Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մարկոսյան — ԵԴ/0945/11/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մարկոսյան — ԵԴ/0945/11/19

Վճռաբեկ դատարանԵԴ/0945/11/1914 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 ՀՇ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ս.Շովսեփյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՇ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի ն 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 61210718 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Աշոտ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ն 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0945/11/19

ռ..7.-.

28 Հ ԱԱԱՅԱ Ն Հ.

Խա Ա ՆՅՅ2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ս.Համբարձումյան

14 հոկտեմբերի 2022 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Շ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ս.Շովսեփյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի ն 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 61210718 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Աշոտ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ն 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 15ի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկակկան ն ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որ` կատարում` հանձնարրվլ է Հ ԳԱԱ

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2019 թվականի սեպտեմբերի 4-ին մեղադրյալ Ա.Մարկոսյանի պաշտպան Խ.Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿի տնօրենին, որով փորձաքննութան շրջանակներում փորձագետներին առաջադրել է լրացուցիչ հարցեր՝ խնդրելով փորձաքննության գնահատման աշխատանքների փուլում մասնակից դարձնե նան իրեն ն մեղադրյալ Ա.Մարկոսյանին:

209 թվականի հոկտեմբեի 2-ին պաշտպան Խ.Խաչատրյանը

նախաքննության մարմնին բողոք է ներկայացրել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դեմ, որով միջնորդել է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ փորձաքննությունն ապահովելու, իր կողմից առաջադրված լրացուցիչ հարցերին փորձագետների կողմից պատասխանելու, մեղադրյալ Ա.Մարկոսյանի իրավունքների խախտումը դադարեցնելու ուղղությամբ:

Նախաքննության մարմնի 2019 թվականի հոկտեմբերի 2Լի որոշմամբ մեղադրյալ Ա.Մարկոսյանի պաշտպան Խ.Խաչատրյանի բողոքը մերժվել է:

3

ՀԸ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մ.Շահգելդյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ պաշտպան Խ.Խաչատրյանի բողոքը՝ նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 21ի որոշման դեմ, մերժվել է:

Դիմող Ա.Մարկոսյանի ներկայացուցիչ ԷԽ.Խաչատրյանը բողոք է

ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան), որով խնդրել է մեղադրյալ ԱՆՄարկոսյանի իրավունքների ն ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին որոշում կայացնել՝ արձանագրելով Ա.Մարկոսյանի՝ 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 247-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրավունքի խախտման փաստը, ն միջոցնե ձեռնարկել, որպեսզի

ապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետները պատասխանեն մեղադրյալ Ա.ՆՄարկոսանի ն իր կողմից 2019 թվականի սեպտեմբերի 4-ի գրությամբ առաջադրած լրացուցիչ հարցերին:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանի բողոք մերժվել է:

3. Վերոգրյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանի ն շահագրգիռ անձի ներկայացուցիչ Հ.Անանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը բեկանել է ն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու դիմող Ա.Մարկոսյանի իրավունքների ն ազատությունների՝ որոշմամբ արձանագրված խախտումները:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:

4

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 15ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը նշել է, որ օրենսդրություն, տարանջատել է դատախազական հսկողության ն դատական վերահսկողության սահմանները, ինչից հետնում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվող քննչական ն դատավարական այ գործողությունների օրինականության նկատմամբ անմիջական հսկողությունը վերապահված է միայն դատախազին, իսկ դատարանը նշված փուլում որնէ իրավասություն չունի անմիջականորեն միջամտել կատարվող կամ կատարվելիք գործողություններին, դրանց բովանդակությանը, որոշել րլթ9դրանց ծավալները, քանի որ ստացված փաստական տվյալները (ապացույցները դատարանի կողմից կարող են ամբողջ ծավալով ն անմիջականորեն հետազոտվել ու գնահատվել բացառապես դատաքննության փուլում՝ քրեական գործի ըստ էության քննության ընթացքում:

5.1 Միաժամանակ, վկայակոչելով ու համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ ն 247-րդ հոդվածի 1-ին մասի Լին ն 5-րդ կետերը, բողոքաբերը փաստարկել է, որ կասկածյալը կամ մեղադրյալը չեն կարող վարույթն իրականացնող մարմնին շրջանցելով հարցեր ուղղել փորձաքննությունն իրականացնող փորձագետներին, հիշյալ նորմերի ուժով նշված սուբյեկտները փորձագետին հարցեր առաջադրելու իրավունքն իրացնում են քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով:

6. Վերոշարադրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14ի որոշումը ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող կարգով:

5

Վճոաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները ն պահանջը.

Դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որում վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ ն 24-րդ հոդվածները, դիրքորոշում է արտահայտել|Սլթայն մասին, որ դատավարական օրենսգիրքը մրցակցության պայմաններում կողմերին իրավունք է վերապահում հարցեր ուղղել անկողմնակալ փորձագետին՝ անկախ քրեական վարույթն իրականացնող մարմնից: Վերոգրյալի հիման վրա ներկայացուցիչ Խ.Խաչատրյանը գտել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ նշել է հետնյալը. «(...) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը փորձագետին հարցեր առաջադրելու իր իրավունքն արդեն իսկ իրացրել է փորձաքննության կատարման հիմքը դնողի՝ քրեական վարույթն իրականացնող քննիչի միջոցով, ուսփի տվյալ պարագայում մեղադրյալի իրավունքները չեն խախտվել, փորձաքննության կատարման օրյեկտիվության հետ կապված կասկածներ ն օբյեկտիվության ու լրիվության ապահովման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, դրա լրիվության ապահովման նպատակով փորձագետներին արդեն իսկ տրամադրվել են անհրաժեշտ նյութերն ու ապահովվել փորձաքննվող օրյեկտի տեղում հետազոտումը:

Հետփնաբար վիճարկվող որոշումները կայացվել են դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ րողոքարերի

պատճառարաւնություններն անհիմն են ն հանդիսանում են բողոքաբերի սությեկտիվ կարծիքը, ուարի բավարար չեն վիճելի որոշման հետնանքով իրավունքների խախտում արձանագրելու համար:

Միաժամանակ դատարանը գտնում է, որ րողոքարերի միջնորդության մերժման արդյունքում նախաքննության մարմնի կողմից թույլ չեն տրվել բողոքաբերի իրավունքների ն ազատությունների այնպիսի խախպտումներ, որոնք

6

հնարավոր չէ վերացնել դատաքննության ընթացքում: Այլ կերպ՝ դատարանը գտնում է, որ բողոքում ն դատաքննությամը նշված որոշումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն հանդիսանում, քանի որ փորձաքննություն նշանակելու միջնորդության հարուցումը դափավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն րատ Լության քննելիս, անհնար չէ, ն որ քննիչի ու դատախազի որոշումները չեն հանգեցնում քրեական գործով մեղադրյալ Աշոտ Մարկոսյանի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանաւփակման:

Բացի այդ՝ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը ն գնահատելը) ն ընդհանրապես վարույթն իրականացնող մարմնի գործառույթներին դատարանի միջամտությունն ոչ միայն չի բխում մինչդարական վարույթի նկատմամբ իրականացվող դատական

վերահսկողության խեդիրներից, այլե նման միջամտությաւն

անթույլամտելիությունն անհրաժեշտ նախապայման | դատարաւնի

անկողմնակալութան նե գ անմեղության կանխավարկածի ակզբունքների պահպանության համար:

Հաշվի առնելով, որ բողոքարկվող որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, դրանցով անձի իրավունքների կամ ազատությունների՝ խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել, վարույթն իրականացնող մարմնի գործողությունների ն որոշումների օրինականության արուգման ընթացակարգերը ն ժամկետները պահպանվել են դատարանը գտնում է, որ բողոքն ամբողջությամի անհիմն է ն ենթակա է մերժման»:

8. Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի փետրվարի 14ի որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ փորձագեվին ուղղակիորեն լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների իրացումը դատավարության «Տեսկյութեր, հատոր 1, թերթեր 64779:

7

ավելի ուշ վոլում. դատարանում գործն ըստ Լության քննելիս հնարավոր չէ այդ փորձաքննությունն Օ ավարտված լինելու պատճառով, այն անուղղակիորեն հնարավոր է լրացուցիչ կամ կրկնակի փորձաքեննությունների միջոցով, եթե դատական քննության ընթացքում նշանակվեն այդպիսի փորձաքննություններ: Բացի այդ, իրավունքների խախտումը դադարեցնելու պահանջը մերժելը կարող է հանգեցնել մեղադրյալի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Մասնավորապես, արդեն իսկ նշանակված փորձաքննությաւն շիջանակներում փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների սահմանափակումը, այնուհետն դատական քննության ընթացքում լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունների կատարումը կարող է էապես ձգձգել գործի քննության ողջամիտ ժեւմկետները, որով անհամարժեքորեն կարող են երկարաձգվել անձի՝ մեղադրյալի (ամբաարանյալի) կարգավիճակում գվեվելու ժամկետների դրանից ըխող րոլոր բացասական հետնանքներով: Բացի այդ, փորձագեւրներին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների իրացման հնարավորությու, տալու դեպքում կարող է արացվել այնպիսի փորձագիվաւկան եզրակացություն, որի պայմաններում հնարավոր է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը, ինչպես նան քրեական գործի կարճումը՝ դեռես քրեական գործի նախնական քննության փուլում:

Ընդ որում, պետք է ընդգծել, որ դիմողի ներկայացուցչի բողոքի քննության ընթացքում դատախազը չի վիճարկել այն հանգամանքը, որ քննիչի որոշումը կարող է հանդիսանալ մինչդատական վարույթում դատական վերահսկողություն առարկա, ինչպես նան վերաքննիչ բողոք չի ներկայացրել դատարանի որոշմուն դեմ այն մասով, որով վերջինս րար էության քննության է առնել դիմողի ներկայացուցչի բողոքը ն վերնում շարադրված պատճառաբանություններով մերժել այն: (...)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետի տառացի մեկնարանությամի Վերաքննիչ դավարանը գալիս է այն հեզության, որ փորձաքննություն նշանակելիս ն կատարելիս մեղադրյալն իրավունք ունի փորձագերին առաջադրել լրացուցիչ հարցեր: Ընդ որում, պետք է նկատի ունենալ մեղադրյալի այդ իրավունքը օրենքով սահմանափաւկված չէ

8

քննիչի հայեցողությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը մեղադրյալի որեէ իրավունքի խրացում, անհրաժետ է համարել ապայմանավորել քննիչի հայեցողությամը, դա կատարել է օրենքում ուղղակիորեն այն մատնանշելով:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 247-րդ հոդվածի Լին մասի 3րդ կետի համաձայն փորձաքննություն նշանակելիս ն կատարելիս մեղադրյալն իրավունք ունի միջնորդել, որ փորձագետ նշանակվի իր մատնանշած անձանց թվից, ն տվյալ դեպքում քննիչն է որոշելու բավարարել թե մերժել այդ միջնորդությունը:

Փորձագեւրին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքի իրացման հնարավորությունն ընձեռելը պայմանավորված է նան քրեական հետապնդում իրականացնող մարմնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այն պարտականությունից, որով վերջինս պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված րոլոր

միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օրյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի ն մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նան նրանց պատասխանապվությունը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները:

Փորձագեվին փորձաքննության առարկային չվերարերող հարցեր

առաջադրելու վերաբերյալ կասկածները փարատվում է նրանով, որ փորձագետը համապատասխան պատճառաբանությամի իրավունք ունի չպատասխանել այդ հարցերին:

Ի վերջո, փորձագերի եզրակացություն, ապացույցի տեսակ է, որի հեվնությունները կողմերը գնահատելու հնարավորություն ունեն, իսկ դրա հետ համաձայն չլինելու կամ կասկած հարուցելու դեպքում իրավունք ունեն նշանակելու կամ միջնորդելու որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, պաշվայան Խ.Խաչափրյանի կողմից փորձագետին առաջադրված հարցերը վերաբերում են նշանակված ն կատարվող փորձաքննության առարկային, ըսվ. այդմ, հիմնավորված չէ Առաջին ավյանի դատարունի այն պատճառարաւնությունը, թե մեղադրյալը փորձագետին հարցեր

9

առաջադրելու իր իրավունքն արդեն իսկ իրացրել է փորձաքննության կատարման հիմքը դնողի քննիչի միջոցով, ն փորձաքննության լրիվության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա:

Եթե անգամ պայմանականորեն րնդունենք,, թե .փորձաքննություն կատարելիս մեղադրյալը փորձագետին լրացուցիչ հարցեր կարող է առաջադրել միայն քննիչի միջոցով, ապա այդ պարագայում նես քննիչը չի կարող սահմանափակել մեղադրյալի այդ իրավունքը ն ներկայացված հարցերը չառաջադրել փորձագետին:

Վերոգրյալների հիման վրա Վերաքննիչ դատարանը գալիս է այն

հեվնության, որ փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների խախվումը դադարեցնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնին պաշտպան Խ.Խաչատրյանի ներկայացրած պահանջը եղել է իրավաչափ, քանի որ դրանով խախտվել ն անհամարժեք սահմանափակվել են մեղադրյալ Ա.Մարկոսյանի իրավունքները ն օրինական շահերը:

Այսպիսով, բերված վերաքննիչ բողոքների հիման վրա այտգելով «Բողոքը քննության առնելու մասին» Առաջին Օ6ավփմյանի դատարանի որոշման օրինականությունը ն հիմնավորվածությունը, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ դրանք ենթակա են բավարարման, իսկ որոշումը պետք է բեկանել՝ դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանի բողոքը ճանաչել հիմնավորված ն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու մեղադրյալ Ա.Մարկոսյանի իրավունքների ն ազատությունների խախպումը՝ ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հողվածի Լին մասի 5-րդ կետով նախատեսված փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու վերջինիս իրավունքի իրացումը (.-.)»':

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. փորձաքննություն նշանակելիս ն կատարելիս կասկածյալի, "Տեսնյութեր, հատոր 1 թերթեր 15117

10

մեղադրյալի կամ տուժողի կողմից փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը հանդիսանում է արդյո՞ք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա:

10. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հետաքննության մարմնի աշխավաւկցի, քննիչի, դատախազի, օպերավտիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների սույն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, փուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խավարվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նան դատարան րողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի ն դատախազի հրաժարվելը, ինչպես նան քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ այն օրենսգրքով նախավտնեսվաւծ դեպքերում»:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ներսես Միսակյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձնավորել այն մասին, որ «(..) Մինչդատական վարույթի նկատմամի դատական վերահսկողության խնդիրներն են՝

-` դատավարության մասնակիցների ն այլ անձանց իրավունքների ն ազատությունների, օրինական շահերի պահպանության ապաւհովումի,

- դատավարության մասնաւկիցների ն այլ անձանց խախտված իրավունքների ն ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարութի նկատմամբ դատական վերահսկողությունը

դատավարական օրենքով նախաւտեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է

1

դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների ն ազատությունների անօրեն ն չհիմնավորված

սահմանափակումներ, ինչպես նան վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (...):

(-:) մինչդատական վարույթի ընթացքում քրնադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումները ն գործողությունները, որոնք կարող են խախտել դատավարության մասնակիցների իրավունքներն ու ազատությունները կամ խոչընդուրն| արդարադատության մատչելիությանը, կարող են բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան»:

Անդրադառնալով դատական վերահսկողության սահմաններին՝ Վճռաբեկ դատարանը Վարուժան Մանուկյանի գործով որոշման մեջ նշել է, որ «/..) մինչդատական վարույթի նկատմամի հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները ն գործողությունները (անգործությունը) որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանավեւկ է: Մինչդատաւկան վարույթի նկաւվտմեւմը դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շիջանակի հարակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետեյալ իրավական դիրքորոշումի. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 290-րդ հողվածի Է ին ն 2րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն րոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը, որոնց րողոքարկումը դատավարություն ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն րատ էության քննելիս անհնար է, կամ այն Հ Տես Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակրանի գործով 2009 թվականի ապրիլի 1ի թիվ ԱՐԴ/0003/11/08 որոշման 12-րդ կետը

12

կհանգեցնի անձի իրավունքների նե օրինական շահերի անհամարժեք սահմանամաւկմեւն»»:

1. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փորձաքննություն նշանակելիս ն կատարելիս կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի կողմից փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի Էին ն 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների ցանկում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի կողմից փորձագետին համապատասխան հարցեր ուղղելու հնարավորությունը կարող է իրացվել դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում դատարանում գործն ըստ էության քննելիս՝ համապատասխան փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ հանդես գալու միջոցով ն այն չի հանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական

գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը ն գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այն նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության ն անմեղութան կանխավարկածի սկզբունքների պահպանման համարձ։

Շիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննություն նշանակելիս ն կատարելիս կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի կողմից փորձագետին լրացուցի. հարցեր առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը 5 Տես Վճռաբեկ դատարանի` Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ին կայացված թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը:

6 Նշված սկզբունքների մասին դաո ուսեւոմ Տ տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Բաբայանի ն ա Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ

13

մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում:

12. Մույն գործի նյութերից երնում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ դիմողը փորձագետին հարցեր առաջադրելու իր իրավունքն արդեն իսկ իրացրել է քրեական վարույթն իրականացնող քննիչի միջոցով, ուստի տվյալ պարագայում նրա իրավունքները չեն խախտվել, իսկ փորձաքննության կատարման օբյեկտիվության հետ կապված կասկածներ չկան, հետնաբար վիճարկվող որոշումները կայացվլ են դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան: Միաժամանակ, արձանագրվել է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական

գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը ն գնահատելը ն ընդհանրապես վարույթն իրականացնող մարմնի գործառույթներին դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրների, այն նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է՝ դատարանի անկողմնակալության ն անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանման համար՛,

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 13ի որոշումը, արձանագրել է որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի տառացի մեկնաբանությամբ ստացվում է, որ փորձաքննություն նշանակելիս ն կատարելիս, մեղադրյալն իրավունք ունի փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր, ն մեղադրյալի այդ իրավունքը օրենքով 6սահմանափակված չէ քննիչի հայեցողությամբ` միաժամանակ փաստելով, որ Խ.Խաչատրյանի կողմից փորձագետին առաջադրված հարցերը վերաբերում են նշանակված ն կատարվող փորձաքննության առարկային, ըստ այդմ, հիմնավորված չէ Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, թե մեղադրյալը փորձագետին հարցեր առաջադրելու իր իրավունքն արդեն իսկ իրացրել է փորձաքննության կատարման 7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

14

հիմքը դնողի՝ քննիչի միջոցով, ն փորձաքննության լրիվության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, իսկ այն դեպքում, եթե պայմանականորեն ընդունվեր, թե փորձաքննություն կատարելիս մեղադրյալը փորձագետին լրացուցիչ հարցեր կարող է առաջադրել միայն քննիչի միջոցով, ապա այդ պարագայում նս քննիչը չէր կարող սահմանափակել մեղադրյալի այդ իրավունքը ն ներկայացված հարցերը չառաջադրել փորձագետին::

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ փորձագետին ուղղակիորեն լրացուցիջ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների իրացումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս հնարավոր չէ՝ այդ փորձաքննությունն ավարտված լինելու պատճառով, այն անուղղակիորեն հնարավոր է լրացուցիչ. կամ կրկնակի փորձաքննությունների միջոցով եթե դատական քննության ընթացքում նշանակվեն այդպիսի փորձաքննություններ, իսկ արդեն նշանակված փորձաքննության շրջանակներում փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների սահմանափակումը, այնուհետն դատական քննության ընթացքում լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունների կատարումը կարող է էապես ձգձգել գործի քննութան ողջամիտ ժամկետները, որով անհամարժեքորեն կարող են երկարաձգվել անձի՝ մեղադրյալի (ամբաստանյալի) կարգավիճակում գտնվելու ժամկետները` դրանից բխող բոլոր բացասական հետնանքներով: Բացի այդ, փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքի իրացման հնարավորություն տալու դեպքում կարող է ստացվել այնպիսի փորձագիտական եզրակացություն, որի պայմաններում հնարավոր է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում, ինչպես նան քրեական գործի կարճում՝ դեռնս քրեական գործի նախնական քննության փուլում:։

Թ. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 10-1Լ-րդ կետերում նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը,

իրականացնելով փորձաքննություն նշանակելիս, ն կատարելիս մեղադրյալի 5 Տե՛ս նույն տեղում:

15

կողմից փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշման օրինականության ն հիմնավորվածության դատական ստուգում, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը:

14. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13ի որոշման օրինականության ն հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանելու հիմք է:

15. ՃՇաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն այլնս չի անդրադառնում բողոքաբերի սույն որոշման 751րդ կետում նշված փաստարկներին:

16. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանի բողոքը մերժելով, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ ն կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի պետք է օրինական ուժ տալ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

16

ՈՐՈՇԵՑ

Լ. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13ի որոշմանը՝ հիմք ընդունեով Վճռաբեկ դատարանի

արտահայտած իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն

ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ԵԴ/0945/11/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել