Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-234-Ն23 հունիսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը. 1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի, կացարանի, իր և երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, իր և երեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ). 2) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված` ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը. 3) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև` ա) սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց պատճենները, բ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը, գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը. 4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1 Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:».

3) 4-րդ մասը «ժամկետները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նշանակման և վճարման կարգը» բառերով: Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը. 1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ). 2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը. 3) տեղեկանք գործատուից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին. 4) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին. 5) երեխայի խնամքի նպաստի համար սույն մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:».

3) 10-րդ մասի «ե» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «և (կամ) ծնողի» բառերով.

4) 11-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «, նշանակման և վճարման կարգը» բառերով:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-234-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-234-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.07.2011-01.01.2014) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1054 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.06.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.07.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.07.2011 Ուժը կորցրել է 01.01.2014 Հիմնական ակտ 23.06.2011, ՀՕ-234-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.10.2005, ՀՕ-205-Ն 24.10.2005, ՀՕ-205-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 30.08.2011, N 819-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունիսի, 2011 թ.
Գործի #:
ՀՕ-234-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել