Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-190-Ն5 մայիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մայիսի 5 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով. «12) Օրենսգրքով սահմանված դեպքերում դիմելու օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար:»։ Հոդված 2 ․ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով. «13) հարկ վճարողի դիմումի հիման վրա` Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ մերժել օրինապահ հարկ վճարող համարվելու հավաստագրի տրամադրումը:»: Հոդված 3 ․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 293․1-ին հոդվածով. « Հոդված 293․1. Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը և դրա առանձնահատկությունները 1․ Ավելացված արժեքի հարկ վճարողների դիմումի հիման վրա և Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստվում է հարկ վճարողի օրինապահությունը։ 2․ Ավելացված արժեքի հարկ վճարողների օրինապահությունը հավաստվում է հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման միջոցով՝ սույն հոդվածով սահմանված ժամանակահատվածի ընթացքում իրականացրած գործունեության համար։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառող ժամանակահատվածում իրականացված գործունեության հիման վրա: 3․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը: 4․ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

5. Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:»: Հոդված 4 ․ Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4․ Հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաև համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով։»: Հոդված 5 ․ Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը «այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում» բառերով։ Հոդված 6. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը «ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում մինչև 60 միլիոն» բառերով։ Հոդված 7. Օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասը «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները՝ 15 օրվա ընթացքում» բառերով։ Հոդված 8 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դրույթի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 7-րդ ամսվա 1-ից։ Հոդված 9 ․ Սույն օրենքի դրույթները տարածվում են Կառավարության կողմից օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Հոդված 10 ․ Կառավարությունն օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-190-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-190-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (19.05.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.05.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.05.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 19.05.2021 Հիմնական ակտ 05.05.2021, ՀՕ-190-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մայիսի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-190-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել