ՀԿԴ/0019/06/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՄԻԵԿ հոդված 5. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք · Հոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը · Հոդված 118. Կալանքի իրավաչափության առանձնահատկություններըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ ՛ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2023 թվականի մայիսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 5-րդ կետերով, ՀՇ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 5-րդ կետերով ն ՀՇ քրեական օրենսգրքի 44-284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է թիվ արմավ քրեական վարույթը: 2024 թվականի հունվարի 17-ին քրեական վարույթի նախաքննության հետագա կատարումը` հանձնարարվե է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների ն հասարակա
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0019/06/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մոսինյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Ա.Նահապետյան
2025 թվականի մարտի 10-ին
քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ պաշտպաններ
հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
Դ Ա Ր Ձ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի մայիսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 5-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 44-284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը:
2024 թվականի հունվարի 17-ին քրեական վարույթի նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությանը:
2024 թվականի հունվարի 31-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
2024 թվականի հունվարի 31-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ [անընթեռնելի] դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
2024 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 23:33-ին [անընթեռնելի] ձերբակալվել է:
2. 2024 թվականի փետրվարի 1-ին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ՝ նույն ժամանակահատվածում սահմանափակելով մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:
Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ [անընթեռնելի]
հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
3
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ
բերել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոք,
որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերները նշել են, որ սույն վարույթով առկա չեն եղել մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու բավարար պայմաններ, հիմքեր և անհրաժեշտություն։
Մասնավորապես,
ըստ
բողոքաբերների,
[անընթեռնելի] վերաբերյալ
միջնորդության հիմքում դրվել են ենթադրություններ պարունակող անուղղակի ապացույցներ, իսկ նրա կողմից հանցանք կատարելու մասին վկայող ուղղակի տվյալներ առկա չեն:
5.1. Բողոքաբերները գտնում են, որ
[անընթեռնելի]
պաշտոնատար անձինք, եթե նույնիսկ առերևույթ խախտել են գնումների ոլորտի օրենսդրության որոշ դրույթներ, ապա դատարան ներկայացված նյութերի համաձայն՝ դա արել են ոչ թե ի վնաս պետական, ծառայողական շահերին, այլ՝ այդ շահերը պաշտպանելու նպատակով։ Այսինքն, բացակայում է հանցակազմի պարտադիր տարրերից մեկը՝ հանցանք կատարելու դիտավորությունը։ Բողոքաբերների պնդմամբ՝ այս հանգամանքն ակնհայտ է քրեական վարույթի՝ դատարան ներկայացված նյութերով, ու նկարագրված պայմաններում բացակայում են և՛ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու, անցնելու հանցակազմերը, և՛
[անընթեռնելի] կողմից նման արարքին հանցակցության
հանգամանքը:
Բողոքաբերները փաստարկել են նաև, որ
[անընթեռնելի] մեղադրանքում
պետությանը կամ որևէ ֆիզիկական, իրավաբանական անձի պատճառված վնաս նկարագրված չէ։
5.2. Անդրադառնալով կալանավորման հիմքերից մեկին՝ քրեական վարույթին խոչընդոտելու հիմքին, բողոքաբերները նշել են, որ քրեական վարույթով
4
ապացույցների հավաքման սկզբնական, ակտիվ փուլը հիմնականում ավարտվել է, ինչը այդ մասով կողմերի միջնորդությունը մերժելու մասին վկայող հիմնավոր փաստարկ է:
Բողոքաբերների պնդմամբ՝ վարույթային նյութերից ակնհայտ երևում է, որ [անընթեռնելի] միջոցի մասնակցության գործընթացում չի ունեցել կենտրոնական դերակատարում, և նախաքննության մարմինն էլ որևէ առարկայական, փաստական հանգամանք չի նշել, որի հիման վրա կարելի էր պնդել, որ [անընթեռնելի] կարող է կամ առավել ևս դիտավորություն ունի քննությանը խոչընդոտել՝ մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու կամ որևէ այլ եղանակով: 5.3. Բողոքաբերները արձանագրել են, որ [անընթեռնելի] երիտասարդ կին է, խնամքին ունի 2 մանկահասակ երեխա: Ընդ որում, [անընթեռնելի] երեխաները նրա ձերբակալումից և կալանավորումից հետո հայտնվել են ծանրագույն վիճակում և՛ հոգեբանորեն, և՛ պաշտած խնամքի ապահովման առումով: Բացի այդ, [անընթեռնելի] նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի աշխատանք, մեղադրանքում նկարագրված իրադարձությունների ընթացքում ազատվել է [անընթեռնելի] ընկերությունում աշխատանքից և այլևս չի առնչվել վերոնիշյալ գնման գործընթացի հետ:
5.4. Բողոքաբերները գտել են նաև, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել են [անընթեռնելի] արդար դատաքննության և անձնական անձեռնմխելիության ու ազատության հիմնարար իրավունքները:
5.5. Բողոքաբերները նշել են նաև, որ 2024 թվականի փետրվարի 12-ին հսկող դատախազի որոշմամբ [անընթեռնելի] ազատվել է կալանքից, և ավելի քան մեկ ու կես ամիս առաջ ազատվելով արգելանքից՝ [անընթեռնելի] պաշտած կերպով պահպանում է իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների պայմանները:
6. Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերները խնդրել են Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7.
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի
2-րդ մասի 4-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 4-5։
6
8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ արձանագրել է. «(...) [Դ]ատարանը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ
առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը:
Վերոնշվածը, ի թիվս այլնի, հիմնավորվում է Դատարան ներկայացված՝ կողմից օգտագործվող
բջջային
հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու արդյունքում կատարված խոսակցությունների ձայնագրությունների վերծանման մասին» 2023 թվականի մայիսի 08-ի արձանագրությամբ, նկատմամբ տեխնիկական միջոցների կիրառմամբ
«Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին» 2023 թվականի մայիսի 08-ի արձանագրությամբ,
կողմից օգտագործվող
բջջային հեռախոսահամարով
«Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ անցկացնելու արդյունքում կատարված խոսակցությունների ձայնագրությունների վերծանման մասին» 2023 թվականի մայիսի 08-ի արձանագրությամբ,
կողմից օգտագործվող
բջջային հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու արդյունքում կատարված խոսակցությունների ձայնագրությունների վերծանման մասին» 2023 թվականի մայիսի 08-ի արձանագրությամբ, կողմից օգտագործվող
բջջային
հեռախոսահամարով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացնելու արդյունքում կատարված խոսակցությունների ձայնագրությունների վերծանման մասին» 2023 թվականի մայիսի 08-ի արձանագրությամբ, «Զննում կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 19-ի արձանագրությամբ:
Դատարանի գնահատմամբ՝ վերոհիշյալ նյութերը պարունակում են փաստական տվյալներ և տեղեկություններ, որոնք իրենց համակցությամբ
7
հնարավորություն են տալիս անաչառ դիտորդին եզրակացնելու, որ [անընթեռնելի] հնարավոր է, որ կատարած լինի իրեն մեղադրվող ենթադրյալ հանցանքը, և որ դեպքերը, իրադարձությունները համընկնում են այն տեղեկություն հանգամանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է: Այս կապակցությամբ Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ կասկածը հիմնավորող փաստերը պարտադիր չէ, որպեսզի բավարարեն այն նույն ստանդարտին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար: Որպես խախտմանն ուղղող ընտրելու մասին միջնորդությամբ և կից նյութերով պետք է հաստատվի, ոչ թե անձի մեղավորությունը, այլ պետք է հաստատվի հիմնավոր կասկածը, այլ կերպ՝ մեղադրյալի առնչությունն իրեն մեղադրվող ենթադրյալ արարքին: Անդրադառնալով պաշտպանի այն փաստարկին, որ մեղադրյալ
[անընթեռնելի] վերագրվող արարքն ակնհայտ սխալ է որակվել՝ Դատարանը փաստում է, որ սույն վարույթի շրջանակներում Դատարանն իրավունք չունի անդրադառնալու այդ հարցին, քանի որ սույն վարույթը չի հետաքննում ենթադրյալ հանցագործության բոլոր հանգամանքները հետաքննվելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր:
Անդրադառնալով կալանքը խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության իրավաչափության հարցին և սույն որոշման 3.1-3.2-րդ կետերի լույսի ներքո գնահատման ենթարկելով սույն դատական գործի նյութերը, Դատարանը գտնում է, որ իրատեսական չէ վարույթն իրականացնող մարմնի մերակարծությունը, որ մնալով ազատության մեջ՝ [անընթեռնելի] կարող է դիմել փախուստի: Նման եզրահանգում կատարելիս Դատարանը հաշվի է առնում, որ մեղադրյալի բարքերն հավանականությունը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է միայն վերջինիս վերագրվող հանցանքի ծանրությամբ և ակնկալվող պատժի խստությամբ, ինչպես նաև վերջինիս՝ [անընթեռնելի] աշխատելու հանգամանքով, ինչը, սակայն, Դատարանի գնահատմամբ բավարար չէ նման
8
հետևության հանգելու համար, բացի այդ մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, մշտական աշխատանք, ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա: Դատարանն իրատեսական չի համարում նաև վարույթն իրականացնող մարմնի այն մտավախությունը, որ մեղադրյալն ազատության մեջ՝ մեղադրյալ [անընթեռնելի] կկատարի հանցանք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը նախկինում դատապարտված կամ այլ կերպ արտադրովված չի եղել: Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված մյուս հիմքին՝ Դատարանը գտնում է, որ վարույթի տվյալ փուլում ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ [անընթեռնելի] կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում նաև՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է:
Դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ
հանգամանքները.
- նախաքննությունը գտնվում է ապացույցների հավաքման և ստուգման սկզբնական փուլում, պարզված չեն դեպքի բոլոր հանգամանքները,
- սույն վարույթով դեռևս չի պարզվել ենթադրյալ հանցագործության առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը, այդ թվում՝ [անընթեռնելի] [անընթեռնելի] հետ հեռախոսային խոսակցությունների ընթացքում մեղադրյալ [անընթեռնելի] կողմից ակնարկված անձի տվյալները, ումից վերջինս պետք է ճշտեր, թե ինչ հարաբերություններ ունի [անընթեռնելի] հետ,
- վարույթով դեռևս որևէ անձ չի հարցաքննվել, հարցաքննության են ենթակա մեղադրյալի հետ որոշակի փոխհարաբերությունների, այդ թվում՝ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք՝ [անընթեռնելի] ընկերության աշխատակիցները, ինչպես նաև [անընթեռնելի] եղել է պարբերական աշխատակիցներ, որոնցից ոմանց հետ [անընթեռնելի]
հեռախոսային կապի մեջ,
- թեև մեղադրյալն այլևս չի աշխատում [անընթեռնելի] ընկերությունում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթադրաբար [անընթեռնելի] փաստաթղթերի փոխանակումը [անընթեռնելի]
աշխատակիցների հետ կատարվել է նաև էլեկտրոնային փոստի միջոցով, վերջինիս
9
տրամադրության տակ կարող են լինել վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, նյութեր,
- մեղադրյալ
վերագրվող հանցագործության բնույթը,
վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը (վերագրվում է ծանր հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատրված բացառապես ազատազրկման ձևով՝ չորսից ութ տարի ժամկետով)։ Դատարանի գնահատմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն
բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ
Πε
իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ վարույթի տվյալ փուլում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով: Այս համատեքստում անդրադառնալով պաշտպան
այն
պնդմանը, որ մեղադրյալ
նկատմամբ այլընտրանքային
խափանման միջոցներ գրավի և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ Դատարանը գտնում է, որ վարույթի այս փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարման ապահովմանը հնարավոր չէ հասնել մեղադրյալ
նկատմամբ այլընտրանքային խափանման
միջոցների կիրառմամբ:
Անդրադառնալով մեղադրյալ
անձը բնութագրող տվյալներին՝
նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա, մշտական աշխատանք, Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքները, քննության սույն փուլում, չեն կարող հակակշռել մեղադրյալին անազատության մեջ պահելով հետապնդվող հանրային շահին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ մեղադրանքի կողմը պատշաճորեն հիմնավորել է
նկատմամբ կալանք խափանման
միջոցի կիրառման անհրաժեշտությունը և իրավաչափությունը: Այլ կերպ ասած՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար փաստական տվյալներ,
որպիսի պայմաններում Քննիչի միջնորդությունը Դատարանը գնահատում է հիմնավոր, որը ենթակա է բավարարման (...)»:
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ նշել է հետևյալը. «(…) [Ա]նդրադառնալով մեղադրյալ
նկատմամբ որպես
խափանման միջոց կիրառված կալանքի իրավաչափության պայմաններից հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա փաստական տվյալներն ու տեղեկությունները վարույթի քննության սույն փուլում ողջամտորեն բավարար են իրավաչափ հետևության հանգելու, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն վերագրվող արարքին, և դեպքը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը մեղադրվում է:
Ինչ վերաբերում հատուկ վերանայման բողոքում պաշտպանի ներկայացրած այն պնդումներին, որ «Դատարանը մանրակրկիտ և օբյեկտիվ չի հետազոտել ներկայացված վարութային նյութերը և սխալ հետևության է հանգել մասով հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ», ապա
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերում առկա տվյալները համակցության մեջ գնահատման ենթարկելու պարագայում հաստատվում է մեղադրյալ
կողմից իրեն վերագրվող
հանցագործության հետ օբյեկտիվ կապը, այլ կերպ՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված է վերաբերելի փաստական տվյալների բավարար ամբողջությամբ, որպիսի պայմաններում` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա չեն հիմքեր չհամաձայնելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ:
(...)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ հատուկ վերանայման բողոքում հիմնավոր կասկածի վերաբերյալ բարձրացված մյուս հարցերի (...) պարզումը, հաստատումը կամ հերքումը վարույթի սույն փուլի քննարկման շրջանակների խնդիրը չէ, այլ դրանք գործն ըստ էության քննելիս դատական քննության ընթացքում գնահատման ենթակա հարցեր են, այսինքն՝ հանդիսանում 2 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 68-71։
11
են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական
վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթի շրջանակներում Առաջին ատյանի դատարան ներկայացված են եղել մինչդատական փուլին բնորոշ բավարար տեղեկություններ և փաստեր, որոնք, ի թիվս այլնի, մատնանշում են մեղադրյալ [անընթեռնելի] առնչությունն իրեն մեղսագրված ենթադրյալ հանցանքի կատարմանը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում շեշտել, որ նախաքննության փուլում պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար: Կասկածը հիմնավորելու համար բավարար է հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայությունը, որպիսիք տվյալ դեպքում առկա են:
Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքում բարձրացված՝
կալանավորման հիմքերի վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն նախևառաջ արձանագրում է, որ խափանման միջոց կալանքը քրեական վարույթի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է։ Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս
հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող Է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության բնականոն ընթացքին: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Բացի այդ, կանխատեսվող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական վարույթով ձեռք բերված որոշակի տվյալներով, որով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը: Մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ։ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ ռիսկ կամ հավանականություն կա, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա դրանք տեղի կունենան։
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրյալ
նկատմամբ կալանք կիրառելու անհրաժեշտությանը, նախ փաստում է, որ չի կարող հաշվի չառնվել հետևյալ հանգամանքները. կատարված ենթադրյալ հանցավոր արարքի բնույթը, մեղադրյալ
մասնակցության և ենթադրյալ
հանցավոր արարքի կատարմանը նրա ներգրավվածության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, քրեական վարույթ ւյթի՝ ապաց լացույցների հավաքման ակտիվ փուլում գտնվելը, մի շարք ապացուցողական և վարութ թային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ենթադրյալ հանցանքի վերաբերյալ նշանակություն ունեցող տեղեկություններին տիրապետող անձանց հարցաքննելու անհրաժեշտությունը, այդ անձանց հետ
կապերը, ենթադրյալ հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվող միջոցները:
ունեցած
Նախորդ կետում արված դատողությունների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը ընդհանուր առմամբ իր համաձայնությունն է հայտնում վարույթի
13
քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին (...):
Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, այդ թվում՝ նրան, որ մեղադրյալը խնամքին ունի 2 մանկահասակ երեխա` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև հիշյալ հանգամանքները տվյալ դեպքում կարող էին դիտվել որպես բավարար գործոն մեկ ամսից ավելի ժամկետով կալանք չկիրառելու համար, սակայն քրեական վարույթին մեղադրյալի խոչընդոտելու բարձր ռիսկի պայմաններում ինքնին չէին կարող բացառել կալանքի ձևով խափանման միջոց կիրառելը: Սույն դիրքորոշումը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև հատկապես նրանով, որ ինչպես նյութերում, այնպես էլ բողոքում առկա չէ այնպիսի հանգամանք, որից հնարավոր կլիներ եզրակացնել, որ տվյալ դեպքում կային երեխաների խնամքի և հատուկ հոգատարության հետ կապված այնպիսի առանձնահատկություններ, որոնք անբաժանելի էին մեղադրյալ [անընթեռնելի] (...)»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության մասին ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով
(...)
3) օրենքով սահմանված է որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր
3 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 169-173։
կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (...)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր пр ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…)
բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը:
2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»:
15
12. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի, Հարություն Խաչատրյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ*: Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն
իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից , ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
16
իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին՝ այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն):
ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արձանագրել է, որ հաշվի առնելով անձի անձնական ազատության իրավունքին կալանավորման առավել ինտենսիվ միջամտող բնույթը, վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում այն ընտրելուց առաջ պարտավոր է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հիմնավորված կերպով բացառել մնացած բոլոր, ավելի մեղմ խափանման միջոցների ընտրության հնարավորությունը։ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության
u
հիմնավորվածության ապահովման
տեսանկյունից կարևոր է կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը։
17
կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով՚։
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. [անընթեռնելի] նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով,
- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ արձանագրել է, որ վարույթի նյութերը պարունակում են փաստական տվյալներ և տեղեկություններ, որոնք իրենց համակցության մեջ հնարավորություն են տալիս անաչառ դիտորդին եզրակացնելու, որ [անընթեռնելի] հնարավոր է, որ կատարած լինի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքը, և որ դեպքերը,
իրադարձությունները համընկնում են այն առերևույթ հանցանքին, որի կատարման մեջ նա մեղադրվում է։ Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերին՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վարույթի տվյալ փուլում ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ [անընթեռնելի] կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում նաև՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է։
- Վերաքննիչ դատարանը, 2024 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության ընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի հետևությունները10։
14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն, իր դատական ակտով Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով, [անընթեռնելի] արարքում առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս հանգել է 7 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները։
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
18
վարույթի նյութերից բխող ճիշտ հետևության: Մասնավորապես, ստորադաս դատարանը, գնահատելով նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերը, իրավաչափ հետևության է հանգել առ այն, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ է ունեցել [անընթեռնելի] կողմից ենթադրյալ հանցանքը կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ տրված գնահատականների հետ չհամաձայնվելու բավարար հիմքեր չկան։
15. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները [անընթեռնելի] կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը գնահատելիս համակցության մեջ սխալ են գնահատել վարույթի նյութերում առկա փաստական հանգամանքները։
Մասնավորապես Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ [անընթեռնելի] կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու և քրեական դատավարության բնականոն ընթացքին խոչընդոտելու հավանականության աստիճանը գնահատելիս Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ [անընթեռնելի] ներկայացված մեղադրանքում նկարագրված իրադարձությունների ընթացքում ազատվել է [անընթեռնելի] ընկերությունում աշխատանքից և այլևս չի հանդիսանում այդ կազմակերպության աշխատակից, ինչը սույն վարույթի փաստական հանգամանքների շրջանակներում ինքնին նվազեցնում է [անընթեռնելի] կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականության աստիճանը։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանի համոզմամբ էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ [անընթեռնելի] առաջադրված մեղադրանքի հիմքում դրված են մեծամասամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալները, որոնք ունեն օբյեկտիվության և արժանահավատության ավելի բարձր չափանիշ, և որոնց վրա [անընթեռնելի] կողմից հնարավոր միջամտության ռիսկն էականորեն ցածր է։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [անընթեռնելի] կողմից քրեական վարույթին միջամտելու հավանականության աստիճանը բարձր
19
գնահատելու դատողությունը չի բխում վարույթի նյութերում առկա փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից, իսկ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը բավարար չեն քրեական վարույթին խոչընդոտելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու համար:
16. Ինչ վերաբերում է բողոքաբերների սույն որոշման 5.3-րդ կետում նշված փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու։ Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով»: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից։ Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:
2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով: Արգելվում է անձի
նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը»: մեղսագրվող արարքի բնույթի, հանրային վտանգավորության
աստիճանի և սույն վարույթի փաստական հանգամանքների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
անձը բնութագրող տվյալները՝
որպես նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող գործոններ (մշտական բնակության վայր ունենալը, նախկինում դատապարտված չլինելը, ամուսնացած լինելը), մինչդատական վարույթի տվյալ փուլում բավարար են քրեական վարույթի պատշաճ քննության ապահովման հանրային շահի և մեղադրյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը հաստատելու համար։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն
նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց
կիրառելու իրավաչափությունը քննարկելիս պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ
խնամքին են գտնվում երկու
մանկահասակ երեխաներ (որոնցից մեկը միջնորդության ներկայացման պահին մինչև երկու տարեկան)։ Այս հանգամանքը հատկապես կարևոր նշանակություն է ստանում մանկահասակ երեխաների ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հաշվի առնելու, վերջինների բնականոն զարգացումն ու կենսական իրավունքների պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից։
Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված «Բանգկոկյան կանոններ»-ին (կին բանտարկյալների հետ վարվեցողության և այլընտրանքային պատժամիջոցների վերաբերյալ կանոններ), որտեղ ի թիվս այլնի, հստակ նշված է, որ կանանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերը քննարկելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել ինչպես վերջիններիս ընտանեկան դրությանը, այնպես էլ խնամքին գտնող անձանց առկայությանը և ազատությունից զրկելու հետ կապված միջոցները կիրառել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
11 Տե՛ս Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2010 թվականի հուլիսի 22-ին ընդունված «Բանգկոկյան կանոներ»-ը։
21
Նման պայմաններում ստորադաս դատարանները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը, [անընթեռնելի] նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս չեն առաջնորդվել նվազագույնի սկզբունքով ու պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել քրեական վարույթի ընթացքում անձի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով այլընտրանքային խափանման միջոցների կիրառման
հնարավորությունը։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վարույթով չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին ստորադաս դատարանների կողմից [անընթեռնելի] նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու ոչ իրավաչափ լինելը և մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության մասին ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ հանրայնության սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտը բեկանելու համար։ Սակայն սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում դրա հնարավորությունը բացակայում է, քանի որ հսկող դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ մեղադրյալն ազատվել է կալանքից, ուստի բողոքարկված դատական ակտը կորցրել է իր իրավական նշանակությունը՝ ժամանակավոր լինելու պատճառով, և դատական ակտի բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, հետևաբար ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
22
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է սույն վարույթով ճանաչել մեղադրյալ [անընթեռնելի] ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:
18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. [անընթեռնելի] վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 1-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 23-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Ճանաչել [անընթեռնելի] ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0019/06/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
