Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/0079/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/0079/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/0079/05/2016 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.01.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Գետնատուն» ՍՊ ընկերության (այսուհետ նան՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի ն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` Գործակալություն), երրորդ անձ՝ Նաիրի Բաղդասարյան՝ հետնյալ պահանջների մասին. «Պարտավորեցել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն ընդունել «Գետփտնատուն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հովհանեես Վարդանյանի 15.10.2019թ. թիվ 622805 դիմումից բխող իրավաբանական

Ամբողջ Տեքստ

զուն ՄԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0079/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0079/05/20

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

Դատավորներ՝ Ս. Հովակիմյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի հունվարի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.01.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Գետնատուն» ՍՊ ընկերության (այսուհետ նան՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարի ն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` Գործակալություն), երրորդ անձ՝ Նաիրի Բաղդասարյան՝ հետնյալ պահանջների մասին. «Պարտավորեցել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանն ընդունել «Գետփտնատուն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հովհանեես Վարդանյանի 15.10.2019թ. թիվ 622805 դիմումից բխող իրավաբանական փաստը պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ (կատարել «Գետնատուն» ՍՊԸ-ի մասնակիցեերի կազմի փոփոխության պետական գրաեցում' կապված Նաիրի Աղասու Բաղդասարյանի կողմից եույն ընկերությունից դուրս գալու վերաբերյալ 1.012019թ. ներկայացված դիմումի հեպտ)' արդյունքում մասնակի անվավեր ճանաչելով ն վերացնելով

2

ՀՀ արդարադատության նախարարի 02.12.2019թ. Վարչական բողոքը մասնակի բավարարելու մասին որոշումը' ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը նոր վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասով, ամբողջությամբ անվավեր ճանաչելով ն վերացնելով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության' «Գետնատուն» սահմանափակ պատասխանապտվությամբ ընկերութթան մասեակիցնեի կազմի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցումը մերժելու վերաբերյալ 10.01.2020 թվականի որոշումը ն դրա վերադասությամբ բողոքարկման վարույթի շրջանակներում կայացված' ՀՀ արդարադատության նախարարի 09.03.2020 թվականի որոշումը»,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Գործակալությանն ընդունել իր ներկայացուցիչ Հովհաննես Վարդանյանի 15.10.2019 թվականի թիվ 622805 դիմումից բխող իրավաբանական փաստը պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ (կատարել «Գետնատուն» ՍՊԸ-ի մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցում՝ կապված Նաիրի Աղասու Բաղդասարյանի կողմից նուն ընկերությունից դուրս գալու վերաբերյալ 11.01.2019 թվականին ներկայացված դիմումի հետ)՝ արդյունքում մասնակի անվավեր ճանաչել ն վերացնել ՀՀ արդարադատության նախարարի 02.12.2019 թվականի «Վարչական բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշումը` Գործակալությանը նոր վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու մասով, ամբողջությամբ անվավեր ճանաձչել ն վերացնել Գործակալության՝ Ընկերության մասնակիցների կազմի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցումը մերժելու վերաբերյալ 10.01.2020 թվականի որոշումը ն դրա վերադասությամբ բողոքարկման վարույթի շրջանակներում կայացված ՀՀ արդարադատության նախարարի 09.03.2020 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ՝ Դատարան) 27.04.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.01.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27.04.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Աղասի Բաղդասարյան, ներկայացուցիչ՝ Հովհաննես Վարդանյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը. հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների նե հիմեարար ազատությունների

3

պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի Լին արձանագրության Էին հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ ն 63-րդ հոդվածները:

Բողոք բերած անձ նշված գ պեդումը պատճառաբանլ է հետնյալ

փաստարկներով.

Սուն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով երրորդ անձին քրեակատարողական հիմնարկից Վերաքննիչ դատարան ներկայացնելու միջնորդությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը պարտավորված չէ դատավարության մասնակցի դատական նիստին մասնակցությունն ապահովել: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանին քրեակատարողական հիմնարկի հասցեով ուղարկել է դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցագիր, քաջատեղյակ լինելով, որ անձն անազատության մեջ է գտնվում ն չի կարող դատական նիստին ներկա լինել այդ ծանուցագրի հիման վրա: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը կատարել է փաստացի ձնական դատավարական գործողություն:

Վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստում տրվել են հարցադրումներ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում, փաստեր` ն փաստական տվյալների քննարկումներ, որոնք Նաիրի Բաղդասարյանի համար անհասանալի են եղել: Բացի այդ, Վերաքննիչ դատարան է ներկայացվել երկու նոր ապացույց՝ Լեզվի կոմիտեից գրությունը ն հետաքննության մարմնի որոշումը, որոնք Դատարանում չէին ներկայացվել, որոնք Վերաքննիչ դատարանը հետազոտել ն դրել է որոշման հիմքում, այնինչ այդ ապացույցների վերաբերյալ Նաիրի Բաղդասարյանը հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնել:

Բողոքով՝ հետաձգված բողոքարկման կարգով, բողոքարկվում են նան Վերաքննիչ դատարանի կողմից 22.11.2022 թվականին երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը չբավարարելու ն 20.12.2022 թվականի միջնորդությունը առանց քննության թողնելու մասին որոշումները:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.01.2023 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 27.04.2022 թվականի վճռին:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը որնէ պարտականություն չի կրում անազատության մեջ գտնվող անձի ֆիզիկական ներկայությունը դատական նիստին ապահովելու հարցում: Սույն գործով, չնայած հայցվոր կողմի առարկությունների, հետաձգվել է դատական նիստը

ն. նշանակվել է մեկ այլ հերթի՝ անազատության մեջ գտվող անձին նոր ներկայացված ապացույցներին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար, չնայած որ վերջինիս ներկայացուցիչն արդեն իսկ տվյալ դատական նիստով ներկայացրել էր հայցվոր կողմի ներկայացրած ապացույցների դեմ առարկություններ ն նոր ապացույցներ՝ ըստ էության ներկայացնելով երրորդ անձի դիրքորոշումը հայցվոր կողմի ներկայացրած ապացույցների վերաբերյալ:

4

Հարկ է նշել նան, որ սուն գործով երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանը համապատասխան ոստիկանական գումարտակի ուղեկցությամբ անխոչընդոտ ներկայանում է այլ գործերով նշանակված դատական նիստերին:

Այսպիսով, անազատության մեջ գտնվող անձի դատական նիստին ներկայացված չլինելու հանգամանքն այս գործով զուտ վերացական հիմք է, քանի որ չի արտացոլում անձի իրավունքների որնէ իրական խախտում, չի սահմանափակում մրցակցության ն իրավահավասարության իրավունքը՝ առավել նս երբ տվյալ անձին ողջ դատաքննության ընթացքում ներկայացրել է իր ներկայացուցիջչ-փաստաբանը, ով էլ ամբողջական կատարել է բոլոր դատավարական գործողությունները:

Հետնաբար ներկայացված վճռաբեկ բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Դատարան ներկայացրած միջնորդությամբ երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը խնդրել է հետաձգել նշանակված դատական նիստը ն նշանակել այլ հերթի, ապահովել գործով երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի դատական նիստի մասնակցությունը ծանուցագիրն ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ (հատոր 2-րդ, գ.թ. 54).

2) Դատարանի 18.08.2021 թվականի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է ն գործի դատաքենությունը հետաձգվել է (հատոր 2-րդ, գ.թ. 56).

3) Դատարանի կողմից ՀՀ ոտիկանության Երնան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ղազարյանին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին ն Նաիրի Բաղդասարյանին հասցեագրված 20.08.2021 թվականի թիվ ԴԴ-9-37376/21 ծանուցագրով հայտնվել է, որ երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանը կալանավորված է ն գտնվում է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ուստի խնդրվել է ապահովել երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի ներկայությունը սույն գործով կայանալիք դատական նիստին (հատոր 2-րդ, գ.թ. 66).

4) Դատարանի կողմից ՀՀ ոտիկանության Երնան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ղազարյանին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանին հասցեագրված 13.10.2021 թվականի գրությամբ հայտնվել է, որ սույն վարչական գործով նշանակված դատական նիստը, որին ապահովվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Նաիրի Բաղդասարյանի ներկայությունը, ավարտվել է Ա վերջինս կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ (հատոր 2-րդ, գ.թ. 78).

5) 21112022 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացված միջնորդությամբ երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը խնդրել է ապահովել երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի դատական նիստի մասնակցությունը՝

5

ծանուցագիրն ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ (հատոր 4-րդ, գ.թ. 3).

6) Վերաքննիչ դատարանը, 22.11.2022 թվականին կայացված դատական նիստում անդրադառնալով վերոգրյալ միջնորդությանը, արձանագրել է, որ դատավարության մասնակցի ներկայությունն ապահովելու որնէ պարտականություն ՀՀ վարչական դատավարությունը չի նախատեսում, ն որոշել է միջնորդությունը բավարարել մասնակի՝ միայն ծանուցելու հիմքով (հատոր 4-րդ, գ.թ. 5-8).

7 Վերաքննիչ դատարանը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին հասցեագրված 23.11.2022 թվականի թիվ ԴԴԱ-4-Ե15471/22 գրությամբ խնդրել է վերջինիս հանձնարարականը՝ գրությանը կից ներկայացված դատական ծանուցագիրը ն կից նյութերը ստորագրությամբ Նաիրի Բաղդասարյանին հանձնելու ո դատական ծանուցագրի ստացման/հանձնման փաստը հավաստող հավաստագրի վերադարձը Վերաքննիչ դատարան ապահովելու, ինչպես նան Նաիրի Բաղդասարյանի կողմից բոլոր տեսակի թղթակցության ներկայացումը դատարան ապահովելու համար (եթե այդպիսիք կլինեն) (հատոր 4-րդ, գ.թ. 9-10).

8) Վերաքննիչ դատարանը Նաիրի Բաղդասարյանին ««Արմավիր» ՔԿՀ, ՀՀ, Արմավիրի մարզ, էջմիածին, Չոբանքարայի խճուղի» հասցեով ուղարկել է 23.11.2022 թվականի թիվ ԴԴԱ-4-Ե/5471/22 ծանուցագիրը, որով հայտնվել է, որ Նաիրի Բաղդասարյանը կանչվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան որպես երրորդ անձ: Միաժամանակ նշվել է, որ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:20-ին ն պետք է ներկայանալ անձը ն լիազորությունները հաստատող փաստաթղթերով (հատոր 4-րդ, գ.թ. 11).

9) 14122022 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացված միջնորդությամբ Նաիրի Բաղդասարյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը խնդրել է գրավոր դիմել ՀՀ ԱՆ «Արմավիր» -ՔԿՀ-ին Նաիրի Բաղդասարյանի մասնակցությունը կայանալիք դատական նիստին ապահովելու համար (հատոր 4-րդ, գ.թ. 39).

10) Վերաքննիչ դատարանը 20.12.2022 թվականին կայացված դատական նիստում որոշել է ներկայացված միջնորդությունը քննարկման առարկա չդարձնել (հատոր 4-րդ, գ.թ. 52-54):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ. Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել

6

է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված «Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատավարության մասնակցին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ուղարկված ծանուցագիրը վերջինիս հանձնելու հանգամանքն ինքեին արդյոք բավարար է անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովված համարելու համար:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքենության իրավունք (..):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջե «արդարացի հավասարակշոությաան» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է ն պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (ե՛ս, Անկերլե ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ կարնորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր հավասարապես ընդգծելով դրանց կարնորությունը :դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ն վարչական):

7

ՀՀ սահմանադրական դատարանը 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշման մեջ հարկ է համարել ընդգծել հետնյալը. «(...) շահագրգիռ սուբյեկտների կողմից (...) պատշաճ ծանուցված լինելը' վերջիններիս իրավունքների պաշտպանության օօոճ/իօ Տյոծ զսՕ ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարնոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավեր պաշտպանությունը: Ուստին ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումեերը պետք է կրեն ոչ թե ձնական բեույթ, այլ պետք է ուղղված լինեն (...) սուբյեկտի (...)' Սահմանադրությամբ ն օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատավարության մասնակիցներ են՝ երրորդ անձինք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նան այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից ն կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառութամբ հայց (ներառյալ՝ հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը ն (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու ն (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու ն դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի համաձայն կողմերն իրավունք ունեն` ներկայացնելու ապացույցներ ն մասնակցելու դրանց հետազոտմանը, հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին ն. թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին, գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները, առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի ն վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները ն թարգմանիչները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե՝ դատարանը

8

գործը քննել է դատավարության մասնակիցներից որնէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի ն վայրի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական նիստի ժամի ն վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը ե դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջն բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի ն դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` գործի քննության ընթացքում կողմերին քննվող գործի `վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորությունների ընձեռման անհրաժեշտության սկզբունքի հետ: Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի համար ապահովված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի Ա վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է (րես, ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Հայկ Մուրադյանի թիվ ՎԴ/1473/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որնէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: Հատկանշական է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնութ չի կրում, ե դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել ելնելով դատավարության մրցակցության ն կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից: Դատարանը գործին մասնակցող անձանց Ա դատավարության մյուս մասնակիցներին պարտավոր է ծանուցել (տեղեկացնել) դատական նիստի ժամանակի ն վայրի մասին: Գործին մասնակցող անձանց ն դատավարության մյուս մասնակիցներին պատշաճ կերպով ծանուցելն օրինականության, մրցակցության ն իրավահավասարության սկզբունքների իրացման կարնոր երաշխիք է: Նշված երաշխիքի գործնականում իրացմանն է միտված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի իրավակարգավորումը, որով սահմանվել է դատական նիստի ժամանակի ն վայրի մասին պատշաճ ծանուցման կարգը:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի Ա վայրի վերաբերյալ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Պատշաճ ծանուցումը» վերտառությամբ 63-րդ հոդվածի վկայակոչված նորմերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի ն վայրի մասին դատավարության մասնակցին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովելու նրան լսելու հնարավորությունը, ինչը վերջինիս հնարավորություն կտա լիարժեք իրացնել իր իրավունքները, իրականացնել դրանց պաշտպանությունը: Հետնաբար ծանուցման ձնը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ընձեռի 60ապահովել վերոհիշյալ 60պահանջները Դատական գործընթացում անձն իր իրավունքների իրացումը Ա պաշտպանությունն ամբողջ ծավալով կարող է կազմակերպել այն դեպքում, երբ նրան ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության ն մրցակցության սկզբունքների ապահովման կարնոր պայմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի ուղղակի պարտականությունն է ծանուցել դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին, այդպիսով հնարավորություն ընձեռելով վերջիններիս մասնակցել դատական նիստին ն իրացնել իրենց իրավունքները: Այդուհանդերձ որոշ դեպքերում դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցագիր ուղարկելն ինքնին բավարար չէ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովված համարելու համար: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատավարության մասնակցին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցագիր ուղարկելու ն ծանուցագիրը վերջինս հանձնված լինելու հանգամանքը գործնականում չի ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը:

Այսպես. «Ձերբակալված ն կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սահմանված իրավունքները, ազատությունները ն :պարտականությունները նուն օրենքով ն 6Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված սահմանափակումներով:

«Ձերբակալված Ա կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նան օրենքով սահմանված այլ իրավունքներ:

«Ձերբակալված ն կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է քննչական գործողություններին նե դատական նիստերին ձերբակալված կամ կալանավորված անձի մասնակցությունն ապահովելու կարգը: Ըստ

10

այդ հոդվածի 1-ին մասի 1 ին կետի՝ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) ցուցումով, ապահովում է՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց ընդունելը ն այլ վայրեր փոխադրելու համար պահակախմբին հանձնելը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անվիճելի է այն հանգամանքը, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց ազատ տեղաշարժման իրավունքն օրենքով սահմանված կարգով սահմանափակված է, որպիսի պարագայում վերջիններս զրկված են ծանուցագրում նշված ժամկետում Ա վայրում դատական նիստին ներկայանալու իրական հնարավորությունից: Այլ կերպ ասած, քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատավարության մասնակցին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ուղարկված ծանուցագիրը վերջինիս հանձնված լինելը փաստելու պարագայում անգամ, չի կարող պահպանված համարվել անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու սահմանադրական երաշխիքը, քանի որ քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատավարության մասնակիցը հնարավորություն չունի առանց դատարանի որոշման ն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի օժանդակության լքել քրեակատարողական հիմնարկը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատավարության մասնակցին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ուղարկված ծանուցագիրը վերջինիս հանձնելու հանգամանքն ինքնին բավարար չէ անձի պատշաճ ծանուցված լինելը փաստելու Ա վերջինիս դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովված համարելու համար:

Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն կողմերի մրցակցության Ա իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի առավել լայն հասկացության տարրերից մեկը, նշանակում է, որ յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռնվի մյուս կողմի դիրքորոշմանը, նրա կողմից ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու ու դրանց վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու, ինչպես նան իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, ինչը հակառակ կողմի համեմատ նրան չի դնի էականորեն անբարենպաստ վիճակում (տես, «ԽԻՇոօՒ օոժ Օր /. Ըշօօհ Թօքսենօ» գործով Եվրոպական դատարանի 03.03.2000 թվականի վճիռը, գանգատ Ի| 35376/97, Տ 39 ն «Շօտեօ 8ջիօծր 8. Ս. ս. իթէհօոլԼոմՏ» ՏՇԻ/ՏՏ 4 գործով Եվրոպական դատարանի 27101993 թվականի վճիռը, գանգափ Ի 274, Տ 33):

Եվրոպական դատարանը ընդգծել է նան որ նախկինում մի գործով, որով Ռուսաստանի դատարանը մերժել է պատվի ն արժանապատվության պաշտպանության հայցով բանավոր բացատրություն տալու ցանկություն հայտնած կալանավորին դատական նիստին մասնակցության համար տեղափոխելը՝ չդիտարկելով այլ իրավական հնարավորություններ գործի դատաքննությանը նրա արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար, արձանագրել է հրապարակային ն արդար դատաքննության իրավունքի խախտում (տես, «ճիսշհյո օոմ ՕէիօղՏ /. Թսջջռ» գործով Եվրոպական

1

դատարանի 23.10.2008 թվականի վճիռը, գանգատ Ի 13470/02, Տ 53):

Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է արձանագրել նան մի գործով, որով Ռուսաստանի դատարանը մերժել է դատարան ներկայանալու կալանավոր հայցվորի խնդրանքը, ով ցանկանում էր բանավոր բացատրություն տալ իր այն պնդման մասին, որ ոստիկանության կողմից ենթարկվել է դաժան վերաբերմունքի: Չնայած նրան, որ դիմողն այդ գործով ներկայացված է եղել կնոջ միջոցով, Եվրոպական դատարանը նշանակություն ունեցող է համարել այն, որ նրա պահանջն էականորեն հիմնված է եղել իր իսկ անձնական փորձառության վրա ն նրա բացատրությունները կարող էին այդ կերպ դառնալ հայցվորի կողմից իր գործը ներկայացնելու ն, ըստ էության, մրցակցային դատաքննություն ապահովելու կարնոր մաս (տե՛ս, «ԽՕ Ն. ԽԹԱՏՏ/Ը» գործով Եվրոպական դատարանի 10.05.2007 թվականի վճիռը, գանգատ Ի 78145/01, Տ 37):

Եվրոպական դատարանն արձանագրել է նան, որ քաղաքացիական

դատավարության օրենսգիրքը նախատեսում է քաղաքացիական գործերով իր պահանջների քննությանն անձամբ մասնակցելու հայցվորի իրավունքը: Այդուհանդերձ ո՛չ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ոչ քրեական դատավարության օրենսգիրքը չի պարունակում այդ իրավունքի իրացման հատուկ կանոնակարգումներ այն անձանց համար, ովքեր ձերբակալված են, գտնվում են նախնական կալանքի տակ կամ պատիժ են կրում ազատազրկման ձնով: Տվյալ գործով անձնական մասնակցության մասին դիմողի միջնորդությունները մերժվել են մասնավորապես այն հիմնավորմամբ, որ ազգային օրենսդրությունը չի նախատեսում քաղաքացիական պահանջների քննությանը մասնակցելու համար ուղղիչ գաղութից դատապարտյալների տեղափոխման ընթացակարգ: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի երաշխավորում քաղաքացիական գործերով դատարանում անձամբ մասնակցելու իրավունքը, սակայն բովանդակում է դատարանում իր իրավունքը պաշտպանելու ն հակառակ կողմի հետ իրավահավասարության սկզբունքից օգտվելու առավել ընդհանուր իրավունք: Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պետությանը տրամադրում է քաղաքացիական դատավարության մասնակիցների համար այդ իրավունքների ապահովման միջոցների ազատ ընտրություն (րե'ս, «ՏէՇ6Լ զոժ ԽՈՏ

7. Սոօժ Խոջմօտ» գործով Եվրոպական դատարանի վճիռը, գանգատ Ի 68416/01, Տ 59 -

60, ԷՇՒ/Թ 2005-|):

Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը նշել է նան, որ ազգային դատարանները մերժել են գործի քննությանն անձամբ մասնակցելու դիմողի խնդրանքը՝ հիմնվելով նրա մասնակցությունը պարտադիր համարող իրավանորմերի բացակայության վրա: Այդ առնչությամբ Եվրոպական դատարանը հաշվի է առել գործի քննությանն անձամբ մասնակցելու դիմողի իրավունքն ապահովելու այլ հնարավորություն, որին տիրապետել են ազգային դատարանները: Ըստ Եվրոպական դատարանի` նրանք կարող էին արտագնա դատական նիստն անցկացնել այն կալանավայրում, որտեղ գտնվել է դիմողը: (.) Վճռաբեկ ատյանի դատավորները չեն ձեռնարկել միջոցներ այդ իրավիճակը վերացնելու համար (տես, «Կհսշհյո օոժ Օէիօ5 7. Խստջռ» գործով Եվրոպական դատարանի 23.10.2008 թվականի վճիռը, գանգատ Ի 13470/02, Տ 56):

12

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատավարության մասնակցի դատական նիստին ներկայանալու ցանկության դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ ն համարժեք միջոցներ քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատավարության մասնակցի մասնակցությունը ծանուցագրում նշված օրը Ա ժամին դատական նիստերի դահլիճ ներկայանալու հնարավորություն ընձեռելու համար, ինչը կապահովի Կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ անձի արդյունավետ դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքի իրացումը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ անազատության մեջ գտնվող դատավարության մասնակցի կողմից դատական նիստին անձամբ ներկայանալու ցանկություն (միջնորդություն) ներկայացվելու դեպքում պատշաճ ծանուցելը չսահմանափակվի լոկ ծանուցագիրը նրան ուղարկելու կամ հանձնելու գործողությամբ, այլ վերջինիս մասնակցությունը ծանուցագրում նշված օրը Ա ժամին դատական նիստերի դահլիճ ներկայանալու, ըստ այդմ նան Կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63րդ հոդվածներով երաշխավորված անձի արդյունավետ դատական պաշտպանության Աե արդար դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու նպատակի իրագործման տեսանկյունից անհրաժեշտ է իրականացնել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատավարության մասնակցին նշանակված օրը ն ժամին դատական նիստերի դահլիճ տեղափոխելուն ուղղված անհրաժեշտ գործողություններ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Գործակալությանն ընդունել իր ներկայացուցիչ Հովհաննես Վարդանյանի 15.10.2019 թվականի թիվ 622805 դիմումից բխող իրավաբանական փաստը պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ:

Դատարանի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է'՝ Դատարանի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը միջնորդել է ապահովել երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի դատական նիստի մասնակցությունը՝ ծանուցագիրն ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ:

Վերաքննիչ դատարանը, 22.11.2022 թվականին կայացված դատական նիստում անդրադառնալով վերոգրյալ միջնորդությանը, արձանագրել է, որ դատավարության մասնակցի ներկայությունն ապահովելու որնէ պարտականություն ՀՀ վարչական դատավարությունը չի նախատեսում, ն որոշել է միջնորդությունը բավարարել մասնակի՝ միայն ծանուցելու հիմքով:

13

Վերաքննիչ դատարանը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին հասցեագրված 23.11.2022 թվականի թիվ ԴԴԱ-4-Ե15471/22 գրությամբ խնդրել է վերջինիս հանձնարարականը` գրությանը կից ներկայացված դատական ծանուցագիրը ն կից նյութերը ստորագրությամբ Նաիրի Բաղդասարյանին հանձնելու նե դատական ծանուցագրի ստացման/հանձնման փաստը հավաստող հավաստագրի վերադարձը Վերաքննիչ դատարան ապահովելու, ինչպես նան Նաիրի Բաղդասարյանի կողմից բոլոր տեսակի թղթակցության ներկայացումը դատարան ապահովելու համար (եթե այդպիսիք կլինեն):

Վերաքննիչ դատարանը Նաիրի Բաղդասարյանին ««Արմավիր» ՔԿՀ, ՀՀ, Արմավիրի մարզ, էջմիածին, Չոբանքարայի խճուղի» հասցեով ուղարկել է 23.11.2022 թվականի թիվ ԴԴԱ-4-Ե/5471/22 ծանուցագիրը, որով հայտնվել է, որ Նաիրի Բաղդասարյանը կանչվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան որպես երրորդ անձ: Միաժամանակ նշվել է, որ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:20-ին ն պետք է ներկայանալ անձը ն լիազորությունները հաստատող փաստաթղթերով:

Վերաքննիչ դատարան ներկայացված միջնորդությամբ Նաիրի Բաղդասարյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը խնդրել է գրավոր դիմել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ին Նաիրի Բաղդասարյանի մասնակցությունը կայանալիք դատական նիստին ապահովելու համար:

Վերաքննիչ դատարանը 20.12.2022 թվականին կայացված դատական նիստում որոշել է ներկայացված միջնորդությունը քննարկման առարկա չդարձնել:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սուն գործով դատավարության մասնակից երրորդ անձ է հանդիսանում անազատության մեջ գտնվող Նաիրի Բաղդասարյանը, ով համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի՝ օգտվում է կողմի բոլոր իրավունքներից: Մասնավորապես՝ Նաիրի Բաղդասարյանն իրավունք ունի՝ մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հարցեր տալու դատավարության մյուս մասնակիցներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին, գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իր դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները, առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ:

Նաիրի Բաղդասարյանի նշված իրավունքների իրացումն ապահովելու պարտականության կրողը Վերաքննիչ դատարանն է, ուստի վերջինս պարտավոր էր ապահովել Նաիրի Բաղդասարյանի պատշաճ ծանուցումը՝ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ վերաքննությունն իրականացնելու համար:

Սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անազատության մեջ գտնվող Նաիրի Բաղդասարյանին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին պատշաճ ծանուցելու Վերաքննիչ դատարանի պարտականությունն ընդգրկում է ինչպես դատական նիստի

14

ժամանակի ն վայրի մասին ծանուցագիրը կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղարկելու գործողությունը, այնպես էլ ծանուցագրում նշված օրը ն ժամին նրան դատական նիստերի դահլիճ տեղափոխելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննի: դատարանի այն

մեկնաբանությանը, թե դատավարության մասնակցի ներկայությունն ապահովելու որնէ պարտականություն դատարանը չունի, հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, կրելով քննվող գործի վերաբերյալ յուրաքանչյուր կողմին իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն ընձեռելու պարտականություն, պետք է ձեռնարկեր անհրաժեշտ ն համարժեք միջոցներ անազատության մեջ գտնվող Նաիրի Բաղդասարյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար, ինչը կապահովեր վերջինիս՝ արդյունավետ դատական պաշտպանութան ն արդար դատաքննության Կոնվենցիայի 6-րդ ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների իրացումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն դատավարության մասնակցի ներկայությունն ապահովելու որնէ պարտականություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված չլինելու մասին դատողությամբ՝ անտեսելով Կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանում ներկայացուցչի միջոցով Նաիրի Բաղդասարյանի ներկայացված լինելու հանգամանքն ինքնին հիմք չէ վերջինիս` դատական նիստին անձամբ ներկա լինելու ն արդյոււավետ դատական սպաշտպանությաան ու արդար դատաքննության իր իրավունքներից զրկելու համար: Տվյալ դեպքում գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Նաիրի Բաղդասարյանը բազմիցս ցանկություն է հայտնել անձամբ ներկայանալ դատական նիստերին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպես. 21112022 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացված միջնորդությամբ երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը խնդրել է ապահովել երրորդ անձ Նաիրի Բաղդասարյանի դատական նիստի մասնակցությունը՝ ծանուցագիրն ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ (հատոր 4-րդ, գ.թ. 3): Վերաքննիչ դատարանը, սակայն, 22.11.2022 թվականին կայացած դատական նիստում վերոգրյալ միջնորդությունը բավարարել է մասնակի ն արձանագրելով, որ դատավարության մասնակցի ներկայությունն ապահովելու որնէ պարտականություն Օ ՀՀ վարչական դատավարությունը չի նախատեսում՝ որոշել է միջնորդությունը բավարարել միայն ծանուցելու հիմքով (հատոր 4-րդ, գ.թ. 5-8): Արդյունքում Վերաքննիչ դատարանը Նաիրի Բաղդասարյանին ««Արմավիր» ՔԿՀ, ՀՀ, Արմավիրի մարզ, էջմիածին, Չոբանքարայի խճուղի» հասցեով ուղարկել է 23.11.

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/0079/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել