկ կասկածի տակ էին դնում ՛Էրեբունի ԲԿ-ի կողմից Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմած առողջական վիճակի ակտը: Արտաշես Խաչատրյանը մասնավորապես հայտնել է հետևյալը. ՛Մենք բժիշկներով, և
խորհրդակցելով ՌԲՎ-յան պետի հետ եկանք այն համոզման, որ այս իրավիճակում եղել է միտում, որ իրական հետազոտման տվյալները չարտացոլվեն Էրեբունի ԲԿ-ի ակտում, այսինքն միտումնավոր դրանք չեն նշվել, որպեսզի զինակոչիկը ճանաչվի պիտանի: (...) Այժմ, քանի որ ինձ ներկայացվեց Ա.Մալխասյանի Էրեբունի ԲԿ-ում նրա հիվանդության պատմագիրը, նրանում առկա այլ հետազոտության արդյունքները, որոնք համեմատելով ակտում արձանագրվածի հետ, գալիս եմ այն հետևության, որ դրանք միտումնավոր չեն արտացոլվել ակտում, ինչն էլ հանգեցրել է նրան, որ հետազոտվող նորակոչիկը ճանաչվել է պիտանի շարային ծառայության, իսկ եթե դրանք արտացոլվեին, ապա զինակոչիկ-հետազոտվողը դեռևս ԿԲՀ-ում կճանաչվեր ոչ պիտանի ծառայությանը: (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 18-23):
9. ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը 2009 թվականի հուլիսի 29-ին որպես վկա տված իր ցուցմունքով հայտնել է, որ եթե Ա.Մալխասյանի առողջական վիճակին վերաբերող բոլոր բժշկական փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրվեին զինկոմիսարիատի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի բժիշկների կողմից, ապա Ա.Մալխասյանը չպետք է զորակոչվեր և պետք է ճանաչվեր զինծառայության համար ոչ պիտանի (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 242-244):
10.
2009
թվականի
օգոստոսի
12-ի
թիվ
609/29
դատաբժշկական
փորձաքննության եզրակացության համաձայն ՛(...) Ա.Մալխասյանի մահը վրա է
հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից (...):
6
Միաժամանակ Ա.Մալխասյանը կենդանության օրոք տառապել է նաև Մելլորի-Վեյսի համախտանիշով,
քրոնիկական
էոզոֆագիտով,
կերակրափողի
մակերեսային
էռոզիաներով և քրոնիկական գաստրիտով, որոնք նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում: (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 50-58):
11. Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության 2010 թվականի ապրիլի 28-ի թիվ 20/հձ եզրակացության համաձայն ՛(...) Զինակոչիկ Ա.Մալխասյանի
մոտ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված որպես մահվան պատճառ հանդիսացած ՛սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարում հիվանդությունը, համաձայն դիակի օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխությունների /սրտի և մայր անոթի փականների ռևմատիկ, սկլերոտիկ փոփոխություններ/ և փորձաքննությանն ներկայացված բժշկական փաստաթղթերի
(...)
տվյալների,
առաջացել
են
2008թ.-ից
առաջ,
որոնք
հիմնավորվում են ինչպես դիակի օրգանների մորֆոլոգիական փոփոխություններով, այնպես
էլ
2008թ.
Միքայելյանի
անվան
հիվանդանոցում
կատարված
էլեկտրասրտագրի վրա առկա բնորոշ փոփոխությունների /սրտի հետին-կողմնային պատի
սնուցման
իջեցում/
մասին
վկայող
տվյալներով:
(...)
Զինվորական
ծառայության ռեժիմը, ֆիզիկական և փսիխո-էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը կարող էին ունենալ բացասական ազդեցություն Ա.Մալխասյանի մոտ սիրտ-անոթային առկա հիվանդության վրա, այդպիսով վատթարացնելով նրա առողջական վիճակը: (...) Փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերում եղել են հուշող տվյալներ Ա.Մալխասյանի մոտ սրտային հիվանդության մասին: Նման տվյալներ եղել են 2008թ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի հիվանդության պատմագրում (...) և Էրեբունի ԲԿ թիվ 4443/432 հիվանդության պատմագրում փակցված էլեկտրասրտագրերի ժապավեններում, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ում 17.06.09թ. ժամը 11.20-ին, երբ նյարդաբանի կողմից արձանագրվել է զարկերակային ճնշումը 80/30մմ: Նման դեպքում Էրեբունի ԲԿ-ում անհրաժեշտ էր սրտային օրգանական
պաթոլոգիան
սրտաբանական
հաստատելու
մանրակրկիտ
կամ
ժխտելու
հետազոտություններ,
համար
կատարել
/օրինակ
կրկնակի
էլեկտրասրտագիր, քանի որ կատարված էլեկտրասրտագրի ժապավենը եղել է անորակ և քիչ ինֆորմատիվ/: Սակայն հարկ է նշել, որ չնայած Էրեբունի ԲԿ-ի էլեկտրասրտագրի ժապավենը ցածր որակի է և քիչ ինֆորմատիվ, այնուամենայնիվ նրա վրա որոշվում է փոփոխություններ սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցում, նման պարագայում հարկավոր էր էլեկտրասրտագիրը պարտադիր կարգով կրկնել և հիվանդի նկատմամբ սահմանել սրտաբանի հսկողություն, նաև կատարել լրացուցիչ հետազոտություն վելոէրգոմետրիա /ծանրաբեռնվածության թեստ/, ինչը
7
հնարավորություն
կտար
հայտնաբերելու
սրտի
օջախային
բնույթի
փոփոխությունների առկայությունը: (...):
(...) Ըստ 16.06.09թ. գաստրոդուոդենոսկոպիայի հայտնաբերվել է դուոդենիտ, մակերեսային էրոզիվ անտրալ գաստրիտ, իսկ 2008թ. հիվանդության պատմագրի տվյալներով հայտնաբերվել է Մելորի-Վեյսի համախտանիշ, կայացած ստամոքսաղիքային արյունահոսություն, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ էր Ա.Մալխասյանի
նկատմամբ
բժշկական
սննդակարգ,
ֆիզիկական
և
տեսանկյունից
փսիխոէմոցիոնալ
սահմանել
հատուկ
ծանրաբեռնվածության
սահմանափակում: Եվ, չնայած այն հանգամանքին, որ տվյալ դեպքում ստամոքսաղիքային հիվանդությունները մահվան պատճառի հետ չեն գտնվել ուղղակի պատճառական կապի մեջ, սակայն նրանք կարող էին պատճառ հանդիսանալ սրտի պսակաձև անոթների ռեֆլեկտոր սպաստիկ /սպազմ/ երևույթների, հանդիսանալով որպես նպաստող գործոն մահվան պատճառի առումով:
(...) նշված չկատարված հետազոտությունները Էրեբունի ԲԿ-ում պետք է կազմակերպեր անմիջապես բուժող բժիշկը, սրտաբանական խորհրդատվությունը պետք է իրականացներ սրտաբանը, նաև 2009թ. 17 հունիսին զարկերակային ճնշումը 80/30մմ, վեգետոանոթային դիստոնիա ախտորոշվելուց հետո բուժող բժշկի և նյարդաբանի կողմից անհրաժեշտ էր իրականացնել սրտաբանի և նյարդաբանի դինամիկ հսկողություն:
(...)
Էրեբունի
ԲԿ-ի
հիվանդության
պատմագրի
հետազոտությունների
տվյալներով Ա.Մալխասյանի մոտ հայտնաբերվել է էրոզիվ անտրալ գաստրիտ, մակերեսային դուոդենիտ, որոնք չեն արձանագրվել առողջական վիճակի ակտի մեջ, բացի
այդ
Էրեբունի
ԲԿ-ն
ընդունվելու
պահին
զարկերակային
ճնշումը
արձանագրված է 120/80մմ, իսկ 17.06.09թ. նյարդաբանի կողմից գրանցվել է 80/30մմ, ինչը պահանջում էր համապատասխան քննություններով ախտորոշման ճշտում և վերջնական ախտորոշման մեջ արձանագրում, ինչը նույնպես չի կատարվել: (...) Ինչ վերաբերում
է
ախտորոշված
՛ստամոքսի
մոտոր-էվակուատոր
ֆունկցիայի
արագացում ախտորոշմանը և նրա ֆունկցիայի խանգարման աստիճանին, ապա ըստ Էրեբունի ԲԿ-ի հիվանդության պատմագրի հետազոտությունների արդյունքների, հնարավոր չի ճշգրիտ որոշել ֆունկցիայի արագացման աստիճանը, քանի որ այդ աստիճանը պետք է որոշվեր ռենտգենոլոգի կողմից, ինչը չի կատարվել: (...)
Եթե
արտացոլված
Էրեբունի
տվյալները
ԲԿ-ում
ճիշտ
/հետին
գնահատվեր
կողմնային
էլեկտրասրտագրի
պատի
սնուցման
վրա
իջեցում/,
նյարդաբանի, սրտաբանի և բուժող բժշկի կողմից կազմակերպվեին նյարդաբանի, սրտաբանի դինամիկ հսկողություններ, կատարվեր լրացուցիչ էլեկտրասրտագիր /քանի որ էլեկտրասրտագրի ժապավենը անորակ լինելու պատճառով եղել է ոչ
8
լիարժեք ինֆորմատիվ և նշված ժապավենով վերջնականապես կատարել որևէ ախտորոշում հնարավոր չէ/, ապա հնարավոր կլիներ հայտնաբերելու սրտային պաթոլոգիան և ըստ այդմ էլ դրանց համապատասխան կտրվեր համապատասխան գնահատական:
(...) Էրեբունի ԲԿ-ում նյարդաբանի կողմից գրառումը ընդգրկում է միայն ախտորոշում առանց նյարդաբանական կարգավիճակի նկարագրման: (...) ՛Կրիզ անվանված վիճակը (...) պահանջում էր բացառել սրտային համապատասխան կափույրային ապարատի կողմից պաթոլոգիկ վիճակները: Եթե առողջական վիճակի ակտում ճիշտ ձևակերպվեր նյարդաբանական ախտորոշումը ՛վեգետոանոթային դիստոնիա կրիզներով, ապա Ա.Մալխասյանը պետք է ենթարկվեր լրացուցիչ հետազոտության նյարդաբանական ստացիոնարում /բաժանմունքում/ ախտորոշման ճշտման, կրիզների հաճախականության և ծանրության աստիճանի որոշման համար և
բնականաբար
այն
կարժանանար
համապատասխան
գնահատականի
զինվորական հանձնաժողովների բժիշկների կողմից:
(...) Եթե Ա.Մալխասյանը ենթարկվեր համապատասխան հետազոտությունների (...), ապա հնարավոր է, որ նրա մոտ հայտնաբերվեին ինչպես մահվան պատճառ հանդիսացող
հիվանդությունը
հիվանդությունները
հայտնաբերվեին
/կամ
այդպիսիք,
սրտային
ժխտել
պաթոլոգիան,
վերջիններս/:
կազմակերպվեր
Եվ
այնպես
էլ
մյուս
բնականաբար
եթե
համապատասխան
բուժումներ,
խորհրդատվություններ, ապա հնարավոր էր խուսափել առողջական վիճակի հետագա վատացումից, նաև մահվան ելքից: Հանձնաժողովը հարկ է համարում նշելու նաև, որ զորակոչային հանձնաժողովի կողմից պետք է ուշադրության արժանանար նաև Ա.Մալխասյանի մոտ 2008թ. ախտորոշված ՛Մելորի-Վեյսի սինդրոմ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն հիվանդությունը և այդ ախտորոշումը պետք է ենթարկվեր համապատասխան հրահանգներով հիմնավորված գնահատականի: (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 15-28):
12. Որպես վկա հարցաքննված հանրապետական զինկոմիսարիատի ավագ բժիշկ,
փոխգնդապետ
դատաբժշկական
Ռուբեն
Մարգարյանը,
փորձագիտական
ինչպես
հանձնաժողովի
նաև
սույն
գործով
նախագահ
Գագիկ
Հարությունյանն իրենց ցուցմունքներով պնդել են, որ ՛Էրեբունի ԲԿ-ի կողմից Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմված առողջական վիճակի հետազոտության ակտի ախտորոշման վերաբերյալ
մոտոր-էվակուատոր
հատվածում նշված ՛Ստամոքսի և կերակրափողի
ֆունկցիայի
աննշան
արագացում
նյարդային
բնույթի
ձևակերպումն իրենից որպես ախտորոշում չի ներկայացնում, այլ հանդիսանում է որպես նախանշան, հետևաբար բոլոր բժշկական հանձնաժողովները պարտավոր էին այդ
ուղղությամբ
Ա.Մալխասյանի
նկատմամբ
իրականացնել
լրացուցիչ
և
9
ստացիոնար
հետազոտություններ,
աղիքաստամոքսային
և
մասնավորապես
նյարդաբանական
ուղարկելով
ստացիոնարներ
նրան
համապատասխան
հետազոտություններ անցնելու համար, և դրանից հետո միայն անդրադառնալ նրա զինվորական ծառայության անցնելու պիտանիության հարցին, ինչը չի կատարվել այդ հանձնաժողովների համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 30-32, 34-35):
13. Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության առնչությամբ 2010 թվականի հունիսի 24-ին որպես վկա հարցաքննվել է ՛Էրեբունի ԲԿ-ի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը, որն իր անհամաձայնությունն է հայտնել փորձաքննության եզրակացության հետ, այն անվանել է անհեթեթ, իսկ քննիչին հետաքրքրող հարցերի պարզաբանման համար վերջինիս առաջարկել է հարցաքննության հրավիրել Երևան քաղաքի գլխավոր սրտաբան
Պարունակ
Զելվեյանին,
նաև
հարկ
եղած
դեպքում
նշանակել
փորձաքննություն և դրանից հետո միայն անդրադառնալ իր մեղք ունենալչունենալու հարցին (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 96):
14. 2010 թվականի օգոստոսի 24-ին որպես վկա հարցաքննվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկ Լիլիանա Թելյանը, որը հայտնել է, որ մասնագիտությամբ
սրտաբան-ֆունկցիոնալիստ
է
և
ունի
30
տարվա
մասնագիտական աշխատանքային ստաժ: Բժիշկ Լ.Թելյանը, ծանոթանալով քննիչի կողմից իրեն ներկայացված բժշկական փաստաթղթերի, ինչպես նաև զորակոչիկ Ա.Մալխասյանի անձնական գործի հետ ցուցմունք է տվել, որ հիվանդության պատմագրից երևում է, որ 2008 թվականին ինքը հետազոտել է Արեգ Մալխասյանին և հետազոտության արձանագրված արդյունքները հուշում են, որ ՛կան սրտի հետ
կապված խնդիրներ:
Նաև պարզաբանել է, թե ինչ տվյալներ են հուշում Արեգ
Մալխասյանի մոտ դեռևս 2008 թվականին եղած սրտի հետ կապված խնդիրների առկայության մասին: Այնուհետև անդրադարձել է քննիչի կողմից իրեն ներկայացված 2009 թվականի հունիսի 17-ին ՛Էրեբունի ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված էլեկտրասրտագրին (ԷՍԳ) և հայտնել, որ այն լավ որակով չէ կատարված, սակայն ինքը տեսնում է սինուսային տախիկարդիա, վոլտաժի իջեցում, գագաթնային և կողային սրտի պատի սնուցման իջեցում, և բացի այդ նյարդաբանի կողմից արձանագրվել է 80/30 զարկերակային ճնշում ՛ինչը բնականաբար նորմայի
սահմաններում չէր և մտահոգելու խնդիր պետք է առաջացներ (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 129-130):
15. 2010 թվականի օգոստոսի 26-ին որպես վկա հարցաքննվել է ՛ՔանաքեռԶեյթուն բժշկական կենտրոնի սրտաբան, ԷՍԳ-ի բժիշկ Արմինե Աղաջանյանը, որն ուսումնասիրելով քննիչի կողմից իրեն ներկայացված 2009 թվականի հունիսի 17-ին
10
՛Էրեբունի ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված ԷՍԳ-ի ժապավենը հայտնել է, որ եթե ինքը վերծաներ, ապա կգրառեր, որ առկա է սինուսային տախիկարդիա, արյան շրջանառության խանգարում ձախ փորոքի ստորին պատին: Բժիշկ Ա.Աղաջանյանը նշել է, որ ինքը որպես մասնագետ այդպես է տեսնում, իսկ թե ինչու է Արեգ Մալխասյանին հետազոտած սրտաբանը նշել, որ նրա մոտ սիրտանոթային
համակարգի
պաթոլոգիա
չի
հայտնաբերվել
ինքը
չի
կարող
պատասխանել նրա փոխարեն (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 132-133):
16. 2010 թվականի սեպտեմբերի 6-ին որպես վկա հարցաքննվել է Հայկ Հովսեփյանը, որը հայտնել է, որ մասնագիտությամբ թերապևտ-սրտաբան է, ունի 16 տարվա ծառայողական մասնագիտական ստաժ և 2002 թվականի աշնանային զորակոչից
ի
հավաքակայանի
վեր
մասնակցել
բժշկական
է
զորակոչերին
հանձնաժողովի
ավագ
որպես
Կենտրոնական
սպա:
Անդրադառնալով
Ա.Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործին վկա Հայկ Հովսեփյանը զարմանք է հայտնել, թե ինչու նախաքննությունն այդ գործով դեռ չի ավարտվել: Այնուհետև ուսումնասիրելով քննիչի կողմից իրեն ներկայացված 2009 թվականի հունիսի 17-ին ՛Էրեբունի ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված ԷՍԳ-ի ժապավենը հայտնել է, որ այն կատարված է տեխնիկապես անորակ, սակայն, չնայած դրան, ինքը նկատում է շեղում և եթե վերծաներ այդ ԷՍԳ-ի ժապավենը, ապա եզրակացություն կտար, որ առկա է սինուսային առիթմիա, ռեպալյարիզացիայի խանգարում ձախ փորոքի ստորին պատի հատվածում: Վկա Հայկ Հովսեփյանը նշել է նաև, որ համեմատելով Ա.Մալխասյանի առողջական վիճակի հետազոտության արդյունքները նրա առողջական վիճակի վերաբերյալ կազմված ակտի հետ ակնհայտ երևում է, որ գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի ախտորոշումները օբյեկտիվորեն չեն արտացոլվել այդ ակտի մեջ: Վկան նաև հայտնել է, որ
ուսումնասիրելով հիվանդության նկարագրում առկա բոլոր
հետազոտությունների արդյունքները, ինքը գտնում է, որ կազմված ակտը չի համապատասխանում հետազոտության արդյունքներին, և եթե այդ արդյունքները, որոնք պարտադիր պետք է նշվեին ակտում, առկա լինեին, ապա Ա.Մալխասյանը Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից չէր ճանաչվի պիտանի ծառայության համար, այլ կնշանակվեին հետազոտություններ մասնավորապես գաստրոէնտերոլոգիական և նյարդաբանական ստացիոնարների տեսքով
(տե՛ս
քրեական գործ, հատոր 4, թերթ 168-170):
17. 2010 թվականի օգոստոսի 30-ին որպես մեղադրյալ տված իր ցուցմունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, բժիշկ-նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը նշել է. ՛[Ե]թե Էրեբունի ԲԿ-ի բժշկական հանձնաժողովի կողմից
օբյեկտիվ կատարված հետազոտության արդյունքները լրիվ ծավալով և ճիշտ
11
արտացոլվեին Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմված և ԿԲՀ-ին ներկայացված առողջական վիճակի հետազոտման ակտի մեջ, ապա չէր բացառվում, որ իմ հետազոտության ժամանակ ես միջնորդեի ԿԲՀ-ին, որ Ա.Մալխասյանին ուղարկեին, կոնկրետ իմ գծով, նյարդաբանական ստացիոնար հետազոտման: Անդրադառնալով ստամոքսի հիվանդության վերաբերյալ Արեգ Մալխասյանի կողմից ներկայացված գանգատներին մեղադրյալ Գ.Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է. ՛[Ք]անի որ
նրա անձնական գործում կային նման հուշող տվյալներ օրինակ Մելորի-Վեյսի սինդրոմ, ստամոքս-աղիքային արյունահոսությամբ, հետագայում նաև ստոծանու կերակրափողի հատվածի աքսիլյար ճողվածք, ես ուղեգրել եմ, որ նրան հետազոտի նաև վիրաբույժը, որը, եթե տեսել եք ԿԲՀ-ի որոշումը, նշել է, թե վիրաբուժական պաթոլոգիա հայտնաբերված չէ (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 148-149):
18. Որպես մեղադրյալ տված իր ցուցմունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի
նախագահ
Արտաշես
Խաչատրյանն
անդրադարձել
է
Արեգ
Մալխասյանի վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման մեջ վիրաբուժական պաթոլոգիա հայտնաբերված չլինելու մասին նույն հանձնաժողովի վիրաբույժ Ա.Ուզանկիչյանի կատարած գրառմանը և նշել, որ այդ գրառման առկայության պայմաններում ինքը չէր կարող այլ որոշում կայացնել (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 163-166):
19. Վկա Ալեքսանդր Ուզանկիչյանը ցուցմունք է տվել, որ ՛Էրեբունի ԲԿ-ում աշխատում է 1988 թվականից, իսկ 2001 թվականից մինչև 2009 թվականի գարնանային զորակոչը ներառյալ ընդգրկված է եղել ՀՀ զինկոմիսարիատի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի մեջ որպես մասնագետ-վիրաբույժ: Վկա Ա.Ուզանկիչյանը ցուցմունքում նշել է, որ երբ այժմ ինքը կրկին ուսումնասիրեց Ա.Մալխասյանի անձնական գործը, կարող է ասել, որ մի շարք բժշկական փաստաթղթեր, որոնք ինքը նախկինում տեսել է անձնական գործի մեջ այնտեղից բացակայում են: Վկա Ա.Ուզանկիչյանը նշել է նաև, որ չի կարողանում մտաբերել, թե
՛ԿԲՀ-ի անցկացման օրը, այսինքն 25.06.09թ. դրանք եղել են անձնական գործի մեջ, թե ոչ: Քննիչի հարցին պատասխանել է, որ իրեն այժմ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոնք վերաբերում են Մելլորի-Վեյսի համախտանիշին և ստոծանու ճողվածքին, ինքը տեսել է դեռևս 2009 թվականի հունիսի 12-ին զինկոմիսարիատում, դրա համար էլ խորհուրդ է տվել Ա.Մալխասյանին ուղեգրել հետազոտման: Անդրադառնալով
այդ
հետազոտման
արդյունքներին
վկա
Ա.Ուզանկիչյանը
մասնավորապես նշել է հետևյալը. ՛Քանի որ հետազոտման ժամանակ նախկին
ախտորոշումները ժխտվել են և տրվել է ակտ, հետևաբար, եթե անգամ այդ փաստաթղթերը լինեյին ԿԲՀ-ի հանձնաժողովի զննության ժամանակ, միևնույն է այն հիմք չէր տալու կրկին նրան ուղարկելու հետազոտության, իսկ թե Էրեբունի ԲԿ-ի
12
կողմից տրված ակտը որքանով է համապատասխանում հետազոտություններին ես չեմ կարող պատասխանել: Քննիչի հարցին պատասխանել է, որ իսկապես հեռախոսազրույց ունեցել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Արտաշես Խաչատրյանի հետ և նրան պատասխանել է, որ ՛առկա ակտում
կատարված հետազոտություններով նախկին ախտորոշումները չեն հաստատվել: Ցուցմունքում Ա.Ուզանկիչյանը պնդել է նաև հետևյալը. ՛հետազոտվող անձն ինձ
որևէ գանգատներ, համենայնդեպս ստուգման ժամանակ, այսինքն ԿԲՀ-ի օրը, չի ներկայացրել: Ամեն դեպքում Ա.Խաչատրյանը կաշկանդված չէր նրան լրացուցիչ հետազոտության ուղարկելու հարցում, եթե իհարկե, հետազոտվողը ցույց է տվել բժշկական փաստաթղթերը, նաև ներկայացրել է գանգատներ (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 135-138):
20. 2010 թվականի նոյեմբերի 2-ին Քննիչը որոշում է կայացրել ՛Համալիր հանձնաժողովային
դատաբժշկական-ռազմաբժշկական
փորձաքննություն
նշանակելու մասին պատճառաբանելով, որ ՛քննությամբ ի հայտ եկած առկա
բազմաթիվ հակասությունների պարզաբանումը հնարավոր կլինի միայն պարզել նշանակելով համալիր դատաբժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն, որի համար առկա են բավարար հիմքեր (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 266-278): Վերոնշյալ փորձաքննությունը կատարելու համար 2010 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի թիվ 1830-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով բժշկական գիտությունների թեկնածու Պարունակ Զելվեյանի նախագահությամբ, որին հանձնարարվել է փորձաքննությունը կատարել հնարավոր սեղմ ժամկետում (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 281): 21.
Համալիր
հանձնաժողովային
դատաբժշկական-ռազմաբժշկական
փորձաքննության եզրակացությունը (այսուհետ նաև` Համալիր փորձաքննության եզրակացություն)
նախաքննության
մարմնին
է
ուղարկվել
2011
թվականի
սեպտեմբերի 17-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 65): Ըստ այդ եզրակացության.
-
Արեգ
Մալխասյանը
մինչև
զորակոչվելը
տառապել
է
՛Մելլորի-Վեյսի
համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն հիվանդությամբ, նրա մոտ արձանագրվել են ՛Կատարալ էզոֆագիտ: Մակերեսային գաստրիտ, բուլբիտ:
Ստամոքսի
անտրալ
հատվածի
եզակի
էրոզիաներ:
Ստոծանու
կերակրափողային անցքի ոչ մեծ սահող ակսիալ ճողվածք, ինչպես նաև ՛առկա է
եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխությունների:
- ՛Էրեբունի ԲԿ-ում 2009 թվականի հունիսի 15-ից 19-ը կատարված հետազոտության արդյունքներով կազմված առողջության վիճակի հետազոտման
13
ակտում չի արտացոլվել գաստրոէնտերոլոգի ախտորոշումը ՛էրոզիվ գաստրիտ,
մակերեսային դուոդենիտ, կերակրափողի և ստամոքսի հիպերմոտոր դիսկինեզիա, ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք:
- նյարդաբանի ենթադրյալ ախտորոշումը ՛վեգետո-անոթային դիստոնիա, կրիզներով,
ճշգրտելու
նպատակով
հետագա
հետազոտություններ
չեն
իրականացվել:
- ՛Պատմագրում առկա ԷՍԳ ժապավենը վատ որակի է, ուստի դժվար է
գնահատել Ա.Մալխասյանի մոտ ՛սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցման առկայության, կամ բացակայության փաստը, ինչը հնարավոր կլիներ հայտնաբերել կամ բացառել որակյալ ԷՍԳ առկայության պարագայում:
- ՛՛ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի աննշան
արագացում նյարդային բնույթի բառակապակցությունը որպես կլինիկական ախտորոշում ընդունելի չէ:
(…) ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի գնահատումը իրականացվում է դինամիկ ռենտգենաբանական հետազոտության ընթացքում, սակայն Արեգ Մալխասյանի հիվանդության պատմության (...) նկարագրում նման գրառումներ առկա չեն:
- ՛(...) առկա է եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է
ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխությունների, քանի որ կենդանության օրոք Արեգ Մալխասյանը երբևէ գանգատներ չի ներկայացրել այդ կապակցությամբ:
- ՛2009թ. հուլիսի 4-ին Արեգ Մալխասյանի առողջության վատթարացման և դրանից հետո` մահվան առաջացման գործում հավանական է նշանակություն է ունեցել սրտի ծածկընթաց ախտաբանական փոփոխությունների (կորոնարոսկլերոզ, կարդիոսկլերոզ) առկայության ֆոնի վրա կայացած ստամոքս-աղիքային տրակտի սուր
արյունահոսությունը
(՛Մելլորի-Վեյս
համախտանիշ),
նրա
արդյունքում
առաջացած սրտի կանգը (...): Արեգ Մալխասյանի սրտի կանգի պատճառն է սրտի պսակաձև
անոթների
արյան
շրջանառության
սուր
խանգարումը,
որը
պայմանավորված է եղել կենդանության օրոք տառապած, սույն հետևությունների ՛ե կետում նշված ախտաբանական փոփոխություններով և սակավարյունության ֆոնը կերակրափողի կարդիալ հատվածի պատռվածքներից տեղի ունեցած արյունահոսությունը,
ինչն
էլ
հաստատվել
է
հերձման
ժամանակ
և
հյուսվածքաբանական հետազոտությամբ հայտնաբերված (...) ախտաբանական փոփոխություններով. (...):
Համալիր
հանձնաժողովային
դատաբժշկական-ռազմաբժշկական
փորձաքննություն կատարած փորձագիտական հանձնաժողովն իր հետևությունների ՛ե կետում նշել է հետևյալը
14
՛Ա.Մալխասյանի
դիակի
հյուսվածքաբանական
դատաբժշկական
ուսումնասիրությամբ
փորձաքննությամբ
հայտնաբերված,
և
նշված
հիվանդություններից և ախտաբանական փոփոխություններից` ՛պանկարդիտը, սրտամկանի ծանր դիստրոֆիան նեկրոբիոտիկ օջախներով, կորոնարիտը, դիֆուզ կարդիոսկլերոզը,
կիսալուսնաձև
փականների
շարակցական
հյուսվածքի
դեստրուկտիվ դեզօրգանիզացիոն փոփոխությունները, աորտայի կիսալուսնաձև փականների
շարակցական
հյուսվածքի
դեստրուկտիվ
դեզօրգանիզացիոն
փոփոխությունները, որոնց հետևանքով առաջացել է` ՛սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարում, և որին նպաստել է` ՛Մելլորի-Վեյս համախտանիշ, կայացած ստամոքս աղիքային արյունահոսություն-ը, կարող են լինել կենդանության օրոք տարած որևէ ինֆեկցիայի հետևանք, որը միաժամանակ ախտահարել է նաև սիրտը` վաղեմությունը վեց ամիս և ավելի, իսկ ՛սրտամկանի անհավասարաչափ արյունալեցությունը, կարդիոմիոցիտների ֆրագմենտացիան, գուղձային քայքայումը և սարկոպլազմայի միջաձիգ զոլավորման տեղ-տեղ ջնջվածությունը հետևանք են սրտի պսկաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարման, ինչպես նաև վերակենդանացման որոշ միջոցառումների (սրտի արհեստական մերսում, դեֆիբրիլյացիա) և կարող էին զարգանալ մահվանից ոչ շատ առաջ, տասնյակ րոպեների, ժամերի ընթացքում:
Համալիր
հանձնաժողովային
դատաբժշկական-ռազմաբժշկական
փորձաքննություն կատարած հանձնաժողովը հանգել է նաև հետևության, որ
՛Ա.Մալխասյանի հավելյալ բուժման կազմակերպման և զորակոչման հետաձգման կամ
բացառման
պարագայում,
միգուցե
հնարավոր
կլիներ
խուսափել
հանգամանքների ճակատագրական համադրումից և մահվան ելքից: Չի բացառվում նաև, որ նման ախտաբանական վիճակների համադրումը հանգեցներ նման ելքի նաև քաղաքացիական կյանքում (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 66-76): 22.
Դատաբժշկական
փորձագետ,
սույն
գործով
դատաբժշկական
փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն իր 2013 թվականի օգոստոսի 6-ի ցուցմունքում ևս մեկ անգամ կրկնել է, որ Ա.Մալխասյանի մահը պայմանավորված է եղել նրա ունեցած սրտային խնդիրներով, մասնավորապես սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարմամբ, և այդ սրտային խնդիրները նրա մոտ առկա են եղել դեռևս 2008 թվականից առաջ (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 193):
23. ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկ Արսեն Մելքոնյանը 2009 թվականի օգոստոսի 8-ին որպես վկա տված ցուցմունքով հայտնել է, որ Արեգ Մալխասյանին անգիտակից վիճակում կենտրոնական հոսպիտալ տեղափոխելուց հետո այնտեղ են եկել նաև Արեգի հարազատները, որոնք
15
հոսպիտալի բժիշկներին են տրամադրել փաստաթղթեր, որոնք վկայում էին այն մասին, որ Արեգ Մալխասյանը ունեցել է հիվանդություններ: Այդ հիվանդությունների մասին վկայող ոչ մի փաստաթուղթ չկար կցված անձնական գործին, ինչը շատ զարմացրեց Արեգ Մալխասյանի ծնողներին և պատճառ դարձավ, որ աչքի ընկնեն անձնական գործի համարակալման ուղղումները: Բժիշկ Արսեն Մելքոնյանն իր ցուցմունքում նաև համոզմունք է հայտնել, որ եթե զորակոչիկ Ա.Մալխասյանի անձնական գործում առկա լինեին նրա առողջական վիճակի վերաբերյալ վերոհիշյալ բժշկական
փաստաթղթերը,
ապա
նա
չէր
զորակոչվի
և
կվերադարձվեր
վերափորձաքննության (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 31-33):
24. Արեգ Մալխասյանի հայրը Աշոտ Մալխասյանը, որպես վկա ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր հիվանդ որդուն անօրինական կերպով են զորակոչել բանակ, այդ ապօրինությունը կանխելուն ուղղված իր ջանքերը անտեսվել են Արաբկիրի զինվորական կոմիսար Ա.Ուլիխանյանի ու զինկոմիսարիատի բժիշկների կողմից, և իր նկատմամբ դրսևորվել է արհամարական վերաբերմունք: Աշոտ Մալխասյանը հայտնել է նաև, որ երբ որդուն 2009 թվականի հունիսի 26-ին զինկոմիսարիատից տեղափոխել են կենտրոնական հավաքակայան իրենց միակ հույսն այն է եղել, որ այնտեղ տեսնելով բոլոր բժշկական փաստաթղթերը նրան չէին զորակոչի, սակայն, ինչպես հետո է իմացել, իրենց ներկայացրած բոլոր բժշկական փաստաթղթերն Արեգ Մալխասյանի անձնական գործից բացակայել են, և այդպես էլ որդուն զորակոչել են (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 73-80):
2009 թվականի օգոստոսի 20-ին Աշոտ Մալխասյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ իրենք չեն իմացել, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն իմացել են, որ ունի ստամոքսի հետ կապված բժիշկների կողմից ախտորոշված հիվանդություններ, ինչն անտեսվել է Արաբկիրի զինկոմիսարիատի բժիշկների և հատկապես Արաբկիրի զինկոմ Ա.Ուլիխանյանի կողմից, ով չեր ցանկանում ուղեգիր տալ հետազոտություններ անցնելու համար: Մինչդեռ ՄելլորիՎեյսի համախտանիշը և դրա հետ կապված հիվանդություններն ախտորոշած բժիշկներն իրեն և որդուն պարզաբանել էին, որ նման հիվանդները պետք է պահպանեն խիստ դիետա և ընդունեն համապատասխան դեղորայք, ընդ որում դա կարող է մարդուն ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանը
նաև
զինկոմիսարիատի
համոզմունք
բժիշկները
հետազոտություններին,
այդ
է
հայտնել,
միջամտել
իսկ
են
պատճառով
որ
Արաբկիրի
՛Էրեբունի
՛Էրեբունի
զինկոմը
ԲԿ-ում
ԲԿ-ում
և
կատարված
կազմված
հիվանդության նկարագրում ստամոքսի հիվանդության վերաբերյալ արձանագրված ախտորոշումները չեն արտացոլվել առողջական վիճակի մասին ակտում, ինչն էլ
16
պատճառ է հանդիսացել, որ իր ակնհայտ հիվանդ որդուն զորակոչեն (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 62-64):
25. Ղևոնդ Մալխասյանը 2009 թվականի օգոստոսի 8-ին որպես վկա ցուցմունք է տվել
ակնհայտ հիվանդ իր եղբորը Արեգ Մալխասյանին ապօրինի կերպով
զորակոչելու, իրենց նկատմամբ Արաբկիրի զինկոմիսարիատում արհամարական վերաբերմունք դրսևորելու և եղբոր հիվանդությունների մասին վկայող բժշկական փաստաթղթերն անտեսելու մասին: Ցուցմունքի վերջում վկան խնդրել է օբյեկտիվ քննություն կատարելով պատժել մեղավորներին, ՛գոնե որպեսզի հետագայում նման
դեպքեր այլ անձանց հետ չկատարվեն (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 3443):
26. 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Արաբկիրի զինվորական կոմիսար Արմեն Ուլիխանյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն է հանձնարարել Արեգ Մալխասյանի անձնական գործից հանել թվով տասը փաստաթղթեր և կցել զինկոմիսարիատի գործավարության կարգագրերին: Ա.Ուլիխանյանը ցուցմունքում նշել է նաև, որ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի և իր մոտ խորը կասկածներ են եղել Արեգ Մալխասյանի իսկապես վատառողջ լինելու վերաբերյալ, այդ
իսկ
պատճառով
ինքը
կարգադրել
է
զինկոմիսարիատի
բժշկական
հանձնաժողովի անդամ, վիրաբույժ Մարինե Սանոյանին ներկա գտնվել ՛Էրեբունի ԲԿ-ում
Արեգ
Մալխասյանին
մասնավորապես
հայտնել
է,
օբյեկտիվությունը
ապահովելու
հետազոտելու
ժամանակ:
՛Ելնելով
ստեղծված
որ.
նպատակով
իմ
Ա.Ուլիխանյանը
իրավիճակից
կարգադրությամբ
և
վիրաբույժ
Մ.Սանոյանը 2009թ. հունիսի 15-ից մինչև 19-ը մշտապես ներկա է գտնվել Էրեբունի ԲԿ-ում:
Նշել
է
նաև,
որ
Ա.Մալխասյանն
ուներ
բարձրագույն
կրթություն,
տիրապետում էր չորս լեզուների, և ինքը ցավում է այն բանի համար, որ ստեղծված իրավիճակը նման ավարտ ունեցավ նրա համար: Միևնույն ժամանակ նշել է, որ. ՛Ես
այդ հարցում կարծում եմ որևէ մեղք չունեմ, իմ մեղքը գտնում եմ որ կայանում է նրանում, որ քիչ թե շատ կոպիտ տոնով եմ արտահայտվել մինչ զորակոչը նրա հարազատների նկատմամբ, որում նաև իրենք ունեն իրենց մեղքը, որը կարծում եմ կայանում է նրանում, որ ցուցաբերելով անտարբերություն իրենց հարազատի նկատմամբ, նաև լինելով անհետևողական, ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերեցին ու նրանց վարքագիծը համոզիչ չէր, որ իրականում նորակոչիկը ունեցել է կամ ուներ առողջական վիճակի հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ վերջինիս ճանաչելու ոչ պիտանի շարային ծառայության և տրվեր տարկետում
բուժման
նպատակով:
Քննիչի
հարցերին
Ա.Ուլիխանյանը
պատասխանել է, որ հարցին լուծում տալու նպատակով իրեն ոչ ոք գումար չի առաջարկել, որևէ բժշկի եզրահանգման վրա ինքը չի ազդել, իր միջամտությունը
17
միայն
կայացել
է
նրանում,
որ
կարգադրել
է
վիրաբույժ
Մ.Սանոյանին
՛օբյեկտիվությունը ապահովելու և վերահսկելու նպատակով ներկա գտնվել Էրեբունի ԲԿ-ում կատարվող հետազոտություններին (տե՛ս քրեակա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 հունիսի, 2015 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/0051/11/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
