ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի մայիսի 11 - ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 ․ «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում` 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար բազային տուրքի 28.65-ապատիկի չափով».
2) 1․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1.1. Հայաստանի Հանրապետության փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար բազային տուրքի 28.65-ապատիկի չափով».
3) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ տալու համար բազային տուրքի 5.95-ապատիկի չափով». 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․3-րդ կետով․ «1.3. Հայաստանի Հանրապետության փախստականի նույնականացման քարտ տալու համար բազային տուրքի 5.95-ապատիկի չափով».
5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին նույնականացման քարտ տալու համար բազային տուրքի 5.95-ապատիկի չափով». 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․ «2․1․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար բազային տուրքի 28.65-ապատիկի չափով».
7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար բազային տուրքի 250-ապատիկի չափով գ) օտարերկրացուն ժամանակավոր կամ մշտական կացության քարտ տալու համար բազային տուրքի 5.95-ապատիկի չափով դ) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու դիմումը քննարկելու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով ե) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու համար բազային տուրքի 5.95-ապատիկի չափով»․ 8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին կետով․ «8․1․ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տալու համար բազային տուրքի 28.65-ապատիկի չափով»։ Հոդված 2 ․ Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․ «7․ Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված փաստաթուղթ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է անձանց որոշ խմբերի համար սահմանել աջակցություն՝ պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով։»։ Հոդված 3 ․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-215-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-215-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.05.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.05.2026 Հիմնական ակտ 11.05.2026, ՀՕ-215-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 11.05.2026, ՀՕ-210-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-215-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
