Պապյան — ԵԴ/30092/02/20
Ամփոփում
քննելով ըստ Հասմիկ Պապյանի հայցի ընդդեմ Հրանտ Պապյանի՝ առոչինչ գործարքների անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2022 թվականի որոշման դեմ Հրանտ Պապյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Հասմիկ Պապյանը պահանջել է 18.07.2009 թվականին Երնանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 ն 15.12.2019 թվականին Երնանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պ
Ամբողջ Տեքստ
ռ.»-՛.-::
թ ՏՈՄԱՐ Ն
"ԱԱ
փաթ Ե
ՀԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30092/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30092/02/20
Նախագահող դատավոր՝ Ա. Կուրեխյան
Դատավորներ՝ Ա. Մխիթարյան
Ս. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի նոյեմբերի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հասմիկ Պապյանի հայցի ընդդեմ Հրանտ Պապյանի՝ առոչինչ գործարքների անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2022 թվականի որոշման դեմ Հրանտ Պապյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հասմիկ Պապյանը պահանջել է 18.07.2009 թվականին Երնանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 ն 15.12.2019 թվականին Երնանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները:
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.10.2021 թվականի վճռով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է, ն հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.05.2022 թվականի որոշմամբ Հասմիկ Պապյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.10.2021 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրանտ Պապյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Պապյանը (ներկայացուցիչ Արմեն Պողոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ, 8-րդ ու 9-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 12-րդ, 168-րդ, 170-րդ ն 380-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցի հիմքի ն առարկայի փոփոխություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է այն փուլում, երբ Դատարանն արդեն 22.02.2021 թվականին կայացրել էր «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշում, իսկ այդ փուլում օրենսդիրն արգելում է հայցի հիմքի ու առարկայի փոփոխություն կատարելը: Հայցվորի կողմից հայցի հիմքը Ա առարկան փոփոխելու միջնորդություն ներկայացնելը հետապնդել է բացառապես հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը քննարկման առարկա չդարձնելու նպատակ: Հայցվորը զրկված չի եղել մինչն ամպացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հայցի հիմքի Ա առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի քննարկման առարկա չէին կարող հանդիսանալ ոչ միայն առաջնահերթության առումով, այլ նան միջնորդութան ժամկետը բաց թողնելու տեսանկյունից:
Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ խախտվել է նան անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, նե Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը բավարար կերպով պատճառաբանված ու հիմնավորված չէ:
Յ
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.05.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2021 թվականի վճռին:
2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, քանի որ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով ն 170-րդ հոդվածի 1-ին մասով, մինչն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը՝ 07.10.2021 թվականին դատարան է ներկայացվել հայցի հիմքի ու առարկայի փոփոխություն թույլատրելու մասին միջնորդություն:
Տվյալ դեպքում գործ ունենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված սկզբունքի հետ, որի դեպքում հակասությունը պետք է լուծվի հօգուտ սկզբունքի:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Հասմիկ Պապյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանտ Պապյանի՝ պահանջելով 18.07.2009 թվականին Երնանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 ն 15.12.2019 թվականին Երնանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները:
Դատարանի 23.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 2-9, 21, 22).
2) Դատարանը 11.01.2021 թվականին որոշում է կայացրել 22.02.2021 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 39, 40).
3 պատասխանող Հրանտ Պապյանի ներկայացուցիչը 19.02.2021 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն (հատոր 1-ին, գ.թ. 78, 79).
4) Դատարանը 22.02.2021 թվականին որոշում է կայացրել գործին մասնակցող անձանց միջն միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 83-86).
5) 22.02.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, ն հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 15.06.2021 թվականին, իսկ 15.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, ու հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.10.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 81, 82, 93-95).
6) Հասմիկ Պապյանը 07.10.2021 թվականին Դատարան է ներկայացրել հայցի առարկայի ն հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն` պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը Երնանի Բագրատունյաց պողոտայի 17-րդ շենքի
4
թիվ 91 ն Երնանի Մ. Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ՝ դրանց նկատմամբ դադարեցնելով Հրանտ Պապյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 98-103).
7) 07.10.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել հայցի առարկայի ն հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը «առկախելու» մասին, քանի դեռ չի անդրադարձել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանող Հրանտ Պապյանի միջնորդությանը, ու որոշել է այդ փուլում չքննարկել հայցի առարկայի ն հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը, քննարկելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, գործի քննություն, ։-հայտարարե՝|րլթէ ամվարտված հայտարարելով, որ դատական ակտը կհրապարակվի 28.10.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 108-111).
8) Դատարանը 28.10.2021 թվականին վճիռ է կայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու ն հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 113-123):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 168-րդ ն 170-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քենության իրավական հնարավորության հարցին, այն դեպքում, երբ դրանից հետո ներկայացվել է հայցի առարկայի ն հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (..), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
5
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նուն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի ն դատարանի առջն գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները ն եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան ն հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նուն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատավարության մասնակիցները պետք է իրենց ։դատավարական իրավունքներից օգտվեն Ա իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձնավորվել է նախադեպային դիրքորոշում այն մասին, որ լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմեր հավասարություը ն մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը, «Մարդու իրավունքնեի ն հիմնարար ազատությունների ապաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության ու հավասարության սկզբունքներ, հետնողականորեն իր վճիռներում բացահայտել է նան այդ սկզբունքների բովանդակությունը, որի համաձայն՝ «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները,
6
այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս Դոմբո Բեհիրե ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 17.10.1993 թվականի վճիռը, Տ 30-35):
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է նան այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլն կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի որոշումը, կետ 28):
Եվրոպական դատարանը միաժամանակ ընդգծել է, որ դատարանի առջն հավասարության ն մրցակցության սկզբունքները սերտորեն փոխկապված են, ու միայն դատարանի առջն հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել|լիլ մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը: Քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջն արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը ու պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում՝ ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե'ս Աեկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38-րդ, ինչպես նան Դոմբո Բեհեր Բ. Վ. ըեդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 07.10.1993 թվականի որոշումը, կետ 66):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մրցակցային դատավարության պայմաններում դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, որոշակի դատավարական գործողությունների կատարմանը ձեռնամուխ է լինում միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը հայցում է համապատասխան գործողության կատարումը: Այսինքն, կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքներով պայմանավորված դատարանը հանդես է գալիս որպես միայն վեճը լուծող մարմին ն կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով: Մասնավորապես՝ դատարանի կողմից դատավարական որոշակի գործողությունների կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի շահագրգիռ անձը գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նան բանավոր, հայցի համապատասխան գործողության կատարումը: Հետնաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն նախապայմանն է, որը վկայում է շահագրգիռ անձի կողմից համապատասխան գործողության հայցման մասին, ինչն էլ դատարանի կողմից պետք է ենթակա լինի քննության: Մյուս կողմից, քաղաքացիադատավարական հարաբերությունները ծավալվում ն գործառնում են տնօրինչականության սկզբունքի շրջանակներում: -Քաղաքացիադատավարական այս սկզբունքի բովանդակությունը ներառում է այն դատավարական իրավունքները, որոնք թույլ են տալիս կանխորոշել դատական պաշտպանության առարկան ն ազդել դատավարության
7
ուղղվածության ն ընթացքի վրա (տե'ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ըեդդեմ Յուրիկ Առաքելյանի ն Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/0214 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը):
Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի՝ Սահմանադրությամբ ն օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական Ա դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նան դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի եախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴՅ/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:
Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի՝ նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է հայցի առարկան, հայցի փաստական ն իրավական հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
Նուն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, ն գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծե հաշտարարության միջոցով պարզաբանելով հաշտարարության էությունը:
8
Նույն հոդվածի 1ին մասի 13-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նան իրականացնում է նուն օրենսգրքով նախատեսված` գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչն առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի Ա դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝
3 որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.
2) գործին մասնակցող անձանց միջն բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.
3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը Ա անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.
4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:
Նուն հոդվածի 4-րդ մասի համաձայն հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության ն դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված ն հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը ն վայրը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը ն գնահատմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված
9
հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի ն հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչե ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում՝ պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նան հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձնով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել ն այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու դեպքում դատարանն անհրաժեշտության դեպքում իրականացնում է նույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում, ի թիվս հայցի ն առարկությունների փաստական ու իրավական հիմքերի, պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը` չսահմանափակելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով ն գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջն բաշխելու հարցը, ինչպես նան քննարկում ու լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության ն թույլատրելիության հարցը: Միայն նշված գործողությունները կատարելուց հետո է դատարանը կայացնում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Նման իրավակարգավորման նպատակն այն է, որպեսզի ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ՝ կիրառելի իրավական նորմերին համապատասխան` վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Մասնավորապես, կիրառելի իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ամպլացուցման գործընթացում նրանց ` պարտականությունների հստակեցումը (րես «Հիմեարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ- ի թիվ ԵԿԴ/4497/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
10
ՀՀ վճռաբեկ դատարանը, տնօրինչականության սկզբունքի ներքո անդրադառնալով հայցվորի՝ հայցի առարկան ն (կամ) հիմքը փոփոխելու, այն լրացնելու, հայցից մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվելու իրավունքին, արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցվորը, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, ինքն է որոշում ինչպես հայցի առարկան ու հիմքերը (իրավական ն փաստական), այնպես էլ որոշում է կայացնում հետագայում իր պահանջից ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու, կամ փոփոխելու ու (կամ) լրացնելու հայցի առարկան Ա հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը: Այսինքն՝ հայցի առարկան ն (կամ) հիմքը փոփոխելու, այն լրացնելու, հայցից մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվելու հայեցողական իրավունքով օժտված է բացառապես հայցվորը (տես «ՎԱՄՄ» ՍՊԸ-ն ընդդեմ Արսեն Գնորգյանի թիվ ԵԿԴ/2456/02//6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգիռ անձը, իր դատական ապաշտպանությաան իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որնէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում՝ դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձնով: Այսինքն դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետնաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նան դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի՝ դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքը (տե՛ս «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը քննարկելիս դատարանը նախ ն առաջ պարզում է հարցն առ այն, թե հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի տվյալ դեպքում: Մասնավորապես, առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման մասին պահանջի քննության դեպքում, եթե գործին մասնակցող անձը դատարանին խնդրել է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պետք է պարզի, թե ինչ տեսակի պայմանագրի անվավերության հետնանքներ են տվյալ գործով քննարկվում, ինչ բնույթի հարաբերություններ են կարգավորվում դրանով, ն արդյո՞ք տվյալ տեսակի պայմանագրին ներկայացված են այնպիսի պահանջներ, որոնք չպահպանելը հանգեցնում է առոչնչության: Միայն այդ հանգամանքները պարզելուց հետո կարող է դատարանը հետնություն անել այն մասին, թե տվյալ գործարքի նկատմամբ հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի՝ ընդհանուր, թե հատուկ, ն հայցային վաղեմության համապատասխան ժամկետի խախտում տեղի ունեցել է, թե՝ ոջ (տե՛ս Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02//4 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը):
11
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ի ապահովումն տնօրինչականության սկզբունքի, հայցվորին իրավունք է վերապահել նան փոփոխելու հայցի առարկան ն հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, իսկ պատասխանողին՝ նան ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, վկայակոչելու հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը: Ընդ որում, օրենսդիրը վերը նշված դատավարական գործողությունների կատարման համար սահմանել է համապատասխան ժամկետներ, այն է՝ հայցի առարկայի ն հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել մինչչ, ապացուցման ։պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը որոշակի ընթացակարգ է նախատեսել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու կարգի առումով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168- րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով, որ այդ միջնորդությունը, ըստ էության, պետք է քննվի նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո, որպիսի դատավարական գործողություններից են դատարանի կողմից նախնական դատական նիստի ընթացքում հայցի առարկան, դրա փաստական ն. իրավական հիմքերը պարզելը, ինչպես նան պարզելը՝ արդյո՞ք հայցվորը պնդում է իր պահանջները:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերը նշված իրավական կարգավորումները բավարար հիմք են հանդիսանում հետնություն անելու այն մասին, որ եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացված ն" հայցի հիմքի ու (կամ) առարկայի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխություն թույլատրելու միջնորդություն, ն' հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, ապա դատարանները բոլոր դեպքերում նախ պետք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լուծեն հայցի հիմքի ու (կամ) առարկայի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխություն թույլատրելու հարցը՝ ապահովելով հայցվորի տնօրինչականության սկզբունքի իրագործումը, ն հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո նոր միայն լուծեն հայցային վաղեմություն կիրառելու մասին հարցը, եթե վերը նշված փոփոխությունը թույլատրելուց հետո նս պատասխանողը պնդի այդ միջնորդությունը: Ընդ որում, տվյալ դեպքում էական չէ, թե վերը նշված միջնորդություններից ժամանակագրական առումով որն է ներկայացվել ավելի վաղ: Ավելին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դատավարական գործողությունների ցանկի բովանդակությունից նս բխում է, որ մինչ հայցային վաղեմություն կիրառելու մասին հարցը լուծելը նախ անհրաժեշտ է վերջնականապես պարզել հայցի հիմքն ու առարկան, առանց որի անհնարին կլինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դատավարական գործողությունների իրականացումը:
12
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հասմիկ Պապյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանտ Պապյանի՝ պահանջելով 18.07.2009 թվականին Երնանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 ն 15.12.2019 թվականին Երնանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները: Դատարանի 23.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը 11.01.2021 թվականին որոշում է կայացրել 22.02.2021 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Մինչ նշանակված նախնական դատական նիստը՝ 19.02.2021 թվականին, պատասխանող Հրանտ Պապյանի ներկայացուցիչը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն: Դատարանը 22.02.2021 թվականին որոշում է կայացրել գործին մասնակցող անձանց միջն միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, ն 22.02.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել է, ու հաջորդ նախնական դատական նիստը նշանակել է 15.06.2021 թվականին: 15.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը նս հետաձգվել է, ն հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.10.2021 թվականին:
Հասմիկ Պապյանը 07.10.2021 թվականին Դատարան է ներկայացրել հայցի առարկայի ն հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն` պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը Երնանի Բագրատունյաց պողոտայի 17-րդ շենքի թիվ 91 ն Երնանի Մ. Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ՝ դրանց նկատմամբ դադարեցնելով Հրանտ Պապյանի սեփականության իրավունքը: 07.10.2021 6թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել հայցի առարկայի ն հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը «առկախելու» մասին՝ պատճառաբանելով, որ դեռ չի անդրադարձել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանող Հրանտ Պապյանի միջնորդությանը, ու որոշել է այդ փուլում չքննարկել հայցի առարկայի ն հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը, քննարկելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, գործի քննություն, Օ։»հայտարարել| լէ ավարտված հայտարարելով, որ դատական ակտը կհրապարակվի 28.10.2021 թվականին:
Դատարանը 28.10.2021 թվականին վճիռ է կայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու ն հայցը մերժելու մասին:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ
13
- «հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելն այն դատավարական գործողությունն է, որի միջոցով հայցվորն իրացնում է իրեն վերապահված մեկ այլ իրավունք, դիմելով դատարանին՝ գործի քենությունը սկզբնապես ներկայացված հայցի հիմքից ն (կամ) առարկայից տարբերվող այլ հիմքի ն (կամ) առարկայի շրջանակներում շարունակելու համար: Նշվածից հետնում է նան, որ դատարանը պարտավոր է հայցը քենել դրանով ներկայացված հիմքերի ն առարկայի շրջանակներում, հետնաբար որոշակիորեն կաշկանդված է նան հայցի հիմքի ն առարկայի փոփոխությունը թույլատրելու արդյունքում փոփոխված հայցի շրջանակներով, հետնաբար բոլոր այն դեպքերում, երբ սահմանված կարգով ն ժամկետներում ներկայացվել է հայցի հիմքի ն առարկայի փոփոխության վերաբերյալ միջնեորդությու, դատարանն անկախ միջնորդությունների ներկայացման հաջորդականությունից, ենախնառաջ պետք է քննության առարկա դարձնի հենց այդ միջնորդությունը, քանի որ դրա լուծումն է կանխորոշում, թե որ հիմքերի ն առարկայի շրջանակներում է շարունակվելու գործի քննությունը»,
- «հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունն ավելի վաղ ներկայացված լինելե ինքեին չէր կարող խոչընդոտ հանդիսանալ հայցի հիմքե ու առարկան փոփոխելու միջեորդությունը քննության առնելու համար, հետնաբար, դատարանի կողմից այդ միջնորդությունը չքննարկելը, կամ դրա քննարկումը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննարկման արդյունքից կախման մեջ դնելն իրավաչափ չէ ն ուղղակիորեն հանգեցրել է տփտեօրինչականության սկզբունքի խախպտմաեը»,
եզրահանգել է, որ «չքենարկելով ն չլուծելով հայցի հիմքն ու առարկան փոփոխելու մասին հայցվորի միջնորդությունը ն մինչ այդ քենության առնելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, դատփարաեը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ ն 170-րդ հոդվածները ն կիրառել է եույն օրենսգրքի 168-րդ հոդվածը, որը չպեւրք է կիրառեր, թույլ տալով դատավարական իրավունքի եորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման, հետնաբար վերաքենիչ բողոքը հիմնավորված է ենթակա է բավարարման»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները Ա սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հետնյալ պատճառաբանությամբ:
Նախ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանը, արձանագրային որոշում կայացնելով վերը նշված պատճառաբանությամբ հայցի առարկայի Ա հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ գրավոր միջնորդության քննարկումն «առկախելու մասին», խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի պահանջը, քանի որ կայացրել է նշված նորմի բովանդակությունից չբխող որոշում, այնքանով, որքանով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նման տեսակի որոշում կայացնելու լիազորություն դատարաններին չի վերապահել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի եզրահանգումները բխում են նան վերը նշված նորմատիվ իրավական ակտերի, կոնվենցիոն նորմերի Ա Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների բովանդակությունից, քանի որ Վճռաբեկ դատարանն իր հերթին արձանագրում է, որ Դատարանը, չքննարկելով ու չլուծելով հայցի առարկայի ն հիմքի
14
փոփոխություն թույլատրելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում հայցվորի ներկայացրած գրավոր միջնորդությունն ու առաջնահերթություն տալով ժամանակագրական առումով մինչ այդ ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը, խախտել է հայցվորի տնօրինչականության սկզբունքը՝ անտեսելով ինչպես այն հանգամանքը, որ հայցվորը գործել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված տնօրինչականության սկզբունքի շրջանակներում ու այդ նպատակով ցանկացել է իրացնել իր դատավարական իրավունքները, այնպես էլ՝ օրենսդրի կողմից սահմանված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերը նշված ընթացակարգը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետնաբար՝ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու ն ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմեավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի ԱՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պարագայում սույն գործը Վերաքննիչ դատարանի որոշման ուժով ենթակա է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/30092/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
