Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ N 99 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ N 99 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿառավարությունN 1025-Ն24 օգոստոսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ N 99 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2017 թվականի N 1025-Ն ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ N 99 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ ու 9-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 1) Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 3188.25 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը՝ 13.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 13.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.33164 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2015 թվականի մայիսի 19-ի N 19052015-01-0080 վկայական) հետ վերցնել «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը. 2)

Երևան քաղաքի Մյասնիկյան N 2 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 1521.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 32.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.1772 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2011 թվականի հուլիսի 28-ի N 2791286 վկայական), հետ վերցնել «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը. 3)

Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 862.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 48.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը՝ 30 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.2582 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2013 թվականի հունիսի 7-ի N 07062013-01-0005 վկայական), հետ վերցնել «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել՝ 1) Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի մայիսի 13-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 73/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին. 2)

Երևան քաղաքի Մյասնիկյան N 2 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2011 թվականի հուլիսի 21-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 95/0011 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին. 3)

Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի հունիսի 1-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 82/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04812) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04813):

4. «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.03394) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 273.210.03396):

5. «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.02828) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 290.210.02827):

6. «Երևանի N 99 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.02809) վերանվանել «Երևանի N 99 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ սահմանելով, որ նրա գործունեության՝ 1) առարկան 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է. 2) նպատակը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքների ապահովումն է:

7. Սահմանել, որ՝ 1) «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

3) «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան. 4) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` համապատասխանաբար «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց», «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց», «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

8. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝ 1) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված՝ միացման արդյունքում ընդլայնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը. 2) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված՝ միացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը, սովորողների՝ ուսումնառության բնականոն գործընթացը.

3) «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց», «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց», «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց», «Երևանի N 99 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

9. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված՝ Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17,

Երևան քաղաքի Մյասնիկյան N 2,

Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեներում գտնվող անշարժ գույքերի հետագա օգտագործման վերաբերյալ:

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցների» ցանկի Երևան բաժնի 93-րդ, 99-րդ և 105-րդ կետերը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության վա րչապետ Կ. Կարապետյան 2017 թ. օգոստոսի 29 Երևան Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ N 99 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար N 1025-Ն Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (16.09.2017-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.09.06/55(1330) Հոդ.852 Ընդունող մարմին ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվ 24.08.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ վարչապետ Ստորագրման ամսաթիվ 29.08.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 16.09.2017 Հիմնական ակտ 24.08.2017, N 1025-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.05.2010, N 575-Ն 06.05.2010, N 575-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 23.10.2001, ՀՕ-248 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 05.05.1998, ՀՕ-239 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 օգոստոսի, 2017 թ.
Գործի #:
N 1025-Ն
Դատարան:
ՀՀ Կառավարություն

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել