Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պատասխանող — ՍԴ/0614/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Պատասխանող — ՍԴ/0614/02/20

Վճռաբեկ դատարանՍԴ/0614/02/2012 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Սեյրան Առաքելյանի, Նորիկ Ղուկասյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Սեյրան Առաքելյանից ն Նորիկ Ղուկասյանից համապարտության կարգով բռնագանձել 778.703 ՀՀ դրամ ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ: ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր

Ամբողջ Տեքստ

ՄՐՆ

12:

1 ՈՆ 2 թ :

աշ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0614/02/20 դատարանի որոշում 2022թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0614/02/20

Նախագահող դատավոր Դ. Սերոբյան

Դատավորներ Ա. Խառատյան

Մ. Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2022 թվականի դեկտեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Սեյրան Առաքելյանի, Նորիկ Ղուկասյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Սեյրան Առաքելյանից ն Նորիկ Ղուկասյանից համապարտության կարգով բռնագանձել 778.703 ՀՀ դրամ ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. (Թումանյան) (այսուհետ՝ Դատարան) 22.07.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.12.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 22.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Գայանե Պապոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 361-րդ, 362-րդ, 41-րդ, 1058-րդ, 1072-րդ հոդվածները, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին, 2-րդ, 5-րդ, 10-րդ, 23-րդ, 25-րդ ն 49-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, ն սխալ է մեկնաբանել Օրենքի 3-րդ ն 6-րդ հոդվածները:

Բողոքաբերը եշված պնդումները պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ավտոմեքենան խոտանելու հիմքով հաշվառումից հանելը չի նշանակում, որ այն պարտադիր ապահովագրման ենթակա չէ: Մասնավորապես ավտոմեքենան չի կորցրել իր նպատակային նշանակությունը ն դրա նկատմամբ չի դադարել Սեյրան Առաքելյանի սեփականության իրավունքը: Այն պարզապես փոխել է իր կարգավիճակը ն դրա նկատմամբ իրավունքները ենթակա չեն եղել գրանցման ճանապարհային ոստիկանությունում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Օրենքի 6-րդ հոդվածով ն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ թիվ ՔԼ 1-001 կանոնների 66-րդ կետով սահմանվում են ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հիմքերը: Ավտոմեքենան հաշվառումից հանելով վաղաժամկետ դադարում է դրա նկատմամբ կնքված ԱՊՊԱ պայմանագիրը, որը դեռնս չի նշանակում, որ այն պարտադիր ապահովագրման ենթակա չէ: Ավելին` երբ ավտոմեքենան խոտանման հիմքով հանվում է հաշվառումից, այն չի դադարում առավել վտանգի աղբյուր հանդիսանալուց, որով պատճառված վնասը ենթակա է հատուցման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածով:

Ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած անձինք ունեն հատուցում ստանալու իրավական ակնկալիք, որպիսին փաստացի ստացել են: Ներկայացված հայցով Բյուրոն իրականացնում է տուժողներին ի սկզբանե պատկանող ն Օրենքի ուժով Բյուրոյին փոխանցված իրավունքները:

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի գնահատել, դրանք չի դիտարկել համակցության ն փոխադարձ կապի մեջ, ինչի հետնանքով կայացրել է չպատճառաբանված ն չհիմնավորված դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ բավարարել հայցը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) «ՄՃ7 2101» մակնիշի ավտոմեքենան (գույն՝ կարմիր, նույնականացման համար՝ 21:210100Ք94328030, ՏՄ տեսակ՝ թեթն մարդատար, թափքի համար՝ 4328030, շարժիչի համար՝ 06976477) (այսուհետ նան Ավտոմեքենա) սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Հայկի Առաքելյանին (հատոր 1-ին, գ.թ. 28):

2) Սեյրան Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Ավտոմեքենան 23.09.2016 թվականի խոտանվել է ն այդ հիմքով գրանցումից հանվել (հատոր 1-ին, գ.թ. 28, 93):

Յ

Յ) 24.09.2019 թվականին ժամը 00:25ի սահմաններում, ԷԵրնան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել Վազգեն Գավրուշայի Սարգսյանի վարած ն Վաչե Վալերիի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող «փ/6Ր66465-86ոշ Շ 200» մակնիշի, 357Ւ537 հաշվառման համարանիշով ավտոմեքենան ն Նորիկ Իսահակի Ղուկասյանի վարած՝ առանց հաշվառման համարանիշի «Մ/'Ճ7 2101 մակնիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 21, 32, 56):

4) Պատահարի հետնանքով «Ճ/6-66465-86ոշ Շ 200» մակնիշի, 3547Ւ537 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառվել է 734.000 ՀՀ դրամի չափով վնաս (հատոր 1- ին, գ.թ. 20):

5) Վազգեն Գավրուշայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող «Խ/6-Շ6ժ6Տ-86ոշ Շ 200» մակնիշի, 357Ւ537 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է եղել «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (հատոր 1-ին, գ.թ. 32):

6) 05.11.2019 թվականին Վաչե Հարությունյանի կողմից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ներկայացվել «Խ/ԹՐ664ժ6Տ-86ոշ Շ 200» մակնիշի, 357Ւ537 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառված վնասի հատուցում ստանալու վերաբերյալ թիվ 5/168082 դիմումը, որի բավարարման արդյունքում նշված ապահովագրական ընկերությունը 28.11.2019 թվականին ընդունել է տուժող Վաչե Հարությունյանին 734.000 ՀՀ դրամի չափ հատուցում վճարելու մասին թիվ Ե-19-6316 որոշում-ծանուցումը ն այդ գումարը 09.12.2019 թվականին վճարել է Վաչե Հարությունյանի լիազորված անձ Գնորգ Վարդանյանին (հատոր 1-ին, գ.թ. 14, 16, 17, 20):

7) Պատահարի պահին «ՄՃ/7 2101» մակնիշի ավտոմեքենայի համար ԱՊՊԱ պայմանագիր կնքված չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 22, 28):

8) Բյուրոն 10.12.2019 թվականի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» թիվ Բ/19-09978 ծանուցմամբ Սեյրան Հայկի Առաքելյանից ն Նորիկ Իսահակի Ղուկասյանից պահանջել է համապարտության կարգով հատուցել տուժողին վճարված ապահովագրական հատուցումը՝ 734.000 ՀՀ դրամի, ն ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի հետ կապված ծախսերը՝ 22.020 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

4. Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած՝ Օրենքի 5-րդ ն 25-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցին՝ արդյո՛ք խոտանման հիմքով հաշվառումից

4

հանված ավտոտրաեսպորպտային միջոցի օգտագործումից բխող վնասն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում ենթակա չէ հատուցման:

(Ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի ն (կամ) ապահովագրական վկայագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր ն պարտադիր ապահովագրություն:

Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:

Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության ն ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ն պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 994-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ որպես ապահովագրողներ՝ ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

Նշված նորմերից հետնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թույլատրված է ապահովագրություն երկու տեսակ՝ կամավոր ն պարտադիր: Կամավոր ապահովագրության դեպքում օգտվելով օրենքով ընձեռված այդ հնարավորությունից՝ անձն ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի (ապահովագրող) հետ ապահովագրության պայմանագիր կնքում է իր ցանկությամբ ն հայեցողությամբ: Մինչդեռ պարտադիր ապահովագրության դեպքում անձն ապահովագրողի հետ ապահովագրական իրավահարաբերությունների մեջ մտնում է օրենքի իմպերատիվ թելադրանքով՝ անկախ իր կամքից:

Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ապահովագրության է ենթակա ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որի առարկան ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հետնանքով երրորդ անձանց գույքին, առողջությանը ն/կամ կյանքին պատճառված վնասի հատուցման քաղաքացիական պատասխանատվությունն է: Այս պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմաններն ու իրականացման կարգը սահմանված են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք):

Օրենքի 1ին հոդվածի 2-րդ մասում սահմանված են Օրենքի հիմնական նպատակները ըստ Պորոնց ի թիվ այնԻ Օրենք՝ հետապնդում է () ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետնանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունը, (4 6 ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերի արդյունավետությունը երաշխավորելու նպատակներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի դրույթները մեկնաբանելիս պետք է ելնել դրանց հիմքում դրված նպատակներից, որպիսիք, ի թիվս այլնի, ներառում են նան ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետնանքով տուժած անձանց սոցիալական խնդիրները, մասնավորապես` հնարավոր անվճարունակության խնդիրը լուծելու, պատճառված վնասների հատուցման ն շահերի պաշտպանության երաշխավորման

5

արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նան պետության ն ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու նպատակները':

Օրենքի 1-ին հոդվածը սահմանում է դրա գործողության ոլորտն ու այն հարցերի շրջանակը, որոնք Օրենքը կարգավորում է: Ըստ նշված հոդվածի 1-ին մասի՝ ի թիվս այլնի, Օրենքով են սահմանվում այն ավտոտրանսպորտային միջոցների տեսակները, որոնց համար սահմանված է օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ուղնորներ ն բեռներ փոխադրելու, ինչպես նան ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոցն է (ներառյալ` թեթն մարդատար ավտոմոբիլներ, `ամպվտոբուսներ, միկրոավտոբուսներ, բեռնատար ավտոմոբիլներ, բեռնաուղնորատար ավտոմոբիլնե, հատուկ ավտոմոբիլներ, էլեկտրամոբիլներ, մոտոցիկլետներ, քարշակներ, տրոլեյբուսներ):

Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտադիր ապահովագրման ենթակա է օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, ինչպես նան Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ն (կամ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող ավտոտրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվությունը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի.

1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «ն» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով,

3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով,

7-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես հան» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նան» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով շաղկապների ն բառերի կիրառման կապակցությամբ սահմանված կանոններով մեկնաբանելով Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտադիր ապահովագրման են ենթակա ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ուղնորներ ն բեռներ փոխադրելու, ինչպես նան ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր այն տրանսպորտային միջոցները, որոնք.

- օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են (նշված պայմանը մյուս պայմաններից բաժանված է «ինչպես նան» բառերով, ուստի հաջորդիվ թվարկվող պայմանների հետ չկապված, առանձին պայման է),

Տե՛ս «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքն ընդունելու հիմնավորումները:

6

- վարելու միջոցով ներմուծված են Հայաստանի Հանրապետություն ն վարվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով (եշված երկու պայմանները բաժանված են «ն» շաղկապով, հետնաբար եորմը կիրառելու համար այդ պայմանների առկայություն պարտադիր է),

- վարելու միջոցով ներմուծված են Հայաստանի Հանրապետություն,

- վարվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով (վերջին երկու պայմանները իրարից բաժանված են նան «կամ» շաղկապով, հետնաբար նորմը կիրառելու համար բավարար է նան դրանցից մեկի առկայությունը):

Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված երկու պայմաններն իրարից միաժամանակ «ն» ու «կամ» շաղկապներով բաժանված լինելու պայմաններում նորմը պետք է կիրառել ինչպես այդ պայմանների միաժամանակյա առկայության, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի՝ առանձին առկայության դեպքերում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի իմաստով ավտոտրանսպորտային միջոց համարվում են ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցները ն չհաշվառված, սակայն ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ն (կամ) ՀՀ-ի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող տրանսպորտային միջոցները: Ուստի. Օրենքի իմաստով ավտոտրանսպորտային միջոց համարվող ցանկացած միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը կարգավորվում է Օրենքով՝ բացառությամբ նույն Օրենքով նախատեսված դեպքերի: Իսկ նման բացառություն հանդիսացող Օրենքով նախատեսված դեպքերը սպառիչ թվարկված են Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի՝ պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետնյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը.

1) առավելագույն արագությունը 50 կմ/ժը կամ շարժիչի ծավալը 50 սմ3Յ-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ.

2) միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ՝ միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում.

3) բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթնեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ՝ մինչն Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:

(Ա.1..) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելու ն վարելու հետ կապված՝ ՀՀ ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող էհարաբերությունները կարգավորված են «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով:

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցն է (թեթն մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղնորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, էլեկտրամոբիլ) (...): Նուն հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցը ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարքն է:

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն) ճանապարհային երթնեկության կանոնակարգման, անվտանգության

7

ապահովման համար պայմաններ ն երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական ն այլ միջոցառումների համակարգ է:

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխով սահմանված են ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները, որպիսին նան տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու պետական հաշվառումն է:

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն ավտոտրանսպորտային միջոցի պետական հաշվառումը դրա սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (.) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման ն ամրագրման գործառույթ է, որի հետնանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով ն անգլերենով նշվում է նան «Օտարման հիմք չէ» գրառումը) ն (կամ) հաշվառման համարանիշ, (...):

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պետական հաշվառման, եթե այն առնտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների առնտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, որը Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու, կամ եթե Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու:

Շարադրված նորմերից բխում է, որ ավտոտրանսպորտային միջոցի պեւլրական հաշվառումը նախատեսվել է որպես ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջ: Ըստ այդ «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի իմաստով տրանսպորտային միջոց համարվող՝ ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված ցանկացած սարք պետք է ներկայացվի պետական հաշվառման, որը տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման ն ամրագրման գործառույթ է, Ա եզրափակվում է հաշվառման վկայագիր ն (կամ) հաշվառման համարանիշ տրամադրելով: Տրանսպորտային միջոցը պետական հաշվառման ներկայացնելու պարտադիր կանոնից բացառությունները սահմանված են օրենքով, որպիսիք են հետնյալ դեպքերը.

1. տրանսպորտային միջոցը առնտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների առնտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, ով Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու,

2. տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու:

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «Ժա» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման նս պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ն պետական հաշվառման փաստաթղթերի (ազգային ու միջազգային վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի) ձները սահմանում է ՀՀ Կառավարությունը:

8

ՀՀ Կառավարության 09.09.2010 թվականի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման ն պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի ն «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձները, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման ծհամարանիշներին ներկայացվող պահանջները, ինչպես նան տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի Կ 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1251-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կարգ) ի թիվս այլնի սահմանվել է նան տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը:

Կարգով հաստատված Հավելված 2-ի 1ին կետի համաձայն՝ նուն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթնեկության համար նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու ն հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նան տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:

Տրանսպորտային միջոցները պետական հաշվառման ներկայացնելու ն դրա հետ կապակցված հարաբերությունները սահմանված են Կարգով, որը կիրառելի է Հայաստանի Հանրապետության փտարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթնեկության համար նախատեսված տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի ն դրա իրականացումն ապահովելու նպատակով ընդունված Կարգի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերություններն են, որոնք ծագում են անձի ն պետության՝ որպես հանրային իշխանության կրողի, միջն: Այսպես.

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման մարմիններ են հանդիսանում ՀՀ Կառավարությունը Ա ՀՀ ոստիկանությունը: Ի կատարումն ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքների ն ուղղությունների՝ ՀՀ. Կառավարությունը ն ՀՀ ոստիկանությունը նշված բնագավառում իրականացնում են մի շարք լիազորություններ: Ի թիվս այլնի՝ ՀՀ Կառավարությունը սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, իսկ ՀՀ ոստիկանությունը սահմանված կարգով իրականացնում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառումը՝ «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի ն 10-րդ հոդվածի 1-ին մասի «Ժէ.1» կետի համաձայն:

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ ն 10-րդ հոդվածներով ՀՀ Կառավարության Ա ՀՀ ոստիկանության համար ամրագրված

9

լիազորությունների նպատակն իրենց վրա դրված հանրային պարտականությանությունների կատարումն է: Այդ պատճառով էլ «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով ն Կարգով սահմանված են հանրային իրավունքի նորմեր, որոնք կարգավորում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբուներն ու ուղղությունները Ա դրանց իրացման համար պատասխանատու իրավասու մարմինների լիազորությունները: Այլ կերպ ասած՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթնեկության համար նախատեսված տրանսպորտային միջոցները 6պարտադիր հաշվառման ներկայացնելու պահանջը պայմանավորված է պետութան կողմից Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկութան անվտանգության ։ամպահովման բնագավառում ստանձնած իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությամբ:

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով որպես ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություն նախատեսված է նան ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի ն այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը Ա իրականացումը:

Սահմանելով տրանսպորտային միջոցը պարտադիր հաշվառման ներկայացնելու պահանջ ն իրականացման կարգ՝ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտները նան վերահսկողություն են իրականացնում ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման ոլորտում ընդունած պահանջի՝ տրանսպորտային միջոցը պարտադիր հաշվառման ներկայացնելու, նկատմամբ: Հետնաբար այդ օրենքով ն Կարգով հարաբերություններ առաջանում են անհատի ն պետության միջն, որտեղ պետությունն իրացնում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում ստանձնած իր հանրային իշխանական լիազորություններ նե դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնում, իսկ ճանապարհային երթնեկության մասնակիցը ստանձնում է իրավունքնե ն կրում պարտականություններ:

Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով ն Կարգով կարգավորվում են անձ-պետություն, այսինքն՝ հանրային հարաբերությունները, ն իրավական այդ նորմերով ճանապարհային երթնեկության մասնակիցների կողմից իրենց պարտականությունները չկատարելու դեպքում պետությունը կարող է գործադրել օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու իր լիազորությունը: Մասնավորապես՝ սահմանված կարգով չհաշվառված տրանսպորտային միջոցը վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Հետնաբար «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն ավտոտրանսպորտային միջոցները հաշվառելու ն վարելու հետ կապված՝ ՀՀ ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները կարգավորում է հանրային ոլորտում, մինչդեռ ապահովագրական իրավահարաբերությունները մասնավոր ոլորտում առաջացող հարաբերություններ են, որտեղ կարգավորման առարկան ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետնանքով տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է: Հետնաբար ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում կիրառված եզրույթները պետք է մեկնաբանվեն, Ա քննարկման ենթակա իրավական հարցադրումները պետք է

10

լուծում ստանան մասնավոր իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերի շրջանակներում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցները պարտադիր հաշվառման ներկայացնելու՝ հանրային իրավահարաբերություններ կարգավորող նորմերով սահմանված պահանջը չպահպանելը կարող է իրավական հետնանքներ առաջացնել միայն հանրային ոլորտում՝ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու ձնով: Բայց տրանսպորտային միջոցը վարելու համար այն պետական հաշվառման ներկայացնելու՝ հանրային իրավունքի նորմերով սահմանված պարտադիր պահանջը ճանապարհային երթնեկության մասնակցի կողմից չպահպանելը հիմք չի կարող հանդիսանալ մասնավոր, այն է՝ ապահովագրական ն վնասի հատուցման իրավահարաբերությունները բացառելու համար: Հանրային իրավահարաբերություններում ոչ իրավաչափ վարքագիծ դրսնորելը չի կարող ի չիք դարձնել մասնավոր իրավահարաբերություններում նուն անձի կողմից զուգահեռ դրսնորված ոչ իրավաչափ վարքագծի առկայությունն ու դրա հետնանքով վրա հասնող հետնանքների կիրառումը: Հակառակ դեպքում կխախտվեն մասնավոր իրավահարաբերությունների մասնակիցներին երաշխավորված իրավունքները ն այլնս չեն երաշխավորվի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետնանքով տուժած անձանց շահերը:

Հետնաբար եթե վեճն առաջացել է ապահովագրական իրավահարաբերությունների շրջանակներում, ապա իրավական հասկացությունները պետք է մեկնաբանվեն հենց այդ իրավահարաբերությունները կարգավորող՝ մասնավոր իրավունքի նորմերի շրջանակում: Առավել նս, որ իրավական հասկացությունների հարաբերականությունը նույն հասկացության տարբեր օրենքներում գործածված լինելու դեպքում իրավաչափ է դիտարկում այն նորմատիվ համատեքստում մեկնաբանելը:

Հետնաբար «ավտոտրանսպորտային միջոց» հասկացությունն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակում պետք է մեկնաբանվի Օրենքի նորմատիվ համատեքստում: Արդյունքում` Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված պայմաններին համապատասխանող ավտոտրանսպորտային ցանկացած միջոցի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված, բայց ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարվող, օգտագործումից բխող պատասխանատվության հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ ենթաաա է կիրառման պարտադիր ապահովագրության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող Օրենքը: Այս եզրահանգման համար հաշվի է առնվում նան այն հանգամանքը, որ նշված մասով Օրենքի 25-րդ հոդվածը որնէ բացառություն չի նախատեսում:

Ամփոփելով վերնում շարադրվածը՝` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային միջոց Հայաստանի 0Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարելու դեպքում դրա օգտագործման հետնանքով պատճառված վնասից բխող պատասխանատվության իրավահարաբերությունները Օրենքի Լին հոդվածի 3-րդ մասի ուժով ենթակա են կարգավորման պարտադիր ապահովագրության հետ կապված

իրավահարաբերությունները կանոնակարգող Օրենքով:

(Բ) Ինչ վերաբերում է խոտանման հիմքով ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հետնանքներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հաշվառումից հանումը տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողությունն է:

11

Կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ (..) խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոց՝։ համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված):

Նույն Կարգով հաստատված Հավելված 2-ի 16-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:

Նշվածից հետնում է, որ որպես տրանսպորտային միջոցը խոտանման հիմքով հաշվառումից հանելու հետնանք Կարգը սահմանում է դրա՝ Օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված, այսինքն` չհաշվառված, համարվելը, իսկ տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում Օրենքով նախատեսված է միայն ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարած համարելու հետնանք: Մասնավորապես.

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն ԱՊՊԱ պայմանագրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նան ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման հետնյալ դեպքերում՝

ավտոտրանսպորտային միջոցը հանվել է (ներառյալ՝ ժամանակավոր) հաշվառումից:

Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` (...) նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու օրվան հաջորդող օրը, բացառությամբ խոտանման հիմքով հաշվառումից հանվելու, հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նան հաշվառումից հանվելու այնպիսի դեպքերի, երբ նույն պահին ավտոտրանսպորտային միջոցը հաշվառվում է այլ անձի անվամբ (անվանմամբ), որոնց դեպքում ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարում է ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու պահին (...):

Արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող վնասն ապահովագրական իրավակարգավորումների շրջանակներում հատուցման ենթակա չլինելու վերաբերյալ հետնությունը չի բխում օրենսդրի հետապնդած ն Օրենքում նշված նպատակներից ն ի չիք է դարձնում այդ նպատակների կենսագործումը: Մասնավորապես, չեն երաշխավորվում խոտանման հիմքով հաշվառումից հանված 60ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետնանքով տուժած անձանց վնասների հատուցումն ու շահերի պաշտպանությունը ն այդ տեսանկյունից ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերը կորցնում են իրենց արդյունավետությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում դրա նկատմամբ գործող ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարման մասին կանոնը միտված է այդ պայմանագրի դադարման պահի որոշմանը ն չի բացառում դրա օգտագործումից բխող պատասխանատվությունն Օրենքի կանոնակարգումներին համապատասխան:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Բյուրոն պահանջել է Սեյրան Առաքելյանից ն Նորիկ Ղուկասյանից համապարտության կարգով բռնագանձել 778.703 ՀՀ դրամ որպես ավտոճանապարհային պատահարի հետնանքով տուժած անձին իր կողմից վճարված ապահովագրական հատուցման գումար, ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

12

Դատարանը 22.07.2021 թվականի վճռով հայցը մերժման ենթակա լինելու մասին իր եզրակացության հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) խոտանման հիմքով հաշվառումից հանված ավտոտփրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու պահից չի հանդիսանում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, հետնաբար «Ավտոտրաեսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանեատվության պարտադիր ապահովագրության մասին» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով ենթակա չէ պարտադիր ապահովագրության: (.) Սեյրան Հայկի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող սակայն խոտանված «ՎԱԶ210Թ5 մակեիշի 53ՏԼ 643 հ/հ ավտոտրանսպորտային միջոցի (տեսակը' թեթն մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, նույնացման համարը՝ 71421010004328030, գույնը կարմիր, թափքի համարը" 4328030, շարժիչի համարը 697477, շարժիչի հզորությունը 64) շահագործման արդյունքում պատճառված վեաս, գհետնանքվ առաջացած իրավահարաբերույթունները ապահովագրական իրավահարաբերություններ չեն, դրանք չեն կարգավորվում ԱՊՊԱ ոլորտը կարգավորող նորմերով ն Կանոններով, հետնաբար բացակայում է ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված' վեասիմ հատուցման պարտականությունն Օ Օ0օրենքվ վեաս չպատճառած անձի (ապահովագրողի) վրա դնելու դեպքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված սուբրոգացիայի իրավական հնարավորությունը: (...)»:

Վերաքննիչ դատարանը 24.12.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով հաշվառում չունեցող տրանսպորտային միջոցեերի վերաբերյալ (առանձին բացառությունեերով) ԱՊՊԱ պայմանագիր չի կնքվում, իսկ կեքված ԱՊՊԱ պայմանագիրն էլ վաղաժամկետ դադարում է հենց տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու (նան ժամանակավոր) հիմքով' այդ թվում խոտանման հետնանքով ն փրանսպորտային միջոցի սեփականատերը չի կրում հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն: (-.)գործով անվիճելի է այն հանգամանքը, որ «ՎԱԶ-2105» մակնիշի 53ՏԼ 643 հ/հ ավտոտրաեսպորտային միջոցը 2016թ. եղել է խոտանված (անկախ գույքի եկատմամբ սեփականության իրավունքը դադարած կամ պահպանված լինելու հանգամանքի), իսկ վկայակոչված իրավանորմերից հետնում է, որ խուտանման հետնանքով հաշվառումից հանված տրանսպորտային միջոցի շահագործման հետնանքով այդ տրանսպորտային միջոցով այլ անձանց պատճառված վնասի հատուցման գործընթացը ն դրանից ծագած իրավահարաբերությունեերը դուրս են ԱՊՊԱ կարգավորման ոլորտից»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստերի համաձայն՝ սեփականության իրավունքով Սեյրան Առաքելյանին պատկանող «ՄՃճ/ 2101» մակնիշի ավտոմեքենան (Ավտոմեքենա) 23.09.2016 թվականին խոտանվել է, ինչի հիմքով հանվել է հաշվառումից: Դրանից հետո՝ 24.09.2019 թվականին, ժամը

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴ/0614/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել