Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թաղարյան — ԵԴ/0838/08/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Թաղարյան — ԵԴ/0838/08/21

Վճռաբեկ դատարանԵԴ/0838/08/2114 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ՀՇ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններիի դեմ պայքարի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58163521 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2021 թվականի նոյեմբերի 2ի որոշմամբ Էդգար Թաղարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեական օրենսգրքի 181-րդ

Ամբողջ Տեքստ

Բ: "ՎԱ

Մ ԹՅԱՆՆ ԵԴ/0838/08/21

«1 ՅՆԻ

Վոր:

ՆԱՅՔ

Պու 72- Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան

14 հունիսի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Էդգար Հարությունի (ԹԺաղարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններիի դեմ պայքարի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 58163521 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի նոյեմբերի 2ի որոշմամբ Էդգար Թաղարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2. Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 3ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ Էդգար Թաղարյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված ն առգրավված բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը ն պլանշետային համակարգիչը զննելու ն/ կամ համակարգչատեխնիկական փորձաքննության ներկայացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 3ի որոշմամբ վերոհիշյալ միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 13ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483- րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

3

2022 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Մասնավորապես, բողոքաբերը, մեկնաբանելով 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 217-րդ ն 279-րդ հոդվածների դրույթները, նշել է, որ նամակագրության, հեռախոսային խոսակցություննեի, փոստային, հեռագրաան ն այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, այդ թվում՝ զննումը, կարող են կատարվել բացառապես դատարանի որոշմամբ: Այսինքն, այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների գաղտնիության հետ կապված տվյալներ պարունակող առարկաները կամ փաստաթղթերը ձեռք է բերել ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ, 240-րդ, 24-րդ հոդվածների կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգերով, այլ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված այլ քննչական գործողության արդյունքում, ապա քննիչը դրանց զննություն կատարելու համար պետք է դատարանից թույլտվություն ստանա, քանի որ խուզարկությամբ հայտնաբերված ն առգրավված առարկաներում կարող է առկա լինել քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվություն, որը հնարավոր է զուգորդվի այն օգտագործած անձանց ն վերջիններիս հետ այդ եղանակով հաղորդակցություն ունեցած անորոշ շրջանակի

4

անձանց անձնական կյանքի, հեռախոսային ու ինտերնետային հաղորդակցության գաղտնիության սահմանափակման հետ:

5.1. Բողոքաբերը փաստարկել է նան, որ ստորադաս դատարանների պատճառաբանություններն առ այն, որ քննիչի կողմից ներկայացված փաստական տվյալները բավարար չեն անձի անձնական կյանքի նամակագրության, հեռախոսային խոսակցություննեի, փոստային, հեռագրաան ն այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման համար, հիմնավոր չն ն չեն բխում քրեական գործով ձեռք բերված տվյալներից, ավելին՝ Է.Թաղարյանի մասնավոր կյանքին միջամտությունը պայմանավորված է եղել հանցագործության բացահայտման անհրաժեշտությամբ, ինչն իրավաչափ է ն հետապնդում է համապատասխան օրենսդրությամբ թույլատրելի նպատակ:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի՝ նամակագրության, հեռախոսային

խոսակցություններ, փոստային, հեռագրական ն այ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն՝ «(...) 2021 թվականի սեպտեմբերի 3-ին «Սոֆթ Կոնարրակվտ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վփմլեկատվության անվտանգության ղեկավար Կարեն Ռաֆիկի Սահակյանն ՀՀ ոստիկանության քրեական ոսվփկանության գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձր, ներկայանալով որպես գործընկեր, 2021 թվականի օգոսվտսի 26-ին ն հուլիսի 09-ին կեղծ էլեկտրոնային մտատերի հասցեներից նամակագրական կապ հաստատելով «Սոֆթ Կոնարրակտ» ՍՊ ընկերության աշխատակիցների հետ՝ գումար փոխանցելու եղանակով հափշտակկ է ընդհանուր առմեւմը 56.344 եվրո:

Մասնավորապես նախաքննությամԻ պարզվլ է որ Ընկերության

աշխատակից Էդգար Թաղարյանը, համաձայն 2021 թվականի հունիսի 1-ի թիվ

5

11062105 աշխատանքային պայմանագրի, զրաղեցնելով Ընկերության «Վեր» բաժնի որակի ապահովման մասնագետի պաշտոնը, իսկ մինչ այղ՝ «Ֆինանսական բաժնի կառավարչական հաշվառման ն ֆինանսական վերլուծական» բաժնի ղեկավարի պաշտոնը ն իր պարտականությունների շրջանակում նախապես տեղյակ լինելով «Սոֆթ Կոնատփրակմ» ՍՊ ընկերության ն գործընկեր կազմակերպությունների միջն էլետրոնային փոռարերի միջոցով տարվող ֆինանսական գործարքների վերաբերյալ նամակագրությունների մասին ու ի պաշտոնն հասանելիություն ունենալով ընկերության պաշվտնական «ՄոճոճճԹեօ1ճ0ոՏԱՆԸԼ. 0» էլեկտրոնային փոռատին` 2021 թվականի հուլիսի 02-ին՝ ժամի 1:31Է06-ին, նշված էլեկտրոնային փոռարի կարգավորումներ բաժնից ակտիվացրել է վերաուղորդում ծառայությունը, դեպի իր կողմից նախապես արեղծված ոմ օՏյգոա86369յոռԱ. 601» էլեկտրոնային փոստի հասցեին: Նույն եղանակով 2021 թվականի հուլիսի 28-ին՝ ժաւմը 09:14:48-ին, «/ոճոօճԹեծէճ0ոՏԱ՛ԱԸԼ Շն» էլեկտրոնային փոստի կարգավորումներ բաժնից ակտիվացրել է վերաուղորդում ծառայությունը դեսի իր կողմից նախապես Կատեղծված մեկ այ՝ «ՖԱոջ.Ե61Ը0ոտմաՇ(ԹառուԼօօոն» էլեկտրոնային փոստի հասցեին` այդ կերպ ընկերության գործընկերներից ստացված հաղորդագրությունները, վերաուղորդելով,

Թոճնատյնոնի86360ումԼ օտ» ն «ԽԱնջ.Ե610ոտչն ԱԹ օո» էլեկտրոնային փոտատերի հասցեներին:

Տիրապետելով Ընկերության գործընկեր «Ծ0օօոջօցօ Քուաոճւոոծու ԻՄ.» ընկերությունից «Ռադոն Բ.Վ.» կազմակերպությանը հասցենգրված 20.659 եվրոյի փոխանցման վերաբերյալ նամակագրության ըրովանդակությանը՝ իր կողմից նախապես ստեղծված վերոնշյալ ընկերությաւն պաշտոնական

«ո.տեյքեոԹեօօ0ո50.Ը0ու» էլեկտրոնային փտատին նմանվող «ՖօօօռոջօԾջուճւԼ Ը0ու» էլեկտրոնային փոստից 2021 թվականի հուլիսի 09-ին՝ ժամի 12:36-ին ն 12:46-ին, Ընկերության պաշտոնական «Վոնօ1665Թ06160Ռ5նղՇԼ.Շ0ու» էլեկտրոնային փոստին է ուղարկել արացված նամակագրության րբովանդակությունը՝ կից իրական հաշիվ ապրանքագրով ն գումարի վտխանցման նպատակով փրամադրել է բիթքոին դրամապանակում իր հաշվեհամարը: Չարաշահելով Ընկերության

աշխատակիցների վատահությունը, որոնք վարել են նան գործընկեր հանդիսացող

6

Կյուրասաոյում գրանցված «Ռադոն Բ.Վ.» կազմակերպության գործնական նամակագրությունները, վերոնշյալ կազմակերպությունից իր կողմից տրամադրված հաշվին 2021 թվականի հուլիսի 12ին ատացել է 20.659 եվրոյին համարժեք 12.1417075 ՀՀ դրամի 0171460802 րիթքոին տեսակի կրիպտոարժութը ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է:

Բացի այդ, տիրապետելով Ընկերության գործընկեր «Խ1աուճնոջ քսննոանմ 6 ԱՂՍ6ՏՎ0ոճչ 1Ը0լոչ (ՕտջոօնսեօՄ ՍԽ» ընկերություն, «Ռադոն Բ.Վ.» կազմակերպությանը հասցեագրված 35.865,86 եվրոյի փոխանցման վերաբերյալ նամակագրության բովանդակությանը՝ իր կողմից նախապես ատեղծված վերոնշյալ ընկերության պաշտոնական «ՇՕոնճԸ0ԹճճՏլոօտ0ոԱոծ.0» էլեկտրոնային փոռարին նմանվող «Շ.ոԼճԸ066ճՏլղ050ոԱոօԹջուճ1Լ 6օու» էլեկտրոնային փոստից 2021 թվականի օգոնկտոսի 26-ին՝ ժամը 1114-ին, Ընկերությաւն պաշտոնական

«ՓանոտԹե6Աօոտի նը օօո» էլեկտրոնային փտարին է ուղարկե ` արացված նամակագրության րովանդակությունը՝ կից իրական հաշիվ ապրանքագրով ն գումարի փոխանցման նպատակով տրամադրել է իր կողմից տնօրինվող բիթքոին դրամապանակի մեկ Թայ 6 հաշվեհամար: Չարաշահեղով Ընկերության աշխատակիցների վարահությունը՝ «Ռադոն Բ.Վ.» կազմակերպությունից իր կողմից փրամադրված հաշվին 2021 թվականի օգոստոսի 30-ին արացել է 35.865,86 եվրոյին համարժեք 20.883.13,6 ՀՀ դրամին համարժեք 0.87010467 բիթքոին տեսակի կրիպվտարժոյթ ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է:

Այսպիսով, Էդգար (Թաղարյանն ընդհանուր առմամբ «Ռադոն Բ.Վ.» կազմակերպությունից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հավշվաւկել է առանձնապես խոշոր չափերի՝ 33.025.321.7822 ՀՀ դրամ:

(-.)

Միջնորդություն է հարուցվել Երնան քաղաքի ընդհանուր իրավասություն դատարան` թույլատրելու խուզարկություն կատարել Էդգար Թաղարյանի բնակությաւն հասցեում, որը բավարարվել է:

(-.)

7

Երեան քաղաքի Թավրիզյան փողոց Թ տուն հասցնում գտնվող Էդգար Թաղարյանի բնակարանի խուզարկությամի հայտնարերվե նե առգրավվել են ներքոհիշյալ բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը ն պլանշետային համակարգիչը.

«Տատտսոջ» ապրանքանիշի «ՏԵԼՀՅ25Ւ1Լ0Տ» սերիական համարով ն «ԱՆԷ: 350684162125819710» նույնականացման համարով բջջային հեռախոս,

«Տճուտարջ» աւպլրեաւնքանիշի «ՏՆԵԼՇՉ55Ւ0» սերիական համարով ն «ԱԱԼԷԼ: 359049108161617318», «11: 559050108161617316» նույնականացման համարներով բջջային հեռախոս,

«Տատսոջ» ապրանքանիշի «ԱՃՆ1Ս15/8ՇՏե» սերիական համարով ն «ԱԱԼԷԼ: 355847105101482313» նույնականացման համարով բջջային հեռախոս,

ՈՒՇ» ապրանքանիշի «ՏԱՎ: 1Շ450100961» սերիական համարով ն «Վ11Է1 1: 359149055541892», «11.1 2: 359149055541900» նույնականացման համարներով բջջային հեռախոս,

«ԱՇԸ6Է» ապրանքանիշի դյուրաւկիր համակարգիչ իրանին առկա հետնյալ գրառումներով՝ «ՏԱՀ ԻԹԱՄԽԻՔՆ(03044914Շ603400» ն «ՏԻՍք: 44908508834»,

«հք» ապրանքանիշի դյուրակիր համակարգիչ իրանին առկա հետնյալ գրառումներով՝ «Է 25067, Եոօձ 10 1427 ՏԵ4 Ժ 4Շ8, ՏԱ: ՇԽ01060722»,

«մքո» մոդելի պլանշետային համակարգիչ իրանին առկա հետնյալ գրառումներով՝ «10061 41823, ԻՇՇ 19. 86641823, 1Շ: 5790:41823, Տճոու Սո15710718Նե))»,

251 Իստօո» գրառմամբ հիշողության կրիչ» 2:

8. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 3ի որոշման համաձայն. «(...) Դատարան հարկ է համարում արձանագրել, որ «նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումները վերահսկելը» ն «ռեռախոսային խոսակցությունները վերահսկելը» քննչակաւն գործողությունների կատարման ընթացակարգերը մանրամասն ն սպառիչ նախավզեսված են օրենքով: Ընդ որում՝ այդ ընթացակարգը որնԼ կարգավորում չի պարունակում: բջջային հեռախոսի տեղեկատվության զննության, առավել ես այն

շ Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-5:

8

համակարգչաւրեխնիկական փորձաքննության ներկայացնելու վերաբերյալ: Նման կարգավորում րս. էության նախատեսված չէ նան «զննում» քննչական գործողության իրավական կարգավորումներում (...):

Դատարանը հարկ է համարում նշել, որ բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը ն պլանշետային համակարգիչը զննելու վերաբերյալ համապատասխան ընթացակարգ նախապտեսվեւծ չէ: Սակայն հարկ է նշել, որ տվյալ դեպքում ակնկալվող տեղեկատվությունը վերաբերում է անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքին՝ ի դեմս անձնական տվյալների պաշվապանության իրավունքի, ն վարույթն իրականացնող մարմնի կողմից ակնկալվում է այդ իրավունքի սահմանափակում: Միննույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից (.) այդ իխրավունքի սահմանափակման իրավաչավության պայմաններին բավարարող, բավարար փաստական վվյալներ չի ներկայացվել: Բացի այդ, նշված իրավունքի ակնկալվող սահմանափակման դրսնորման ծավալը, հիմքերը ն կարգը օրենքով կոնկրար սահմանված չեն: Հետփնաբար, այդ իրավունքի սահմանափակումը չի բխի այն որոշման նախորդ կետում նշված ՀՀ Սահմանադրության ն միջազգային իրավական ակտերի պահանջներից:

Տվյալ դեպքում ուշադրության է արժանի նան այն հանգամանքը, որ քրեական հետապնդման մարմինը րար էության չի հիմնավորել թե ինչ իրավունքի սահմանափակման մեաւսին է միջնորդությունը ն ընդհանրապես, տվյալ դեպքում: առկա է անձի իրավունքի այնպիսի միջամվություն, որը ենթադրում է նախնական դատական պաշվայանություն ( ...»:

9. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 13ի որոշման համաձայն. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (կոնկրետ դեպքում) հայցվող թույլտվության առնչությամբ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ բերված հիմնավորումները վերաբերելի իրավակարգավորումների համապտեքարտում, դիտարկելու առումով բաւվարար չափով փաստարկված չեն:

(:.)

3Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 43-47:

9

Վերաքննիչ դավաւրանն արձանագրում է նան, որ Դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ քրեական հետապնդման մարմինն րար էության չի հիմնավորել, թն ինչ իրավունքի սահմանավաւկման մասին է միջնորդությունը ն ընդհանրապես, տվյալ դեպքում առկա է անձի իրավունքի այնպիսի միջամտություն, որը ենթադրում, է նախնական դատական պաշտպանություն ն գտել է, որ քննիչի միջնորդությունն ամբողջությամը անհիմն է, չի բխում քրեական դատավարության օրենսգրքի 239- 24Լրդ հոդվածների իրավակարգավորումներից:

Նման եզրահանգման գալիս, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նան վիճարկվող դատական ակտում այդ առնչությամբ շարադրված փատրական հանգամանքները:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գվեում է, որ (լոնկրեւր դեպքում) վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու առնչությամի վիճարկվող դատական ակտում տեղ գտած Դատարանի հերնությունների հեզ չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան: (...)»:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված է արդոք ստորադաս դատարանների կողմից նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման վերաբերյալ հարուցված միջնորդությունը մերժելը բջջային հեռախոսի տեղեկատվության զննում քննչական գործողութան նկատմամբ նախնական դատական

վերահսկողության պահանջ՝։ ն կառուցակակարգ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ:

1. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրությաւն, հեռախոսային խոսակցությունների ն հաղորդակցության այլ ձների ազավության ն գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազապտությույն ն գաղտնիությունն կարող են սահմանափակվել միայն օրենքով պետական անվփանգության, երկրի ' Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 36-45:

10

տնտեսական բարեկեցության, հանցագործություննեի կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական խրավունքներիի ն ազավությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիություն, կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամը, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար ն պայմանավորված է

հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

12. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ն ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամը հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամը այն դեպքերի, երը դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ Լ ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կյանքի կամ երկրի 0փնետեսական բարեկեցության, ինչպես նան անկարգությունների կամ. հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանություն նպատակով»:

121 Վերոնշալ հոդվածով երաշխավորված իրավունքի նկատմամբ

միջամտության իրավաչափության գնահատման համար Եվրոպական դատարանը կիրառում է եռաստիճան թեստ: Այսպես այս իրավունք նկատմամբ միջամտությունը թույլատրելի ն իրավաչափ դիտարկելու համար այն պետք է լինի «օրենքով սախատեսված», ինչն ընդգրկում է օրինական ընթացակարգի» ն սահմանված երաշխիքների պահպանումը: պետք է հետապնդի Եվրոպական 5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 71 Ը Ոռկշ գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 60033/00, կետեր 29 ն 31:

6 Տե'ս, ռառնջ ոամաւմտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՔճւմօԼ2յօուիօ . Սեոռնօ գործով 2006 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 11901/02, կետեր 50-51:

1

կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված օրինական նպատակներից մեկը՛, ն լինի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունումձ:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝

Կ. Յուրաքանչյուր ոք ուսն նամակագրության, հեռախոսային

խոսակցություններ, փտարային,, հեռագրական ն այլ|էՆ 2 հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:

2. Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային

խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ օրենքով սահմանված կարգով»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 217րդ հոդվածի համաճայն՝ «Հանցագործության հետքեր, այլ նյութական օրյեկտները հայտնաբերկլու, հանցագործության դեպքը, ինչպես նան գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով քննիչը կատարում է փաեղլանքի, շինությունների, առարկաների, փաարաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում»:

ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի կամ մեղադրյալի ուղարկած կամ նրանց կողմից արացվող նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումներում (այաւհեվ, նամակագրություն) կարող են պարունակվել գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ, քննիչը կարող է պատճառաբանված որոշում կայացնել, որում պարունակվում է միջնորդություն դավւարանին նշված անձանց նամակագրությունը վերահսկելու համար:

(-.)

7 Տե՛ս, տաքռնտ ոամոոմչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տունուօ5 7. Քատ,ո գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 71362/01, կետ 40:

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Օ15օո. 7. Տաօմշո գործով 1988 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 10465/83, կետ 67:

12

3. Նամակագրությանը, որի վրա կարող է կալանք դրվել, մասնավորապես, վերաբերում են հետնյալ օրյեկտները նամակները, հեռագրերը, ոադիոգրերվ, մտատածանրոցները (բանդերոլները), ծանրոցները, փոստային բեռնամփոփները (կոնտեյներների, փոխանցումներ, ֆաքսով նե էլեկտրոնային փոռարով հաղորդումները: (...)»:

Նույն օրենսգրքի 24Լրդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալի, մեղադրյալի ն հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով վարվող խոսակցություններւմ կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամբ թույլատրվում է տվյալ խոսակցությունների լաում ն ձայնագրաւռում»:

Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն «Դատարանի որոշմամի կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նան նամակագրության, հեռախոսային խոսակցություններ, փտարային,, հեռագրական ն այ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները (...)»:

14 Վերոգրյալ սահմանադրական, կոնվենցիոն ն օրենսդրական

իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը Վահագն Խաչատրյանի գործով արձանագրել է, որ անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքն անձի՝ ՀՀ ներպետական ն միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարնոր իրավունքներից է, որի կամայական ն անօրինական միջամտությունից պաշտպանման երաշխիք է հանդիսանում այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի կիրառումը: Վերջինիս իմաստով՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում ն կարգով` դատարանի որոշման հիման վրա: Նույն գործի շրջանակներում անդրադառնալով նամակագրության ն հեռախոսային խոսակցությունների առարկաներին ն դրանց վերահսկման ընթացակարգերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դրանք հստակ տարանջատված են,

13

մասնավորապես՝ նամակագրության վերահսկումն ընդգրկում է նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների, այդ թվում՝ հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 3-րդ մասում շարադրված օբյեկտների շրջանակում, ն դրանց վերահսկումը պետք է իրականացվիի՝։ նամակագրության վերահսկվան ընթացակարգով, իսկ հեռախոսահամարների մուտքային ն ելքային հեռախոսազանգերի վերծանումները, բաժանորդի անհատական տվյալնեը ն հեռախոսասարքերի շարժի (ըստ ալեհավաքային կայաններիիՒ վերաբերյալ տեղեկությունը հեռախոսային խոսակցությունների վերահսկման բաղադրատարրը են, ն դրանց վերահսկումը պետք է իրականացվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածով սահմանված կարգով»:

141. Վճռաբեկ դատարանը Վահե Բարսեղյանի գործով արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «(..) (Օրենսդիրը, հաշվի առնելով անձի՝ հաղորդակցության գաղտնիության իրավունքի հիմնարար բնույթը, առանձին իրավակարգավորման է ենթարկել ոչ միայն հեռախոսային խոսակցությունները լսելու ն նամակագրությունը վերահսկելու դատավարական կարգերը՝ սահմանելով դրանք բացառապես դատական վերահսկողությամբ իրականացնելու պահանջ ն դրանցից յուրաքանչյուրի կատարման առանձին պայմաններ, այլն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 279-րդ հողվածում սահմանել է ընդհանուր պահանջ, այն է` դատարանի որոշմամբ կատարել նան նամակագրության, հեռախոսային խոսակցություններ, փտարային,, հեռագրական ն այլ|էՆ 2 հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, ինչը ենթադրում է, որ նույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված «զննում» քննչական գործողությունը նս կարող է կատարվել բացառապես դատարունի որոշմամբ, եթե այն կապված է հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների գաղտնիության սահմանափաւկման հեկ: Այլ խոսքով՝ դատարանի թույլտվությամբ պեւք է կատարվեն ոչ միայն հեռախոսային խոսակցությունները լալու ն նամակագրությունը, վերահսկելու քննչական 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Խաչատրյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/11 որոշումը:

14

գործողությունները, այլե ցանկացած քննչական գործողություն, որի արդյունքում ստացվող փեղեկությունները կապված են հեռախոսային խոսակցությունների, փռաղտային, հեռագրական ն այլ հաղորդումների գաւղտնիությաւն սահմանամաւկմեւն հեվ (...)"»:

5. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Երնան քաղաքի (Թավրիզյան փողոց 13 տուն հասցեում գտնվող Էդգար Թաղարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել ն առգրավվել են բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, էլեկտրոնային կրիչ ն պլանշետային համակարգիչ",

- նկատի ունենալով, որ Է.Թաղարյանի բնակարանից առգրավված՝ վերը նշված բջջային հեռախոսներում, դյուրակիր համակարգիչներում, էլեկտրոնային կրիչում ն պլանշետային համակարգչում հնարավոր է առկա լինի քրեական գործով կարնոր նշանակություն ունեցող տեղեկատվություն, ն որ այդ տեղեկատվությունն առնչվում է անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական ն այ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հետ, նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյան՝։ դատարան խնդրելով թույլատրել| լ զննել ն/կամ համակարգչատեխնիկական փորձաքննության ներկայացնել Էդգար (Թաղարյանի բնակարանից առգրավված՝ վերը թվարկված առարկաները»,

- Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է այն հիմնավորմամբ, որ «նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումները վերահսկելը» ն «հեռախոսային խոսակցությունները վերահսկելը» քննչական գործողությունների կատարման ընթացակարգերը մանրամասն ն սպառիչ նախատեսված են օրենքով, ն այդ ընթացակարգը որնէ կարգավորում չի պարունակում բջջային հեռախոսի տեղեկատվության զննության, առավել նս այն համակարգչատեխնիկական փորձաքննության ներկայացնելու . Տես Վճռաբեկ դատարանի՝ Վահե Բարսեղյանի գործով 2023 թվականի դեկտեմբերի Լի թիվ ԼԴ/0018/08/21 որոշումը:

ս Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 7-րդ կետերը:

ռ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15

վերաբերյալ: Նման կարգավորում նախատեսված չէ նան «զննում» քննչական գործողությունը կանոնակարգող իրավական նորմերում:

Դատարանը նշել է նան, որ բջջային հեռախոսները, դյուրակիր

համակարգիչները, էլեկտրոնային կրիչը ն պլանշետային համակարգիչը զննելու վերաբերյալ համապատասխան ընթացակարգ նախատեսված չէ:

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, իր հերթին փաստել է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետնություններն առ այն, որ քննիչի միջնորդությունն անհիմն է ն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի 123924-րդ հոդվածների իրավակարգավորումներից"":

16. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1114.Լրդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ էլեկտրոնային սարքերի ն էլեկտրոնային կրիչների տեղեկատվության զննում քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության համապատասխան կառուցակարգ նախատեսված չէ, հիմնավոր չեն ն չեն բխում սույն որոշմամբ վկայակոչված վերաբերելի իրավանորմերից ն իրավական դիրքորոշումներից: Մասնավորապես, դրանց վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անկախ ներպետական օրենսդրությամբ զննում քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության երաշխիքի վերաբերյալ օրենսդրական ուղիղ կարգավորումներ ն ընթացակարգ նախատեսված լինելու հանգամանքից, ցանկացած դեպքում, երբ կարող է միջամտություն տեղի ունենալ Սահմանադրությամբ ն Եվրոպական կոնվենցիայով նախատեսված հիմնարար իրավունքների նկատմամբ, վարույթն իրականացնող մարմինը պետք է իր կողմից իրականացվող գործողությունն ապահովի նախնական դատական վերահսկողությամբ, քանի որ պետությունն է կրում այդ իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն թույլ չտալու պոզիտիվ

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

Կ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

16

պարտականությունը: ՝Նման պայմաններում ստորադաս դատարանները պարտավոր են քննել այդպիսի գործողությունների թույլատրելիության հարցը՝ ապահովելով անձանց՝ Սահմանադրությամբ ն Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքի նկատմամբ համաչափ միջամտությունը: Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ստորադաս դատարանների մեկնաբանությունները չեն համապատասխանում նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում սահմանված այն ընդհանուր պահանջին, ըստ որի՝ նամակագրության, հեռախոսային խոսակցություննեի, փոստային, հեռագրաան ն այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները կատարվում են դատարանի որոշմամբ:

16.1. Անհրաժեշտ է նշել նան, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը նախատեսում է նամակագրության ն հաղորդակցության այլ ձների առգրավում, էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավում ն թվային խուզարկություն քննչական գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես դատարանի որոշման հիման վրա: Այսինքն՝ օրենսդրական զարգացումները նույնպես վկայում են այն մասին, որ բովանդակային առումով էլեկտրոնային սարքերի ն կրիչների զննությունը պետք է ապահովվի նախնական դատական վերահսկողությամբ»:

17. Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից նամակագրության, հեռախոսային խոսակցություննեի, փոստային, հեռագրաան ն այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման վերաբերյալ հարուցված միջնորդությունը մերժելը բջջային հեռախոսի տեղեկատվության զննում քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության » Նախնական դատական վերահսկողությամբ կատարված քննչական գործողության արդյունքում վերցված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում թվային տվյալներ որոնելու համար դատարանի թույլտվություն ստանալու անհրաժեշտության հարցի վերաբերյալ տես Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Մալինցյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵԴ/0926/08/22 որոշումը:

17

պահանջ ն կառուցակակարգ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ, հիմնավորված չէ:

18. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նան, որ Առաջին ատյանի դատարանը, մի կողմից գտնելով, որ բջջային հեռախոսները, դյուրակիր համակարգիչները, էլեկտրոնային կրիչը ն պլանշետային համակարգիչը զննելու վերաբերյալ օրենքով համապատասխան ընթացակարգ նախատեսված չէ, իսկ մյուս կողմից փաստելով, որ քննիչի կողմից անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմաններին բավարարող փաստական տվյալներ չեն ներկայացվել, որոշակիորեն հակասել է ինք, իրե ն առանց ներկայացված փաստական տվյալների վերլուծության հանգել չպատճառաբանված հետնության:

19. Ամփոփելով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս

դատարանները ճիշտ չեն մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ ն 241-րդ հոդվածների պահանջները, որը հանգեցրել է նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին

չհամապատասխանող դատական ակտի կայացմանը, ինչը հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու համար:

Միննույն ժամանակ, հաշվի առնելով, որ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճռով գործի վարույթն ավարտվել է, ն Էդգար (Թաղարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով կայացվել է մեղադրական դատավճիոծ, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում ինչպես բողոքարկված դատական ակտի բեկանումը, այնպես էլ բողոքաբերի՝ սույն որոշման 5.1րդ կետում բարձրացված փաստարկներին անդրադառնալը:

Ենելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.Լրդ, 419-րդ, 422- 423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

» Տես աա. ճճաթառու դատական տեղեկատվական համակարգը, Էյգաւր Թաղարյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի թիվ ԵԴ/0241/01/22 դատավճիռը:

18

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Էդգար Հարությունի Թաղարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ

արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն

ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0838/08/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել