Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Վարդանյան — ԿԴ3/0013/01/18
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Վարդանյան — ԿԴ3/0013/01/18

Վճռաբեկ դատարանԿԴ3/0013/01/1820 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2017 թվականի նոյեմբերի 8-ին հարուցվել է թիվ 61208017 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունվարի 19-ի որոշմամբ Արմեն Անդրյուշայի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Վարդանյանի նկատմամբ

Ամբողջ Տեքստ

ԿԴ3/0013/01/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ3/0013/01/18

Նախագահող դատավոր՝ Տ.Սահակյան

Դատավորներ` Ս.Համբարձումյան

Ս.Մարաբյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ

ամբաստանյալ՝

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

դռնբաց

դատական

նիստում,

քննության

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ք.Երևանում

առնելով

ՀՀ

վերաքննիչ

քրեական

դատարանի՝ 2019 թվականի հունվարի 11-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմեն Անդրյուշայի Վարդանյանի և պաշտպան Գ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2017 թվականի նոյեմբերի 8-ին հարուցվել է թիվ 61208017 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության

հատկանիշներով,

և

նախաքննություն

կատարելու

համար

ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունվարի 19-ի որոշմամբ Արմեն Անդրյուշայի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2018

թվականի

հունվարի

31-ին

քրեական

գործը

մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 27-ի դատավճռով Ա.Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել` հանցակազմի բացակայության հիմքով:

3. Մեղադրող Հ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունվարի 11-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի դատավճիռը բեկանել է և Ա.Վարդանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ` առանց պատիժ նշանակելու` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

3

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ

Ա.Վարդանյանը

և

պաշտպան

Գ.Գրիգորյանը,

որը

Վճռաբեկ

դատարանի` 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5.

Նախաքննության

մարմնի

կողմից

Ա.Վարդանյանին

մեղադրանք

է

առաջադրվել հետևյալ արարքի համար. ((…) [Ն]ա, 2016 թվականի հոկտեմբերի 24-ին

զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական

հետախուզության

հանդիսանալով

մշտապես

բաժանմունքի

իշխանության

օպերլիազորի

ներկայացուցչի

պաշտոնը

և

գործառույթներ

իրականացնող պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ

վերաբերմունքի

հետևանքով

պատշաճ

կարգով

չի

կատարել

ՀՀ

կառավարության թիվ 857-ՆԳ որոշմամբ նախատեսված իր պարտականությունները, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Այսպես` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող թիվ 46107916 քրեական գործի նախաքննության ընթացքում` 2016 թվականի սեպտեմբերի 29-ին, որոշում է կայացվել Գագիկ Հրաչիկի Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը և նույն օրը Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ թիվ 46107916 քրեական գործով վարույթը կասեցվել է: 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արմեն Վարդանյանի կողմից որոշում է կայացվել Գ.Պետրոսյանի վերաբերյալ հետախուզական գործ կազմելու մասին: Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Գ.Պետրոսյանը 2016 թվականի հոկտեմբերի

23-ին

ՀՀ

մուտք

գործելիս

հայտնաբերվել

է

ոստիկանության

Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից և պարտավորվել է ներկայանալ ոստիկանության Նաիրիի բաժին: 2016 թվականի հոկտեմբերի 24-ին`

4

ժամը 10.00-ին, Գ.Պետրոսյանը ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազոր Ա.Վարդանյանի մոտ: Ա.Վարդանյանը, պատշաճ կարգով չկատարելով ՀՀ

կառավարության

թիվ

857-ՆԳ

որոշման

121-րդ

կետի

պահանջները,

Գ.Պետրոսյանին վարույթն իրականացնող մարմին չի հանձնել, այլ կազմել է անձի ինքնակամ ներկայանալու մասին արձանագրություն, Գ.Պետրոսյանից վերցրել է առաջին կանչի դեպքում բաժին ներկայանալու վերաբերյալ պարտավորագիր և վերջինիս ազատ է արձակել, իսկ ՀՀ ՔԿ Նաիրիի քննչական բաժնում քննվող թիվ 46107916 քրեական գործով վարույթը շարունակել է մնալ կասեցված` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

Այնուհետև,

Ա.Վարդանյանը,

պատշաճ

կարգով

չկատարելով

ՀՀ

կառավարության թիվ 857-ՆԳ որոշման 125-րդ կետի պահանջները, հետախուզական գործը կարճելու մասին համապատասխան որոշում չի կայացրել, այլ Գ.Պետրոսյանի տվյալները

Հայաստանի

Հանրապետության

կողմից

հետախուզվող

անձանց

հաշվառումից հանելու նպատակով հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան

ձևի

փաստաթուղթն

ուղարկվել

է

ՀՀ

ոստիկանության

ինֆորմացիոն կենտրոն:

2017 թվականի մարտ ամսին ՀՀ դատախազության կողմից իրականացված ստուգումների արդյունքում վերոհիշյալ փաստը հայտնաբերվել է, որից հետո միայն 2017 թվականի մարտի 24-ին Գ.Պետրոսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, և արդյունքում դատապարտվել ՀՀ քրեական օրենսգքրի 268-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Արմեն Վարդանյանի` ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի

հետևանքով

անզգուշությամբ

էական

վնաս

է

պատճառվել

պետության օրինական շահերին, այն է` խախտվել է արդարադատության շահը, մասնավորապես` հայտնաբերված հետախուզվող մեղադրյալն անմիջապես չի ենթարկվել քրեական պատասխանատվության, քրեական գործի վարույթը տևական ժամանակ` շուրջ 5 ամիս, մնացել է կասեցված, բացի այդ, հեղինակազրկվել է պետական

իշխանության

մարմինը`

ՀՀ

ոստիկանությունը,

խաթարվել

է

ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետախուզվող անձանց հայտնաբերման դեպքում իրականացվող բնականոն գործունեությունը, որպիսի

5

անգործությունն էլ ի վերջո հայտնաբերվել է դատախազական գործունեության միջամտության արդյունքում:

Այսպիսով, Արմեն Վարդանյանին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:(…)ե1:

6. Առաջին ատյանի դատարանը, Ա.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչելով անպարտ և արդարացնելով, արձանագրել է հետևյալը. ((…) Սույն գործով 2016 թվականի

հոկտեմբերի 3-ին ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազոր Ա.Վարդանյանի կողմից որոշում է կայացվել Գ.Պետրոսյանի վերաբերյալ հետախուզական գործ կազմելու մասին: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել հեռախոսագիր, համաձայն որի՝ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:10-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող Գ.Պետրոսյանը: Ա.Վարդանյանը կազմել է անձի ինքնակամ ներկայանալու մասին արձանագրություն, համաձայն որի` 2016 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին Գ.Պետրոսյանը ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին: Ոստիկանության Նաիրիի բաժնի պետի կողմից ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետին հասցեագրված 2016 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 67-2/7-4309 գրության համաձայն` ինֆորմացիոն կենտրոն է ուղարկվել թիվ 46410016 հետախուզական գործով Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ կազմված քարտը` համապատասխան հաշվառման վերցնելու համար: Հիշյալ գրությունը կազմվել է Ա.Վարդանյանի կողմից: Թիվ 46410016 հետախուզական գործի նյութերում առկա չէ 2016 թվականի հոկտեմբերի

24-ի

մեղադրյալ

Գ.Պետրոսյանին

նախաքննության

մարմին

ներկայացնելու փաստը հաստատող որևէ փաստաթուղթ:

2017 թվականի մարտի 24-ին ոստիկանության Նաիրիի բաժնից Նաիրիի քննչական բաժին ստացված գրության համաձայն` ներկայացվել է Գ.Պետրոսյանը: Նույն օրը քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է: 2017 թվականի 1

ՏեԲս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 190-194։

6

ապրիլի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2017 թվականի մայիսի 19-ի դատավճռով Գ.Պետրոսյանը դատապարտվել է վեց ամիս ժամկետով ազատազրկման և սահմանավել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Այսինքն, դատարանն արձանագրում է, որ նշված ժամանակահատվածում հետախուզական

գծով`

հետախուզվող

անձանց,

կոնկրետ

Գ.Պետրոսյանի

վերաբերյալ գործը հանձնարարված է եղել Ա.Վարդանյանին: Ինչպես վերը նշվեց Վարդանյանը կազմել է հետախուզական գործը և ընթացքով զբաղվել է ինքը: Դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Վարդանյանի կողմից դրսևորվել է ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, պատշաճ կարգով չի կատարել ՀՀ կառավարության թիվ 857-ՆԳ որոշմամբ նախատեսված իր պարտականությունները, սակայն դրանց ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը կամ այլ կազմակերպությունների, ինչպես նաև ոստիկանության համակարգին էական վնաս չի պատճառվել: Այսինքն, քրեական գործը տևական ժամանակ կասեցված մնալով, որևէ էական վնաս չի պատճառվել, որևէ անձի կամ կազմակերպության, քանի որ դատախազության կողմից ստուգումների արդյունքում, կասեցված գործը վերսկսվել է, նախաքննությունը ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան և կայացվել է մեղադրական դատավճիռ:

Հակառակ վերը նշվածի, եթե դատախազության ստուգումների արդյունքում ի հայտ չգար Ա.Վարդանյանի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի արդյունքում կասեցված գործի վերսկսման հիմքերը, ապա հնարավոր է, որ ստեղծվեր վտանգ հետևանքների առումով, մասնավորապես` լրանար վաղեմության ժամկետները: Իսկ (…) վտանգ ստեղծելը և հետևանքն իրար բացառող երևույթներ են: Ուստի դրանցից մեկի առկայությունը վկայում է մյուսի բացակայության

մասին:

Հետևաբար`

հանրորեն

վտանգավոր

հետևանքի

առաջացման վտանգ ստեղծելը չի կարող գնահատվել որպես էական վնաս: Ինչպես հաստատված է համարում դատարանը, Գ.Պետրոսյանի նկատմամբ առկա է ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ:

Ինչ վերաբերվում է պետության օրինական շահերի, արդարադատության շահի խախտմանը, ապա դատարանը դրան անդրադարձել է` նշելով, որ պետության և

7

արդարադատության շահ չի խախտվել, քանի որ Գ.Պետրոսյանի նկատմամբ առկա է մեղադրական ուժի մեջ մտած դատական ակտ:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության հեղինակազրկմանը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետախուզվող անձանց հայտնաբերման դեպքում իրականացվող բնականոն գործունեության խաթարմանը` դատարանը ցանկանում է նշել, որ նախ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում չկա ձևակերպում, թե կոնկրետ ինչ գործողությունների արդյունքում է հեղինակազրկվել ոստիկանությունը, և ինչ ձևով է խաթարվել բնականոն գործունեությունը: Բացի այդ, դատարանը ցանկանում է նշել, որ քրեական գործում առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, որ Ա.Վարդանյանի անփույթ և անբարեխիղճ գործողությունների արդյունքում առաջացած իրավական հարաբերությունները հրապարակվել է լրատվական միջոցներով կամ այլ ճանապարհով, մատչելի են դարձել հանրությանը, ինչի հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը: Ինչպես նաև, չկա գեթ մեկ փաստական հանգամանք, որ խաթարվել է բնականոն գործունեությունը:

Այդուամենայնիվ

պետական

իշխանության

հեղինակազրկումը`

որպես

պետական մարմինների գործունեության սկզբունքների խախտման արդյունք, ինքնին` հանրորեն վտանգավոր այլ հետևանքների բացակայության պարագայում, չի կարող գնահատվել իբրև էական վնաս` քննարկվող հանցագործության իմաստով: Այսինքն,

ամբաստանյալ

Արմեն

Վարդանյանի

գործողություններով

պետությանը որևէ վնաս չի պատճառվել:

Այսպիսով` դատարանը եկավ այն եզրահանգման, որ ամբաստանյալ Արմեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ` նկատի ունենալով, որ նրա ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով էական վնաս չի պատճառվել (…)ե2:

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով արձանագրել է հետևյալը. ((…)

1) Սույն գործով հաստատվել է, որ ամբաստանյալ Ա.Վարդանյանը դրսևորել է ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որը դրսևորվել է ՀՀ

2

կառավարության

թիվ

857-ՆԳ

ՏեԲս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 14-22։

որոշմամբ

նախատեսված

իր

8

պարտականությունների ոչ պատշաճ կատարմամբ, այն է՝ ամբաստանյալը չի կատարել

հետախուզվող

անձին

հայտնաբերելու

վերաբերյալ

վարույթն

իրականացնող մարմնին տեղեկացնելու և հետախուզվողին վերջինիս ներկայացնելու իր պարտականությունները, ինչպես նաև հետախուզական գործը կարճելու մասին որոշում չի կայացրել.

2) Քննարկվող պարտավորությունների խախտումները հայտնաբերվել են դատախազության կողմից իրականացված ստուգումների արդյունքում, որից հետո միայն հետախուզվող անձը՝ Գ.Պետրոսյանը, ներկայացել է վարույթն իրականացնող մարմին՝ ստանալով համապատասխան դատավարության մասնակցի կարգավիճակ.

3) Գ.Պետրոսյանը ներկայացել է Ա.Վարդանյանին 2016 թվականի հոկտեմբերի 24-ին, երբ վերջինս պետք է կատարեր Կառավարության նշված որոշմամբ նախատեսված

իր

պարտականությունները,

սակայն

դրանց

չկատարմամբ

Գ.Պետրոսյանը ներկայացել է կամավոր վարույթն իրականացնող մարմին միայն 2017 թվականի մարտի 24-ին, այսինքն՝ նշված ժամանակահատվածում (հինգ ամիս) Գ.Պետրոսյանի գործը գտնվել է կասեցված վիճակում, իսկ վերջինս չի կարողացել իրացնել

դատավարական

կարգավիճակից

բխող

իր

իրավունքները,

իսկ

պետությունը, ի դեմս համապատասխան հետաքննության և նախաքննության մարմնի, զրկվել է գործով ողջամիտ ժամկետում քննություն իրականացնելու, իսկ դատական մարմինը՝ արդարադատություն իրականացնելու հնարավորությունից: Վերոնշյալի ներքո՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Ա.Վարդանյանի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ոչ միայն Գ.Պետրոսյանի վերաբերյալ գործով վարույթի չարդարացված կասեցմանը (հինգ ամիս ժամկետով), այլև խախտվել է գործի քննությունը (ողջամիտե ժամկետում իրականացնելու հրամայականը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է արդարադատության շահի խախտմանը: Ավելին՝ Ա.Վարդանյանի հանցավոր անգործության հետևանքով Գ.Պետրոսյանը հայտնաբերվելուց անմիջապես հետո չի ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի: Այլ կերպ, այդ գործողությունների արդյունքում չեն իրականացվել քրեաիրավական և քրեադատավարական համալիր խնդիրները, որոնց մեջ, ի թիվս այլոց, ներառված են քրեական օրենսգրքով չթույլատրված արարք

9

կատարած յուրաքանչյուր անձի բացահայտելն ու քրեական պատասխանատվության ենթարկելը.

4) Ա.Վարդանյանի անգործության հետևանքով ՀՀ ոստիկանությունը, ի դեմս ՀՀ Կոտայքի

մարզային

վարչության

պարտականությունները,

Նաիրիի

որոնց

բաժնի,

իրավական

չի

իրականացրել

իր

հիմքերն

ամրագրված

են

(Ոստիկանության մասինե ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք): Մասնավորապես Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ (Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է` (...) իրականացնել` քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց ու հափշտակված գույքի հետախուզում, (...): Նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (Ոստիկանությունը օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտավոր է կատարել`(...) քննիչի որոշումները (...) հետախուզում հայտարարելու մասին, (...)ե:

Վերաքննիչ

անգործության

դատարանը

փաստում

հետևանքով

չեն

է,

որ

Ա.Վարդանյանի

կատարվել

հանցավոր

ոստիկանության

նշված

պարտականությունները, ինչն էլ հանգեցրել է նշված մարմնի գործունեության խաթարմանը՝ հեղինակազրկելով վերջինիս:

Առավել էական նշանակություն ունեցող հանգամանքը, որը հաշվի չի առել Առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ համարվող էական վնասը գնահատելուց, այն է, որ սույն գործով ամբաստանյալի հանցավոր գործողությունները վերաբերում են քրեական գործով վարույթի ընթացքում քննիչի կողմից կայացրած որոշման պահանջները չկատարելու և դրանով պայմանավորված՝ հանցագործություն կատարած անձին վարույթն իրականացնող

մարմնին

չներկայացնելու

դատավարության

հանրային

բնույթից,

համասոցիալական

խնդիրներից,

հետ,

դրա

բավական

որը,

ելնելով

քրեական

կողմից

լուծման

ենթակա

հետևություն

անելու

հիմք

է

ամբաստանյալի արարքի հետևանքների էական լինելը հաստատված ճանաչելու համար: Ինքնին այն փաստը, որ հանցագործություն կատարած անձը, լինելով հետախուզման մեջ, իսկ քրեական գործով վարույթն այդ հիմքով կասեցված վիճակում, հայտնաբերվելուց հետո չի ներկայացվել վարույթն իրականացնող

10

մարմնին,

այդ

գործով

վարույթը

շարունակել

է

կասեցված

մնալ

մինչև

դատախազության ստուգումները, բավարար է հետևություն անելու, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնազուրկ են և քրեաիրավական և քրեադատավարական խնդիրների նկատմամբ ձևական վերաբերմունքի արդյունք են: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական վարույթի ընթացքում կայացված որոշումների պահանջները չկատարելը, ինքնին հեղինակազրկում է ոչ միայն այդ որոշումը չկատարող մարմնին, այլև քրեական վարույթն իրականացնող մարմնին, կասկածի

տակ

դնում

գործունեությունը,

հանցավորության

հետևաբար

այն

դեմ

պայքարի

արարքները,

որոնք

պետության

ողջ

կատարվում

են

քրեաիրավական և քրեադատավարական խնդիրների լուծման բնագավառում, միանշանակ հանգեցնում են քրեաիրավական նշանակություն և բնույթ ունեցող հետևանքների, այս դեպքում՝ էական վնասի:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի արարքի հետևանքով քրեաիրավական պաշտպանության տակ վերցված հասարակական հարաբերություններին պատճառվել է քրեական պատասխանատվության համար բավարար հիմք հանդիսացող այնպիսի վնաս, որն իր բնույթով (էականե է, որպիսի պայմաններում Ա.Վարդանյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասում նշված հանցագործության հատկանիշներին (…)ե3:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

սահմաններում`

ներքոշարադրյալ հիմնավորումներով.

8. Ըստ բողոքաբերների` Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, իսկ Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով սահմանված հանցակազմը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, կայացրել է հիմնավորված և օրինական դատական ակտ:

3

ՏեԲս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 74-87։

11

Բողոքաբերները,

վերլուծելով

գործի

փաստական

հանգամանքները,

եզրահանգել են, որ տվյալ դեպքում Ա.Վարդանյանի գործողություններով պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել, քանի որ հետախուզվողի վերաբերյալ քրեական գործն ի վերջո վերսկսվել է, ընթացել է դատավարություն, և նա արդյունքում դատապարտվել է:

8.1.

Բողոք

հետախուզվողին

բերած

անձանց

կարծիքով

ներկայացնելու

և

Ա.Վարդանյանը

համապատասխան

կատարել

է

տեղեկությունները

ղեկավարին և ինֆորմացիոն կենտրոն ներկայացնելու պարտականությունները, թեև հետախուզության գծով օպերլիազորի պարտականությունները նրա վրա դրվել են ավելի ուշ: Նման պայմաններում հերքված է պետությանը կամ հանրությանը էական վնաս պատճառված լինելու և ՀՀ ոստիկանության համակարգն Ա.Վարդանյանի կողմից հեղինակազրկելու հանգամանքը:

8.2. Բացի այդ, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի՝ 2017 թվականի

մայիսի

22-ի

հրամանով՝

ծառայողական

պարտականությունների

կատարման մեջ թերանալու, մասնավորապես` ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին ներկայացած հետախուզվողին վարույթն իրականացնող մարմին չներկայացնելու, այդ մասին գրավոր կամ բանավոր կարգով քննիչին չտեղեկացնելու, դրանով իսկ համապատասխան ենթաօրենսդրական ակտի պահանջները խախտելու համար Ա.Վարդանյանին

հայտարարվել

է

նկատողություն:

Նման

պայմաններում

Ա.Վարդանյանի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու դեպքում, ըստ բողոքաբերների, խախտվել է նաև նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը, որն ամրագրված է ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես

էլ

(Մարդու

իրավունքների

և

հիմնարար

ազատությունների

պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայով:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունվարի 11-ի որոշումը և Ա.Վարդանյանին արդարացնել կամ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի արդարացման դատավճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

12

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական անփութության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր

հատկանիշ

հանդիսացող

էական

վնասի

մեկնաբանման

կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի,

անհրաժեշտ

է

համարում

սույն

գործով

արտահայտել

իրավական

դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Վարդանյանի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր վրա

դրված

պարտականությունները

ոչ

պատշաճ

կատարելու

վերաբերյալ

սահմաններում

ստուգման

ստորադաս դատարանների հետևությունները:

11.

Բողոքի

հիմքերի

և

հիմնավորումների

ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական

օրենքի

կիրառման

ճշտությունը,

գործը

օրենքի

պահանջների

պահպանումը,

քրեադատավարական

քննելիս

և

լուծելիս

ինչպես

նաև

ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարաններն Ա.Վարդանյանի

կողմից

ծառայության

վերաբերմունքի

հետևանքով

ՀՀ

նկատմամբ

անբարեխիղճ

կառավարության

թիվ

857-ՆԳ

և

անփույթ

որոշմամբ

նախատեսված` իր վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության4:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Վարդանյանի կողմից

ծառայության

նկատմամբ

անբարեխիղճ

և

անփույթ

վերաբերմունքի

հետևանքով ՀՀ կառավարության թիվ 857-ՆԳ որոշմամբ նախատեսված իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելը հաստատված, իսկ բողոքաբերների պատճառաբանությունները հերքված են ամբաստանյալ Ա.Վարդանյանի, վկաներ Ն.Հախնազարյանի, Ռ.Հակոբյանի, Կ.Մանուկյանի, Ք.Պետրոսյանի ցուցմունքներով, 4

Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

13

ՀՀ ոստիկանության պետի՝ 2014 թվականի օգոստոսի 25-ի թիվ 2803-Ա և 2016 թվականի մարտի 1-ի թիվ 444-Ա հրամանների քաղվածքների պատճեններով, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի պետի՝ 2016 թվականի ապրիլի 8-ի թիվ 25-Ա հրամանի քաղվածքով, փաստաթղթերի զննության մասին 2018 թվականի հունվարի 20-ի արձանագրությամբ:

12. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Վարդանյանի կողմից

ծառայության

նկատմամբ

անբարեխիղճ

և

անփույթ

վերաբերմունքի

հետևանքով իր վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, այն է` հետախուզվող

մարմնին

անձին

հայտնաբերելու

տեղեկացնելու

և

վերաբերյալ

հետախուզվողին

վարույթն

վերջինիս

իրականացնող

ներկայացնելու

իր

պարտականությունները չկատարելու, հետախուզական գործը կարճելու մասին որոշում չկայացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ա.Վարդանյանի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները

ոչ

պատշաճ

կատարելու

արդյունքում

պետության

օրինական շահերին անզգուշությամբ էական վնաս պատճառելու

վերաբերյալ

Վերաքննիչ դատարանի հետևությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (Պաշտոնատար

անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն

անզգուշությամբ

կազմակերպությունների

էական

վնաս

է

պատճառել

անձանց

կամ

իրավունքներին

ու

օրինական

շահերին

կամ

հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության

պահին

սահմանված

նվազագույն

աշխատավարձի

հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) (…)ե: ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող հանրորեն վտանգավոր հետևանքներին,

14

արտահայտել

է

հետևյալ

իրավական

դիրքորոշումը.

((…) [է]ական վնասը

հանդիսանում է ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է` պաշտոնեական

անփութության

օբյեկտիվ

կողմի

պարտադիր

հատկանիշ:

Այնուամենայնիվ, միայն վնասի առկայությունը դեռևս բավարար չէ խոսել ՀՀ ՔՕ 315րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցակազմի առկայության մասին: Այս առումով պարտադիր է, որպեսզի վնասը լինի էական:

Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ վնասի էական լինելու հատկանիշը նույն կերպ չի դրսևորվում տարբեր իրավիճակներում: Այն ենթակա է գնահատման, որը պետք է իրականացնի իրավակիրառողը` ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից: Ընդ որում, գույքային վնասի դեպքում օրենսդիրն արդեն իսկ ուրվագծել է էական գույքային վնասի սահմանները: Մասնավորապես, համաձայն ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի` գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարի կամ դրա արժեքի չափով հասցված գույքային վնասը, այսինքն` գույքային վնասի դեպքում օրենսդիրը հստակ սահմանել է նվազագույն այն գումարը կամ արժեքը, որն ընկած է վնասը որպես էական գնահատելու հիմքում:

Այլ է խնդիրը ոչ գույքային վնասի դեպքում, երբ վնասի էական լինելու հանգամանքի գնահատումը դժվարանում է այն առումով, որ օրենսդրորեն ուրվագծված չեն էական ոչ գույքային վնասի սահմանները: Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ էական վնասը հանդիսանում է ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է` պաշտոնեական անփութության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ, և որ օրենսդրի գնահատմամբ` պաշտոնեական անփութության դեպքում ոչ միայն գույքային, այլ նաև ոչ գույքային վնաս կարող է պատճառվել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին

կամ

հասարակության

կամ

պետության`

վերջինիս

կողմից

պաշտպանության ենթակա շահերին, կարևորվում է հասցված ոչ գույքային վնասի էական լինելու հանգամանքի գնահատման համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը, քանի որ դրանից է կախված ամբաստանյալի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:

15

Այս

կապակցությամբ,

սահմանադրական

սույն

դատարանը,

գործի

քննության

անհրաժեշտ

համարելով

շրջանակներում

վկայակոչել

իր`

05.04.2011թ. թիվ ՍԴՈ-947 որոշման 8-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ դրանք կիրառելի են նաև սույն գործով ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականության հարցի առնչությամբ: Մասնավորապես, սահմանադրական դատարանն իր 05.04.2011թ. թիվ ՍԴՈ-947 որոշման 8-րդ կետում ամրագրել է հետևյալ իրավական դիրքորոշումը. (Իրավական որոշակիության

վերաբերյալ

դիմողի

հարցադրումների

սահմանադրական

դատարանը,

վերահաստատելով

առնչությամբ

իր` ՍԴՈ-747 և

ՍԴՈ-

780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, սույն գործով կրկին անգամ ընդգծում է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացությունների բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայումե: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական պրակտիկան է կոչված որոշակիացնելու այն չափորոշիչները, որոնցով գնահատվում է վնասի էական կամ ոչ էական լինելը (…)ե5:

14. Քննարկվող նորմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ

իրավական

դիրքորոշումը.

((…)

Պաշտոնեական

անփութության

հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանրորեն վտանգավոր հետևանքները:

Օրենքը

նման

հետևանք

է

դիտում

անձանց

կամ

կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված էական վնասը: Ընդ որում, եթե գույքային վնասի դեպքում նախատեսված է որոշակի շեմ (հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), ապա ոչ գույքային վնասի էական կամ ոչ էական լինելու հանգամանքը պետք է յուրաքանչյուր գործով գնահատվի իրավակիրառողի կողմից՝ հաշվի

առնելով

տվյալ

կազմակերպություններին,

5

գործի

հանգամանքները

հասարակությանը

կամ

(այդ

թվում՝

պետությանը

անձանց,

պատճառված

Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ ՍԴՈ-1174 որոշման 5-րդ կետը:

16

բարոյական վնասի չափը, տուժողների քանակը, խախտված իրավունքների և ազատությունների բնույթն ու խախտման աստիճանը, հիմնարկության կամ ձեռնարկության բնականոն գործունեության խաթարման աստիճանը և այլն): ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին

մասով

նախատեսված

հանցակազմը նյութական է, ուստի դրա օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում պատճառական կապը արարքի և հետևանքների միջև: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցավոր անգործության և հանրորեն վտանգավոր հետևանքների միջև պատճառական կապն առկա է այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր

հետևանքն

առաջացել

է

պաշտոնատար

անձի

կողմից

իր

պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում: Այլ կերպ՝ հանրորեն վտանգավոր հետևանքները չէին առաջանա, եթե պաշտոնատար անձը պատշաճ կերպով կատարեր իր վրա դրված պարտականությունները (…)ե6:

15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի ոչ իրավաչափ արարքի արդյունքում անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված

վնասի

առկայությունը

դեռևս

բավարար

չէ

պաշտոնեական

անփութության հանցակազմի առկայությունը հավաստելու համար. անհրաժեշտ է, որպեսզի պատճառված վնասը լինի էական։

Ի տարբերություն գույքային վնասի, որի դեպքում նախատեսված է էական վնասի նվազագույն շեմը (հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), ոչ գույքային վնասի էական կամ ոչ էական լինելու հանգամանքը պետք է յուրաքանչյուր գործով գնահատվի իրավակիրառողի կողմից՝ հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները: Այլ կերպ` ոչ գույքային վնասի դեպքում իրավակիրառ պրակտիկան է կոչված որոշակիացնելու այն չափորոշիչները, որոնց դեպքում պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Համլետ Սահակյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ԼԴ/0207/01/12 որոշման 15-րդ կետը: 6

17

պատշաճ կատարելու արդյունքում առաջացած հետևանքները կարող են գնահատվել որպես էական կամ ոչ էական:

16.

Միևնույն

ժամանակ,

զարգացնելով

պաշտոնեական

անփութության

հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող հանրորեն վտանգավոր հետևանքների` անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված էական վնասի առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

- քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանրորեն վտանգավոր հետևանքը՝ էական վնասը, այլ ոչ թե դրա առաջացման վտանգ ստեղծելը: Հետևաբար, հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման վտանգ ստեղծելը չի կարող գնահատվել որպես էական վնաս (թե՜ գույքային և թե՜ ոչ գույքային): Անհրաժեշտ է հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացման վտանգ ստեղծելը

տարբերակել

հանրորեն

վտանգավոր

հետևանքի

փաստացի

առաջացումից: Վտանգ ստեղծելը հանդիսանում է հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացմանը նախորդող փուլ, այնուամենայնիվ, որոշակի հանգամանքներով պայմանավորված, վտանգի ստեղծմանը կարող է չհաջորդել հետևանքի փաստացի առաջացումը, որպիսի իրավիճակում բացառվում է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը: Հարկ է փաստել, որ քննարկվող հանցակազմի առումով նշանակություն չունի, թե հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացումն ում կողմից է կանխվել` ոչ իրավաչափ արարք կատարած անձի, թե մեկ այլ անձի կողմից,

- պաշտոնատար անձի ցանկացած ոչ իրավաչափ արարքի արդյունքում հանրային

իշխանության

մարմինների,

դրանց

կազմակերպությունների

հեղինակությանը պատճառվում է որոշակի վնաս: Ընդ որում, քննարկվող հետևանքի առկայությունը հավաստելու համար նշանակություն չունի, թե պաշտոնատար անձի ոչ իրավաչափ արարքի մասին լրատվական միջոցներով հրապարակվելու կամ այլ ճանապարհով հանրությանը հայտնի դարձել է, թե ոչ:

Հարկ

է

նշել,

որ

վերոնշյալն

ինքնին,

այլ

փաստացի

հետևանքների

բացակայության պայմաններում, չի կարող ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի

18

1-ին մասի իմաստով դիտարկվել որպես էական վնաս: Հակառակ պարագայում կիմաստազրկվի քննարկվող հանցակազմի բուն էությունը, քանզի պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ցանկացած դեպք կդիտարկվի որպես պաշտոնեական անփութություն, քանի որ պաշտոնատար անձի ոչ իրավաչափ արարքը չի կարող չվնասել համապատասխան կառույցի հեղինակությունը,

- ոչ գույքային վնասի գնահատողական բնույթը հաշվի առնելով` յուրաքանչյուր կոնկրետ

դեպքում

փաստաթղթերում

անհրաժեշտ

է

համապատասխան

դատավարական

պատճառաբանել

և

հիմնավորել

որպես

վնասը

էական

գնահատելու հանգամանքը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության

Նաիրիի

բաժնի

քրեական

հետախուզության

բաժանմունքի

օպերլիազորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ կարգով չի կատարել ՀՀ

կառավարության

թիվ

857-ՆԳ

որոշմամբ

պարտականությունները,

որն

անզգուշությամբ

էական

նախատեսված

վնաս

է

իր

պատճառել

պետության օրինական շահերին, այն է` խախտվել է արդարադատության շահը, մասնավորապես` հայտնաբերված հետախուզվող մեղադրյալն անմիջապես չի ենթարկվել քրեական պատասխանատվության, քրեական գործի վարույթը տևական ժամանակ` շուրջ 5 ամիս, մնացել է կասեցված, բացի այդ, հեղինակազրկվել է պետական

իշխանության

մարմինը`

ՀՀ

ոստիկանությունը,

խաթարվել

է

ոստիկանության համապատասխան ստորաբաժանման` հետախուզվող անձանց հայտնաբերման դեպքում իրականացվող բնականոն գործունեությունը, որպիսի անգործությունն էլ ի վերջո հայտնաբերվել է դատախազական գործունեության միջամտության արդյունքում7:

7

ՏեԲս սույն որոշման 5-րդ կետը։

19

Առաջին

ատյանի

դատարանն

արձանագրել

է,

որ

ամբաստանյալ

Ա.Վարդանյանը ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, պատշաճ կարգով չի կատարել ՀՀ կառավարության թիվ 857-ՆԳ որոշմամբ նախատեսված իր պարտականությունները, սակայն դրանց ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը կամ այլ կազմակերպություններին, ինչպես նաև ոստիկանության համակարգին էական վնաս չի պատճառվել: Այսինքն` տևական ժամանակով քրեական գործի կասեցված լինելու պայմաններում որևէ էական վնաս չի պատճառվել, քանի որ դատախազության կողմից ստուգումների արդյունքում կասեցված գործը վերսկսվել է, նախաքննությունն ավարտվել, իսկ գործն ուղարկվել է դատարան և կայացվել է մեղադրական դատավճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ: Ինչ վերաբերվում է պետության օրինական շահերի և արդարադատության շահի խախտմանը, ապա Առաջին ատյանի դատարանը նշել է, որ այն չի խախտվել, քանի որ Գ.Պետրոսյանի նկատմամբ առկա է ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության հեղինակազրկմանը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետախուզվող անձանց հայտնաբերման դեպքում իրականացվող բնականոն գործունեության խաթարմանը` Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ նախ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում չկա ձևակերպում, թե կոնկրետ ինչ գործողությունների արդյունքում է հեղինակազրկվել ոստիկանությունը, և ինչ ձևով է խաթարվել դրա բնականոն գործունեությունը: Բացի այդ, քրեական գործում առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, որ Ա.Վարդանյանի

անփույթ

և

անբարեխիղճ

գործողությունների

արդյունքում

առաջացած իրավական հարաբերությունները հրապարակվել են լրատվական միջոցներով կամ այլ ճանապարհով մատչելի են դարձել հանրությանը, ինչի հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը8:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ա.Վարդանյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1ին մասով առաջադրված մեղադրանքում, արձանագրել է, որ շուրջ հինգ ամիս քրեական գործը գտնվել է կասեցված վիճակում, իսկ Գ.Պետրոսյանը չի կարողացել 8

ՏեԲս սույն որոշման 6-րդ կետը։

20

իրացնել

դատավարական

կարգավիճակից

բխող

իր

իրավունքները,

իսկ

պետությունը, ի դեմս համապատասխան հետաքննության և նախաքննության մարմնի, զրկվել է գործով ողջամիտ ժամկետում քննություն իրականացնելու, իսկ դատական մարմինը՝ արդարադատություն իրականացնելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ խախտվել է գործի քննությունը (ողջամիտե ժամկետում իրականացնելու հրամա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԿԴ3/0013/01/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել