Խաչատրյան — ԵԴ/1134/02/19
Ամփոփում
քննելով (Հայբիզնեսբանկե փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` իրեն աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի թիվ Կ2984-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իր նախկին պաշտոնում վերականգնելու, 07.08.2018 թվականի թիվ Կ2047-Ա հրամանի հիման վրա իր պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածում (08.08.2018 թվականից մինչև 31.10.2018 թվականը) չվճարված միջին աշխատավարձը և 01.11.2018 թվականի
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1134/02/19
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ`
Ա. Պետրոսյան
Լ. Գրիգորյան
Քաղաքացիական գործ թիվ
ԵԴ/1134/02/19
2021թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի հուլիսի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով (Հայբիզնեսբանկե փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` իրեն աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի թիվ Կ2984-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իր նախկին պաշտոնում վերականգնելու, 07.08.2018 թվականի թիվ Կ2047-Ա հրամանի
հիման վրա իր պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման
ժամանակահատվածում (08.08.2018 թվականից մինչև 31.10.2018 թվականը) չվճարված միջին աշխատավարձը և 01.11.2018 թվականից ի վեր հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվեգրման ենթակա միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կարեն Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի՝ Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու և 06.06.2006 թվականին կնքված թիվ 40 աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ թիվ Կ2984-Ա հրամանը (այսուհետ` Հրաման), իրեն վերականգնել իր նախկին` Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնում և պատասխանողից բռնագանձել 07.08.2018 թվականի թիվ Կ2047-Ա հրամանի հիման վրա իր պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածում (08.08.2018 թվականից մինչև 31.10.2018 թվականը) չվճարված միջին աշխատավարձի գումարը` 3.280.000 դրամի չափով, ինչպես նաև 01.11.2018 թվականից ի վեր հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվեգրման ենթակա միջին աշխատավարձի գումարը։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ժ. Ասատրյան) (այսուհետ` Դատարան) 29.01.2020 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.07.2020 թվականի որոշմամբ հայցվորի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ Հրամանն անվավեր ճանաչելու և հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելու պահանջների մերժմանը վերաբերող մասով վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ վճռի եզրափակիչ մասում
դրան
վերաբերող
եզրակացությունը
շարադրելով
հետևյալ
կերպ.
(Հայցը բավարարել մասնակի` հայցվորին աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին [Ընկերության] վարչության նախագահի կողմից 31.10.2018 թվականին արձակված թիվ Կ2984-Ա հրամանը ճանաչել անվավեր և վերականգնել հայցվորի` մինչև նշված հրամանի արձակումն ունեցած կարգավիճակը (բանկի երբեմնի ղեկավար, ում պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցված է)ե։ Վերաքննչ բողոքը՝ հարկադիր պարապուրդի համար հատուցման պահանջին վերաբերող մասով, մերժվել է, այդ մասով Դատարանի 29.01.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 109-րդ, հոդվածները, (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աշխատանքային հարաբերությունները դադարում են աշխատանքային պայմանագրի լուծմամբ, որը ձևակերպվում է անհատական իրավական ակտով, բացառությամբ ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքի։ Մինչդեռ 07.08.2018 թվականի թիվ Կ20174-Ա հրամանով Կարեն Խաչատրյանի աշխատանքային հարաբերությունները չեն դադարել, վերջինս շարունակել է զբաղեցնել պլաստիկ քարտերի վարչության պետի հաստիքը։ Բանկի բնականոն գործունեությունը չխաթարելու նպատակով Կարեն Խաչատրյանի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է մեկ այլ աշխատողի վրա, ով, սակայն, չի զբաղեցրել Կարեն Խաչատրյանի հաստիքը։ Վերաքննիչ դատարանի նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ բանկի ղեկավարներից յուրաքանչյուրը դադարում է ղեկավար լինելուց ամենամյա արձակուրդ գնալիս կամ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում։
3
Տվյալ դեպքում 07.08.2018 թվականի թիվ Կ20174-Ա հրամանի արձակումը նպատակ է ունեցել ժամանակավորապես դադարեցնել (կասեցնել) Կարեն Խաչատրյանի՝ որպես պլաստիկ
քարտերի
վարչության
պետի
լիազորությունները,
հետագայում
դրա
անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը։ (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետով սահմանված նորմի նպատակն է բացառել կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց՝ բանկում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը, ինչը նշանակում է վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների անժամկետ դադարեցում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է. (Ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը՝ բեկանել թիվ ԵԴ/1134/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 16.07.2020 թվականին կայացված որոշումը՝ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու՝ հայցը մասնակի բավարարելու մասով։ Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ։ Ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 29.01.2020 թվականի վճռինե:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կողմերի միջև 30.06.2006 թվականին կնքված և մի շարք համաձայնագրերով հետագայում փոփոխված թիվ 40 աշխատանքային պայմանագրի (Պայմանագրի) հիման վրա Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է Ընկերության (նախկինում՝ (Հայինվեստբանկե փակ բաժնետիրական ընկերություն) գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնը (հատոր 1-ին, գ.թ. 40-43, հատոր 2, գ.թ. 36, 41-49).
2) 06.08.2018 թվականին Ընկերության անունից ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում` Կարեն Խաչատրյանի և այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակություններ կատարված լինելու և Ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառված լինելու ենթադրությամբ (հատոր 2, գ.թ. 152153).
3) Ընկերության վարչության նախագահի կողմից 07.08.2018 թվականին արձակվել է ([Ընկերության] գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու, նրան տրված լիազորագրերը վերացնելու և [Ընկերության] գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես պլաստիկ քարտերի վարչության պլաստիկ քարտերի բաժնի պետ Արսեն Ասատրյանի վրա դնելու մասինե թիվ Կ2074-Ա հրամանը, որի համաձայն՝ 08.08.2018 թվականից ժամանակավորապես դադարեցվել է Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի պաշտոնավարությունը, ներառյալ բոլոր տեսակ լիազորություններն ու իրավասությունները։ Սահմանվել է, որ Կ. Խաչատրյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը կարող է վերացնել Ընկերության վարչության նախագահի հրամանով, երբ վերանա դրա անհրաժեշտությունը (հատոր 1-ին, գ.թ. 44).
4) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Ս. Նավոյանի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության հաղորդման արդյունքում հարուցված թիվ 58218118 քրեական գործով Կարեն Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝
առևտրային
կամ
այլ
կազմակերպությունների
ծառայողների
կողմից
լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք (հատոր 2-րդ, գ.թ. 33-35).
4
5) Ընկերության վարչության նախագահի կողմից 31.10.2018 թվականին արձակվել է (Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասինե թիվ Կ2984-Ա հրամանը, որում որպես իրավական հիմքեր վկայակոչվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 122-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը, 22-րդ գլխի իրավակարգավորումները, (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետը, Ընկերության կանոնադրության 9.3.6 կետը: Որպես փաստական հիմք՝ նշվել է, որ Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող գործով 16.10.2018 թվականին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերությունը ճանաչվել է տուժող, որին հանցագործությամբ պատճառվել է վնաս, ինչպես նաև որ Կարեն Խաչատրյանի հետ 06.04.2010 թվականին կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիրը, Կարեն Խաչատրյանը Ընկերության ղեկավար է, իսկ Ընկերությունը կորցրել է վստահությունը վերջինիս նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 45):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետի հիմքով բանկի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին աշխատանքից ազատելու հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՞ք (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի
իմաստով
բանկում
ղեկավար
համարվող
անձի
պաշտոնավարությունը
ժամանակավորապես դադարեցնելու, նրան տրված լիազորագրերը վերացնելու և նրա պարտականությունները ժամանակավորապես այլ անձի վրա դնելու մասին իրավական ակտի առկայության պարագայում վերջինիս նկատմամբ, որպես բանկի ղեկավարի, կարող է կիրառվել (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետը:
4.1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ աշխատանքային
օրենսդրության
հիմնական
սկզբունքներից
է
աշխատանքային
հարաբերությունների կայունությունը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ
5
գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ նույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի (Աշխատանքային պայմանագրի լուծումը ֆիզիկական
անձ գործատուի մահվան դեպքում):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությանը
համապատասխանության
հարցին՝
ՀՀ
սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը որպես աշխատանքային իրավահարաբերությունների ծագման իրավական հիմք է դիտարկում աշխատանքային պայմանագիրը: Ըստ այս նորմի` աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է իրավաբանական փաստ, որը բավարար և անհրաժեշտ նախադրյալ է աշխատանքային իրավահարաբերությունների ծագման համար: Օրենքով այս կամ այն իրավահարաբերության ծագման համար անհրաժեշտ և բավարար հիմքերի սահմանումը`
ընդհանրապես,
և
տվյալ
դեպքում
աշխատանքային
իրավահարաբերությունների համար` մասնավորապես, հետապնդում է իրավական կարգավորման ոլորտում որոշակիություն և կանխատեսելիություն ապահովելու իրավաչափ նպատակ:
Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներով անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին՝ մասնավորապես արձանագրելով.
- ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի (ՍԴՈ-1270).
- Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (ՍԴՈ-1439).
- (…) Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրագրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, որոնցից բխում է, որ ՀՀ սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝
իրավական
պետության
և
հատկապես
վերջինիս
կարևորագույն
հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա`
6
անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ (ՍԴՈ-1357).
- Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ, մասնավորապես, որևէ իրավական նորմ չի կարող համարվել (օրենքե, եթե ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449)։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում, կարևորելով իրավական որոշակիության
և
միևնույն
ժամանակ
աշխատանքային
հարաբերություններում
կայունությամբ սկզբունքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատանքային հարաբերությունների ծագումը և դադարումը, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի (մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ, 128-րդ հոդվածներ), հավաստվում է համապատասխան իրավական ակտով՝ աշխատանքային պայմանագիր կամ անհատական իրավական ակտ։ Նման կարգավորումն ինքնանպատակ չէ և ուղղված է որոշակիացնելու գործատուի և աշխատողի միջև հարաբերությունները՝ ապահովելով հստակություն և կանխատեսելիություն։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քանի դեռ առկա չէ ուժի մեջ մտած համապատասխան իրավական ակտ՝ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ, աշխատանքային հարաբերությունները դադարած համարվել չեն կարող (պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում պայմանագրի լուծման և
լուծման ձևակերպման մասով առկա են որոշ առանձնահատկություններ, որոնց մասին տե՛ս Խորեն Նասիբյանն ընդդեմ (Ինտերալկոե ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը)։ Ավելին՝ աշխատանքային պայմանագրի լուծումը ենթադրում է նաև աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարում։ Ուստի Վճռաբեկ դատարանը նաև կարևորում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման մասին իրավական ակտը պետք է զուգորդվի նաև աշխատողի հետ կատարվող վերջնահաշվարկով՝ այդպիսով ազդարարելով աշխատանքային հարաբերությունների դադարումը։
4.2. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության իրավունք։ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի իրավունքը, որն իր մեջ ներառում է յուրաքանչյուր մարդու իրավունքը իր ապրուստի համար աշխատանքով վաստակելու հնարավորություն ստանալը, որը նա ազատորեն ընտրում է, կամ որին նա ազատորեն համաձայնում է, և կձեռնարկեն հարկ եղած քայլեր այդ իրավունքի ապահովման համար։
Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի համաձայն՝ կողմերը, որպես իրենց քաղաքականության նպատակ, պարտավորվում են արդյունավետ իրականացման համար նպաստել նաև, որ յուրաքանչյուր ոք ունենա վաստակելու հնարավորություն՝ իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով։ (Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասինե կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ որոշակի աշխատանքի հետ կապված ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որը հիմնված է այդ աշխատանքին հատուկ պահանջների վրա, խտրականություն չի համարվում, իսկ հիշյալ կոնվենցիայի 4-րդ
7
հոդվածի համաձայն՝ այն անձի դեմ ուղղված ցանկացած միջոցառում, որի վերաբերյալ կա հիմնավորված կասկած կամ ապացուցված է, որ նա զբաղվում է պետության անվտանգությունը վտանգող գործունեությամբ, խտրականություն չի համարվում՝ պայմանով, որ տվյալ անձն իրավունք ունենա դիմելու ներպետական պրակտիկային համապատասխան ստեղծված իրավասու մարմնին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման
ու շրջակա միջավայրի
պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
պատասխանատվությունը,
ինչպես
նաև
աշխատողների
անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում
աշխատանքային
հարաբերությունները
կարգավորվում
են
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով: (...) (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի հիմնական խնդիրը բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:
(Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա` նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով սահմանված կարգով բանկի ղեկավարներին կարող է տրվել զենք կրելու իրավունք: (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները
և
կառուցվածքային
ստորաբաժանումների
ղեկավարները՝
բանկի
դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող աշխատակիցները: Նույն հոդվածի 2-րդ մասի (զե կետի համաձայն՝ բանկի ղեկավար չեն կարող լինել անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
8
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու
բանկի
ղեկավարների
որակավորման
կարգ
և
մասնագիտական
համապատասխանության չափանիշներ:
(Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն ֆինանսական գործառնությունները, որոնք կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը։
(Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 5-րդ գլխով նախատեսվում են բանկային գործունեության հիմնական և այլ տնտեսական նորմատիվները և մասնավորապես նույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանվում է, որ բանկերի գործունեության կարգավորման, բանկային
համակարգի
ֆինանսական
կայունության
ապահովման
նպատակով
Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության՝ նույն հոդվածում թվարկված հիմնական տնտեսական նորմատիվները։
(Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկերի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը` որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բանկային ոլորտի առանձնահատկությունները
պայմանավորում
են
նաև
կարգավորման
առանձնահատկություններ։ Ուստի պատահական չէ, որ նախ որպես (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի նպատակ՝ սահմանվել է բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելը: Բացի այդ, սահմանվել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության մեխանիզմներ բանկերի նկատմամբ, որը ներառում է ինչպես բանկերի և հաճախորդների միջև ծագող հարաբերությունների հետ կապված վերահսկողություն, այնպես էլ բանկերի ներսում ծագող հարաբերություններից բխող վերահսկողություն։ Մասնավորապես, վերջինիս օրինակ է Կենտրոնական բանկի վերահսկողությունը բանկի ղեկավարների նկատմամբ՝ նկատի ունենալով վերջիններիս ազդեցությունը ողջ բանկի գործունեության նկատմամբ։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանավորված բանկային ոլորտի առանձնահատկություններով՝ պատահական չէ, որ օրենքով սահմանված են առանձնահատկություններ բանկի ղեկավարների աշխատանքային հարաբերությունների համար։
Այսպես նախ օրենսդիրն ամրագրել է, որ Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու
բանկի
ղեկավարների
որակավորման
կարգ
և
մասնագիտական
համապատասխանության չափանիշներ, որը պայմանավորված է բանկի ղեկավարների՝ բանկերի գործունեության վրա ազդեցության աստիճանով և նպատակ ունի վերահսկել բանկի բնականոն գործունեությունը։
Բացի այդ, օրենսդիրը սահմանել է նաև բանկի ղեկավարների լիազորությունների դադարեցման հատուկ հիմքեր, մասնավորապես՝ բանկի ղեկավար չեն կարող լինել անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ: Վերոգրյալ կարգավորումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համատեքստում։
Այսպես 11.10.2011 թվականի թիվ ՍԴՈ-991 որոշման մեջ մեկնաբանելով այդ պահին գործող Սահմանադրության 32-րդ հոդվածում ամրագրված աշխատանքի ընտրության ազատության սահմանադրական ինստիտուտը` ՀՀ սահմանադրական դատարանը հանգել է հետևյալ եզրակացությանը. (Սահմանադրության 32-րդ հոդվածում երաշխավորված աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է
9
առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու և իր մասնագիտական
ու
այլ
ընդունակություններն
ազատ
դրսևորելու
հավասար
հնարավորություն: Միաժամանակ, այն չի խոչընդոտում օրենսդրին աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել անձանց իրավական տարբեր կարգավիճակներ` կապված աշխատանքային պայմանների, անմիջական պայմանագրային պարտականությունների, գործունեության բնագավառի հետ, և նույնիսկ նախատեսել
առանձին
պաշտոններ
զբաղեցնելու
և
պաշտոններից
ազատելու
առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են և ունեն սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորումե:
ՀՀ
սահմանադրական
դատարանի
նշված
դիրքորոշումների
հաշվառմամբ
անդրադառնալով (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետին՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ բանկի ղեկավարը, իր աշխատանքային պարտականությունների բնույթով պայմանավորված, ենթարկվում է ավելի խիստ սահմանափակումների, քան բանկի սովորական աշխատակիցը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման մոտեցումն արդարացված է, քանի որ բանկի ղեկավարը, այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, տիրապետում է այնպիսի տեղեկատվության, գործունեության այնպիսի լծակների, որ վերջինիս կողմից բանկին կամ վերջինիս հաճախորդներին հասցվող վնասը կարող է մի քանի անգամ գերազանցել սովորական աշխատակցի կողմից հասցվող վնասին՝ ընդհուպ վտանգի տակ դնելով բանկի հետագա բնականոն գործունեությունը, գործարար համբավը։
Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները սույն հարաբերության նկատմամբ կիրառելիս պետք է գնահատել ինչպես օրենսդրական նորմով բանկի ղեկավարի իրավունքների սահմանափակման համաչափությունը, այնպես էլ դրանց որոշակիությունն ու կանխատեսելիությունը։
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ (բանկի ղեկավար չեն
կարող լինել անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալե նորմը պետք է մեկնաբանել այնպես, որ այն ներառի միայն այնպիսի քրեական գործերը, որոնք առնչվում են տվյալ անձի աշխատանքային գործունեության հետ։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշման հիմքում ընկած է բանկի ղեկավարի՝ բանկի բնականոն գործունեության համար առանցքային նշանակություն ունենալը։ Ուստի եթե բանկի ղեկավարն իր զբաղեցրած պաշտոնից բխող գործառույթների առնչությամբ քրեական գործով ներգրավվում է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, ապա պարտադրել բանկին՝ պահպանել վերջինիս պաշտոնը մինչև վերջնական դատական ակտի կայացումը, ոչ միայն կխաթարի և վտանգի տակ կդնի բանկի բնականոն գործունեությունը, այլ կասկածի տակ կդնի (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով որպես օրենքի նպատակ սահմանված դրույթների գոյությունը՝ բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելը։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետի նպատակը բանկերի, պետության ֆինանսատնտեսական գործունեության և հասարակության շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովումն է։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով բանկի ղեկավար համարվող անձն իր աշխատանքային գործառույթների իրականացման կապակցությամբ քրեական գործով ներգրավվում է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, ապա վերջինս չի կարող շարունակել մնալ բանկի ղեկավար, և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել բանկի կողմից՝ նույն հոդվածի 2-րդ մասի (զե կետի հիմքով։ Ավելին՝ (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի հիմքով
10
նման անձը կարող է անգամ զրկվել որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոն Ընկերությունում՝ համարվելով բանկի ղեկավար (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենիք 22-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով։
Ընկերության անունից 06.08.2018 թվականին ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում` Կարեն Խաչատրյանի և այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակություններ կատարված լինելու և Ընկերությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառված լինելու ենթադրությամբ։ Ընկերության վարչության նախագահի կողմից 07.08.2018 թվականին արձակվել է (Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու, նրան տրված լիազորագրերը վերացնելու և Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետի պարտականությունները ժամանակավորապես պլաստիկ քարտերի վարչության պլաստիկ քարտերի բաժնի պետ Արսեն Ասատրյանի վրա դնելու մասինե թիվ Կ2074-Ա հրամանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Ս. Նավոյանի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության հաղորդման արդյունքում հարուցված թիվ 58218118 քրեական գործով Կարեն Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և վերջինիս առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք։ Ընկերության վարչության նախագահի կողմից 31.10.2018 թվականին արձակվել է (Կարեն Խաչատրյանին աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասինե թիվ Կ2984-Ա հրամանը, որում որպես իրավական հիմք վկայակոչվել է նաև (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետը: Որպես փաստական հիմք՝ նաև նշվել է, որ Ընկերության գործառնական դեպարտամենտի պլաստիկ քարտերի վարչության պետ Կարեն Խաչատրյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող գործով 16.10.2018 թվականին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչի 16.10.2018 թվականի որոշմամբ Ընկերությունը ճանաչվել է տուժող, որին հանցագործությամբ պատճառվել է վնաս, ինչպես նաև որ Կարեն Խաչատրյանը Ընկերության ղեկավար է։ Դատարանը հայցը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ բանկային բնագավառում աշխատանքային հարաբերությունները ենթակա են կարգավորման (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքով՝ հատկապես ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատողի կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող անձանց նկատմամբ: Նկատի ունենալով, որ հայցվոր Կարեն Խաչատրյանը համարվել է բանկի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ, այնուհետև Ընկերության ներկայացրած հաղորդմամբ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների
ծառայողների
կողմից
լիազորությունները
չարաշահելու
մեղադրանքով, Դատարանը գտել է, որ սույն գործով ենթակա է կիրառման (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետը։ Վերաքննիչ դատարանը հաստատած է համարել, որ Հրամանի արձակման պահի դրությամբ հայցվորը Ընկերության ղեկավար համարվել չէր կարող, քանի դեռ նրա պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը վերացված չէր կամ այդ դադարեցման
11
անհրաժեշտությունը վերացած համարելու կամ չհամարելու համար անհրաժեշտ և բավարար փաստական հանգամանքներ չէին ծագել։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բանկի ղեկավարի պաշտոնը փաստացի չվարող անձը չի կարող համարվել բանկի ղեկավար, առավել ևս այն պայմաններում, երբ այդ պաշտոնը փաստացի վարում է մեկ այլ անձ, և այս համոզմունքն ինքնին բավարար է բանկի ղեկավարի պաշտոնը փաստացի չվարող և բանկի ղեկավար չհամարվող անձի նկատմամբ (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (զե կետը կիրառելի չլինելու մասին հետևության հանգելու համար։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հայցվորի նկատմամբ մեղադրանք առաջադրված լինելու փաստը կորցրել է սույն գործով իր ապացուցողական նշանակությունը։ Անդրադառնալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարն Ընկերությունից բռնագանձելու մասին հայցվորի պահանջին՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ սույն գործի փաստերը և Հրամանի անվավերության վերը նշված հետևանքի կիրառելիությունը դեռևս հնարավորություն չեն տալիս արձանագրելու հարկադիր պարապուրդի առկայություն և կայացնելու հայցվորի այդ պահանջը բավարարելու մասին նոր դատական ակտ, և հայցվորն այդ հարցին կարող է անդրադառնալ միայն հետագայում` իրեն մեղսագրված արարքը կատարած լինելու փաստի հաստատմանը կամ հերքմանը և դրա` աշխատանքային օրենսդրության շրջանակներում կիրառելի հետևանքներին համապատասխան։
Սույն
որոշմամբ
ներկայացված իրավական
դիրքորոշումների հաշվառմամբ
անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն որոշման 4.1 կետում ներկայացված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աշխատանքային հարաբերությունները դադարած համարելու համար անհրաժեշտ է համապատասխան իրավական ակտ։ Ավելին՝ նաև անհրաժեշտ է, որ գործատուն վերջնահաշվարկ կատարի աշխատողի հետ։ Ընդ որում, նշվածը կիրառելի է նաև բանկի ղեկավար հանդիսացող աշխատողների նկատմամբ։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վիճարկվող հրամանի արձակման պահի դրությամբ հայցվորը Ընկերության ղեկավար համարվել չէր կարող, քանի որ նրա լիազորությունները ժամանակավորապես փոխանցված էին այլ անձի, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի բխում աշխատանքային օրենսդրության կարգավարումներից։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Կարեն Խաչատրյանը կդադարեր համարվել Բանկի ղեկավար միայն վերջինիս հետ աշխատանքային հարաբերությունների դադարման կամ այլ հաստիքի վերջինիս տեղափոխման դեպքում, իսկ աշխատանքային հարաբերությունների դադարումն էլ կարող է հաստատվել միայն աշխատանքային հարաբերությունների դադարման վերաբերյալ համապատասխան իրավական ակտի առկայությամբ։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քանի դեռ աշխատողի և գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրն օրենքով սահմանված կարգով չի լուծվել, և գործատուն աշխատանքային պայմանագրի լուծման օրը աշխատողի հետ չի կատարել լրիվ վերջնահաշվարկ, աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեցող աշխատանքային հարաբերությունները դադարած համարվել չեն կարող: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Հրամանի արձակման պահի դրությամբ հայցվորը բանկի ղեկավար համարվել չէր կարող: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ մինչև Ընկերության վարչության նախագահի 31.10.2018 թվականի Հրամանի ընդունումը Կարեն Խաչատրյանը հանդիսացել է Ընկերության աշխատող և (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համարվել է բանկի ղեկավար։ Միևնույն ժամանակ սույն որոշման 4.2 կետում ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Կարեն Խաչատրյանի՝ բանկի ղեկավար
12
հանդիսանալը, Ընկերության հաղորդմամբ հարուցված քրեական գործով վերջինիս մեղադրանք
առաջադրելն
իր
աշխատանքային
գործառույթների
կատարման
կապակցությամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառելի է (Բանկերի և բանկային գործունեության մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի (զե կետով սահմանված դրույթը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հուլիսի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԴ/1134/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
