Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թումանյան — ՎԴ/8765/05/13
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Թումանյան — ՎԴ/8765/05/13

Վճռաբեկ դատարանՎԴ/8765/05/137 ապրիլի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Թումանյանի ընդդեմ Կոտայքի մարզպետի, երրորդ անձինք Նախարարության, Աշոտ Կարապետյանի, (Ռոսգոստրախ-Արմենիաե ԱՓԲԸ-ի` Կոտայքի մարզպետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Արմեն Թումանյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կոտայքի մարզպետի անգործությունը։ 2 ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2015 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8765/05/13

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

Դատավորներ`

Ք. Մկոյան

Ա. Առաքելյան

Վարչական գործ թիվ ՎԴ/8765/05/13

2018թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Թումանյանի ընդդեմ Կոտայքի մարզպետի, երրորդ անձինք Նախարարության, Աշոտ Կարապետյանի, (Ռոսգոստրախ-Արմենիաե ԱՓԲԸ-ի` Կոտայքի մարզպետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Թումանյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կոտայքի մարզպետի անգործությունը։

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ

դատարան)

07.07.2016 թվականի որոշմամբ Արմեն Թումանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 24.11.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ

դատարանն

պարտավորություն

է

կրում

անտեսել

միայն

է,

որ

ընթացիկ

Կոտայքի

ձմեռային

մարզպետարանը

ժամանակահատվածում

ճանապարհների պահպանման ցուցանիշներին առաջադրվող այնպիսի պայմանների ապահովման համար, որոնք ուղղակիորեն սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, ուստի տվյալ դեպքում

Կոտայքի մարզպետարանի անգործությունը ոչ իրավաչափ չի կարող

դիտվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ տվյալ դեպքում բացակայում է վթարի և վարչական մարմնի անգործության միջև պատճառահետևանքային կապը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.11.2015 թվականի վճռին կամ կարճել վարչական գործի վարույթը կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ

ոստիկանության

(Ճանապարհային

ոստիկանությունե

(այսուհետ՝

Ծառայություն)

հետաքննության

տեսուչի

10.06.2013

ծառայության

թվականի

եզրակացության համաձայն` 24.03.2013 թվականին, ժամը 18:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին և 2-րդ փողոցների հատման խաչմերուկում Աշոտ Կարապետյանի վարած (MERCEDES-BENZ 250 Dե մակնիշի (29ՍՍ055ե համարանիշով և Արմեն

Թումանյանի

վարած

(VAZ

2106ե

մակնիշի

(17ՕՕ753ե

համարանիշի

ավտոմեքենաների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, սակայն վարորդներ Աշոտ Կարապետյանի և Արմեն Թումանյանի մասով վարչական վարույթը կարճվել է` նրանց գործողություններում վարչական իրավախախտման կազմի բացակայության պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 9).

3

2) ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 18.05.2013 թվականի թիվ 12861308 եզրակացության

համաձայն`

(MERCEDES-BENZ

250

մակնիշի

(29ՍՍ055ե

համարանիշով և (VAZ 2106ե մակնիշի (17ՕՕ753ե համարանիշի ավտոմեքենաների վարորդները տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն չեն ունեցել: Ըստ փորձագիտական եզրակացության՝ պատահարի առաջացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին և 2-րդ փողոցներում ճանապարհային նշաններով կահավորումը թերի է կատարվել, քանի որ 1-ին փողոցում տեղադրված է եղել 2.3.2. (Երկրորդական ճանապարհի հարումե առավելության նշանը, իսկ 2-րդ փողոցում ճանապարհը զիջելու համար նախատեսված նշան տեղադրված չի եղել (հատոր 2-րդ, գ.թ. 39-50).

3) Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին և 2-րդ փողոցների հատման խաչմերուկում Աշոտ Կարապետյանի և Արմեն Թումանյանի վարած ավտոմեքենաների միջև տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի՝ Ծառայության կողմից կազմված սխեմայի համաձայն՝ պատահարի պահին Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում տեղադրված է եղել 2.3.2. (Երկրորդական ճանապարհի հարումե առավելության նշանը, իսկ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում ճանապարհը զիջելու համար նախատեսված նշան տեղադրված չի եղել (հատոր 2-րդ, գ.թ. 26).

4) Ծառայության

համարանիշի

տեսուչին

ավտոմեքենայի

(MERCEDES-BENZ

վարորդ

Աշոտ

250

մակնիշի

Կարապետյանի

(29ՍՍ055ե

կողմից

տրված

բացատրության համաձայն` վերջինս այդ ավտոմեքենայով երթևեկել է ՔանաքեռավանԶովունի ճանապարհով, և հասնելով 1-ին և 2-րդ փողոցների հատման խաչմերուկ՝ կանգ է առել, զիջել է աջից մոտեցող մի ավտոմեքենայի ու ձախ թարթիչը միացրած շարժվել դեպի Երևան: Խաչմերուկն անցնելիս խաչմերուկի ձախ մասից ընթացող (VAZ 2106ե մակնիշի (17ՕՕ753ե համարանիշի ավտոմեքենան բախվել է իր ավտոմեքենայի առջևի աջ մասին` պատճառելով նյութական վնաս (հատոր 2-րդ, գ.թ. 19-20).

5) Ծառայության

տեսուչին

(VAZ

2106ե

մակնիշի

(17ՕՕ753ե

համարանիշի

ավտոմեքենայի վարորդ Արմեն Թումանյանի կողմից տրված բացատրության համաձայն` վերջինս այդ ավտոմեքենայով երթևեկել է Երևանից Եղվարդ գնացող ճանապարհով, և հասնելով Քանաքեռավան և Երևան-Եղվարդ ճանապարհների խաչմերուկ` իրենից մոտ 30 մետր հեռավորությունից նկատել է, որ (MERCEDES-BENZ 250 Dե մակնիշի (29ՍՍ055ե համարանիշի ավտոմեքենան զիջում է առաջին փողոցով ընթացող ավտոմեքենաներին, և մտածելով, որ իրեն ևս կզիջի, շարունակել է ընթացքը, մինչդեռ հասնելով իրեն, նշված ավտոմեքենան տեղից շարժվել է և բախվել իր ավտոմեքենայի աջ անկյունին (հատոր 2-րդ, գ.թ. 22-23):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում

Վճռաբեկ

դատարանի

արտահայտած

իրավական

դիրքորոշումները`

4

ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման հարցում իրավասու վարչական մարմինների

անգործության

իրավաչափությունը

գնահատելու

առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի

առկայությամբ,

այն

է`

ստորադաս

դատարանի

կողմից

ՀՀ

վարչական

դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք մարզպետն ունի ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներում երթևեկության կազմակերպման կահավորանքի, այդ թվում նաև՝ ճանապարհային նշանների ձեռքբերման, տեղադրման ու շահագործման պարտականություն,

2) չկարգավորվող խաչմերուկները ճանապարհային նշաններով չկահավորելու փաստն ինքնին բավարար է արդյո՞ք համապատասխան լիազորություններով օժտված վարչական մարմնի կողմից ոչ իրավաչափ անգործություն դրսևորելու փաստի հաստատման համար,

3) արդյո՞ք ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման հարցում իրավասու վարչական մարմինների անգործության իրավաչափությունը ճանաչման հայցի շրջանակներում գնահատելիս վարչական դատարանը պետք է անդրադառնա այդ անգործության և դրա հետևանքով առաջացած ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային

կապի

առկայության

հարցին

և

արդյո՞ք

այդ

պատճառահետևանքային կապի առկայությամբ կարող է պայմանավորվել ճանաչման հայց ներկայացնելու հայցվորի շահագրգռվածությունը:

1. (Ավտոմոբիլային ճանապարհների մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը սահմանում է ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման

ու

կառավարման,

ճանապարհների

նախագծման,

շինարարության,

նորոգման ու պահպանման, դասակարգման, գրանցման տնտեսական, իրավական և կազմակերպական

հիմքերը,

ինչպես

նաև

կարգավորում

է

այդ

գործառույթներն

իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավահարաբերությունները: (Ավտոմոբիլային ճանապարհների մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային

կահավորանքը

ավտոմոբիլային

ճանապարհի

երթևեկության

անվտանգությունն ապահովող տարրերի համակարգ է: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ գծանշումները և այլն:

(Ավտոմոբիլային ճանապարհների մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են` ընդհանուր օգտագործման ճանապարհներ, ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:

5

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են` ավտոմոբիլային ճանապարհներ, բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`

ընդհանուր

օգտագործման

ավտոմոբիլային

ճանապարհները`

ըստ

սեփականության ձևի, դասակարգվում են` պետական ավտոմոբիլային ճանապարհներ, ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:

(Ավտոմոբիլային ճանապարհների մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երևանի

միջով

անցնող

միջպետական

և

հանրապետական

նշանակության

ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո: Պետական

ճանապարհային

մարմինը`

երթևեկության

կազմակերպման

շահագործումը.

(գ)

ճանապարհային

իր

(բ)

ապահովում

կահավորանքի

ձեռքբերումը,

իրավասության

երթևեկության

(...)

սահմաններում

կազմակերպման

է

ճանապարհային

տեղադրումն

որոշում

է

կահավորանքի

ու

կայացնում

տեղադրման

վերաբերյալ. (դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների

կահավորանքի

և

դրանց

ճանապարհային

երթևեկության

կազմակերպման

(տեղադրման),

շահագործման,

նորոգման

շինարարության

ու

պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները. (ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների նկարագիրը. (զ) հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների

կահավորանքի

և

դրանց

ճանապարհային

երթևեկության

կազմակերպման

(տեղադրման),

շահագործման,

նորոգման

շինարարության

ու

պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ (...):

(Ավտոմոբիլային ճանապարհների մասինե ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի համաձայն` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողներն իրականացնում են՝ ավտոմոբիլային ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով (...):

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն

արձանագրում

է,

որ

Հայաստանի

Հանրապետությունում

ընդհանուր

օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության

կազմակերպման

կահավորանքի

շինարարության

(տեղադրման),

շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն

իրականացնելու,

ճանապարհային

նշաններով

ավտոմոբիլային

ճանապարհների կահավորում իրականացնելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

Իրացնելով

(Ավտոմոբիլային

ճանապարհների

մասինե

ՀՀ

օրենքով

իրեն

վերապահված լիազորությունը՝ ՀՀ կառավարությունը 10.01.2008 թվականի թիվ 112-Ն

6

որոշման (ուժը կորցրել է 05.04.2014 թվականին՝ ՀՀ կառավարության 13.02.2014 թվականի թիվ 265-Ն որոշման համաձայն) 3-րդ կետի 2-րդ ենթակետով (Ավտոմոբիլային ճանապարհների մասինե ՀՀ

օրենքի

4-րդ հոդվածով նախատեսված

ընդհանուր

օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին է սահմանել ՀՀ մարզպետներին` նույն որոշման թիվ 2 և թիվ 3 հավելվածներում նշված համապատասխան մարզի ենթակայության մասով:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 88.1-րդ հոդվածի համաձայն`

մարզպետներն

քաղաքականությունը,

իրագործում

համակարգում

են

են

կառավարության

գործադիր

տարածքային

մարմինների

տարածքային

ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: ՀՀ Նախագահի (Մարզերում պետական կառավարման մասինե 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-728 հրամանագրի 1.2-րդ կետի համաձայն` պետական կառավարումը մարզում ապահովվում է մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման

և

ծառայությունների

հանրապետական

գործունեության

գործադիր

համակարգման

մարմինների

տարածքային

միջոցով:

Մարզպետը,

օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, մարզի տարածքում կառավարության

տարածքային

քաղաքականությունն

իրականացնում

է

հետևյալ

բնագավառներում` (…) տրանսպորտ և ճանապարհաշինություն (...): Նույն հրամանագրի 1.14-րդ կետի (աե և (բե ենթակետերի համաձայն` տրանսպորտի և

ճանապարհաշինության

բնագավառներում

մարզպետը`

միջհամայնքային

հասարակական

տրանսպորտի

ենթակայության

տրանսպորտային

կազմակերպությունների

կազմակերպում

աշխատանքը,

է

մարզային

գործունեությունը,

կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում

է

հանրապետական

նշանակության

ճանապարհների

շինարարության,

պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 10.01.2008 թվականի թիվ 112-Ն որոշման թիվ 2 և թիվ 3 հավելվածներում նախատեսված ընդհանուր օգտագործման մարզային (տեղական)

նշանակության

կազմակերպման

ավտոմոբիլային

կահավորանքի,

ձեռքբերման,

տեղադրման

իշխանության

մարմինը

ու

այդ

թվում

շահագործման

տվյալ

ճանապարհներում

նաև՝

ճանապարհային

լիազորությամբ

ավտոմոբիլային

երթևեկության

նշանների,

օժտված

հանրային

ճանապարհների

գտնվելու

համապատասխան մարզի մարզպետն է:

2. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև համապատասխան մարզի տարածքում գտնվող մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներում երթևեկության կազմակերպման կահավորանքի, այդ թվում նաև՝ ճանապարհային նշանների ձեռքբերման, տեղադրման ու շահագործման լիազորությունը վերապահված է տվյալ մարզի մարզպետին, սակայն այդ հանգամանքը չի կարող ընկալվել որպես այդ մարզի

տարածքի

բոլոր

մարզային

(տեղական)

նշանակության

ավտոմոբիլային

7

ճանապարհների բոլոր հատվածների անվերապահ և միաժամանակյա կահավորման պարտականություն:

Այսպես,

նախևառաջ

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

ՀՀ

կառավարությունը 26.10.2006 թվականի (Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու

մասինե թիվ 1699-Ն որոշման

ճանապարհային

նշաններին

ներկայացվող

թիվ 3

հավելվածով

պահանջները,

դրանց

հաստատել

է

կիրառման

ու

տեղակայման կանոնները: Նշված որոշման թիվ 3 հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ նշանների

տարաբաշխումը

հաստատում

և

կազմակերպում

են

Հայաստանի

Հանրապետության օրենսդրության համաձայն ճանապարհը տնօրինող և շահագործող լիազորված մարմիններն ու անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի

Հանրապետության

ոստիկանության

(...)

ճանապարհային

ոստիկանության համապատասխան մարմնի հետ համատեղ` ոչ ուշ, քան յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ (...), իսկ 29-րդ կետի համաձայն՝ տեղակայվող նշանների (...) տեղակայման վայրերը որոշվում են տարաբաշխմամբ (...):

Վերոգրյալ

իրավակարգավորումների

վերլուծության

արդյունքում

Վճռաբեկ

դատարանը փաստում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 10.01.2008 թվականի թիվ 112-Ն որոշման թիվ 2 և թիվ 3 հավելվածներում նախատեսված

ընդհանուր

օգտագործման

մարզային

(տեղական)

նշանակության

ավտոմոբիլային ճանապարհներում ճանապարհային նշանների տեղակայման վայրերը որոշվում են համապատասխան մարզի մարզպետի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ` ոչ ուշ, քան յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ: Ավելին, Վճռաբեկ

դատարանի

ճանապարհային

գնահատմամբ

նշաններով

մարզպետը,

կահավորել

իր

կրելով

պարտականություն

իրավասության

ներքո

գտնվող

ճանապարհահատվածները, որոշում է, թե ինչ առաջնահերթությամբ կահավորել դրանք: Նման աշխատանքներ կատարելիս մարզպետը պարտավոր է հաշվի առնել որոշակի իրավաչափ հանգամանքներ, մասնավորապես՝ տեղանքի առանձնահատկությունները, առավել վտանգավոր այն հատվածները, որտեղ վթարների հավանականությունն առավել բարձր է, տարածքի բանուկ հատված համարվելու հանգամանքները և այլ հատկանիշներ՝ նպատակ

ունենալով

առաջնահերթության:

ճանապարհները

Այսինքն`

կահավորել

մարզպետը

կարող

է

ըստ

կարևորության

նախապատվությունը

տալ

ճանապարհի այն հատվածներին, որոնց՝ ճանապարհային նշաններով կահավորումն առավել

կարևոր

է:

Հետևաբար

ճանապարհի

որոշակի

հատվածներ

նպատակահարմարությունից ելնելով չկահավորելը չի ենթադրում, որ իրավազոր վարչական մարմնի կողմից անվերապահորեն թույլ է տրվել ոչ իրավաչափ անգործություն: Միևնույն

ժամանակ

ճանապարհային

Վճռաբեկ

նշանները

կարգավորող

միջոցներ,

հաղորդում

են

հանդիսանում

որոնք

որոշակի

դատարանը

հարկ

են

ճանապարհային

տեղեկություններ,

է

համարում

ընդգծել,

որ

ճանապարհային

երթևեկությունը

երթևեկության

մասնակիցներին

ինչի

հաշվառմամբ

վերջիններս

կանոնակարգում են իրենց գործողությունները: Ուստի ճանապարհային նշաններով ավտոմոբիլային ճանապարհների կահավորում իրականացնելու լիազորությունը կոչված է

8

ապահովելու ճանապարհային երթևեկության բնականոն ընթացքն ու անվտանգությունը: Հետևաբար համապատասխան մարզպետը պարտավոր է ըստ առաջնահերթության ապահովել

ընդհանուր

ավտոմոբիլային

օգտագործման

ճանապարհների՝

մարզային

երթևեկության

(տեղական)

նշանակության

անվտանգության

տեսանկյունից

առավել կարևոր հատվածների կահավորումը ճանապարհային նշաններով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ եթե ողջամտորեն առկա է ընդհանուր օգտագործման մարզային

(տեղական)

նշանակության

ավտոմոբիլային

ճանապարհների

որոշակի

հատված կոնկրետ ճանապարհային նշաններով կահավորելու անհրաժեշտություն, մինչդեռ համապատասխան մարզի մարզպետը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չեն ընդունել որոշում ճանապարհի այդ հատվածում ճանապարհային տվյալ նշանի տեղակայման մասին, ապա այդ դեպքում ևս կարող է բարձրանալ համապատասխան մարզի մարզպետի ոչ իրավաչափ անգործության հարցը: Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հատվող ճանապարհների հատման մասում ճանապարհային նշանների բացակայության դեպքում վարորդները և ճանապարհային

երթևեկության

ճանապարհային

նշանների

մնացած

մասնակիցները

բացակայության

դեպքում

պետք

գործող

է

պահպանեն

համապատասխան

ճանապարհային երթևեկության կանոնները, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ: Այսպես, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` գլխավոր ճանապարհը 2.1` (Գլխավոր ճանապարհե, 2.3.1` (Հատում երկրորդական ճանապարհի հետե, 2.3.2 - 2.3.7` (Երկրորդական ճանապարհի հարումե, կամ 5.1` (Ավտոմայրուղիե նշաններով նշված ճանապարհն է հատողի (հարողի) նկատմամբ կամ կոշտ ծածկույթով (ասֆալտբետոն, ցեմենտբետոն, քարե նյութեր և այլն) ճանապարհը հողային ծածկույթ ունեցողի նկատմամբ, կամ էլ՝ ցանկացած ճանապարհ մերձակա տարածքներից դուրս եկող ճանապարհի նկատմամբ:

ՀՀ

ճանապարհային

երթևեկության

կանոնների

96-րդ

կետի

համաձայն`

երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:

ՀՀ

ճանապարհային

երթևեկության

կանոնների

98-րդ

կետի

համաձայն`

հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն դեպքում, երբ խաչմերուկում բացակայում են

ճանապարհային

խաչմերուկների

նշանները,

համար

գործում

նախատեսված

է

կանոնը,

հավասարազոր

որի

դեպքում

ճանապարհների

ոչ

ռելսագնաց

տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:

Վերոգրյալ իրավական նորմերից բխում է, որ ՀՀ օրենսդրության տեսանկյունից իրավաչափ է համարվում այն իրավիճակը, որ ոչ բոլոր ճանապարհներն են կահավորված ճանապարհային նշաններով: Ասվածը, սակայն, չի նշանակում, որ նման ճանապարհային

9

հատվածներում չեն գործում երթևեկության որոշակի կանոններ և դրանք չպետք է պահպանվեն, քանի որ ճանապարհային

երթևեկության կանոններով նախատեսվել է

հավասարազոր ճանապարհների խաչմերուկների համար նախատեսված կանոնը, որն ամեն դեպքում ենթակա է պահպանման նմանաբնույթ ճանապարհով երթևեկող վարորդների կողմից: Այլ կերպ ասած` այն պարագայում, երբ խաչմերուկում առկա չէ լուսացույց կամ որևէ այլ ճանապարհային նշան, ապա վարորդները պետք է առաջնորդվեն այն

կանոնով,

որ

հատվող

ճանապարհները

հանդիսանում

են

հավասարազոր

ճանապարհներ, և այդ հատվածով երթևեկությունը պետք է կազմակերպվի` հաշվի առնելով հավասարազոր ճանապարհների համար նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնները: Փաստորեն, ճանապարհային նշաններ չտեղադրելն իրենից ներկայացնում է ճանապարհահատվածի կարգավորման առանձնահատուկ դրսևորում, որի դեպքում հատվող ճանապարհները վերածվում են հավասարազոր ճանապարհների: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ճանապարհային երթևեկության նշաններից որևէ մեկի կիրառմամբ ճանապարհն այն հատող ճանապարհի նկատմամբ գլխավոր դարձնելու դեպքում երկրորդական ճանապարհում սովորաբար տեղադրվում են համապատասխան ճանապարհային նշաններ, որոնք վկայում են այդ ճանապարհի՝ երկրորդական լինելու մասին: Այդպիսի նշաններ են համարվում ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի թիվ 1 Ձևի 2-րդ գլխում սահմանված՝ 2.4. (Զիջեք ճանապարհըե ճանապարհային նշանը, որի համաձայն՝ վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով (...) ընթացող տրանսպորտային միջոցներին, և 2.5. (Երթևեկությունն առանց կանգառի արգելվում էե ճանապարհային նշանը, որի համաձայն՝ արգելվում է երթևեկել առանց (Կանգե գծից առաջ (դրա բացակայության դեպքում` հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու: Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով (...) ընթացող տրանսպորտային միջոցներին (...): Փաստորեն, որևէ ճանապարհ առավելության նշանների կիրառմամբ դրա հետ

հատվող

ճանապարհի

նկատմամբ

գլխավոր

դարձնելու

դեպքում

հատվող

ճանապարհը, որպես կանոն, կահավորվում է նաև 2.4. (Զիջեք ճանապարհըե կամ 2.5.

(Երթևեկությունն առանց կանգառի արգելվում էե նշաններով, որոնք այդ ճանապարհով երթևեկող վարորդների համար սահմանում են պարտականություն՝ զիջելու ճանապարհը գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ գլխավոր ճանապարհը կահավորված է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված առավելության նշաններից որևէ մեկով, իսկ հատվող ճանապարհը չի կահավորվում այն երկրորդական ճանապարհ համարելու նշաններով, ապա հնարավոր է, որ տվյալ ճանապարհներով երթևեկող վարորդների համար սկսեն գործել երկու իրարամերժ կանոններ: Այսպես, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված առավելության նշաններից որևէ մեկով կահավորված գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդի վրա կարող է տարածվել ճանապարհային

10

երթևեկության կանոնների 96-րդ կետը, որի համաձայն՝ երկրորդական ճանապարհով

անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Մինչդեռ այդ ճանապարհի հետ հատվող և 2.4. (Զիջեք ճանապարհըե կամ 2.5. (Երթևեկությունն առանց կանգառի արգելվում էե նշաններով չկահավորված ճանապարհով երթևեկող վարորդի վրա կարող է տարածվել ճանապարհային երթևեկության կանոնների 98-րդ կետը, որի

հավասարազոր

ճանապարհների

խաչմերուկում

ոչ

ռելսագնաց

տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նշված իրավիճակի առաջացումը համաձայն՝

պայմանավորված է այն հանգամանքով, թե որ փողոցներից են տվյալ տրանսպորտային միջոցները մուտք գործել խաչմերուկ, և որ ուղղությամբ են դրանք շարժվել, և նկարագրված է հետևյալ օրինակում. ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն

որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված առավելության նշաններից որևէ մեկով կահավորված գլխավոր ճանապարհով երթևեկող Ա վարորդը ողջամտորեն ենթադրում է, որ ինքը երթևեկում է գլխավոր ճանապարհով, և այդ ճանապարհի հետ հատվող մյուս ճանապարհով (որը կահավորված չէ որևէ նշանով) երթևեկող տրանսպորտային միջոցի Բ վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել Ա-ին՝ անգամ եթե Բ-ն Ա-ի վարած տրանսպորտային միջոցին է մոտենում աջ կողմից, իսկ առավելության նշաններից որևէ մեկով կահավորված գլխավոր ճանապարհի հետ հատվող ճանապարհով երթևեկող Բ վարորդը ողջամտորեն ենթադրում է, որ ինքն անցնում է հավասարազոր ճանապարհների խաչմերուկով, և իրեն ձախից մոտեցող տրանսպորտային միջոցի Ա վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել Բ-ին:

Այսինքն՝ բերված օրինակում գլխավոր ճանապարհի վրա այն այդպիսին դարձնող նշանի առկայության և միաժամանակ այդ ճանապարհի հետ հատվող ճանապարհի վրա այն

երկրորդական

դարձնող

նշանի

բացակայության

պայմաններում

այդ

ճանապարհներով երթևեկող վարորդների համար ճանապարհային երթևեկության ռեժիմի միասնականությունը խաթարվում է: Այդ դեպքում վարորդները ստիպված են լինում ենթարկվել ճանապարհային երթևեկության հակասական կանոնների, ինչը կարող է հանգեցնել ճանապարհային երթևեկության պատահարների:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ կառավարության 10.01.2008 թվականի թիվ 112-Ն որոշման թիվ 2 և թիվ 3 հավելվածներում նախատեսված ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության հատվող ճանապարհներում դրանք մեկը մյուսի նկատմամբ գլխավոր և երկրորդական դարձնող ճանապարհային նշանների տեղադրման հարցում հնարավոր է հետևյալ իրավիճակների առաջացումը.

1) Համապատասխան մարզի մարզպետը և ՀՀ ոստիկանության իրավասու մարմինը չեն ընդունել որևէ որոշում մարզային (տեղական) նշանակության ճանապարհների հատման

խաչմերուկի

կահավորելու

հատվածն

վերաբերյալ:

Այդ

առավելության

դեպքում

տվյալ

ճանապարհային

խաչմերուկ

նշաններով

մուտք

գործող

11

տրանսպորտային

միջոցների

վարորդների

վրա

տարածվում

է

ճանապարհային

երթևեկության կանոնների 98-րդ կետով նախատեսված հավասարազոր ճանապարհների հատման խաչմերուկի անցման կանոնը՝ ապահովելով երթևեկության միասնական ռեժիմն ու անվտանգությունը:

2) Համապատասխան մարզի մարզպետը և ՀՀ ոստիկանության իրավասու մարմինն ընդունել են համատեղ որոշում մարզային նշանակության ճանապարհի վրա այն գլխավոր ճանապարհ

դարձնող

առավելության

նշան

տեղադրելու

վերաբերյալ՝

առանց

անդրադառնալու դրա հետ հատվող ճանապարհի վրա ճանապարհը զիջելու նշանի տեղադրման հարցին: Նշված իրավիճակում միայն մեկ ճանապարհի վրա առավելության ճանապարհային նշանի տեղադրման պատճառով հնարավոր է, որ խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների վարորդների վրա տարածվեն ճանապարհային երթևեկության կանոնների 96-րդ և 98-րդ կետերով սահմանված հակասական կանոնները, ինչի

պատճառով

գլխավոր

ճանապարհի

վրա

այն

այդպիսին

դարձնող

նշանի

առկայության և միաժամանակ այդ ճանապարհի հետ հատվող ճանապարհի վրա այն երկրորդական դարձնող նշանի բացակայության պայմաններում այդ ճանապարհներով երթևեկող

վարորդների

համար

ճանապարհային

երթևեկության

ռեժիմի

միասնականությունը կարող է խաթարվել:

3) Համապատասխան մարզի մարզպետը և ՀՀ ոստիկանության համապատասխան իրավասու

մարմինն

նշանակության

ընդունել

հատվող

են

համատեղ

ճանապարհների

վրա

որոշում

մարզային

համապատասխան

(տեղական)

առավելության

նշաններ տեղադրելու մասին, որի համաձայն՝ Ա ճանապարհի վրա պետք է տեղադրվի այն գլխավոր ճանապարհ դարձնող ճանապարհային նշան, իսկ Բ ճանապարհի վրա՝ ճանապարհը զիջելու համապատասխան նշան: Տվյալ պարագայում մարզպետի կողմից ոչ իրավաչափ անգործություն կարող է դրսևորվել այն պայմաններում, եթե վերջինս ոչ պատշաճ կերպով է կատարել իր և ՀՀ ոստիկանության համապատասխան իրավասու մարմնի համատեղ որոշմամբ սահմանված՝ Ա և Բ ճանապարհների խաչմերուկի հատվածում ճանապարհային նշանների տեղադրման իր պարտականությունը, ինչը հանգեցրել է այնպիսի իրավիճակի առաջացման, որ այդ ճանապարհներով խաչմերուկ մուտք

գործող

տրանսպորտային

միջոցների

վարորդների

վրա

տարածվում

են

ճանապարհային երթևեկության կանոնների 96-րդ և 98-րդ կետերով սահմանված հակասական կանոնները:

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` (1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (...). (2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն. (3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

12

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ

կերպ

իրեն

սպառած

գործողությունը

կամ

անգործությունը,

եթե

հայցվորն

արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ 3)

դա

նպատակ

է

հետապնդում

վերականգնելու

հայցվորի

պատիվը,

արժանապատվությունը կամ գործարար համբավը։

ՀՀ

վարչական

դատավարության

օրենսգրքի

3-րդ

հոդվածի

վկայակոչված

իրավադրույթից հետևում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որպես կանոն, իրավունք ունեն դիմելու վարչական դատարան իրենց իրավունքների պաշտպանության նպատակով: Այսինքն՝ վարչական դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման

վտանգ:

Այսպիսով,

ՀՀ

վարչական

դատավարության

օրենսգրքի

իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու` իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները (տես,

Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը): Օրենսդիրը,

ՀՀ

վարչական

դատավարության

օրենսգրքի

65-րդ

հոդվածում

ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության

օրենսգրքի

իրավահարաբերություններից

մյուս

ծագող

հոդվածներում

գործերով

սահմանել

իրավասու

է

հանրային

սուբյեկտների

կողմից

վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը։ Այսինքն՝ նշված հայցատեսակի առարկան այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, ինչպես նաև կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելն է: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, ի լրումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի, նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել է ճանաչման հայցով դատարան

13

դիմելու համար իրավական շահագրգռվածության հատուկ կանոն, որի համաձայն՝ հայցվորը պետք է արդարացիորեն շահագրգռված լինի համապատասխան վարչական ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ: Ավելին, օրենսդիրը

բացահայտել

է

ճանաչման

հայց

ներկայացնելու

համար

հայցվորի

արդարացիորեն շահագրգռված լինելու պայմանը՝ դրա առկայությունը պայմանավորելով հետևյալ հանգամանքներով.

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ,

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում,

3) վարչական ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ ներկայացնելը նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատարանը պարտավոր է պարզել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցով դատարան դիմած անձի իրավական շահագրգռվածությունը՝ հիմք ընդունելով վերոգրյալ չափանիշները: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցով դատարան դիմած անձը համարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով (շահագրգիռ անձե՝ վերոգրյալ հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայց հարուցելու համար բավարար է, որ հայցվորն արդարացիորեն շահագրգռված լինի իր կողմից ներկայացվող պահանջի բավարարման հարցում, ինչը ենթակա է հաստատման վերը նկարագրված հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ պայմանների առկայությունը պայմանավորված է յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկություններից. դրանց առկայության մասին կարող են վկայել ինչպես հայցվորի ներկայացրած դիրքորոշումները, փաստարկներն ու ապացույցները, այնպես էլ վիճելի իրավահարաբերության բնույթն ու բովանդակությունը:

Սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի հիման վրա հարուցված այն գործերի քննության առանձնահատկություններին, որոնց հարուցման համար հիմք է հանդիսացել հայցվորի արդարացի շահագրգռվածության՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանը, այն է՝ գույքային վնասի հատուցում պահանջելու հայցվորի մտադրությունը:

Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է վարչական մարմինների կողմից ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտերի, նրանց կատարած ոչ իրավաչափ գործողությունների

կամ

անգործության

հետևանքով,

այսինքն՝

ոչ

իրավաչափ

վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 7-րդ բաժնով: Հիշյալ օրենքի համապատասխան իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը ձևավորել է այն

14

կայուն նախադեպային դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաu հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը

պատճառած

վարչական

մարմին,

որի

կողմից

հատուցման

պահանջն

ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն

թաղապետարանի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2018 թ.
Գործի #:
ՎԴ/8765/05/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել