ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՏԴ2/0051/01/17 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՏԴ2/0051/01/17 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
'>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ՏԴ2/0051/01/17 ՏԴ2/0051/01/17 Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան Դատավորներ՝ Մ. Հարությունյան Մ. Արղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ա սատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դ անիելյանի Ա . Պողոս յանի Ս. Օհանյանի քարտուղարությամբ` Ն. Թ ՈՒՄԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ` Ա. Խ ԱՉԱՏՐՅԱՆԻ 2019 թվականի նոյեմբերի 7- ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Աննա Արսենի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը .
1. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով Աննա Արսենի Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Աննա Հովսեփյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2017 թվականի հուլիսի 19-ից:
2. Վերոհիշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Աննա Հովսեփյանի վերաքննիչ բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը նշանակված պատժի մասով բեկանվել և փոփոխվել է, այն է՝ ամբաստանյալ Ա.Հովսեփյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, հանցանքների համակցությամբ նշանակված 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ազատազրկում վերջնական պատժին հաշվակցվել է նրա՝ կալանքի տակ գտնվելու 11 (տասնմեկ) ամիս 2 (երկու) օրը՝ թողնելով ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք չի բերվել, այն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 23-ին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Աննա Հովսեփյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ վերադարձվել է՝ վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 15-օրյա ժամկետ։ Դատապարտյալ Աննա Հովսեփյանը այլևս վճռաբեկ բողոք չի ներկայացրել:
5. 2019 թվականի մարտի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը նոր հանգամանքի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունիսի 24-ին որոշել է հարուցել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ։ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը .
6. Աննա Արսենի Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «[Ն]ա, 2017թ. հունիսի 19-ին Տավուշի մարզի Սևքար գյուղի սկզբնամասից հավաքելու միջոցով ապօրինի ձեռք է բերել, մանրացնելու և չորացնելու միջոցով ապօրինի պատրաստել և պահել մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ իր օգտագործման նպատակով, որի մի մասը 2017թ. հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում Աչաջուր գյուղի Մակարավանք վանական համալիրի տարածքում հյուրասիրելու միջոցով ապօրինի իրացրել է նույն գյուղի բնակիչ Գևորգ Սամվելի Մելիքբեկյանին, իսկ մնացած մասը՝ երկու փաթեթներում փաթաթած, զգալի չափերով՝ ընդհանուր 1.07 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը իր իսկ օգտագործման նպատակով ապօրինի պահել է իր մոտ, որը նույն օրը ժամը 22:35-ին հայտնաբերվել է վերջինիս մոտ ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում նրա անձնական խուզարկությամբ» 1 : Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով .
7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին և այդ չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ Աննա Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը քրեական օրենքի փոփոխության արդյունքում ապաքրեականացվել է։
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել ու փոփոխել դատապարտյալ Աննա Հովսեփյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը թողնել անփոփոխ։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Աննա Հովսեփյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 21-ի որոշում ը վերանայելու համար:
10. ՀՀ Սահմանադրության 72- րդ հոդվածի համաձայն ` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ »: ՀՀ քրեական օրենսգրքի 13- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ` « Արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի , այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց , այդ թվում՝ այն անձանց վրա , ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա , սակայն ունեն դատվածություն »:
11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում , երբ նոր օրենքը կա ' մ վերացնում է արարքի հանցավորությունը ( ապաքրեականացում ), կա ' մ մեղմացնում է պատիժը , կա ' մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը : Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ , և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց , այդ թվում՝ այն անձանց վրա , ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն , սակայն ունեն դատվածություն 2 :
12. ՀՀ սահմանադրական դատարանը ( այսուհետ ` նաև Սահմանադրական դատարան ), 2017 թվականի փետրվարի 14- ի թիվ ՍԴՈ -1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է . «(...) [Ե] լնելով ՀՀ Սահմանադրության 72- րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս ` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում ` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)» 3 : Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է . «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2- րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4- րդ հոդվածի 1- ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ , համաձայն որի ` ելնելով ՀՀ Սահմանադրության 72- րդ հոդվածի անմիջական գործողությունից ` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք , և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)» 4 :
13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1- րդ գլխով սահմանված ` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով : Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող , պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
14. ՀՀ քրեական օրենսգրքի 266- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ` « Իրացնելու նպատակով թմրամիջոցներ , հոգեմետ ( հոգեներգործուն ) նյութեր ապօրինի պատրաստելը , վերամշակելը , ձեռք բերելը , պահելը , փոխադրելը , առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը ` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով »: ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ` « Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ ( հոգեներգործուն ) նյութեր ապօրինի պատրաստելը , վերամշակելը , ձեռք բերելը , պահելը , փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով ` առավելագույնը երկու ամիս ժամկետով , կամ ազատազրկմամբ ` առավելագույնը մեկ տարի ժամկետով » ։ Մինչև « ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » 2017 թվականի դեկտեմբերի 6- ի թիվ ՀՕ -241- Ն ՀՀ օրենք ն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1- ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ : Վերոնշյալ օրենքի 4- րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5- րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության ` 2018 թվականի հունիսի 27- ի թիվ 707- Ն որոշման 1- ին հավելվածով « մարիխուանա » տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամ ը ներառյալ , իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամ ը ներառյալ :
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է , որ Ա . Հովսեփյանը դատապարտվել է՝ - ՀՀ քրեական օրենսգրքի 266- րդ հոդվածի 1- ին մասով՝ « մարիխուանա » տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար , - ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 1- ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափի « մարիխուանա » տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստել ու և պահելու համար , ընդ որում՝ զգալի չափի՝ ընդհանուր 1.07 գրամ հաստատուն քաշով « մարիխուանա » տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է Ա . Հովսեփյանի մոտ ` ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում նրա անձնական խուզարկությամբ 5 :
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ` Վճռաբեկ դատարանը փաստում է , որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա . Հովսեփյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ եր ով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:
17. Միևնույն ժամանակ , Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ա . Հովսեփյանի ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։ Մասնավորապես , «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զ գալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է , որ դրանց արդյունքում 1.07 գրամ « մարիխուանա » տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի , այլ մանր չափի է : Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268- րդ հոդվածի 1- ին մասով առաջադրված մեղադրանքում Ա . Հովսեփյանի ն պետք է արդարացնել ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35- րդ հոդվածի 1- ին մասի 2- րդ կետի հիմքով , այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ : Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա . Հովսեփյանի կողմից կատարված արարքի վրա:
18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է , որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ա . Հովսեփյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 21- ի որոշում ը վերանայելու համար։
19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է մասնակիորեն բեկանել ու փոփոխել դ ատապարտյալ Ա . Հովսեփյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը, Ա . Հովսեփյանի ն ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ա.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162- րդ , 163- րդ , 171- րդ հոդվածներով , « Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11- րդ հոդվածով , Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16- րդ , 35- րդ , 39- րդ , 43- րդ , 361 1 - րդ , 403-406- րդ , 419- րդ , 422-423- րդ , 426.1- րդ , 426.2- րդ , 426.4- րդ , 426.7- րդ և 426.9- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել : Դատապարտյալ Աննա Արսենի Հովսեփյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել :
2. Աննա Արսենի Հովսեփյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը մասնակիորեն բեկանել ու փոփոխել:
3. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Աննա Արսենի Հովսեփյանին արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
4. Աննա Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից , վերջնական է և ենթակա չէ բողոքարկման : ___________________ 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 71-72: 2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։ 3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը: 4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը: 5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը: Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ա սատրյան Ս. Ավետիսյան Ե. Դ անիելյան Ա. Պ ողոսյան Ս. Օ հա նյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՏԴ2/0051/01/17 ՄԱՍԻՆ Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.11.2019-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2020 Ընդունող մարմին Վճռաբեկ դատարան Ընդունման ամսաթիվ 07.11.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Նախագահող Ստորագրման ամսաթիվ 07.11.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.11.2019 Հիմնական ակտ 07.11.2019, Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.12.2015, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 06.12.2017, ՀՕ-241-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 07.02.2018, ՀՕ-95-Ն ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ 01.07.1998, ՀՕ-248 ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 18.04.2003, ՀՕ-528-Ն ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 14.02.2017, ՍԴՈ-1348 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 426.2-ՐԴ ԵՎ 426.3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 49-ՐԴ ԳԼԽԻ ՆՈՐՄԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 84-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ 12-ՐԴ ԳԼԽԻ ՆՈՐՄԵՐԻ, «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ (2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ՀՕ-83-Ն)` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 27.06.2018, N 707-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ. ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 նոյեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՏԴ2/0051/01/17
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
