Մադաթյան — ԱՐԴ/0002/06/19
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի փետրվարի 11-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 46154519 քրեական գործը: 1.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ Արման Արարատի Մադաթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մա
Ամբողջ Տեքստ
ԱՐԴ/0002/06/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԱՐԴ/0002/06/19
Նախագահող դատավոր` Մ.Հարությունյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ պաշտպան`
Ա.ԱԼԻԽԱՆՅԱՆԻ
2020 թվականի մայիսի 25-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Արման Արարատի Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
2
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի փետրվարի 11-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 46154519 քրեական գործը: 1.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ Արման Արարատի Մադաթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի մարտի 12-ի որոշմամբ մեղադրյալ
Ա.Մադաթյանի
նկատմամբ
որպես
խափանման
միջոց
է
ընտրվել
կալանավորումը:
2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մադաթյանի
նկատմամբ
որպես
խափանման
միջոց
ընտրված
կալանավորումը
երկարացվել է` երկու ամիս ժամկետով:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունիսի 4-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:
Արմավիրի
մարզի
դատախազության
դատախազ
Ծ.Մնացականյանի
կողմից
ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով վերջինս խնդրել է մերժել մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1
Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ66 որոշումը ստանալուց հետո:
3
5. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 8-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է. (Բավարարել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային
քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վ.Բազունցի միջնորդությունը:
Թիվ 46154519 քրեական գործով մեղադրյալ Արման Արարատի Մադաթյանին (…) կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել 2 (երկու) ամիս ժամկետով` մինչև 2019թ. հուլիսի 12-ը:
(…)
Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` տասնօրյա ժամկետում (…)ե2:
6. Մեղադրյալ Ա.Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երակարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշման օրինակը պաշտպան Ա.Ալիխանյանը ստացել է նույն օրը` 2019 թվականի մայիսի 8-ին3:
7. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի մայիսի 20-ին4, որը փոստային առաքման միջոցով Վերաքննիչ դատարան է ստացվել 2019 թվականի մայիսի 21-ին5:
8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. ((…) [Տ]վյալ դեպքում պաշտպան Ալիխանյանի կողմից չեն պահպանվել
վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետները, այն է` բողոքը ներկայացվել է որոշումը հասանելի լինելուց տասներկու օր անց:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պաշտպան Ա.Ալիխանյանը ստացել է 2019 թվականի մայիսի 08-ին, և վերջինիս համար այդ դատական ակտի բողոքարկման ժամկետն ավարտվել է 2019 թվականի մայիսի 13-ին` ժամը 24:00-ին (…): Սույն դատական գործի նյութերից երևում է, որ պաշտպան Ա.Ալիխանյանը հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2019 թվականի 2
Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 76:
Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 76:
4
Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 100:
5 Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 87:
3
4
մայիսի 20-ին, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետի խախտմամբ: Այլ կերպ` վերաքննիչ բողոքը ժամկետանց է, ուստի այն պետք է թողնել առանց քննության: (…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում պաշտպան Ա.Ալիխանյանը, վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, հետևաբար վերջինիս կողմից ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության` բողոքը ժամկետանց լինելու հիմքով(...)ե6:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ստորադաս դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 18րդ և 19-րդ, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 13-րդ,
ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 379-րդ և 398-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումը վերոհիշյալի՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 8-ի որոշման եզրափակիչ մասում նշված վերաքննության կարգով բողոքարկման տասնօրյա ժամկետը թյուրիմացության մեջ է գցել իրեն, որի պատճառով բողոքարկման ժամկետը բաց է թողնվել ոչ պաշտպանության կողմի մեղքով: Վերաքննիչ դատարանը` 2019 թվականի հունիսի 4-ի որոշմամբ անդրադարձ չի կատարել վերը նշված փաստին և եկել սխալ եզրահանգման` բողոքը թողնելով առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Արման Մադաթյանի դատական պաշտպանության իրավունքը և դատարանի մեղքով բաց է թողնվել բողոքարկման ժամկետը, ուստի պաշտպանության կողմն ունի պետական
6
Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 106:
5
մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է՝ ((…) [Ա]մբողջությամբ
բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի (…) որոշումը (…), որոշում կայացնել (…) վերաքննիչ բողոքը քննության առնելու մասին, և բողոքի քննարկումն ուղարկել (…) Վերաքննիչ քրեական դատարան (…), իսկ բողոքի ժամկետի քննարկման սկիզբը հաշվարկել սկզբնական ներկայացման օրը՝ 20.05.2019 թվականըե:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ
բողոքն
առանց
քննության
թողնելու
մասին
Վերաքննիչ
դատարանի
հետևությունը:
12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր ոք
ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքե:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Յուրաքանչյուր ոք
ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքե:
ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` (Հանցանք կատարելու համար
դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքե:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` (Հիմնական իրավունքների և
ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման
համար
ընտրված
միջոցները
պետք
է
համարժեք
սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանըե։
լինեն
6
(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
(Յուրաքանչյուր
ոք,
(...)
նրան
ներկայացված
ցանկացած
քրեական
մեղադրանքի առնչությամբ, ունի (...) դատաքննության իրավունքե։ Կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված
յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքովե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` ((…)
3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը (…): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (…):
4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)ե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի համաձայն` (Վերաքննիչ
բողոքը ներկայացվում է վերաքննիչ դատարան, իսկ դրա պատճենը` դատական ակտ կայացրած դատարան (...)ե:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` ((...)
3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական
հաստատությունում
անձանց
տեղավորման
մասին
որոշումները՝
հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետումե:
13. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները
7
չպետք
է
այն
կերպ
կամ
այն
աստիճանի
սահմանափակեն
անձի՝
դատարանի
մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը7,
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն8,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա9,
-
դատարանի
մատչելիության
կարգավորումները
դադարում
արդարադատության
պատշաճ
իրավունքը
խախտվում
ծառայել
իրավական
որոշակիության
և
նպատակներին
և
են
են
կազմակերպման
է,
երբ
սահմանված
վերածվում
իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի10:
14. ՀՀ սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ
երաշխավորված՝
դատարանի
մատչելիության
իրավունքի
սահմանափակման հիմնավորում,
Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
8
Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
9 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
10 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
7
8
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, -
իրավական
մատչելիության
որոշակիության
իրավունքի
ապահովման
իրացման
համար
պահանջից
անհրաժեշտ
ելնելով՝
դատարանի
որոշակի
իմպերատիվ
նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման11:
15.
Արդար
դատաքննության
իրավունքի
համատեքստում
կարևորելով
անձի՝
դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության
իրավական
համակարգում12՝
Վճռաբեկ
դատարանն
իրավական
դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը
ներկայացվող
ձևական
բնույթի
չափանիշների
և
պահանջների
պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը13։
16.
ՀՀ
վճռաբեկ
դատարանը
(Արդշինինվեստբանկե
փակ
բաժնետիրական
ընկերության գործով վերահաստատելով և զարգացնելով Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է՝ ((…)
[Ի]րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող,
11
Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը: Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշումը։ 13 Տե'ս Անդրանիկ Խաչատրյանի գործով 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշման 16-րդ կետը:
12
9
ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ
տրամադրելը
հավասարապես
հակասում
են
օրինականության
սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման (…)ե14:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է վերաքննության կարգով դատական ակտի բողոքարկման տասնօրյա ժամկետ15,
- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշումը մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանը ստացել է նույն օրը` 2019 թվականի մայիսի 8-ին 16
,
- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ մեղադրյալ Ա.Մադաթյան
պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի մայիսի 20-ին17, որը փոստային առաքման միջոցով Վերաքննիչ դատարանում է ստացվել 2019 մայիսի 21-ին18,
- Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հունիսի 4-ի որոշմամբ պաշտպան Ա.Ալիխանյանի բողոքը թողել է առանց քննության՝ փաստելով, որ որոշման բողոքարկման ժամկետն ավարտվել է 2019 թվականի մայիսի 13-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի մայիսի 20-ին19:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև կալանքի ժամկետի երկարացման որոշումների համար օրենքը հստակ սահմանում է բողոքարկման հնգօրյա
ժամկետ, սակայն Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի
որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը՝ դատական ակտի վերաքննության 14
Տե'ս Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի՝ (Արդշինինվեստբանկե ՓԲԸ-ի գործով թիվ ԳԴ3/0001/11/14 որոշման 15-րդ կետը:
15
Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
16 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
17
Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
18 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
19 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
10
կարգով բողոքարկման տասնօրյա ժամկետի վերաբերյալ կարող էր պաշտպանական կողմին հանգեցնել տարընկալման՝ բողոքարկման ժամկետի ավարտման վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ անդրադարձ չի կատարվել Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման ժամկետին, ուստի և քննության չառնելով վերոնշյալը,
անհամաչափորեն
սահմանափակվել
է
մեղադրյալ
Ա.Մադաթյանի`
19. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է,
որ մեղադրյալ
դատարանի մատչելիության իրավունքը:
Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը 2019 թվականի մայիսի 8-ին ստացած լինելու պարագայում, ղեկավարվելով դատարանի կողմից արձանագրված՝ բողոքարկման տասնօրյա ժամկետով, վերաքննիչ բողոքը ներկայացրել է՝ 2019 թվականի մայիսի 20-ին, քանի որ որոշումը ստանալուն հաջորդող օրվանից՝ 2019 թվականի մայիսի 9-ից հաշվարկելու դեպքում այն վերջանում էր նույն թվականի մայիսի 19ին, և նկատի ունենալով, որ ժամկետի լրանալը համընկնում էր ոչ աշխատանքային օրվա հետ, ժամկետի վերջին օրը պետք է հաշվվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ը: Հետևաբար պաշտպանի կողմից պահպանվել է Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված բողոքարկման տասնօրյա ժամկետը: 19.1. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով
առանց
քննության
թողնելիս Վերաքննիչ
դատարանն
անձի`
դատարանի
մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում սխալ արձանագրված՝ վերաքննության կարգով բողոքարկման ժամկետի հարցին:
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ
11
դատարանի` 2019 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար20:
Սույն
որոշմամբ
արտահայտված
իրավական
դիրքորոշումների
հաշվառմամբ,
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի բողոքը պետք է բավարարել մասնակիորեն՝ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 4-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի պաշտպանի վերաքննիչ բողոքը: Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, (Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Արման Արարատի Մադաթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
20
Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
12
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/0002/06/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
