ԵԴ/0262/06/20
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՄԻԵԿ հոդված 5. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք · Հոդված 11. Քրեական հետապնդում իրականացնելու ձևերը · Հոդված 135. Գույքի արգելադրման տևողությունըԱմփոփում
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Ռ.Մխիթարյան ՇԸ քհվճռաբեկ 60դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ԶԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաք Երնանում գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ աան ը վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ ՀՇ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ռ.Մխիթարյան
ԵԴ/0262/06/20
<<
վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ`
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2023 թվականի հոկտեմբերի 27-ին
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ
քաղաք Երևանում
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի փետրվարի 2-ին
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական
օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ քրեական
գործը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ
ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նույն թվականի ապրիլի 10-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Մեղադրյալ
պաշտպան
ի վերաքննիչ բողոքի
քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), 2020 թվականի հունիսի 5-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 14-ի որոշումը բեկանել է և վերացրել մեղադրյալ
նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված
կալանավորումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ¹, իսկ 2021 թվականի ¹ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
3
հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանը սխալ է կիրառել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 135-րդ և 259-րդ հոդվածների պահանջները, անտեսել է կալանավորման հիմքերին և պայմաններին վերաբերող Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, չի հետևել դրանցով սահմանված պահանջներին։
Այսպես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի փաստարկն այն մասին, որ կալանավորման միջնորդությունը հարուցելու պահին [անընթեռնելի] մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, անհիմն է։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար ապացույցների համակցության հիման վրա 2020 թվականի ապրիլի 8-ին որոշում է կայացրել [անընթեռնելի] որպես մեղադրյալ ներգրավելու մասին, սակայն նույն թվականի ապրիլի 11-ին վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությանը կից նյութերում սխալմամբ Առաջին ատյանի դատարան է ներկայացրել [անընթեռնելի] որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման խոտանված օրինակներից մեկը։ Նշված վրիպակը հայտնաբերելուց հետո քննիչի կողմից անմիջապես դատարան է ուղարկվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման իրական օրինակը։ Վերոգրյալի հիման վրա բողոքաբերն ընդգծել է, որ [անընթեռնելի] պատշաճ կարգով մեղադրյալի
4
կարգավիճակ է տրվել մինչև կալանավորման միջնորդությունը հարուցելը, իսկ Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ այն լրացվել է միջնորդությունը դատարան ներկայացնելուց հետո, անհիմն է և չի բխում գործի նյութերից: 5.1. Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով [անընթեռնելի] նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման իրավաչափությանը, դուրս է եկել վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը քննարկելու սահմաններից: Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ գործի նյութերում առկա չէ [անընթեռնելի]
գտնվելու վայրը պարզ լինելու վերաբերյալ որևէ փաստարկ, անհիմն կերպով հանգել է հետևության, որ վերջինիս հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշման հիմքում դրված պատճառաբանությունները խոցելի են:
5.2. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով, որ ինչպես մեղադրանքի ձևակերպումները, այնպես էլ դատարան ներկայացված նյութերը բավարար են ենթադրյալ հանցագործությունների հետ
[անընթեռնելի] օբյեկտիվ կապը
հաստատված համարելու համար, արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայություն, ինչը չի բխում ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի իրավակարգավորումներից, այնպես էլ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 5-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 14-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ
[անընթեռնելի] պաշտպան
[անընթեռնելի] ը վճռաբեկ բողոքի
պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը առաջ չի բերում օրենքի միատեսակ կիրառության խնդիր, ինչպես նաև թույլ չի տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
5
Ըստ պաշտպանի՝
| մեղսագրված է ընդհանրապես փողերի լվացման
արարքի կատարում՝ առանց հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման կոնկրետացման։ Պաշտպան
ը գտել է նաև, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին
որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավվող անձի փոխարեն այլ անձի անուն նշելը չի կարող համարվել ոչ էական հանգամանք, և նման խախտումը չի կարող վերացված համարվել ուղղված տարբերակը դատարան ուղարկելով։
Պաշտպանը փաստարկել է նաև, որ
նկատմամբ հարուցված
հետախուզումն ի սկզբանե ապօրինի է եղել։
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան
ը խնդրել է մերժել բողոքը՝
օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 5-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
9. Կալանավորման միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նախաքննության մարմնի՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն՝ «(...) Գործով ձեռք է բերվել հանցանքի կատարումը վկայող փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցություն, որը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավել և մեղադրանք առաջադրել
(…) այն բանում, որ նա տեղեկություններ և
միջոցներ տրամադրելով, խոչընդոտներ վերացնելով, ՀՀ քաղաքացի, հետ օժանդակել է առևտրային կազմակերպության՝
ընկերության ծառայողներին իրենց լիազորություններն
այդ կազմակերպության շահերին հակառակ և այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին օգտագործելով,
ֆիզիկական
անձանցից հավաքագրել ընդհանուր
ՀՀ դրամին համարժեք
ԱՄՆ դոլար և
եվրո, որը նույն ժամանակահատվածում գործարքներով
իր անվամբ մուտքագրել է
ընկերության
6
ընկերությունում բացված հաշվեհամարներին՝ յուրաքանչյուր
գործարքի համար ստանալով
ՀՀ դրամ գումար:
Վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում
ընկերությունում
ընկերության հաշվեհամարներին նշված
ընկերության կողմից ՀՀ-ում որևէ տնտեսական գործունեություն չծավալելու պայմաններում ապօրինի կերպով գոյացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ՀՀ դրամին համարժեք գումար` փաստացի նշված գույքը ձևակերպելով որպես
ընկերության սեփականություն, իսկ դրա
ձևավորման աղբյուր՝ ֆիզիկական անձ
Նշված գործողությունների հետևանքով խաթարվել են ֆինանսական միջոցների շրջանառության և հաշվառման հետ կապված բնականոն հարաբերությունները, բանկային գործառնությունների կատարման կարգը, բանկային համակարգի հեղինակությունը, կոպիտ կերպով խախտվել են ՀՀ բանկային օրենսդրության պահանջները, շրջանցվել են փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և այլ իրավախախտումների հակազդման օրենքով նախատեսված կառուցակարգերը և առաձնապես խոշոր չափերով դրամական միջոցները բանկային համակարգում ձևակերպվել են դրանց հետ որևէ առնչություն չունեցող կազմակերպության անվամբ` առաջացնելով ծանր հետևանքներ:
և
այլ անձանց օժանդակությամբ առևտրային
կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով ընկերության հաշվեհամարներին գոյացած
առանձնապես խոշոր չափերով գույքը՝
ՀՀ դրամին համարժեք
գումարները նշված ընկերության ծառայողների և լիազորված անձանց իրականացրած բանկային գործարքների միջոցով հետագայում տնօրինվել է` խեղաթյուրելով և թաքցնելով դրա հանցավոր ծագումը, իրական բնույթը, տեղաշարժը, դրա նկատմամբ իրական իրավունքներն ու պարտականությունները։
7
Այսինքն՝
ն մեղսագրվում է մեղավորությամբ կատարված
հանրորեն վտանգավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: (…)»: 9.1. Վերոնշյալ որոշման եզրափակիչ մասի համաձայն՝ «ՈՐՈՇԵՑԻ՝ (...) ներգրավել որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրել ՀՀ
քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (…)»3:
9.2. 2020 թվականի ապրիլի 11-ին՝ մինչև կալանավորման միջնորդության քննարկումը, Առաջին ատյանի դատարանին և պաշտպանության կողմին է ներակայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, որի վերջնամասում ևս գրված են եղել է
տվյալները*:
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 14-ի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանն արձանագրում է, որ առկա են բավարար փաստեր և ապացույցներ առ այն, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարմանը: Դատարանի այս հետևությունը հիմնավորվում է, մասնավորապես միջնորդությանը կից դատարան ներկայացված
առերես հարցաքննության արձանագրությունով,
ճանաչման ներկայացնելու
արձանագրություններով,
ըկերության
արձանագրություններով, վկաներ
կողմից
և
u
հարցաքննության
-ում բացված հաշվեհամարին գումարների մուտքի
անդորրագրերով, ինչպես նաև միջնորդությանը կից ներկայացված այլ նյութերով: (...)
Անդրադառնալով պաշտպանի այն պնդումներին, որ օրենքով սահմանված կարգով իր վստահորդին մեղադրյալ ներգրավելու որոշում չի կայացվել, ինքը հանդես չի գալիս որպես մեղադրյալի պաշտպան, այլ առավելապես շահագրգիռ անձի ներկայացուցիչ, (…) Դատարանը գտնում է, որ
ն մեղադրյալ ներգրավելու որոշման
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 37-38։
3 Տե՛ս նույն տեղում։
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 181-184 և դատական նիստի արձանագրությունը։
8
վերջնամասում
անվան և ազգանվան փոխարեն
անուն ազգանուն նշելը պայմանավորված է եղել տեխնիկական վրիպակով, որն իր բնույթով էական չէ և հիմք չէ միջնորդությունը մերժելու համար, այն էլ այն դեպքում, որ Դատարանին և պաշտպանին ներկայացվել է նաև որոշման` առանց տեխնիկական թերություններով տարբերակը։
(...)
ն մեղսագրվող ենթադրյալ հանցանքները դասվում են
առանձնապես ծանր և միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար նախատեսված է պատիժ նաև ազատազրկման ձևով, ինչն էականորեն բարձրացնում է մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը: Դատարանի այս դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեղադրյալ գտնվելով հետախուզման մեջ և թվականից իմանալով
իրեն քննչական մարմին հրավիրելու, իսկ հետո նաև որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին, պատճառաբանելով իր չներկայանալը նոր կորոնավիրուսային համաշխարհային համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող սահամանափակումների պատճառով ժամանակավորապես այլ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի հետ չվերթները դադարեցված լինելու հանգամանքով որևէ փաստական տվյալներ չի ներկայացրել իր գտնվելու վայրի, վարույթն իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների մասին, որպիսի պայմաններում Դատարանի մոտ ողջամիտ ենթադրություն է ձևավորվում առ այն, որ բարձր է հավանականությունը, որ
մեղադրյալի պատճառաբանությունները միտված
անհնարինության համար օբյեկտիվ հիմքեր ստեղծելուն:
են
չներկայանալու
Դատարանն արձանագրում է նաև, որ հիմնավոր կասկածի առկայության պայմաններում քրեական գործի քննության տվյալ փուլում, երբ շարունակվում են ակտիվ քննչական
դատավարական գործողությունները, դեռևս հստակեցված չէ
հանցագործության կատարմանը ներգրավված անձաց ամբողջական շրջանակը, նրանց կոնկրետ դերակատարությունը, ենթադրյալ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման ամբողջական սխեման, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների տեղաշարժը և դրանց հասցեատերերին, բարձր է նաև
9
հավանականությունը, որ մեղադրյալն անազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը քրեական դատավարության մասնակցող, այդ թվում՝ դեռևս չհարցաքննված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով (…)»:
11. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 5-ի որոշման համաձայն՝ «(…)[Ա]նդրադառնալով վերաքննիչ բողոքի՝
ն որպես մեղադրյալ
ներգրավելու մասին պատշաճ որոշման բացակայության վերաբերյալ փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ
նկատմամբ
կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Քննիչի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» վերտառությամբ որոշում, որի եզրափակիչ մասի համաձայն՝ Քննիչը որոշել է գործով որպես մեղադրյալ ներգրավել և ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով ու նույն օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրել ոչ թե
ն, այլ՝
ինչպես նաև
վերջինիս, այլ ոչ թե
ն հայտարարել այդ որոշման մասին և նրան
ուղարկել դրա պատճենը:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կամ դատախազի որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը, շարադրվում են մեղադրյալ ներգրավելու մասին որոշման եզրափակիչ մասում։ Ուստի որևէ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման եզրափակիչ մասում այդ անձի փոխարեն մեկ ուրիշի անվամբ մեղադրանքի ձևակերպումը չի կարող համարվել ոչ էական հանգամանք, մինչդեռ Առաջին ատյանի դատարանն այն համարել է ոչ էական:
Ինչ վերաբերում է Դատախազի փաստարկին առ այն, որ վրիպումը տեղի է ունեցել ոչ թե որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ, այլ այդ որոշումը պաշտպանության կողմին և Առաջին ատյանի դատարանին տրամադրելիս՝ ն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համապատասխան էջի 5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 199-208։
10
փոխարեն թյուրիմացաբար նույն գործով
որպես մեղադրյալ
ներգրավելու մասին որոշման էջը դրվելու արդյունքում, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ փաստարկն ինքնին հիմնազուրկ է, քանի որ հիշատակված որոշման նույն էջի վրա, եզրափակիչ մասից զատ, որը վերաբերում է շարադրված է նաև նույն որոշման նկարագրական-պատճառաբանական մասի ն վերաբերող հատվածը:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը հանդիսանում է դատարանի կողմից անհապաղ քննության ենթակա միջնորդություն, ինչից ողջամտորեն բխում է, որ կալանավորման միջնորդություն հարուցելու պահին տվյալ անձն արդեն իսկ պետք է ունենա մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որպեսզի դատարանը միջնորդությունը ստանալուց հետո ցանկացած պահի հնարավորություն ունենա մրցակցային դատավարության կանոնների պահպանմամբ քննել այն։ Մինչդեռ կոնկրետ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին պատշաճ որոշման բացակայության պայմաններում դատարանը զրկվում է միջնորդությունը ստանալուց հետո ցանկացած պահի այն մրցակցային դատավարության կանոնների պահպանմամբ քննելու հնարավորությունից: Ուստի կալանավորման ինքնուրույն` անձին պատշաճ կերպով մեղադրյալի կարգավիճակ տրված լինելու պայմանը պետք է առկա լինի կալանավորման միջնորդության հարուցման պահին, այլ ոչ թե լրացվի միջնորդությունը դատարան ներկայացնելուց հետո:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Քննիչի` նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու
մասին որոշմանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը հիմք են տալիս արձանագրելու, որ կալանավորման միջնորդությունը հարուցելու պահին մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, որպիսի պայմանի բացակայությունն ինքնին հիմք է հանդիսացել հարուցված միջնորդությունը մերժելու համար: Դրա հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանն ընդունում է, որ տվյալ դեպքում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կազմելիս կարող էր տեղի ունենալ վրիպում, ինչը վերացնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
11
սահմանված համապատասխան ընթացակարգերից շեղումը, սակայն, ինքնին անհամատեղելի է օրինականության սկզբունքի հետ:
Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ ինչպես վերը շարադրվածն ինքնին, այնպես էլ սույն որոշման 4-րդ կետի 1-ից 4-րդ և 6-րդ ենթակետերում մեջբերվածի ու սույն որոշման 8-րդ կետում արձանագրվածի համակցության մեջ բավարար հիմք է տալիս էության մեջ համաձայնելու նաև բողոքի հեղինակի՝ [անընթեռնելի] նկատմամբ հետախուզում հայտարարելու իրավաչափության առնչությամբ ներկայացված փաստարկին ու դրա հիմքում դրված դատողություններին: Այս կապակցությամբ առավել քան խոցելի է նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից [անընթեռնելի] նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշման հիմքում դրված պատճառաբանությունն առ այն, որ «[Ք]րեական գործով մեղադրյալ [անընթեռնելի] գտնվելու վայրը պարզ չէ, և վերջինս թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, իսկ նրա կողմից հարցաքննությանը ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին վարույթն իրականացնող մարմինը որևէ տեղեկություններ չի ստացել»: Մինչդեռ առկա նյութերի ուսումնասիրությամբ փաստվում է, որ վարույթն իրականացնող մարմնին արդեն իսկ հասու են եղել [անընթեռնելի] և վերջինիս փաստաբանի համապատասխան դիմումները, որոնցում նշված՝ [անընթեռնելի] կողմից հարցաքննությանը ներկայանալուն խոչընդոտող պատճառը, դրան վերաբերող որևէ ողջամիտ գործողություն վարույթն իրականացնող մարմնի կողմից չիրականացվելու պայմաններում, անհարգելի համարելու որևէ փաստարկված ու տրամաբանված հիմք չկա։ Նշվածի առնչությամբ անհասկանալի է նաև Առաջին ատյանի դատարանի դատողությունն առ այն, որ [անընթեռնելի] պատճառաբանությունները միտված են չներկայանալու անհնարինության համար օբյեկտիվ հիմքեր ստեղծելուն, մինչդեռ «օբյեկտիվ հիմք» եզրույթն արդեն իսկ անհամատեղելի է այն որևէ մեկի կամքով պայմանավորված ստեղծվելու հետ:
(...) Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ նկարագրվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով սահմանված
12
իրավակարգավորումների համադրումը հանգեցնում է նրան, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումն առերևույթ բացառող հանգամանք (անցել է վաղեմության ժամկետը), որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից կալանավորման պայմանի առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալն ինքնին առարկայազուրկ է։
(...)
Տվյալ դեպքում, ինչպես երևում է սույն որոշման 2-րդ կետում մեջբերվածից, ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցանքի առնչությամբ [անընթեռնելի] կողմից կատարված որևէ կոնկրետ գործողություն նշված չէ։ Այլ կերպ՝ արարքի նկարագրության մեջ ներառված չէ քրեաիրավական որակման համար անհրաժեշտ այն փաստական տվյալները, որոնք պետք է բնութագրեին հանցակազմի տարրերից օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները և հիմնավոր կասկածի համատեքստում հնարավորություն տային փաստելու դրանց առերևույթ առկայությունը: Նախաքննության մարմինը սահմանափակվել է միայն ընդհանրական այնպիսի ձևակերպումներով, որպիսիք են, օրինակ՝ «(…) [Տ]եղեկություններ և միջոցներ տրամադրելով, խոչընդոտներ վերացնելով (…) օժանդակել է (...)», «(...) [անընթեռնելի] և այլ անձանց օժանդակությամբ (...)» և այլն:
(...)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ [անընթեռնելի] նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Քննիչի միջնորդությունը բավարարելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել չհիմնավորված, չպատճառաբանված և ոչ իրավաչափ դատական ակտ կայացնելուն (…)»։ :
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
6 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 101-105։
13
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը
վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։
I. Կալանավորման միջնորդությունը հարուցելու պահին
մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունենալու հանգամանքը.
13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝ (…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք։
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
14
(...)»:
Նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին»: Նույն օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է։
2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը։
4. Եթե անձը որպես մեղադրյալ ներգրավվում է քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով որակվող մի քանի հանցագործությունների համար, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում է կոնկրետ ինչ հանցանքներ են կատարվել, իսկ եզրափակիչ մասում այդ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածները, հոդվածի մասերը կամ կետերը:
(...)»:
14. Մեջբերված կոնվենցիոն և սահմանադրական դրույթների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը։ Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը։ Կալանավորման պայմաններից մեկն էլ
15
անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված լինելն է, որը հաստատվում է գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությամբ։ Կալանավորման այս պայմանն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեադատավարական օրենքի 134-րդ հոդվածի 3-րդ մասում առկա այն պահանջի հետ, որ կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ։ Հետևաբար, քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը, ի թիվս այլնի, պետք է պարզի նաև կալանավորման վերոնշյալ ինքնուրույն պայմանի առկայությունը, մասնավորապես այն, թե արդյոք անձին տրվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դեպքում, երբ անձը թաքնվում է քննությունից, կալանավորման վերոնշյալ պայմանի առկայության համար բավարար է անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացումը՝ պայմանով, որ հետագայում՝ հայտնաբերվելուց հետո, նա կտեղեկացվի որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին, նրան կպարզաբանվի առաջադրված մեղադրանքի էությունը, և նրան կհանձնվեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը և մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը, ապա նա անհապաղ (72 ժամվա ընթացքում) կտարվի դատավորի մոտ։ Ուստի, այս դեպքերում դատարանը պարտավոր է ստուգել միայն, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացվել են արդյոք համապատասխան տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ այն մասին, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Հակառակ պարագայում, անձի կալանավորումը և համապատասխանաբար նաև նրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը կհամարվի կամայական և անօրինական?:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմինը կալանավորման միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան է ներկայացրել նաև 2020 թվականի ապրիլի 8-ի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումը, որի նկարագրական-պատճառաբանական մասում նշված են
անձնական տվյալները, նկարագրված է վերջինիս
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, Ռոբերտ Հակոբյանի գործով 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԱՔԴ/0218/06/12, Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումները։
16
վերագրվող արարքների փաստական հանգամանքները, իսկ որոշման եզրափակիչ մասում նշված են
ի տվյալները՞,
- 2020 թվականի ապրիլի 11-ին՝ մինչև կալանավորման միջնորդության քննարկումը, Առաջին ատյանի դատարանին և պաշտպանության կողմին է ներակայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, որի վերջնամասում ևս գրված են եղել տվյալները,
- քննարկման առարկա դարձնելով
մեղադրյալի դատավարական
կարգավիճակ տրված լինելու հանգամանքը` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ն մեղադրյալ ներգրավելու որոշման վերջնամասում վերջինիս
անվան և ազգանվան փոխարեն «
» անուն ազգանուն նշելը
պայմանավորված է եղել տեխնիկական վրիպակով, որն իր բնույթով էական չէ և հիմք չէ միջնորդությունը մերժելու համար, այն էլ այն դեպքում, երբ դատարանին և պաշտպանին ներկայացվել է նաև որոշման՝ առանց տեխնիկական թերությունների տարբերակը",
- Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի վերոնշյալ դատողությանը, իր որոշմամբ փաստել է, որ որևէ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման եզրափակիչ մասում այդ անձի փոխարեն մեկ ուրիշի անվամբ մեղադրանքի ձևակերպումը չի կարող համարվել ոչ էական հանգամանք։ Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ կալանավորման ինքնուրույն՝ անձին պատշաճ կերպով մեղադրյալի կարգավիճակ տրված լինելու պայմանը պետք է առկա լինի կալանավորման միջնորդության հարուցման պահին, այլ ոչ թե լրացվի միջնորդությունը դատարան ներկայացնելուց հետո։ Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քննիչի`
նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու
մասին որոշմանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը հիմք են տալիս արձանագրելու, որ կալանավորման միջնորդությունը հարուցելու պահին մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, որպիսի պայմանի բացակայությունն ինքնին հիմք է հանդիսացել հարուցված միջնորդությունը մերժելու համար։ Դրա հետ մեկտեղ, Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ տվյալ դեպքում անձին որպես մեղադրյալ 8 Տե՛ս սույն որոշման 9-9.1-րդ կետերը։
9 Տե՛ս սույն որոշման 9.2-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
17
ներգրավելու մասին որոշումը կազմելիս կարող էր տեղի ունենալ վրիպում, ինչը վերացնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգերից շեղումը, սակայն, ինքնին անհամատեղելի է օրինականության սկզբունքի հետ":
16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը [անընթեռնելի] մեղադրյալի կարգավիճակ չունենալու վերաբերյալ հետևության հանգելիս պատշաճ վերլուծության չի ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները։ Այսպես՝ սույն գործի փաստական տվյալներից հետևում է, որ նախաքննության մարմինը 2020 թվականի ապրիլի 11-ին կալանավորման միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան է ներկայացրել նաև 2020 թվականի ապրիլի 8-ի` «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման օրինակ, որի նկարագրական-պատճառաբանական մասում նշված են եղել [անընթեռնելի] [անընթեռնելի] անձնական տվյալները, նկարագրված են եղել վերջինիս վերագրվող արարքների փաստական հանգամանքները, և միայն եզրափակիչ մասում նշված է եղել այլ անձի՝ [անընթեռնելի] ի անունը։ Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը նույն օրը` մինչև ներկայացված միջնորդության քննարկումը, Առաջին ատյան դատարանին և մեղադրյալի պաշտպանին է ուղարկել 2020 թվականի ապրիլի 8-ի` «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման առանց վրիպակի օրինակը, որի եզրափակիչ մասում ևս նշված է եղել [անընթեռնելի] անունը։
Հետևաբար, նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, միջնորդության քննության արդյունքով, ըստ էության, արձանագրելով կալանավորման ինքնուրույն պայման հանդիսացող՝ անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված լինելու հանգամանքի առկայությունը և գտնելով, որ [անընթեռնելի] «[անընթեռնելի] խ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման եզրափակիչ մասում [անընթեռնելի]» անվան և ազգանվան փոխարեն «[անընթեռնելի]» անուն- ազգանունը նշելը տեխնիկական վրիպակ է, հանգել է իրավաչափ հետևության, իսկ 11 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
18
հակառակի մասին Վերաքննիչ դատարանի դատողությունները չափազանց ձևականացված են (excessive formalism) և չեն կարող ընդունել համարվել։ II. Հիմնավոր կասկածը.
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն»։
Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի, Հարություն Խաչատրյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ¹4:
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝ հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով 12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15։
14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
19
ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն
իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից", ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ` արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է 15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
16 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06:
ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն),
– հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին (...)7:
18. ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշմամբ արձանագրել է. «(...) [Ձևավորված դատական պրակտիկայի համաձայն՝ մեղադրանքի օրինականությունը, որպես կալանավորման պայման, իր մեջ, մասնավորապես, ներառում է անձի` քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին հասնելը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելը, այն մեղադրյալին պատշաճ դատավարական կարգով ներկայացնելը, ինչպես նաև տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող, այդ թվում՝ արարքի ապաքրեականացման հանգամանքները հաշվի առնելը:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ մեղադրյալին ներկայացված և կալանքի ընտրության համար դատարան ներկայացված մեղադրանքի օրինականությունը կարող է ստուգվել նաև նյութական և դատավարական այլ չափանիշների հիման վրա: Մասնավորապես` կալանավորման քննարկվող պայմանը կբացակայի նաև այն դեպքում, երբ մեղադրյալին վերագրվող արարքը քրեորեն պատժելի չէ (օրինակ` նախատեսված է որպես վարչական իրավախախտում) կամ երբ առկա է «սխալ» հանցագործության սուբյեկտի հարցում (օրինակ՝ երբ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության համար մեղադրանք է ներկայացվել զինծառայող չհանդիսացող անձին)։ Նույն կերպ մեղադրանքի օրինականության պահանջն ապահովված չի լինի, եթե անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնի ոչ
17
Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15։
21
պատշաճ, այսինքն, օրենքով չլիազորված սուբյեկտը (օրինակ` հետաքննության մարմինը կամ քննչական խմբի անդամը (ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այդ որոշումը կարող է ընդունել միայն քննչական խմբի ղեկավարը)), կամ երբ այդ որոշումը կայացվի առանց քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու:
Վերոնշյալ բոլոր դեպքերում առկա մեղադրանքի «թերություններն» այնպիսին են, որ դրանց բացահայտման և հաստատման համար մեղադրանքի հիմքում դրված փաստերի և/կամ ապացույցների բովանդակային քննարկում ու վերլուծություն չի պահանջվում, ուստի դրանց արձանագրումը և գնահատումը լիովին տեղավորվում են մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում:
Ելնելով նաև տևական ժամանակահատվածի ընթացքում ձևավորված դատական պրակտիկայի արդյունքներից՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևության, որ մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը պարզելու պարտադիր նախապայման է, որի անտեսումը կարող է հանգեցնել անձնական ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: (…)»18 :
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- նախաքննության մարմինը [անընթեռնելի] որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-214-րդ հոդվածի 2- րդ մասով19,
- Առաջին ատյանի դատարանը, [անընթեռնելի] կողմից նրան վերագրվող ենթադրյալ հանցանքները կատարած լինելու հիմնավոր կասկածը հաստատված է համարել [անընթեռնելի] u [անընթեռնելի] h [անընթեռնելի] առերես հարցաքննության արձանագրությունով, [անընթեռնելի] ճանաչման ներկայացնելու արձանագրություններով, վկաներ [անընթեռնելի]
[անընթեռնելի] հարցաքննության արձանագրություններով,
18 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 որոշման 5.6-րդ կետը։ 19 Տե՛ս սույն որոշման 9-9.1-րդ կետերը։
ի կողմից
ըկերության
22
ում բացված հաշվեհամարին գումարների մուտքի անդորրագրերով, ինչպես նաև միջնորդությանը կից ներկայացված այլ նյութերով։
Վերաքննիչ դատարանը
առաջադրված մեղադրանքի և ՀՀ
քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով սահմանված իրավակարգավորումների համադրված վերլուծության հիման վրա փաստելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով առկա է քրեական հետապնդումն առերևույթ բացառող հանգամանք (անցել է վաղեմության ժամկետը), այդ մասով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին չի անդրադարձել։ Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցանքին
առնչությանը՝ Վերաքննիչ
դատարանը գտել է, որ նախաքննության մարմինը սահմանափակվել է միայն ընդհանրական ձևակերպումներով և վերջինիս մեղսագրված արարքի նկարագրության մեջ ներառված չեն քրեաիրավական որակման համար անհրաժեշտ այն փաստական տվյալները, որոնք պետք է բնութագրեին հանցակազմի տարրերից օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները և հիմնավոր կասկածի համատեքստում հնարավորություն տային փաստելու դրա առերևույթ առկայությունը"։
20. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում մեջբերված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատական ակտի օրինականության ստուգման արդյունքում, ըստ էության, արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը, հանգել է ճիշտ եզրահանգման:
Այսպես՝ Վճռաբեկ դատարանի համար նախևառաջ ընդունելի է Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի (անցել են վաղեմության 20 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
21 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
23
ժամկետները) առերևույթ առկայության պայմաններում հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալն առարկայազուրկ է։ Ինչ վերաբերում է [անընթեռնելի] կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման հիմնավոր կասկածին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալները բավարար չեն [անընթեռնելի] մեղսագրվող՝ վերոնշյալ ենթադրյալ հանցանքի կատարմանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, [անընթեռնելի] արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի բացակայության հարցում ևս Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է։
21. Վերոգրյալի հետ մեկտեղ անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով [անընթեռնելի] նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշման իրավաչափությանը, դուրս է եկել Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունն ստուգելու սահմաններից, Վճռաբեկ դատարանը հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը փաստելու պայմաններում անհասկանալի է համարում Վերաքննիչ դատարանի կողմից այդ հարցին անդրադառնալը, քանի որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշման իրավաչափությունը կարող է քննարկման առարկա դառնալ կալանավորման հիմքերի շրջանակներում՝ անձի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելիս։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով որ սույն որոշմամբ արդեն իսկ իր համաձայնությունն է հայտնել հիմնավոր կասկածի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, առարկայազուրկ է համարում հետախուզման որոշման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանի հետևություններին և այդ մասով բողոքաբերի փաստարկին անդրադառնալը։
24
22. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և
նկատմամբ որպես
խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է։ Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ u
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-μη
171-րդ հոդվածներով, Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ
վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/0262/06/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
