Հարությունյան — ԵԴ/19939/02/18
Ամփոփում
քննելով Մելքոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Մելքոն Հարությունյանի հայցի ընդդեմ Խեչո Խաչադուրյանի, Արմենուհի Դեր Ավանեսյանի՝ իրավունքի խախտումը վերացնելու ն իրավունքը խախտող գործողությունը կանխելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին ն Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փո
Ամբողջ Տեքստ
«ՀԱՆ 2
2121 ր
| (12. Վ ինի
Բ Թ այԱԱ ԳՆ )
եւ հ ՆԹ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19939/02/18 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19939/02/18
Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
2024 թվականի մայիսի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մելքոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Մելքոն Հարությունյանի հայցի ընդդեմ Խեչո Խաչադուրյանի, Արմենուհի Դեր Ավանեսյանի՝ իրավունքի խախտումը վերացնելու ն իրավունքը խախտող գործողությունը կանխելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին ն Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությանը կից հավելվածում նշված, կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ ն Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2--5,5)մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8 2 9,7) մ2 մակերեսով հատվածի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակից բարձր մակերեսը ն պարտավորեցնել շինարարական աշխատանքներ չիրականացնել:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.06.2022 թվականի որոշմամբ Խեչո ԽԽաչադուրյանի ն Արմենուհի Դեր Ավանեսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.09.2021 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելքոն Հարությունյանը (ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Խեչո ԽԽաչադուրյանն ու Արմենուհի Դեր-Ավանեսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհեր' Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 277-րդ հոդվածները, ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 17-րդ, 22.-րդ, 23-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցներին տալով կամայական գնահատական ն կիրառելով վարչաիրավական բնույթի օրենսդրություն վեճին արհեստականորեն շնորհել է վարչաիրավական բնույթ, վարչաիրավական բնույթի եզրահանգումներ է կատարել, մինչդեռ վեճն առերնույթ վերաբերում է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսներից դուրս կառուցված կառույցին, որը հանդիսանում է ինքնակամ կառուց ն որը ենթակա է քանդման քաղաքացիական
Յ
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ն նեգատոր հայցի միջոցով: Արդյունքում՝ խախտվել է Մելքոն Հարությունյանի արդար դատաքննության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել «Երշին նախագիծ» ՍՊԸ-ի կողմից 27.12.2017 թվականին տրված թիվ 17 փորձագիտական եզրակացությունը, որի ուսումնասիրությունից պետք է եզրահանգեր, որ ըստ նախագծային փաստաթղթերի` կառուցվող շինությունը հարնան շինություններից պետք է գտնվի առնվազն 9 մետր հեռավորության վրա: Սա նշանակում է, որ նվազագույն 9 մետրից ավելի մոտ կառուցված կառույցը չի ներառված նախագծային փաստաթղթերում, չի կարող պաշտպանվել դրանցով ն հանդիսանում է ինքնակամ կառույց: Իսկ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊ ընկերության 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությամբ հայտնվել է, որ անհրաժեշտ է կառուցվող շինության կիսանկուղը համապատասխանեցնել Երնանի քաղաքապետարանի կողմից 03.10.2017 թվականին տրված թիվ 01/8-07Ղ-Գ-4326-665 "ճՃճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն՝ վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակին համապատասխան:
Վերաքննիչ դատարանի «փորձագետն արձանագրել է շինարարության թույլտվության հիմքում դրված փաստաթղթի ենթադրյալ ոչ իրավաչափություն, այլ ոչ թե փաստացի իրականացվող շինարարության անհամապատասխանությունը շինարարական փաստաթղթերին» եզրահանգումները չունեն որնէ փաստական հիմք ն չեն բխում փորձագետի եզրակացության տառացի Ա բառացի շարադրանքի վերլուծությունից: Նշված եզրակացության ուսումնասիրությունից ակնհայտ է, որ խոսքը գնում է ինքնակամ կառուցված այն մակերեսի մասին, որը կառուցվել է նախագծային փաստաթղթերում մատնանշված մակերեսներից դուրս:
Ապացույցների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ վեճը վերաբերում է նրան, որ պատասխանողները նախագծային փաստաթղթերով սահմանված ստորգետնյա ավտոկայանատեղին ինքնակամ կառուցել են վերգետնյա՝ այդ կերպ դուրս գալով նախագծային փաստաթղթերի մակերեսներից ն խախտել են հայցվորի տանն առնչվող շինարարական նորմերը:
Կառուցվող շինության նախագծային փաստաթղթերը Դատարանին ներկայացրել է հայցվորը՝ ապացուցելու համար, որ այն հատվածը, որը վերջինս պահանջում է քանդել, ներառված չէ նախագծային փաստաթղթերի մակերեսներում ն հանդիսանում է ինքնակամ կառույց:
Թե հայցադիմումի հիմքերում, թե ամպացույցներում իսպառ բացակայում են դիտարկումներ կառուցվող շինության այն մակերեսի վերաբերյալ, որը ներառված է նախագծային փաստաթղթերում: Ճիշտ հակառակը, հենց հայցվորն է կառուցվող շինության նախագծային փաստաթղթերը տրամադրել Դատարանին ն փորձագետին՝ որպեսզի հստակ տարանջատվի այն մակերեսը, որը ներառված չէ նախագծային փաստաթղթերում ն հանդիսանում է ինքնակամ կառույց: Արդյունքում, հայցվորը պահանջել է քանդել, Ա Դատարանը պատասխանողներին պարտավորեցրել է քանդել միայն այն հատվածը, որը ոչ միայն խախտում է հայցվորի իրավունքները, այլ նան
4
կառուցված է նախագծային փաստաթղթերով սահմանված մակերեսից դուրս ն հանդիսանում է ինքնակամ կառույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 29.09.2021 թվականի վճռին:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է, ն ենթակա է մերժման՝ հետնյալ պատճառաբանությամբ,
Հայցվորը չի կատարել իր վրա դրված ապացուցման պարտականությունը, ինչի բացասական բեռը պետք է կրեր հենց հայցվոր կողմը, որը չի արվել Դատարանի կողմից ն հայցապահանջը ակնհայտ անհիմն կերպով բավարարվել է: Ասվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը կատարել է հստակ վերլուծություն՝ նշելով, որ գործում առկա չէ որնէ այ ապացուց առ այն որ պատասխանողների փաստացի կատարած շինարարությունը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին:
Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու ն գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ Դատարանը խախտել է դատավարական գործողությունների հաջորդականությունը ե նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ չի քննարկել ներկայացված ապացույցների վերաբերելիության ն թույլատրելիության հարցը, չի լուծել գործին մասնակցող անձանց միջնորդությամբ ներկայացվող հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքնելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց «գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը, ավելին՝ նախնական դատական նիստում չի որոշել, թե ինչպես պիտի ապացույցները հետազոտի, դատավարության որ փուլում, այլ մի որոշմամբ ն" ապացուցման պարտականությունը բաշխելու որոշում է կայացրել, ն՛ գործը դատաքննության նշանակելու՝ դրանով իսկ խախտելով գործին մասնակցող անձանց մրցակցության իրավունքը: Ավելին, դատական նիստով կողմերի միջե չի սահմանել ապացուցման ենթակա փաստերի շրջանակը նե չի բաշխել ապացուցման պարտականությունը, մինչդեռ նույն օրով թվագրված առանձին ակտի ձնով կայացված որոշմամբ սահմանել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը՝ սահմանելով ապացույցներ ներկայացնելու ժամկետ: Դատարանը չի կատարել տվյալ գործով բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն, որը տվյալ դեպքում հանգեցրել է գործի սխալ լուծման, որի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դատավարական իրավունքի նորմերի սխալ կիրառումը ն խախտումը դատական ակտի բեկանման հիմք է դարձել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արդարացիորեն բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը՝ ամբողջությամբ փոփոխելով այն, հայցը մերժել է:
5
Այսպիսով, գործում առկա փորձագետի եզրակացությունը չէր կարող հիմք համարվել հայցապահանջը բավարարելու համար, քանի որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին՝ արժանահավատ ն թույլատրելի չէ, դրանում արված դատողությունները չեն բխում գործի էությունից ն փորձագետն էլ իր հերթին իրավասու չէր իրեն վերապահել վարչական մարմնի գործառույթներ: Բացի այդ, ներկայացված հայցապահանջը չի համապատասխանում նեգատոր հայցի պահանջներին ն այդպիսին համարվել չի կարող:
Վերաքննի դատարանը գործով հաստատված փաստերի օբյեկտվ ն
բազմակողմանի քննությամբ սուն վեճի լուծման համար նշված հանգամանքների հետազոտմամբ արդարացիորեն հաստատված է համարել, որ բողոքաբերի պահանջը օրինական է ն ենթակա է բավարարման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1. Սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2721468 վկայականի համաձայն` Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի 2-րդ շենքի թիվ 2 բնակարանի նկատմամբ գրանցված է Մելքոն Հարություննանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 17):
2. Համաձայն 22.05.2018 թվականի անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22052018-01-0276 վկայականի՝ թիվ 01-003-0131-0002 կադաստրային ծածկագրով Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (մակերեսի չափը` 0.03313 հա: Առկա է 5.5 քմ ինքնակամ շինություն) գրանցված է Խեչո ԽԽաչադուրյանի ն Արմենուհի Դեր Ավանեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 19):
Յ. Համաձայն 09.10.2017 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102017-01-0225 վկայականի՝ թիվ 01-003-0131-0002 կադաստրային ծածկագրով Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի (մակերեսի չափը՝ 0.038 հա) նկատմամբ գրանցված է Խեչո Խաչադուրյանի ն Արմենուհի Դեր Ավանեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 20):
4. Համաձայն Երնան համայնքի 03.10.2017 թվականի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կառուցապատողներ Աիդա Ավանեսյանին ն Վաչիկվարուջ Էբրահիմ-Մասիհիի Գրիկորյանին տրվել է Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման թույլտվություն (հատոր 1, գ.թ. 26):
5. Երնան համայնքի 02.02.2018 թվականի թիվ 1/18-Մ-531-75 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խոսրոյի Ւնաչադուրյանին ն Արմենուհի Մաթուսի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ, այս թվում՝ ոչ հիմնական կառույցների տեղադրման համար: Օբյեկտի նախագծային փաստաթղթեր՝
6
մշակվել է աշխատանքային նախագիծ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից, ստացել է փորձագիտական դրական եզրակացություն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից (հատոր Ն գթ. 21:
6. Երնան համայնքի 22.01.2021 թվականի թիվ 1/8-Խ-3992-4 շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խաչադուրյանին ն Արմենուհի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել|Սրլ թիխկառուցմման շինարարական աշխատանքներ: Օբյեկտի նախագծային փաստաթղթեր՝ մշակվել է աշխատանքային նախագիծ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից, ստացել է փորձագիտական դրական եզրակացություն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից (հատոր 2, գթ. 162):
7. Համաձայն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի՝ «ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցման նախագծի վերաբերյալ» 27.12.2017 թվականի թիվ 17 փորձագիտական եզրակացության՝ «(... Կառուցապատվող տարածքի ձախ հարնանությամբ տարածքից 12 մ հեռավորության վրա գտնվում է բնակելի շենք, այս շենքի լուսավորության ինսոլյացիայի պայմանը լիովին բավարարված է: Շինարարական աշխատանքներն իրականացվում են շրջակա միջավայրի պաշտպանության ն հակահրդեհային պաշտպանության գործող նորմերի պահանջներին համապատասխան: Կառուցվող տարածքից աջ հարնանությամբ (9մ. հեռավորության վրա) գտնվում են հասարակական նշանակության շինություններ ն 18մ հեռավորության վրա՝ եռահարկ բնակելի շենք: Նախագծված շենքը իրենից ներկայացվում է 4 բնակելի հարկանի, նկուղային հարկով շենք: Նկուղային հարկը ծառայում է որպես ավտոկայանատեղ առավելագույնը 8 ավտոմեքենայի համար: Շենքի տանիքը իրականացված է ծրարաձն, փայտե կմախքով ն գունավոր կղմինդրաձն թիթեղով: 1-ին ն 2-րդ հարկերում դասավորված են երկուական բնակարան, իսկ 3-րդ ն 4-րդ հարկերում՝ մեկական: Շենքի տարածական ուրվագիծը նախագծված է այնպես, որպեսզի ապահովվի հարնան շենքերի ինսոլյացիայի պայմանը» (հատոր 1, գթ. 23-25):
8. Համաձայն «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության 05.06.2019 թվականի թիվ 05201907 փորձագետի եզրակացության՝ «.) Հեռախոսակապի միջոցով լրացուցի. փորձագետի կողմից հայցվորի ն պատասխանողի ներկայացուցիչներից պահանջվել է հետազոտման առարկա հանդիսացող օբյեկտի՝ քաղաք Երնան, Արաբկիր, Բաղրամյան պողոտա հ 54/5 հասցեում կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը, ինչի վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է նան սույն փորձաքննությունը նախաձեռնողին: Միաժամանակ, հարկ է նշել, որ հայցվորի ներկայացուցիչ Ա.Նուրիջանյանի 16.05.2019 թվականին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին ուղղված գրությանն ի պատասխան կրկին անգամ տեղեկացվել է, որ փորձաքննություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ նյութեր՝ ք. Երեան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը, ինչպես նան շինարարություն իրականացնելու թույլտվությունը: Այնուհետն Ա.Նուրիջանյանի կողմից սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ներկայացվել են փաստաթղթեր՝
7
շինարարության թույլտվութան պատճենը, նախագծման թույլտվության պատճենը, նախագծային փաստաթղթերի փորձաքննության եզրակացության պատճենը, «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերության կողմից տրված ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 545 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի ինսոլյացիոն ազդեցության վերաբերյալ եզրակացության պատճենը, ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ք. Երնան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը: Հարկ է նշել, որ «ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերության ն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ըներության կողմից ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի ինսոլյացիոն ազդեցության վերաբերյալ եզրակացության ն նախագծային փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կառուցվող շենքի նախագծային փաստաթղթերը համապատասխանում են գործող նորմերի պահանջներին: Միննույն ժամանակ հարկ է նշել, որ դաստտաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշմամբ փորձագետին առաջադրված հարցերին լիարժեք պատասխանելու համար միանշանակ անհրաժեշտ են հաստատված նախագծային փաստաթղթերից բխող ելակետային տվյալներ, որոնք պետք է համադրվեն քՔ Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/4 հասցեում կառուցվող շենքի ծավալահատակագծային տվյալների հետ, ինչի պայմաններում անհրաժեշտ էր ներկայացնել փորձաքննությանը՝ ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում գտնվող նոր նախագծվող շենքի հաստատված նախագծային փաստաթղթերը, որը մինչն օրս սույն փորձաքննությանը չի տրամադրվել: Ելնելով վերոգրյալից ն առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներով՝ ելակետային տվյալների անբավարարության պատճառով, նախաձեռնողի կողմից փորձաքննություն նշանակելու մասին կայացված որոշման պահանջները թողնվում են անկատար» (հատոր 2, գ.թ. 4-9):
9. Համաձայն «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից 17.09.2019 թվականին տրված` թիվ ԿՂյ9/Պ023 եզրակացության «Հետազոտություն» բաժնի` «(...) Ըստ ՀՀ ԿԱ ԱՀԿՊԿ-ի կողմից 09.10.2017 թվականին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102017-01-0225 վկայականի՝ (...) ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեի հողամասը հատակածում ունի անկանոն բազմանկյուն տեսք, այդ թվում՝ 1-2" 23,4 մ երկարությամբ սահմանագծով հարակից է ք. Երնան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2 շենքին: (..) 14.07.2019 թվականին նախաձեռնողի մասնակցությամբ ն ներկայությամբ իրականացվել են ք. Երնան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2- րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի ն ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության տեղազննման, ստուգաչափման ն լուսանկարահանման աշխատանքները, որոնց արդյունքում պարզվել է, որ ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության արտաքին պատի ն ք. Երեան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության արտաքին պատի
8
միջն առկա աոլույս հեռավորությունը կազմում է 2,2-2,3 մ, ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության առաջին բնակելի հարկի արտաքին պատի ն ք. Երնան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության արտաքին պատի միջն առկա աոլույս հեռավորությունը կազմում է 6,1-6,2 մ, ք. Երնան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի ավտոտնակի ն ք. Երեան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության արտաքին պատի միջն առկա առլույս հեռավորությունը կազմում է 8,6 մ, ք. Երնան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուցի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարան հասցեի շինության միջհարկային ծածկը, հատակը նե տանիքածածկն իրականացված են փայտե կոնստրուկտիվ լուծումներով, այսինքն համաձայն ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի ն շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի թիվ 1 հավելվածի հանդիսանում ||| աստիճանի հրակայունությամբ շինություն: (...)
Նախաձեռնողի կողմից ներկայացված նյութերի, տեղազննմամբ ձեռք բերված տվյալների ն ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող նորմերի համալիր վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի կողմից մշակված շինարարության նախագիծը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «-Քաղաքաշինություն.քաղաքային ն գյուղական բնակավայրերի հատակագծում Ա կառուցապատում» շինարարական նորմի «80», «ՅԼ», «439», «440» ն «442», ինչպես նան ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի ն շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «150» ն «152» կետերի պահանջներին, ինչպես նան 03.10.2017 թվականին Երեանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/-Գ-4326-6665 6-ճարտարապետահատակագծային առաջադրանքին, իսկ «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրված դրական եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը (...):
Նույն եզրակացության «Հետնություն» բաժնի՝ «1.-3. ք. Երեան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում բնակելի տան կառուցումով խախտվում են ք. Երնան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2-րդ շենքի թիվ 2 բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները ն հակահրդեհային տարածությունները, այդ թվում ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն.քաղաքային ն գյուղական բնակավայրերի հատակագծում ն կառուցապատում» շինարարական նորմի «2.», «80.», «81», «439», «440.» ն «442.», ինչպես նան ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի ն շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի «5.», «50» ն «152» կետերի պահանջները:
2. ՀՀ տվյալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային ն գյուղական բնակավայրերի հատակագծում ն կառուցապատում» ն ՀՀՇՆ 21- 01-20144 «Շենքերի ն շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով նախատեսված նվազագույն հեռավորություները ն հակահրդեհային միջտարածությունները ապահովելու համար անհրաժեշտ ք. Երնան, Բաղրամյան պողոտա թիվ 54/5 հասցեում կառուցվող շինության 12՝ 48 մ ն ԲԳԴ 97 (42:5,5) մ առանցքներով տեղակայված 46,6 (4,8:9,) մ2 մակերեսով կիսանկուղը
9
համապատասխանեցնել 03.10.2017 թվականին Երնանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-01/Ղ1-Գ-4326-665 ճարտարապետահատակագծային առաջադրանքին, այսինքն վերգետնյա հատվածը վերակառուցել ստորգետնյա՝ այսինքն ք. Երնան, Բաղրամյան պողոտա 2-րդ անցուղի, թիվ 2 շենքի սալվածքի մակարդակին համապատասխան» (հատոր 2, գ.թ. 27-37):
10. «Ապացուցման պարտականությունը բաշխելու ն գործը դատաքննության նշանակելու մասին» 14.10.2020 թվականի որոշմամբ Դատարանը սահմանել է, որ հայցվորը պետք է ապացուցի, որ շինարարությունը կատարված է շինարարական նորմերի խախտումներով ն, որ ապօրինի շինարարությամբ խախտվում է հայցվորի իրավունքը: Ապացույցներ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 11.01.2021 թվականը: Միաժամանակ, Դատարանը այդ որոշմամբ նշանակել է դատաքննություն՝ 27.01.2022 թվականին, ժամը 11:00-ին (հատոր 2, գթ. 112-113):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սուն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՛ք Վերաքենիչ դատարանն իրավասու է կիրառել վճիռը բեկանելու ն փոփոխելու իր լիազորությունն այն դեպքում, երբ Դատարանը թույլ է տվել ապացուցման բեռի բաշխման դատավարական կանոնների խախտում" վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
10
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ն 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ աս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը Ա ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական «զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացություններիի ն դատողությունների վրա (տես «Շենքերի կառավարում» համափիրություեն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս ն արդյունքում դատական ակտ կայացնելիս, այն պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի
11
ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան ն Անահիտ Մարությանեերի թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի ն գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նան ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում՝ պարզում է հայցի առարկան, հայցի փաստական ն իրավական հիմքերը:
Նուն հոդվածի 1ին մասի 2րդ կետի համաձայն առաջին ատյանի
դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է պատասխանողի առարկությունների փաստական ն իրավական հիմքերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:
Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում՝ գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջն բաշխելու հարցը:
Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում՝ գործին մասնակցող անձանց հետ քննարկում ե լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության ն թույլատրելիության հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի
իրավակարգավորումներից բխում է, որ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ի թիվս հայցի Ա առարկությունների փաստական ն իրավական հիմքերի, պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով ն գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջն բաշխելու հարցը, ինչպես նան քննարկում ն լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության ն թույլատրելիության հարցը: Միայն նշված գործողությունները կատարելուց հետո է դատարանը կայացնում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Նման իրավակարգավորման նպատակն այն է, որպեսզի ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ՝ կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Մասնավորապես, կիրառելի
12
իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ապացուցման գործընթացում նրանց պարտականությունների հստակեցումը: Հենց այդ պատճառով է սահմանված, որ դատարանը չի սահմանափակվում գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, այլ գտնելով, որ կիրառման են ենթակա նան այլ իրավական նորմեր, դատարանը դրանք պետք է մատնանշի գործին մասնակցող անձանց: Նման մատնանշումը գործին մասնակցող անձանց հնարավորություն է տալիս ապացուցման գործընթացում իրենց դատավարական գործողությունները համապատասխանեցնել կիրառելի իրավական նորմերի պահանջներին ն վերջին հաշվով նպաստում է ապացուցման գործընթացի արդյունավետությանը: Մասնավորապես, եթե մատնանշված կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ ապացույցը կարող է ձեռք բերվել միայն պատասխանողից, ապա հայցվորը պետք է հնարավորությու, ստանա .6համապատասխան ապացույցը պահանջելու մասին միջնորդություն ներկայացնել, իսկ դատարանն էլ իր հերթին պարտավոր է ապացուցման պարտականությունը բաշխել կիրառելի իրավական նորմերի կարգավորումներին համապատասխան: Հակառակ դեպքում, եթե կիրառելի իրավական նորմերի պահանջների համաձայն պատասխանողի վրա որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրվել, ապա դա նշանակում է, որ ապացուցման բեռի բաշխումը կատարվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, իսկ պատասխանողի վրա որոշակի փաստի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չդրվելու պարագայում այդ փաստի չապացուցման բացասական հետնանքը նս վերջինիս վրա դրվել չի կարող:
Ապացուցման պարտականության սխալ բաշխումը բերում է ապացուցման գործընթացի այնպիսի ձնախեղման, որը, որպես կանոն, հանգեցնում է գործով ձեռք բերված ապացույցների սխալ գնահատման ն գործի սխալ լուծման: Մասնավորապես, դատարանի կողմից թույլ տրված այնպիսի խախտումը, որի արդյունքում ապացույցը մի կողմից պահանջելու փոխարեն պահանջվում է հակառակ կողմից, հանգեցնում է չապացուցման բացասական հետնանքի սխալ կիրառման, իսկ դա էլ իր հերթին, որպես կանոն, պայմանավորում է գործի սխալ լուծումը:
Վերաքննիչ դատարանը որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայող դատարան դատական ակտը համապատասխան հիմքով բողոքարկված լինելու պարագայում ստուգում է, թե արդյոք առաջին ատյանի դատարանը ճիշտ է կատարել ապացուցման բեռի բաշխումը: Եթե վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը սխալ է բաշխել, որի արդյունքում գործին մասնակցող անձի վրա չի դրվել որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն, ապա այդ սխալը չի կարող հաղթահարվել վերաքննիչ ատյանում, քանի որ, իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, վերաքննիչ դատարանը լիազորված չէ ապացուցման գործընթաց կազմակերպել այնպիսի ծավալով, ինչպիսինն իրականացնում է առաջին ատյանի դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցումը» վերտառությամբ 8-րդ գլխի
13
իրավակարգավորումներին համապատասխան: Հետնաբար, այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանն արձանագրում է առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխումն այնպիսի սխալով կատարելը, որի դեպքում ենթակա է կիրառման ապացուցման պարտականության չկատարման բացասական հետնանք, չի կարող կիրառել վճիռը բեկանելու ն փոփոխելու իր լիազորությունը, այլ նրա կողմից ենթակա է կիրառման վճիռը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը (տե՛ս, «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸի ընդդեմ «Հայաստանի էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4497/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի, 2-րդ շենքի թիվ 2 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Մելքոն Հարությունյանին, իսկ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ Խեչո Խաչադուրյանին ն Արմենուհի Դեր Ավանեսյանին: Երնան համայնքի 02.02.2018 թվականի շինարարության թույլտվությամբ կառուցապատողներ Խեչո Խաչադուրյանին ն Արմենուհի Դեր Ավանեսյանին թույլատրվել է Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում կատարել կառուցման շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ոչ հիմնական կառույցների տեղադրման համար:
Դիմելով դատարան՝ Մելքոն Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Խեչո Խաչադուրյանին ն Արմենուհի Դեր Ավանեսյանին քանդել Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 54/5 հասցեում գտնվող կիսակառույց շինության՝ «ԿԱՌՈՒՑԱԳԵՏ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 17.09.2019 թվականի թիվ Կ-19/Պ-023 եզրակացությանը կից հավելվածում նշված, կառուցվող շինության 1-2՝ 4,8 մ ն Բ-Գ-Դ՝ 9,7 (4,2-:5,5) մ առանցքներով տեղակայված 46,56 (4,8 ) 9,7) մ2 մակերեսով հատվածի՝ Երնան քաղաքի Բաղրամյան պողոտայի 2-րդ անցուղի թիվ 2 շենքի սալվածքի մակարդակից բարձր մակերեսը նե պարտավորեցնել շինարարական աշխատանքներ չիրականացնել:
Դատարանը, հայցը բավարարել է՝ արձանագրելով, որ. «(.) հայցվորը հայցի հարուցման պահին եղել է գույքի սեփականատերը, հայցի ներկայացման պահին երրորդ անձի կողմից թուլ է տրվել ՀՀ տվալ բնագավառում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային ն գյոււական բնակավայրերի հատակագծում ն կառուցապատում» շինարարական եորմի 2, 80, 81, 439, 440 ն 442, ինչպես նան ՀՀՇՆ 21012014 «Շենքերի ն շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմի 5, 150 ն 152 կետերի պահանջեերի խախտում, ինչով խախտվել է հայցվորի բնակարանից նախատեսված նվազագույն հեռավորությունները ն հակահրդեհային միջտարածությունները, որպիսի հանգամանքն էլ հիմք է վերը եշված հոդվածների ուժով հայցապահաեջը բավարարելու համար»:
14
Վերաքննիչ դատարանի 10.06.2022 թվականի որոշմամբ Խեչո Խաչադուրյանի ն Արմենուհի Դեր Ավանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.09.2021 թվականի վճիռը բեկանվել է ն փոփոխվել, ու հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ « (..) սույն գործում խոսքը Երնան համայնքի որոշման մասին է, որի հիման վրա պատասխանողները ստացել են շինարարության թույլտվություն՝ հիմքում դնելով «ՆՇԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մշակված շինարարության նախագիծը ն «ԵՐՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանապտվությամբ ընկերության կողմից տրված դրական եզրակացությունը: Վարչական մարմնի կողմից տրված շինարարության թույլտվությունը վարչական ակտ է, ն երբ վարչական ակտե ընդունվել է որոշակի փաստաթղթերի հիման վրա, ապա գործում է այն կանխավարկածը, որ վարչական ակտը, հետնաբար նան դրա հիմքում դրված փաստաթղթերն իրավաչափ եե: Այսինքե' քանի դեռ հակառակը չի ապացուցվել, գործում է Երնան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվությունների ն դրանց հիմքում դրված փաստաթղթերի, (.-) իրավաչափության կանխավարկածը: Ընդ որում, ընդհանուր իրավասության դատարանը չի կարող ն իրավասու չէ կասկածի տակ դնել այդ վարչական ակտի իրավաչափությունը, քանի որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն վարչական դատավարության կարգով: (.) Մինչդեռ, ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէ քննարկել նախագծի կամ դրա հիմքում դրված եզրակացության իրավաչափության, հիմեավորվածության հարցը:
(.) Միաժամանակ, Վերաքնեիչ դատարանը կարնորում է նան, որ գործում առկա չէ որեէ այ ապացուց առ այե որ պատասխանողեեի փաստացի կատարած շինեարարություը չի համապատասխանում վարչական ակտերով սահմանված պահանջներին»:
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են՝ հետնյալ հիմնավորմամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված իրավունքն է' իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզն այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀԸ վճռաբեկ դատարանն արձանագրել| է, որ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տնական ն շարունակական են (..) (տե՛ս
15
Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները ն Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների եախարարութան ն Երնանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նեգատոր
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/19939/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
