Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սերոբյան — ԿԴ/0023/11/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սերոբյան — ԿԴ/0023/11/24

Վճռաբեկ դատարանԿԴ/0023/11/2417 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 49144622 քրեական վարույթը: 2024 թվականի մայիսի 27-ին հսկող դատախազ Ա.Եղիազարյանի կողմից որոշում է կայացվել քննիչ Ս.Սմբատյանի միջնորդությունը բավարարելու ն Սամվել Ազարյանի նկատմամբ ՀՀՇ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1Լին մասի

Ամբողջ Տեքստ

Բ 22. դ

ի ՆԱՅԻ: ԱՂ

5-4 ԿԴ/0023/11/24

ԱԱ 12Յ-2ԱՂՀ Ա

է ն ք ԱՑ Ի ՏՏ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Դ.Ղուկեյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Հովհաննիսյան

17 հունվարի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ՇԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

2

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման դեմ դիմող Հարություն Կարապետի Սերոբյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 49144622 քրեական վարույթը:

2024 թվականի մայիսի 27-ին հսկող դատախազ Ա.Եղիազարյանի կողմից որոշում է կայացվել քննիչ Ս.Սմբատյանի միջնորդությունը բավարարելու ն Սամվել Ազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1Լին մասի 1-ին կետի հիմքով:

Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ հիշյալ որոշման դեմ Հարություն Սերոբյանի բողոքի քննության արդյունքում, Կոտայքի մարզի դատախազ Ս.Պողոսյանը 2024 թվականի հունիսի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է ն հաստատել վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ՀՇ Կոտայքի մարզի դատախազ ՍՊողոսյանի՝ «Բողոքը քննության առնելու մասին» 2024 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ Հ.Սերոբյանի կողմից ներկայացված բողոքը վերադարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ ն 6-րդ կետերի ն նույն հոդվածի 2-րդ մասի պայմանները պահպանված չլինելու հիմքով:

Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Հ. Սերոբյանի բողոքը՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Ս.Պողոսյանի՝ 2024 թվականի հունիսի 13-ի՝ «թիվ 49144622 քրեական վարույթով հանրային քրեական

Յ

հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ 2024 թվականի մայիսի 27-ի որոշման դեմ բողոքը քննության առնելու մասին» որոշման դեմ մերժվել է:

3 ՃՇՇ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հ.Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Հ.Սերոբյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից իր բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ վերջինս պարունակում է անպարկեշտ արտահայտություններ ն վիրավորանքներ, իրավաչափ չէ:

Բողոք բերած անձը փաստել է, որ ինքը որնէ հայհոյանք կամ

արտահայտություն չի գործածել, որը նսեմացնում է անձի արժանապատվությունը:

Բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ բողոքը վերոնշյալ հիմքով առանց քննության է թողնվել այն դեպքում, երբ ներկայացվել են հիմնավորված փաստեր պետական ունեցվածքի հափշտակության մասին, որոնց որնէ անդրադարձ չի կատարվել:

6. Բողոքաբերը փաստարկել է, որ քննիչը բազմակողմանի քննություն չի իրականացրել, չի հարցաքննել մի շարք կարնոր վկաների, ցուցաբերել է կողմնակալ վերաբերմունք:

Բողոքաբերը, վկայակոչելով մի շարք փաստաթղթեր, գտել է, որ ԶԻՊ-Օ կցասայլակը պատկանում է «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերությանը, ն այն երբնէ չի հանդիսացել «Պատնեշ» գործարանի սեփականությունը:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը:

4

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 19ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(-) Սույն որոշմամբ նշված իրավակարգավորումնեը ն իրավական դիրքորոշումները կիրառելով նշված փարական տվյալների նկատմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարեր Հարություն Կարապետի Սերոբյանը, չարաշահելով վերաքննիչ բողոք ներկայացնելու իր իրավունքը, վերաքննիչ գ րողոքում օգտագործլ է 6.հասարակությունում ընդունված համակեցության ն էթիկայի կանոնների հեր անհամատեղելի` անձնավորված վիրավորական արտաւհայտություններ, հայհոյանքներ, անպարկեշվ ձնով անձի հեղինակությունը նսեմացնող բառեր:

Մասնավորապես Վերաքննիչ դատարանը փաստում է, որ րողոքաբեր Հարություն Կարապետի Սերոբյանի կողմից արված անպարկեշտ

արտահայվտություններն ն վիրավորանքները հասցեագրված են եղել ինչպես Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: քննված թիվ ԿԴ/0023/1/24 դատական գործով նախագահող դատավորին, այնպես էլ քրեական վարույթով մասնակցող հանրային մասնակիցներին` քննիչին, դատավարական հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նան ՀՀ Կոտայքի մարզի դատախազ ԱՊողոսյանին:

Հեփնաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի հիմքերն ն հիմնավորումները պարունակող, սակայն միննույն ժամանակ անձանց պատիվն ու արժաւնապատվությունը նսեմացնող վերաքննիչ բողոքը չի կարող համարվել օրինական, քանի որ այն չի բխում անձի անօտարելի արժանապատվությունը հարգելու ակզրունքից:

Այսինքն` բողոքաբերը թեն առերնույթ պահպանել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին ներկայացվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները, այդուհանդերձ ներկայացված բողոքը չի համապատասխանում անձի իրավունքները, ազատությունները ն

արժանաւպատվությունը հարգելու ակզրունքին: Մինչդեռ քրեական օրենադրությաւն

5

սկզբունքներն այն ելակետային, հիմնարար, ղեկավար դրույթներն են, որոնք ընկած են քրեական օրենսդրության հիմքում. այդ դրույթների վրա հենվում, դրանց համապատասխան է կառուցվում քրեական իրավունքի համակարգը: Հետփնաբար» Վերաքննիչ դատարաւնր գտնում է, որ քրեադատավարական ակզբունքի խախպումը հանգեցրել է վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներին

չհամապատասխանող վերաքննիչ բողոքի ներկայացման:

Ավելին, հաշվի առնելով Բողոքարբերի հասցրած վիրավորանքների ն ոչ հարիր արտաւհայտությունների լրջությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման անհանդուրժելի վարվելակերպն անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ ն բողոք ներկայացնելու իրավունքի չարաշահում:

Այս տեսանկյունից Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթին մասնակցող որնէ կողմի անհարգալից վերաբերմունքի դեպքում դատարանի կողմից վճռական ու անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը պահանջվում է դատական գործընթացի ամրբողջականություն, պահպանելու համար: Վերաքննիչ դատարանի կողմից նման վերաքննիչ բողոքների առթիվ անհապաղ ն վճռական քայլեր չձեռնարկելը չի բխի նան դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու դատարանի պարտականությունից:

Հիմք ընդունելով վերոգրյալի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում թույլ տրված վերոնշյալ խախտումներն իրենց բնույթով դատական րողոքարկման իրավունքի իրացման համար էական խոչընդոտ հանդիսացող խախտումներն են, որոն հանդեպ անհամաչափ մեղմ

գնահավաւկանը նախադրյալներ կարեղծի, որ դիմողները կրկին չարաշահեն բողոք ներկայացնելու իրենց իրավունքը: Ուարի նման պայմաններում Հարություն Կարապետի Սերորյանի հատուկ վերանայման վերաքննիչ րողոքն առանց քննության թողնելու դեպքում չի խախտվի անձի իրավունքների սահմանափակման ու հերապնդվող նպատակի միջն արդարացի հավասարակշոությունը:

Ամփովվով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետնության, որ տվյալ դեպքում Հարություն Կարապերի Սերորյանը, դատարանի հեղինակությունը խաթարող բողոք բերելու ն ըստ այդմ՝ բողոք ներկայացնելու իրավունքը չարաշահելու փատրերի ուժով իրավական տեսանկյունից

6

օբյեկտիվորեն անկարող է իրացնել դավաւկան բողոքարկման իր իրավունքը, հետնաբար նրա կողմից ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության (.)»/:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք իրավաչափ է Վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը:

10. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78րդ հոդվածի համաձայն «Հիմնական

իրավունքների ն ազավաւթյունների սահմանափակման համար ընտրված միջոցներր պեմք է պիտանի նե անհրաժեշտ լինեն Սահմանադրությամը սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակմեւն համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ «Յուրաքանչյուր ոք, երը ոլոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարվտաւկանություններըը կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամը, ունի օրենքի հիման վրա արելծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի՝

1 այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) տվյալներ բողոք բերած անձի մասին նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 159-166:

7

3) բողոքարկվող դատական ակպտր ն այն կայացրած դատարանի անվանումի.

4) նշում՝ դատական ակտն ամիրողջությամը կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.

5) բողոքի հիմքը, այն հաստատող փաատրերը, պահանջը, ինչպես նան դրանք հիմնավորող փաստարկները.

6) բողոքին կցվող նյութերի ցանկը.

7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը ն ստորագրությունը»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Հավաուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով ն երեքից վեց օր ժամկետ, տրամադրելով, վերադարձվում է, եթն այն չի համապատասխանում. սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին կամ 2րդ մասով սահմանված պահանջներին»:

1 Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով»,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը»,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1- ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն 2 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1աօմօ0 չ. Ոոլչ գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, ՏԱոօ5262յի ». Քօլոոմ զործով 2007 թվականի հուլիսի 9ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տմռոծս չ. Թաողգ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

3 Տե՛ս նույն տեղում:

8

եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն:,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները

կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա»: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի:

12. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով դատարանի մատչելիության իրավունքը Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ՝ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախվպմեւն յուրաքանչյուր դեպքում ողջամիտ: սաւհմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպարք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձր հավասաւր պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամ,։ անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները»:

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1մեճմ/ոօնԼ . Ք՛ռոշծ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, ՔՏտԺմւօու յ. ԽՔօուամն գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 77ո1հն չ. Բ՛ռոշօ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /751ռնի0ս ճոմ օնյ675 . Օ6666 գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

7 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴԶ/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Ւնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

9

13. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի ն այն աստիճան ձնականացվի (2-06259Խ6 /օոոճետու» որ անձի դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում:

14. Վճռաբեկ դատարանը Գագիկ Բարալարյանի վերաբերյալ գործով, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19ի թիվ ՍԴՈՂ420 որոշմամբ» արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո, իրավական դիրքորոշում է ձնավորել այն մասին, որ եթե կոնկրետ դեպքում առկա է վերաքննիչ բողոքի՝ բնույթով ձնական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Վերաքննիչ դատարանը՝ 2024 թվականի սեպտեմբերի 19ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ դիմող Հ.Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը պարունակում է վիրավորանքներ ն անհարիր արտահայտություններ, որն անհարգալից վերաբերմունք է դատարանի հանդեպ, ուստի Գ.Մերոբյանը դատարանի հեղինակությունը խաթարող բողոք է բերել ն բողոք ներկայացնելու իրավունքը չարաշահելու փաստերի ուժով, իրավական 8 Տե՛ս, ուսմոոՏ ուսմռոմն: Վճռաբեկ դատարանի` Գագիկ Բաբալարյանի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1185/01/22 որոշման 11121-րդ կետերը, Հարություն. Հարությունյանի զործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:

9 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3- Բա նջբերված որոշման 15-րդ կետը:

10

տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը":

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1014րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում անհարիր արտահայտություններ ն վիրավորանքներ ներկայացնելու պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Վերաքննիչ դատարանը պետք է առնվազն վերադարձներ վերաքննիչ բողոքը՝ հնարավորություն ընձեռելով բողոք բերած անձին ներկայացնելու պատշաճ ձնակերպված բողոք: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, դիմող Հ.Սերոբյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է անձի դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքները:

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Հ.Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19ի որոշումն իրավաչափ չէ:

Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը պետք է բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:չ

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված՝ ոչ իրավաչափ վարքագծի արգելքը, որի համաձայն՝ վարույթի մասնավոր մասնակիցները պետք է իրենց իրավունքներից օգտվեն նե իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն ն չչարաշահեն իրենց իրավունքները, հարկ է համարում հատուկ ս Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:

ռ Տե՛ս, տաքոնտ ուռոզտ, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

1

ընդգծել, որ տվյալ դեպքում բողոքաբերն իր իրավունքներից պետք է օգտվի բարեխղճորեն»:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ

պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում մատնանշված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չի դարձվել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Դիմող Հարություն Կարապետի Սերոբյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ց Տես ոաոնչ ուսաոոմչ Վճռաբեկ դատարանի՝ Ալեքսանդր Բաղդագյուլյանի վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ՍԴ/0060/01/19 որոշումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ԿԴ/0023/11/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել