ՀԿԴ/0025/02/22
Ամփոփում
քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք՝ «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ի ն «Բելգլաս» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 18.02.2025 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ու Կարապետ Մուրադի Գուլոյանի ն Ռոզա Գագիկի Ծառուկյանի կողմից բերված վճռաբեկ բողոքները, 1 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 11. 12.10.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նան՝ Հայցվոր)
Ամբողջ Տեքստ
վ վ 111 ԱՆՏՀԱ
ՆՒ 5
Ան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ դատարանի որոշում թիվ ՀԿԴ/0025/02/22
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ 2026թ.
թիվ ՀԿԴ/0025/02/22
Նախագահող դատավոր՝ Գ. Հարությունյան
Դատավորներ՝ Ա. Ոսկանյան
Գ. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ
զեկուցող Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ
«15» ապրիլի 2026թ. քաղաք Երնան
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք՝ «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ի ն «Բելգլաս» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 18.02.2025 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ու Կարապետ Մուրադի Գուլոյանի ն Ռոզա Գագիկի Ծառուկյանի կողմից բերված վճռաբեկ բողոքները,
1
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
11. 12.10.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նան՝ Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Դատարան) ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի (այսուհետ նան՝ Պատասխանողներ)՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
1.2. 14.10.2022 թվականի որոշմամբ Դատարանը (դատավոր՝ Ն. Ավագյան) հայցադիմումն ընդունել է վարույթ:
13. 22.11.2022 թվականին Հայցվորը ներկայացրել է հայցի հիմքի ն առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանը 20.12.2022 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է:
14. 23.02.2023 թվականին Դատարանը, բավարարելով Հայցվորի
միջնորդությունները, որոշել է «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ին ն «Բելգլաս» ՍՊԸ-ին ներգրավել՝ որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք:
15. 01.07.2024 թվականին Դատարանը կայացրել է վճիռ, որով հայցը բավարարել է մասնակի: Դատարանը վճռել է. «(...) 2.1. Կարապետ Մուրադի Գուլոյանից ն Ռոզա Գագիկի Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր հօգուր Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
Աո. Առռանոռ ոռնա աառոք առտատ ա. առք ոռատռոաա տա-ռռ ռռռտոռ ոռռ տ առաս (չո-առո-առո-առո կլդանստրային ծածկագրով) անշարժ գույքի 9.177/10.000 մասը,
..ո-առուաաա-առաոշ կլնդանտրային ծածկագրով "" "որրուը ոտա ոռռռոռոռ առռռռռաա առաաաանոռոռ ռռռռոռ "ո/": հողամասն ամբողջությամբ,
"«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ըեկերության 2.000 հատ բաժնետոմսերը,
"2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:
2.2. Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուր Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
" 934.000 ՀՀ դրամ' որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ըեկերության' 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերը ձեռք բերելու արժեք,
" 227.490.966 ՀՀ դրամ' որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմեավորվող ծախս, որե ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել ն բռնագանձել, ' Հանդիսանում է անձնական տվյալ:
Հ Հանդիսանում է անձնական տվյալ:
3 Հանդիսանում է անձնական տվյալ: ,
" 58./20.147 ՀՀ դրամ' որպես ապօրինի եկամտի մեացորդ, որը հանդիսանում է ապօրիեի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար:
3. Մնացած մասերով ներկայացված հայցը մերժել: (...)»:
1.6. 30.07.2024 թվականին Հայցվորը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 19.08.2024 թվականին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) ընդունել է վարույթ:
17. 31.07.2024 թվականին Պատասխանողների ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 10.09.2024 թվականին Վերաքննիչ դատարանն ընդունել է վարույթ:
18. 18.02.2025 թվականին Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, որով որոշել
է. «1. Պատասխանողներ Կարապետ Գուլոյանի ն Ռոզա Ծառուկյանի ն հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքեերը բավարարել մասնակիորեն:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 01.07.2024 թվականի թիվ ՀԿԴ/0025/02/22 վճիոը'
11 հայցը բավարարելու,
12 ա առռոաաս տռռոռ առռռոտաս տռռոռաատ ռռռաառաաաաս առտաս, «աժ հնաԱցեի անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի ն Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելու ն Կարապետ Գուլոյանց նեն Ռոզա Ծառուկյանից եշված գույքն ամբողջությամբ բռեագանձելու իսկ անհնարինության դեպքում' գույքի շուկայական արժեքը' 242.800.000 ՀՀ դրամ բռնագանձելու,
- 2016 թվականին տրամադրված 548.025,25 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում' Կարապետ Գուլոյանից տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար' 548.025,25 դոլար (անհնարինության դեպքում' դրան համարժեք 263.229.584 ՀՀ դրամ) բռնագանձելու պահանջները մերժելու
մասերով բեկանել ն գործն այդ մասերով ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան' նոր քննության:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 01.07.2024 թվականի թիվ ՀԿԴ/0025/02/22 վճռի' մեացած մասով հայցը մերժելու մասը թողեել անփոփոխ: (...)»:
1.9. 19.03.2025 թվականին Հայցվորը ներկայացրել է վճռաբեկ բողոք:
110. 20.03.2025 թվականին Պատասխանողների ներկայացուցիչը ներկայացրել է վճռաբեկ բողոք:
111.27.03.2025 (թվականին գործը հանձնվկլ է Վճռաբեկ դատարանի աշխատակազմին:
112. 16.04.2025 թվականին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումներ, որոնցով վճռաբեկ բողոքները վերադարձվել են ն « Հանդիսանում է անձնական տվյալ: )
սահմանվել են որոշումներն ստանալու պահից հնգօրյա ժամկետ՝ վճռաբեկ բողոքներում առկա թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքները կրկին ներկայացնելու համար:
113. 22.04.2025 թվականին Հայցվորը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք:
114. 28.04.2025 լ թվականին Պատասխանողների ներկայացուցիչը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք չշտկելով Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները:
115. 21.05.2025 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ:
116. 06.06.2025 թվականին Հայցվորը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
117. Պատասխանողները վճռաբեկ բողոքի պատասխաններ չեն ներկայացրել:
2. Հայցվորի ն Պատասխանողների վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
2.1. Հայցվորի վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները հանգում են հետնյալին՝
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհեր նան՝ Օրենսգիրք) 365-րդ, 378րդ ն 379րդ հոդվածների կարգավորումները, չի կիրառել Օրենսգրքի 380-րդ հոդվածի Էին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը" այդ լիազորության չկիրառման համար տալով սխալ մեկեաբանություն:
Հայցվորը նշված հիմքերի առկայությունը ։»՝պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով:
2.2. Վերաքննիչ դատարանը խախտել է Օրենսգրքի 365-րդ ն 379-րդ հոդվածների կարգավորումները՝ դուրս է եկել վերաքննության սահմաններից ն, թեն ոչ ուղղակիորեն, սակայն, ըստ էության, հիմնավորել է անվերապահ բեկանման հիմքի առկայությունը, չնայած նրան, որ սույն գործով այդպիսի հիմք առկա չի եղել: Անհասկանալի է, թե ինչ հիմքով է Վերաքննիչ դատարանը եզրահանգել, որ Պատասխանողների վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից հետնում է, որ Մուրադ Արամի Գուլոյանի ցուցմունքի մասով փաստարկները վերաբերում են կանխիկացված 4.111.583,29 ԱՄՆ դոլարից 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստին, այն պարագայում, երբ Պատասխանողները վերաքննիչ բողոքի հիմքերում ն հիմնավորումներում նշել են, որ Դատարանի պատճառաբանությունները վերաբերել են Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին գումար (ընդհանրապես գումար, ոչ թե կոնկրետ 2.855.000 ԱՄՆ դոլարը) տրամադրված լինելուն: Այսինքն՝ Պատասխանող կողմն իր վերաքննիչ բողոքի հիմքերում ն հիմնավորումներում ոչ միայն որնէ անդրադարձ չի կատարել 2.855.000 ԱՄՆ դոլարը Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին փոխանցված լինելու փաստի հաստատման ուղղությամբ Դատարանի կողմից որնէ ապացույց չգնահատելուն, այլն
4
վերաքննիչ բողոքի հիմքերում ն հիմնավորումներում չի նշել անգամ, որ վկաների ցուցմունքները բավարար ն արժանահավատ չդիտելը, ըստ վերաքննիչ բողոքի, վերաբերում է հենց 2.855.000 ԱՄՆ դոլար գումարին ն ոչ թե՝ առհասարակ Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին գումարներ տրամադրելու փաստին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով վերաքննիչ բողոքի հիմքերում նե հիմնավորումներում բացակայող հանգամանք, արհեստականորեն ստեղծել է այդ հարցին անդրադարձ կատարելու հիմքեր:
2.3. Պատասխանողների վերաքննիչ բողոքում նույնիսկ նշում չի եղել այն մասին, որ Դատարանը սխալ դատական ակտ է կայացրել, քանի որ առհասարակ չի գնահատել վկաների ցուցմունքները՝ այդ կերպ հանգեցնելով Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին 2.855.000 ԱՄՆ դոլար փոխանցված լինելու փաստը հաստատված չհամարելուն, փոխարենը վերաքննիչ բողոքում նշվել է, որ սխալ դատական ակտի կայացմանը հանգեցրել է ապացույցները բավարար ն արժանահավատ չդիտելը: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը վերաբերվել է ապացույցների սխալ գնահատմանը, ոչ թե՝ չգնահատմանը, որոնք դատական ակտի վերանայման միանգամայն տարբեր հիմքեր են: Բացի այդ, Պատասխանողների վերաքննիչ բողոքում բացակայել է վկաների ցուցմունքները գնահատված չլինելու վերաբերյալ այնպիսի հիմք, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը կարող էր իրականացնել դատական ակտի վերանայում ն հանգել նման եզրակացության, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է վերաքննիչ բողոքի հիմքերով ու հիմնավորումներով սահմանափակված լինելու առանցքային սկզբունքը:
2.4. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել անվերապահ բեկանման հիմքը, մասնավորապես` դատական ակտում պատճառաբանական մասի բացակայության վերաբերյալ օրենսդրության պահանջը` այդ հիմքով դուրս գալով վերաքննության սահմաններից: Վերաքննիչ դատարանը, գիտակցելով անվերապահ բեկանման այդ հիմքի բացակայությունը, փորձել է վերաքննիչ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից դուրս գալը հիմնավորել Դատարանի կայացրած դատական ակտում այս կամ այն հարցի վերաբերյալ պատճառաբանություն չլինելու հանգամանքով՝ այդ հանգամանքը, կարծես, նույնացնելով Օրենսգրքով նախատեսված անվերապահ բեկանման հիմքի՝ դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հետ: Մինչդեռ, եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը համարել է, որ առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում չի պատճառաբանել որնէ հարց, ապա դա չի կարող հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, քանի որ Դատարանի վճիոն ունի պատճառաբանական մաս: Այլ կերպ ասած պետք է փաստել, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից, ինչի համար առկա չի եղել սահմանափակ վերաքննության սկզբունքից բացառություն հանդիսացող` Օրենսգրքով սահմանված հիմքերից որնէ մեկը:
5
2.5. Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 10.12.2020 թվականին թիվ ԵՄԴ/0848/02/13 գործով կայացված որոշման այն մեկնաբանությանը, որ դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքը, անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից, կարող է հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք միայն այն դեպքում, երբ դատական ակտը զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, սակայն այն կամ դրա մի մասը Օ չի համապատասխանում Օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերվող կանոններին, ապա այն չի կարող համարվել պատճառաբանական մաս չունեցող դատական ակտ:
2.6. Վերաքննիչ դատարանը հիմնվել է այն ապացույցների վրա, որոնք ներկայացված չեն եղել առաջին ատյանի դատարան, ինչով խախտել է Օրենսգրքի 378-րդ հոդվածի կարգավորումները: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, հիմնվելով Պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքի վրա, որ 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստը հաստատվել է Կարապետ Մուրադի Գուլոյանի ն Ա. Բ. Ա.-ի» ցուցմունքներով, այնուհետն, դրա հիման վրա եզրահանգելով, որ Դատարանը որնէ կերպ չի անդրադարձել այս ցուցմունքների թույլատրելիությանը, արժանահավատությանը, ապա նան փաստի հաստատման համար գործում առկա բոլոր ապացույցների բավարարությանը, անտեսել է այն հանգամանքը, որ կոնկրետ 2.855.000 ԱՄՆ դոլար Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստը հաստատող այլ ապացույցներ (բացի կանխիկացման կտրոններից, որոնց առաջին ատյանի դատարանն անդրադարձել է), այդ թվում՝ վկաների ցուցմունքներ, սույն գործում բացակայում են:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեն Պատասխանող կողմը ներկայացրել էր Կարապետ Մուրադի Գուլոյանին որպես վկա հարցաքննելու միջնորդություն, սակայն Կարապետ Մուրադի Գուլոյանն ընդամենը մեկ անգամ է ներկայացել դատական նիստի, որի ընթացքում վերջինս որպես գործին մասնակցող անձ է իր դիրքորոշումը ներկայացրել: Հետնաբար, ակնհայտ է, որ Դատարանի կողմից որնէ խախտում թույլ չի տրվել Կարապետ Մուրադի Գուլոյանի ցուցմունքը գնահատելու կամ չգնահատելու հարցում, քանի որ դատավարական իմաստով ցուցմունք առկա չի եղել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Ա. Բ. Ա-նօ իր ցուցմունքում ոչ թե տեղեկություններ է հայտնել կոնկրետ 4.111.583,29 ԱՄՆ դոլարից 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին փոխանցելու մասին, այլ` առհասարակ այլ շատ գումարներ լինելու, մասնավորապես` հայտնելով, որ. «իր հիշելով դեպք եղած լինելու մասին, երբ ինչ-որ բիզնես գործունեության համար Կարապետ Գուլոյանին 3 միլիոն դոլարի չափ գումար Ան այլ շատ գումարներ է տվել»:
5 Հանդիսանում է անձնական տվյալ:
6 Հանդիսանում է անձնական տվյալ:
6
27.Բացի այդ, Հայցվորը բարձրացրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3- րդ կետով նախատեսված կարգավորման համատեքստում իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես, երբ գործում չկան թույլատրելի, վերաբերելի ո արժանահավատ ապացույցներ առ այն, որ անձին, ում գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, այլ (թեկուզն՝ փոխկապակցված) անձից փոխանցվել է գումար, արդյո՞ք Օրենքի համատեքստում էական նշանակություն ունի այլ անձի եկամուտ ունենալու/չունենալու փաստը, այլ կերպ՝ արդյո՞ք այլ անձի ենթադրյալ եկամուտներ ունենալու փաստն ինքնին բավարար է հաստատված համարելու, որ անձը, ում գույքի առնչությամբ իրականցվել է ուսումնասիրություն, նույնպես ունեցել է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված աղբյուրներից ստացված օրինական եկամուտ (հայրն ունեցել է եկամուտ, հետնաբար, որդին՝ նույնպե՞ս):
2-8. Ելնելով վերոգրյալից Հայցվորը պահանջել է՝
"՛ Մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 18.02.2025 թվականի որոշումը՝ մասնակիորեն՝ հայցը բավարարելու մասով՛ օրինական ուժ տալով Դատարանի կողմից 01.07.2024 թվականին կայացված դատական ակտին:
՛ Ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի կողմից 18.02.2025 թվականի որոշմամբ սահմանված՝ գործը որոշ մասերով: Դատարան նոր քննության ուղարկելու մասով բեկանել՝ այդ մասով գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
՛ Ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի կողմից 18.02.2025 թվականի որոշմամբ սահմանված՝ գործը որոշ մասերով: Դատարան նոր քննության ուղարկելու մասով բեկանել՝ այդ մասով գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան նոր քննության:
2.9. Պատասխանողների վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները հանգում են հետնյալին՝
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 63-րդ ն 8-րդ հոդվածների, Օրենսգրքի 6-9-րդ, 57-59-րդ, 6-րդ, 66րդ ու 67րդ հոդվածների պահանջները, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ մեկնաբանությամբ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ ն 4-րդ մասերը, իեչն ակեհայտորեն հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությանը:
2.10. Դատարանը ն Վերաքննիչ դատարանը խախտել են Օրենսգրքի 6-9-րդ
հոդվածների պահանջները ն, հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 7 Դատարանի 01.07.2024 թվականի վճռով հայցը բավարարելու մասով վճիռը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու մասով: 8 Վերաքննիչ դատարանը «6» ոոոոոոռ մառոտ առտոտոտ ոռտոտոոտ ատռտոտոտտոտ սառոռ, ս» (հանդիսանում է անձնական տվյալ) հասցեի անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի ն Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելու ն Կարապետ Գուլոյանից ն Ռոզա Ծառուկյանից նշված գույքն ամբողջությամբ բռնագանձելու, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի շուկայական արժեքը՝ 242.800.000 ՀՀ դրամ բոնագանձելու պահանջները մերժելու մասով» բեկանել ն գործն այդ մասերով ուղարկել է Դատարան՝ նոր քննության: 5 Վերաքննիչ դատարանը «2016 թվականին տրամադրված 548.025,25 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար՝ 548.025,25 դոլար (անհնարինության դեպքում` դրան համարժեք 263.229.584 ՀՀ դրամ) բռնագանձելու պահանջները մերժելու մասերով» բեկանել է Դատարանի վճիռը ն գործն այդ տառերով ուղարկել է Դատարան նոր քննության:
ՎԴ4/0031/05/09 վարչական գործով 05.02.2010 թվականի որոշմամբ արտահայտած դատական ակտի հիմնավորվածության վերաբերյալ դիրքորոշմանը, Պատասխանողները հայտնել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել բավարար չափով օրինական, հիմնավորված ն պատճառաբանված, քանի որ Վերաքննիչ դատարանի հաստատած փաստերը ն դիրքորոշումները չեն համընկնում եզրափակիչ մասի հետ:
21. Ըստ Պատասխանողների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի գործերով Դատարանի կողմից վարույթի իրականացման Ա դատական պաշտպանության՝ Օրենքով նախատեսված կարգավորումներն անձի վրա դնում են ապացուցման անհամաչափ մեծ բեռ, որի արդյունքում խախտվում է անձի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս հանդիսացող գործի արդարացի քննության իրավունքը:
Դատարանը պարտավոր էր հավանականության սանդղակի ներքո առավել ցածր շեմ սահմանել ապացուցման բեռի տեսանկյունից, իսկ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ամրագրել Դատարանի կողմից դա չանելու ոչ իրավաչափությունը:
2.12. Դատարանը Հայցվոր կողմի վրա չէր դրել Մուրադ Արամի Գուլոյանի կողմից գումարների անհատույց փոխանցման փաստի ապօրինի կամ հանցավոր լինելու հանգամանքը հիմնավորելու մասին բեռ, հետնաբար՝ այն չներկայացնելը չէր կարող առաջացնել բացասական հետնանքներ, իսկ այդ մասով գումար տալու ն Կարապետ Մուրադի Գուլոյանի կողմից այն ընդունելու մասով փաստերը չէին կարող կասկածի տակ դրվել, քանի որ գույքի փոխանցման հանգամանքը գործարքի կողմերը չեն վիճարկել, իսկ գույքի փոխանցումն ապօրինի կամ հանցավոր չի ճանաչվել: Միաժամանակ, Հայցվորը չի ներկայացրել որնէ ապացույց այն մասին, որ Մուրադ Արամի Գուլոյանի կողմից այդ գումարը չէր կարող տրվել Կարապետ Մուրադի Գուլոյանին, քանի որ այն, օրինակ, ծախսվել էր Մուրադ Արամի Գուլոյանի կողմից այլ նպատակներով կամ ուներ հանցավոր ծագում:
Տեսնելով այդ ամենը՝ Վերաքննիչ դատարանը զգուշավոր դատողություններով վերացական մեկնաբանության է ենթարկել այն ն նոր քննության ուղարկելու հիմք համարել, մինչդեռ բավարար է եղել վերջնական լուծում տալու համար:
2.13. Դատարանը, ելնելով հավանականությունների հավասարակշոման ստանդարտից ն հաշվի առնելով գործում առկա ապացույցները, նույնպես պետք է հաստատված համարեր Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին գումար տրամադրած լինելու փաստը՝ հաշվի առնելով այն նույն մոտեցումը, որ գումարները կանխիկացվել էին 2003 թվականին, որոնց վերաբերյալ գործում առկա են համապատասխան ապացույցներ, ն հաստատվում է դրանից մոտ երեք միլիոն դոլարի չափով Կարապետ Մուրադի Գուլոյանին տրամադրելու փաստը, ինչպես նան այն, որ այդ ժամանակահատվածում Կարապետ Մուրադի Գուլոյանն առանձին տնտեսություն չէր վարում ու միաժամանակ հանդիսանում էր Մուրադ Արամի Գուլոյանի միակ զավակը:
8
Բացի այդ, գործով որպես վկա հարցաքննված Ա. Բ. Ա.-ն: ցուցմունք է տվել այն մասին, որ երեք միլիոն դոլարի չափ գումար իր տղան է խնդրել ինչ-որ բիզնես ծրագրերի համար, ինքն էլ տվել է ն դրանից ավել էլ է տվել ու իր երեխայի բարեկեցությունն ապահովելու համար պարբերաբար գումարներ է տվել վերջինիս, ինչը, համադրելով վերջինիս կողմից այդչափ օրինական եկամուտ ունենալու հանգամանքի հետ, ավելի հավանական է դարձնում 2.855.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցված լինելու հանգամանքը: Նշված հանգամանքները հաստատվում են Կարապետ Մուրադի Գուլոյանի ն Ա Բ. Ա-իւ ցուցմունքներով:
2.14. Վերաքննիչ դատարանը խախտել է Օրենսգրքի 57-59-րդ, 61-րդ, 66-րդ ն 67-րդ հոդվածները, ինչով խախտվել են նան ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով ապացույցների վերաբերյալ սահմանված ընդհանուր «խաղի կանոնները»: Մասնավորապես՝ հետազոտելով վկաներ ներգրավված անձանց ցուցմունքները, գործին մասնակցող անձ Կարապետ Մուրադի Գուլոյանի՝ վկայի ռեժիմով հարցաքննությամբ հայտնած տեղեկությունները, նան Գ. Դ.-իշ հայտնած տեղեկությունները՝ շուրջ 15 տարի առաջ տեղի ունեցած հանգամանքները մասնակիորեն չհիշելու, ինչ-որ բաներ շփոթելու մասով, դրանք դիտարկել է անարժանահավատ: Պատասխանողները հայտնել են, որ իրենց գույքը/դրամական միջոցները փոխանցողի հայտարարությունը չէր կարող դիտվել անարժանահավատ, զուտ միայն գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան գրավոր կնքված չլինելու հիմքով, քանի որ ապացուցման առարկան ոչ թե գործարքի պայմաններն են, որը կարող էին վիճարկել գործարքի կողմերը, այլ՝ բուն գործարքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարքի կողմերն ընդունում են իրենց միջն ծագած իրավահարաբերության առկայությունը ն դրա հետ կապված վեճ չունեն, ապա տվյալ գործարքի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել կամ համարվել ապօրինի՝ առանց դատարանի համապատասխան օրինական ուժի մեջ մտած վճռի:
215. Պատասխանողները, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ԵՄԴ/0232/02/08, 29.02.2008 թվականի թիվ 3-81(ՏԴ), 18.07.2014 թվականի թիվ ԵՇԴ/1342/02/11, 27.11.2015 թվականի թիվ ԼԴ/0898/02/13, 22.07.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0483/02/15, 28.11.2014 թվականի թիվ ԵԿԴ/0807/02/10, 23.03.2020 թվականի թիվ ԵԱՔԴ/4994/02/15, 27.11.2015 թվականի թիվ ՎԴ/10507/05/13 գործերով կայացրած որոշումները, գտել են, որ Դատարանը խախտել է ապացույցների գնահատման լրիվության, օբյեկտիվության ն բազմակողմանիության կանոնները՝ յուրաքանչյուր ապացուց գնահատելով յուրովի մեկուսացված, իսկ բոլորի համատեքստում՝ ոչ արդյունավետ՝ հանգեցնելով անհավասար պայմանների: Հանգել են հետնության, որ նշված խախտումների արդյունքում Դատարանը ն Վերաքննիչ դատարանը խախտել են նան Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը՝ անտեսելով օրինական 9 Հանդիսանում է անձնական տվյալ:
11 Հանդիսանում է անձնական տվյալ
ռ. Հանդիսանում է անձնական տվյալ:
9
եկամուտ եզրույթը ն որպես ապօրինի ծագում ունեցող որակելով այնպիսի գույքեր, որոնք Օրենքի իմաստով դիտարկվում են որպես օրինական:
216.Ըստ Պատասխանողների՝ բոլոր այն փոխանցումները, որոնց հիմքը ն նպատակը պարզ չէր ն դրանց հիմքերը որնէ տեղ պահպանված չէին, համարել են ապօրինի՝ այդ պայմաններում իրենց վրա թողելով դրանց օրինական լինելու մասին ապացուցման բեռը: Ավելին, Դատարանը վկաների ցուցմունքները ն գործին մասնակցող անձի՝ վկայի ռեժիմով հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքներն արժանահավատության մասով ստորադասել է Հայցվորի ներկայացրած` որնէ կերպ չհիմնավորվող փաստարկներին, ինչն իրենց համար ստեղծել է անելանելի իրավիճակ՝ հիմնավորելու անհնարինը, նույնիսկ դրանք հիմնավորելու այնպիսի ապացույցներով, որոնք իրավաբանության ոչ տեսական, ոչ պրակտիկ մակարդակներում հնարավոր չէ:
2.17. Պատասխանողները գտել են նան, որ սեփականազրկելու մասով խախտվել է Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածները, ինչպես նան Սահմանադրության 81-րդ հոդվածը՝ հաշվի առնելով նան այն հանգամանքը, որ Դատարանն առանց բավարար իրավական հիմնավորումների ու փաստարկների չի կիրառել ՄԻԵԴ-ի վճռով սույն գործի համար կիրառելի իրավական դիրքորոշումները:
2.18. Այնուհետն նշել են, որ Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանությամբ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ ն 4-րդ մասերը: Դատարանը, իրավացիորեն վերլուծելով այս հոդվածի կարգավորումը, հանգել էր հետնության, որ Հայցվորը նմանատիպ հարցով չի կարող պահանջ ներկայացնել ն փորձել հարկադրել ամուսնուն իր սուբյեկտիվ իրավունքը: Միաժամանակ, Դատարանը, հիմք ընդունելով Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, նշել էր, որ թեն Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջների ցանկը սպառիչ չէ, սակայն այն ունի կողմնորոշիչ նշանակություն: Հետնաբար՝ Դատարանի գնահատմամբ Հայցվորը գույքը համատեղ սեփականություն ճանաչելու պահանջ այն ամբողջությամբ բռնագանձելու նպատակով չր կարող ներկայացնել: Այնինչ, Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նշված իրավակարգավորումները, վկայակոչել է դրա հետ բացարձակ կապ չունեցող ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում` փորձելով հիմնավորել մի բան, որը բացարձակ չի քննարկվել ն կապ չունի այս գործի հետ:
2.19. Պատասխանողները, մատնանշելով ՀՀ սահմանադրական դատարանի 16.04.2025 թվականի թիվ 1776 որոշումը, գտել են, որ առկա է ակնհայտ անհիմն հայց, քանի որ հայցադիմումն ի սկզբանե չունի որնէ փաստարկ ն իրավական դիրքորոշում բռնագանձվող գույքի ն հանցանքի կապի մասին: Քրեական գործով մեղադրյալ Կարապետ Մուրադի Գուլոյանը ներգրավվել է 2020 թվականին, այսինքն՝ այդ պահից սկսած կարող է միայն բռնագանձման ենթակա գույքի հարց բարձրացվել, ինչն այս դեպքում բացակայում է, հետնաբար այս նոր իրավիճակում հայցը ենթակա է ամբողջությամբ մերժման՝ նան ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Դրանով ամբողջությամբ հերքվում է նան Դատարանի ն «Վերաքննիչ դատարանի
10
դատողությունները, որոնք ակնհայտորեն հերքվում են ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ:
2.20. Վերոգրյալի հիման վրա՝ Պատասխանողները գտել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական Ա դատավարական իրավունքի նորմերի խախտում, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման ն պահանջել են կիրառել Օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ դատարանի դատական ակտն ամբողջությամբ փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2025 թվականի որոշումը՝ հայցը մերժելու մասով գործը նոր քննության ուղարկելու, ն այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 01.07.2024 թվականի վճռին, իսկ հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասով՝ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ մնացած մասով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ն փոփոխել՝ հայցը մերժել ամբողջությամբ:
3. Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը ն հիմնավորումները.
3.1. Անդրադառնալով Պատասխանողների վճռաբեկ բողոքի հիմքերին ն վկայակոչելով Օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայցվորը հայտնել է, որ Ա. Բ. Ա- իտ կողմից` որպես վկա հարցաքննվելիս, նշվել է, որ Կարապետ Մուրադի Գուլոյանն աշխատավարձից բացի երբնէ այլ եկամուտ չի ունեցել, նրան թույլ չեն տվել զբաղվել բիզնեսով: (Թեն այս տեղեկատվությանը հակասող այլ ապացույցներ նս առկա են գործում (Կարապետ Մուրադի Գուլոյանի կողմից իրավաբանական անձում մասնակցություն ձեռք բերել, օտարել ն այլն), այնուամենայնիվ, բացի նրանից, որ վերը նշված փաստերն ու փաստարկները չեն վկայակոչվել առաջին ատյանի դատարանում, ավելին, այս մասով հենց Պատասխանողների կողմից ներկայացվել են հակառակի մասին ապացույցներ:
3.2. Հայցվորը, անդրադառնալով Պատասխանողների բողոքի հաջորդ հիմքին, թե Կարապետ Մուրադի Գուլոյանի ն Ա. Բ. Ա-ի" ցուցմունքներով հաստատվում են, որ Մուրադ Արամի Գուլոյանի անունով Բելգիայի (Թագավորությունում գրանցված ՋՕՑԷՔ1Օ ՑՄՑՃ ընկերության գործունեության մասնակցությունից 2003 թվականին ստացվել ն բանկային անդորրագրերով կանխիկացվել է 4.114.583.29 ԱՄՆ դոլար, որից 2.855.000 ԱՄՆ դոլար տրվել է Կարապետ Մուրադի Գուլոյանին (կանխիկացման անդորրագրերը առկա են), հայտնել է, որ կոնկրետ 2.855.000 ԱՄՆ դոլար գումար Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստը հաստատող այլ ապացույցներ (բացի կանխիկացման կտրոններից, որոնց առաջին ատյանի դատարանն անդրադարձել է), այդ թվում՝ վկաների ցուցմունքներ, սույն գործում բացակայում են:
Պատասխանող կողմը թեն ներկայացրել էր Կարապետ Մուրադի Գուլոյանին որպես վկա հարցաքննելու միջնորդություն, սակայն հետո հրաժարվել էր այդ միջնորդությունից, 5 Հանդիսանում է անձնական տվյալ:
Կ. Հանդիսանում է անձնական տվյալ:
11
ն Կարապետ Մուրադի Գուլոյանը, չնախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, դրա համար չստորագրելով, որպես գործին մասնակցող անձ պատասխանող, հայտնել է իր դիրքորոշումը: Այլ կերպ ասած՝ Կարապետ Մուրադի Գուլոյանը ցուցմունք չի տվել վկայի հարցաքննության համար սահմանված կարգով: Հետնաբար, ակնհայտ է, որ դատավարական իմաստով Կարապետ Մուրադի Գուլոյանի՝ որպես վկայի ցուցմունք առկա չէ:
Ինչ վերաբերում է Ա. Բ. Ա.-իտ կողմից որպես վկա տրված ցուցմունքին, ապա հարկ է նշել, որ Ա. Բ. Ա-ի" որպես վկա տված ցուցմունքի մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս ոչ թե տեղեկություններ է հայտնել կոնկրետ 4.111.583.29 ԱՄՆ դոլարից 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին փոխանցելու մասին, այլ՝ առհասարակ այլ շատ գումարներ տալու, մասնավորապես. «իր հիշելով դեպք եղած լինելու մասին, երբ ինչ-որ բիզնես գործունեության համար Կարապետ Գուլոյանին Յ միլիոն դոլարի չափ գումար ն այլ շատ գումարներ է տվել:
Դատարանը դատական ակտում անդրադարձել է նան վկայի ցուցմունքում անհամապատասխանություններին՝ նշելով, որ Ա. Բ. Ա.-ը7 նան հայտնել է, որ երբնէ թույլ չեն տվել Կարապետ Մուրադի Գուլոյանին զբաղվել բիզնես գործունեությամբ, որ վերջինս աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել ն այլն:
Ինչ վերաբերում է Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին ընդհանրապես շատ գումարներ տրված լինելու հանգամանքին, ապա այս մասով առաջին ատյանի դատարանը հստակ գնահատական է տվել, ինչի մասով էլ Վերաքննիչ դատարանը կատարել է անդրադարձ՝ նշելով, որ Դատարանը ճիշտ է գնահատել վկայի ցուցմունքը:
Այսպիսով, ստացվում է, որ Պատասխանողներն անտեսել են, որ 2.855.000 ԱՄՆ դոլար գումար Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստի հետ կապված գործում առկա չեն վկաների ցուցմունքներ:
3.3. Ի պատասխան սույն որոշման 2.19.-րդ կետում նշված հիմքի՝ Հայցվորը մեջբերել է ՀՀ սահմանադրական դատարանի 16.04.2025 թվականի թիվ 1776 որոշման 100-102- րդ, 117-րդ կետերը ն հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանը թեն Օրենքի հետապնդած նպատակների համաչափությանն անդրադարձել է ուսումնասիրություն սկսելու հիմքերի համատեքստում՝ առանձին-առանձին, սակայն այդ հանգամանքը որնէ կերպ չի կարող մեկնաբանվել այնպես, որ ուսումնասիրություն սկսելու հիմքով պայմանավորված պետք է կամ կարող է գործել Օրենքի հետապնդած միայն մեկ նպատակը: Նման մեկնաբանությունը, նախ, կհակասի ՀՀ սահմանադրական դատարանի արձանագրմանն առ այն, որ երկու նպատակները կարող են համընկնել կամ փոխլրացնել միմյանց, երկրորդ, նման մեկնաբանությունն ուղղակիորեն կհակասի ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին:
5 Հանդիսանում է անձնական տվյալ:
16 Հանդիսանում է անձնական տվյալ:
Մ Հանդիսանում է անձնական տվյալ:
12
3.4. Անդրադառնալով սույն որոշման 2.13.-րդ կետում նշված փաստարկին՝ Հայցվորն արձանագրել է, որ պատասխանող կողմն ակնհայտորեն այլ լույսի ներքո է ներկայացրել գործի փաստական հանգամանքները ն դրանց հետ կապված ապացույցները:
Դատարանն իր ակտում որնէ կերպ չի անդրադարձել Մուրադ Արամի Գուլոյանի կողմից ենթադրյալ գումար փոխանցված լինելու Ա դրա ապօրինի լինելու հարցին, այլ թույլատրելի ն վերաբերելի 6բավարար ապացույցների բացակայությամբ պայմանավորված` հաստատված չի համարել ինքնին այն փաստը, որ Մուրադ Արամի Գուլոյանի կողմից գումար է փոխանցվել Կարապետ Մուրադի Գուլոյանին, ինչն ակնհայտորեն տարբերվում է Պատասխանողների կողմից վկայակոչվածից: Դատական ակտի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Դատարանը, որպես ապացույցի տեսակ, թույլատրել է վկաների ցուցմունքները, բանավոր հայտարարությունները, դրանք գնահատել է համադրության մեջ Ա նշված փաստը հաստատված չի համարել ոչ թե գրավոր պայմանագրի բացակայությամբ պայմանավորված, այ՝ նշված փաստը հաստատող թուլատրեի ն վերաբերելի ապացույցների անբավարարությամբ պայմանավորված:
3.5. Հայցվորը, անդրադառնալով սույն որոշման 2.16.-րդ կետում նշված հիմքին, հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1277-րդ հոդվածին, Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին ն հայտնել, որ ակնհայտ է, որ եկամուտները համարվում են օրինական, երբ իրավասու մարմնին հայտնի են դրա վերաբերյալ տեղեկություններ, այլ կերպ՝ իրավասու մարմնին հայտնի է, որ անձի ստացած այս կամ այն եկամուտը հանդիսանում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված եկամտի տեսակներից մեկը ն ստացվել է կիրառելի իրավունքի նորմերի պահպանմամբ:
Մեջբերելով Օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայցվորը հայտնել է, որ այն բոլոր դրամական մուտքերը, որոնց մասով Իրավասու մարմինը նշել է, որ հայտնի չեն այդ դրամական միջոցների ստացման նպատակը, ծագման աղբյուրը, հայտնի չեն տվյալներ, որ այդպիսի գումարները հանդիսանում են Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված եկամտի տեսակներից մեկը, այդպիսի գումարների մասով պատասխանող կողմը չի վկայակոչել որնէ փաստ, չի նշել ստացված գումարներից Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված եկամտի տեսակներից մեկը լինելու վերաբերյալ, միջոցներ չի ձեռնարկել այդպիսի մուտքագրված գումարների օրինականության հետ կապված որնէ տեսակի ապացույց ներկայացնելու ուղղությամբ Ա առավել նս՝ չի էլ վկայակոչել այդպիսի գումարների օրինականությունն ապացուցելու նպատակով որնէ ապացույց ձեռք բերելու անհնարինության կամ որնէ տեսակի ապացույց պահպանված չլինելու հանգամանքներ, հետնաբար ներկայացված վճռաբեկ բողոքում պատասխանող կողմը զրկված է այդ մասով նոր դիրքորոշում հայտնելու, նոր ապացույցներ ներկայացնելու կամ Դատարանի գործողությունները վիճարկելու հնարավորությունից, քանի որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում այդպիսի հնարավորությունից չի օգտվել:
13
3.6. Անդրադառնալով սույն որոշման 2.18.-րդ կետում նշված հիմքին՝ Հայցվորը գտել է, որ Վերաքննիչ դատարանն օրենքի նորմը ենթարկել է լիովին իրավաչափ մեկնաբանության: Ըստ Հայցվորի՝ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման ուժով ցանկացած այլ պահանջ ներկայացնելիս հայցվորը պետք է Դատարանի առջե բացահայտի ն հիմնավորի ընդամենը մեկ պայմանի առկայություն՝ ներկայացվելիք այլ պահանջի կապն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ: Հետնաբար՝ այն դիրքորոշումը, որ բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավական հնարավորության ապահովման նպատակով գույքը ամուսինների համատեղ սեփականություն ճանաչելու պահանջի ներկայացումը չի բխում քաղաքացիական օրենսդրության տրամաբանությունից, հակասում է Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման տրամաբանությանը, քանի որ այդ կարգավորման նպատակն ինքնին բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավական հնարավորության ապահովումն է, ն միակ պայմանն էլ, որ պետք է ապահովի հայցվորը, հենց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապն է, այդպիսի կարգավորումը ներդրված է որպես բացառություն՝ պայմանավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների առանձնահատկություններով:
3.7. Վերոգրալի հիման վրա՝ Հայցվորը խնդրել է Պատասխանողների ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել:
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
4.1. 2002-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում Կարապետ Մուրադի Գուլոյանը հանդիսացել է պաշտոնատար անձ՝ պետական իշխանությունում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Մասնավորապես` Կարապետ Մուրադի Գուլոյանը 2002-2008 թվականներին աշխատել է ՀՀ դատախազությունում, 2008-2015 թվականներին եղել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետ, 2015-2018 թվականներին՝ ՀՀ Կոտայքի մարզպետ:
42.2003 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում Մուրադ Արամի Գուլոյանը ՔՕՑԷՋ1Օ 8Մ8Ճ հաշվից կանխիկացրել է ընդհանուր 4.114.583.29 ԱՄՆ դոլար (հատոր 7-րդ, գ.թ. 34-39):
4.3.2004 թվականին Կարապետ Մուրադի Գուլոյանը 35.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ է վերցրել: Հաջորդ տարիների ընթացքում (2008 թվականից սկսած ն շարունակաբար) նույնպես վերցվել են վարկային գծեր (ինչպես նան օվերդրաֆտներ|՝ 3.000.000 ՀՀ դրամից սկսած մինչն 50.000 ԱՄՆ դոլարի չափով (տե՛ս հատոր 3-րդ, գ.թ. 123):
4.4. 05.10.2006 թվականին գրանցվել է Կարապետ Մուրադի Գուլոյանի ն Ռոզա Գագիկի Ծառուկյանի ամուսնությունը (հիմք՝ 05.10.2006 թվականին կատարված Ի| 470 ակտի գրանցման վկայական, հատոր 1-ին, գ.թ. 80-81):
14
4.5. 28.12.2019 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 58238419 քրեական գործը՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ն «Գեոդեզիա Ա քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերնույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ (հատոր 1-ին, գ.թ. 37-40):
4.6.25.06.2020 թվականին Կարապետ Մուրադի Գուլոյանը թիվ 58238419 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար (հատոր 1- ին, գ.թ. 48-51):
4.7. 07.10.2020 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Կարապետ Մուրադի Գուլոյանին պատկանող գույքի առնչությամբ սկսվել է թիվ 22-54-20 ուսումնասիրությունը, որով ուսումնասիրվող ժամանակահատված է սահմանվել որոշմանը նախորդող տասը տարին, ինչպես նան մինչն. ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը (հատոր 1-ին, գ.թ. 53-54):
4.8.02.02.2021 թվականին Ռոզա Գագիկի Ծառուկյանը լիազորել է Սարգիս Վահագնի Գուլոյանին ԱԳԿՊԿ-ի սպասարկման գրասենյակներում լինել իր ներկայացուցիչը, ինչի համար նրան իրավունք է տվել իր անունից ներկայացնել դիմումներ, ստանալ փաստաթղթեր (վկայականներ, տեղեկանքներ), փաստաթղթերի պատճեններ, կատարել անհրաժեշտ վճարումներ (հատոր 3-րդ, գ.թ. 123, լազերային կրիչ):
4.9.23.02.2021 թվականին տրված թիվ »ոոռոո»ո-ռո-ոռռոծ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ ոռ ոոռոու» տոռոռ աոտոոռոռ ոռռռռռոս առառռառաառա առառա ռո ինյնցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռոզա Գագիկի Ծառուկյանին
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0025/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
