Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Տեր — ԵԿԴ/3193/02/13
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Տեր — ԵԿԴ/3193/02/13

Վճռաբեկ դատարանԵԿԴ/3193/02/1325 դեկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Աղասի Տեր-Եսայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աղասի ՏերԵսայանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի գործողություններն ապօրինի (ոչ իրավաչափ) ճանաչելու և վնասի հատուցման պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` (քաղաքապետարանի) Աղասի Տեր-Եսայանը գործողությունները, պահանջել որոնցով Աղասի է Երևան համայնքի Տեր-Եսայանի անվամբ վարձակալության իրավունքով գրանցված 0,0020հա մակերեսով հողամասից քանդվել է Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում սեփ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3193/02/13

դատարանի որոշում

2020թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3193/02/13

Նախագահող դատավոր՝

Ս. Միքայելյան

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

Հ. Ենոքյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2020 թվականի դեկտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աղասի Տեր-Եսայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աղասի ՏերԵսայանի

ընդդեմ

Երևանի

քաղաքապետարանի`

Երևանի

քաղաքապետարանի

գործողություններն ապօրինի (ոչ իրավաչափ) ճանաչելու և վնասի հատուցման պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով

դատարան`

(քաղաքապետարանի)

Աղասի

Տեր-Եսայանը

գործողությունները,

պահանջել

որոնցով

Աղասի

է

Երևան

համայնքի

Տեր-Եսայանի

անվամբ

վարձակալության իրավունքով գրանցված 0,0020հա մակերեսով հողամասից քանդվել է Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում սեփականության իրավունքով Աղասի Տեր-Եսայանին պատկանող 19,0քմ մակերեսով առևտրի կրպակը,

ճանաչել

ապօրինի,

ինչպես

նաև

որպես

հետևանք`

Երևան

համայնքին

պարտավորեցնել հատուցելու ապօրինի գործողությունների արդյունքում Աղասի ՏերԵսայանին պատճառված վնասը` բռնագանձելով 4.750.000 ՀՀ դրամ` որպես գույքի կորստի գումար, 1.705.000 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ, ինչպես նաև 2011 թվականի օգոստոս ամսից սկսած 4.750.000 ՀՀ դրամին հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով

նախատեսված`

ՀՀ

կենտրոնական

բանկի

սահմանած

բանկային

տոկոսի

հաշվարկային դրույքին համապատասխան տոկոսներ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 17.06.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ

վերաքննիչ

քաղաքացիական

դատարանի (այսուհետ՝

Վերաքննիչ

դատարան)

27.11.2015 թվականի որոշմամբ Աղասի Տեր-Եսայանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.06.2018 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի (Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասինե որոշումը և այն վերացվել է, միաժամանակ Աղասի Տեր-Եսայանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղասի Տեր-Եսայանը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ և 31-րդ հոդվածները, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ, 624-րդ և 625-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

3

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ

դատարանն

անտեսել

է,

որ

<<Երևանի

Գլխավոր

պողոտայի>>

և

Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող 0,0020հա մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա գտնվող 19,0քմ մակերեսով առևտրի կրպակի նկատմամբ գրանցված

է

Աղասի

Տեր-Եսայանի՝

համապատասխանաբար

վարձակալության

և

սեփականության իրավունքները: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ վարձակալության պայմանագրի

դադարեցրել

ժամկետի

ավարտից

հետո

պատասխանողը

չի

պայմանագրի գործողությունը, պայմանագիրը շարունակել է գործել անորոշ

ժամկետով, հայցվորը վճարել է վարձավճարը: Այսպիսով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդել են առևտրի տաղավարն այն պայմաններում, երբ որոշակի ժամկետով կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատասխանողը չի դադարեցրել պայմանագրի գործողությունը, պայմանագիրը շարունակել է գործել անորոշ ժամկետով, և հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքն ու առևտրի տաղավարի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցված չեն եղել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել: 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Աղասի Տեր-Եսայանը որպես վարձակալության պայմանագիր կնքելու առաջարկ է գնահատել Երևանի քաղաքապետարանի 25.07.2011 թվականի գրությունը, սակայն նշված գրությամբ պայմանագիր կնքելու առաջարկ չի արվել, այլ միայն տեղեկացվել է, որ 07.06.2011 թվականի դրությամբ Աղասի Տեր-Եսայանի մոտ առկա է հողամասի վարձավճարի պարտք և առաջարկվել է սահմանված ժամկետում այն վճարել և հայտնել դիրքորոշում վարձավճարի չափի փոփոխության վերաբերյալ համապատասխան համաձայնագիր կնքելու մասին: Այսպիսով` վեճի առարկա կրպակի համար վարձակալության տրամադրված հողամասի վարձակալության պայմանագիրը համարվել է դադարած, իսկ վարձակալության պայմանագրի ժամկետը երկարացնելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքվել, ինչպես նաև Աղասի ՏերԵսայանին

իրավասու

մարմնի

կողմից

չի

ուղարկվել

հողամասի

վարձակալության

պայմանագիր կնքելու օֆերտա:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 20.03.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1045311 վկայականի համաձայն՝ Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող 0,0020 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Աղասի Տեր-Եսայանի վարձակալության իրավունքը: Իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել, ի թիվս այլնի, Երևանի քաղաքապետարանի և Աղասի Տես-Եսայանի միջև 12.03.2003 թվականին կնքված թիվ 866 վարձակալության պայմանագիրը (5 տարի ժամկետով): Նշված վկայականի

4

համաձայն՝ հողատարածքում առկա է 19քմ մակերեսով առևտրի կրպակ (հատոր 1-ին, գ.թ. 21-23):

2)

Երևանի քաղաքապետարանի

25.07.2011 թվականի

թիվ 02/20-6441 գրության

համաձայն՝ ի թիվս այլնի, Աղասի Տեր-Եսայանին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ Երևան քաղաքի 1-ին գոտում գտնվող հողամասի կադաստրային արժեքը 1քմ հողամասի համար սահմանվել է 60.000 ՀՀ դրամ, իսկ Երևանի ավագանու 23.12.2009 թվականի թիվ 55-Ն որոշման 35-րդ կետի համաձայն՝ հողամասերի տարեկան վարձավճարի չափը 1քմ հողամասի նկատմամբ կազմում է 6.000 ՀՀ դրամ: Ելնելով վերը շարադրվածից՝ Երևանի քաղաքապետարանն առաջարկել է գրությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում հայտնել դիրքորոշում՝ թիվ 866 վարձակալության պայմանագրով սահմանված

վարձավճարի

չափի

փոփոխության

վերաբերյալ

համապատասխան

համաձայնագիր կնքելու համար (հատոր 1-ին, գ.թ. 12):

3) Աղասի Տեր-Եսայանը 09.08.2011 թվականի գրությամբ Երևանի քաղաքապետարանին հայտնել է իր համաձայնությունը՝ թիվ 866 վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի չափը փոփոխելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 10):

4) ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 06.08.2011 թվականի նախազգուշացմամբ Աղասի Տեր-Եսայանը տեղեկացվել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է և առաջարկվել է եռօրյա ժամկետում ապամոնտաժել կրպակը (հատոր 1-ին, գ.թ. 16):

5) Աղասի Տեր-Եսայանին պատկանող՝ Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող 0,0020 հա մակերեսով հողամասի վրա գտնվող կրպակն ապամոնտաժվել է 24.08.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 96):

6) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի 21.03.2012 թվականի թիվ ԱՍ-19/03/2012-2-0210 տեղեկանքի համաձայն՝ Աղասի Տեր-Եսայանի անվամբ Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում 19քմ մակերեսով առևտրի կրպակի նկատմամբ գրանցված է սեփականության իրավունք, իսկ 0,0020 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 20):

7) ՀՀ <<Կառուցագետ>> անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի 20.10.2014 թվականի թիվ Կ-076/14-01 տեղեկատվական նամակի համաձայն՝ Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող 19քմ մակերեսով կրպակը ներկայումս գոյություն չունի: Նույն նամակի համաձայն՝ կրպակի 1քմ մակերեսը 2011 թվականի օգոստոս ամսվա դրությամբ կարող էր կազմել 250.000 ՀՀ դրամ [ընդհանուր կրպակի արժեքը կարող էր կազմել 4.750.000 ՀՀ դրամ]: Նույն կրպակի վարձավճարը 2011 թվականի հունվար ամսից մինչև 2014 թվականի սեպտեմբեր ամիսը կարող էր կազմել 1.705.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 33-34):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված

հիմքի

առկայությամբ,

այն

է`

Վերաքննիչ

դատարանի

կողմից

5

իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո տվյալ անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը պահպանված լինելու պայմաններում վարձակալության պայմանագիրը վերսկսված համարելու առանձնահատկություններին և դրանից բխող իրավական հետևանքներին: ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

606-րդ

հոդվածի

համաձայն՝

վարձակալության

պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 608-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք): Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

611-րդ

հոդվածի

համաձայն՝

անշարժ

գույքի

վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝

եթե

վարձակալության

ժամկետը

պայմանագրում

որոշված

չէ,

ապա

վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից

յուրաքանչյուրն

իրավունք

ունի

ցանկացած

ժամանակ

հրաժարվելու

վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

624-րդ

հոդվածի

2-րդ

կետի

համաձայն`

եթե

պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):

ՀՀ

վճռաբեկ

դատարանը,

նախկինում

կայացված

իր

որոշումներից

մեկով

անդրադառնալով ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու հարցին, գտել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն նույն պայմաններով

6

անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` վարձակալած գույքից վարձակալի կողմից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում

այդ

գույքից

օգտվելու

վերաբերյալ

վարձատուի

առարկությունների

(տեԲս, Երևանի քաղաքապետն ընդդեմ Գոհար Արամյանի թիվ

ԵԿԴ/3032/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.10.2011 թվականի որոշումը):

բացակայությունը

Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ վարձակալության պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով: Միաժամանակ, օրենսդիրը նախատեսել է, որ վարձակալության պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, եթե դրանում բացակայում է պայմանագիրը որոշակի ժամկետով կնքելու վերաբերյալ պայմանը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ կողմերի միջև կնքված է ժամկետով որոշված վարձակալության պայմանագիր, և դրա գործողության ժամկետն ավարտվել է, ապա այդ պայմանագիրը համարվում է վերսկսված, և դրանից

բխող

հարաբերությունները շարունակվում են, եթե միաժամանակ առկա են որոշակի պայմաններ, այն է՝ վարձակալի կողմից վարձակալած գույքից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը:

Վերոհիշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում վարձակալության պայմանագրի գործողությունը, ընդհանուր կանոնի համաձայն, վերսկսվում է այն նույն պայմաններով,

որոնք

չսահմանափակելով

Միաժամանակ,

գործում

դրանք

Վճռաբեկ

էին

մինչև

փոփոխելու՝

դատարանը

պայմանագրի

պայմանագրի

գտնում

է,

որ

ժամկետի

կողմերի

ավարտը՝

հնարավորությունը:

ժամկետի

ավարտից

հետո

վարձակալության պայմանագիրը վերսկսվում է արդեն այն առանձնահատկությամբ, որ դրա գործողությունն այլևս սահմանափակված չէ ժամկետով, այսինքն՝ այն գործում է անորոշ ժամկետով, քանի դեռ կողմերից որևէ մեկը չի հրաժարվել պայմանագրից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

449-րդ

հոդվածի

3-րդ

կետի

համաձայն՝

այն

պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:

7

(Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են` պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը (…):

(Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պետական գրանցումն ընդգրկում է` գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում՝ անշարժ

գույքի

նկատմամբ

գույքային

իրավունքների

գրավի

ծագման,

դադարման,

փոխանցման, փոփոխման պետական գրանցումը:

Հիմնվելով վերոշարադրյալ իրավական նորմերի վրա՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է մի քանի խնդիրներ, որոնցից են մասնավորապես՝ անշարժ գույքի բնականոն շրջանառության ապահովումը, գործարքների մասնակիցների և երրորդ անձանց իրավունքների ճանաչումը, պաշտպանությունը և երաշխավորումը, անշարժ գույքի շուկայի կայունությունը և զարգացումն ապահովելը և այլն: Վկայակոչված խնդիրներից Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատկապես ընդգծել գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության խնդրի կարևորությունը: Պետությունը, սահմանելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթարկելու պահանջ, միաժամանակ ստանձնել է պարտավորություն երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն է հենց այն մեխանիզմը, որի միջոցով պետությունը ճանաչում է անձանց այս կամ այն իրավունքն անշարժ գույքի նկատմամբ, ստեղծում է միասնական տեղեկատվական բանկ այդ իրավունքների և դրանք կրող սուբյեկտների

վերաբերյալ

և

համապատասխանաբար

հնարավորություն

է

ունենում

երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու պահից մինչ այդ իրավունքի գրանցումը դադարեցնելու պահը պետությունը ճանաչում, երաշխավորում և պաշտպանում է այդ իրավունքը: Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ օրենսդիրը,

նախատեսելով

անշարժ

գույքի

վարձակալության

պայմանագրից

ծագող

իրավունքների պարտադիր պետական գրանցման ենթակա լինելու պայման, ըստ էության, կողմերի միջև անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքված համարելու պահը դիտել է վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահը: Այսինքն՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում ստանալու պահից կողմերը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և կրում պայմանագրից բխող պարտականությունները պատշաճ կատարելու պարտավորություն, իսկ պետությունը երաշխավորում և պաշտպանում է վարձակալության պայմանագրից բխող և պետական գրանցում ստացած՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, քանի դեռ այդ իրավունքների պետական գրանցումը չի դադարել:

8

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով մերժելով հայցապահանջը՝ Դատարանը պատասխանողի կողմից կրպակն ապամոնտաժելու գործողությունները ոչ իրավաչափ համարելու հարցի կապակցությամբ գտել է, որ կրպակի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության համատեքստում հայցվորը վկայակոչել է անշարժ գույքի նկատմամբ կիրառելի իրավանորմերը, մինչդեռ ապամոնտաժված կրպակը հանդիսանում է ժամանակավոր օբյեկտ: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի տեղակալի 25.07.2011 թվականի հ.02/20-6441 գրությանը, ապա Դատարանը գտել է, որ այն վերաբերել է ոչ թե վարձակալության ժամկետը երկարաձգելուն, այլ՝ վարձավճարի գանձումը գործող իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելուն։ Բացի այդ, Երևանի քաղաքապետի տեղակալի 25.07.2011 թվականի թիվ 02/20-6441 գրությունը, ըստ Դատարանի եզրահանգումների, չի հանդիսանում հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկ (օֆերտա) նաև այն պատճառով, որ այն չի պարունակում պայմանագիր կնքելուն ուղղված որևէ առաջարկ: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ պատասխանողի

հակաիրավական

արարքի

բացակայության

պայմաններում

վնասի

հատուցման պահանջն իմաստազուրկ է դառնում։

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի արտահայտած դիրքորոշումը, մերժել է վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ

անդրադառնալով

ստորադաս

դատարանների

եզրահանգումների

հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999

թվականին

ուժի

մեջ

մտած

և

09.04.2018

թվականին

ուժը

կորցրած

ՀՀ

քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն

ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ

9

ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի 21.03.2012 թվականի թիվ ԱՍ-19/03/2012-2-0210 տեղեկանքի համաձայն՝ Աղասի ՏերԵսայանի անվամբ Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում գրանցված է սեփականության իրավունքով 19քմ մակերեսով առևտրի կրպակ և վարձակալության իրավունքով՝ 0,0020 հա մակերեսով հողամաս: Այսինքն՝ առնվազն 21.03.2012 թվականի դրությամբ դեռ շարունակել են գրանցված մնալ Աղասի Տեր-Եսայանի վարձակալության և սեփականության իրավունքները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող հողատարածքի վրա Աղասի Տեր-Եսայանին պատկանող

կրպակի

առկայության

կամ

այն

Երևանի

քաղաքապետարանի

կողմից

ապամոնտաժելու իրավաչափությունը պայմանավորված է այդ հողատարածքի նկատմամբ Աղասի Տեր-Եսայանի՝ վարձակալության իրավունքի առկայությամբ կամ բացակայությամբ, այսինքն՝ օրինական հնարավորությունների առկայությամբ կամ բացակայությամբ: Այլ կերպ ասած՝ քանի դեռ անձն ունի կոնկրետ հողամասի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունք նա օժտված է օրինական հնարավորությամբ տիրապետել և (կամ) օգտագործել տվյալ հողատարածքը, սույն կոնկրետ գործով՝ տեղադրել կրպակ կամ տեղահանել այն հողամասից: Մինչդեռ Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող 0,0020 հա մակերեսով հողամասի վրա գտնվող կրպակն ապամոնտաժվել է այն դեպքում, երբ Աղասի Տեր-Եսայանը դեռևս ունեցել է պետական գրանցում ստացած վարձակալության և սեփականության իրավունքներ, այսինքն՝ ապամոնտաժումը տեղի է ունեցել այն դեպքում, երբ պետությունը դեռևս ճանաչում և պաշտպանում էր Աղասի Տեր-Եսայանի իրավունքը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Երևանի քաղաքապետարանն առաջարկել է գրությունը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում հայտնել դիրքորոշում թիվ 866 վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի չափի փոփոխության

վերաբերյալ

համապատասխան

համաձայնագիր

կնքելու

համար,

իսկ

պատասխան գրությամբ Աղասի Տեր-Եսայանը Երևանի քաղաքապետարանին հայտնել է իր համաձայնությունը՝ թիվ 866 վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի չափը փոփոխելու վերաբերյալ: Վերլուծելով Երևանի քաղաքապետարանի 25.07.2011 թվականի համար

02/20-6441

գրությամբ

հայտնված

առաջարկի

բովանդակությունը՝

Վճռաբեկ

դատարանը գտնում է, որ գրության բովանդակությունն առնվազն կարող էր վկայել այն մասին, որ՝

1.

2008 թվականից հետո պայմանագիրը դեռևս համարվում էր շարունակված,

2.

վարձակալության պայմանագրի գործողությունը դեռևս չէր դադարեցվել, ավելին՝

Երևանի քաղաքապետարանը նշված գրությամբ ձեռնամուխ է եղել վարձակալության պայմանագրի պայմաններից մեկը՝ վարձավճարի չափը, փոփոխելուն: Հիմք

ընդունելով

վերոշարադրյալը՝

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

ստորադաս դատարանները վարձակալության հարաբերությունների անորոշ ժամկետով վերսկսված լինելու հարցը և Աղասի Տեր-Եսայանին պատկանող գույքի ապամոնտաժման

10

հետևանքով պատճառված վնասի հատուցման պայմանները պետք է քննարկեին Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում 0,0020հա մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման առկայության

և

վարձակալության

պայմաններից

մեկը՝

վարձավճարի

պայմանագրի

չափը

ժամկետը

փոփոխելու

լրանալուց

առաջարկի

հետո

դրա

վերաբերյալ

վերը

կատարված իրավական վերլուծությունների լույսի ներքո:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար`

վճռաբեկ

բողոքը

ներկայացնելու

պահին

գործող

ՀՀ

քաղաքացիական

դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

5.

Դատական

ծախսերի

բաշխման

վերաբերյալ

դատավարության

օրենսգրքի

պատճառաբանությունները

և

եզրահանգումները

ՀՀ

քաղաքացիական

101-րդ

հոդվածի

1-ին

մասի

համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ

քաղաքացիական

համաձայն`

դատական

դատավարության

ծախսերը

գործին

օրենսգրքի

109-րդ

հոդվածի

մասնակցող

անձանց

միջև

112-րդ

հոդվածի

1-ին

մասի

բաշխվում

են

բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ

քաղաքացիական

դատավարության

օրենսգրքի

1-ին

մասի

համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն: Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

11

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵԿԴ/3193/02/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել