Խուրշուդյան — ՎԴ/0424/05/18
Ամփոփում
քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարետա Խուրշուդյանի ն Նաիրա Ավետիսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետի 30.1-2017 թվականի թիվ 4301Ա որոշումն անվավեր ճանաչելու ն բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 30.112017 թվականի թիվ 4301Ա որոշումը ն պարտավորեցնել Երնանի քաղաքապետին ընդունելու բարենպաստ վարչակա
Ամբողջ Տեքստ
րավ
ԱԹ ԱՂ 2»
քր ԻՆ. Ա-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0424/05/18
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0424/05/18
Նախագահող դատավոր` Կ. Մաթնոսյան
Դատավորներ՝ Ք. Մկոյան
Ա. Առաքելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի ապրիլի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարետա Խուրշուդյանի ն Նաիրա Ավետիսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետի 30.1-2017 թվականի թիվ 4301Ա որոշումն անվավեր ճանաչելու ն բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 30.112017 թվականի թիվ 4301Ա որոշումը ն պարտավորեցնել Երնանի քաղաքապետին ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով «Էրեբունի» ն. «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 2,հա ն 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքերով ծանրաբեռնված ն դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նան նուն հողամասերում առկա ինքնակամ շինությունները ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով հայցվորներին օտարելու, իսկ մնացած հողամասերն օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 22.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2020 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 22.112019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նաիրա Ավետիսյանը (ներկայացուցիչ Արմեն Օհանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ ն 5-րդ կետերը, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետը, եույն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 33. Էրդ, 34-րդ, 44-րդ, 45-րդ կետերը, ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշում, ՀՀ կառավարության 29.06.2017 թվականի թիվ 757-Ն որոշումը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 37-րդ, 42- րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27- րդ, 29-րդ, 37-րդ ն 144-րդ հոդվածները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորները Երնանի քաղաքապետին ուղղված դիմումով չեն ապացուցել դիմումի առարկա կառուցվածքների կառուցապատողը լինելու հանգամանքը, վարչական վարույթի շրջանակներում չի ապացուցվել գնման նախապատվության իրավունքը հայցվորների համար ծագելու նախադրյալների
3
առկայությունը, ինչից հետնում է, որ վարչական մարմնի համար չի առաջացել գնման առաջարկ կատարելու պարտավորություն: Ավելին՝ նման պարտավորությունն ուղղակիորեն հաջորդում է ինքնակամ կառույցն օրինական ճանաձելու իրավական փաստին, ինչը տվյալ դեպքում չի ծագել ն այն որպես իրողություն բացակայում է:
Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ գնահատական չեն տվել այն հանգամանքին, որ հայցվորները ներկայացրել են օտարման պահանջ, որպիսին չի կարող ներկայացվել, քանի դեռ տվյալ գույքն օրինականացված Հէ: Քննարկվող պարագայում ոչ վարչական վարույթի շրջանակներում, ոչ էլ դատական քննության ընթացքում չի ապացուցվել խնդրո առարկա կառույցներն օրինական ճանաչման ենթակա լինելու հանգամանքը, իսկ վարչական դատավարության միջոցով արդարադատություն իրականացնող դատարաններն ինքնակամ կառույցն օրինական ճանաձելու լիազորություն չունեն:
Այսպիսով՝ ինքնակամ կառույցը վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության իրավունքը չի հանդիսանում ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի 912-Ն որոշմամբ նախատեսված ն անմիջականորեն գործող իրավունք, այլ այն ծագում է ինքնակամ կառույցին օրինական ճանաչելու փաստի ուժով, հետնաբար քանի դեռ ինքնակամ կառույցն օրինական ճանաչված չէ, այն իրականացնող անձի համար չի ծագում ինքնակամ կառույցի գնման նախապատվության իրավունք:
Ավելին՝ կառույցն անօրինական իրականացրած անձը չի կարող պահանջել կառույցի օրինականացում, քանի որ համայնքի ղեկավարն իր իրավասության սահմաններում, օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, այդ թվում հաշվի առնելով համայնքի շահերը ն կառավարման արդյունավետությունը, իր նախաձեռնությամբ է հարուցում վարույթ ն որոշում ինքնակամ կառույցի ճակատագիրը: Ընդ որում՝ համայնքի ղեկավարի կողմից կայացվելիք որոշումն ուղղակի չի վերաբերում կառույցն իրականացրած անձին ն ինքնին չի հանդիսանում նրա համար բարենպաստ վարչական ակտ, այլ լուծում է համայնքին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ կառույցի կարգավիճակը:
Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով արձանագրել է, որ պարտավորեցման հայցի առարկայի շրջանակով պայմնավորված որնէ էական նշանակություն չի կարող ունենալ, թե վարչական վարույթի ժամանակ ինչ փաստեր են առկա եղել վարչական մարմնի մոտ: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական մարմինը վարչական ակտը կայացնում է վարչական վարույթով ձեռք բերված ն ստացված ապացույցների գնահատման շրջանակում:
Վերաքննի ։-դատարանն անտեսել լէ, որ փորձագետի եզրակացությունն արժանահավատ չէ, քանի որ փորձագետը նշում է, որ հողամասերում առկա ճանապարհը հանդիսանում է բակային կառույց, սակայն դրա համար անհրաժեշտ հողամասի չափը որոշելիս ղեկավարվում է նոր նախագծվող քաղաքային ճանապարհների ն փողոցների հաշվարկային չափերը կանոնակարգող քաղաքաշինական նորմերով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ տվյալ դեպքում փորձագետը դուրս է եկել նան իրեն առաջադրված հարցերի շրջանակից, քանի որ նշել է հողամասերում առկա
4
կառույցների մոտեցումներ ապահովող հողամասի մակերեսը: Նման հարցադրում կատարված չի եղել, ավելին՝ ինչից է փորձագետը վերցրել, որ 60.000քմ. հողամասում առկա կառույցները պետք է ունենան ընդհանուր մոտեցման հնարավորություն ն ինչով է դա պատճառաբանվում, եթե ըստ փորձագետի՝ այդ կառուցվածքներից յուրաքանչյուրն ինքնուրույն վերցրած հանդիսանում է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման կարգավորման առարկա:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքաբերի փաստարկն առ այն, որ եզրակացության թերի լինելու հանգամանքով պայմանավորված, Դատարանն ի պաշտոնե պարտավոր էր միջոցներ ձեռնարկել լիարժեք եզրակացություն ստանալու համար, իսկ թերի եզրակացության պայմաններում պարտավոր էր նշանակել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն, ինչը չի իրականացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2020 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը՝ դիմումատուների դիմումով ներկայացված այն պնդումը, որ իրենք են համարվում խնդրարկվող անշարժ գույքի կառուցապատողները համարվում է հավաստի այնքան ժամանակ, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Ինչ վերաբերում է կառույցները քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված լինելու հանգամանքին ապա այդ փաստը հաստատվում է ինչպես արտադրական եղանակով իրականացված, այնպես էլ Դատարանի կողմից նշանակված փորձաքննություններով, իսկ եզրակացությանը կից տարածքի հատակագծի առկա չլինելու վերաբերյալ Դատարանն իրավաչափորեն նշել է, որ այդպիսի պահանջ ներկայացված չէ որնէ իրավական ակտով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) 26.09.1994 թվականին Նաիրա Ավետիսյանի ն. Ջրաշենի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի միջն կնքվել է վարձակալության պայմանագիր, որով 2,0հա մակերեսով հողամասը 1` տարի ժամկետով վարձակալության է հանձնվել Նաիրա Ավետիսյանին: Նշված պայմանագրի հիման վրա կազմվել է հողի հանձնման ակտ (հատոր 4-րդ, գ.թ. 112):
2) 22.04.1996 թվականին Մարետա Ավետիսյանի (այժմ` Խուրշուդյան) ն Ջրաշենի գյուղխորհրդի միջն կնքվել է վարձակալության պայմանագիր, որով 4,0հա մակերեսով հողամասը 16 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել Մարետա Ավետիսյանին: Նշված պայմանագրի հիման վրա կազմվել է հողի հանձնման ակտ (հիմք վարչական գործի նյութեր, հատոր 4-րդ, գ.թ. 19):
5
3) Թիվ 2-354 գործով Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 04.06.2002 թվականի վճռով որոշվել է Երեանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Նաիրա Ավետիսյանի, Մարիետա Խուրշուդյանի ն Արամայիս Ավետիսյանի ապօրինի զբաղեցրած պետության սեփականությունը հանդիսացող 10,0հա ընդհանուր մակերեսով հողամասերից վտարելու պահանջի մասին, մերժել: Հակընդդեմ հայցը՝ բավարարել: Ճանաչել Երնանի Նոր-Արեշի 45-րդ փողոցից դեպի «Էրեբունի» ն «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 2,0հա, 4,0հա ն 4,0հա մակերեսներով բլրի հողամասերի նկատմամբ համապատասխանաբար Նաիրա Ավետիսյանի (2,0հա), Մարիետա Խուրշուդյանի (4,0հա) ն Արամայիս Ավետիսյանի (4,0հա) օգտագործման իրավունքը ն պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին վերակնքելու նշված հողամասերի նկատմամբ վարձակալության պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին (հատոր 2-րդ, գ.թ. 99-100):
4) «Արամայիս, Նաիրա Ավետիսյանների ն Մարիետա Խուրշուդյանի հողօգտագործման իրավունքի մասին» Երնանի քաղաքապետի 04.12.2002 թվականի թիվ 2478-Ա որոշմամբ վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով Նաիրա Ավետիսյանին է թողնվել 4,0հա, Մարիետա Խուրշուդյանին՝ 2,0հա հողամասերը: Ըստ այդմ, 24.12.2002 թվականին Երնանի քաղաքապետի ն Մարետա Խուրշուդյանի միջն կնքվել է հողի վարձակալության թիվ 2008/ԳԱ պայմանագիրը, որով Մարետա Խուրշուդյանին է հատկացվել «Էրեբունի» ն «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 4,0հա մակերեսով հողամասը՝ շինությունների շահագործման ն պահպանման նպատակով, իսկ Երնանի քաղաքապետի ն Նաիրա Ավետիսյանի միջն կնքվել է հողի վարձակալության թիվ 2007/ԳԱ պայմանագիրը, որով Նաիրա Ավետիսյանին է հատկացվել «Էրեբունի» ն «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 2,0հա մակերեսով հողամասը՝ շինության շահագործման ն պահպանման նպատակով (հատոր 4- րդ, գ.թ. 30-34, 36-39):
5) Թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 20.09.2016 թվականի վճռով որոշվել է Մարետա Երեմի Խուրշուդյանի, Նաիրա Արամայիսի Ավետիսյանի հայցապահանջներն ընդդեմ Երնան համայնքի` պայմանագրերը նույն պայմաններով վերսկսված ճանաչելու ն հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով վարձակալության պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին` մերժել: Հակընդդեմ հայցը բավարարել՝ լուծել Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երեանի քաղաքապետի ն Մարետա Խուրշուդյանի միջն 24.12.2002 թվականին կնքված, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երնանի քաղաքապետի ն Նաիրա Ավետիսյանի միջն 24.12.2002 թվականին կնքված հողամասերի վարձակալության պայմանագրերը, որպես հետնանք՝ դադարեցնել Մարետա Խուրշուդյանի անվամբ 22.012003 թվականին ն Նաիրա Ավետիսյանի անվամբ 22.01.2003 թվականին
6
կատարված իրավունքների պետական գրանցումները, պարտավորեցնել Մարետա Խուրշուդյանին ն Նաիրա Ավետիսյանին Երնան համայնքին վերադարձնել Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 4,0հա ն 2,0հա մակերեսներով հողամասերը (հատոր 4-րդ, գ.թ. 84-108):
6) Երնանի քաղաքապետին հասցեագրված 28.09.2017 թվականի դիմումով Մարետա Խուրշուդյանը ն Նաիրա Ավետիսյանը խնդրել են ուղղակի վաճառքի միջոցով՝ կադաստրային արժեքով իրենց օտարել «Էրեբունի» ն «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 4,0հա, 2,0հա ն 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքով ծանրաբեռնված ն դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, իսկ մնացած հողամասերը տրամադրել օգտագործման իրավունքով (հատոր 1-ին, գ.թ 8-9):
7) Երնանի քաղաքապետի 30.112017 թվականի թիվ 4301Ա որոշմամբ Մարետա Խուրշուդյանի ն Նաիրա Ավետիսյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով 20.09.2016 թվականին կայացված վճռի հիմքով դադարեցվել է Երնան քաղաքի էրեբունի ն Նուբարաշեն թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 4,0 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ Մարետա Խուրշուդյանի վարձակալության իրավունքը ն նույն տարածքում գտնվող 2,0 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ Նաիրա Ավետիսյանի վարձակալության իրավունքը, իսկ Մարետա Խուրշուդյանը ն Նաիրա Ավետիսյանը չեն ներկայացրել Երնան քաղաքի էրեբունի ն Նուբարաշեն թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող ընղհանուր 10 հեկտար մակերեսով, թվով երեք միավոր հողամասերում առկա ինքնակամ շինություններն իրենց կողմից կառուցված լինելու վերաբերյալ ապացույցներ, հետնաբար չեն ապացուցել ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերն կադաստրային արժեքով ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը, ինչպես նան այն հանգամանքը, որ որնէ շինությամբ չծանրաբեռնված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ենթակա է օտարման աճուրդային կարգով, ինչպես նան նկատի ունենալով, որ 12.04.2004 թվականին կնքված թիվ 161ԱԳ պայմանագրից ծագող 4,0 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ Մարետա Խուրշուդյանի վարձակալության իրավունքի գրանցումը դեռես դադարեցված չէ ն վերջինս հանդիսանում է այդ հողամասի վարձակալ: Հետնաբար բացակայում է այդ նույն հողամասը կամ դրա մասը օգտագործման իրավունքով դիմումատուներին տրամադրելու իրավական հիմք (հատոր 1-ին, գ.թ 122-127):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահաեգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով,
7
այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի ն ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի դրույթների կիրառման վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ այե հարցադրմանը, թե արդյո՞ք պետական կամ համայեքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտեվող ինքնակամ կառույցեերի օտարման պահանջն իեքնին ներառում է եան այդ կառույցի օրինականացման պահանջ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզման համար ձեռք բերված անհրաժեշտ ապացույցների զանգվածին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի Լին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաձելու ն վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:
Նախկինում կայացված որոշումներից մեկում համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավանորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ պարտավորեցման հայցով անձը կարող է պահանջել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու իր համար այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է: Այսինքն՝ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի
8
ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, ն հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաջափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ն պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ ասած՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության:
ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի ն 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ն 2-րդ մասի կարգավորումները:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանելով պարտավորեցման հայցով հայցը բավարարելու դեպքում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու ն վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին իմպերատիվ պահանջը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել է պարտավորեցման հայցը բավարարելու նախապայմանը, այն է հայցվող բարենպաստ վարչական ակտի
9
իրավաչափությունը: Այսինքն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ է պայմանավորված վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը ն ոչ թե՝ հակառակը:
Մյուս կողմից, պարտավորեցման հայցի դեպքում օրենսդիրը, կարնորելով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին: Դա նշանակում է, որ պարտավորեցման հայցի մերժումը նս պայմանավորված է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ: Այսինքն, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, ն այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ արձանագրում է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, այլ կերպ ասած՝ պարտավորեցման հայց ներկայացնելու միջոցով անձը ցանկանում է, որ վարչական մարմինը նս մեկ անգամ որոշում կայացնի իր դիմումի վերաբերյալ: Ընդ որում` հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման իրավաչափությունը պետք է պարզվի ապացույցների ն գործի հանգամանքների ճիշտ գնահատման ն հայեցողության ճիշտ կիրառման հիման վրա: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը հստակ տարբերակել է վիճարկման հայցի ն պարտավորեցման հայցի շրջանակներում գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը: Այսպես ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա: Հաշվի առնելով պարտավորեցման հայցի
առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման իրավաչափությունը պետք է գնահատվի ոչ թե ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, այլ դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
10
Վերոգրյալ համատեքստում անդրադառնալով ինքնակամ կառույցով ծանրաբեռնված ն դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը օտարելու պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաձվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:
Նույն հոդվածի 4-րդ ն 5-րդ կետերի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: (..) Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, ն դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նան ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով ն առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ կառավարություն 18.05.2006 (թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 92-Ն որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան որոշել է հաստատել ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը (այսուհետ՝ Կարգ) համաձայն հավելածի:
Նույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
թ որոք նկառուցված են Հայաստանի 0Հանրապետության հողային
օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նան ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում
11
կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ն առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Հարկ է նշե, որ նույնաբովանդակ իրավակարգավորում է ամրագրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով:
Կարգի Լին կետի համաձայն՝ նույն Կարգով սահմանվում է քաղաքացիներին ն իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների, բազմաբնակարան ն ստորաբաժանված շենքերում, այդ թվում` շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման, ինչպես նան պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտեվող ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը:
Կարգի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին Լ.)
Կարգի 34-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող` օրինական ճանաչված կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում օրինականացման լիազոր մարմնի կողմից տվյալ կառույցը` նույն կարգի 35-րդ կետով սահմանված գներով (վարձավճարով), իսկ դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը` կադաստրային արժեքով, իսկ սուն կարգի 33.-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում՝ կադաստրային արժեքի եռապատիկի չափով (վարձակալության իրավունքով) ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն է արվում կառույցն իրականացրած անձին: Առաջարկության մեջ պարտադիր նշվում են անշարժ գույքի տվյալ միավորի հասցեն, կառույցների ն հողամասի մակերեսները, առաջարկության ընդունման համար նույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամկետը, հողամասի կադաստրային արժեքը (վարձավճարի չափը), ինչպես նան կառույցի վաճառքի` նույն կարգի 35-րդ կետով սահմանված գները (վարձավճարները):
Կարգի 44-րդ կետի համաձայն՝ նույն Կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝
ա) դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով ն նույն կարգով սահմանված օրինականացման պայմանները:
Կարգի 45-րդ կետի համաձայն՝ արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացման՝ այլ պատճառներով մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
Վկայակոչված իրավադրույթների վերլուծության հիման վրա նախկին որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կառուցապատման նպատակով
12
չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացված կառույցը համարվում է ինքնակամ կառույց, որի նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է հողամասը: Ընդ որում, Երեան քաղաքում ինքնակամ կառույցն օրինական կարող է ճանաչվել Երնանի քաղաքապետի որոշմամբ (տե՛ս, օրինակ, Խաչատուր Ստեփանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի ն մյուսների թիվ ՎԴ/1624/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ինքնակամ կառույցի օրինականացման որոշման մեջ կառույցն իրականացրած անձի մասին տվյալների նշումն ինքնանպատակ չէ, այլ այն վարչական մարմնի համար սահմանում է պարտավորություն, հստակորեն պարզելու, թե ում կողմից է իրականացված ինքնակամ կառույցը, ինչն էլ իր հերթին ենթադրում է ինքնակամ կառույցն իրականացրած անձի իրավունքների լիարժեք պաշտպանություն (տե՛ս, օրինակ, Արփինե Կիրակոսյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4860/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վկայակոչված իրավադրույթների վերծությունից հետնում է, որ Կարգով կանոնակարգված են պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման ն դրանց օտարման իրավահարաբերությունները: Ըստ այդմ, Կարգով սահմանված բացառման սկզբունքի հիմքով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնակամ կառույցի օրինականացման համար անհրաժեշտ է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
-տվյալ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը,
-վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
-ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նան ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
-ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ն չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է նան, որ նշված պայմաններին բավարարող ինքնակամ կառույցի օրինականացման փուլին անմիջապես հաջորդում է դրա օտարման գործընթացը, որի իրականացման ուղեգծում առանցքային նշանակություն ունի տվյալ կառույցն իրականացրած անձի հատկոիոշումը, քանի որ հենց այդ անձին է Կարգով վերապահված կառույցը գնելու նախապատվությունը:
Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստորեն, ինքնակամ կառույցի քաղաքացիական շրջանառության օբյեկտ որակվելու
13
գործընթացը երկփուլ գործառույթների համակցություն է, որը ներառում է ինքնակամ կառույցի օրինականացման ն օրինականացված կառույցի օտարման միջոցառումների կազմակերպման փուլերը: Ընդ որում, առաջին փուլում (ինքնակամ կառույցի օրինականացում) համայնքի ղեկավարը ստուգում է այն պայմանների միաժամանակյա առկայության փաստը, որոնք անհրաժեշտ են ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու համար, իսկ երկրորդ փուլում համայնքի ղեկավարը նախաձեռնում է արդեն օրինական ճանաչված կառույցի օտարման գործընթացը, որտեղ, հաշվի առնելով, որ կառույցն իրականացրած անձն ունի այդ կառույցը գնելու նախաապատվության իրավունք, համայնքի ղեկավարը կրում է կառույցն իրականացրած անձին բացահայտելու, ն ըստ այդմ՝ հենց այդ անձին կառույցը գնելու առաջարկ ներկայացնելու ուղիղ պարտականություն:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված փուլերն իրար հաջորդող ն միմյանց հետ փոխկապակցված գործընթացներ են, որտեղ օրինականացման վավերապայմանների ստուգումը, ապա՝ Կարգով ամրագրված պայմաններին ինքնակամ կառույցի համապատասխանելու պայմաններում, կառույց օրինական ճանաչվելու պարագայում գնման գործընթաց նախաձեռնելը համայնքի պարտականությունն է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի համոզմամբ ամեննին պարտադիր չէ, որպեսզի շահագրգիռ անձը նախ՝ դիմի օրինականացման խնդրանքով, ապա՝ բավարարման պարագայում, գնման խնդրանքով:
Ամփոփելով վկայակոչված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձն այդ կառույցն օրինական ճանաչելու ն հետագայում ձեռք բերելու հարցում ունի օրինական շահ, կառույցն իրականացրած անձի կողմից պետական կամ համայնքային սեփականություն Օ հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օտարման պահանջն անխուսափելիորեն ինքնավար ներառում է նան օրինականացման պահանջը, հետնապես շահագրգիռ անձը չի կրում պարտավորություն նախ դիմելու օրինականացման ապա օրինական ճանաչված գույքը ձեռք բերելու պահանջով, քանի որ Կարգով ամրագրված իրավադրույթների համակարգված դիտարկումը հուշում է, որ օտարման գործընթացի նախաձեռնումը վարչական մարմնի պարտավորությունն է, որն անմիջապես հաջորդում է ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացին՝ դրանով փաստացի եզրափակելով ինքնակամ կառույցի` քաղաքացիական շրջանառության հնարավոր օբեյկտ ճանաչվելու գործընթացը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ,
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնանի քաղաքապետին հասցեագրված 28.09.2017 թվականի դիմումով Մարետա Խուրշուդյանը ն Նաիրա Ավետիսյանը խնդրել են ուղղակի վաճառքի միջոցով` կադաստրային արժեքով իրենց օտարել «Էրեբունի» ն. «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 4,0հա, 2.0հա ն 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքով ծանրաբեռնված ն
14
դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, իսկ մնացած հողամասերը տրամադրել օգտագործման իրավունքով:
Երնանի քաղաքապետի 30.112017 թվականի թիվ 4301Ա որոշմամբ Մարետա Խուրշուդյանի ն Նաիրա Ավետիսյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորները չեն ներկայացրել Երնան քաղաքի էրեբունի ն Նուբարաշեն թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող ընղհանուր 10 հա մակերեսով, թվով երեք միավոր հողամասերում առկա ինքնակամ շինություններն իրենց կողմից կառուցված լինելու վերաբերյալ ապացույցներ:
Դիմելով դատարան` Մարետա Խուրշուդյանը ն Նաիրա Ավետիսյանը պահանջել են անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 30.11.2017 թվականի թիվ 4301ԼԱ որոշումը ն պարտավորեցնել Երնանի քաղաքապետին ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով «Էրեբունի» ն «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաճմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 2,0հան 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքերով ծանրաբեռնված ն դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նան նույն հողամասերում առկա ինքնակամ շինությունները ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով հայցվորներին օտարելու, իսկ մնացած հողամասերն օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
Դատարանը 22.11.2019 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը երկփուլ գործընթաց է՝ բաղկացած օրինականացման ն օրինականացված կառույցի օտարման փուլերից (բացառությամբ այն դեպքերի, երբ հայտնի չէ կառույցն իրականացրած անձը): Հետնաբար, կառույցն իրականացրած անձի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օտարման պահանջն անխուսափելիորեն Ա ինքնին ներառում է նան օրինականացման պահանջը, քանզի առանց գործընթացի առաջին փուլի՝ օրինականացման փուլի, հնարավոր չէ տվյալ ինքնակամ կառույցի օտարումն այդ կառույցն իրականացնողին:
Դատարանը գտել է, որ խնդրո առարկա անշարժ գույքը ենթակա է օրինականացման, եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով ն ՀՀ կառավարության (Թիվ 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված՝ օրինականացումն արգելող հանգամանքները: Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել հայցվորների կողմից խնդրո առարկա ինքնակամ շինությունների կառուցված լինելու հանգամանքը՝ հիմք ընդունելով վկաների ցուցմունքները ն հայցվորների կողմից ներկայացված 1994 թվականին կնքված խնդրո առարկա հողամասերի վարձակալության պայմանագրերը, որոնց համաձայն՝ այդ ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված հողամասերը վարձակալությամբ են հանձնվել հայցվորներին:
15
Վերաքննիչ դատարանը, մերժելով Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը ն Դատարանի վճիռր թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի հետնությունները:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործի փաստերի համաձայն՝ վիճահարույց ինքնակամ կառույցները ն դրանց շահագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասեին ամբողջությամբ ընդգրկված են նախկինում Մարետա Խուրշուդյանին ն Նաիրա Ավետիսյանին տրամադրված համապատասխանաբար 4,0հա ն 2,0հա մակերեսներով հողամասերում:
Սույն գործով դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված Սերգեյ Մելքոնյանն իր ցուցմունքով նշել է, որ 1995 թվականից աշխատել է ավտոշուկայում: (Թեն «Քրիստինե-1» ՍՊԸ-ում գրանցված է եղել՝ որպես հսկիչ, սակայն ակտիվ մասնակցություն է ունեցե 1995-1996 թվականներին ամվտոշուկայում ծավալված շինարարական աշխատանքներին (պանելային պարսպի կառուցում, պանելային սալիկների տեղադրում, զոդում): Իր կատարած շինարարական աշխատանքների համար վարձատրություն ստացել է Մարետա Խուրշուդյանից ն Նաիրա Ավետիսյանից, վերջիններից է ստացել կոնկրետ շինարարական աշխատանքներ կատարելու հանձնարարությունը, նրանց կողմից է ձեռք բերվել անհրաժեշտ շինանյութը: Արամայիս Ավետիսյանին ճանաչել է, սակայն շփում չի ունեցել:
Որպես վկա հարցաքննված Նարինե Սահակյանն իր ցուցմունքով հայտնել է, որ ավտոշուկայում շինարարական աշխատանքները սկսվել են 1995 թվականից: Մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Ավետիսյանների ընտանիքի հետ՝ Մարետա Խուրշուդյանին ու Նաիրա Ավետիսյանին հանդիպելու ն նրանց
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/0424/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
