Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-500-Ն7 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7 - ին «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) կազմակերպությունների կողմից ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը:»: Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով. «8) դիմելու իրավասու մարմին՝ ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու համար. 9) դիմելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձին կամ կազմակերպություն՝ առաջարկելով ձեռնարկել ազդարարի խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ միջոցառումներ:»: Հոդված 3. Օրենքի 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.2-րդ հոդվածով. « Հոդված 30.2. Պաշտպանի լիազորությունները ազդարարների պաշտպանության հարցում 1. Պաշտպանն ազդարարների պաշտպանության ոլորտում իրականացնում է մոնիտորինգ և տվյալների հավաքում, ինչպես նաև հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է ազդարարների իրավունքների և ազատությունների վերականգնմանը:

2. Պաշտպանն ազդարարների պաշտպանության իրականացման նպատակով իրավասու է՝ 1) հետևելու պաշտպանական և վերականգնողական միջոցառումների իրականացմանը, 2) իրականացնելու ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության մոնիտորինգ և գնահատում, 3) հանդես գալու ազդարարների պաշտպանության իրականացման վերաբերյալ հրապարակային զեկույցներով, 4) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է ազդարարի կամ նրա փոխկապակցված անձի խնդրանքով խորհրդապահական կարգով տրամադրելու խորհրդատվություն և ներկայացնելու անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները:

4. Խորհրդատվության շրջանակում ձեռք բերված տեղեկությունները և անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման առանց անձի գրավոր համաձայնության:

5. Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփում և հրապարակում է ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրական տվյալների հիման վրա:

6. Հաշվետվությունը և վիճակագրությունն ամփոփվում և հրապարակվում են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի կայքէջում (www.azdararir.am) և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում (www.ombuds.am):

7. Հաշվետվությունը և վիճակագրությունը պետք է առնվազն տեղեկատվություն պարունակեն ազդարարների կողմից իրավասու մարմիններ ներկայացվող հաղորդումների (ըստ տեսակների և ձևերի) և ազդարարներին տրամադրվող պաշտպանության վերաբերյալ:»: Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Մարդու իրավունքների պաշտպանի՝ հաշվետվությունը և վիճակագրությունը www.azdararir.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում հրապարակելու լիազորությունը ծագում է միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 30.2-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրության վարման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-500-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-500-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2023 Հիմնական ակտ 07.12.2022, ՀՕ-500-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.12.2016, ՀՕ-1-Ն 16.12.2016, ՀՕ-1-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-500-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել