Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/5267/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/5267/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/5267/05/194 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ հայցի «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, երրորդ անձինք՝ Երնանի քաղաքապետարան ն Քաղաքաշինության կոմիտե՝ Ջրվեժի բազալտների հանքավայրի 141հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի 22 տարով արդյունահանման իրավունք տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.03.2021 թվականի որոշման դեմ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության ն Երնանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բող

Ամբողջ Տեքստ

Ր 25»

ոճում

յ 2 նարկ

ՍԱՐԳՏՀԱ Տ Ս

4 վ ՈՆՑ 54 (5

Աա ո27Ա

ՀԱՅՆ ՀԵ՛՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5267/05/19

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5267/05/19

Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան

Ա. Սարգսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի մարտի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, երրորդ անձինք՝ Երնանի քաղաքապետարան ն Քաղաքաշինության կոմիտե՝ Ջրվեժի բազալտների հանքավայրի 141հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի 22 տարով արդյունահանման իրավունք տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.03.2021 թվականի որոշման դեմ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության ն Երնանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքները,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարությանն իրեն տրամադրել Ջրվեժի բազալտների հանքավայրի 141հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի 22 տարով արդյունահանման իրավունք:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գնորգ Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 14.08.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.03.2021 թվականի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության, ՕցՕՀՀ շրջակա միջավայրի նախարարութան ն Երնանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 14.08.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարությունը ն Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյան):

Ընկերությունը վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացել (ներկայացուցիչ Ժենյա Մինասյան):

2. ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարաեր խախտել է ՀՀ ըեդերքի մասին օրենսգրքի (այսուհետ' Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի, 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի մին ն 6-րդ կետերի, 50-րդ հոդվածի 2-րդ ն 51-րդ հոդվածի 14-րդ մասերի, «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ն փորձաքենության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Էին մասի, 8-րդ հոդվածի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարի «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 6-րդ ն 51-րդ հոդվածի 1-րդ մասի 4-րդ կետերով ամրագրված դրույթների կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը հաստատելու մասին» 23.08.2017 թվականի թիվ 104-Ն հրամանի պահանջները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետեյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացասական եզրակացության հիման վրա չի կարող տրամադրել ընդերքօգտագործման իրավունք, քանի որ հայցվող իրավունքը

Յ

պետք է հիմնված լինի օրենքի վրա, չխախտի այլոց իրավունքներն ու ազատությունները: Բացասական եզրակացության հիման վրա նման իրավունքի տրամադրումը հանգեցնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջի խախտման, այն է՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը: Այնուհանդերձ, փորձաքննական բացասական եզրակացության հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրութան ն օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքների տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ն մերժման հիմք է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի կողմից կատարված արդարադատության պայմաններում տրված եզրահանգման իմաստով անիմաստ է դառնում փորձաքննական եզրակացության դրական կամ բացասական լինելու ն դրա հիման վրա իրավունք տրամադրելու կամ մերժելու իրավահարաբերությունը, որպիսի մեկնաբանությունը բազմապիսի խնդիրների հիմք կարող է հանդիսանալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան այն հանգամանքը, որ փորձաքննական բացասական եզրակացության հիման վիա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքները տրամադրելը հակասում է Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, 51Լրդ հոդվածի 14-րդ մասով ն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթներին: Լիազոր մարմնի կողմից քննարկման առարկա չի կարող դառնա ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվութան վերաբերյալ տրված 6փորձագիտական եզրակացությունը, ն Նախարարությունն օրենքով կամ որնէ ենթաօրենսդրական ակտով սահմանված որնէ իրավասություն չունի միջամտելու վերջինիս գործունեությանը՝ պարզաբանում պահանջելով բացասական եզրակացության որնէ դրույթի վերաբերյալ: Փորձագիտական գործունեության նպատակը վարույթն իրականացնող մարմնին որոշակի փաստական տվյալներով ապահովելն է, որոնք որոշակի պահանջների բավարարման դեպքում ճանաչվում են որպես ապացույցներ ն դրվում գործով կայացվող այս կամ այն որոշման հիմքում: Փորձաքննական դրական եզրակացության առկայությունը հանդիսանում է ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու համար պարտադիր իրավաբանական փաստ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 23.03.2021 թվականի որոշումը բեկանել ն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել:

4

2.1 Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների ե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 37-րդ, 42-րդ, 45-րդ հոդվածները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Դին մասի 10-րդ, 1-րդ, 18-րդ, 15-րդ կետերը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը, 20-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ, 50-րդ, 5-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ հոդվածները, 25-րդ հոդվածի 1ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածը, 126-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետեյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ջրվեժի բազալտների հանքավայրի 1.41հա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տրամադրելու օրենսդրական պահանջն է հանդիսանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացության առկայությունը, մինչդեռ տվյալ դեպքում գործով առկա է լիազոր մարմնի կողմից տրված բացասական եզրակացություն: Դատարանը վիճարկող որոշումը կայացնելիս անտեսել է ն գործով էական չի համարել այն հանգամանքը, որ բացի այն, որ գործով առկա է լիազոր մարմնի կողմից տրված բացասական եզրակացություն, Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացրել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող անհրաժեշտ ապացույցի բացակայության պայմաններում, այսինքն, Դատարանը, չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացություն, գտել է, որ առկա են անհրաժեշտ բավարար հիմքերը հայցվող իրավունքի տրամադման համար:

Վերաքննի դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ իրավահարաբերություններում օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջ հանդիսացող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննություն Օ կատարելու ռն եզրակացություն ստանալու ընթացակարգը կարգավորվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ն նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավակարգավորումներով ն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» ՀՀ օրենքով:

Վերոգրյալից հետնում է, որ Դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել, գործը քննել է թերի, որի արդյունքում, թույլ տալով նյութական ն դատավարական նորմերի էական խախտումներ, կայացրել է սխալ դատական ակտ:

5

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 23.03.2021 թվականի որոշումը բեկանել ն հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմքը, հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքներն անհիմն են ե ենթակա են մերժման հետնյալ պատճառաբանությամբ.

ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացությունը հանդիսանում է վարչական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույց, հետնաբար վարչական մարմինը պարտավոր էր վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցն ուսումնասիրել ն գնահատել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածին համապատասխան:

Ստորադաս դատարանները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այլ ապացույցների հետ համադրման արդյունքում բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ գնահատել են վերը նշված եզրակացությունը ն. արձանագրել, որ այն հիմնավորված, օրինական ն օբյեկտիվ չէ, ուստի ն չէր կարող իրավաչափ հիմք հանդիսանալ իրավունքի տրամադրումը մերժելու համար:

Փաստացի հանքավայրի համար նախատեսված հողատարածքը չի հանդիսանում կանաչ տարածք, այն ոչ խորը ձորերով կտրտրված բլրային տարածք է, որի լանջերը մասամբ լցված են բազալտի քարերով, այն բնութագրվում է քարքարոտ, ծառաթփուտային բուսականությունից զուրկ տարածք:

Ընկերությունն ինչպես վարչական մարմնին, այնպես էլ դատարանին ներկայացրել է համապատասխան հիմնավորումներ, որոնց արդյունքում միանշանակ է, որ իր գործուներությամբ շարջակա միջավայրի ն մարդկանց առողջության վրա հնարավոր ազդեցության գնահատումը նորմերի սահմաններում է, իսկ պատասխանողի կողմից որնէ ապացույց չի ներկայացվել հակառակն ապացուցելու համար:

Ընկերությունը խնդրել է ներկայացված վճռաբեկ բողոքները մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1 Ընկերության կողմից 20.04.2018 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին է ներկայացվել Ջրվեժի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ՝ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք ստանալու նպատակով (հատոր էին, գ.թ. 26),

6

2. «Շիջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 01.06.2018 թվականին Ընկերությանը տրվել է նախատեսվող գործունեության թիվ ՏԱՅ տեխնիկական առաջադրանքը (հատոր էին, գ.թ. 20-21),

3. Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 04.04.2018 թվականի թիվ 17/7556ել, 22.05.2018 թվականի թիվ 17/32362լր, 18.06.2018 թվականի թիվ 1713979ել գրությունների համաձայն` Երնանի քաղաքապետարանում տեղի ունեցած Ջրվեժի բազալտի հանքավայրի աշխատանքային նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ քննարկումներին մասնակցության արդյունքում Բնապահպանության վարչությունը տվել է իր դրական եզրակացությունը նախատեսվող գործունեությանը (հատոր էին, գ.թ. 16, 19, 22),

4. Ընկերությունը 24.10.2018 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ուղղված դիմումով խնդրել է իրեն տրամադրել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք 22 տարի ժամկետով' կից ներկայացնելով սահմանված, թվով 17 փաստաթղթերը, այդ թվում` ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, տեղամասի շահագործման աշխատանքների բնապահպանական կառավարման պլանը, թափոններ կառավարման պլանը, հանրային լսումների արձանագրությունը ն տեսաձայնագրությունը (հատոր ին, գ.թ. 17),

5. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարության «Հանիապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի 14.01.2019 թվականի թիվ Ֆ-7/9 գրության համաձայն՝ ՀՀ օգտակար հանածոների պետական հաշվեկշիռը վարվում է ըստ մետաղային, ոչ մետաղային ն բնական շինարարական նյութերի: Ջրվեժի (Վարդաշենի) բազալտի հանքավայրի պաշարները հաշվառվում են բնական շինարարական նյութերի հաշվեկշռում՝ որպես շինարարական քար: Հանքավայրի պաշարները հաստատվել են 1966 թվականին 5879,7հազ.մ: քանակով: Հանքավայրը շահագործվում է 1969 թվականից: Արդյունահանման աշխատանքները դադարեցված են 1107.2017 թվականից (հատոր Դին, գ.թ. 90),

6. Բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացությամբ արձանագրվել է հետնյալը. «Ն..)Ջրվեժի բազալտների հանքավայրը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի հարավ-արնելյան ծայրամասի արդյունաբերական գոտում, բնակելի կառուցապատված տարածքից մոտ 280մ հեռավորության վրա, իսկ Ջրվեժ գյուղի ծայրամասային բնակելի տնից 700մ հեռավորության վրա (..): Հանքավայրի տարածքը հանդիսանում է տնտեսապես յուրացված շրջան, կատարվել են տարբեր ընդերքօգտագործման աշխատանքներ, առկա են ենթակառուցվածքներ (ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր ն այն) «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից նախագծված բացահանքը ներկայումս անօգտագործելի, մասնակիորեն խախտված, ոչ խորը ձորերով կտրտված բլրային տարածք է, որի լանջերը

7

մասամբ լցված են բազալտի քարերով: Այն բնութագրվում է քարքարոտ, ծառաթփուտային բուսականությունից զուրկ տարածքով, զբաղեցնում է 1,41 հա մակերեսով տարածք(...): ՀՀ օրենսդրության սահմանված կարգով Երնան քաղաքում Ջրվեժի բազալտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ն փորձաքննության գործընթացներում իրականացվել են հանրային քննարկումներ (չորս քննարկում): Փորձաքննական գործընթացին ներգրավվել են -Քաղաքաշինության կոմիտեն, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունները ն Բնապահպանության նախարարության ստորաբաժանումները, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ն դիտողությունների հիման վրա նախագիծը լրամշակվել է: Նախատեսվող գործունեության վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեն արտահայտել է իր բացասական դիրքորոշումը, համաձայն որի՝ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի Երնանի գլխավոր հատակագծի հաստատման մասին թիվ 2330-Ն որոշմամբ Ջրվեժի բազալտների հանքավայրի համար նախատեսված հողատարածքն ընդգրկված է հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում, ինչպե նան չի ապահովվում սանիտարապաշտպանիչ գոտին (..): Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի Երնանի գլխավոր հատակագծի հաստատման մասին թիվ 2330-Ն որոշմամբ Ջրվեժի բազալտների հանքավայրի համար նախատեսված հողատարածքն ընդգրկված է հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում, ինչպես նան հնարավոր չէ ապահովել սանիտարապաշտպանիչ գոտին, ինչն աննպատակահարմար է դարձնում տարածքում օգտակար հանածոյի արդյունահանումը (...):

(...)) Հաշվի առնելով վերը նշված փորձաքննական հիմնավորումը՝ «ՄԵԳԱՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջրվեժի բազալտների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տրվում է բացասական եզրակացություն:» (հատոր 1-ին, գ.թ. 10-12),

7. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 25.04.2019 թվականի թիվ 1/32/10911-9 գրության համաձայն՝ -Քաղաքաշինության նախարարության 01102001 թվականի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» թիվ 82 հրամանով հաստատված «Հայաստանի Հանիապետության տարածքում գործող հանրապետական ն միջպետական շինարարական նորմերի ցանկի» (պետական գրանցում թիվ 11701172 առ 20011112 ՍՆ 24571 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերի» «Շինարարական արդյունաբերություն» բաժնի ԿՄ դասի 1-ին կետի համաձայն՝ բազալտների հանքավայրի (առանց պայթեցման աշխատանքների) սանիտարապաշտպանիչ գոտին սահմանվում է 50 մետր (հատոր Դին, գ.թ. 91,

Ց. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նե բնական պաշարների նախարարի 06.05.2019 թվականի թիվ 01/29.2ԱԱ/2853-19 գրությամբ մերժվել է Ընկերության՝ Ջրվեժի բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու վերաբերյալ դիմումը (հատոր Դին, գ.թ. 9),

8

9. Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ծճարտարապետությաան ն քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Պ. Ամպարջյանի 08.01.2020 թվականի թիվ 1806/2-123523 գրության համաձայն՝ Ընկերությանն արդյունահանման իրավունքով տրամադրման համար նախատեսված Ջրվեժ բազալտների հանքավայրի Ն41|հա մակերեսով տարածքը Կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված Երնան քաղաքի գլխավոր հատակագծով անտառների գոտում է: Հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 ն Յ ենթակետերի պահանջներին ն, համաձայն Կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված Երնան քաղաքի գլխավոր հատակագծի, ընդգիկված է նուն օրենսգրքի 60-րդ հոդվածի (կետ 7 սահմանափակումների ցանկում (սեփականության իրավունքով փոխանցման ենթակա չէ): Միաժամանակ, համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների ն օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով» Հողամասի նպատակային ն գործառնական նշանակությունները հնարավոր կլինի փոփոխել շահագրգիռ անձանց կողմից սահմանված կարգով Երնանի քաղաքապետարան համապատասխան հայտ ներկայացվելու պարագայում (հատոր 3-րդ, գ.թ. 51):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահաեգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրումներին. արդյո՞ք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձաքննական դրական եզրակացությունը պարտադիր է ըեդերքօգտագործման իրավունք տրամադրելու համար ն արդյո՛ք այդ եզրակացության բացակայության պարագայում կարող է բավարարվել հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տրամադրելուն վարչական մարմեին պարտավորեցնելու հայցապահանջը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, ընդերքօգտագործման 6թափոննեի կառավարման ն վերամշակման, ընդերքն

9

օգտագործելիս բնությունը ն շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նան ընդերքօգտագործման ընթացքում պետության ն անձանց իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքում օգտագործվում են հետնյալ հիմնական հասկացությունները՝ նախագիծ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով մշակված ն օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություններ անցած փաստաթուղթ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ընդերքի օգտագործման ն պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են՝

Ս) բնակչութան անվտանգութան նե շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.(...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն.

«1 Ընդերքի օգտագործման ն պահպանության ոլորտում իրականացվում են հետնյալ փորձաքննությունները՝

1) ընդերքաբանական.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության.

3) տեխնիկական անվտանգության:

(...) 4. Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարունակվող պաշարների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ընդերքաբանական փորձաքննությունից ն ուսումնասիրված ու գնահատված պաշարների քանակը ն որակը սահմանված կարգով հաստատվելուց հետո:

5. Սույն օրենսգրքով սահմանված փորձաքենություններն ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա սահմանված կարգով կարող են կատարվել ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում, եթե ընդերքօգտագործողը ցանկանում է սկսել օգտակար հանածոյի արդյունահանում, ն փորձաքննության ներկայացված նյութը թույլ է տալիս կատարել օգտակար հանածոների որոշակի քանակի ն որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, բնապահպանական ն ալ պայմանների օբյեկտիվ գնահատում:

6. Ընդերքաբանական փորձաքննությունը կատարվում է կառավարության սահմանած կարգվ ն ժամկետում, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննության կատարման կարգը՝

10

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումն, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն.

Լ.) 3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը շրջակա միջավայր վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով (այդ թվում՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով), ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

4. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո՝ մինչն 100-օրա ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ:

5 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական եզրակացություն մինչն 100-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

6. Եթե դիմումատուի ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմված է թերի, ապա շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունը ստանալուց հետո՝ 5-օրա Ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

7. Լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության լրամշակված տարբերակն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական,

11

իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

8. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը մինչն 25-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն (...):»:

Նույն հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումն, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը ն լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը ն համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր են:

«Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» ՀՀ օրենքի Լին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների (այսուհետ՝ գնահատում), այդ թվում` անդրսահմանային, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) ոլորտի հասարակական հարաբերությունները:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Սույն օրենքում օգտագործվում են հետնյալ հիմնական հասկացությունները.

Ը... 6) հիմնադրութային փաստաթուղթ՝շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթի (քաղաքականություն, .ռազմավարություն, հայեցակարգ, ուրվագիծ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ) նախագիծ. (...)

(..) 11) փորձաքննություն՝ հիմնադրութային փաստաթղթի, նախատեսվող գործունեության հայտի նե շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության ուսումնասիրոթյան ն վերլուծության արդյունքում դրանց թույլատրելիության վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց (այսուհետ՝ փորձաքննություն). (...)»:

12

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փորձաքննության նպատակն է հայտի կամ գնահատման հավաստիության ստուգումը, հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության թույլատրելիության որոշումը:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն.

«Լ Գնահատումը ն փորձաքննությունն իրականացվում են մինչն հիմնադրութային փաստաթղթի ընդունումը ն (կամ) նախատեսվող գործունեության իրականացումը: Փորձաքննության իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Գնահատումը ն փորձաքննությունն իրականացվում են՝ հիմք ընդունելով նախատեսվող գործունեության տեսակը, չափերն ու տեղադրությունը ն դրանցով պայմանավորված՝ հնարավոր գումարային, ամբողջական ազդեցության աստիճանը:

3. Փորձաքննությունն իրականացվում է երկու փուլով՝

Ս նախնական փու, որի ընթացքում ուսումնասիրվում է նախնական գնահատման հայտը.

2) հիմնական փու, որի ընթացքում փորձաքննվում է հիմնական գնահատման հաշվետվությունը:»:

Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն.

«Լ Փորձաքննական եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական, եզիափակիչ հետնյալ մասերից.

Ս ներածական՝ համառոտ տեղեկատվություն ձեռնարկողի, հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության մասին.

2) նկարագրական` շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցության նկարագրությունը` ըստ ներկայացված հիմնադրութային կամ նախագծային փաստաթղթի.

3 պատճառաբանական` հիմնադրութային փաստաթղթի դրոււթների կամ նախատեսվող գործունեության թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ հիմնավորված եզրահանգումները.

4) եզրափակիչ` եզրակացություն փորձաքննական եզրակացության դրական կամ բացասական լինելու վերաբերյալ (...):

4. Փորձաքննական եզրակացությունը կազմելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած եզրակացությունները կամ կարծիքները: Գործընթացի մասնակիցների կարծիքները չընդունելու դեպքում լիազոր մարմինը տալիս է հիմնավոր պատճառաբանումներ: Փորձաքննական եզրակացությունը հաստատում է լիազոր մարմինը (...):

6. Առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը (...):

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարի 23.08.2017 թվականի թիվ 104-Ն հրամանով պաշտոնապես պարզաբանվել է, ոի.

13

«Ս Սահմանված կարգով պետական փորձաքննություն անցած նախագծերի փորձաքննական դրական ն բացասական եզրակացությունները չեն կարող նույնանման հետնանքներ ունենալ:

2) Փորձաքննական բացասական եզրակացության դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ն օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքների տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ն մերժման հիմք է օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 6-րդ ն 51-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետերի հիմքով»:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը նախատեսել է ընդերքօգտագործման երկու ձներ՝ երկրաբանական ուսումնասիրությունների ն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը, կախված ձնից, իրականացվում է մի շարք փուլերից բաղկացած ընթացակարգով: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի հայցման համար իրավաբանական անձինք ն քաղաքացիները լիազոր մարմնին են ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինն օրենքով սահմանված ժամկետում նշված հայտը ներկայացնում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին, որն էլ սահմանված ժամկետում ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրամադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք: Հարկ է հավելել, որ ընթացակարգը տարբերվում է՝ կախված մետաղական ն ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման հանգամանքից:

Իրավաբանական անձը (այդ թվում օտարերկրա պետության 0առնտրային կազմակերպությունը) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով դիմում է լիազոր մարմնին: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով, որտեղ ներառված է նան օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը: Դիմումի գրանցումից հետո իրականացվում են հետնյալ փորձաքենությունները՝ տեխնիկական անվտանգության, որի կատարման կարգը սահմանված է Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով, ն շրջակա միջավայրի վրա ազդեցության, որի կատարման կարգը սահմանված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» ՀՀ օրենքով: Սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի փորձաքննական եզրակացությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական:

Օրենսդիրը սահմանել է լիազորված մարմնի կողմից համապատասխանաբար օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումների մերժման հիմքերը, որոնցից է նան սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծ՝։ փորձաքննական բացասական

14

եզիակացության առկայությունը: Ավելին, վերոգրյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետնում է, որ բացառապես դրական փորձաքննական եզրակացության հիման վրա է որոշում ընդունվում իրավունքի տրամադրման վերաբերյալ: Այսինքն, փորձաքննական եզրակացության դրական լինելու դեպքում է միայն կատարվում օրենքով նախատեսված իրավահարաբերության կարգավորման հաջորդ քայլը, որն ուղղված է կոնկրետ իրավունքը տրամադրելուն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձաքննական եզիակացության բացասական լինելու դեպքում «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ն փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է հստակ արգելք առանց փորձաքննական դրական եզրակացության հիմնադրութային փաստաթղթերի ընդունման կամ նախատեսվող գործունեության իրականացման համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա'մ փորձագետին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու իրավական հնարավորությանը, նշել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն՝ իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը ն բովանդակությունը Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ ն չի կարող կրել ձնական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոե» ՍՊ ըեկերություեն ընդդեմ «Վագ քար» ՍՊ ըեկերության ն մյուսների թիվ ԱՎԴՎ/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013թ. որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով՝ ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը ն Լիդա Սնոյանե ըեդդմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007թ. որոշումը):

Թեն նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի շրջանակներում, սակայն Վճռաբեկ

15

դատարանը գտնում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նան վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե' վարչական գործով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ առանձնահատկությունները նույնական են:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ պատասխանները պետք է ստացվեն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի՝ փորձագետի կողմից, ն գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող կայացվել միննույն հարցերի վերաբերյալ դատարանի կողմից իր սեփական դատողությունների արդյունքում ձենավորված կարծիքի հիման վրա:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` իրեն տրամադրել Ջրվեժի բազալտների հանքավայրի 1417 ա մակերեսով տարածքի օգտակար հանածոյի 22 տարով արդյունահանման իրավունք:

Դատարանն Ընկերության հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ Բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019 թվականի թիվ ԲՓ20 պետական փորձաքննական եզրակացությունը հիմնավորված, օրինական ն օբյեկտիվ չէ, ուստի այն չէր կարող իրավաչափ հիմք հանդիսանալ Էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարի 06.05.2019 թվականի թիվ 01/29.2ԱԱ/2853-19 գրությամբ Ընկերության հայցած իրավունքի մերժման համար: Դատարանը, ուսումնասիրեով Ընկերութան կողմից 24.10.2008 ` թվականին Էներգետիկ ենթակառուցվածքների ե բնական պաշարների նախարարին ուղղված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, այդ թվում ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, տեղամասի շահագործման աշխատանքների բնապահպանական կառավարման պլանը, թափոնների կառավարման պլանը, հանրային լսումների արձանագրությունը ն այն, ու դրանք համադրելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կանոնների հետ, գտել է, որ Ընկերության հայցած պահանջն իրավաչափ է:

Վերաքննի:։ դատարանը, մերժեով ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ն Երնանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքները, արձանագրել է, որ Բնապահպանության նախարարի կողմից 17.04.2019 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 17.04.2019

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/5267/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել