Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ՍնԴ/0064/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ՍնԴ/0064/02/20

Վճռաբեկ դատարանՍնԴ/0064/02/208 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Նոնա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Նոնա Սարգսյանի ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լնոն Պետրոսյանի, Միքայել Խչեյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի՝ Երնան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի 23.04.2020 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետնանք՝ 23.04.2020 թվականի աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը, 08.05.2020 թվա

Ամբողջ Տեքստ

ՆԱՅԵ

ՀՏՅԱՏղրՆ ՀՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0064/02/20 դատարանի որոշում 2022թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0064/02/20

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով' նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի ապրիլի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նոնա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Նոնա Սարգսյանի ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լնոն Պետրոսյանի, Միքայել Խչեյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի՝ Երնան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի 23.04.2020 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետնանք՝ 23.04.2020 թվականի աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը, 08.05.2020 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն ու այդ պայմանագրի հիման վրա Միքայել Խչեյանի անվամբ Երնան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1ԼԳործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Նոնա Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի 23.04.2020 թվականի աճուրդը, որպես հետնանք՝ 23.04.2020 թվականի աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը, 08.05.2020 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն ու այդ պայմանագրի հիման վրա Միքայել Խչեյանի անվամբ Երնան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) 21.05.2020 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) 06.07.2020 թվականի որոշմամբ Միքայել Խչեյանի՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան) 25.08.2020 թվականի որոշմամբ Միքայել Խչեյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ն ՀՀ սնանկության դատարանի «Հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» 06.07.2020 թվականի որոշումը վերացվել է, ն. Միքայել Խչեյանի միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս. (Թադնոսյան) 28.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ Միքայել Խչեյանի միջնորդությունը բավարարվել է, Ա ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) 11.11.2020 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ն ՀՀ սնանկության դատարանի 28.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը վերացվել է, ն հարցն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս. (Թադնոսյան) (այսուհետ՝ Դատարան) 20.01.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ Միքայել Խչեյանի միջնորդությունը բավարարվել է, ո ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2021 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Նոնա Սարգսյանը (ներկայացուցիչ` Էդիկ Ոսկանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Յ

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6Լրդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 134-րդ, 200-րդ, 36-րդ, 370-րդ, 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանի կողմից նույն որոշման դեմ ներկայացված երկու բողոքների արդյունքում կայացվել են երկու իրարամերժ որոշումներ՝ մի դեպքում վարույթ ընդունելու ն վերացնելու, մյուս դեպքում վարույթ ընդունելը մերժելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ տվյալ դատական ակտը չի կարող բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այդպիսի հնարավորություն նախատեսված չլինելու պատճառաբանությամբ:

Արդյունքում բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքն է խախտվում, անհիմն սահմանափակման ենթարկվում, որի արգելքը նախատեսված է ն որը պաշտպանվում է թե' ՀՀ Սահմանադրությամբ ն թե' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թուլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ ն 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է հետնյալ պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

4

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության նե արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տես, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-Ղ257 ն այլն անդրադառնալով արդարադատության մատճելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որնէ առանձնահատկություն, Օ չի կարող մեկնաբանվելիրլթորպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիություւը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

(Թեն դատարանի մատճելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատձելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարութի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե'ս, /(օսշ 7. Քօլռոժ (28249/95) գործով

5

Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տես, ՕՆէօ/ ԽՈՇՏԱա:տՑ 7. 1 ԼՍողժ հԽոջտժօտ (18139791) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տե՛ս, Խհճլնօս/ ւ. ԲՒռոշօ (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչճելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, սէս Շհծօրջիծ մ. Թօոզուռ (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս, ըստ դիմումի «Բի լայե» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ առնտրի ն տետեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 21.04.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարնոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով

6

վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ըեդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5511//05//0 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետնանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները ն օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետնյալ որոշումները՝ (...) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե՝ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից հետնում է, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքենության կարգով:

Հարկ է նշել, որ բողոքարկման ենթակա դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ. այն մի կողմից ապահովում է իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցներին որոշակի է դառնում, թե որ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, իսկ մյուս կողմից նման սահմանափակումն ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում յուրաքանչյուր դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել:

7

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նան հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձնափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով: Օրենսդիրը միաժամանակ վերաքենության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ի թիվս այլնի, նախատեսել է նան հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկման հնարավորությունը: Հետնաբար հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում ն դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Նոնա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լնոն Պետրոսյանի, Միքայել ՒԽնչեյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երնան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի 23.04.2020 թվականի աճուրդը, որպես հետնանք՝ 23.04.2020 թվականի աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը, 08.05.2020 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն ու այդ պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարութ ն նուն օրվա «Հայցի ապահովման մասին» որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Նոնա Սարգսյանի միջնորդությունը (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-17):

Պատասխանող Միքայել Խչեյանը ներկայացրել է հակընդդեմ ապահովում պահանջելու մասին միջնորդություն, որը ՀՀ սնանկության դատարանի 06.07.2020 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժվել է (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 29-30):

Միքայել Խչեյանը վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2020 թվականի որոշմամբ բավարարվել է. այն է՝ վերացվել է ՀՀ սնանկության դատարանի «Հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» 06.07.2020 թվականի որոշումը, իսկ Միքայել Խչեյանի միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, բավարարվել է: Տվյալ որոշմամբ Նոնա Սարգսյանը պարտավոր էր որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ՀՀ սնանկության դատարանի դեպոզիտ փոխանցել 7.560.000 ՀՀ դրամ՝ որպես հակընդդեմ ապահովման գումար ն դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 43-47):

8

Միքայել Խչեյանը 02.09.2020 թվականին ներկայացրել է հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն, որը ՀՀ սնանկության դատարանի 28.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ բավարարվել է. վերացվել է ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 57-58):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ե ՀՀ սնանկության դատարանի 28.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը վերացվել է (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 95-97):

Դատարանի 20.01.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ Միքայել Խչեյանի ներկայացրած միջնորդությունը, բավարարվել է, ն ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 120-122):

Վերոնշյալ որոշման դեմ Վերաքննիչ դատարանի 18.02.2021 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետնյալ պատճառաբանությամբ. «(...) Դատարանը 20.01.2021թ. որոշումը վերացրել է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետի, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով այն է' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքում: Մասնավորապես, Դատարանը «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» 20.01.202կթ. որոշումը կայացրել է հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը (Հակընդդեմ ապահովում):

Հետնաբար, այն պայմաններում, երբ Նոնա Սարգսյանի կողմից բողոքարկված «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» 20.012021թ. որոշման հիմքում չի դրվել հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը վերացած լինելու հանգամանքը, տվյալ դատական ակտը չի կարող բողոքարկվել վերաքենության կարգով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օԹայդպիսի հեարավորություն նախատեսված չլինելու պատճառաբանությամբ:

Ուստի վերոգրյալը հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետով եախատեսված' որոշումը բողոքարկման ենթակա չլինելու հիմքով»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործի փաստերից հետնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Նոնա Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 20.01.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը չի կարող բողոքարկվել վերաքննության կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այդպիսի հնարավորություն նախատեսված չէ:

9

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նս մեկ անգամ արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում հատակ նախատեսել է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունը: Հետնաբար Դատարանի 20.01.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում ն դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն: Ընդ որում, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկումն օրենսդիրը չի պայմանավորել հակընդդեմ ապահովման միջնորդության հետ կապված լինելու կամ չլինելու որնէ նախապայմանով:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈՂՀՎ293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների ն կոնկրետ անձի շահերի միջն հավասարակշոռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ո բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարնորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով նե ելնե այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլն գործնականում ապահովելու նպատակից:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Նոնա Սարգսյանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը` սահմանափակել է տանձի բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

10

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Զ ը" Ն Հ ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

ԶԸ Գ ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍնԴ/0064/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել