Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առաքելյան — ՏԴ/0181/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Առաքելյան — ՏԴ/0181/01/21

Վճռաբեկ դատարանՏԴ/0181/01/2116 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի հուլիսի 13-ին ՀՇ ոստիկանության Իջնանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 119-րդ հոդվածի 2րդ մասի 5րդ կետով ն 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով հարուցվել է թիվ 38159921 քրեական գործը, որով նախաքննությունը կատարվել է ՀՇ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Արարատ Սեյրանի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է ա

Ամբողջ Տեքստ

ՀԱՆ 25 ՏԴ/0181/01/21

ՀԱ ԲԱԻ, ԱՐՎ Ֆ

//77 ժէ Լ

լ: ո ՀԾ)

ՆՈպՔ էչ

Հարրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Տավուշի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ջ.Զաքինյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Գ.Հովհաննիսյան

դատավորներ՝ Լ.Աբգարյան

Մ.Արղամանյան

16 օգոստոսի 2024 թվական ք. Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արարատ Սեյրանի Առաքելյանի, Իշխան Յուրիկի Մարտիրոսյանի ն Արմինե Ռուբենի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ Ա.Առաքելյանի պաշտպան Շ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության Իջնանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 119-րդ հոդվածի 2րդ մասի 5րդ կետով ն 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով հարուցվել է թիվ 38159921 քրեական գործը, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Արարատ Սեյրանի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ն 133-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 2-րդ կետերով:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Իշխան Յուրիկի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ն 133-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 2-րդ կետերով:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 17ի որոշումներով մեղադրյալներ Ա.Առաքելյանի ն Ի.Մարտիրոսյաանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի սեպտեմբերի 23ի որոշմամբ Արմինե Ռուբենի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Նախաքննության մարմնի` նուն օրվա մեկ այլ որոշմամբ մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումներով Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ

3

հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերով մասը վերացվել է, վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ն 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա այլ որոշումներով Ի.Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 2-րդ կետերով մասը վերացվել է, վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ն 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2021 թվականի սեպտեմբերի 29ին քրեական գործը մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճռով Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ու 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ն նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ա.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2021 թվականի հուլիսի 17ից, ն նրա նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

2.1. Նույն դատավճռով Ի.Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով ու 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ն նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ի.Մարտիրոսյանի նկատմամբ

4

վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2021 թվականի հուլիսի 17ից, ն նրա նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

2.2. Նույն դատավճռով Ա.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով ու 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ն նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ա.Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, ն նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ա.Առաքելյանի ն Ա.Սարգսյանի պաշտպան Վ.Ներկարարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճիռը մասնակիորեն՝ Ա.Սարգսյանի մասով, փոփոխել է: Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակված վերջնական պատիժը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան

ստորաբաժանման վրա:

5

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Առաքելյանի պաշտպան Շ.Շարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բավարար չափով պատճառաբանված ու հիմնավորված չէ:

Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանը, հիմնվելով գործի

փաստական հանգամանքների վրա, քրեական գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց վերլուծելով թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության, իսկ ապացույցների ողջ համակցությունը՝ քրեական գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգեր հետնության, որ Ա.Առաքելյանն իրեն մեղսագրվող արարքները չի կատարել ն արդարացներ նրան:

Ըստ բողոքաբերի ստորադաս դատարանն ԱԱռաքելյանի արարքում

առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հետնանքի առկայության պայմաններում, վերջինիս մեղավոր է ճանաչել ինչպես ֆիզիկական ուժեղ ցավ ն հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, այնպես էլ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանն Ա.Առաքելյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ն այն կրելու հարցը լուծելիս հաշվի չի առել ենթադրաբար կատարված հանցանքի բնոյթ՝ ն հասարակական

վտանգավորությունը, նրա անձը, այդ թվում նան՝ այն, որ Առաքելյանի ոտնաթաթն անդամահատված է, տառապում է բազմաթիվ հիվանդություններով, վերջինիս գործողություննեը բխելր թ5653եծեն տուժոի հակաիրավական ն հակաբարոյական գործողություններից:

6

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, ճանաչել ն հռչակել Ա.Առաքելյանի անմեղությունն իրեն մեղսագրվող արարքներում:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանին, Ի.Մարտիրոսյանին ն Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հաստատված է համարել հետնյալը. «2021թ. հուլիսի 10-ին Երեան քաղաքից երթուղային տաքսիով իջնան գնալու ժամանակ գործով տուժող Նարեկ Ավետիսյանը ծանոթացել է ամբաստանյալ Արմինե Սարգսյանի հետ: Վերջինս հայտնել է, որ աշխատանք չունի, իսկ Նարեկ Սարգսյանը ներկայանալով որպես գործարար, խոսացել Լէ երան տեղավորել աշխատանքի: Նրանք փորձել են հյուրանոցում տեղավորվել, սակայն չի հաջողվել ն ժամը 19:00-ի սահմաններում գնացել են Տավուշի մարզի Իջնան քաղաքի Երիտասարդական փողոցի 5-րդ շենքի 36-րդ հասցնում գտնվող Արսեն Աղասարյանի բնակարան: Այդ պահին այնտեղ են եղել բնակարանի տերը ն գործով ամբաստաւնյալ Արարավփ Սեյրանի Առաքելյանը: Որոշ ժամանակ անց նրանց է միացել նան ամիասպտաւնյալ Իշխան Յուրիկի Մարտիրոսյանը: Նրանք ընթրել են, որի ժամանակ օգտագործել են նան ոգելից խմիչԲ պատրաստված բժշկական սպիրտից: Հացկերույթի ժամանակ, ծանոթանալով Արմինեն Սարգսյանի հետ, Արարատ Առաքելյանը պարզել է, որ նա իր ընկերոջ բարեկամն է: Այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել նրաւ ն տուժողի միջն: Այնուհետն Արմինե Սարգսյանը հրել է Նարեկ Ավետիսյանին, ինչի հետնանքով վերջինս ընկել է գետնին: Ընկած վիճակում նրա մարմնի փարբեր մասերին ձեռքերով ն ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երեք ամբաարանյալները, որի հետնանքով մտւժողն սվացել է աջ ականջախեցու հետին մակերեսի քերծվածք, ձախ վերին կոպի, արտաքին սեռական օրգանի՝ առնանդամի, արյունազեղումներ ն գոտկային 2-րդ, 3-րդ, 4-րդ ողերի ձախ լայնաւկաւն ելունների կոտրվածքներ:

7

Միաժամանակ Արարատ Առաքելյանը, Իշխան Մարտիրոսյանը ն Արմինե Սարգսյանը թքել են Նարեկ Ավետիսյանի դեմքին, իսկ Իշխան Մարտիրոսյանը ն Արարատ Առաքելյանը՝ վառվող ծխախոտը հանգցրել են նրա ճակատին խրննց գործողություններով նրան պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք ն ֆիզիկական ուժեղ ցավ»:

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի դատավճոի համաձայն` «(...) Վերլուծելով դատաքննությամի ձեռք բերված ապացույցները` դատարանը գտավ, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, ն նրանք ենթակա են պատասխանավպվության 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն 119 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

(...)

Պատիժ նշանակելիս դատարանն ամիաստաւնյալ Արարատ Առաքելյանի պատասխանամտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա վատառողջ է, նրա մոտ 2019թ. հոկտեմիերի 1-ի հետազոտությամի ախտորոշվել է աթերոսկլերոզ: Ստորին վերջույթների մագիստրալ զարկերակների ԱՍ ախտահարում: ԽԶԱ 4-րդ աստիճան: Աջ ոտնաթաթի Լին մատի գանգրենա ն կատարվել է վիրահատություն աջ ոտնաթաթի Էին մատի ամպուտացիա:

Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալ Իշխան Մարտիրոսյանի պատասխանատվություն Օ ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին 12.02.2015թ. ծնված Թագուհի Իշխանի Մարտիրոսյանի, 10.03.2016թ. ծնված Նարեկ Իշխանի Մարտիրոսյանի ն 14.07.2021թ. ծնված Վիգեն Իշխանի Մարտիրոսյանի առկայությունը, ինչպես նան հաշվի է առնում այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, ծառայել է սահմանամերձ զորամասում, բնութագրվում է բավարար:

Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալ Արմինն Սարգսյանի

պատասխանաւտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում, որ նա նախկինում արատավորված չի եղել:

ւ Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 48:57:

8

Դատարանն ամբասվաւնյալ Արարատ Առաքելյանի պատասխանավվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանքը կատարելու ռեցիդիվը, իսկ ամրբատրանյալնեն Իշխան Մարտիրոսյանի ն Արմինե Սարգսյանի պատասխանաւտվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն:

Վերլուծելով դատաքննությամը ձեռք բերված ապացույցները, հաշվի առնելով ամբաստանյալների պատասխանապտվությունսն մելմացնող նե ծանրացնող հանգամանքները դավաւրանը գտավ, որ նրանց նկատմամի պարք է նշանակել ազատազրկման ձնով պատիժ, որը նրանք պետք է կրեն (...)»՛:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաճայն՝ «(..) Առաջին ատյանի դատարանը արուգման է ենթարկել դատաքննության ընթացքում: հերազոտված ապացույցները, յուրաքանչյուն ապացույց գնահատել է վերարերելիության, թույլավրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամի` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

(։-.) Ա.Առաքելյանի ն ԱՍարգսյանի կողմից (...) հանցանքներ կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հասրատված է համարել

մեղադրական դատավճռի հիմքում դրված, քրեական գործին վերարերող փոխկապակցված հավաարի, ինչպես ուղղակի. այնպես էլ անտալդակի ապացույցների բավարար ամբողջությամբ (...):

(-.)

Վերաքննիչ դատարանը փատրում է, որ (..) թույլատրելի ն վերաբերելի ապացույցների ամիողջությունը, դրանցում առկա փաարական տվյալները ինչպես բողոքարկվող դավաւկան ակտը կայացնելիս բավարար էին, այնպես էլ դատական ակտը կայացնելուց հերո էլ բավարար են, որ ամիաարանյալներ Ա.Առաքելյաւնը ն ԱՍարգսյանը կատարել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կեվտվ ն 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն (որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մրած ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ 2 Տե՛ս նույն տեղում:

9

հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին ն ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հողվածի 2-րդ մասի 5»րդ կետին, որը որակված է ճիշ. վերջինս քրեական

պատասխանաւտվության ն պատժի է ենթակա այդ հոդվածի համապավտաւսխան մասով ն կերով, այդ առնչությամբ Առաջին ատյանի դատարանի դապտաւվճիոն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է:

(-.) ԼԱ/նդրադառնալով ամբաարանյալներ ԱնՍոաքելյանի ն ԱՍարգսյանի նկատմամի ՀՀ քրնական օրենսգրքի 64րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմնավորումներին՝` Վերաքննիչ դափարանն արձանագրում է, որ բողոքում նշված ամբաստանյալներ ԱԱռաքելյաի ն ԱՍարգսանի անձը րնութագրող տվյալները, նրա

պատասխանատվությունն ու պատիժ մեղմացնող հանգամանքները,

ԱԱռաքելյանի պատասխանաւտվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը բավարար չէին ամբաստանյալներին վերագրվող արարքների հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն չափից ցածր կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու համար, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը նրա նկատմամը կիրառելի չէր ինչպես Առաջին ատյանի դատական ակտը կայացնելու ժամանակ, այնպես էլ՝ կիրառելի չէ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտր կայացնելիս. ամիատրանյալներ Անզկոաքելյանի ն ԱՍարգսյանի անձր բնութագրող ն պատասխանատվությունն ՕՁՕու պատիժը մեղմացնող վերր նշված հանգամանքներն իրենց համակցությամբ չեն հանդիսանում բացառիկ հանգամանք, չեն նվազեցնում ամրաարանյալների, ինչպես նան Օ նրանց կատարած արարքների հանրության համար

վտանգավորության աստիճանը ն նրա նկատմամը ՀՀ քրեական օրենսգիքի 64-րդ հոդվածի կիրաունան օբյեկտիվ հիմքեր չեն:

(-.) (Անդրադառնալով ամրասվանյալ Արարատ Առաքելյանի նկատմամիը ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու հարցին (պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը, դրա վերաբերյալ ներկայացված վերաքննիչ րբողոքին՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության րարձր աստիճանը (որից մեկր տուժողի առողջության դեմ ուղղված դիվավորյալ միջին

10

ծանրության հանցագործություն է, իսկ մյուսը` տուժողի ազավաւթյան, պափտվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ծանր հանցագործություն է), հանցանքը խմիի կազմում կատարելը, ինչպես նան իրեն փաստացի մեղավոր չճանաչելու ն չզղջալու պայմաններում, ԱԱռաքելյանի պատասխանաւտվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը, արձանագրում է, որ դատական ակտր կայացնելու պահին առերնույթ բավարար չէին գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց սույն գործով նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դատական ակտում թվարկված տվյալներն ու հանգամանքները, ինչպես բողոքարկվող դատական ակփր կայացնելիս բավարար չէին, այնպես էլ դատական ակտր կայացնելուց հեվտ էլ բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց ազատազրկման ձնով նշանակված պատիժը ոնալ կրելու, այլ կերպ ասած՝ առկա չէին ն առկա չեն օբյեկվփվորնն գոյություն ունեցող այնպիսի վվյալներ, որոնք թույլ կտային հանգել այն համոզման, որ պատժի նպատակներին տվյալ դեպքում հնարավոր է հասնել վերջինիս հնկատմամիԻ ազատազիկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու եղանակով:

Ամբաստանյալ ԱԱռաքելյանի անձր բնութագրող տվյալների,

պատասխանաւտվությունն ու պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքների ամբողջությունն Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ հաշվի է առել նրա նկատմամբ տվյալ հոդվածների սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելիս:

Ը) (Անդրադառնալով ամբաստանյալ Արմինն Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու հարցին (պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությանը, դրա վերաբերյալ ներկայացված վերաքննիչ րբողոքին՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության րարձր աստիճանը (որից մեկր տուժողի առողջության դեմ ուղղված դիվավորյալ միջին ծանրության հանցագործություն է, իսկ մյուսը` տուժողի ազավաւթյան, պափտվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ

11

ուղղված ծանր հանցագործություն է, հանցանքը խմրի կազմում կատարելը, արձանագրում է, որ ամբատարանյալ ԱՍարգսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պավժի կրման հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր առաջնորդվել նան մարդասիրության սկզբունքով, այն է՝ դավփավճոում: արձանագրած ն գնահատման ենթարկած` ամբաստանյալի անձր բնութագրող փվյալների ն պատփասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների հեր մեկտեղ հաշվի առնել նան՝ պատահականորեն ծագած վեճի ընթացքում նույն փուժողին մարմնական վնասվածքներ պատճառելու ն համակցված վնասվածքների գնահատման արդյունքներով այդ վուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստը, ինչպես նան ԱՍարգսյանի կին հանդիսանալու, վերջինի բնակության վայրերում դրականորեն բնութագրվելու ն վատառողջության վերաբերյալ ներկայացված վվյալները, որի պայմաններում հնարավոր էր եզրակացնել, որ համակատարմամի, բայցն առանց նախնական համաձայնության գործած անձանցից մեկի՝ գործով ամբաստանյալ Արմինե Սարգսյանի նկատմամը դատավճռով նշանակված պատիժի՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկերով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը նպատակահարմար է ն ողջամիտ ժամկետով` 2 տարով փորձաշրջան սահմանելու պարագայում կարող է ապահովվել նրա նկատմամբ պավտժի նպապտաւկների իրացվելիությունը` նրա ուղղումի, սոցիալական արդարության վերականգնումը, նոր հանցագործությունների կանխումի (...)»::

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 112-140։

12

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննի ։:դատարանն Առաջին ատյան -դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստ, ստորադամ դատարանների հետնություննրի իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի Լին ընդունած Հ քրեական դատավարության օրենսգրքի

իրավակարգավորումները:

1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արղյոք առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի կատարման մեջ Ա.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

12. Բողոքի հիմքերի ն հիմնավորումնեի սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման

հիմնավորվածությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրութան ն գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարանները առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքում Ա.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:

Մասնավորապես, Ա.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված ն հիմնավորված են, նե նրա մեղավորություն հաստատվել է ստորադաս

13

դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի ն արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում` իր, Ի.Մարտիրոսյանի, Ա.Սարգսյանի, տուժող ՝Ն.Ավետիսյանի ցուցմունքներով, վկա Արսեն Աղասարյանի նախաքննական ցուցմունքով, բանավոր հաղորդում ընդունելու մասին թիվ 019193 արձանագրությամբ, դատաբժշկական փորձաքննության թիվ 225

եզրակացությամբ": Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծութան է ենթարկել գործում առկա ապացույցները, ն Ազմռաքելյանի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետնության՝ կայացնելով պատճառաբանված որոշում:

13. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի կատարման մեջ Ա.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ՝։ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջե բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ Ա.Առաքելյանին վերագրվող արարքը ենթակա է որակման ն' ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն' 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն «. Անձին դիվավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ վւառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 12-րդ |դիտփավորությամը առողջությանը ծանր վնաս պատճառելը) ն 113-րդ |դիմավորությամը առողջությանը միջին ծանրության վնաս պատճառկվըի հոդվածներով նախատեսված հետնանքների,, ն եթե բացակայում են ասյն օրենսգրքի 309.Լին հոդվածով նախատեսված հանցագործությաւն |խոշտաւնգումը) հատկանիշները (...):

2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝

(.-.)

5) մի խումը անձանց կամ կազմակերպված խմիի կողմից (...)»:

«Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 48-57:

14

16. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները մեկնաբանել է Իրիկ Եղինյանի գործով որոշման շրջանակներում»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հոդվածում

նախատեսված է հանցակազմի բացասական (նեգատիվ) հատկանիշ, այն է՝ «եթե դա չի առաջացրել ասյն օրենսգրքի 12-րդ ն 13-րդ հոդվածներով նախատեսված հետնանքների,, ն եթե բացակայում են ասյն օրենսգրքի 309.Լին հոդվածով նախատեսված հանցագործությաւն հատկանիշները»:

Վճոաբեկ դատարանի գնահատմամբ՝ քննարկվող բացասական հատկանիշը նախատեսելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել բացառել արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված հանցակազմով որակելն այն դեպքերում, երբ առաջանում են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հանցակազմերով նախատեսված հետնանքները, կամ երբ առկա են խոշտանգման հատկանիշները: Այլ կերպ՝ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում նախատեսված հանցակազմով որակելու համար, փաստորեն, անհրաժեշտ սախապայման է անձի արարքում միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 12րդ ն 13-րդ հոդվածներով սախատեսված հետնանքների չառաջացումը, ն ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայությունը: Հետնաբար, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքում, երբ նան դիտավորությամբ առողջությանը ծանը կամ միջին ծանրության վնաս է պատճառվում, կամ երբ առկա են խոշտանգման հատկանիշները, անձի արարքը հոդվածում առկա բացառության ուժով ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը չի բացառում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ ն 112րդ կամ 113-րդ հոդվածներով՝ իրական համակցության " Տես Վճռաբեկ դատարանի` Էրիկ Եղինյանի գործով 202Լ թվականի սեպտեմբերի 3ի թիվ ԼԴՍ0030/01/16 որոշման 13-21-րդ կետերը:

15

կանոններով որակման հնարավորությունը, եթե կատարվող արարքների միջն բացակայում է ներքին սուբյեկտիվ կապը, ն դրանք ընդգրկված չեն մեկ միասնական դիտավորության շրջանակներում:

17. Մույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը, Ա.Առաքելյանին, Ի.Մարտիրոսյանին ն Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հաստատված է համարել, որ վերջիններս Նարեկ Ավետիսյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հետ միաժամանակ նրան պատճառել են հոգեկան ուժեղ տառապանք ն ֆիզիկական ուժեղ ցավ`։

- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Առաքելյանը ն Ա.Սարգսյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ն 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն, որը որակված է ճիշտ":

18. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում մեջբերված իրավական նորմի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Ա.Առաքելյանին վերագրվող արարքը որակել են միաժամանակ ն' ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն 19րդ հոդվածի 2րդ մասի 5-րդ կետով՝ անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 119րդ հոդվածում նախատեսված հանցակազմի բացասական հատկանիշը, ըստ որի՝ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում նախատեսված հանցակազմով որակելու համար անհրաժեշտ նախապայման է անձի արարքի արդյունքում դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հանցակազմով նախատեսված հետնանքների չառաջացումը, իսկ նման հետնանքների առաջացման դեպքում արարքը ենթակա էր որակման միայն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

16

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն վարույթի նյութերի վերլուծությունից հետնում է, որ Ա.Առաքելյանին մեղսագրվում է խմբի կազմում տուժող Ն.Ավետիսյանի նկատմամբ բռնության գործադրում, ինչի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս ն, միաժամանակ, ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք: Այլ կերպ՝ վերոնշյալ արարքներն ընդգրկված են մեկ միասնական դիտավորության շրջանակներում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված բացառության ուժով, կատարվածը չէր կարող որակվել իրական համակցության կանոններով:

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ Ա.Առաքելյանին վերագրվող արարքը ենթակա է որակման ն' ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն' 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հիմնավորված չեն:

20. Ինչ վերաբերում է Ա.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատժի ն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունների՝ ոչ հիմնավոր լինելու մասին բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով պատիժ նշանակելիս ն այն պայմանականորեն չկիրառելու

նպատակահարմարության հարցը որոշելիս, ստորադաս դատարանները, համադրված վերլուծության ն իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սուն գործի փաստական հանգամանքները, այդ թվում նան՝ Ա.Առաքելյանի վատառողջ լինելը, հանցանքը կատարելու ռեցիդիվը, կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, տուժողի առողջության դեմ ուղղված դիտավորյալ միջին ծանրության հանցագործություն կատարելը, հանցանքը խմբի կազմում կատարելը, հանգել են հիմնավորված հետնության, որ սույն գործով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանն Ա.Առաքելյանի նկատմամբ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձնով պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու միջոցով: Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

17

ստորադաս դատարաններն այդ մասով կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:

2. Միննուն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

ստորադաս դատարաննեը հաստատված են համարել Ս ԱՆԱռաքելյանի, Ի.Մարտիրոսանի ն Ա.Սարգսյանի կողմից խմբի կազմում նույն արարքի կատարումը ն վերջիններիս արարքներին տվել են քրեաիրավական նույն որակումը: Նման պայմաններում, հաշվի առնելով, որ ստորադաս դատարանների դատական ակտերը՝ Ա.Առաքելյանի արարքին տրված քրեաիրավական որակման մասով. ենթաա են փոփոխման, ն հիմք ընդունլով ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկված դատական ակտի փոփոխման հիմքն ակնհայտորեն վերաբերում է նան դատական ակտը չբողոքարկած մեղադրյալներին՝ Ի.Մարտիրոսյանին ն Ա.Սարգսյանին: Հետնաբար, անհրաժեշտ է անդրադառնալ նան Ի.Մարտիրոսյանի ն Ա.Սարգսյանի արարքների քրեաիրավական որակման հարցին, քանի որ սույն վարույթով առերնույթ առկա է վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք ի շահ մեղադրյալներ Ի.Մարտիրոսյանի ն Ա.Սարգսյանի:

22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Առաքելյանի արարքին տրված քրեաիրավական որակման առնչությամբ սույն որոշմամբ կատարված հետնությունները վերաբերելի են նան Ի.Մարտիրոսյանին ն ԱնՍարգսյանին, հետնաբար վերջիններիս արարքները նս ենթակա են որակման միայն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

23. Միննույն ժամանակ, հաշվի առնելով ստորադաս դատարանների կողմից հաստատված` Ի.Մարտիրոսյանի ն ԱՆՍարգսյանի վերաբերյալ` փաստական հանգամանքները, այդ թվում նան՝ վերջիններիս անձը բնութագրող տվյալները, պատասխանատվություն ու պատիժը մեղմացնող հանգամանքները,

պատասխանատվություն՝ ու պատիժը ծանրացնղ հանգամանքների

բացակայությունը, կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի նպատակների

18

իրագործմանը հնարավոր է հասնել Ի.Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձնով պատիժը կրելու միջոցով ն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը վերջինիս նկատմամբ կիրառելի չէ, իսկ Ա.Սարգսյանի դեպքում պատժի նպատակների իրագործմանն հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձնով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու պայմաններում՝ 1 (մեկ) տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով:

24. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Այսինքն, թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար: Արդյունքում, անհրաժեշտ է Ա.Առաքելյանին, Ի.Մարտիրոսյանին ն Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ արարքին սխալ իրավական գնահատական տրված լինելու պատճառաբանությամբ: Միննույն ժամանակ, անհրաժեշտ է Ա.ՆԱռաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետովճ նշանակված ազատազրկումը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, թողնել անփոփոխ, Ի.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ազատազրկումը՝ 1 (մեկ) տարի ժամկետով, թողնել անփոփոխ ն պատժի կրման սկիզբը հաշվելով 2021 թվականի հուլիսի 17-ից՝ Ի.Մարտիրոսյանի կողմից պատիժը համարել կրած ն նրան անհապաղ ազատ արձակել, իսկ Ա.Սարգսյանի նկատմամբ ՃՇՇ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված՝ 1 ծ Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ա.Առաքելյանի, Ի.Մարտիրոսյանի ն ԱՍարգսյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇԸ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգավորումը:

19

(մե) տարի ժամկետով ազատազրկման ձնով պատիժը ՀՀ քրեական

օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը: թողնել անփոփոխ՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31Լրդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Արարատ Սեյրանի Առաքելյանի, Իշխան Յուրիկի Մարտիրոսյանի ն Արմինե Ռուբենի Սարգսյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 24ի դատավճիոր ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ի որոշումը փոփոխել:

Արարատ Սեյրանի Առաքելյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումից հանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ արարքին սխալ իրավական գնահատական տրված լինելու պատճառաբանությամբ:

Արարատ Սեյրանի Առաքելյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ազատազրկումը՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, թողնել անփոփոխ:

Իշխան Յուրիկի Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումից հանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական » Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին զործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

20

օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը` արարքին սխալ իրավական գնահատական տրված լինելու պատճառաբանությամբ:

Իշխան Յուրիկի Մարտիրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված ազատազրկումը՝ 1 (մեկ) տարի ժամկետով, թողնել անփոփոխ: Պատժի կրման սկիզբը հաշվելով 2021 թվականի հուլիսի 17ից՝ Իշխան Յուրիկի Մարտիրոսյանի կողմից պատիժը համարել կրած ն նրան անհապաղ ազատ արձակել:

Արմինե Ռուբենի Մարգսյանին առաջադրված մեղադրանքի իրավական հիմնավորումից հանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը` արարքին սխալ իրավական գնահատական տրված լինելու պատճառաբանությամբ:

Արմինե Ռուբենի Մարգսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձնով պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը թողնել անփոփոխ՝ սահմանելով փորճաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՄԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՏԴ/0181/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել